Գլխավոր տեղեկություն
Համար
N 236-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2007-19.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.158
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007149

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 236-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-2.1. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1. սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

Հավելված 1

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. փետրվարի 12-ի
N 236-Ն հրամանով


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ ԵՎ նորմեր N 2-III-2.1

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (հյուրանոցների, մոթելների, հյուրանոցատիպ հանգրվանների, առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների, պանսիոնների, զբոսաշրջային բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների, զբոսաշրջային տների) տեղակայմանը, կառուցվածքին, սարքավորումների, գույքի շահագործմանը, միկրոկլիմային, լուսավորությանը, աղմուկի մակարդակին, անձնակազմի աշխատանքային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2 Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարտադիր է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (բացառությամբ մանկապատանեկան բնակատեղիների և մանկապատանեկան առողջարանների) նախագծում, կառուցում, վերակառուցում և շահագործում:

1.3 Հասարակական շենքերում տեղակայված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առանձին մուտքով:

 

II. Նոր կառուցվող, վերակառուցվող ԵՎ շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը ԵՎ տարածքին ներկայացվող պահանջներ

 

2.1 Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը նախկինում որպես անասնագերեզմանոց, գերեզմանոց, ասենիզացիոն դաշտ, աղբավայր օգտագործված կամ օրգանական, քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկված հողամասերում:

2.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները պետք է լինեն բարեկարգ` ապահովված ավտոմեքենաների և հետիոտնի համար կոշտ ծածկույթով պատված ճանապարհներով, մակերևութային հոսքերի հեռացումով, արհեստական լուսավորմամբ:

2.3 Նոր կառուցվող, վերակառուցվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարների նվազագույն բնակելի մակերեսը սահմանվում է համաձայն հավելված 1.1-ի:

2.4 Ճամբարային բնակատեղիները պետք է ապահովված լինեն ճամբարելու համար նախատեսված կետերով (ինչպես վրանների, այնպես էլ ավտոկցորդների համար)` 1 կետի համար 40 քմ նվազագույն մակերեսով:

2.5 Ճամբարելու կետից առավելագույնը 100 մ հեռավորության վրա տեղակայվում են սանհանգույցները և ցնցուղարանները. կանանց 20 և տղամարդկանց 25 հոգու համար` 1-ական զուգարանակոնքի հաշվարկով, 20-25 հոգուն 1 լվացարանի և մինչև 50 հոգուն` 1 ցնցուղի հաշվարկով:

 

III. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ

 

3.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է համապատասխանի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:

3.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն շուրջօրյա տաք և սառը ջրով, կենտրոնացված ջրամատակարարմամբ:

3.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Ջրի պահուստային տարողությունների լվացման, ախտահանման աշխատանքները պետք է իրականացվեն ՊՀՀ տեսչության ներկայացուցչի ներկայությամբ` համաձայն N 3.05.04-85 «Ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցեր և կառույցներ» ՍՆԻՊ-ի 7.43 կետի և հավելված 5-ի:

3.4 Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կեղտաջրերի հեռացումը պետք է ապահովի N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջները:

 

IV. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների լուսավորությանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, աղմուկի մակարդակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

4.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը սենքերում (այդ թվում` և համարներում), ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքներում պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

4.2 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին, ինչպես նաև հավելված 1.2-ին:

4.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ջեռուցումը, օդի լավորակումը, օդափոխանակությունը պետք է ապահովեն օպտիմալ միկրոկլիմայական պայմանները` «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

 

V. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ներքին հարդարմանը, սարքավորումների, կահույքի, գույքի շահագործմանը ԵՎ սանիտարական ռեժիմին ներկայացվող պահանջներ

 

5.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերը պետք է ապահովված լինեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով:

5.2 Սարքավորումները պետք է լինեն ստուգաչափված, դրանց շահագործումը պետք է բացառի օդի աղտոտումը վնասակար նյութերով:

5.3 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից պետք է ապահովվի օդափոխիչ համակարգի, օդի լավորակման սարքերի անխափան աշխատանքը:

5.4 Սենքերում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:

5.5 Աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները պետք է ունենան կափարիչ, տեղակայվեն տարածքի տնտեսական հատվածում` առանձնացված հյուրերի համար հասանելի հատվածից: Աղբահանությունը իրականացվում է պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, առնվազն 3 օրը 1 անգամ:

5.6 Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել, որի համար պետք է օգտագործվեն լիզոլի (5-8%), կրեոլինի ( 5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5 %), նատրիում մետասիլիկատի (1-3%) կամ Առողջապահության նախարարության կողմից թույլատրված համարժեք այլ լուծույթներ:

5.7 Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար տնտեսական մասի պատուհանների բացվող բոլոր փեղկերը պետք է ցանցապատվեն:

5.8 Հյուրանոցային տնտեսության սեզոնային օբյեկտներում առնվազն տարին մեկ, իսկ մյուսներում` 2 անգամ պայմանագրային կարգով պետք է իրականացվեն դեզինսեկցիոն, դեռատիզացիոն աշխատանքներ:

5.9 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ փափուկ գույքով, այդ թվում` սպիտակեղենով, մաքրող, լվացող, ախտահանիչ նյութերով (հեղուկ օճառ և այլն), հիգիենիկ պարագաներով (զուգարանի թուղթ և այլն), մաքրման պարագաներով, սարքերով (փոշեկուլ և այլն):

5.10 Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ` տեղադրված ախտահանիչ լուծույթով տարողության մեջ:

5.11 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում օգտագործվող մաքրման պարագաները պետք է պահվեն ըստ իրենց նշանակության` առանձին տարածքներում:

5.12 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները և սենքերը ենթարկվում են ամենօրյա մաքրման, իսկ ամիսը 1 անգամ` հիմնական մաքրման:

5.13 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի, այդ թվում` ցնցուղարանների, վաննաների, ավազանների, սանհանգույցների, հանդերձարանների, լվացքատան սենքերի, սպիտակեղենի տեղադրման դարակաշարերի ախտահանումը պետք է իրականացվի հավելված 1.3-ում նշված մեթոդներից որևէ մեկով կամ Առողջապահության նախարարության կողմից թույլատրված որևէ ախտահանիչ նյութով, դրա օգտագործման հրահանգին համապատասխան:

5.14 Օգտագործված սպիտակեղենը հավաքում են պիտակավորված պոլիէթիլենային պարկերում, որոնք կարճ ժամանակահատվածում (3 օրից ոչ ավելի) կարող են պահվել այդ նպատակով հատկացված սենքերում` կափարիչով հատուկ տարաներում կամ դարակաշարերին: Մաքուր սպիտակեղենը և մյուս փափուկ գույքը (սրբիչ, անկողնային պարագաներ և այլն) պահում են առանձին սենքում` դարակաշարերի վրա:

5.15 Անկողնային սպիտակեղենը փոխվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ: Սրբիչները փոխում են ամեն օր:

5.16 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատունը պետք է ունենա կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգ, դարակաշարեր` մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման համար: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատան բացակայության դեպքում սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի պայմանագրային կարգով` սպիտակեղենի լվացման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում:

5.17 Հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առաջին բուժօգնության արկղիկներով:

 

VI. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների անձնակազմի աշխատանքային ԵՎ կենցաղային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

6.1 Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սարքավորումների տեղադրումը, շահագործումը իրականացվում են տեխնիկայի անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ, որի վերաբերյալ սարքավորումներին կից պետք է փակցվեն համապատասխան հրահանգներ:

6.2 Աշխատակիցների համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր` հանդերձարան` հագուստի պահարաններով, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ, որոնց համար պետք է առանձնացվեն պիտակավորված մաքրման պարագաներ և գույք:

6.3 Բոլոր աշխատողները ապահովվում են արտահագուստի 2-ական լրակազմով և անձնական հիգիենայի պարագաներով:

6.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում` համաձայն ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» 27.03.03 թ. թիվ 347-Ն որոշման:

 

Հավելված 1.1

Հյուրանոցային տնտեսության օբյեկտը Համարում
տեղերի քանակը
Համարի բնակելի
մակերեսը
(նվազագույնը)
Հյուրանոցներ, մոթելներ,
հյուրանոցատիպ հանգրվաններ և
առողջարաններ
1 տեղանոց 8 քմ
2 տեղանոց 10 քմ
3 տեղանոց 14 քմ 
4 տեղանոց 16 քմ
Հանգստյան և մասնագիտացված տներ,
պանսիոններ, զբոսաշրջային տներ
1 տեղանոց 9 քմ
2 տեղանոց 12 քմ
3 տեղանոց 15 քմ
4 տեղանոց 18 քմ
Զբոսաշրջային բնակատեղի (համալիր) 1-2 տեղանոց 8 քմ
Հանգստյան և մասնագիտացված
ճամբարների ստացիոնար
շինությունների դեպքում
1 անձի համար 2-5 քմ

Հավելված 1.2

Սենքեր Լուսավորվա-
ծության
նորմավորման
հարթություն
(Հ- հորիզոնա-
կան, Ու- ուղ-
ղաձիգ) և ԲԼԳ,
հարթության
բարձրությունը
հատակից, մ
Արհեստա-
կան
լուսավորում,
աշխատան-
քային մակերևույթ-
ների լուսավորու-
թյունը, լք,
ընդհանուր
լուսավորման
դեպքում
Բնական
լուսավորում
Համատեղված լուսավորում
ԲԼԳ պն % ԲԼԳ պն %
Վերին կամ
վերին և համակց-
ված
լուսավոր-
ման
դեպքում
Կողմ-
նային
լուսա-
վորման
դեպքում
Վերին
կամ
վերին և
համա-
կցված
լուսա-
վորման
դեպքում
Կողմ-
նային
լուսա-
վորման
դեպ-
քում
1 2 3 4 5 6 7
Սպասարկման
բյուրո
հ-0,8 200 - - 1,5 0,4
Հերթապահ
սպասարկող
անձնակազմի
սենքեր
հ-0,8 200 - - 1,5 0,4
Հյուրասենյակ-
ներ, համարներ
հ-0,0 150 2,0 0,5 - -
Նախասրահներ և
դրսի հագուստի
հանդերձարաններ
հատակ 150 - - 1,2 0,3
Կոնֆերանսի
սրահներ, նիստերի
դահլիճներ
հատակ
 հ-0,0
200 2,5 0,7 - -
Կողասրահներ
(ճեմասրահներ)
հատակ 150 - - - -
Վերելակային
սրահներ
Հ-0,8 75 - - - -
Սանդուղքներ,
գլխավոր
սանդղավան-
դակներ
հատակ
(հարթակներ,
աստիճաններ)
հ-0,0
100 - - -  0,2

Հավելված 1.3


Օբյեկտների անվանումը Ախտահանող
ռեագենտ
Ախտահանման ռեժիմը Մշակման
եղանակը

լուծույթի
խտ. տոկոս-
ներով

ժամա-
նակա-
հատ
վածը`
րոպե-
ներով

Սանիտարատեխնիկական
սարքեր (լվացարաններ, դռան
բռնակներ, ջրի փականներ և
այլն)


Սենքեր, կահավորման իրեր

ա) լվացող -
ախտահանող
նյութեր

բ) քլորամին Բ

գ) 0.5 %-անոց
լվացող նյութի և
քլորամին Բ-ի
խառնուրդ

դ) 0.5 %-անոց
լվացող նյութի և
ջրածնի
պերօքսիդի
խառնուրդ
0.5 գ 1002 սմ
մակերեսի վրա


1

0.75




3
5 շփում 2
անգամ