Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2001-05.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2000
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2001

 

329.0008.20.11.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 8
ք. Երևան

 

 ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

Հիմք ընդունելով Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով, 63 հոդվածի 3 կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

Հաշվի առնելով, որ մասնագիտացված անձանց գործունեության լիցենզավորումը կբարձրացնի վերջիններիս վերահսկելիության արդյունավետությունը և էականորեն կնվազեցնի արժեթղթերի շուկայում չարաշահումների հնարավորությունը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայում արդար և արդյունավետ գնագոյացման մեխանիզմների ապահովման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.

Համարելով, որ մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումով, առավել տեղեկատվություն պահանջելով, հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, արագ և արդյունավետ արձագանքել նրանց կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին,

 

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 62.1-1, 62.1-2, 62.1ա-1, 62.1բ-1, 62.1բ-2, 62.1գ-1, 62.1դ-1, 62.1ե-1, 62.1զ-1 և 63.3-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Լիցենզիայի դիմում» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:
3. Սահմանել, որ մասնագիտացված անձանց լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:

 

Հայաստանի Հանրապետության
Արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

Լ ի ց ե ն զ ի ա յ ի  դ ի մ ու մ

 

Առարկան.

Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը.

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով և 63 հոդվածի 3 կետով` հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:

 

 

Կանոն 62.1-1. Հասկացությունները

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Տնօրենների խորհուրդ (նման այլ մարմին)». ըստ կազմակերպական-իրավական տեսակի առանձնահատկության` դիմորդի կանոնադրությամբ նախատեսված կառավարման իրավասու մարմինը (օրինակ` լիակատար ընկերակցության համար մասնակիցների ժողով կամ խորհուրդ, վստահության վրա հիմնված ընկերակցության համար` լիակատար ընկերների ժողով կամ խորհուրդ, կոոպերատիվների համար` դիտորդ խորհուրդ և այլն).
(2) «Գործադիր մարմին». դիմորդի կանոնադրությամբ նախատեսված ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին.
(3) «Այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար)». դիմորդի, ներքին կանոններով հաստատված, գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` բաժնի պետ, վարչության պետ և այլն).
(4) «Խորհրդատու». անձ, որի կողմից, բանավոր կամ գրավոր ձևով, տրված փորձագիտական կարծիքը, հաշվի է առնվում դիմորդի կողմից` հիմնական գործունեության մասով որոշումներ կայացնելիս.
(5) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում: Եթե անձը տվյալ արժեթղթի անվանատերն է և իրավունք ունի քվեարկել տվյալ արժեթղթով, ապա այդ արժեթուղթը պատկանում է ինչպես սեփականատիրոջը (ուղղակիորեն), այնպես էլ անվանատիրոջը (անուղղակիորեն):

 

Կանոն 62.1-2 Լիցենզավորման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.
(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).
(4) լրացված լինի A-4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն):

(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմում».
(2) հայցվող մասնագիտացված գործունեության տեսակը.
(3) տեղեկություններ դիմորդի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծության, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թվի և արժեթղթերի դասի վերաբերյալ.
(4) սույն վերնագրի 62.1ա-1 կանոնով սահմանված տեղեկություններ դիմորդի ինքնության, գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.
(5) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
(6) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը, պաշտոնը.
(7) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

 

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1-2(բ) ձևին համապատասխան:

 

(62.1-2-րդ կանոնը փոփ. 01.12.00 N 13, լրաց. 30.01.01 N 007/01)

 

Կանոն 62.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).

(2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).

(3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի):

 

Կանոն 62.1բ-1. Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամների, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերստուգիչ մարմնի անդամների, այլ ղեկավար անձանց (ստորաբաժանման ղեկավարի) վերաբերյալ:

(1) 3 x 4 չափի լուսանկար.
(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.
(3) սեռը.
(4) ծննդյան ամսաթիվը` թվերով (օր/ամիս/տարի).
(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).
(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ.
(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ) խնամակալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան.
(8) անձնագիր (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.
(9) հասցեն (մշտական և բնակության պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.
(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, ուսման ժամկետը և ուսման արդյունքում ստացված որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի), համարը և սերիան.
(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագրությունը, աշխատանքի ժամկետները, աշխատանքից ազատվելու պատճառները (առկայության դեպքում).
(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության մասին (առկայության դեպքում).
(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու մասին (առկայության դեպքում).
(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).
(17) օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).
(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).
(19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը.
(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը.
(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1բ-2. Դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերն ու խորհրդատուները

 

(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները, 62.1բ-1 ձևին համապատասխան, այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու:

(բ) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(2). տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.
(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը.
(6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը:

 

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-2 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1գ-1. Դիմորդի մասնակցությունը այլ անձանց կապիտալում

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդին.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(4) տվյալ անձի գործունեության տեսակները` տալով դրանց նկարագիրը.
(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը.
(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1գ-1 ձևին համապատասխան:

 

(62.1գ-1-ին կանոնը փոփ. 01.12.00 N 13, 30.01.01 N 007/01)

 

Կանոն 62.1դ-1. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք

 

(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1ե-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ.

(Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010).

(Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020).

(Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040).

(Դ) ոչ նյութական ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120).

(Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230).

(Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240).

(Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250).

(Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270.

(2) պասիվների վերաբերյալ.

(Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծություն (III բաժին, տող 290).

(Բ) սեփական կապիտալի մեծություն (III բաժնի հանրագումար, տող 350).

(Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IV բաժին, տող 360).

(Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IV բաժին, տող 370).

(Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IV բաժնի հանրագումար, տող 400).

(Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (V բաժին, տող 410).

(Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (V բաժին, տող 420).

(Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (V բաժին, տող 500).

(Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510).

(Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (V բաժնի հանրագումար, տող 540):

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99 թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

 

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1ե-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 62.1զ-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը, աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերեսը).
(2) աշխատանքային տարածքը այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.
(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1զ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 63.3-1. Լրացումներ դիմումում

 

(ա) Լիցենզիայի դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ մասնագիտացված անձը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:

 

(բ) Լիցենզիայի դիմումում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում

(ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում.

(1) 62.1ե-1 կանոնի համաձայն պահանջվող տեղեկությունները, բացառությամբ նույն կանոնի (ա)(2)(Ա) ենթականոնով սահմանված տեղեկությանը:

  

(63.3-1 կանոնը փոփ. 01.12.00 N 13)

 

Ձև 62.1-2(բ)

(Տիտղոսաթերթ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄ

 

Դիմումով հայցվում է ստանալու`

£ բրոքերային (դիլերային)

£ դիլերային

£ արժեթղթերի հավատարմագրային կառավարման

£ արժեթղթերի պահառուի

գործունեության (գործունեությունների) լիցենզիան (լիցենզիաները)

 

դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից

բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) _____________________

դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս,

էլեկտրոնային փոստ և այլն) ____________________________________________

դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի համարը և

գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _____________________________________

 

դիմորդի կանոնադրական կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը,

 

բաժնային արժեթղթերի դասը ___________________________________________

 

դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը __________________________

 

Դիմորդի լիազորված անձ ___________________________________________

                     (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

Կ.Տ.

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

(62.1-2(բ) ձևը փոփ. 30.01.01 N 007/01) 

 

 

Ձև 62.1բ-1
(դիմորդի ղեկավարները, բաժնային արժեթղթերի սեփականատերերը և խորհրդատուները)

 

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս

օգտագործվում է __________________________________

(3) սեռը _______________________________________

(4) ծննդյան ամսաթիվը` թվերով (օր/ամիս/տարի) ______________


(1)
լուսանկարը
(3x4 չափսի)
 

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ) քաղաքը (ավան կամ գյուղ)__

(6) քաղաքացիությունը երկրի անվանմամբ___________________________________

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ

խնամակալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ________________________

(8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի անձնագրի

բացակայության դեպքում) սերիան և համարը _________________________________

(9) հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս,

ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)________________________________________

(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն

նկարագիրը ______________________________________________________

(11) կրթությունը

 

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Ուսման ժամկետը

Որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան

       
       
       

 

(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական

որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ______________

(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում

 

Կազմակերպության ստորաբաժանման անվանումը

Գտնվելու վայրը

Զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը

Աշխատանքի ժամկետները (թվականներով)

Աշխատանքից ազատվելու պատճառները

         
         
         
 

Կ.Տ.

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

(14) դատապարտվե՞լ է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար 

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________

(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________

(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________

(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով զրկվե՞լ է մասնագիտական որակավորումից

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________

(18) հարուցվե՞լ է որևէ քրեական կամ Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________

(19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի

դասը և քանակը _______________________________________________________

 

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր է տվյալ անձը

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        
3.        
4.        

 

(21) տեղեկություններ տվյալ անձին որևէ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանելու վերաբերյալ

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        
3.        
4.        

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

(62.1բ-1 ձևը փոփ. 01.12.00 N 13)
 

Ձև 62.1բ-2

(դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերը և խորհրդատուները)

 

(1) տվյալ անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա  դրանք)________________________________

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ________________________________________________

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական կամ դրան համարժեք համարը գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ________________________________________________

(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց_____________________________

(5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը

__________________________________________________________________

(6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը ____________________________________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

Ձև 62.1գ-1

(դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)

 

(1) տվյալ անձի անվանումը ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից

բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) _________________________

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս,

էլեկտրոնային փոստ և այլն) ________________________________________________

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը

և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ________________________________________

(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը _____________________

(5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը __________

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և

քանակը ____________________________________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

(62.1գ-1 ձևը փոփ. 30.01.01 N 007/01)

Ձև 62.1ե-1

(դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)

ակտիվների վերաբերյալ

գումարը
(հազ. դրամ)

հիմնական միջոցներ  
ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ  
ոչ նյութական ակտիվներ (ներառյալ գուդվիլը)  
ոչ ընթացիկ ակտիվներ
 
 
ընթացիկ ֆինանսական ներդրումներ
 
 
դրամական միջոցներ
 
 
 
դրամական միջոցների համարժեքներ
 
 
 
ընթացիկ ակտիվներ
 
 

պասիվների վերաբերյալ

գումարը
(հազ. դրամ)

կանոնադրական կապիտալ

 
սեփական կապիտալ  
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ  
ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորություններ  
ոչ ընթացիկ պարտավորություններ  
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ  
երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս  
նպատակային ֆինանսավորումներ և մուտքեր  
հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտք  

ընթացիկ պարտավորություններ

 

Դիմորդի լիազորված անձ 

Կ.Տ.
 

_________________

(ստորագրություն)

 

___  _________  _____ թ.

Ձև 62.1գ-1

(դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)

 

(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը

________________________________________________________

աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերես)_____________________

 

(2) աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տվյալ

աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները

________________________________________________________

 

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և

գրանցամատյանների անվտանգ պահպանման, ապահովման անհրաժեշտությամբ

պայմանավորված օգտագործվող սարքավորումները

 

- համակարգիչներ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- ազդանշանային համակարգ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- հակահրդեհային միջոցներ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- չհրկիզվող պահարաններ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- համակարգչային ծրագրեր

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը ___ ________________________________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700134

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2001, N 392/01 05.12.2001, N 8
30.01.2001, N 007/01 28.04.2001, N 8
01.12.2000, N 13 10.02.2001, N 8
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան