Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.238
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807205

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

19 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 393-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Պարբերական մրցույթներով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 1167-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

հրամանով հաստատված հավելվածը`

1. լրացնել 1.16, 1.17, 1.18, 2.22, 2.23, 3.4, 3.5 և 3.6 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«1.16 Քիմիական նյութեր»

«1.17 Բժշկական սարքավորումներ և գործիքներ»

«1.18 Սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ»

«2.22 Արխիվացման ծառայություններ»

«2.23 Սպառազինությանն օժանդակող ծառայություններ»

«3.4 Ավտոմեքենաների պետական համարանիշների պատրաստման աշխատանքներ»

«3.5 Սպառազինությանն օժանդակող աշխատանքներ»

«3.6 Ծառայողների մեդալների և կրծքանշանների պատրաստման աշխատանքներ».

2. 2.21 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.21 Գործազուրկների, ինչպես նաև երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման, հաշմանդամների մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման ծառայություններ».

3. 3.3 կետը լրացնել 3.3.5, 3.3.6, 3.3.7 և 3.3.8 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«3.3.5 ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 14-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1459-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված փաստաթղթերի»

«3.3.6 Օդային ուղևորների ելքի պետական տուրքի վճարման անդորրագրերի»

«3.3.7 Գույքահարկի և հողի հարկի անդորրագրերի և ծանուցագրերի»

«3.3.8 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի»:

 

Նախարար

Վ. Խաչատրյան