«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10603377
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2003 թ. |
N 198-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2002 թ. հունվարի 8-ի N 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2002թ. ապրիլի 11-ի և 2003 թ. օգոստոսի 26-ի նիստերում ընդունված եզրակացությունները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ի լրամշակված տարբերակը` համաձայն հավելվածի:
2. Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչությանը (Գ. Պետրոսյան)` 10-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ի լրամշակված տարբերակը, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
(Բաժինը լրաց. 17.02.04 N 27-Ն, 10.05.04 N 95-Ն, խմբ. 14.04.05 N 66-Ն, լրաց. 17.03.06 N 48-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|