Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/05-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2006-28.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.254
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 12405273

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ


30 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 1-05/05-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:


ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան



Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարության հետ

___ ______ 2005 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարության
հետ
16.06.2005 թ. N 80-Ն

Համաձայնեցված է
Հայաստանի
Հանրապետության
առևտրի և տնտեսա-
կան զարգացման
նախարարության հետ

02.07.2005 թ. N 142-Ն

Հավելված
Հայաստանի
Հանրապետության
կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառա-
յության պետի

30.05.2005 թ.

N 1-05/05-Ն հրամանի


 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի 13-րդ հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե (այսուհետ` ապահովագրության բյուջե) վճարման հարցերը:

 

1. Սոցիալական վճարների հասկացությունը եվ ապահովադիրները

 

1. Սոցիալական վճարները` ապահովադիրների կողմից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և չափով պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովագրության բյուջե պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության դեպքում ապահովադիրը Օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարներ կատարող և ապահովագրության բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձն է, պետական և համայնքային ենթակայության հիմնարկը:

3. Ապահովադիր են հանդիսանում`

ա) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպությունները`

- տնտեսական ընկերություններ (բաց բաժնետիրական ընկերություններ, փակ բաժնետիրական ընկերություններ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություններ),

- տնտեսական ընկերակցություններ (լիակատար ընկերակցություններ, վստահության վրա հիմնված (կոմանդիտային) ընկերակցություններ),

- այլ առևտրային կազմակերպություններ (այդ թվում` առևտրային կոոպերատիվները).

բ) իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպությունները`

- հասարակական միավորումներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ (այդ թվում` գյուղատնտեսական վարկային ակումբների միությունները),

- պետական ոչ առևտրային կազմակերպություններ,

- այլ ոչ առևտրային կազմակերպություններ (այդ թվում` ոչ առևտրային կոոպերատիվներ, համատիրություններ, գյուղատնտեսական վարկային ակումբներ, հասարակական կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ, կուսակցություններ, արհեստակցական կազմակերպություններ և արհեստակցական կազմակերպությունների միություններ, սպառողական ընկերություններ և սպառողական ընկերությունների միություններ).

գ) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հիմնարկները.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված և դեռևս չլուծարված ձեռնարկությունները.

ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկները, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները.

զ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև նրա կողմից ստեղծված հիմնարկները.

է) օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.

ը) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները.

թ) անհատ ձեռնարկատերերը (անհատ ձեռներեցները, այսուհետ` անհատ ձեռնարկատերեր).

ժ) նոտարները.

ժա) վարձու աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված դեպքերում:

4. Ապահովադիրները (այդ թվում` սույն հրահանգի 23-րդ կետում նշված դեպքում վարձու աշխատողները որպես ապահովադիր) հաշվառվում են սոցիալական վճարումների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը իրականացնող լիազորած մարմնում (ըստ պետական գրանցման վայրի կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու), որը հանդիսանում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմինը (այսուհետ` հարկային մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(4-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

 

2. Սոցիալական վճարներ կատարողները

 

5. Սոցիալական վճարներ են կատարում` գործատուները, վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

6. Գործատուն քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտն է, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր (աշխատանքային, քաղաքացիաիրավական) կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Գործատու կարող են լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից) ու նրանց կողմից ստեղծված կազմակերպությունները (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները: Գործատու կարող է լինել նաև յուրաքանչյուր ֆիզիկական անձ (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), մասնավորապես` գործատու կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

(6-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

7. Վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:

Վարձու աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող 14-ից մինչև 16 տարեկան անչափահաս քաղաքացիները:

8. Աշխատանքային հարաբերությունները վարձու աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` վարձու աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

Վարձու աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:

9. Հայաստանի Հանրապետությունում գործատուները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ`

ա) Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատերերի և նոտարների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար գործատուները սոցիալական վճարներ չեն կատարում.

բ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) աշխատանքն օգտագործող գործատուները նրանց մասով ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ վարձու աշխատող օտարերկրացիները ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

Սույն կետի դրույթները վերաբերվում են նաև այն դեպքերին, երբ անհատ ձեռնարկատերը այլ գործատուի մոտ ձևակերպված է որպես վարձու աշխատող ֆիզիկական անձ:

10. Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Օրենքով սահմանված կարգով պարտավոր են կատարել սոցիալական վճարներ, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող օտարերկրացիները ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:

11. Օտարերկրացիների սոցիալական վճարների արտոնությունը (ազատումը) չի բացառում նրանց մասով Օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարների կամավոր կատարումը:

 

3. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

12. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները).

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի (այդ թվում` նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը) և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները.

դ) նոտարների տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

13. Գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ցանկը բերված է հավելված 1-ում): Վարձակալության և փոխառության պայմանագրերի շրջանակներում նախատեսված վարձատրությունը (վարձավճար, տոկոս և այլ հատուցում) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ չի հանդիսանում (սոցիալական վճարներ չեն կատարվում):

Վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները համապատասխանում են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներին և դրանց հավասարեցված եկամուտներին (բացառությամբ` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների):

14. Անհատ ձեռնարկատերերի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս կիրառվում է հաշվառման դրամարկղային եղանակը` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը որոշելիս նվազեցվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը համախառն եկամտից չեն նվազեցվում:

15. Բնաիրային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

16. Արտարժույթով (օտարերկրյա արժույթով) ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման (հաշվարկման) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:

Արտարժույթով (օտարերկրյա արժույթով) կատարված ծախսերը սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց կատարման (հաշվարկման) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:

 

4. Սոցիալական վճարների դրույքաչափերը եվ արտոնությունները

 

17. Գործատուները (անկախ հարկման կարգերից) աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) դիմաց յուրաքանչյուր աշխատողի (վարձու աշխատողի) համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի
ամսական չափը 

Սոցիալական վճարի չափը
մինչև 20,0 հազ. դրամ  7,0 հազ. դրամ
20,0 հազ. դրամից մինչև 100,0 հազ. դրամ  7,0 հազ. դրամ գումարած 20,0 հազ. դրամը
գերազանցող գումարի 15%-ը
100,0 հազ. դրամից ավելի

19,0 հազ. դրամ գումարած 100,0 հազ.
դրամը գերազանցող գումարի 5%-ը:


Սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից աշխատողի (կամ վարձու աշխատողի) համար կատարված սոցիալական վճարները:

(17-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

18. Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար վարձու աշխատողները սոցիալական վճարներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով, որոնց պահումները կատարում են և ապահովագրության բյուջե փոխանցում են գործատուները (բացառությամբ հրահանգի 23-րդ կետում սահմանված դեպքի):

Գործատուների մոտ (անկախ հարկման կարգերից) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համար աշխատողները սոցիալական վճարներ չեն կատարում (այսինքն` գործատուները այդ պայմանագրերի շրջանակներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով սոցիալական վճարներ չեն կատարում):

(18-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

19. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները (անկախ հարկման կարգերից) սոցիալական վճարները կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի
տարեկան չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 1200,0 հազ. դրամ 15%, բայց ոչ պակաս 60,0 հազ. դրամից
1200,0 հազ. դրամից ավելի 180,0 հազ. դրամ գումարած 1200,0 հազ.
դրամը գերազանցող գումարի 5%-ը

 

Ընդ որում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5,0 հազ. դրամ (անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից): Պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար (օրինակ` պետական գրանցման վկայականը հարկային մարմին 2006 թ. մարտի 20-ին ժամանակավորապես հանձնած, 2007 թ. նոյեմբերի 10-ին հետ ստացած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը ամսական նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում 2006 թ. ապրիլ-դեկտեմբեր և 2007 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համար): Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ժամանակավորապես հանձնումը իր հաշվառման վայրի հարկային մարմին կատարվում է գրավոր դիմումի հետ միասին նույն (դիմումի ներկայացման և վկայականի հանձնելու) օրը` հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջը վկայականի հանձնման վերաբերյալ տեղեկանքի (ստացականի) տրամադրմամբ: Ժամանակավորապես հանձնված վկայականի վերադարձը հարկային մարմնի կողմից կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ գրավոր դիմումի համաձայն նույն (դիմումի ներկայացման) օրը` վկայականը ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ:

(19-րդ կետը փոփ., լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

20. Պարզեցված հարկ վճարող գործատուները գործունեության այդ մասով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների դիմաց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամի չափով (5,42 հազ. դրամ` որպես գործատու և 0,58 հազ. դրամ` վարձու աշխատողի փոխարեն), որը փոխարինում է Օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող սոցիալական վճարները:

Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ մասով սոցիալական վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամի չափով (անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից), որը փոխարինում է Օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող սոցիալական վճարները:

Նշված չափերով հաշվարկված սոցիալական վճարները վերաբերում են մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին և փոխարինում են այդ ժամանակաշրջանների համար Օրենքով սահմանված չափերով հաշվարկված սոցիալական վճարներին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` նվազագույն սոցիալական վճարներին), իսկ 2006 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկ վճարողները սոցիալական վճարները կատարում են Օրենքով սահմանված չափերով:

(20-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

21. Սոցիալական վճարների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(21-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

 

5. Սոցիալական վճարների հաշվարկման կարգը եվ վճարման ժամկետները

 

22. Սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և ապահովագրության բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

23. Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և ապահովագրության բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25,0 հազ. դրամի չափով: Ստացված տեղեկությունները հարկային տեսչությունը վերահասցեագրում է վարձու աշխատողի բնակության վայրի հարկային տեսչություն:

Սույն կետով սահմանված դրույթները վերաբերվում են, մասնավորապես`

ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության ծրագրեր իրականացնողներին (Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավոր կազմակերպություններ և ֆիզիկական անձինք).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև 1999 թվականի ապրիլի 12-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1999 թվականի ապրիլի 28-ի N Ն-327-1 որոշմամբ վավերացված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրի շրջանակներում ծրագրի իրականացման գրասենյակներին (ԾԻԳ-երին).

գ) Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին) ծրագրերի իրականացման գրասենյակներին (ԾԻԳ-երին).

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին) ծրագրերն իրականացնող իրավաբանական անձանց.

ե) Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում (Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցների հաշվին) ծրագիր իրականացնող գրասենյակին (ԾԻԳ-ին):

Սոցիալական վճարները հաշվարկելու և ապահովագրության բյուջե փոխանցելու պարտականությունը վարձու աշխատողների վրա դրված լինելու դեպքում վարձու աշխատողները սոցիալական վճարները (աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով) կատարում են ինքնուրույն` գործատուների համար սահմանված ժամկետներում, իսկ չվճարված (պակաս վճարված) սոցիալական վճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

(23-րդ կետը փոփ., լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

24. Սոցիալական վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ արտարժույթով վճարվող (վճարված, փոխանցված) սոցիալական վճարների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքին համապատասխան:

Սոցիալական վճարների կատարման օր է համարվում ապահովագրության բյուջեն սպասարկող բանկի հաշվին գումարների մուտքագրման օրը:

25. Գործատուները յուրաքանչյուր ամսվա համար սոցիալական վճարները հաշվարկում և ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

Գործատուները, յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ), իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով ներկայացնում են սույն հրահանգի հավելված 3-ով սահմանված ձևով սոցիալական վճարների հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որտեղ ներառվում են նաև «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից հաշվետու ամսում վճարված ապահովագրական նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ), ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետվություն հարկային մարմին չեն ներկայացնում, եթե հաշվետու ամսում չեն հանդիսանում գործատու (չունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող (վարձու աշխատող) և փաստացի չեն օգտագործում ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները):

Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) գործատուների համար առաջին հաշվետու ետամսյակ է համարվում նրա ստեղծման (պետական գրանցման) օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակաշրջանը: Լուծարվող գործատուները հաշվետվությունը ներկայացնում են և սոցիալական վճարները կատարում են մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:

Գործատուն նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմին ներկայացնել սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից գործատուների մոտ իրականացված ստուգումների ընթացքում գործատուի կողմից ներկայացված ստուգվող ժամանակաշրջաններին վերաբերող հաշվետվությունների ճշտում չի իրականացվում (սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում): Սոցիալական վճարների ճշտված հաշվետվություններ չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված ստուգմամբ ընդգրկված հաշվետու ժամանակաշրջանների համար: Ստուգված ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն գործատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

(25-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

26. Տվյալ ամսում աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (այսուհետ` հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):

27. Աշխատողի (վարձու աշխատողի) աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) բացակայության) փաստը արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար 60,0 հազ. դրամի չափով, որը արտացոլվում է տվյալ ամիսը ներառող հաշվետվությունում:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալն է կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

Չձևակերպված աշխատողի (վարձու աշխատողի) բացահայտումը չի դիտվում որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը (այդ թվում` այդ աշխատողի (վարձու աշխատողի) համար տվյալ (արձանագրման) ամսում առաջադրված սոցիալական վճարի գումարը հաշվետվությունում չարտացոլելու դեպքում), ընդ որում`

ա) եթե խախտումը վերաբերվում է նախորդ կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջաններին և այդ աշխատողը գործատուի մոտ այլևս չի աշխատում, ապա չձևակերպված վարձու աշխատողի համար տվյալ (արձանագրման) ամսում մինչև այդ ամսվա վերջին օրը (ներառյալ) գործատուն վճարում է սոցիալական վճար 60,0 հազ. դրամ և այդ ժամանակաշրջանների համար այն չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը.

բ) եթե խախտումը վերաբերում է նախորդ կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջաններին և այդ աշխատողը շարունակում է աշխատել գործատուի մոտ, ապա չձևակերպված վարձու աշխատողի համար տվյալ (արձանագրման) ամսում մինչև այդ ամսվա վերջին օրը (ներառյալ) գործատուն վճարում է սոցիալական վճար 60,0 հազ. դրամ և այդ ժամանակաշրջանների համար այն չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը, այնուամենայնիվ` մինչև տվյալ (արձանագրման) ամսվա վերջին օրը (ներառյալ) այդ աշխատողը ենթակա է ձևակերպման գործատուի մոտ որպես վարձու աշխատող և աշխատանքային պայմանագիրը կնքելու օրվանից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Եթե չձևակերպված աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է այդպիսի փաստը արձանագրելու ամսում, ապա տվյալ (արձանագրման) ամսում աշխատանքային պայմանագրին համապատասխան աշխատած օրերի համար գործատուն նաև հաշվարկում և վճարում է սոցիալական վճար` ընդհանուր սահմանված կարգով (անկախ չձևակերպված աշխատողի համար հաշվարկված և վճարված սոցիալական վճարի գումարից).

գ) նույն գործատուի մոտ նույն աշխատողին (վարձու աշխատողին) վերաբերող` մեկ ամսվա ընթացքում և (կամ) նույն ժամանակաշրջանի համար կարող է արձանագրվել միայն մեկ չձևակերպված աշխատողի (վարձու աշխատողի) խախտում, իսկ նույն գործատուի մոտ նույն աշխատողի (վարձու աշխատողի) աշխատանքի չձևակերպման փաստը հաջորդ ամիսներին կրկնակի արձանագրելու դեպքում այն ևս չի դիտվում (դիտվելու) որպես սոցիալական վճարների օբյեկտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը:

Սույն կետի դրույթները չեն տարածվում աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցման կամ խախտումներով գրանցման դեպքերի վրա:

28. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները յուրաքանչյուր ամսվա համար (անկախ գործունեություն իրականացնելու հանգամանքից) նվազագույն սոցիալական վճարները ապահովագրության բյուջե են փոխանցում մինչև հաջորդ ամսվա 15-ը, իսկ հաշվետու տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և ամսական նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի դրական տարբերությունը ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) մինչև հաջորդ տարվա 1-ը (ներառյալ):

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվետու տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 4-ով սահմանված ձևով տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր):

Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը և նոտարները այդ տարվա նվազագույն սոցիալական վճարի գումարները վճարում են պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջին օրը ընկած ժամանակահատվածի ամիսների համար: Լուծարվող անհատ ձեռնարկատերերը և նոտարները հայտարարագիրը ներկայացնում են և սոցիալական վճարները կատարում են մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները հայտարարագրերը Օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնել դրանցում արտացոլված տվյալներում (ներկայացնել նոր (ճշտված) հայտարարագիր), որոնց հիման վրա կատարվում է այդ տարվա համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատերերի և նոտարների մոտ իրականացված ստուգումների ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ներկայացված ստուգվող տարիներին վերաբերող հայտարարագրերի ճշտում չի իրականացվում (սոցիալական վճարների ճշտված հայտարարագրեր չեն ներկայացվում): Սոցիալական վճարների ճշտված հայտարարագրեր չեն ներկայացվում նաև հարկային մարմինների կողմից կատարված ստուգմամբ ընդգրկված հաշվետու տարիների համար: Ստուգված տարիների համար սոցիալական վճարների գծով պարտավորությունները կարող են ճշտվել միայն անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:

(28-րդ կետը փոփ. 13.02.06 N 1-05/04-Ն)

29. անձանց կամ անհատ ձեռնարկատերերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն ապահովադրին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու պահից սոցիալական վճարների կատարումը կասեցվում է մինչև պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան ապահովագրության բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը:

Մորատորիումի (պարտատերերի պահանջների բավարարման սառեցում) գործողությունը չի տարածվում միջանկյալ բաշխման ծրագրերով դատավորի կողմից թույլատրվող կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա:

30. Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից` հարկային մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:

 

6. Աշխատանքային պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

31. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` անորոշ կամ որոշակի ժամկետով (կապված աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու հանգամանքից): Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերն են, մասնավորապես`

ա) տնաշխատների հետ աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են վարձու տնաշխատողին վճարվող գումարից (բացառությամբ` վարձու տնաշխատողի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով կատարվող աշխատանքների դիմաց գործատուի կողմից գործիքների ու սարքավորումների համար վճարվող հատուցման գումարներից).

բ) համատեղությամբ պայմանագիրը` նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են տվյալ գործատուի կողմից այդ վարձու աշխատողին վճարվող ամբողջ գումարներից, իսկ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում սոցիալական վճարները գործատուները հաշվարկում են առանձին (այդ վարձու աշխատողին իրենց կողմից վճարվող գումարներից).

գ) սեզոնային աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են 8 ամիս չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում) կատարվող աշխատանքների համար (յուրաքանչյուր ամիս).

դ) ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով կնքվող) աշխատանքային պայմանագիրը` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում են աշխատած ամիսների համար (յուրաքանչյուր ամիս):

Կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատանքների կատարման (այդ թվում` հասարակական և կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարի և գլխավոր հաշվապահի) կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Գործատուի (բացառությամբ` հասարակական և կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների) ղեկավարի և գլխավոր հաշվապահի սոցիալական վճարները հաշվարկվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափերով, իսկ գլխավոր հաշվապահի պարտականությունները գործատուի ղեկավարի կողմից համատեղելու դեպքում` հաշվի առնելով նաև համատեղության պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման առանձնահատկությունները: Ընտրովի պաշտոններում (այդ թվում` արհեստակցական միությունների (արհեստակցական կազմակերպություն, արհեստակցական կազմակերպությունների միություն) ընտրովի մարմինների (ղեկավար մարմին, վերահսկողության մարմին) անդամների) աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես գործատու սոցիալական վճարները կատարում են աշխատող (կամ վարձու աշխատող) ունենալու դեպքում` Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

32. Գործատուները աշխատանքային պայմանագրերի շրջանակներում իրենց մոտ վարձու աշխատողներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում են տվյալ ամսվա համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եկամուտներից` անկախ վճարման պահից:

Օրինակ 1. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է սեպտեմբեր ամսվա պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:

Սեպտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով սեպտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`

- ԱՎՈՒՄ (70,0+40,0)`

110,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)`

19,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)`

3,3 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)`

22,8 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):

Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

70,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)`

14,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)`

2,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)`

16,6 հազ. դրամ:

Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):

Օրինակ 2. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006 թ. հոկտեմբերի 5-ին հաշվարկում և վճարում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով: 2006 թ. հոկտեմբերի 9-ին ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է 3-րդ եռամսյակի պարգևատրում` 40,0 հազ. դրամ գումարով, իսկ 2006 թ. նոյեմբերի 6-ին հաշվարկվում և վճարվում է հոկտեմբեր ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով:

Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

70,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)`

14,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)` 

2,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)`

16,6 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.10.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ հոկտեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0+40,0=110,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը ((70,0-(20,0+2,1))x10%=4,8 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի հանրագումար, ընդամենը` 4,8+1,9=6,7 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (հոկտեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.11.2006 թ. (ներառյալ):

Հոկտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով հոկտեմբեր ամսվա համար ապահովադրի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) ընդհանուր գումարից`

- ԱՎՈՒՄ (40,0+70,0)`

110,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (19,0+(110,0-100,0)x5%)`

19,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (110,0x3%)` 

3,3 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (19,5+3,3)`

22,8 հազ. դրամ:

Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (110,0 հազ. դրամ) և սոցիալական վճարները (22,8 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ): Միաժամանակ` նոյեմբեր ամսին վճարված եկամուտները (70,0 հազ. դրամ) և հաշվարկված եկամտահարկը (8,0+(110,0-(20,0+3,3)-80,0)x20%=9,3 հազ. դրամի և (40,0-(20,0+1,2))x10%=1,9 հազ. դրամի տարբերություն, ընդամենը` 9,3-1,9=7,4 հազ. դրամ) արտացոլվում են 4-րդ եռամսյակի եկամտահարկի հաշվարկում (նոյեմբեր ամսվան վերաբերող սյունակներում), իսկ եկամտահարկը կազմակերպության կողմից ենթակա է վճարման մինչև 05.12.2006 թ. (ներառյալ):

(32-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

33. Ամենամյա արձակուրդի (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում միջին աշխատավարձը:

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով վարձու աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Օրենքով սահմանված դեպքերում վարձու աշխատողին կարող է տրվել ամենամյա երկարացված արձակուրդ կամ ամենամյա լրացուցիչ արձակուրդ (ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է տրամադրվել ամենամյա նվազագույն արձակուրդի հետ միասին կամ առանձին): Վարձու աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում` օրենքով սահմանված կարգով:

Ամենամյա արձակուրդից հետ կանչելը կատարվում է վարձու աշխատողի համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը (մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը կամ ամենամյա արձակուրդի ընթացքում) կատարվում է վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ամենամյա արձակուրդի չօգտագործված (տեղափոխված) մասը տրամադրվում է նույն տարում, իսկ վարձու աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (այդ թվում` լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ, միանվագ վճարները (բացառությամբ` օգնության գումարների)), որոնք կիրառվում են տվյալ գործատուի մոտ` անկախ վճարման աղբյուրներից (բացառությամբ` այն պարգևատրումների, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ վարձու աշխատող անձանց): Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի վրա (30.4): Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ: Սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ պայմանագիրը լուծելիս վճարվում է հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օրվա հաշվարկով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Մինչև 21.06.2005թ. ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնահատկությունները`

ա) ամենամյա արձակուրդների օրերը հաշվարկելիս ներառվում են միայն աշխատանքային օրերը, ընդ որում` նվազագույն արձակուրդի տևողությունը կազմում է 24 աշխատանքային օր.

բ) արձակուրդի վարձատրության համար վաստակը հաշվարկելիս միջին վաստակում ներառվում են` տարիֆային դրույքով, ռոճիկով, գործավարձային և պայմանագրական կարգագրով հաշվարկված աշխատավարձերը, լրացուցիչ վճարներն ու հավելումները (գիշերային և արտաժամյա, տոնական և հանգստյան օրերին աշխատանքի, մասնագիտությունների և պաշտոնների համատեղման, սպասարկման ոլորտի ընդլայնման և աշխատանքի ծավալի մեծացման, բրիգադների ղեկավարման, առավել բարձր որակավորման համար), երեխային կերակրելու համար աշխատանքում ընդմիջումների վարձատրությունը, նախորդ արձակուրդի ընթացքում պահպանված վաստակը, աշխատանքի վարձատրության համակարգով նախատեսված այլ վճարումներ (այդ թվում` պարգևատրումները), ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները.

գ) պարգևատրումները ներառվում են միջին վաստակի մեջ նրանց փաստացի ստացման ժամանակ, իսկ աշխատանքի տարեկան արդյունքների համար տրվող վարձատրությունը ներառվում է միջին վաստակի մեջ` գումարվելով այն ամսվա վաստակին, որ ամսին փաստորեն վճարվել է.

դ) միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում վարձատրման ֆոնդից, աշխատանքի վարձատրության գործող համակարգերից դուրս վճարումները, աշխատողի զբաղեցրած պաշտոնի կամ մասնագիտության ոլորտից դուրս կատարված աշխատանքի համար վճարումները, ինչպես նաև գործուղումների և այլ աշխատանքի փոխադրման ժամանակ փոխհատուցման վճարումները, երկարամյա ծառայության համար միանվագ վճարումները, բնաիրային վճարումները, նյութական օգնության գումարները.

ե) ամսական միջին աշխատավարձի չափը որոշելիս նախորդ ամիսների հաշվարկի մեջ չեն ներառվում գործող պաշտոնադրույթների նկատմամբ սահմանված առավելացումներն ու բարձրացումները այն ամիսների համար, որոնց վրա դրանք չեն տարածվել.

զ) այն դեպքերում, երբ տրամադրվում է չօգտագործված արձակուրդ նախորդ տարվա համար, ապա այդ արձակուրդի վարձատրությունը հաշվարկվում է արձակուրդ մեկնելու ամսվան նախորդող 12 ամսվա միջին վաստակից (այլ ոչ թե` նախկին աշխատանքային տարվա այն ժամանակաշրջանի վաստակից, երբ առաջացել է արձակուրդ գնալու իրավունքը).

է) ամենամյա արձակուրդի (կամ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման գումարների) հաշվարկը կատարվում է հետևյալ կարգով` ամենամյա արձակուրդին նախորդող 12 ամսվա աշխատավարձի ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի վրա (հաշվի առնելով առանց աշխատավարձի պահպանման ժամանակաշրջանը), ստացված գումարը բաժանվում է 21.3 գործակցի (5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) կամ 25.4 գործակցի (6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) վրա և ստացված միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է հերթական արձակուրդի օրերի քանակով:

Ամենամյա արձակուրդի վճարումների դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Օրինակ 3. Կազմակերպության վարձու աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) գնում է հերթական (ամենամյա) արձակուրդ 2006 թ. հոկտեմբերի 21-ին և վերադառնում է 2006 թ. նոյեմբերի 21-ին (արձակուրդի տևողությունը` 31 օրացուցային օր): Արձակուրդային գումարը հաշվարկվել է 80,0 հազ. դրամի չափով և վճարվել է աշխատողին 2006 թ. հոկտեմբերի 19-ին: 2006 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը կազմում է ամսական 70,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից և այդ ամսվան վերաբերող արձակուրդային գումարի ընդհանուր գումարից (ԱՎՈՒՄ):

Հոկտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (70,0:31/օր/x20/օր/+80,0:31/օր/x11/օր/)`

73,5 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(73,5-20,0)x15%)`

15,0 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (73,5x3%)`

2,2 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (15,0+2,2)`

17,2 հազ. դրամ:

Հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (73,5 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,2 հազ. դրամ) արտացոլվում են հոկտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.11.2006 թ. (ներառյալ):

Նոյեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ (80,0:31/օր/x20/օր/+70,0:30/օր/x10/օր/)` 

74,9 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(74,9-20,0)x15%)`

15,2 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (74,9x3%)`

2,2 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (15,2+2,2)`

17,4 հազ. դրամ:

Նոյեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (74,9 հազ. դրամ) և սոցիալական վճարները (17,4 հազ. դրամ) արտացոլվում են նոյեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ սոցիալական վճարները կազմակերպության կողմից ենթակա են վճարման մինչև 20.12.2006 թ. (ներառյալ):

(33-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

34. Նպատակային արձակուրդներն են` հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը, ուսումնական արձակուրդը, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը, չվճարվող արձակուրդը:

Աշխատող կանանց օրենքով սահմանված կարգով տրամադրված հղիության և ծննդաբերության արձակուրդի համար վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Երեխային փաստացի խնամողների ցանկությամբ տրամադրված մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` առանց վարձատրության և այդ ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով տրամադրված ուսումնական արձակուրդներում գտնվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը կարգավորվում է աշխատանքային պայմանագրերով: Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով տրամադրված ուսումնական արձակուրդներում գտնվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը կատարվում է, եթե գործատուն վարձու աշխատողին գործուղել է սովորելու (յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով): Նշված դեպքերում վարձու աշխատողներին տրվող վարձատրության գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդի ընթացքում պահպանվում է վարձու աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)` օրենքով սահմանված կարգով կատարվող վարձատրությամբ, որից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Օրենքով սահմանված կարգով և ժամկետով վարձու աշխատողին տրամադրվող չվճարվող արձակուրդների ժամանակաշրջանում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով (բացառությամբ` հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն, մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն, հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին, ամուսնության համար, ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքերում տրված չվճարվող արձակուրդների, որոնց ժամանակահատվածում վարձու աշխատողի մասով սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Նպատակային արձակուրդների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով սահմանված այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդների, լրացուցիչ արտոնությունների (կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ), ամենամյա և նպատակային արձակուրդի համար ավելի մեծ վճարումների դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են ընդհանուր սահմանված կարգով:

(34-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

35. Գործատուները յուրաքանչյուր ամսվա սոցիալական վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են ապահովագրական նպաստներ, որից հետո սոցիալական վճարների մնացորդ գումարները փոխանցում են ապահովագրության բյուջե: Ընդ որում` գործատուները յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարներից փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով պակասեցումը կատարում են սոցիալական վճարների համար Օրենքով սահմանված վճարման ժամկետի վերջին օրվա (այսինքն` այդ նպաստների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ի) հաշվով:

Օրինակ 4. Կազմակերպության վարձու աշխատողին (Հայաստանի Հանրապետության քաղաքացուն) ներկայացված փաստաթղթերի հիման վրա 2006 թ. սեպտեմբերի 5-ին վճարվում է օգոստոս ամսվա համար հիվանդության նպաստ 10,0 հազ. դրամ: 2006 թ. սեպտեմբեր ամսվա աշխատավարձը կազմում է 70,0 հազ. դրամ: 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսների համար հաշվարկված սոցիալական վճարները կազմում են 29,2 հազ. դրամ (2x14,6), որոնք վճարվել են 2006 թ. հոկտեմբերի 25-ին` սեպտեմբեր ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարների հետ միասին:

Տվյալ դեպքում սեպտեմբեր ամսվա համար կատարվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափի և սոցիալական վճարի հաշվարկ` ելնելով տվյալ ամսվա աշխատավարձից (ԱՎՈՒՄ):

Սեպտեմբեր ամսվա համար սոցիալական վճարի հաշվարկը հետևյալն է`

- ԱՎՈՒՄ`

70,0 հազ. դրամ,

- գործատուի սոցիալական վճար (7,0+(70,0-20,0)x15%)`

14,5 հազ. դրամ,

- վարձու աշխատողի համար սոցիալական վճար (70,0x3%)`

2,1 հազ. դրամ,

- ընդամենը սոցիալական վճար (14,5+2,1)`

16,6 հազ. դրամ,

- հիվանդության նպաստ`

10,0 հազ. դրամ,

- վճարման ենթակա սոցիալական վճար` (16,6-10,0)`

6,6 հազ. դրամ:

Սեպտեմբեր ամսվա համար հաշվարկված ԱՎՈՒՄ-ը (70,0 հազ. դրամ), սոցիալական վճարները (16,6 հազ. դրամ) և հիվանդության նպաստը (10,0 հազ. դրամ) արտացոլվում են սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների հաշվետվությունում, իսկ կազմակերպության կողմից մինչև 20.10.2006 թ. (ներառյալ) ենթակա է վճարման 6,6 հազ. դրամ սեպտեմբեր ամսվա սոցիալական վճարների գումարը: Ընդ որում` 2006 թ. սեպտեմբերի 5-ին վճարված հիվանդության նպաստի չափով սոցիալական վճարի ապառքի գումարի պակասեցումը կատարվում է 2006 թ. հոկտեմբերի 20-ին և հուլիս-սեպտեմբեր ամիսների համար վճարման ենթակա սոցիալական վճարները ուշացնելու համար տույժերը հաշվարկվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Ապահովագրական նպաստների ստացման իրավունք ունեն գործատուների մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք, որոնք ենթակա են պարտադիր սոցիալական ապահովագրության և որոնց համար Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ են կատարվում ապահովագրության բյուջե: Ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը): Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացիները ապահովագրական նպաստների իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար` իրենց կողմից Հիմնադրամ կամավոր սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնելու մասին դիմումի առկայության և Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարելու դեպքում: Ապահովագրական նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի (ժամանակաշրջանի) ավարտման կամ հաշմանդամության խումբ սահմանելու օրվանից 6 ամսվա ժամկետում: Ապահովագրական նպաստները չեն վերաբերում արտադրությունում
դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստներին, որոնք վճարվում են գործատուի միջոցներից:

Վարձու աշխատողին հիվանդության նպաստը տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին պրոթեզավորման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև տուբերկուլոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության` օրենքով սահմանված կարգով հատկացված (գործատուի կողմից ձևակերպված) արձակուրդի ժամանակաշրջանի համար, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը: Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում, և այդ նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մինչև 18 տարեկան անհատական խնամքի կարիք ունեցող երեխային կամ հաշմանդամ երեխային առողջարանում խնամելու դեպքում` նաև առողջարանային բուժման ուղեգրի պատճենը: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ապահովագրական նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար` հիմնական աշխատավայրի գործատուի հաշվապահության կողմից կնքված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի պատճենը:

Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին ապահովագրական նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար: Չվճարվող արձակուրդում կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում անաշխատունակության դեպքում ապահովագրական նպաստ չի տրվում (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստի): Եթե անաշխատունակությունը շարունակվում է նաև արձակուրդի ավարտից հետո, ապա ապահովագրական նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ապահովագրական նպաստ տրվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը), եթե նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատել է 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս:

Ապահովագրական նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի միջին աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից, որոնցից Օրենքով սահմանված կարգով կատարվել են սոցիալական վճարներ: Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը եկամուտ չի ունեցել (աշխատավարձ չի ստացել), ապա որպես միջին ամսական աշխատավարձ (եկամուտ) հիմք է ընդունվում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 13-ապատիկը (13,0 հազ. դրամ): Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:

Հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով, եթե այն չի գերազանցում 100,0 հազ. դրամը, իսկ 100,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` 100,0 հազ. դրամին գումարած 100,0 հազ. դրամը գերազանցող գումարի 30%-ը (ընդ որում` այս ձևով հաշվարկված միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն 8 և ավելի տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ, կամ` ովքեր իրենց խնամքի տակ ունեն 18 տարին չլրացած հաշմանդամ երեխա կամ 3 և ավելի երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-ից 23 տարեկան անձինք են, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ են դարձել (անկախ ապահովագրական ստաժից), իսկ 80%-ի չափով այն աշխատողների համար, ովքեր ունեն մինչև 8 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժ): Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100%-ի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից և աշխատավարձի չափից (առանց կիրառելու աշխատավարձի չափի հետ կապված վերը նշված սահմանափակումները): Ապահովագրական նպաստները հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

Վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված բոլոր վարձու աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը բավարար չէ, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հիմնադրամը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը Հիմնադրամ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա ապահովագրական նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին: Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին ապահովագրական նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման դեպքում` Հիմնադրամը:

Սխալ հաշվարկելու հետևանքով պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման, ընդ որում` վարձու աշխատողներին պակաս վճարված ապահովագրական նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից:

Ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են գործատուի կամ Հիմնադրամի որոշմամբ, եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալի կամ ապահովագրական նպաստը ստացողի կողմից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով: Ավելի վճարված գումարը հետ է պահվում ամբողջությամբ: Հետպահումը կատարվում է ապահովագրական նպաստի հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, ընդ որում` հետպահվող գումարի չափը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել վճարվող ապահովագրական նպաստի կամ աշխատավարձի 20%-ը: Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է թվաբանական սխալով, ապա ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կարող են կատարվել, եթե ապահովագրական նպաստի նշանակման օրվանից չի անցել 3 ամսից ավելի: Եթե ապահովագրական նպաստը նշանակվել և վճարվել է սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հետևանքով, ապա ավելի վճարված ապահովագրական նպաստի գումարի հետպահումները կատարվում են առանց ժամկետի սահմանափակման:

(35-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` կազմակերպության վերակազմակերպում կամ լուծարում, գործատուի մոտ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատում) ազատվող յուրաքանչյուր վարձու աշխատողի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցվող գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:

Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

 

7. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

37. Եթե աշխատանքները կատարվում են կամ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրում նշված կոնկրետ ժամկետում, ապա`

ա) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով չեն նախատեսվում աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և չեն կատարվում.

բ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարները հաշվարկվում են այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրությունից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ) և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.

գ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սակայն այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրություն նախատեսված չէ, սոցիալական վճարները հաշվարկվում են պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների (կամ դրանց փուլերի) ընդհանուր արժեքի և այդ արժեքի մեջ ընդգրկված ու պայմանագրով առանձնացված վարձատրությամբ ամիսների վարձատրության տարբերությունը ըստ ամիսների հավասարաչափ բաշխվող գումարից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ), և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.

դ) պայմանագրի (կամ դրա փուլերի) ավարտից հետո հանձնման-ընդունման փաստաթղթերով հիմնավորված փաստացի կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ըստ ամիսների արժեքային այլ բաշխման դեպքում գործատուն սույն հրահանգի 25-րդ կետին համապատասխան ներկայացնում է ճշտված հաշվետվություններ բոլոր այն ամիսների համար, որոնց հաշվարկով (վերահաշվարկով) կատարվում է սոցիալական վճարների փոփոխություն, և դրանց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ:

Օրինակ 5. Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու միջև 2006 թ. մայիսի 5-ին կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է կազմակերպության համար կատարել աշխատանքներ և ստանալ վարձատրություն (ընդամենը` 2000,0 հազ. դրամ) հետևյալ կարգով (ընդունենք, որ այդ աշխատանքների համար օրենսդրությամբ նախատեսված են սոցիալական վճարներ)`

- 1-ին փուլ (հունիս-հոկտեմբեր 2006 թ.)` 1100,0 հազ. դրամ (այդ թվում` հուլիսի համար 490,0 հազ. դրամ և օգոստոսի համար 10,0 հազ. դրամ),

- 2-րդ փուլ (նոյեմբեր-դեկտեմբեր 2006 թ.)` 900,0 հազ. դրամ:

Ըստ 2006 թ. նոյեմբերին (1-ին փուլի համար) և 2007 թ. հունվարին (2-րդ փուլի համար) կազմված հանձնման-ընդունման փաստաթղթերի ընդհանուր աշխատանքները կատարվել են համապատասխանաբար 110%-ով և 90%-ով:

Սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ կարգով`

(հազ. դրամ)

Ցուցանիշ/Ամիս 

V

VI 

 VII

 VIII 

IX 

XI

 XII 

Տարի

I. Սոցիալական վճարների հաշվարկ

Վարձատրություն

-

200,01)

 490,0 

10,0

200,01)

200,01)

450,01)

450,01)

2000,0

Սոցիալական վճարներ 

-

24,0

38,5 

 7,0

 24,0 

24,0 

36,5

36,5

190,5

II. Սոցիալական վճարների վերահաշվարկ

Վարձատրություն

-

 242,02)

242,02)

 242,02)

 242,02)

 242,02)

 405,02)

405,02)

2020,0

Սոցիալական վճարներ 

-

26,1

26,1

26,1

26,1

26,1

 34,25

 34,25 

199,0

1) (1100,0-(490,0+10,0)):3=200,0 հազ. դրամ և 900,0:2=450,0 հազ. դրամ:

2) 1100x110%=1210,0:5= 242,0 հազ. դրամ և 900,0x90%=810,0:2=405,0 հազ. դրամ:

(37-րդ կետը փոփ., խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

38. Եթե աշխատանքները կատարվում կամ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրում նշված ժամկետում, որը պայմանավորված է որոշակի իրադարձությունների (այդ թվում` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, դրանց հանձնման-ընդունման) հետ, որի հետևանքով պայմանագրի հիման վրա հնարավոր չէ որոշել սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը ըստ ամիսների, կամ` եթե քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրից, սկզբնական հաշվառման և վճարման փաստաթղթերից հնարավոր չէ որոշել սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը ըստ ամիսների, ապա սոցիալական վճարները հաշվարկվում են պայմանագրի շրջանակներում կատարված վճարումներից (վճարման ամիսների համար) և պայմանագրով (կամ դրա փուլերով) նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող հանձնման-ընդունման փաստաթղթերի հիման վրա, ընդ որում`

ա) պայմանագրի շրջանակներում կատարված վճարումներից (այդ թվում` կանխավճարային ձևով) սոցիալական վճարները հաշվարկվում են` հաշվի առնելով պայմանագրի (կամ դրա փուլերի) կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման փաստաթղթերի տվյալները.

բ) պայմանագրի (կամ դրա փուլերի) կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման փաստաթղթերի հիման վրա սոցիալական վճարները հաշվարկվում են` հաշվի առնելով պայմանագրի շրջանակներում կատարված վճարումները (այդ թվում` կանխավճարային ձևով):

39. Սույն հրահանգի 37-րդ և 38-րդ կետերի դրույթները տարածվում են նաև`

ա) լրագրողների վրա, որոնք քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրերի հիման վրա տեղեկատվություն են փնտրում, հավաքում, ստանում, պատրաստում, խմբագրում լրատվական գործունեություն իրականացնողների համար.

բ) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա մանկավարժական աշխատանքներ կատարողների (ծառայություններ մատուցողների) վրա:

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ տեղեկությունների կամ հրապարակման համար տրամադրված տեղեկատվության դիմաց վարձատրության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ այդ մասով սոցիալական վճարների հաշվարկման համար: Սոցիալական վճարները հաշվարկվում են տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի առկայության դեպքում, եթե պայմանագրով այդ քաղաքացու համար նախատեսվում է վարձատրություն կամ պայմանագրի շրջանակներում այդ քաղաքացուն կատարվում են վճարումներ և այդ գումարները (վարձատրությունը, վճարումները) չեն դիտվում (դիտվելու) որպես ռոյալթի:

 

8. Անհատ ձեռնարկատերերի եվ նոտարների սոցիալական վճարների հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունները

 

40. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվետու տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և ամսական նվազագույն սոցիալական վճարների հանրագումարի բացասական տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման սոցիալական վճարների այլ պարտավորությունների հաշվին:

Օրինակ 6. Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ամբողջ 2005թ. ընթացքում և ստացել եկամուտներ հետևյալ գործարքներից`

- մարտին մատուցվել են ծառայություններ 300,0 հազ. դրամ գումարի չափով, որի դիմաց վճարումը կատարվել է սեպտեմբերին,

- հոկտեմբերին առաքվել են հուլիսին ձեռքբերված ապրանքների (ձեռքբերման արժեքը` 600,0 հազ. դրամ) 50%-ը, որի իրացումից հասույթը կազմել է 700,0 հազ. դրամ, իսկ վճարումը կատարվել է 2006թ. հունվարին:

Տարվա ընթացքում կատարվել են հետևյալ ծախսերը`

- տարվա սկզբից որպես ֆիզիկական անձ վարձակալվել է տարածք, որի դիմաց վճարվել է ամսական 20,0 հազ. դրամ,

- հուլիսին որպես անհատ ձեռնարկատեր ձեռք են բերվել ապրանքներ 600,0 հազ. դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 500,0 հազ. դրամը, իսկ մնացած 100,0 հազ. դրամը վճարվել է 2006թ. հունվարին,

- ապրանք ձեռք բերելու համար հուլիսին 2 օրով որպես անհատ ձեռնարկատերը գործուղվել է Թբիլիսի և կատարել է ծախսեր 75,0 հազ. դրամ գումարի չափով (տրանսպորտային ծախսերը (20,0 հազ. դրամ) և գիշերավարձը (5,0 հազ. դրամ) փաստաթղթերով հիմնավորված են, իսկ օրապահիկը փաստաթղթերով հիմնավորված չէ և կազմում է 50,0 հազ. դրամ (2/օր/x25,0)),

- վարձակալված տարածքի համար տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր` 100,0 հազ. դրամ գումարի չափով,

- Հայաստանի Հանրապետության տարածքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են գովազդային ծախսեր` 40,0 հազ. դրամ գումարի չափով,

- Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր ձեռք է բերել գրենական պիտույքներ` 10,0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որի վերաբերյալ բացակայում են հիմնավորված փաստաթղթեր:

Տվյալ դեպքում 2005թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարները հաշվարկվում են հետևյալ ձևով.

ա) տարեկան համախառն եկամուտ (300,0+700,0)`

1000,0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր`

490,0 հազ. դրամ,

այդ թվում`

- ապրանքների ձեռքբերման արժեքը (600,0x50%)`

300,0 հազ. դրամ,

- գործուղման ծախսեր (նորմայի սահմաններում` 1000,0x5%)`

50,0 հազ. դրամ,

- էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր`

100,0 հազ. դրամ,

- գովազդային ծախսեր`

40,0 հազ. դրամ.

գ) սոցիալական վճար ((1000,0-490,0)x15%>60,0)`

76,5 հազ. դրամ:

 

Քանի որ տարածքը չի վարձակալվել անհատ ձեռնարկատիրոջ անունից, ապա այդ ծախսերը համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Անհատ ձեռնարկատերը հաշվարկված սոցիալական վճարը արտացոլում է 2005թ. սոցիալական վճարների հայտարարագրում և նվազագույն սոցիալական վճարի տարեկան գումարը գերազանցող մասը (76,5-60,0=16,5 հազ. դրամ) վճարում է մինչև 01.03.2006թ. (ներառյալ):

Օրինակ 7. Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել ամբողջ 2005թ. ընթացքում և ստացել է 1000,0 հազ. դրամի չափով եկամուտներ, որոնց գծով կատարել է 900,0 հազ. դրամ անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսեր:

Տվյալ դեպքում 2005թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով կատարվում է հետևյալ հաշվարկը.

ա) համախառն եկամուտ`

1000,0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր`

900,0 հազ. դրամ.

գ) սոցիալական վճար ((1000,0-900,0)x15%<60,0)`

60,0 հազ. դրամ:

Անհատ ձեռնարկատերը հաշվարկված սոցիալական վճարը արտացոլում է 2005թ. սոցիալական վճարների հայտարարագրում և տարեկան արդյունքներով սոցիալական վճարի լրացուցիչ գումար չի վճարում:

Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները սոցիալական վճարները կատարում են ընդհանուր սահմանված կարգով, ընդ որում` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են գործունեության հետ կապված և փաստաթղթերով (այդ թվում` հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով) հիմնավորված ծախսերը:

(40-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

41. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված հայտարարագրերում սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալն է կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

42. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների ապահովագրական նպաստները (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է Հիմնադրամը:

(42-րդ կետը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)

43. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվող տուգանքը հաշվարկվում է այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար Օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի 10%-ի չափով (բայց 60,0 հազ. դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով սոցիալական վճարների վերջնական պարտավորություն է: Այդ դեպքում համախառն եկամուտը որոշվում է հարկային մարմնի կողմից` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 24.11.2005 թ. N 2094-Ն որոշմամբ հաստատված «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգը:

(43-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

44. Պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնելուց հետո մինչև պետական գրանցման վկայականի հետ ստանալը ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունը չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` այդ փաստը հարկային մարմնի կողմից արձանագրելու դեպքում սոցիալական վճարների պարտավորությունները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու պահից սկսած:

(44-րդ կետը լրաց. 13.02.06 N 1-05/04-Ն)

 

Հավելված 1

 

Ց Ա Ն Կ

 

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եվ դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)

 

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`

- արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

- գիշերային աշխատանքի վարձատրությունը,

- ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

- լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

- աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ` օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),

- պարապուրդի ժամանակ վճարումը,

- օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

- լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

- առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),

- աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.

գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ` ռոյալթիների).

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները, մասնավորապես`

- կապալի (այդ թվում` շինարարական, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի) պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

- մանկավարժական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

- հանձնարարության և գործակալության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

- պահատվության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

- փոխադրման և տրանսպորտային առաքման պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը:

3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական և ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:

 

 

Հավելված 2

 

Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի
վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց
հավասարեցված եկամուտների մասին

 

Տեղեկություն

Փաստաթղթի հերթական համարը
N___________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

(200__թ._____________եռամսյակ)

 

Գործատուի տվյալները

 

Պետական գրանցման համարը [1]                      
Պետական գրանցման ամսաթիվը 

[2]

               
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) 

[3]

               
Ապահովադրի կոդը 

[4]

               
Կազմակերպության անվանումը

[5]

 
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

[6]

 
Հասցեն

[7]

 
Հեռախոսը

[8]

 
Տեղեկության ներկայացման ամսաթիվը

[9]

 

Չափի միավոր

Հազար դրամ

 

 

 

 [1] և [2] տողերում նշվում է գործատուի պետական գրանցման համարը և օրը, ամիսը, տարին

 [3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

 [4] տողում նշվում է ապահովադրի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր) կոդը

 [5] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

 [6] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 [7] և [8] տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսա-

համարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 [9] տողում նշվում է հարկային մարմին տեղեկության ներկայացման օրը, ամիսը, տարին

 

Տվյալներ վարձու աշխատողի մասին

Սոցիալական քարտի համարը

[10]

                   
Ազգանուն

[11]

 

Անունը [12]

 
Անձնագրի սերիան, համարը

[13]

 

Տրված [14]

 
Մշտական բնակության հասցեն

[15]

 
ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

[16]

 

 [10] տողում նշվում է ՀՀ քաղաքացու սոցիալական քարտի համարը

 [11] և [12] տողերում նշվում են ՀՀ քաղաքացու ազգանունը և անունը

 [13] տողում նշվում է ՀՀ քաղաքացու անձնագրի սերիան և համարը

 [14] տողում նշվում է լիազորված մարմնի կոդը և անձնագրի տրման օրը, ամիսը, տարին

[15] և [16] տողերում նշվում է ՀՀ քաղաքացու անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը) և ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակության հասցեն

 

Տվյալներ վարձու աշխատողի եկամուտների մասին

 

Հաշվարկված ԱՎՈՒՄ

[17]

     

 

[17] տողում նշվում է ՀՀ քաղաքացու համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (ԱՎՈՒՄ) գումարը` ըստ ամիսների

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

________________

________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

________________

________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

 

Տեղեկությունները գործատուների կողմից ներկայացվում են, եթե ՀՀ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա: Տեղեկությունները լրացվում են 2 օրինակից, որոնք ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

 

Հավելված 3


Գործատուների պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարների

Փաստաթղթի հերթական համարը
N____________________
    (լրացվում է հարկային մարմնի կողմից)

   Հաշվետվություն

(200__թ.___ամիս)

Պետական գրանցման համարը  [1]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետական գրանցման ամսաթիվը

[2]

 

 

 

 

 

 

 

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[3]

 

 

 

 

 

 

 

 

Ապահովադրի կոդը 

[4]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը 

[5]

 

Ֆիզիկական անձի անուն, ազգանունը 

[6]

 

Գործունեության ոլորտ(ներ)ը

[7]

 

Գտնվելու (բնակության) վայրը

[8]

 

Հեռախոսը 

[9]

 

Հաշվետվության ներկայացման ամսաթիվը

[10]

 

Չափի միավոր

Հազար դրամ

 

Աղյուսակ 1

Սոցիալական վճարների օբյեկտի (ԱՎՈՒՄ)
միջակայքերը և քանակը

Հաշվարկված
ԱՎՈՒՄ [11]

Սոցիալական
վճար [12]

Վարձու աշխատողների մասով

[13]

 

 

20,0 հազ. դրամից ոչ ավելի

[13ա]

 

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13ա-1]

 

x

100,0 հազ. դրամից ոչ ավելի

[13բ]

 

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13բ-1]

 

x

100,0 հազ. դրամից ավելի

[13գ]

 

 

վարձու աշխատողների թվաքանակ

[13գ-1]

 

x

Այլ աշխատողների մասով

[14]

 

 

20,0 հազ. դրամից ոչ ավելի

[14ա]

 

 

աշխատողների թվաքանակ

[14ա-1]

 

x

100,0 հազ. դրամից ոչ ավելի

[14բ]

 

 

աշխատողների թվաքանակ

[14բ-1]

 

x

100,0 հազ. դրամից ավելի

[14գ]

 

 

աշխատողների թվաքանակ

[14գ-1]

 

x

Օտարերկրացիների մասով

[15]

 

 

վարձու աշխատողների թվաքանակ

[15-1]

 

x

Ընդամենը

[16]

 

 

 

Աղյուսակ 2

Առ 01.04.2003 թ. հաշվարկված, սակայն չվճարված ԱՎՈՒՄ և դրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարներ

ԱՎՈՒՄ [17]

Վճարված ԱՎՈՒՄ-ի սոցիալական վճար [18]

Մնացորդը ամսվա սկզբին                            

[19]

 

 

Վճարվել է տվյալ ամսում ԱՎՈՒՄ                  

[20]

 

 

Վճարված ԱՎՈՒՄ-ների քանակը                   

[21]

 

x

Մնացորդը ամսվա վերջում                          

[22]

 

 

 

Աղյուսակ 3

Ապահովագրական նպաստներ

Նպաստառուներ
[23]

Օրեր
[24]

Վճարված
գումարը [25]

Հիվանդության նպաստ

[26]

   

 

Պրոթեզավորման նպաստ

 [27]

     
Առողջարանային բուժման նպաստ

[28]

     
Հղիության և ծննդաբերության նպաստ

[29]

     
Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

[30]

     

Թաղման նպաստ

[31]

   

 

Ընդամենը

[32]

     

Վերականգնված միջոցներ

[33]

x

x

(            )

 

Աղյուսակ 4

Հաշվարկված սոցիալական վճարի գումարը

[34]

 

Կատարված ծախսեր

[35]

(                   )

Վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը

[36]

 

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար1

[37]

 

Չձևակերպված աշխատողի սոցիալական վճար2

[38]

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

_________________
(ստորագրություն)

____________________
(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

_________________
(ստորագրություն)

____________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվետվությունը լրացվում է 2 օրինակից: Հաշվետվությունը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է գործատուին:

 

(Հավելվածը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)


 

Հավելված 4


Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի
պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարի
տարեկան եկամուտների մասին
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Բաժին I

Փաստաթղթի մուտքագրման համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Պետական գրանցման համարը

 

 

 

 

 

 

 

       

2. Պետական գրանցման ամսաթիվը
(օր, ամիս, տարի)

 

 

 

 

       

3. Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

4. Հաշվետու տարի

 

     

 

 

 

 

       

 

      

 

6. Սոցիալական քարտի համարը

5. Ապահովադրի կոդը

 

 

 

 

 

    

    

   

 

 

 

 

 

 

 

 

 

8. Մշտական բնակության հասցեն

7. Անունը, ազգանունը, հայրանունը

9. ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն

10. Տան հեռախոսի համարը

11. Աշխատանքային հեռախոսի համարը

12. Գործունեության վայրի հասցեն

13. Վկայականի համարը

cccccccc

14. Անձնագրի սերիան

 

15. Անձնագրի համարը

cccccccc

16. Տրված

ccc

17. Գործունեության ոլորտ(ներ)ը

18. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի)

cc cc cccc

19. Հարկային մարմին ներկայացման ամսաթիվը

20. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անուն(ներ)ը, գտնվելու վայրը)

 

Չափի միավոր

Դրամ

Բ ա ժ ի ն  II

 

Գործունեությունից ստացված եկամուտներ

 

Գործունեությունից ստացված եկամուտները

[21]

 

Եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ ծախսերը

[22]

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը

[23]

 

Սոցիալական վճարի գումարը

[24]

 

Բ ա ժ ի ն  III

 

ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե վճարման ենթակա սոցիալական վճարի հաշվարկ

 

Հաշվետու տարում հաշվարկված սոցիալական վճարի գումարը

[25]

 

Հաշվետու տարվա սոցիալական վճարի նվազագոււյն գումարը

[26]

 

Հաշվետու տարվա վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը

[27]

 


Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը

Հայտարարագրի ընդունման ամսաթիվը

Հայտարարագիրը ընդունողի անունը, ազգանունը

Ստորագրությունը

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ապահովադրին:

 

(Հավելվածը խմբ. 13.02.06 N 1-05/04-Ն)