Գլխավոր տեղեկություն
Համար
N 245-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.15/9(157)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.02.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 փետրվարի 2007 թվականի N 245-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Հրազդանի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ի լիցենզիան «Հրազդանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի անվամբ վերաձեվակերպելու եվ «Հրազդանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 33 հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 2074-Ն որոշումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Հրազդանի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ին 2004 թվականի հուլիսի 7-ին բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գործունեության թիվ Կ - XX- 000019 լիցենզիան վերաձևակերպել «Հրազդանի բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի անունով:

1.1. «Հրազդանի բժշկական քոլեջ» (2004 թվականի հուլիսի 7-ին տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի թիվ Կ - XX- 000019 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` ք. Հրազդան, նախկին թիվ 19 մանկապարտեզ հասցեն տեղափոխել ք. Հրազդան, Կոստանյան 1 հասցե:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի և անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան