Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248)
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
27.02.2007
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 55-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՆԵՐԳՈԶԱՇՉԻՏԱ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 26-րդ հոդվածներով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ՀՀ կառավարության 2001 թ. սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 1-ին կետի ժգ) և ժե) ենթակետերով, 2002 թ. հունվարի 18-ի N 42 որոշմամբ և հիմք ընդունելով չափման միջոցների արտադրության և նորոգման, դրանց վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն N 15 առ 23.02.2007 թ.).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Էներգոզաշչիտա» ՍՊԸ-ին տրամադրել էլեկտրաչափիչ թվային աքցանների արտադրության և նորոգման գործունեության լիցենզիա: Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ սահմանել 2007 թ. մարտի 5-ը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:   


Կ. Ճշմարիտյան