Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.02/12(221) Հոդ.402
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.11.2005
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2005 թ.
 Պետական գրանցման թիվ 11805436

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

23 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

 N 1240-Ն

            Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի 2005 թվականի ապրիլի 27-ի ՆՀ-74-Ն հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի ` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությանը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասություններ տալու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1798-Ն որոշումը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1-ին հատվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածը լրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 1 04 001» տողով, իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալություն 1 05 022» տողով,

2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածում «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 1 05 010» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 1 05 010», իսկ «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 1 05 014» տողը` «ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչություն 1 05 014» տողով:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան