Basic information
Number
N 497-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (22.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
21.03.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
21.03.2007
Effective date
22.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 մարտի 2007 թվականի N 497-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության «Մագիստրոս-Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության «Մագիստրոս-Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ի՝ 2005 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000659 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության «Մագիստրոս-Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան