«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
5 մարտի 2007 թ. |
N 2-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխություններն ու լրացումները` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 6.13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.13. Գույքն օտարելուց ստացված եկամուտը:
Ընդ որում` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով (գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի և փաստացի վաճառքի գնի դրական տարբերությունը դիտվում է որպես եկամուտ վաճառքի պահին):»:
2. Հրահանգի 12.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12.1. Զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները:
Զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:
Զինծառայողներին հավասարեցված անձինք են`
- վարժական հավաքների կանչված զինապարտները,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով),
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները և հարկադիր կատարողները,
- Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները:
Զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտներին են դասվում պարտադիր ժամկետային զինծառայության, ինչպես նաև սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացված հետևյալ եկամուտները, մասնավորապես.
ա) դրամական բավարարումը, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովության կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցումը (իրենց ցանկությամբ).
բ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով անհատույց ստացված հետևյալ եկամուտները`
- զինծառայողներին (բացառությամբ` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին օրենքին համապատասխան վճարվող օգնության գումարները,
- զինծառայողներին (դրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին անվճար բժշկական օգնության, առողջարանային բուժման ուղեգրի արժեքը, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցումը,
- մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողների (դրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին ծառայողական բնակելի տարածություններով ապահովման արժեքը, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` սահմանված կարգով վճարվող դրամական փոխհատուցումը (բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար),
- Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի ոչ երթուղային տաքսուց) անվճար երթևեկման արժեքը, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի ոչ երթուղային տաքսուց) անվճար երթևեկման արժեքը (իսկ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար` 50%-ի զեղչը):
Նշված անձանց զինվորական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված կարգով:»:
3. Հրահանգի 19.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«19.1. Ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներից հաշվարկվում է 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն հրահանգում նշված նվազեցումները:
Բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) մինչև 10%-ի, սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից հաշվարկվում է 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն հրահանգում նշված նվազեցումները: Ընդ որում` չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար ընդամենը մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող ֆիզիկական անձանց քանակից:»:
4. Հրահանգի 19.3 և 19.4 ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«19.3. Բացառությամբ ռոյալթիների, տոկոսների և գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտների, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 80,0 հազ. դրամ | Հարկվող եկամտի 10% |
80,0 հազ. դրամից ավելի | 8,0 հազ. դրամին գումարած 80,0 հազ. դրամը գերազանցող գումարի 20% |
Հարկային գործակալը ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով միայն սույն հրահանգի 13-րդ և 14-րդ կետերում նշված նվազեցումները:
19.4. Օտարերկրացիներին հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը հաշվարկում են.
ա) աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված եկամուտներից` 19.3 ենթակետում նշված դրույքաչափերով.
բ) այլ եկամուտներից` հետևյալ դրույքաչափերով.
Եկամտի տեսակը |
Չափը |
Ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ |
5% |
Ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ, ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներ |
10%»: |
5. Ուժը կորցրած ճանաչել հրահանգի 19.5 ենթակետը:
6. Հրահանգի 25-րդ կետի 19-րդ օրինակից հանել «- քանի որ 2006թ. հունվար ամսվա աշխատավարձից արդեն պահվել էր հարկի գումար` 4,79 հազ. դրամ ((70,0-20,0-2,1)x10%), ապա 2006թ. հունվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից պահվող հարկը կազմում է 2,425 հազ. դրամ (7,215-4,79).» բառերը:
7. Հրահանգի 29-րդ կետում «գրավոր տեղեկություններ» բառերը փոխարինել «տեղեկություններ (թղթային կամ թղթային և մագնիսական կրիչով)» բառերով:
8. Հրահանգի 29.1 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«29.1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն իրենց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացնում, եթե եկամուտները վճարվել են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջը (նոտարին):»:
9. Հրահանգի 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով`
«դ) շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի պետական գրանցման օրը: Հարկվող եկամուտը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:
10. Հրահանգի 40-րդ կետի «ա» ենթակետում «տոկոսներից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում չհարկվող շեմը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից» բառերը:
11. Հրահանգի 46.1-րդ, 46.2-րդ և 46.3-րդ ենթակետերում «ռոյալթիների, տոկոսների և վարձավճարների» բառերը փոխարինել «սույն հրահանգի 19.1 ենթակետում նշված եկամուտների» բառերով:
12. Հրահանգի 46.4-րդ ենթակետում «սահմանված դրույքաչափով հարկվող» բառերը փոխարինել «նշված եկամուտների» բառով:
13. Ուժը կորցրած ճանաչել հրահանգի 61-րդ կետը:
14. Հրահանգի Հավելված 6-ի («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր») Բաժին III-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ
Եկամուտների տեսակը |
Ստաց- |
Դրույ- քաչափ [34] |
Եկա- մտա- հարկ [35] |
Ռոյալթի [36] | |||
Տոկոս [37] | |||
Վարձակալության դիմաց վճար (վարձավճար) [38] | |||
Գույքի օտարումից ստացված եկամուտ [38ա] | |||
Ընդամենը [39] |