Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.236
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 427-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ԱՊՐԻԼԻ 6-Ի N 231-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ. ապրիլի 6-ի N 231-Ն հրամանով հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007թ. ընդունելության առարկայական ծրագրերի և գիտելիքների գնահատման չափանիշների «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրում գնահատման չափանիշները հստակեցնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007թ. ապրիլի 6-ի N 231-Ն հրամանով հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2007թ. ընդունելության առարկայական ծրագրերի և գիտելիքների գնահատման չափանիշների «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բուհական ընդունելության քննությունների մրցութային «Հայոց լեզու» առարկայի գրավոր քննության գնահատումը կատարել «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննության «Հայոց լեզու» առարկայի հատվածով: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, ընդհանուրը 60 միավոր, որը հավասարեցվում է 20 միավորանոց համակարգին: Սխալ պատասխանի կամ պատասխանի բացակայության դեպքում միավոր չի տրվում»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն փոփոխությունը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

ՀՀ կրթության և գիտության
նախարար`

L. Մկրտչյան