«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2007 թ. ք. Երևան |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
1. 2007 թվականի ապրիլի 17-ից գործողության մեջ դնել Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակին նվիրված «Կարեն Դեմիրճյան 1932-1999. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևան Karen Demirtchyan Sport and Concert Complex, Yerevan» նամականիշով միակողմանի բացիկը՝ սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը՝ 1500 հատ։
2. 2007 թվականի մայիսի 9-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շարքից. «Վարդան Մամիկոնյան» շքանշան Vardan Mamikonyan Order» նամականիշով միակողմանի բացիկը՝ սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը՝ 1000 հատ։
3. 2007 թվականի մայիսի 25-ից գործողության մեջ դնել Սիրանույշի ծննդյան 150-ամյակին նվիրված «Սիրանույշ 1857-1932. Սիրանույշը Սաֆոյի դերում Siranuysh in the role of Sappho» նամականիշով միակողմանի բացիկը՝ սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը՝ 1000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |