Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2005-18.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.16/11(251) Հոդ.387
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
17.10.2005
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 հոկտեմբերի 2005 թ.      
ք. Երևան

N 212-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ և 13-րդ կետերի բ) ենթակետերով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի կողմից անվանաքարտ կրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:

        Կ. Ճշմարիտյան

 

Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
 2005 թ. հոկտեմբերի 17-ի
N 212-Ն հրամանի

 Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ

1. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված զբոսավարը և ուղեկցորդը (այսուհետ՝ Լիցենզավորված անձ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ և 13-րդ կետերի բ) ենթակետերով նախատեսված անվանաքարտը կրում են սույն կարգին համապատասխան:

2. Լիցենզավորված անձն անվանաքարտ կրում է լիցենզավորվող գործունեություն իրականացնելու ողջ ժամանակահատվածի ընթացքում:

3. Լիցենզավորված անձը անվանաքարտը կրում է տեսանելի տեղում իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:

4. Անվանաքարտի նվազագույն չափսերն են՝ 54մմx86մմ:

5. Անվանաքարտը պետք է պարունակի լիցենզավորված անձի գունավոր լուսանկարը՝ առնվազն 30մմx40մմ չափսերով:

6. Անվանաքարտը լրացվում է հայերեն և անգլերեն տպագիր տառերով:

7. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող լիցենզավորված անձի անվանաքարտի վրա լրացվում է՝

ա) լիցենզավորված անձի անունը, ազգանունը և «Անհատ ձեռնարկատեր» նշումը,

բ) լիցենզավորված անձի լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը,

գ) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը:

8. Աշխատանքային պայմանագրով աշխատող լիցենզավորված անձի անվանաքարտի վրա լրացվում է՝

ա) լիցենզավորված անձի անունը, ազգանունը,

բ) լիցենզավորված անձի լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը,

գ) գործատու-կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը):

9. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով, կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), եթե լիցենզավորված անձը գործունեություն է իրականացնում իր անունից:

10. Անվանաքարտի վրա կնիքը դրվում է այնպես, որ այն ծածկի լուսանկարի ներքևի
մասը: