Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 106-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2016-11.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հոդ.175.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015257

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 մայիսի 2015 թ. թիվ 106-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մայիսի 2015 թ. թիվ 302-Ն


 
 Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հաճախորդների բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրման և արգելանքից հանելու գործընթացը,

հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածը,

ղեկավարվելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը որոշում են.

1. Հաստատել «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված էլեկտրոնային համակարգը գործողության մեջ է դրվում 2017 թվականի սեպտեմբերի 4-ից:

(2-րդ կետը փոփ. 21.06.16 թիվ 100-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիս հետո և մինչև էլեկտրոնային համակարգը գործողության մեջ դնելը, բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրումն իրականացվում է Կարգի 10-րդ գլխով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

Ա. Ջավադյան

 

2015 թ. մայիսի 8

Երևան

ՀՀ ֆինանսների նախարար`

 

Գ. Խաչատրյան

 

2015 թ. մայիսի 14

Երևան 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

5 մայիսի 2015 թ. թիվ 106-Ն որոշմամբ

 

 

Հաստատված է

 ՀՀ ֆինանսների նախարարի

14 մայիսի 2015 թ. թիվ 302-Ն հրամանով

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումների համաձայն, էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից սպասարկվող հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա և/կամ այդ հաշիվներին մուտքագրվող միջոցների վրա արգելադրում կիրառելու, ինչպես նաև արդեն կիրառված արգելանքի վերացման հետ կապված՝ բանկի կողմից իրականացվող գործողությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Ստորև նշված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ՝

1) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղ:

2) Հաճախորդ (Հաշվետեր)՝ Բանկի կողմից սպասարկվող Հարկ վճարող, որը ունի տվյալ բանկում բացված բանկային հաշիվ:

3) Հարկ վճարող՝ հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ:

4) Հարկային պարտավորություն՝ Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն:

5) Բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բանկային հաշվի պայմանագրի կամ բանկային ավանդի պայմանագրի հիման վրա Բանկում Հաճախորդի համար բացված հաշիվ:

6) Հարկային մարմին՝ «Հարկերի մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին:

7) Արգելադրման մասին որոշում՝ չկատարված հարկային պարտավորությունների հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշում՝ այդ որոշման մեջ նշված գումարի չափով Հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրման մասին:

8) Արգելանքը վերացնելու մասին կարգադրություն՝ Արգելադրման մասին որոշման համաձայն կիրառված արգելանքը հանելու (վերացնելու)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերն ի հայտ գալու վերաբերյալ Հարկային մարմնի կողմից Բանկին ուղղված տեղեկացում:

9) Արգելադրված գումարի նվազեցում՝ Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով դրամական միջոցների փաստացի արգելադրումը ապահովելուց հետո, այդ գումարը ամբողջությամբ մեկ բանկում, կամ մաս-մաս՝ մի քանի Բանկերում փաստացի արգելադրման մեջ թողնելու պահանջը ապահովելու դեպքում, Բանկերում արգելադրված գումարի չափի նվազեցման կատարում:

10) Էլեկտրոնային հաղորդագրություն՝ Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն ձևավորված Էլեկտրոնային հաղորդագրություն, որը ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը: Սույն կարգի 9-րդ գլխում սահմանվում են այդ հաղորդագրություններում լրացման ենթակա նվազագույն տվյալները:

11) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները (որոնց բովանդակության վերաբերյալ պահանջները սահմանված են սույն կարգի 9-րդ գլխում)`

ա. Թիվ 1 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Արգելադրման որոշման մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

բ. Թիվ 2 հաղորդագրություն` «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» հաղորդագրություն,

գ. Թիվ 3 հաղորդագրություն` «Հաճախորդի կարգադրությամբ Արգելանքի կատարում» հաղորդագրություն (կարգադրություն),

դ. Թիվ 4 հաղորդագրություն` «Հարկ վճարողի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» հաղորդագրություն (կարգադրություն),

ե. Թիվ 5 հաղորդագրություն` «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» պատասխան հաղորդագրություն,

զ. Թիվ 6 հաղորդագրություն` «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

է. Թիվ 7 հաղորդագրություն` «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցները արգելանքից հանելու մասին» հաղորդագրություն,

ը. Թիվ 8 հաղորդագրություն` «Հարցում հարկային մարմնին՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» հաղորդագրություն,

թ. Թիվ 9 հաղորդագրություն` «Մերժման մասին» հաղորդագրություն:

12) Աշխատանքային օր՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված աշխատանքային օր:

13) Աշխատանքային օրվա ավարտ` սույն կարգի իմաստով Բանկի Գործառնական օրվա ավարտ:

14) Գործառնական օր՝ Աշխատանքային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Բանկն իրականացնում է Հաճախորդների սպասարկման հետ կապված գործառնություններ:

15) Համակարգող մարմին՝ Հարկային մարմինը և Կենտրոնական բանկը, որոնք իրավասու են իրականացնել «Հարկերի մասին» օրենքով և սույն կարգով սահմանված գործառույթները, այդ թվում՝ Հաշվարկների իրականացման միջավայրի շահագործումը:

16) Կենտրոնական բանկի միջնորդություն՝ սույն կարգի իմաստով Կենտրոնական բանկի կողմից համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման ապահովումը Բանկերի և Հարկային մարմնի միջև: Կենտրոնական բանկի միջնորդությունը չի կարող նշանակել կամ որևէ կերպ մեկնաբանվել, որ Կենտրոնական բանկի վրա կարող է դրվել սույն ենթակետով չնախատեսված որևէ այլ գործառույթ: Կենտրոնական բանկի միջնորդության հետ կապված Կենտրոնական բանկն իրականացնում է.

 ա. Հարկ վճարողի դրամական միջոցների արգելադրման, Արգելադրված գումարի նվազեցման, արգելանքի վերացման գործընթացի հետ կապված սույն կարգով սահմանված համապատասխան հաղորդագրությունների փոխանցումը՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթի միջոցով,

բ. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված և շահագործվող տեխնիկածրագրային տիրույթի բնականոն աշխատանքի ապահովում,

գ. Հաշվարկների իրականացման միջավայրի բնականոն աշխատանքի ապահովում:

17) Էլեկտրոնային համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որը ապահովում է Հարկային մարմնի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման և կիրառված արգելանքի վերացման հետ կապված գործընթացների իրականացումը:

18) Հաշվարկների իրականացման միջավայր (ենթամոդուլ)՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրում ծրագրային միջոցներ, որոնց միջոցով կատարվում է Արգելադրված գումարի նվազեցման հետ կապված համապատասխան հաշվարկների իրականացումը՝ ավտոմատացված եղանակով, և վերջինիս արդյունքում ստացված արդյունքների փոխանցումը Բանկերին:

19) Արգելադրումը շարունակելու դիմում՝ «Կիրառված արգելադրման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» դիմում (հանձնարարություն)՝ ըստ սույն կարգի Հավելված 1-ի:

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Հարկային մարմնի կողմից ավտոմատացված եղանակով Հաճախորդի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը կամ կիրառված արգելանքի վերացումն իրականացվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն:

4. Յուրաքանչյուր Արգելադրման մասին որոշման պահանջների հետ կապված՝ Հարկային մարմնի կողմից բոլոր Բանկերին ուղարկվում է առանձին թիվ 1 հաղորդագրություն:

5. Այն դեպքում, երբ Բանկին ուղղված թիվ 1 հաղորդագրության մեջ նշված չէ արգելադրման ենթակա գումարը, Բանկը մերժում է այդ հաղորդագրության մեջ նշված պահանջների կատարումը:

6. Բանկը պետք է ապահովի արգելադրման գործընթացի իրականացման հետ կապված Բանկի կողմից ընդունվող հաղորդագրություններում նշվող տեղեկատվության համեմատում և ստուգում Բանկում առկա համապատասխան տվյալների հետ:

7. Բանկը ապահովում է ստացված թիվ 1 հաղորդագրության պահանջներին համապատասխան Հաճախորդի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը:

8. Յուրաքանչյուր Բանկ, թիվ 1 հաղորդագրության համաձայն, իր կողմից սպասարկվող Հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումն իրականացնում է հետևյալ սկզբունքով.

1) Արգելադրման գործընթացն իրականացվում է Բանկի գործառնական օրվա ընթացքում, թիվ 1 հաղորդագրությունն ընդունելուց անմիջապես հետո,

2) Միջոցների արգելադրումը կատարվում է թիվ 1 հաղորդագրության մեջ նշված գումարի չափով,

3) Հաճախորդի բանկային հաշիվներին միջոցների արգելադրումը կիրառվում է միայն Հաճախորդի հաշիվներին առկա ազատ միջոցների վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով և սույն կարգով սահմանված հաջորդականության,

4) Եթե Հաճախորդը միևնույն Բանկում ունի մի քանի բանկային հաշիվներ, այդ թվում՝ տարբեր արժույթներով, ապա.

ա) յուրաքանչյուր թիվ 1 հաղորդագրության հետ կապված, Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի արգելադրման ենթակա գումարը, որը նշված է ընդունված թիվ 1 հաղորդագրության մեջ,

բ) առաջին հերթին արգելադրվում են Հաճախորդի՝ Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվներին առկա ազատ միջոցները՝ թիվ 1 հաղորդագրության մեջ նշված հարկային պարտավորության չափով: Այդ հաշիվների վրա դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում, մինչև արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը, ըստ հերթականության արգելադրվում են՝ արտարժույթով ընթացիկ հաշիվները, Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվները, արտարժույթով ավանդային հաշիվները:

գ) Հաճախորդի արտարժութային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը կատարվում է Արգելադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի չափով: Ընդ որում, մինչև կիրառված արգելադրման վերացումը, արտարժույթի փոխարժեքի տատանման դեպքում՝ Բանկի կողմից ամեն օր արգելադրված գումարի վերահաշվարկ և փոփոխում չի կատարվում: Վերահաշվարկը չի կատարվում նաև Հաճախորդի կողմից Արգելանքը շարունակելու վերաբերյալ դիմումը Բանկին ներկայացնելու դեպքում և Բանկը պարտավոր է թիվ 3 հաղորդագրությունը ուղարկելիս կիրառել Արգելադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը: Հաճախորդի կողմից իր արտարժութային հաշվին (հաշիվներում) արգելադրված միջոցների հաշվին հարկային պարտավորությունների վճարման նպատակով Բանկին հանձնարարական ներկայացնելու դեպքում, Բանկի կողմից Հաճախորդի արգելադրված արտարժութային միջոցների փոխարկումն իրականացվում է հանձնարարականի կատարման օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով: Հաճախորդը այս դեպքում պետք է ապահովի Արգելադրման որոշման մեջ նշված ամբողջ գումարի փոխանցումը:

դ) Այն դեպքում, երբ Հաճախորդի բանկային հաշիվներին առկա ազատ դրամական միջոցները բացակայում են կամ չեն բավարարում Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարի արգելադրման համար, ապա Բանկը պարտավոր է արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա՝ մինչև Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարի ապահովումը, եթե չեն ստացվել Արգելադրված գումարի նվազեցման, արգելանքի վերացման հետ կապված համապատասխան հաղորդագրություններ:

ե) Եթե միևնույն Բանկում Հաճախորդն ունի նույն տեսակի մեկից ավելի բանկային հաշիվ, ապա այդ հաշիվներին առկա ազատ դրամական միջոցների արգելադրման հերթականությունը սահմանվում է Բանկի կողմից, եթե Բանկի և Հաճախորդի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով կամ այլ կերպ այլ հերթականություն չի սահմանվել: Բոլոր դեպքերում, Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին կատարել փոփոխություն, որի արդյունքում արգելանքից հանվում են Բանկի կողմից արգելադրված դրամական միջոցները (արգելադրված հաշիվը) և արգելանք կիրառել հաճախորդի` նույն տեսակի այլ հաշվի միջոցների նկատմամբ և(կամ) նույն տեսակի բոլոր հաշիվների միջոցների նկատմամբ արգելանք կիրառել Հաճախորդի կողմից սահմանված համամասնությամբ: Սույն ենթակետում նշված կարգադրությունը Բանկի կողմից ենթակա չէ կատարման, եթե դրա արդյունքում նույն տեսակի բոլոր հաշիվներում արգելադրված գումարի չափը պակաս կլինի Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարից, որի չափով ի սկզբանե արգելանք է դրվել Բանկի կողմից: Բոլոր այլ դեպքերում սույն ենթակետում նշված կարգադրությունը Բանկի կողմից ենթակա է կատարման այդ կարգադրությունը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն ենթակետի կիրառման նպատակով, նույն տեսակի հաշիվ է համարվում Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվը կամ Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվը կամ միևնույն արտարժույթով ընթացիկ հաշիվը կամ միևնույն արտարժույթով ավանդային հաշիվը: Սույն կետում նշված կարգադրությունը Հաճախորդը տվյալ Բանկին կարող է ներկայացնել միայն մեկ անգամ:

5) Եթե Հարկ վճարողը տվյալ Բանկում չունի Բանկային հաշիվներ, ապա Հարկային մարմնին տրվում է տեղեկացում, որ նշված Հարկ վճարողը տվյալ Բանկում հաշիվներ չունի: Ընդ որում, եթե թիվ 1 հաղորդագրության ընդունման պահի դրությամբ Հարկ վճարողը տվյալ բանկում չունի բացված բանկային հաշիվներ, սակայն բանկային հաշիվ է բացում հետագայում, ապա թիվ 1 հաղորդագրության մեջ նշված արգելադրման պահանջները տարածվում են հետագայում Հարկ վճարողի կողմից տվյալ բանկում բացված բանկային հաշիվների վրա՝ «Արգելադրման մասին որոշումը» ուժի մեջ լինելու դեպքում, կամ Արգելադրված գումարի նվազեցման հետ կապված համապատասխան հաղորդագրություններ չստանալու դեպքում:

9. Յուրաքանչյուր Բանկ, ընդունված թիվ 1 հաղորդագրության մշակման և իրականացված արգելադրման գործընթացի վերաբերյալ Հարկային մարմնին ուղարկում է համապատասխան պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան, կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա Բանկի կողմից ուղարկվում է թիվ 9 հաղորդագրությունը՝ վերջինիս մերժման մասին,

2) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա Բանկը ուղարկում է թիվ 2 պատասխան հաղորդագրությունը, որով հաստատում է Բանկի կողմից թիվ 1 հաղորդագրության մեջ նշված Արգելադրման մասին որոշման կատարումը կամ տեղեկացնում է, որ Հարկ վճարողը չունի Բանկային հաշիվներ:

10. Յուրաքանչյուր Բանկի կողմից Հարկային մարմնին ուղարկվող թիվ 2 հաղորդագրության մեջ չպետք է նշվի տեղեկատվություն՝

1) փաստացի արգելադրված գումարի չափի մասին, ինչպես նաև

2) բանկի կողմից Հարկ վճարողի հարկային պարտավորության գումարը ամբողջությամբ կամ մասնակի արգելադրելու մասին որևէ գրառում:

11. Յուրաքանչյուր Բանկ, սույն կարգով սահմանված հաղորդագրությունը Գործառնական օրվա ընթացքում ընդունելու դեպքում, նույն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այդ հաղորդագրության մեջ նշված կարգադրությունը: Յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, Բանկը ձևավորում և ուղարկում է համապատասխան պատասխան հաղորդագրություն՝ ըստ սույն կարգի 9-րդ գլխում նշված պահանջների:

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում՝ այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Այն դեպքում, երբ միևնույն Հարկ վճարողը ունի բանկային հաշիվներ մի քանի Բանկերում, որոնց վրա արգելադրված միջոցների հանրագումարը գերազանցում է միևնույն Արգելադրման մասին որոշմամբ նշված արգելադրման ենթակա գումարը, ապա Հարկ վճարողը կարող է նախաձեռնել իր բանկային հաշիվներին ավել արգելադրված միջոցները արգելանքից հանելու հետ կապված գործընթաց: Ընդ որում.

1) Հարկ վճարողը իր ցանկությամբ ընտրում է այն Բանկը (կամ Բանկերը), որոնց կողմից սպասարկվող բանկային հաշիվներին արգելադրված միջոցների նկատմամբ պետք է շարունակվի կիրառվել տվյալ Արգելադրման մասին որոշմամբ նշված գումարի արգելադրումը,

2) Արգելադրման մասին որոշման պահանջների հետ կապված, Հաճախորդը իրեն սպասարկող բանկին պետք է ներկայացնի «Կիրառված արգելադրման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» դիմում (հանձնարարություն), որը լրացվում և ներկայացվում է համաձայն սույն կարգի Հավելված 1-ի (այսուհետ՝ Արգելադրումը շարունակելու դիմում): Ընդ որում` Արգելադրումը շարունակելու դիմումը Հաճախորդի կողմից Բանկին ներկայացնում է.

ա) թղթային եղանակով, կամ

բ) էլեկտրոնային եղանակով` Բանկի կողմից հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով կիրառվող համակարգի միջոցով, ապահովելով սույն կարգի պահանջները:

13. Միևնույն Արգելադրման մասին որոշման հետ կապված, կիրառված արգելանքի գումարը մի քանի բանկերում մաս-մաս արգելանքի տակ թողնելու դեպքում.

1) Արգելադրումը շարունակելու դիմումները Հաճախորդը ներկայացնում է իր կողմից ընտրված այն Բանկերին, որոնք պետք է շարունակեն Արգելանքի տակ պահել դիմումում նշված գումարի չափով արգելադրված դրամական միջոցները,

2) Հաճախորդը պետք է ապահովի, որ իր կողմից ներկայացված մի քանի Արգելադրումը շարունակելու դիմումներում նշված դրամական միջոցների ընդհանուր գումարը, առնվազն հավասար լինի Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափին, որպեսզի իրականացվի արգելանքից ազատման հետ կապված գործընթացը` համաձայն սույն կարգի:

14. Արգելադրումը շարունակելու դիմումը Հաճախորդի կողմից Բանկին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում և Բանկի կողմից այն ընդունվում է հետևյալ պահանջների համաձայն.

1) Արգելադրումը շարունակելու դիմումը ներկայացվում է մինչև վերջինիս ընդունման համար՝ Բանկի գործառնական օրվա ժամանակացույցով սահմանված ժամը:

2) Հաճախորդը Արգելադրումը շարունակելու դիմումը թղթային եղանակով իրեն սպասարկող Բանկ է ներկայացնում առնվազն երկու օրինակից, որոնք պետք է ստորագրված և կնքված լինեն (կնիքի առկայության դեպքում) Հաճախորդի կողմից:

3) Ներկայացված Արգելադրումը շարունակելու թղթային դիմումի բոլոր օրինակների տվյալները պետք է լինեն միևնույնը, լրացված լինեն առանց ջնջումների, պետք է բավարարեն և համապատասխանեն վերջինիս նկատմամբ սույն կետում նշված պահանջներին: Եթե Արգելադրումը շարունակելու դիմումը լրացվել և ներկայացվել է ջնջումներով կամ չի բավարարում սույն կետում սահմանված պահանջներին, այն մերժվում է և չի ընդունվում:

4) Թղթային եղանակով Հաճախորդից ընդունված Արգելադրումը շարունակելու դիմումի բոլոր օրինակների վրա Բանկի կողմից նշվում է ստացման ամսաթիվը, ժամը (ժամ/րոպե) և վավերացվում ստացողի ստորագրությամբ: Թղթային եղանակով ներկայացված դիմումի մեկ օրինակը մնում է Բանկի մոտ, իսկ մյուսը ստորագրված և կնքված վերադարձվում է Հաճախորդին:

5) Եթե Հաճախորդը, Արգելադրումը շարունակելու դիմումը Բանկ է ներկայացնում՝ վերջինիս ընդունման համար գործառնական օրվա Ժամանակացույցով սահմանված ժամից հետո, ապա այն համարվում է Հաճախորդից ընդունված հաջորդ աշխատանքային օրը, տվյալ Բանկի գործառնական օրվա բացման պահին:

15. Արգելադրումը շարունակելու դիմումի ընդունման պահ է համարվում.

1) Հաճախորդի կողմից թղթային եղանակով ներկայացման դեպքում՝ այդ դիմումի վրա նշված ընդունման ամսաթիվը, ժամը/րոպեն,

2) Էլեկտրոնային եղանակով ներկայացման դեպքում՝ այդ մասին Բանկի համակարգում էլեկտրոնային գրառման կամ դիմումը ընդունելու վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշված ամսաթիվը, ժամը (ժամ/րոպե):

16. Յուրաքանչյուր Բանկ, հիմք ընդունելով Հաճախորդի կողմից Բանկին ներկայացված՝ Արգելադրումը շարունակելու դիմումը, պետք է Հաճախորդի բանկային հաշիվների վրա արգելադրված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրի մյուս Բանկերին և Հարկային մարմնին: Ընդ որում`

1) Արգելադրումը շարունակելու դիմումի հիման վրա, Բանկը ուղարկում է թիվ 3 հաղորդագրությունը՝ Հարկային մարմնին և Բանկերին,

2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը Բանկը պարտավոր է ուղարկել Հաճախորդի` Արգելադրումը շարունակելու դիմումը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում,

3) Բանկը ընդունում է Հաճախորդի կողմից ներկայացված Արգելադրումը շարունակելու դիմումը միայն այն դեպքում, եթե այդ դիմումի համար սույն կարգով սահմանված այլ պահանջներից բացի պարտադիր կատարված է հետևյալ պահանջը` Արգելադրումը շարունակելու դիմումում նշված ընդհանուր գումարը փոքր կամ հավասար է այդ բանկում Հաճախորդի Բանկային հաշիվներին փաստացի արգելադրված միջոցներից:

17. Տվյալ Բանկում արգելադրված միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հաճախորդի ներկայացված Արգելադրումը շարունակելու դիմումի, մյուս Բանկերին և Հարկային մարմնին ուղարկվում է Կենտրոնական բանկի միջոցով:

18. Այն դեպքում, երբ Հաճախորդից ընդունված՝ Արգելադրումը շարունակելու դիմումում նշված գումարը փոքր է Արգելադրման մասին որոշմամբ պահանջվող գումարից, ապա դիմումը ընդունող Բանկը չի նվազեցնում բանկային հաշվին փաստացի արգելադրված գումարի և դիմումում նշված գումարի տարբերությունը, մինչև Հաճախորդի կողմից այլ Բանկերին չներկայացվի Արգելադրումը շարունակելու դիմում, վերը նշված տարբերության չափով:

19. Հաճախորդից, Արգելադրումը շարունակելու դիմումը ընդունող Բանկից տարբերվող յուրաքանչյուր Բանկ, պետք է կատարի Հարկ վճարողի Արգելադրման գումարի նվազեցումը միայն այլ Բանկերում փաստացի արգելադրված գումարի չափով, որի մասին տեղեկատվությունը նշվում է ստացված (թիվ 4) հաղորդագրության մեջ:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

20. Ընդունված Արգելադրման մասին որոշման հետ կապված Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրված միջոցներից Հաճախորդն իրավունք ունի փոխանցումներ կատարել պետական բյուջե՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած ցանկացած պարտավորության դիմաց, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն: Ընդ որում.

1) Արգելադրված միջոցները կամ դրանց մի մասը Հաճախորդի կարգադրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու դեպքում այդ արգելադրված միջոցներից պետական բյուջե փոխանցված գումարի չափով Բանկը պետք է իրականացնի Հաճախորդի միջոցների արգելադրում՝ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով սահմանված հաջորդականությամբ, որի հետ կապված թիվ 1 հաղորդագրությունը տվյալ Բանկին կրկին չի ուղարկվում,

2) Արգելադրված միջոցները կամ դրանց մի մասը Հաճախորդի կարգադրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու դեպքում Բանկը Հարկային մարմնին անմիջապես ուղարկում է թիվ 7 հաղորդագրությունը, որտեղ պետք է նշվի Արգելանքի տակ դրված միջոցները կամ դրանց մի մասը այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու մասին, եթե Բանկը հաճախորդի հանձնարարությամբ այդ փոխանցումը իրականացրել է Արգելադրումը շարունակելու դիմումը Հաճախորդի կողմից տվյալ Բանկին ներկայացնելուց հետո:

21. Բանկը հանում է Հաճախորդի դրամական միջոցների (բանկային հաշիվների) նկատմամբ կիրառված արգելանքը կամ նվազեցնում է արգելադրված գումարը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված հիմքերի առկայության դեպքում, որոնց վերաբերյալ սույն կարգի համաձայն Բանկին տրվել է թիվ 4 կամ թիվ 6 հաղորդագրությունը:

22. Յուրաքանչյուր Բանկ պարտավոր է արգելանքի վերացման կամ նվազեցման վերաբերյալ հաղորդագրությունը ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նվազեցնել կամ արգելանքից հանել արգելադրված գումարը (բանկային հաշիվը): Ընդ որում`

1) Սույն կետում նշված գործընթացի իրականացման նպատակով Բանկին ուղարկվում է թիվ 4 կամ թիվ 6 հաղորդագրությունը,

2) Բանկը պետք է իրականացնի ընդունված հաղորդագրության մեջ նշված տվյալների, ինչպես նաև Հարկ վճարողի և նշված Արգելադրման մասին որոշման վերաբերյալ Բանկում արդեն առկա տվյալների համապատասխանության ստուգում, որի արդյունքում.

ա) նշված տվյալների համապատասխանության դեպքում Բանկը պետք է իրականացնի ընդունված հաղորդագրության մեջ նշված պահանջների կատարում,

բ) յուրաքանչյուր ընդունված հաղորդագրության կատարման արդյունքում Բանկի կողմից Հարկային մարմնին անմիջապես ուղարկվում է համապատասխան հաստատում (թիվ 5 կամ թիվ 7 հաղորդագրությունը)՝ տեղեկացնելով կատարված գործողության մասին,

գ) նշված տվյալների անհամապատասխանության դեպքում Բանկը մերժում է ստացված հաղորդագրության կատարումը և հաղորդագրությունը ուղարկողին ուղարկում է թիվ 9 հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

23. Հարկ վճարողի` Արգելադրումը շարունակելու դիմումի համաձայն, նշված Բանկում (Բանկերում) (այսուհետ` սույն կետում` Արգելադրող բանկ) դրամական միջոցների արգելադրումը շարունակելու և մյուս Բանկում (Բանկերում) արգելադրումը հանելու հետ կապված՝ Համակարգող մարմնի կողմից իրականացվում են հետևյալ գործառույթները.

1) Արգելադրումը շարունակելու մասին դիմումը ընդունող Բանկի կողմից ուղարկված թիվ 3 հաղորդագրությունը Համակարգող մարմնի կողմից մշակվելու արդյունքում մյուս Բանկերին Համակարգող մարմնի կողմից ուղարկվում է թիվ 4 հաղորդագրությունը՝ սույն գլխով սահմանված պահանջների համաձայն:

2) Բոլոր Բանկերից ստացված թիվ 3 հաղորդագրությունների ընդունում և մշակում՝ Հաշվարկների իրականացման միջավայրում: Այդ թվում` յուրաքանչյուր Արգելադրման մասին որոշման հետ կապված Բանկերից ստացված թիվ 3 հաղորդագրության մեջ նշված Արգելադրումը շարունակելու մասին դիմումով փաստացի արգելադրված միջոցների գումարը համեմատվում է համապատասխան Արգելադրման մասին որոշմամբ նշված արգելադրման ենթակա գումարի հետ, որի արդյունքում.

ա) եթե Արգելադրումը շարունակելու մասին Հաճախորդի դիմումի համաձայն միևնույն Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարին համապատասխան դրամական միջոցները պետք է արգելադրված լինեն մեկ Արգելադրող բանկում, որի հետևանքով ուղարկված թիվ 3 հաղորդագրության մեջ նշված՝ Արգելադրումը շարունակելու մասին դիմումով փաստացի արգելադրված միջոցների գումարը հավասար է այդ Արգելադրման մասին որոշմամբ սահմանված ամբողջ գումարին, ապա Համակարգող մարմինը, ստանալով թիվ 3 հաղորդագրությունը, անմիջապես (սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաղորդագրության ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը) ձևավորում և բոլոր Բանկերին ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը,

բ) եթե միևնույն Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարին համապատասխան դրամական միջոցները հարկ վճարողի համաձայնությամբ պետք է արգելադրված լինեն մաս-մաս տարբեր Արգելադրող բակերում, ապա.

ա1) Համակարգող մարմինը թիվ 4 հաղորդագրությունը ուղարկում է անմիջապես (սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաղորդագրության ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը), երբ Արգելադրող բանկերից ստացված թիվ 3 հաղորդագրությունների համաձայն, միևնույն Արգելադրման մասին որոշման հետ կապված արգելադրում կատարած բանկերում հարկ վճարողի համաձայնությամբ փաստացի արգելադրման մեջ գտնվող դրամական միջոցների հանրագումարը հավասար լինի այդ Արգելադրման մասին որոշմամբ սահմանված արգելադրման ենթակա գումարին,

ա2) Համակարգող մարմինը Արգելադրող բանկից առաջին թիվ 3 հաղորդագրությունը ստանալու դեպքում, եթե մեկ բանկային օրվա ընթացքում այլ Արգելադրող բանկերից չի ստանում թիվ 3 հաղորդագրություններ, որոնք հավաստեն, որ հաճախորդի Արգելադրումը շարունակելու դիմումների համաձայն փաստացի արգելադրման մեջ գտնվող դրամական միջոցների հանրագումարը հավասար է Արգելադրման մասին որոշմամբ սահմանված ամբողջ գումարի չափին, ապա Համակարգող մարմինը մշակում է՝ հաճախորդի կողմից մաս-մաս արգելադրում կատարելու մասին ուղարկված թիվ 3 հաղորդագրությունները և ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը (ոչ ուշ, քան առաջին հաղորդագրության ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը):

3) Արգելադրող բանկին (բանկերին) ուղարկվող թիվ 4 հաղորդագրության/ունների համաձայն փաստացի արգելադրման մեջ գտնվող դրամական միջոցների հանրագումարը չպետք է գերազանցի Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարը: Եթե Արգելադրող բանկից (բանկերից) ստացված թիվ 3 հաղորդագրության/ունների համաձայն հաճախորդի համաձայնությամբ փաստացի արգելադրման մեջ գտնվող դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարը, ապա Համակարգող մարմինն ինքնուրույն նվազեցնում է այդ փաստացի արգելադրված հանրագումարի չափը և Արգելադրող բանկին (բանկերին) ուղարկվող հաղորդագրության մեջ նշում է արգելանքից հանվող գումարը:

4) Ընդունված թիվ 3 հաղորդագրության մշակման արդյունքում Համակարգող մարմինը յուրաքանչյուր Բանկի համար առանձին-առանձին ձևավորում և ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը, որտեղ նշվում է նաև հետևյալ տեղեկատվությունը.

ա) Կարգադրություն Արգելադրող բանկին՝ շարունակել արգելանքի տակ պահել Հարկ վճարողի կողմից տվյալ բանկին ներկայացված Արգելադրումը շարունակելու դիմումով նշված գումարը, և (կամ)

բ) Այլ Բանկերում արգելանքի տակ պահվող միջոցների հանրագումարի չափը, որոնց նկատմամբ արգելանքը շարունակելու հետ կապված Հարկ վճարողը ներկայացրել է իր համաձայնությունը (դիմումը), և (կամ)

գ) Կարգադրություն` Արգելադրող բանկին և մյուս Բանկերին, Հարկ վճարողի բանկային հաշվի նկատմամբ կիրառված արգելադրման գումարը նվազեցնելու (վերացնելու) մասին, ըստ թիվ 4 հաղորդագրության մեջ նշված՝ այլ Բանկերում հարկ վճարողի համաձայնությամբ փաստացի արգելադրված միջոցների հանրագումարի չափի:

24. Արգելադրման գործընթացի հետ կապված, Համակարգող մարմնի կողմից ուղարկված հաղորդագրությունները Բանկի կողմից կատարվում են առանց լրացուցիչ հաստատում պահանջելու և ստանալու: Եթե թիվ 4 հաղորդագրությունը մյուս Բանկերին ուղարկվել է ոչ Համակարգող մարմնի կողմից, ապա այն ենթակա չէ կատարման:

25. Համակարգող մարմնի գործառույթները իրականացվում են Հարկային մարմնի կողմից՝ Կենտրոնական բանկի միջնորդությամբ: Ընդ որում, կատարված հաշվարկի մասին կատարվում է տեղեկատվության փոխանակում Կենտրոնական բանկի և Հարկային մարմնի միջև:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

26. Արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորությունների գումարի փաստացի վճարումը հաստատող վճարային փաստաթղթերը Հարկ վճարողի կողմից Բանկին ներկայացվելու դեպքում՝ արգելանքը վերացնելու մասին Հաճախորդի պահանջը Բանկի կողմից մշակվում և կատարվում է սույն գլխով սահմանված ընթացակարգով, այդ մասին Հարկային մարմնից լրացուցիչ հաստատում պահանջելու միջոցով:

27. Եթե Հաճախորդի Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելադրումը դեռ չի վերացվել, քանի որ սահմանված ժամկետում Հարկային մարմնի կողմից այդ մասին համապատասխան հաղորդագրություն դեռ չի ուղարկվել, ապա Հաճախորդն իրավունք ունի պահանջել իր Բանկից վերացնել կիրառված արգելանքը: Այդ նպատակով Հաճախորդը պետք է համապատասխան Բանկին ներկայացնի «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմում` որը լրացվում և ներկայացվում է սույն կարգի հավելված 2-ում նշված օրինակելի ձևին համապատասխան: Հարկ վճարողի Դիմումին կից ներկայացվում են նաև արգելանքի վերացման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի 28-րդ կետում նշված փաստաթղթերը: Ընդ որում.

1) Հաճախորդը «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումը բանկին ներկայացնում է

ա) թղթային եղանակով, կամ

բ) էլեկտրոնային եղանակով` Բանկի կողմից հաճախորդների սպասարկման նպատակով կիրառվող համակարգի միջոցով, ապահովելով սույն կարգի պահանջները:

2) «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» Հաճախորդի դիմումը՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով Բանկին ներկայացվում և ընդունվում է հետևյալ պահանջների համաձայն.

ա) Հաճախորդի դիմումը ներկայացվում է մինչև վերջինիս ընդունման համար՝ Բանկի գործառնական օրվա ժամանակացույցով սահմանված ժամը:

բ) Հաճախորդը սույն կետում նշված դիմումը թղթային եղանակով իրեն սպասարկող Բանկ է ներկայացնում երկու օրինակից, որոնք պետք է ստորագրված և կնքված լինեն (կնիքի առկայության դեպքում) Հաճախորդի կողմից:

գ) Ներկայացված թղթային դիմումի բոլոր օրինակների տվյալները պետք է լինեն միևնույնը, լրացված լինեն առանց ջնջումների, պետք է բավարարեն և համապատասխանեն վերջինիս նկատմամբ սույն կետում սահմանված պահանջներին: Եթե դիմումը լրացվել և ներկայացվել է ջնջումներով կամ չի բավարարում սահմանված պահանջներին, այն մերժվում է և չի ընդունվում:

դ) Թղթային եղանակով Հաճախորդից ընդունված դիմումի բոլոր օրինակների վրա Բանկի կողմից նշվում է ստացման ամսաթիվը, ժամը (ժամ/րոպե) և վավերացվում ստացողի ստորագրությամբ: Թղթային եղանակով ներկայացված դիմումի մեկ օրինակը մնում է Բանկի մոտ, իսկ մյուսը ստորագրված և կնքված վերադարձվում է Հաճախորդին:

ե) Եթե Հաճախորդը իր դիմումը Բանկ է ներկայացնում՝ վերջինիս ընդունման համար գործառնական օրվա Ժամանակացույցով սահմանված ժամից հետո, ապա այն համարվում է Հաճախորդից ընդունված հաջորդ աշխատանքային օրը, տվյալ Բանկի գործառնական օրվա բացման պահին:

3) «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» Հաճախորդի դիմումի ընդունման պահ է համարվում.

ա) Թղթային եղանակով ներկայացման դեպքում՝ այդ դիմումի վրա նշված ընդունված ամսաթիվը, ժամը/րոպեն,

բ) Էլեկտրոնային եղանակով ներկայացված դեպքում՝ այդ մասին Բանկի համակարգում էլեկտրոնային գրառման կամ դիմումը ընդունելու վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշված ամսաթիվը, ժամը/րոպեն:

28. «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումին կից Հաճախորդի կողմից պարտադիր պետք է ներկայացվի Կիրառված արգելանքը վերացնելու համար հիմք հանդիսացող հետևյալ փաստաթղթերի պատճենները (իսկ էլեկտրոնային դիմումին կարող է կցվել դրանց սկան արված տարբերակները).

1) Արգելադրման մասին որոշման մեջ նշված Հարկային պարտավորության կատարման հետ կապված փաստացի վճարում կատարելու վերաբերյալ համապատասխան անդորրագիրը(երը), կամ

2) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1. հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը, կամ

3) Հարկային օրենսդրության համաձայն՝ հարկային պարտավորության աստիճանական մարման վերաբերյալ կնքված ժամանակացույցը:

29. «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումը և վերջինիս հետ կից ներկայացվող փաստաթղթերը ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդին սպասարկող Բանկը արգելանքը վերացնելու վերաբերյալ համապատասխան թիվ 8 հաղորդագրություն է ուղարկում Հարկային մարմնին:

30. Եթե Բանկը հաղորդագրությունը ուղարկելու պահից (եթե առկա է համակարգի կողմից տրված ուղարկման/ստացման հաստատումը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմնից չի ստանում մերժման վերաբերյալ թիվ 9 հաղորդագրությունը, ապա Բանկը պարտավոր է սույն կետում նշված ժամկետի գործառնական օրվա ավարտին հանել տվյալ Արգելադրման մասին որոշման հետ կապված, Հաճախորդի արգելադրված միջոցների (այդ թվում՝ արգելադրված հաշիվների) նկատմամբ կիրառված արգելանքը: Կիրառված արգելանքը վերացնելու դեպքում Բանկը Հարկային մարմին ուղարկում է թիվ 7 հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 8. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

31. Արգելադրման գործընթացի կիրառման և արգելանքի վերացման հետ կապված՝ Հարկային մարմնի և Բանկերի (այսուհետ՝ Կողմեր) միջև, ինչպես նաև Կենտրոնական բանկին ուղղված տեղեկատվության փոխանցումը կատարվում է.

1) Էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնք ձևավորվում են համաձայն դրանց կիրառման համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջների:

2) Էլեկտրոնային հաղորդագրությունները փոխանցվում են Կենտրոնական բանկի միջնորդությամբ:

32. Էլեկտրոնային եղանակով Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է.

1) Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով:

2) Արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում այդ Էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված եղանակով:

3) Հարկային մարմնի և Բանկերի միջև յուրաքանչյուր էլեկտրոնային հաղորդագրության փոխանցման և ընդունման ժամանակ ստացող կողմը ձևավորում և տրամադրում է այդ հաղորդագրությունների ընդունումը հաստատող ներքին համակարգային հաղորդագրություն:

33. Հարկային մարմնի կողմից փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները.

1) «Արգելադրման որոշման մասին» (թիվ 1) հաղորդագրությունը (կարգադրություն),

2) «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» (թիվ 6) հաղորդագրությունը (կարգադրություն),

3) «Մերժման մասին» (թիվ 9) հաղորդագրությունը:

34. Համակարգող մարմնի կողմից փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները.

1) «Հարկ վճարողի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» (թիվ 4) հաղորդագրությունը (կարգադրություն),

2) Համակարգող մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև հետևյալ հաղորդագրությունները.

ա) «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» (թիվ 6) հաղորդագրությունը (կարգադրություն),

բ) «Մերժման մասին» (թիվ 9) հաղորդագրությունը:

35. Բանկերի կողմից փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները.

1) «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» (թիվ 2) հաղորդագրությունը,

2) «Հաճախորդի կարգադրությամբ Արգելանքի կատարում» (թիվ 3) հաղորդագրությունը (կարգադրություն),

3) «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» (թիվ 5) հաղորդագրությունը,

4) «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցները արգելանքից հանելու մասին» (թիվ 7) հաղորդագրությունը,

5) «Հարցում հարկային մարմնին՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» (թիվ 8) հաղորդագրությունը,

6) «Մերժման մասին» (թիվ 9) հաղորդագրությունը:

35.1 Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը իրականացնում են իրենց կողմից փոխանցված և ստացված Հաղորդագրությունների և դրանցում առկա տեղեկատվության պահպանումը նվազագույնը 5 տարի ժամկետով:

(35.1-ին կետը լրաց. 21.06.16 թիվ 100-Ն)

 

ԳԼՈՒԽ 9. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

36. «Արգելադրման որոշման մասին» թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է Բանկերին ուղղված կարգադրություն՝ Հարկ վճարողի բանկային հաշվին նշված գումարի չափով արգելադրում կիրառելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկողի անվանումը,

բ) Ուղարկողի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացող բանկի անվանումը,

բ) Ստացող բանկի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը (և ըստ անհրաժեշտության՝ նշում է նաև հերթական եզակի համարը՝ կապված նույն որոշումը կրկին ուղարկելու հետ),

7) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը՝ ըստ նշված Արգելադրման մասին որոշման,

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

10) Կատարման ենթակա գործառնության նպատակը (ըստ անհրաժեշտության, համապատասխան կոդի կիրառում),

11) Արգելադրման որոշում ընդունող անձի անունը, ազգանունը, պաշտոնը,

12) Արգելադրման որոշման ընդունման հիմքի մասին տեղեկատվություն (ըստ առկայության),

13) Վայրը (ըստ անհրաժեշտության, համապատասխան կոդի կիրառում):

37. «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում՝ նշված Հարկ վճարողի միջոցների նկատմամբ Բանկի կողմից արգելադրում կատարելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկող բանկի անվանումը,

բ) Ուղարկող բանկի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի անվանումը,

բ) Ստացողի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը՝ կոդի տեսքով).

ա) Արգելանքը կիրառման մեջ է (չի հստակեցվում՝ ամբողջությամբ, թե մասնակի) - 1 կոդը,

բ) Տվյալ (ՀՎՀՀ-ով) հարկ վճարողը բանկում հաշիվներ չունի - 2 կոդը:

38. «Հաճախորդի կարգադրությամբ Արգելանքի կատարում» թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում Հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի (Հավելված 1) համաձայն Բանկի կողմից Հարկ վճարողի միջոցների նկատմամբ արգելադրումը շարունակելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկող բանկի անվանումը,

բ) Ուղարկող բանկի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի անվանումը,

բ) Ստացողի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը՝ ըստ նշված Արգելադրման մասին որոշման (պահանջվող գումարի չափը),

8) Արգելադրումը շարունակելու դիմումի համաձայն փաստացի Արգելադրված գումարի չափը և արժույթը (ըստ հաճախորդի դիմումի),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

10) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):

39. «Հարկ վճարողի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է Բանկերին ուղղված կարգադրություն՝ կիրառված արգելանքը շարունակելու և (կամ) կիրառված արգելադրումը նշված գումարի չափով նվազեցնելու (վերացնելու) մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկողի անվանումը,

բ) Ուղարկողի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացող բանկի անվանումը,

բ) Ստացող բանկի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը, ըստ նշված Արգելադրման մասին որոշման (պահանջվող գումարի չափը),

8) Տվյալ բանկում հարկ վճարողի համաձայնությամբ Արգելանքի տակ փաստացի պահվող գումարը և արժույթը, (որի չափով արգելանքը շարունակվում է),

9) Այլ բանկերում հարկ վճարողի համաձայնությամբ Արգելանքի տակ փաստացի պահվող միջոցների հանրագումարը և արժույթը,

10) Արգելանքից հանվող գումարը և արժույթը (արգելադրման որոշմամբ նշված գումարի նվազեցման չափը, կապված այլ բանկերում հարկ վճարողի համաձայնությամբ փաստացի արգելադրված միջոցների հետ),

11) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

12) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

13) Բանկերին ուղղված կարգադրություն (ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդ).

ա/ հարկ վճարողի բանկային հաշվին կիրառված արգելադրումը նշված գումարի չափով նվազեցնելու (վերացնելու) մասին և (կամ)

բ/ տվյալ բանկում կիրառված արգելանքը շարունակելու մասին, որի դեպքում Արգելադրող բանկը պարտավոր է շարունակել արգելանքի տակ պահել նաև հարկ վճարողի դիմումում նշված գումարը:

40. «Հաստատում՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» թիվ 5 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում այն մասին, որ Հարկ վճարողի հաշիվներին արգելադրված միջոցները Բանկի կողմից արգելանքից հանվել են (կամ արգելանքը շարունակվում է) համաձայն ստացված թիվ 4 կարգադրության, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկող բանկի անվանումը,

բ) Ուղարկող բանկի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի անվանումը,

բ) Ստացողի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

9) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդը).

ա) Գործողությունը կատարված է - 4 կոդը,

բ) Տվյալ հարկ վճարողը (ՀՎՀՀ-ն) բանկում հաշիվներ չունի - 2 կոդը:

41. «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» թիվ 6 հաղորդագրությունը պարունակում է կարգադրություն ուղղված Բանկերին, հարկ վճարողի հաշիվներն արգելադրված միջոցների վրա դրված արգելանքը հանելու (վերացնելու) մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկողի անվանումը,

բ) Ուղարկողի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացող բանկի անվանումը,

բ) Ստացող բանկի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Արգելադրման որոշմամբ նշված գումարը և արժույթը (որոշմամբ պահանջվող գումարի չափը),

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

10) Արգելանքը հանելու (վերացնելու) հետ կապված հիմքի մասին համապատասխան նշում:

42. «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցները արգելանքից հանելու մասին» թիվ 7 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում՝ Բանկի կողմից կատարված գործողության մասին, որը կապված է հարկ վճարողի հաշիվների արգելադրված միջոցները արգելանքից հանելու հետ, ինչպես նաև՝ Արգելանքի տակ դրված միջոցները այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցվելու մասին տեղեկացնելու հետ: Թիվ 7 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկող բանկի անվանումը,

բ) Ուղարկող բանկի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի անվանումը,

բ) Ստացողի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

9) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդը)

ա) Գործողությունը կատարված է - 4 կոդը,

բ) Տվյալ հարկ վճարողը (ՀՎՀՀ-ն) բանկում հաշիվներ չունի - 2 կոդը,

գ) Արգելանքի տակ դրված միջոցները բացակայում են - 5 կոդը,

դ) Արգելանքի տակ դրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե այլ պարտավորության դիմաց - 7 կոդը:

43. «Հարցում հարկային մարմնին Հարկ վճարողի` Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» թիվ 8 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում ուղղված Հարկային մարմնին, այն մասին, որ տվյալ Արգելադրման որոշման հետ կապված Հաճախորդի համապատասխան բանկային հաշվի (հաշիվների) վրա առկա միջոցները դեռ արգելադրված են, սակայն հաճախորդը ներկայացրել է իր պարտավորությունները օրենքով սահմանված կարգով կատարելու մասին հիմքեր և որ անհրաժեշտ է մերժել կամ հաստատել արգելանքից հանելու Հաճախորդի պահանջը: Թիվ 8 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկող բանկի անվանումը,

բ) Ուղարկող բանկի կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի անվանումը,

բ) Ստացողի կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

9) Արգելանքը հանելու (վերացնելու) հետ կապված հիմքի մասին համապատասխան նշում (այդ թվում՝ այդ փաստաթղթերի տվյալները),

10) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդ).

ա) Անհրաժեշտ է մերժել կամ հաստատել արգելանքից հանելու պահանջը - 6 կոդը:

44. «Մերժման մասին» թիվ 9 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում այն մասին, որ տվյալ Արգելադրման որոշման հետ կապված համապատասխան Հարկ վճարողի միջոցների արգելադրման գործընթացի վերաբերյալ ստացված հաղորդագրությունը մերժվել է և պահանջվում է կատարել ճշգրտում: Թիվ 9 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա) Ուղարկողի (այդ թվում՝ բանկ) անվանումը,

բ) Ուղարկողի (այդ թվում՝ բանկ) կոդը,

4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա) Ստացողի (այդ թվում՝ բանկ) անվանումը,

բ) Ստացողի (այդ թվում՝ բանկ) կոդը,

5) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անունը, ազգանունը),

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

9) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել համապատասխան կոդեր)

ա) Հրահանգի կատարումը մերժվել է (-3 կոդ), հետևյալ պատճառներով (կամ որևէ մեկով).

ա1) գումարը նշված չէ,

ա2) ՀՎՀՀ-ն չի համապատասխանում Կազմակերպության անվանմանը,

ա3) նշված որոշման համարով Հարկային մարմնից կարգադրություն չի ստացվել:

45. Արգելադրումների գործընթացի ավտոմատացման հետ կապված սույն կարգի համաձայն ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը նշված է Հավելված 3-ում:

46. Սույն կարգով նշված հաղորդագրություններին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների դաշտերը, դրանց տեխնիկածրագրային նկարագրությունը և լրացման կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից: Ընդ որում, սույն կարգով սահմանված նվազագույն տեղեկատվությունից բացի էլեկտրոնային հաղորդագրությունները կարող են պարունակել նաև այլ տվյալներ, եթե դրանց համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված են համապատասխան դաշտեր: Սույն կարգով նշված որոշ հաղորդագրությունների համար կարող է կիրառվել միևնույն էլեկտրոնային հաղորդագրությունը, եթե էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման կանոններով սահմանվել են այդ դեպքերը:

47. Սույն կարգով էլեկտրոնային հաղորդագրություններին տրված համարները պայմանական են և չեն վերաբերում տեխնիկածրագրային միջավայրում այդ էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման համար սահմանվող կոդերին:

48. Սույն կարգով սահմանված գործընթացների ապահովման նպատակով յուրաքանչյուր հաղորդագրության կիրառման ժամանակ, հաղորդագրություն ուղարկողին պետք է տրամադրվի հաստատում ձևավորված հաղորդագրությունը ստացողին փաստացի հասանելի լինելու մասին:

 

ԳԼՈՒԽ 10. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

49. Մինչև Էլեկտրոնային համակարգի և Հաշվարկների իրականացման միջավայրի ներդրումը, Հարկային մարմնի, Կենտրոնական բանկի և Բանկերի միջև Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղի (հասցեի) միջոցով: Ընդ որում.

1) Հարկային մարմնի և Բանկերի կողմից միմյանց ուղարկվող Հաղորդագրությունների կրկնօրինակը պարտադիր ուղարկվում է նաև Կենտրոնական բանկին՝ վերջինիս համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին:

2) Մինչև Հաշվարկների իրականացման միջավայրի ներդրումը, սույն կարգի համաձայն արգելադրման գործընթացի հետ կապված հաշվարկների իրականացման նպատակով՝ Կենտրոնական բանկի կողմից չեն մշակվում թիվ 3, թիվ 5 հաղորդագրությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից Բանկերին չի ուղարկվում թիվ 4 հաղորդագրությունը:

3) Բանկերի կողմից ուղարկվող թիվ 3 հաղորդագրությունը Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ ցանցով փոխանցվում է Հարկային մարմնին և մյուս Բանկերին:

4) Թիվ 4 հաղորդագրության հիման վրա, սույն կարգի համաձայն կատարման ենթակա գործողությունները Բանկերը իրականացնում են հիմք ընդունելով ստացված թիվ 3 հաղորդագրությունը:

5) Յուրաքանչյուր Բանկ, Արգելադրված գումարի նվազեցման հետ կապված հաշվարկը իրականացնում է ինքնուրույն՝ հիմք ընդունելով այլ Բանկերից ստացված թիվ 3 հաղորդագրությունը և սույն կարգի և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները:

6) Սի-Բի-Էյ-Նեթ ցանցով ուղարկվող հաղորդագրություններում նշվող տեղեկատվությունը պետք է բավարարի սույն Կարգով Հաղորդագրությունների համար սահմանված պահանջները:

7) Արգելադրման գործընթացի հետ կապված սույն Կարգով սահմանված գործառնությունների իրականացման վերաբերյալ հաղորդագրությունները թղթային եղանակով ներկայացման դեպքում, պետք է պարունակեն սույն Կարգի 9-րդ գլխով նշված՝ համապատասխան հաղորդագրության համար սահմանված նվազագույն տեղեկատվությունը:

8) Սույն Կարգի բոլոր դրույթները կիրառվում են, բացառությամբ Կարգի 6-րդ գլխի դրույթների, որոնք կիրառվելու են էլեկտրոնային համակարգը և Հաշվարկների իրականացման միջավայրը գործողության մեջ դնելու պահից:

50. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հարկային մարմինը և յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան դիմում՝ նշելով Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում 49-րդ կետի փոստային արկղի (հասցե) բացման հետ կապված տվյալները: Սույն կետում նշված փոստային արկղի միջոցով պետք է իրականացվի միայն սույն կարգով սահմանված հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը:

51. Հարկային մարմնի, Բանկի տարածքային ստորաբաժանումների կողմից Հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը կատարվում է համապատասխանաբար Հարկային մարմնի և յուրաքանչյուր Բանկի գլխամասային գրասենյակի համար (ըստ սույն կարգի 49-րդ կետի) բացված փոստային արկղի (հասցեի) միջոցով:

 

ԳԼՈՒԽ 11. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

52. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրով կամ սույն կարգի 49-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Կենտրոնական բանկի համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին` Հարկային մարմնի և (կամ) Առևտրային բանկերի կողմից արգելադրման գործընթացի հետ կապված փոխանցված բոլոր Հաղորդագրությունները և դրանցում նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է գրանցվել և պահպանվել Կենտրոնական բանկի կողմից, այդ նպատակով վարվող արկղերում (այսուհետ` սև արկղ): Ընդ որում`

1) Էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները, ինչպես նաև Սի-Բի-Էյ-Նեթ համակարգչային ցանցի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները պահպանվում են համապատասխանաբար դրանցից յուրաքանչյուրի համար կիրառվող սև արկղերում:

2) Սև արկղերում պահպանվում են միայն Կենտրոնական բանկին տրամադրած, կամ վերջինիս ուղարկած Հաղորդագրություններում առկա տեղեկատվությունները:

3) «սև արկղերում» գրանցված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից արխիվացվում և պահպանվում է նվազագույնը 5 տարի ժամկետով:

53. Կենտրոնական բանկի կողմից սև արկղերում պահպանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել Հարկային մարմնին և (կամ) Բանկերին, եթե այդ տեղեկությունն անհրաժեշտ է Հարկային մարմնի և (կամ) Բանկերի միջև առաջացած վեճերի հետ կապված որպես ապացույց ներկայացնելու համար: Սև արկղերում պարունակվող տեղեկությունները Կենտրոնական բանկը կարող է օգտագործել նաև Հարկային արգելադրումների հետ կապված Բանկի գործողությունների ստուգման, ինչպես նաև հաճախորդների բողոքների ստուգման նպատակով:

54. «Սև արկղերից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, համապատասխան Բանկը կամ Հարկային մարմինը Կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվի.

1) Դիմող կողմի (Բանկ կամ Հարկային մարմին) անվանումը, տվյալները

2) «Սև արկղերից» տվյալների ստացման պատճառը

3) Հարկային արգելադրման մասին որոշման համարը

4) Հարկ վճարողի անվանումը և ՀՎՀՀ-ը

5) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը, ժամը) որի ընթացքում փոխանցվել են տվյալ որոշման հետ կապված հաղորդագրությունները, և անհրաժեշտ է իրականացնել վերջիններիս որոնումը:

55. Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը կարող է ստանալ միայն իր կողմից ստացված և իր կողմից ուղարկված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:

(գլուխը լրաց. 21.06.16 թիվ 100-Ն)

(հավելվածը լրաց. 21.06.16 թիվ 100-Ն)

 

Հավելված 1

 

Կիրառված արգելադրման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին հաճախորդի դիմում (հանձնարարություն)

 

Բանկի անվանումը------------------------------------------------- 

 

Ներկայացման ամսաթիվը «…..»-------------------------20….թ.

 

Հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) ----------------------------------------------------------------------

------------------------,

Հաճախորդի անձնագրային տվյալներ, (ՀՎՀՀ) -----------------------------------------------------------------------

---------------------------------------------,

 

Սույնով խնդրում եմ

1. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընդունված որոշման համաձայն, բանկի կողմից արգելադրված միջոցների վրա շարունակել կիրառված արգելադրման գործընթացը՝ ստորև նշված բանկային հաշիվների վրա, ըստ նշված գումարների:

1.1 Արգելադրման մասին որոշման համարը՝ թիվ--------------------------------- և

ամսաթիվը --------------------------.

1.2 Հաճախորդի նշված բանկային հաշիվներին առկա միջոցների վրա պետք է շարունակվի նշված գումարի արգելադրումը.

ա. հաշիվ ____________________ գումար (արժույթ) ____________________

բ. հաշիվ ____________________ գումար (արժույթ) ____________________

գ. հաշիվ ____________________ գումար (արժույթ) ____________________

դ. հաշիվ ____________________ գումար (արժույթ) ____________________

2. Թույլատրում եմ տեղեկացում ուղարկել Հարկային մարմնին և Կենտրոնական բանկի միջոցով՝ ՀՀ տարածքում գործող բոլոր Բանկերին, սույն դիմումում նշված ընդհանուր գումարի, ինչպես նաև այս բանկում արգելադրումը շարունակելու գործընթացի վերաբերյալ (հիմք ընդունելով սույն դիմումը):

3. Միաժամանակ տեղեկացված եմ, որ ՀՀ օրենքների համաձայն՝ Բանկը պետք է սույն դիմումում իմ կողմից նշված բանկային հաշվին(ներին) արգելադրված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրի Հարկային մարմին, ինչպես նաև՝ Կենտրոնական բանկին:

 

Հաճախորդի (իրավաբանական անձի տնօրենի, լիազոր անձի) ստորագրությունը

 _________________,

կնիքը (դրվում է առկայության դեպքում)

 

Բանկի աշխատակցի ստորագրությունը և ընդունման ամսաթիվը ____________________,

«___» _________ 20__թ.

դրոշմակնիքը (դրվում է առկայության դեպքում)

 

 Հավելված 2

 

Կիրառված արգելադրումը վերացնելու մասին հաճախորդի դիմում

 

Բանկի անվանումը-------------------------------------------------

 

Ներկայացման ամսաթիվը «…..»-------------------------20….թ.

 

Հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) ----------------------------------------------------------------------

---------------------,

 

Հաճախորդի անձնագրային տվյալներ, (ՀՎՀՀ) -----------------------------------------------------------------------

---------------------------------------------,

 

Սույնով խնդրում եմ

 

4. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընդունված Արգելադրման որոշման համաձայն, բանկի կողմից արգելադրված միջոցների վրա կիրառված արգելադրումը վերացնել՝ հիմք ընդունելով այդ գործընթացի համար իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը (որոնք պարտադիր պետք է կցվեն սույն դիմումին):

4.1 Արգելադրման մասին որոշման համարը՝ թիվ--------------------------------- և

ամսաթիվը --------------------------.

4.2 Նշված Արգելադրման որոշման հետ կապված Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրված ընդհանուր գումարը կազմում է.

գումարը _____ _______________ (ՀՀ դրամ)

5. Թվարկել կից ներկայացվող փաստաթղթերի տեսակները.

ա. ____________________________________________________________

բ. ____________________________________________________________

գ. ____________________________________________________________

դ. ____________________________________________________________

 

6. Միաժամանակ տեղեկացված եմ, որ ՀՀ օրենքների և իրավական ակտերի համաձայն՝ Բանկը պետք է սույն դիմումով նշված պահանջը կատարի Հարկային մարմին համապատասխան հարցում ուղարկելուց և պատասխան ստանալուց հետո: Որի հետ կապված, Հարկային մարմինը սահմանված ժամկետում կարող է մերժել սույն դիմումով նշված պահանջի կատարումը:

 

Հաճախորդի (իրավաբանական անձի տնօրենի, լիազոր անձի) ստորագրությունը

 _________________,

կնիքը (դրվում է առկայության դեպքում)

 

Բանկի աշխատակցի ստորագրությունը և ընդունման ամսաթիվը ____________________,

«___» _________ 20__թ.

դրոշմակնիքը (դրվում է առկայության դեպքում)

 

Հավելված 3

 

Սույն կարգով սահմանված Արգելադրումների գործընթացի ավտոմատացման հետ կապված կողմերի միջև ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը

 

1. Թիվ 1 հաղորդագրություն

 

1) Ուղարկող` Հարկային մարմին

 

2) Հասցեատեր` Առևտրային Բանկ

 

3) ուղարկվում է հարկային մարմնի որոշումը՝ բոլոր բանկերին

2. Թիվ 2 հաղորդագրություն

1) Ուղարկող` Առևտրային Բանկ

2) Հասցեատեր՝ Հարկային մարմին

3) ուղարկվում է ի պատասխան թիվ 1 հաղորդագրության

3. Թիվ 3 հաղորդագրություն

1) Ուղարկող` Առևտրային բանկ

 

2) Հասցեատեր` Հարկային/ Համակարգող մարմին (ըստ կարգի՝ այլ բանկերին)

3) ուղարկվում է հաճախորդի դիմումի համաձայն: Վերջինիս ամփոփման արդյունքում, բանկին ուղարկվում է թիվ 4 հաղորդագրությունը:

4. Թիվ 4 հաղորդագրություն

1) Ուղարկող` Համակարգող մարմին

2) Հասցեատեր` Առևտրային Բանկ

3) ուղարկվում է թիվ 3 հաղորդագրությունների ամփոփման արդյունքում

5. Թիվ 5 հաղորդագրություն

1) Ուղարկող` Առևտրային Բանկ

2) Հասցեատեր` Համակարգող մարմին

3) ուղարկվում է ի պատասխան թիվ 4 հաղորդագրության

6. Թիվ 6 հաղորդագրություն

1) Ուղարկող` Հարկային մարմին

 

2) Հասցեատեր` Առևտրային Բանկ

 

3) ուղարկվում է Արգելանքից հանելու դեպքերը տեղի ունենալու դեպքում՝

 

ա. պարտավորության վճարում,

 

բ. ժամանակացույցի կնքում,

 

գ. Դատարանի որոշմամբ Հարկ

վճարողի պահանջի բավարարում,

 

դ. Արգելադրման որոշման կասեցում:

 

4) Այս հաղորդագրությունը նաև ուղարկվում է ի պատասխան թիվ 8 հաղորդագրության:

7. Թիվ 7 հաղորդագրություն1) Ուղարկող` Առևտրային Բանկ

2) Հասցեատեր` Հարկային մարմին

3) ուղարկվում է

ա. ի պատասխան թիվ 6 հաղորդագրության,

բ. ըստ կարգի՝ արգելադրված միջոցները այլ պարտավորության դիմաց փոխանցելու դեպքում

8. Թիվ 8 հաղորդագրություն

1) Ուղարկող` Առևտրային Բանկ

2) Հասցեատեր` Հարկային մարմին

3) ուղարկվում է հաճախորդի դիմումի համաձայն

9. Թիվ 9 հաղորդագրություն

1) Ուղարկող` Առևտրային Բանկ կամ Հարկային մարմին

2) Հասցեատեր` Հարկային մարմին (կամ Առևտրային Բանկ)

3) ուղարկվում է`

ա. ի պատասխան
թիվ 2, 3, 5, 7, կամ 8 հաղորդագրության
Հարկային մարմնի կողմից, եթե ստացված հաղորդագրության մեջ առկա է սխալ:

բ. ի պատասխան թիվ 1, 4 կամ 6 հաղորդագրության առևտրային բանկի կողմից, եթե ստացված հաղորդագրության մեջ առկա է սխալ:

(հավելվածը լրաց. 21.06.16 թիվ 100-Ն)