Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 100-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.22/15(558).1 Հոդ.215.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 
 

21 հունիսի 2016 թ. թիվ 100-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 հունիսի 2016 թ. թիվ 102-Ն


 Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 302-Ն ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդների բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրման և արգելանքից հանելու գործընթացում ուղարկվող հաղորդագրությունների պահպանման հետ կապված հարաբերությունները,

հիմք ընդունելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածը,

ղեկավարվելով

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն որոշում են.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 106-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 302-Ն հրամանով հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» համատեղ որոշման (այսուհետ` համատեղ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1) Համատեղ որոշմամբ հաստատված «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» կարգում (այսուհետ` Կարգ) լրացնել նոր Գլուխ 11` հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 11. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

52. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրով կամ սույն կարգի 49-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Կենտրոնական բանկի համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին` Հարկային մարմնի և (կամ) Առևտրային բանկերի կողմից արգելադրման գործընթացի հետ կապված փոխանցված բոլոր Հաղորդագրությունները և դրանցում նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է գրանցվել և պահպանվել Կենտրոնական բանկի կողմից, այդ նպատակով վարվող արկղերում (այսուհետ` սև արկղ): Ընդ որում`

1) Էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները, ինչպես նաև Սի-Բի-Էյ-Նեթ համակարգչային ցանցի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները պահպանվում են համապատասխանաբար դրանցից յուրաքանչյուրի համար կիրառվող սև արկղերում:

2) Սև արկղերում պահպանվում են միայն Կենտրոնական բանկին տրամադրած, կամ վերջինիս ուղարկած Հաղորդագրություններում առկա տեղեկատվությունները:

3) «սև արկղերում» գրանցված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից արխիվացվում և պահպանվում է նվազագույնը 5 տարի ժամկետով:

53. Կենտրոնական բանկի կողմից սև արկղերում պահպանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել Հարկային մարմնին և (կամ) Բանկերին, եթե այդ տեղեկությունն անհրաժեշտ է Հարկային մարմնի և (կամ) Բանկերի միջև առաջացած վեճերի հետ կապված որպես ապացույց ներկայացնելու համար: Սև արկղերում պարունակվող տեղեկությունները Կենտրոնական բանկը կարող է օգտագործել նաև Հարկային արգելադրումների հետ կապված Բանկի գործողությունների ստուգման, ինչպես նաև հաճախորդների բողոքների ստուգման նպատակով:

54. «Սև արկղերից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, համապատասխան Բանկը կամ Հարկային մարմինը Կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվի.

1) Դիմող կողմի (Բանկ կամ Հարկային մարմին) անվանումը, տվյալները

2) «Սև արկղերից» տվյալների ստացման պատճառը

3) Հարկային արգելադրման մասին որոշման համարը

4) Հարկ վճարողի անվանումը և ՀՎՀՀ-ը

5) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը, ժամը) որի ընթացքում փոխանցվել են տվյալ որոշման հետ կապված հաղորդագրությունները, և անհրաժեշտ է իրականացնել վերջիններիս որոնումը:

55. Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը կարող է ստանալ միայն իր կողմից ստացված և իր կողմից ուղարկված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:»:

2) Կարգը 35-րդ կետից հետո լրացնել նոր 35.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«35.1 Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը իրականացնում են իրենց կողմից փոխանցված և ստացված Հաղորդագրությունների և դրանցում առկա տեղեկատվության պահպանումը նվազագույնը 5 տարի ժամկետով»:

2. Համատեղ որոշման 2-րդ կետում «2016 թվականի հունիսի 30-ից» բառերը փոխարինել «2017 թվականի սեպտեմբերի 4-ից» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

 2016 թ. հունիսի 23

 Երևան

Ա. Ջավադյան

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

 եկամուտների կոմիտեի նախագահ`

 

2016 թ. հունիսի 30

 Երևան

Հ. Հովսեփյան