Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2007-13.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.240
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
23.04.2007
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
23.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12107212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

23 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 539-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 917-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 917-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի ղեկավարի վրա:

 

 Փ/Ծ գեներալ-մայոր`

Է. Բարսեղյան

 

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
նախարարության Հայաստանի
փրկարար ծառայության տնօրենի
2007 թվականի ապրիլի 23-ի
թիվ 539-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն) գործավարության կարգը։

2. Ծառայության գործավարության կազմակերպումն իրականացնում է ծառայության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

3. Աշխատակազմի կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը։

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան։

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

5. Ծառայությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)։

Չի թույլատրվում առանց գրանցման թղթակցության շարժը:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը։

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից։

6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից:

«Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը։

7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ։

Փաստաթղթերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը։

Եթե ծրարում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները, որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը։

8. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար։

9. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի սույն կարգի 4-րդ կետում նշված հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը։

10. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական կառավարման կամ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում են ծառայության համապատասխան ստորաբաժանումներին։

11. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման` ծառայության տնօրենին:

12. Ծառայության տնօրենին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են քարտուղարության պետին` տնօրենին զեկուցելու համար:

Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

13. Ստորաբաժանման գործավարությունը ապահովող համապատասխան աշխատողը քարտուղարության աշխատակցից ստանալով ստորաբաժանում հասցեագրված փաստաթուղթը, այն գրանցում է մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում:

Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` ծառայության տնօրենի համապատասխան տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ:

14. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է ծառայության տնօրենի կամ նրա համապատասխան տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:

15. Ծառայության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց։ Չի թույլատրվում ծառայությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ նշում կատարել։

Ստորաբաժանումներում արգելվում է ստացված գրության վրա մտից կամ ելից դրոշմակնիք դնելը: Ստորաբաժանման ներքին փաստաթղթաշրջանառության գրանցման համարը դրվում է գրության դարձերեսին:

16. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին։

17. Ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ, որոնք համապատասխան ստորաբաժանումից ստանալուց հետո կարվում են, թերթերը համարակալվում և կնքվում քարտուղարության կնիքով:

Ներքին փաստաթղթաշրջանառության գրանցամատյանները քարտուղարությունում հաշվառվում են հերթական համարակալմամբ: Ստորաբաժանումները գրանցամատյանները ավարտելուց հետո հանձնում են քարտուղարություն` օրենքով սահմանված կարգով արխիվացնելու կամ ոչնչացնելու համար, և ստանում նորը:

Ստորաբաժանման գործավարության կազմակերպման պարտականությունը դրվում է համապատասխան աշխատակցի վրա:

Ստորաբաժանումների միջև ծառայողական փաստաթղթերի փոխանակումը, դրանք ստորաբաժանումների պետերի կողմից ստորագրվելուց հետո, իրականացնում են ստորաբաժանումները:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

18. Ծառայությունում փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քարտուղարությունը:

19. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից ստացված փաստաթղթերի կատարման համար (եթե այլ ժամկետներ չեն սահմանված) սահմանվում է` լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 7-օրյա, լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող հարցեր` մինչև 15-օրյա ժամկետ:

20. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական կառավարման կամ պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները տրվում են դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

21. Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական կառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար սահմանվում է`

- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար մինչև 5 աշխատանքային օր,

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 10 աշխատանքային օր:

22. Հանձնարարականների կատարման ժամկետի երկարացումը պետք է ձևակերպել անմիջապես փաստաթուղթը կատարողի կողմից ստանալուց հետո կամ փաստաթղթի կատարման ժամկետը սպառվելուց ոչ ուշ, քան 2-3 օր առաջ, եթե կատարման ընթացքում պարզվում է, որ փաստաթուղթը նշված ժամկետում կատարելն անհնար է: Հակառակ դեպքում հանձնարարականը համարվում է տրված ժամկետում չկատարված:

23. Հանձնարարականի կատարման ժամկետները պատասխանատու կատարողի զեկուցագրի հիման վար կարող են երկարաձգել ծառայության տնօրենը, ծառայության տնօրենի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը:

24. Հանձնարարականը ժամկետում կատարելու համար պատասխանատվություն է կրում կատարող ստորաբաժանման ղեկավարը:

Քարտուղարության կողմից պարբերաբար ստորաբաժանումների ղեկավարներին իրենց մասով ներկայացվում են «ժամկետանց» հանձնարարականների ամփոփագրերը:

25. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

 

IV. ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

26. Ծառայության տնօրենի, ծառայության տնօրենի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի հրամանները տպվում են համապատասխան ձևաթղթերի վրա:

27. Հրամանների նախագծերը նախապատրաստվում են համապատասխան ստորաբաժանումներում:

28. Ծառայության տնօրենի հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նախապես համաձայնեցվում են շահագրգիռ ստորաբաժանումների, աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի, ոլորտը վերահսկող ծառայության տնօրենի տեղակալի կամ աշխատակազմի ղեկավարի հետ` դարձերեսին նշագրում կատարելու ձևով:

29. Ծառայության տնօրենի հրամանները` համապատասխան հիմքերով և կցված առաքման հասցեաթերթով, հանձնվում է քարտուղարություն` ծառայության տնօրենի ստորագրությանը ներկայացնելու:

Ծառայության տնօրենի հրամանները գրանցվում են քարտուղարությունում համապատասխան գրանցամատյաններում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

30. Ծառայության տնօրենի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի հրամանները գրանցվում են քարտուղարությունում համապատասխան գրանցամատյաններում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

31. Քարտուղարությունը կազմակերպում է հրամանների բազմացումը և առաքումը ըստ առնչության` համաձայն հրամանի նախագիծը ներկայացնող ստորաբաժանման ներկայացրած առաքման հասցեաթերթի:

Հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության կնիքով:

Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

32. Քարտուղարության կողմից ստորաբաժանումներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց ծառայության տնօրենի, ծառայության տնօրենի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի և քարտուղարության պետի ցուցումի:

33. Հրամանների բնօրինակների վրա չի թույլատրվում կատարել ուղղում կամ լրացում, դրանք արվում են նոր հրամանով` նախկինում ընդունված հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու առաջարկով:

34. Հրամանների բնօրինակները կից հավելվածներով, պահվում են քարտուղարությունում:

 

V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

35. Ծառայությունում ելից փաստաթղթերը ստորագրվում են ծառայության տնօրենի, ծառայության տնօրենի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից:

36. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` համապատասխան նշագրերով:

37. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի էջերի թիվը, ներքևի ձախ անկյունում` կատարողի ազգանունը և հեռախոսահամարը:

38. Տնօրենի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերը նշագրում են նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը, տվյալ փաստաթղթի համար շահագրգիռ այլ ստորաբաժանման ղեկավարները և ոլորտը վերահսկող տնօրենի տեղակալը կամ աշխատակազմի ղեկավարը:

39. Ելից փաստաթղթերը ստորագրվելուց հետո քարտուղարությունում գրանցվում են ելից փաստաթղթերի գրանցման մատյանում և համարակալվում: Ելից համարը դրվում է ձևաթղթի վերևի ձախ անկյունում: Ելից փաստաթղթերը համարակալվում են տնօրենի կողմից հաստատված պայմանանիշներով, որից հետո դրվում է հերթական համարը:

40. Ելից փաստաթղթերն ընդունելիս քարտուղարության աշխատողները պարտավոր են ստուգել փաստաթղթի ձևակերպման համապատասխանությունը սույն կարգով սահմանված բոլոր չափանիշներին:

41. Այն դեպքում, երբ փաստաթղթերն առաքվում են որպես ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերին ձախ անկյունում նշվում են այդ գրության համարը և ամսաթիվը:

42. Ուղարկվող փաստաթղթի երկրորդ օրինակը պահվում է քարտուղարությունում` սահմանված կարգով:

Առաքվող թղթակցության ցուցակները պահվում են քարտուղարությունում:

43. Չի թույլատրվում առանց քարտուղարությունում ելից փաստաթղթի գրանցման այն հասցեատիրոջը հանձնելը:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

44. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

45. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստանալիս ստուգվում են, որ դրանք լինեն ստորագրված, նշված լինի դիմողի անունը, ազգանունը, հասցեն, այնուհետև այն գրանցվում է դրա համար նախատեսված գրանցամատյանում:

46. Ծառայության իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:

47. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

48. Անստորագիր նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

49. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ներկայացվում են ծառայության տնօրենին կամ եթե այլ հասցեատեր է նշված` հասցեատիրոջը:

50. Ծառայության տնօրենի հանձնարարությամբ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները կարող են ուղարկվել այն պետական կառավարման կամ պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում։

51. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 3 օրինակից. մեկը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը կցվում է գործին, երրորդ օրինակը տրվում է կատարողին:

52. Քաղաքացիների և ծառայության աշխատողների ընդունելության կարգը սահմանվում է ծառայության տնօրենի հրամանով:

 

VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

53. Փաստաթղթերը քարտուղարության արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Քարտուղարության արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

55. Քարտուղարության արխիվի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

56. Քարտուղարության արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

57. Քարտուղարության արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են քարտուղարության արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերը քարտուղարության արխիվից հանձնվում են պետական արխիվ:

 

   Քարտուղարության պետ

Ա. Կարագյոզյան