«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10505416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2005 թ. |
N 291-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման 1-ին և 3-րդ հավելվածների 12-րդ և 15-րդ կետերի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով բաց մրցույթներ անցկացնող մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը և մրցույթի անցկացման ընթացակարգը» համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել`
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմիններ զբաղեցնող պաշտոնյաների ատեստացիաներն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը և ատեստավորման անցկացման ընթացակարգը» համաձայն հավելված N 2-ի:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 |
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով բաց մրցույթ անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը և մրցույթի անցկացման ընթացակարգը (այսուհետ` Կարգ):
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական փակ բաժնետիրական ընկերությունների մասին» , «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:
3. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից: Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներից.
- նախարարից և/կամ ոլորտը համակարգող փոխնախարարից, աշխատակազմի ղեկավարից, տվյալ ոլորտի գործակալության պետից, տվյալ ոլորտի վարչության և/կամ բաժնի պետից (կամ այլ գործակալության, վարչության, քարտուղարության կամ բաժնի պետից) և բնապահպանության և բնօգտագործման բաժնի պետից:
4. Բաց մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` Նախապատրաստական խումբ): Նախապատրաստական խումբը, մրցույթը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրած թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա և վայրի մասին:
5. Հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով: Հանձնաժողովը կազմվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից սույն Կարգով սահմանված կարգով նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
6. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը համաձայն սույն Կարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործադիր մարմինների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրույթներից.
բ) ապահովել անցկացնող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
8. Հանձնաժողովը`
ա) Նախապատրաստական խմբից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերը և Հանձնաժողովի կնիքը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջությունը և որոշում է կայացնում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) քննարկում է հարցազրույցի արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
դ) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ե) իրականացնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ.
զ) հրապարակում է մրցույթի արդյունքները.
է) մրցույթի ավարտից հետո Նախապատրաստական խմբին է հանձնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով բաց մրցույթ անցկացնող հանձնաժողովի կնիքը և մրցույթի անցկացման փաստաթղթերի ողջ փաթեթը.
● փաստաթղթերի քննարկման և դիմորդների և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
● մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին որոշումը.
● մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.
● մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները.
● քվեարկության արդյունքներում մասնակիցների հավաքած միավորների (տոկոսների) մասին որոշումը.
● մրցույթի արդյունքում մասնակցի հաղթող ճանաչելու մասին որոշումը.
● մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.
● մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.
● քվեաթերթիկները.
● մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.
● այլ փաստաթղթերը.
ը) իրականացնում է Օրենքով, սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
9. մրցույթի նախապատրաստական խումբը փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին:
11. Հարցազրույցի առաջադրանքը կազմվում է հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`
ա) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր - 50 %.
բ) Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների մրցույթի համար «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենք - 20 %,
Պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների մրցույթի դեպքում` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 20 %,
գ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 10 %,
դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք - 10 %,
ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 10 %:
12. Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչում զետեղված հարցերի բազայից համակարգչի պատահական ընտրությամբ կազմվում է հարցատոմս, որը բաղկացած է 10 (տասը) հարցից:
13. Հարցատոմսը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ հարցատոմսի ճիշտ պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:
14. Հարցատոմսի յուրաքանչյուր հարցի պատասխանը Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է 0-ից 10 (տասը) միավորով: Յուրաքանչյուր հարցի պատասխանի համար Հանձնաժողովի անդամների գնահատականներից հաշվվում է տվյալ հարցի պատասխանի միջին թվաբանականը: Բոլոր 10 (տասը) հարցերին պատասխան ստանալուց և գնահատելուց հետո, դրանց միջին թվաբանականներից հաշվվում է ընդհանուր պատասխանի գնահատականը (միջին թվաբանականը):
15. Հաղթող ճանաչվում է այն մասնակիցը և/կամ մասնակիցները, որը հավաքել է հնարավոր միավորների 70 և ավելի տոկոսը:
16. Հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են մասնակցին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի միջին թվաբանական գնահատականը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
17. Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում է հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ, որոնք ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի տվյալ անդամի կողմից: Քվեաթերթիկները կնքվում են հանձնաժողովի կնիքով: Քվեաթերթիկներում, որոնց վրա նշվում է մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, նշվում են հարցի համարները և 0-ից մինչև 10 միավորները: Հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի համար քվեաթերթիկի վրա համապատասխան հարցի դիմաց նշում է իր կողմից տրվող միավորը (կցվում է Ձև 1):
Քվեաթերթիկի վրա հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի դիմաց ընդամենը մեկ գնահատականի նշում է կատարում: Եթե նույն հարցի դիմաց երկու և ավելի նշում կա կատարված, ապա հանձնաժողովի նախագահը նշվածներից ընտրում է ամենացածրը:
18. Հանձնաժողովը եզրակացության մեջ նշում է.
ա) թափուր պաշտոնի անվանումը, որի համար անցկացվել է տվյալ մրցույթը,
բ) մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,
գ) հաղթող ճանաչված մասնակիցների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,
դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (%):
19. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողմին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
20. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն Աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
22. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
23. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
24. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
25. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները.
դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
26. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) մրցույթի մասնակիցներին բացատրում է հարցազրույցի հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) հաշվում է Հանձնաժողովի անդամների կողմից մրցույթի մասնակցի և/կամ մասնակիցների պատասխաններին տրված գնահատականների միջին թվաբանականը.
դ) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
27. Հանձնաժողովի անդամը`
ա) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը.
բ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մրցույթի մասնակիցներին տալիս է հարցատոմսի հարցերից բխող և/կամ հարակից հարցեր.
գ) սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի պատասխանների գնահատման գործընթացին.
ե) ստուգում և ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
28. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մրցույթի արդյունքում հաղթող/ հաղթողներ ճանաչված մասնակիցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
29. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հավելված N 2 |
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 100 ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՑԻԱՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմիններ զբաղեցնող պաշտոնյաների ատեստացիաներն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը և ատեստավորման անցկացման ընթացակարգը (այսուհետ` Կարգ):
2. Հանձնաժողովն իրեն գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական փակ բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն Կարգով:
3. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից: Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներից.
- նախարարից և/կամ ոլորտը համակարգող փոխնախարարից, աշխատակազմի ղեկավարից, տվյալ ոլորտի գործակալության պետից, տվյալ ոլորտի վարչության և/կամ բաժնի պետից (կամ այլ գործակալության, վարչության, քարտուղարության կամ բաժնի պետից) և բնապահպանության և բնօգտագործման բաժնի պետից:
4. Ատեստավորման նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` Նախապատրաստական խումբ): Նախապատրաստական խումբը, ատեստացիան սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրած թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա և վայրի մասին:
5. Հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համապատասխան հրամանով: Հանձնաժողովը կազմվում է ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից սույն Կարգով սահմանված կարգով նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին ատեստավորումից 24 ժամ առաջ Նախապատրաստական խումբը հանձնում է ատեստավորվողի կողմից ներկայացված հաշվետվության մեկ օրինակ:
6. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը համաձայն սույն կարգի:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա տնօրենների ցանկը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:
8. Ատեստավորման ենթակա տնօրենները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ տնօրենը Նախարարին ներկայացնում է հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
Ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ Նախարարը տնօրենի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է Ատեստավորման Նախապատրաստական աշխատանքներն իրականացնող խմբին:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ատեստացիան անցկացնելու կարգի համաձայն, ապահովել անցկացնող ատեստացիայի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
բ) ապահովել անցկացնող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
11. Հանձնաժողովը`
ա) Նախապատրաստական խմբից ստանում է ատեստավորվողի փաստաթղթերը և Հանձնաժողովի կնիքը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջությունը և որոշում է կայացնում ատեստացիային մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) քննարկում է հարցազրույցի արդյունքների հետ կապված ատեստավորվողի բողոքները.
դ) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ե) իրականացնում է քննարկումներ ատեստացիային վերաբերող առանձին հարցերի շուրջ.
զ) հրապարակում է ատեստացիայի արդյունքները.
է) Նախապատրաստական խմբին է հանձնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով ատեստավորման հանձնաժողովի կնիքը և ատեստավորման անցկացման փաստաթղթերի ողջ փաթեթը.
● հաշվետվության քննարկման, ատեստավորվողի և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
● ատեստավորվողի հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը.
● քվեարկության արդյունքներում ատեստավորվողի հավաքած միավորների (տոկոսների) մասին որոշումը.
● զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.
● զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.
● ատեստավորումը չկայացած համարելու մասին որոշումը.
● քվեաթերթիկները.
● ատեստավորման թերթիկը.
● ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.
● այլ փաստաթղթերը.
ը) իրականացնում է Օրենքով, սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
12. Ատեստավորման նախապատրաստական խումբը փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Հարցազրույցի առաջադրանքը կազմվում է հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`
ա) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր - 50%,
բ) Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ատեստավորման համար «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք - 20%,
Պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների ատեստավորման դեպքում` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 20%,
գ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 10%,
դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք - 10%,
ե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 10%:
14. Ատեստավորվողի համար համակարգչում զետեղված հարցերի բազայից համակարգչի պատահական ընտրությամբ կազմվում է հարցատոմս, որը բաղկացած է 10 (տասը) հարցից:
15. Հարցատոմսը տրամադրվում է ատեստավորվողին, իսկ հարցատոմսի ճիշտ պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:
16. Հարցատոմսի յուրաքանչյուր հարցի պատասխանը Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է 0-ից 10 (տասը) միավորով: Յուրաքանչյուր հարցի պատասխանի համար Հանձնաժողովի անդամների գնահատականներից հաշվվում է տվյալ հարցի պատասխանի միջին թվաբանականը: Բոլոր 10 (տասը) հարցերին պատասխան ստանալուց և գնահատելուց հետո, դրանց միջին թվաբանականներից, հաշվվում է ընդհանուր պատասխանի գնահատականը (միջին թվաբանականը):
17. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանող ճանաչվում է այն ատեստավորվողը, որը հավաքել է հնարավոր միավորների 70 և ավելի տոկոսը:
18. Հարցազրույցը գրավոր արձանագրվում և ձայնագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են ատեստավորվողին տրված հարցերը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի միջին թվաբանական գնահատականը:
Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, ատեստավորվողի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
19. Ատեստավորվողի համար նախօրոք պատրաստվում է հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ, որոնք ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի տվյալ անդամի կողմից: Քվեաթերթիկները կնքվում են հանձնաժողովի կնիքով: Քվեաթերթիկների վրա, որոնց վրա նշվում է ատեստավորվողի անունը, հայրանունը, ազգանունը, նշվում է հարցի համարները և 0-ից մինչև 10 միավորները: Հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի համար քվեաթերթիկի վրա համապատասխան հարցի դիմաց նշում է իր կողմից տրվող միավորը (կցվում է Ձև 1):
Քվեաթերթիկի վրա հանձնաժողովի անդամը յուրաքանչյուր հարցի դիմաց ընդամենը մեկ գնահատականի նշում է կատարում: Եթե նույն հարցի դիմաց երկու և ավելի նշում կա կատարված, ապա հանձնաժողովի նախագահը նշվածներից ընտրում է ամենացածրը:
20. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և ատեստավորվողի համար կազմում է ատեստավորման թերթ (կցվում է Ձև 2):
21. Ատեստավորման թերթիկը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
22. Ատեստավորվողը ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթիկին և ստորագրում է:
Ատեստավորվողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
23. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են նույն օրը անմիջապես:
24. Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
ա) համապատասխան կազմակերպության անվանումը,
բ) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,
գ) ատեստավորվողի անունը, հայրանունը, ազգանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:
25. Ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված ատեստացիայի եզրակացությունն Աշխատակազմի ղեկավարը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Նախարարը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) տնօրենի հետ կնքել սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր,
բ) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ատեստավորվողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
26. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
27. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
28. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
29. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստացիան անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
30. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները.
դ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
31. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) ատեստացիայի մասնակցին բացատրում է հարցազրույցի հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) հաշվում է Հանձնաժողովի անդամների կողմից ատեստավորվողի պատասխաններին տրված գնահատականների միջին թվաբանականը.
դ) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
32. Հանձնաժողովի անդամը`
ա) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը.
բ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և ատեստավորման մասնակցին տալիս է հարցատոմսի հարցերից բխող և/կամ հարակից հարցեր.
գ) սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի պատասխանների գնահատման գործընթացին.
ե) ստուգում և ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Հանձնաժողովը, ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, ատեստավորման մասնակցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին եզրակացություն տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
34. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ձև 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
____________________________________________________
մրցույթի մասնակցի / ատեստավորվողի անուն, հայրանուն, ազգանուն
Հարցի |
մ ի ա վ ո ր ն ե ր ը | ||||||||||
1. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
2. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
3. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
4. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
5. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
6. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
7. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
8. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
9. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
10. |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
_______________________________________ |
__________________ |
Կ.Տ. |
_______________________________________ |
__________________ |
Ձև 2
Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ
1. Անուն, հայրանուն, ազգանուն _______________________________________
____________________________________________________________
2. Ծննդյան տարի, ամիս, ամսաթիվ ______________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու
տարեթիվը _____________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
4. Քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների թիվը _________
5. Հավաքած միավորները (տոկոսները) ____________________________________
6. Ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը __________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ |
____________________ |
________________ |
Հանձնաժողովի անդամներ |
____________________ |
________________ |
____________________ |
________________ | |
____________________ |
________________ | |
____________________ |
________________ |
Ատեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 200 թ.
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա |
_____________ |
____________________ |
___ _____________ 200 թ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.07.2020, N 251-Ն | 04.08.2020, N 291-Ն | |
11.08.2016, N 196-Ն | 03.09.2016, N 291-Ն | |
08.04.2010, N 78-Ն | 13.05.2010, N 291-Ն | |
05.04.2006, N 102-Ն | 12.05.2006, N 291-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|