ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2005 թվականի N 962-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՐ ՄԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 027 հանձնարարականը, N ԱԱ 027 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 10.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Կար Մեդ Գրուպ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է
ա) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը,
բ) գրասենյակում բացակայում էր անձնական և աշխատանքային առանձնացված պահարան, ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,
գ) հայտում որպես մասնագետ ներկայացված է դեղագործ Միքայել Մարությանը, սակայն փաստացի աշխատում է Շախկուլյան Սիրանուշը,
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Կար Մեդ Գրուպ» ՍՊԸ-ի 2002 թվականի օգոստոսի 26-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000012 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |