ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2006 թվականի N 1395-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, «Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (2003 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ - XX- 000166 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Վանաձոր, Վարդանանց 1 հասցեն տեղափոխվել է ք. Վանաձոր, Բաթումի 13 հասցե:
2. ՀՀ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարած փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |