Basic information
Number
Հ.ՆԽ-585-I
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.09.1993-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1993/18 (1046) 30 սեպտեմբեր,
Enactment organisation
ԳԽ նախագահություն
Enactment date
24.09.1993
Signing organisation
Գերագույն խորհրդի նախագահության նախագահ
Signing date
24.09.1993
Effective date
24.09.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը ժողովրդական քննարկման դնելու կարգի և ժամկետների մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության բազմակուսակցական ժամանակավոր հանձնաժողով` սահմանադրության նախագծերի քննարկման ընթացքում ստացվող դիտողություններն ու առաջարկությունները համակարգելու և Գերագույն խորհրդի նախագահությանն ու հեղինակներին ներկայացնելու համար»:

2. 2-րդ կետում ժամկետը երկարաձգել մինչև 1993 թվականի հոկտեմբերի 15-ը:

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ


 24 սեպտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
Հ.ՆԽ-585-I