Գլխավոր տեղեկություն
Համար
N 395
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.1999-13.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.21/15(21)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

118.0395.04.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

4 դեկտեմբերի 1998 թ. 

N 395

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1998 թ. հունիսի 5-ի, թիվ 159 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:

 

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 1998 թ. դեկտեմբերի 4-ի
թիվ 395 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի N 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:

1. ԱՊՀ անդամ երկրներում մայրաքաղաքներ և այլ բնակավայրեր գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:

Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորվող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 20 դոլարի համարժեք դրամի չափով:

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 12 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցել նաև ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսերը այն բնակավայրերում, որտեղ այդպիսի կարգ է սահմանված:

Վերոհիշյալ հաշվարկները կատարել գործուղման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի հաշվարկային փոխարժեքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 2000 դրամի չափով:

Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:

(2-րդ կետը խմբ. 13.07.99 N 254)

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 20980217

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2004, N 279-Ն 13.05.2004, N 395
13.07.1999, N 254 16.08.1999, N 395
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան