Գլխավոր տեղեկություն
Համար
N 433-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2006-25.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.10.03/25(202) Հոդ.353
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2005
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105383

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2 սեպտեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 433-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված 1-ին հավելվածի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգի» 12-րդ, 23-րդ և 31-րդ կետերի`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել`

ա) շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի,

բ) շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման վկայականը` համաձայն N 2 հավելվածի,

գ) շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

 

Նախարար`

Հ. Հովեյան

 

 

Հավելված 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. սեպտեմբերի 2-ի
N 433-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացի իրականացումն է:

4. Հանձնաժողովը իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`

ա) եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

բ) ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորման բնագավառի` մասնավորապես շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է 11 անդամներից:

6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստերին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի (այսուհետ` հրավիրված անձ):

9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան երեք օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:

10. Նիստը բացելիս հանձնաժողովի նիստի նախագահողը հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի` սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահը կրկնակի զգուշացնելուց հետո իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:

12. Հանձնաժողովի նիստի ժամանակ հրավիրված անձն իրավունք ունի իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպանները իրավունք ունեն ելույթ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

15. Հանձնաժողովը հարցերի քննարկման ժամանակ կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է`

ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.

գ) քննարկվող հարցի բովանդակությունը.

դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և քննարկման արդյունքները.

զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտվող փաստաթղթերը.

է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին: Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

17. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է հանձնաժողովի քարտուղարը:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.

դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերաբերյալ.

դ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը` կազմակերպում է հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ առաքումը հրավիրված անձին:

20. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

 

Հավելված 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. սեպտեմբերի 2-ի
N 433-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N  0 0 0 0 0

ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

___________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

___________________________________________________________

(որակավորման տեսակը)

 

ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`

ԱՆԺԱՄԿԵՏ

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

Արձանագրություն N ________

____ ___________ 200__թ.

 

_____________________ (ստորագրություն)

 _____________________ (ստորագրություն)

 


 

Հավելված 3
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2005 թ. սեպտեմբերի 2-ի
N 433-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Գևորգյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Գյուրջյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Գասպարյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ
Ա. Խաչատրյան ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
Շ. Ասոյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գիտական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Աղասյան Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Ստեփանյան արվեստաբան (համաձայնությամբ)
Ս. Սարուխանյան «Ժող. արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Սոլախյան «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)


(Կազմը խմբ. 21.11.05 N 556-Ն, փոփ. 20.02.06 N 33-Ն)