Գլխավոր տեղեկություն
Համար
N 1437-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.06/4(244) Հոդ.32
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.12.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1437-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»-Ն ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման 3-րդ կետի և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան սահմանելու նպատակով,


Հրամայում եմ`

 

Հաստատել «Պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան» (կցվում է):

Նախարար`

Ն. Դավիդյան

 

Հավելված


Մ ե թ ո դ ի կ ա

Պարենային հումքում եվ սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման

1. Կիրառման ոլորտ

1.1. Սույն մեթոդիկան սահմանում է պարենային հումքում և սննդամթերքում ցեզիում-137 (Cs137) և ստրոնցիում-90 (Sr90) ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության որոշման լաբորատոր հետազոտության մեթոդը:

2. Տերմիններ եվ սահմանումներ

Սննդամթերք - մթերք, որը օգտագործվում է մարդկանց սննդում բնական կամ վերամշակված ձևով:

Խմբաքանակ - պարենի կամ սննդամթերքի նույնականացված քանակություն` նույն անվամբ, չափածրարված համասեռ տարայով, նախատեսված միաժամանակյա հանձնման, բեռնավորման, վաճառքի կամ պահպանման համար միևնույն տարայում:

Տրանսպորտային (փաթեթավորման) տարա - արտադրանքի տեղավորման համար նախատեսված փաթեթ, որը կազմում է (առաջացնում է) ինքնուրույն տրանսպորտային միավոր (արկղ, տակառ, ցիստեռն և այլն):

Սպառողական տարա - փաթեթ` նախատեսված արտադրանքը սպառողին հասցնելու համար, որն իրենից ներկայացնում է առանձին տրանսպորտային միավոր (շիշ, ապակե տարա, տուփ, բաժակ, բրիկետ և այլն):

Արտադրանքի միավոր - հատավաճառ կամ ոչ հատավաճառ արտադրանքի քանակություն` սահմանված կարգով որոշված (տակառի, արկղի, բանկայի, ցիստեռնի և այլ տարայի մեջ գտնվող արտադրանքի զանգված):

Ընտրանք - հսկողության նպատակով արտադրանքի խմբաքանակից վերցված միավորների ամբողջություն:

Ընտրանքի ծավալ - ընտրանքը կազմող տրանսպորտային կամ սպառողական տարաներով արտադրանքի միավորների քանակը:

Կետային նմուշ - խմբաքանակի մի կետից վերցրած արտադրանքի նվազագույն քանակ` նախատեսված միացյալ նմուշի ստացման համար:

Միացյալ նմուշ -կետային նմուշների միասնականություն` նախատեսված միջին նմուշի ստացման համար:

Միջին նմուշ - միացյալ նմուշի մաս, որը նախատեսված է հետազոտության համար:

Հաշվարկվող նմուշ - հետազոտության մեթոդին համապատասխան՝ միացյալ (միջին) նմուշից ստացված նյութի որոշակի քանակ:

Ռադիոնուկլիդների ակտիվություն - տվյալ ռադիոնուկլիդի միջուկի ինքնաբերաբար փոխակերպման թվի dN հարաբերությունն այն ժամանահատվածին dt, որի ընթացքում իրականացվում է այդ փոխակերպումը, ռադիոնուկլիդների ակտիվությունը` A=dN/dt:

Ակտիվության միավոր - Բեկկերել (Բկ/վրկ). մեկ միջուկային փոխակերպումը 1 վայրկյանում:

Տեսակարար ակտիվություն - նյութի ռադիոակտիվության հարաբերությունը զանգվածին` արտահայտված Բեկկերել /կիլոգրամ (լիտր). Բկ/կգ(լ)

Ճառագայթաչափիչ (ռադիոմետր) սարք - նյութի ռադիոակտիվությունը որոշող տեխնիկական չափիչ սարք:

Նվազագույն չափվող ակտիվություն Aնվզ. - հաշվարկվող նմուշի ակտիվությունը, որի չափման ժամանակ տվյալ ռադիոմետրիկ սարքավորումով` 1 ժամվա ընթացքում. հարաբերական վիճակագրական սխալը (B) կազմում է 50% (B=0.95):

Տարեկան արդյունավետ (էֆեկտիվ կամ էկվիվալենտ) չափաքանակի սահման - տեխնածին ճառագայթման արդյունավետ (կամ էկվիվալենտ) չափաքանակի մեծությունը, որը 1 տարում չպետք է գերազանցի նորման:

Հսկման մակարդակ - հսկման մեծությունների (չափաքանակ, ռադիոակտիվ աղտոտվածություն և այլն) թվային նշանակությունները` իրավասու մարմինների կողմից սահմանված, ճառագայթային հսկողության նպատակով ձեռք բերված ճառագայթային անվտանգության մակարդակի ամրապնդում, ստուգում, անհատի և բնակչության ճառագայթման և շրջապատող միջավայրի ռադիոակտիվ աղտոտման նվազեցման ապահովում:

Ճառագայթային հսկողություն - ճառագայթային չափումներ (հետազոտություն), որն իրականացվում է ճառագայթային անվտանգության սկզբունքների և նորմատիվների պահանջների պահպանման աստիճանը որոշելու համար` ներառյալ չգերազանցող սահմանված հիմնական չափաքանակային սահմանները և ստուգիչ մակարդակները:

3. Ընդհանուր դրույթներ

3.1. Պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների զանգվածային ակտիվության թույլատրելի մակարդակների մշակման ժամանակ հիմնվել են հետևյալ դրույթների վրա`

3.1.1. Սննդի միջոցով ռադիոնուկլիդների ներմուծման համապատասխան սահմանները կազմում են` ստրոնցիում - 90-ի համար` 3.6x104 Բկ/տարի և 100 Բկ/օրական, ցեզիում - 137-ի համար` 7.7x104 Բկ/տարի և 210 Բկ/օրական:

3.2. Սննդամթերքի ճառագայթաբանական հետազոտությունը բաղկացած է հետևյալ փուլերից.

 նմուշի ընտրություն,

 հաշվարկվող նմուշի պատրաստում,

 հաշվարկվող նմուշում Sr-90 տեսակարար ակտիվության չափում,

 հաշվարկվող նմուշում Cs-137 տեսակարար ակտիվության չափում,

 չափման արդյունքների և հետազոտության շեղումների հաշվում,

 սննդամթերքի հիգիենիկ գնահատում ըստ ճառագայթային անվտանգության: Ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:

3.3. Նմուշում ռադիոնուկլիդների զանգվածային ակտիվության չափման արդյունքները պետք է պարունակեն չափվող չափանիշի թվային նշանակությունը և չափանիշի որոշման սխալի գնահատականը (P=0,95): Սննդամթերքի հիգիենիկ գնահատումը իրականացվում է ըստ չափման արդյունքների` օգտագործելով համապատասխանության ցուցանիշները:

3.4. Սննդամթերքի ճառագայթային հսկողություն իրականացնող անձը պետք է անցնի համապատասխան ուսուցում` տեխնիկական նորմատիվային փաստաթղթերի, նմուշառման և հետազոտության անցկացման կանոնների հետ ծանոթացման նպատակով:

4. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

4.1 Նմուշառումը հանդիսանում է սննդամթերքի ճառագայթային հսկողության նախնական փուլը, որը պետք է ժամանակի և միջոցների օպտիմալ ծախսման պայմաններում ապահովի նմուշի ներկայացուցչական, առավել լիարժեք և հավաստի բնութագրի մթերքի հետազոտվող խմբաքանակը:

4.2 Նմուշառումից առաջ պետք է կատարել ողջ խմբաքանակի ճառագայթային չափաբաժնի հսկողության չափում:

4.3 Եթե խմբաքանակի գամմա ֆոնը գերազանցում է բնական ֆոնը, ապա այն պետք է նշվի նմուշառման ակտում:

4.4 Նմուշառումը ներառում է.

 համասեռ խմբաքանակի առանձնացում ըստ ճառագայթային գործոնի,

 միջին նմուշների թվի որոշում ճառագայթային հսկողության անցկացման նպատակով,

 կետային նմուշառում,

 միջին նմուշի ձևավորում,

 միացյալ նմուշի ընտրություն:

Մթերքի կետային նմուշների մեծությունը և դրանց քանակությունը կախված են միացյալ նմուշի մեծությունից: Եթե մթերքը չափածրարված է մանր սպառողական տարաներով (շշեր, տուփեր, փաթեթներ և այլն), ապա դրանք դիտվում են որպես կետային նմուշներ:

Կետային նմուշները, լցնելով և խառնելով ընդհանուր տարողության մեջ, ստանում են միացյալ նմուշ: Միացյալ նմուշը պետք է լինի բավարար` միջին նմուշի ստացման համար, բայց ոչ ավելի, քան դրա եռապատիկը: Միացյալ նմուշի քանակը կախված է խմբաքանակի մեծությունից:

4.5 Լաբորատոր փորձաքննության անցկացման նպատակով արտադրանքի միացյալ նմուշից վերցվում է նրա մի մասը (միջին նմուշ, որը բնութագրում է ամբողջ խմբաքանակի ռադիոակտիվ աղտոտվածությունը):

4.6 Պինդ և սորուն մթերքի միջին նմուշի նմուշառումը իրականացվում է քառատման մեթոդով, հեղուկներինը` մանրակրկիտ խառնելուց հետո: Միջին նմուշի մեծությունը պետք է բավարար լինի մեկ ճառագայթաբանական հետազոտության անցկացման համար:

Մթերքի նմուշառմանը ներկայացվող սույն ընդհանուր պահանջները, որոնք թվարկված չեն սույն փաստաթղթում, համանման են ստորև նկարագրվածներին:

5. Միջին նմուշի վերցման քանակական նորմերը

Հետազոտությունների համար վերցված միջին նմուշի քանակությունը կախված է հետազոտվող մթերքի խմբաքանակի մեծությունից (զանգված, ծավալ): Նմուշառումը իրականացվում է համապատասխան N 1 և N 2 աղյուսակներում սահմանված քանակներին:

Կշռվող սննդամթերքի միջին նմուշի քանակը

Աղյուսակ N 1

Խմբաքանակի
զանգվածը, տ

մինչև 0.5

0.51-3.0

3.1-5.0

5.1-10.0

10.1-15.0

15.1-20.0

Հետազոտության համար
վերցրած միջին
նմուշի թիվը

1

2

3

5

8

10

20 տ-ից ավելի խմբաքանակի դեպքում յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 10 տ-ից լրացուցիչ վերցվում է 3-ական միջին նմուշ:

Հատավաճառ մթերքի միջին նմուշի քանակը (հաց, հացաբուլկեղեն եվ նման այլ արտադրանք, ձու, հալած պանիր, պահածոներ, մրգային ջրեր, հյութեր, ջեմեր եվ այլն)

Աղյուսակ N 2

Խմբաքանակի
քանակը (հատ)

մինչև 1000 

1001-3000 

3001-5000 

5001-10000 

10001-20000 

20001-50000

Հետազոտու-
թյան համար
անհրաժեշտ
քանակը 

1%, բայց
ոչ պակաս,
քան 5 հատ 

0.7%, բայց
ոչ պակաս,
քան 11 հատ 

0.6%, բայց
ոչ պակաս,
քան 22 հատ 

0.5%, բայց
ոչ պակաս,
քան 32 հատ

0.4%, բայց
ոչ պակաս,
քան 51 հատ 

0.3%, բայց
ոչ պակաս,
քան 81 հատ

50000 հատից ավելի դեպքում, յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 10000 հատից լրացուցիչ վերցնում են 15-ական հատ:

Հատավաճառ մթերքի կետային նմուշից քառանկյունու մեթոդով կազմում են միացյալ նմուշ, որի ծավալը (զանգվածը) պետք է բավարար լինի միջին նմուշների ստացման համար, բայց ոչ ավելի, քան դրա եռապատիկը:

6. Նմուշառում ըստ առանձին սննդամթերքի

6.1 Կաթի եվ կաթնամթերքի նմուշառում

6.1.1 Կաթ

 

Ցիստեռններում, բիդոններում և այլ տարողություններում լցված կաթը նմուշառումից առաջ մանրակրկիտ խառնում են: Խառնելուց հետո յուրաքանչյուր տարողությունից վերցնում են հավասար քանակներով կետային նմուշ (բայց ոչ պակաս 3-ից): Կետային նմուշի ծավալը պետք է լինի 0.1-0.5լ: Եթե կաթը թողարկվում է բիդոններում, ընտրանքի համար ներառում են ընդհանուր քանակի 5%-ը, բայց ոչ պակաս, քան 3 տարողություն:

Եթե կաթը չափածրարված է սպառողական տարաներով (շիշ, փաթեթ), կետային նմուշ է համարվում հենց այդ փաթեթը: Չափածրարված շշերով, տուփերով, փաթեթներով կաթնամթերքից որպես կետային նմուշ, վերցնում են հետևյալ քանակությամբ միավոր փաթեթներ.

 մինչև 100 միավոր խմբաքանակից` 2 փաթեթ

 101-200 միավոր խմբաքանակից` 3 փաթեթ

 201-500 միավոր խմբաքանակից` 4 փաթեթ

 բայց ոչ պակաս 2լ կաթի համար և այլն

 

6.1.2 Սերուցք, կաթնաթթվային մթերք, պաղպաղակ

 

Սերուցքի, կաթնաթթվային մթերքի, պաղպաղակի կետային նմուշը բիդոններից և այլ տարողություններից, որոնք ընդգրկված են ընտրանքի մեջ, վերցվում են նմուշահանիչով` մթերքը նախօրոք խառնելուց հետո: Կազմում են միացյալ նմուշ, տաքացնում են մինչև 200C և վերցնում միջին նմուշ: Վերցման կանոնները համանման են կաթի նմուշառմանը (կետ 6.1.1): Միջին նմուշի ծավալը պետք է լինի ոչ պակաս 1.0լ: Եթե մթերքը չափածրարված է փոքր տարաներով (0.2 լ/կգ և պակաս)` նմուշառումը իրականացնում են ըստ 6.9 կետի:

 

6.1.3 Թթվասեր

 

Մեծ տարաներով չափածրարված թթվասերից նմուշառման համար ընտրում և բացում են փաթեթների ամբողջ քանակության 10%-ը: 10 միավորից պակաս փաթեթավորման դեպքում բացում են միայն 1-ը: Բացելուց հետո թթվասերը խառնում են խառնիչով: Կետային նմուշի ծավալը պետք է կազմի 0.05-0.1 լ: Կետային նմուշը լցնում են մաքուր տարողության մեջ և ձևավորում միացյալ նմուշը: Միջին նմուշը վերցնելուց առաջ մանրակրկիտ խառնում են: Եթե մթերքը ունի պինդ խտություն, ապա այն տաքացնում են ջրային բաղնիքի վրա մինչև 30-350C, հետո սառեցնում մինչև 200C:

Սպառողական տարաներով փաթեթավորման դեպքում արտադրանքի նմուշառումը իրականացնում են ըստ 6.1.1 կետի: Միջին նմուշի ծավալը պետք է լինի ոչ պակաս 1.0 կգ-ից:

 

6.1.4 Կաթնաշոռ

 

Մեծ տարաներով չափածրարված կաթնաշոռից և կաթնաշոռային զանգվածներից նմուշառումն իրականացնում են փաթեթների ընդհանուր քանակության 10%-ից: Յուրաքանչյուր բացված տարայից վերցնում են 3 կետային նմուշ. մեկը` կենտրոնից, մյուս երկուսը՝ տարայի կողմնային պատերից 3-5սմ հեռավորությունից: Կետային նմուշի ծավալը պետք է կազմի 0.05-0.1կգ:

Կետային նմուշները տեղափոխում են մաքուր, չոր տարայի մեջ, խառնում են և ստացված միացյալ նմուշից վերցնում միջին նմուշ, որի ծավալը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Սպառողական տարաներով (տուփ, փաթեթ) չափածրարված արտադրանքի նմուշառման դեպքում ընտրանքի ծավալը որոշվում է ըստ N 3 աղյուսակի:

Աղյուսակ N 3

Խմբաքանակում փաթեթավորված
միավորների թիվը (հատ)

Ընտրված միավորների թիվը

մինչև 50 

2

51-ից մինչև 100

3

101-ից մինչև 200 

4

201-ից մինչև 300 

5

301 և ավելի 

6

Տվյալ դեպքում որպես կետային նմուշ հանդիսանում է մանր փաթեթը: Յուրաքանչյուր փաթեթից վերցնում են անհրաժեշտ քանակությամբ կետային նմուշ` միացյալ և միջին նմուշների ձևավորման համար:

Վերցրած միացյալ նմուշը մանրակրկիտ տրորում են մինչև համասեռ զանգվածի ստանալը և վերցնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 1.0 կգ:

 

6.1.5 Կաթնային պահածոներ

 

Նմուշառումից առաջ խտացված կաթնային պահածոները խառնում են: Եթե տարայի հատակին առկա է շաքարի նստվածք, ապա տարան տաքացնում են մինչև 280C և խառնում են մինչև համասեռ զանգվածի ստացումը: Որպես ընտրանք ընտրում և բացում են միավոր փաթեթների ընդհանուր քանակության 3%-ը (տակառ և այլն), բայց ոչ պակաս, քան 2 միավոր:

Ցիստեռններում, տակառներում լցված խտացված կաթնային մթերքի նմուշառումը իրականացվում է ըստ 6.1.1 կետի: Կետային նմուշները վերցնում են տարբեր տեղերից: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի ոչ պակաս, քան 1.0 կգ:

Եթե կաթնային պահածոները չափածրարված են փոքր կամ մեծ մետաղյա տարաներով և տեղադրված արկղերում, որպես ընտրանք ներառում են արկղերի 3%-ը, բայց ոչ պակաս, քան 3-ից:

Մեծ մետաղյա տարաներով չափածրարման դեպքում որպես ընտրանք ներառում են ընդհանուր տարաների 5%-ը, բայց 1 հատից ոչ պակաս, փոքր տարաների դեպքում` (տարա, տուփ և այլն) 4 հատ յուրաքանչյուր ստուգիչ կետից` ներառված որպես ընտրանք: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի 1.0 կգ:

 

6.1.6 Չոր կաթնային մթերք

 

Մեծ տարաներում լցված չոր կաթնային մթերքից (չոր կաթ, չոր սերուցք և այլն) կետային նմուշների վերցնումը իրականացնում են կսմթիչով տարբեր տեղերից, տարայի տարբեր խորություններից: Միացյալ նմուշի զանգվածը պետք է լինի 1.0 կգ:

Միջին նմուշը ստանում են մթերքի մանրակրկիտ խառնելուց հետո` քառատման մեթոդով: Միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս քան 0.6 կգ: Փոքր փաթեթավորմամբ մթերքի նմուշառումը և միջին նմուշի կազմումը իրականացվում է ըստ 6.1.8 կետի, միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս, քան 0.6 կգ:

 

6.1.7 Կարագ

 

Կարագի նմուշառման համար (սերուցքային կարագի բոլոր տեսակները, հալած յուղ) որպես ընտրանք ընտրում և բացում են միավոր փաթեթների ընդհանուր քանակության 3%-ը, բայց 2 հատից ոչ պակաս: Կետային նմուշը վերցնում են մածկաթիակով կամ դանակով և տաքացնում մինչև 380C: Միացյալ նմուշի ստացման համար կարագի շերտից դանակով առանձնացնում են կետային նմուշ` յուրաքանչյուրը 50 գ: Յուրաքանչյուր բացված փաթեթավորված միավորից վերցնում են կարագի բրիկետի 3%-ը: Յուրաքանչյուր բրիկետից դանակով վերցնում են կետային նմուշ` 50-100 գ: Միացյալ նմուշը տաքացնում են ջրային բաղնիքում մինչև 300C անընդհատ խառնելով մինչև զանգվածի փափկելը և առանձնացնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 0.5 կգ:

 

6.1.8 Պանիրներ

 

Պինդ, փափուկ և այլ տեսակի պանիրների նմուշառման ժամանակ խմբաքանակից որպես ստուգիչ կետեր ընտրում և բացում են տրանսպորտային փաթեթների (միավոր) հետևյալ քանակությունները ըստ N 4 աղյուսակի.

Պանրի տրանսպորտային փաթեթների նմուշառման նորմերը

Աղյուսակ N 4

Խմբաքանակում
փաթեթավորված
միավորների քանակը

Ընտրված
միավորների
քանակը 

Խմբաքանակում
փաթեթավորված
միավորների քանակը 

Ընտրված
միավորների
քանակը

մինչև 5

1

41-60

5

6-15

2

61-85

6

16-25

3

86-100

7

26-40

4

101 և ավելի

5%, բայց ոչ պակաս
7 միավոր

Պինդ, փափուկ, աղի, բրինզա և այլ տեսակի պանիրների ընտրանքի մեջ ներառված միավոր տրանսպորտային փաթեթներից ընտրում են մեկ միավոր (գլուխ, գլան և այլն), որից վերցնում են կետային նմուշ ճառագայթաբանական փորձաքննության նպատակով: Կետային նմուշը վերցնում են պանրի նմուշահանիչով, իսկ դրա բացակայության դեպքում պանրի գլուխը (գլանը) դանակով բաժանում են 4 մասի և յուրաքանչյուր քառորդից վերցնում են կետային նմուշ 0.05-0.1 կգ քաշով: Մեծ տարաներով փաթեթավորված հալած պանրից որպես ստուգիչ կետ ընտրում և բացում են փաթեթավորված միավորների ամբողջ քանակության 10%-ը: Յուրաքանչյուր ընտրված միավորից` կախված միացյալ նմուշի մեծությունից, վերցնում են 3-5 պանրի բրիկետ կամ երշիկային պանրի 1 գլան:

Բոլոր տեսակի պանիրների կետային նմուշները տրորում են` անցկացնելով քերիչով, խառնում` կազմելով միացյալ նմուշ, որից առանձնացնում են միջին նմուշ` ոչ պակաս, քան 0.6 կգ:

 

6.1.9 Կաթնաշաքար, սննդային կազեին

 

Նմուշառման համար խմբաքանակից որպես ընտրանք ընտրում և բացում են փաթեթավորված միավորների հետևյալ քանակությունները ըստ N 5 աղյուսակի.

Կաթնաշաքարի եվ կազեինի ստուգիչ փաթեթների վերցման քանակներ

Աղյուսակ N 5

Խմբաքանակում
տրանսպորտային
փաթեթների
քանակը

Մինչև 10

11-20

21-40

41-60

60-ից բարձր

Ընտրված փաթեթների
քանակները 

1

25 %

20%

15%

10% ոչ
պակաս 7

Յուրաքանչյուր ստուգիչ փաթեթից (միավորից) նմուշառումը իրականացնում են ըստ 6.1.6 կետի: Միջին նմուշի մեծությունը 1.0 կգ է:

6.2 Մսի եվ մսամթերքի նմուշառում

Բնակչության սպառման համար նախատեսված մսի (տավարի, ոչխարի, խոզի), գյուղատնտեսական կենդանիների ներքին օրգանների նմուշառումը իրականացնում են մսի կոմբինատներում, սառնարաններում և մթերքի իրացման կետերում: Վայրի կենդանիների և եղջերուների միսը նմուշառում են իրացման կետերում (խանութներ, բազաներ):

Մսի կոմբինատներում և սառնարաններում յուրաքանչյուր համասեռ խմբաքանակից ընտրանքի մեջ ներառում են խոշոր եղջերավոր անասունների 1%-ը, ոչխարի և խոզի փափկամսի 5% -ը, պաղեցված կամ սառեցված մսի և ենթամթերքի 2%-ը, բայց ոչ պակաս, քան 3 հատ: Կետային նմուշը վերցնում են ընտրանքի մեջ ներառված յուրաքանչյուր փափկամսից 200 գ-ից ոչ պակաս կտորներով՝ հետևյալ տեղերից. կտրվածքի մոտ, 5-րդ պարանոցային ողերին հակառակ, թիակների շրջանից, ազդրերի և հաստ մկանների շրջանից: Պաղեցված և սառեցված մսից և ենթամթերքից վերցնում են նաև ամբողջական կտորներ 0.2 կգ-ից ոչ պակաս:

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.7 կետի: Ստացված կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ` 2.0 կգ զանգվածով: Միջին նմուշի ստացման համար (1.0 կգ) միսը դանակով մանր կտրատում են (10-15 գ) կամ անցկացնում մսաղացով և մանրակրկիտ խառնում: Մթերքի ցածր տեսակարար ակտիվության կամ անբավարար քանակի դեպքում միացյալ և միջին նմուշների քանակը կարող է համընկնել:

Պատրաստի մսամթերքի (կիսապատրաստվածք, ապխտած և երշիկային արտադրանք) նմուշառումն իրականացնում են ընտրված միավոր փաթեթներից (արկղ, տուփ), որը կազմում է ամբողջ խմբաքանակի 10%-ը, բայց 2 միավորից ոչ պակաս: Կետային նմուշը պետք է կազմի 0.05-0.1 կգ, որը վերցնում են պատահական տեղերից: Կետային նմուշները խառնում են և ստացված միացյալ նմուշից վերցնում միջին նմուշ 1.0 կգ զանգվածով:

Հատավաճառ արտադրանքի նմուշառումը, չափածրարված սպառողական տարայով, իրականացնում են ըստ 6.9 կետի: Ճագարի մսի նմուշառումը իրականացնում են 6.3 կետին (թռչնի միս) համանման, այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր տրանսպորտային փաթեթավորումից վերցնում են մեկ ճագարից ոչ ավելի:

6.3 Թռչնի մսի, ձվի եվ ձվի փոշու նմուշառում

Թռչնի մսի խմբաքանակից նմուշառումն իրականացնում են պատահական ընտրանքի մեթոդով: Նմուշների թիվը կախված է խմբաքանակում տրանսպորտային փաթեթավորված միավորների քանակից (N 6 աղյուսակ):

Թռչնամսի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 6

Խմբաքանակում
տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ 

Ընտրված
տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ 

Ընտրված
նմուշների քանակը
(ամբողջական և
կես մասը)

Ընտրված
նմուշների
քանակը
(քառորդ մասը)

Մինչև 20 

1

2

2

21-100

2

4

2

101-400

5

10

5

401-800

7

14

7

801-1500 և ավելի

10

20

10

Որպես հավի մսի նմուշ վերցնում են ամբողջական միսը կամ մսի 1/2-ը, իսկ սագի և հնդկահավի դեպքում` մսի 1/4-ը: Ֆերմայում նմուշառման ժամանակ ընտրանքի ծավալը կազմում է ոչ պակաս, քան 3 հատ մսեղիք` հավի և բադի դեպքում, և ոչ պակաս 3 հատ, 1/2 մսեղիք` սագի և հնդկահավի դեպքում:

Հավի ձվերի հետազոտության համար ձվի խմբաքանակից որպես ընտրանք վերցնում են փաթեթներ (արկղեր) ըստ N 7 աղյուսակի:

Ձվի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 7

Խմբաքանակում
տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ 

Մինչև 10 

11-50 51-100 101-500 501-ից
ավելի

Ընտրված տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ 

1

2

5

15

20

Հետազոտման համար
ընտրած ձվերի քանակը 

20

30

50

75

150

Եթե ձուն փաթեթավորված է այլ տարաներում, իսկ ձվի խմբաքանակը դիտվում է որպես հատավաճառ արտադրանք, նմուշառման նորմերը առաջարկվում են կետ 5-ում:

Ձվի փոշու ստուգման ժամանակ խմբաքանակից ընտրում են փաթեթավորված միավորներ (պարկ, տակառ, արկղ և այլն) ըստ N 8 աղյուսակի:

Ձվի փոշու ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 8

Խմբաքանակում
տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ 

1-5

6-50

51-100

101-200

201-300

300-ից
բարձր

Ընտրված
տրանսպորտային
փաթեթավորված
միավորների քանակ

1

5

10

15

20

25

Յուրաքանչյուր ընտրված միավորից (փաթեթից) տարբեր տեղերից վերցնում են ոչ պակաս, քան 3 կետային նմուշ հավասար քանակությամբ` 0.2 կգ: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

6.4 Ձկան եվ ձկնամթերքի նմուշառում

Ձկան նմուշառումն իրականացվում է խմբաքանակի տարբեր տեղերից պատահական ընտրանքի մեթոդով: Ընտրանքը ներառում է փաթեթների 10%-ը (տակառ, արկղ կամ այլ տրանսպորտային տարա): Բացված փաթեթների տարբեր տեղերից վերցնում են 3-ական կետային նմուշ, որից հետագայում ձևավորում են միացյալ և միջին նմուշները:

Կենդանի, թարմ, սառեցված ձկան խմբաքանակի հսկողության ժամանակ վերցնում են ձկան 1-2%-ը` ըստ զանգվածի: Հետազոտման են ենթարկում բոլոր տեսակի ձկներն առանձին-առանձին:

Մանր ձկների նմուշառման ժամանակ որպես կետային նմուշ վերցնում են ամբողջ ձուկը. 6 ձուկ, եթե 1 ձուկը կշռում է 0.1-1.0 կգ. 3 ձուկ, եթե 1 ձուկը կշռում է 0.5-1.0 կգ: Եթե 1 ձուկը կշռում է 1 կգ-ից ավելի` 3 ձկից վերցնում են միայն հարգլխային, մեջտեղի և վերլողակային հատվածները:

Միացյալ նմուշը պետք է լինի 1.0-ից ոչ պակաս, միջին նմուշը` 1 կգ, իսկ թանկարժեք ձկների դեպքում` 0.5 կգ:

Ձուկը մաքրում են մեխանիկական աղտոտվածությունից և թեփուկներից, սառեցված ձուկն ապասառեցնում են մինչև -10C: 0.1 կգ-ից ոչ ավելի քաշ ունեցող մանր ձկների միջին նմուշը հետազոտման համար օգտագործում են առանց կտրատելու, 0.1-1.0 կգ քաշ ունեցող ձկների դեպքում առանձնացնում են փափուկ միսը: 1.0 կգ-ից ավելի քաշ ունեցող ձկների և ծովային կաթնասունների դեպքում կաշվի և ոսկորների հեռացումից հետո բաժանում են կտորների` ոչ ավելի, քան 5սմ երկարության և 0.2 կգ քաշով:

Չորացրած և թորշոմած ձկների նմուշառումն իրականացնում են նույն մեթոդով:

Պահածոյացված ձկների նմուշառումն իրականացվում է ըստ 6.9 կետի:

6.5 Մեղր

Բնական մեղրի նմուշառման համար յուրաքանչյուր խմբաքանակից որպես ընտրանք առանձնացվում է փաթեթավորված միավորներ ըստ N 9 աղյուսակի:


Մեղրի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 9

Խմբաքանակում
փաթեթավորված
միավորների քանակը 

Ընտրված
միավորների
քանակը 

Խմբաքանակում
փաթեթավորված
միավորների քանակը 

Ընտրված
միավորների
քանակը

Մինչև 3

1

41-60

6

4-20

3

61-80

8

21-30

4

81 և ավելի

10%

31-40

5

 

 

Յուրաքանչյուր փաթեթներից վերցնում են կետային նմուշներ: Հեղուկ մեղրի նմուշները վերցնում են խողովակաձև ալյումինե նմուշահանիչով 10-12 մմ տրամագծով, այն ամբողջությամբ մտցնելով փաթեթի մեջ: Եթե մեղրը պինդ է, նմուշները վերցնում են կարագի համար նախատեսված նմուշահանիչով` տարբեր շերտերից:

Բյուրեղացած մեղրը վերցնում են կոնաձև մածկաթիակով: Եթե հետազոտում են խորսխամեղրը, ապա 1 շրջանակից կտրում են խորիսխի մեկ մաս` 25 սմ2 մակերեսով: Եթե խորսխամեղրը հատվածներով է, յուրաքանչյուր փաթեթից նմուշը վերցնում են նույն չափով: Մեղրամոմե փակվածքները հեռացնելուց հետո նմուշները տեղավորում են բաժակի վրա դրված զտիչի վրա (խորշի տրամագիծը 1 մմ ոչ ավելի) և թերմոստատի մեջ տաքացնում մինչև 40-450C: Կետային նմուշի զանգվածը պետք է լինի 0,05-0,1 կգ:

Բոլոր կետային նմուշները մանրակրկիտ խառնում են: Բյուրեղացած մեղրը տաքացնում են մինչև 40-450C, որից հետո վերցնում են միջին նմուշ ոչ պակաս 1 կգ զանգվածով:

6.6 Կենդանական ճարպեր, մարգարին եվ բուսական յուղեր

Մթերքի յուրաքանչյուր խմբաքանակից կազմում են ընտրանք փաթեթավորված միավորներից (տակառ, արկղ և այլ տրանսպորտային տարա), որը պետք է կազմի ամբողջ խմբաքանակի 7%-ը, բայց 3 փաթեթից ոչ պակաս:

Ճարպերի կետային նմուշները վերցնում են մածկաթիակով փաթեթի ողջ ծավալից, այն տեղավորում են ընդհանուր տարողության մեջ, ձևավորում միացյալ նմուշ, տաքացնում մինչև 40-500C, մանրակրկիտ խառնում և վերցնում միջին նմուշ: Բուսական յուղերի կետային նմուշները վերցնում են ըստ 6.1-6.2 կետերի: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Ճարպի, մարգարինի և բուսական յուղերի խմբաքանակից` չափածրարված ոչ ավելի, քան 1.0 կգ(լ) տարողությամբ սպառողական տարաներով, յուրաքանչյուր 100 հատից վերցնում են արտադրանքի 1 միավոր:

Պինդ ճարպերի կետային նմուշներից խառնելուց հետո ձևավորում են միացյալ նմուշ ըստ 6.1.7 կետի, որից վերցնում են միջին նմուշ:

Հեղուկ ճարպերի միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս:

6.7 Ոսկորներ

Մսի կոմբինատներում և արտադրանքի իրացման կետերում կենդանիների մսեղիքից ոսկորների նմուշառման ժամանակ ընտրանքը պետք է ներառի մսեղիքի 10%-ը (կամ մսեղիքի 1/2-ը, 1/4-ը)` խոշոր եղջերավոր անասունների դեպքում և 5%-ը (կամ մսեղիքի 1/2-ը)` ոչխարների և խոզերի դեպքում:

Արկղերով (պարկերով) սննդային ոսկորների տեղափոխման դեպքում ընտրանքը պետք է ներառի փաթեթավորված միավորների 10%-ը, նմուշը վերցնում են յուրաքանչյուր միավորի (փաթեթի) 3 տարբեր շերտերից: Որպես կետային նմուշ վերցնում են կենդանիների կողերից կամ ողնաշարի պարանոցային հատվածից, որոնք առավել հավաստի են բնութագրում կենդանու ամբողջ կմախքի միջինացված տեսակարար ակտիվությունը: Միացյալ նմուշի ստացման համար կետային նմուշները մանրացնում են, խառնում և վերցնում են միջին նմուշ ոչ պակաս, քան 1.0 կգ:

6.8 Պտուղ-բանջարեղենային մթերքի նմուշառում

6.8.1 Պալարապտուղների և արմատապտուղների նմուշառում

 

Պալարապտուղների և արմատապտուղների նմուշառման ժամանակ (բողկ, կարտոֆիլ, գազար, սոխ և այլն) պարկերով, արկղերով և այլ տարաներով փաթեթավորված խմբաքանակից որպես ընտրանք վերցնում են փաթեթների 2-5%-ը (բայց 3 փաթեթից ոչ պակաս): Որպես կետային նմուշ վերցնում են յուրաքանչյուր փաթեթի տարբեր շերտերից (վերևից, մեջտեղից, ներքևից) ամբողջական նմուշներով 5-10 հատ և մանրակրկիտ մաքրում են հողից: Չչափածրարված տարաներում գտնվող պալարապտուղների յուրաքանչյուր կույտի տարբեր շերտերից վերցնում են 10-15 պալար, որոնց զանգվածը մոտավորապես պետք է լինի նույնը: Միջին նմուշի զանգվածը պետք է լինի 3.0 կգ-ից ոչ պակաս:

 

6.8.2 Բանջարեղենի, մրգերի, հատապտուղների և բանջարաբոստանային մշակուբույսերի նմուշառում

 

Մրգերի և բանջարեղենի նմուշառումը (լոլիկ, վարունգ, խնձոր, տանձ, սմբուկ և այլն) իրականացնում են համաձայն 5.8.1 կետի:

Բուսաբուծական մթերքի ոչ մեծ խմբաքանակներից կետային նմուշներ վերցնում են 4-5 տեղերից: Միացյալ նմուշները ըստ զանգվածի կամ ծավալի չպետք է գերազանցեն չափման համար անհրաժեշտ քանակության եռապատիկը: Միջին նմուշը պետք է լինի 1.0 կգ-ից ոչ պակաս:

Բանջարաբոստանային մշակաբույսերի, կաղամբի, դդումի և այլ խոշոր բանջարեղենի յուրաքանչյուր միավորը դիտվում է որպես կետային նմուշ: Կետային նմուշը վերցնում են պատահական ընտրանքի մեթոդով 3-4 տեղից: Ձևավորված միացյալ նմուշից կազմում են միջին նմուշ մոտ 3.0 կգ քաշով:

 

6.8.3 Ալյուրի, ձավարեղենի, մակարոնային արտադրանքի, լոբազգիների, ընկույզների, շաքարի, հրուշակեղենի նմուշառում

 

Ալյուրի, ձավարեղենի, մակարոնային արտադրանքի, լոբազգիների, ընկույզների, շաքարի, հրուշակեղենի պարկերից վերցրած նմուշների ծավալը կախված է խմբաքանակում եղած պարկերի քանակից և որոշվում է N 10 աղյուսակում բերված նորմերին համապատասխան:

Պարկերում լցված ալյուրի, ձավարեղենի եվ այլ մթերքի ընտրանքի ծավալը

Աղյուսակ N 10

Խմբաքանակում պարկերի
քանակը, հատ

Ընտրանքի ծավալը,
 հատ

Մինչև 10 

Յուրաքանչյուր 2 պարկից

11-100 

5%+5 պարկից

100 և ավելի 

25%+10 պարկից

Կարած պարկերից կետային նմուշ վերցնում են պարկային մածկաթիակով:

Տուփերում, արկղերում գտնվող մթերքի նմուշառման ժամանակ ընտրանքը պետք է ներառի փաթեթավորված միավորների 10-20%-ը, բայց ոչ պակաս 3 փաթեթից: Կետային նմուշ վերցնում են բացված տարայի 3 կետերից (վերևից, ներքևից և մեջտեղից), որոնց միացնելուց և մանրակրկիտ խառնելուց հետո, քառատման մեթոդով վերցնում են միջին նմուշ ոչ պակաս 1.0 կգ զանգվածով: Ընկույզների միջին նմուշը պետք է լինի ոչ պակաս 0.6 կգ:

Հատավաճառ արտադրանքի նմուշառումը` չափածրարված սպառողական տարայով, իրականացնում են ըստ 6.9 կետի:

6.9 Հատավաճառ մթերքի նմուշառում

Պահածոյացված հատավաճառ մթերքի (պահածոներ, խտանյութեր, հյութեր, ըմպելիքներ, գինիներ, կոնյակներ, օղի-լիկյորային արտադրանք և այլն), շշալցված ջրերի, սպառողական տարայով մթերքի (ձավարեղեն, ալյուր, մակարոնեղեն, հրուշակեղեն, թեյ, սուրճ, համեմունքներ և այլն) և չփաթեթավորված մթերքի (հաց, բուլկեղեն) նմուշների նմուշառման ժամանակ հատավաճառ մթերքի միավորները հանդիսանում են կետային նմուշներ:

Փաթեթավորված մթերքի նմուշառման ժամանակ ընտրանքում ներառված փաթեթների քանակը պետք է համապատասխանի 5 կետի աղյուսակ 2-ին, կամ ընդգրկի փաթեթների 3%-ը, բայց 2-ից ոչ պակաս:

Յուրաքանչյուր փաթեթից որպես կետային նմուշ վերցնում են փաթեթում գտնվող մթերքի 10%-ը, եթե հատավաճառ մթերքի զանգվածը 0.2-3.0 կգ(լ) է, բայց 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս և մանր հատավաճառ մթերքի 20%-ը, եթե 0.2 կգ-ից ցածր է, բայց 1.0 կգ(լ)-ից ոչ պակաս:

Հացի, հացաբուլկեղենի և նման այլ արտադրանքի` չփաթեթավորված սպառողական տարայով, խմբաքանակից նմուշներ վերցնում են ըստ 5 կետի աղյուսակ 2-ի:

Մանր հատավաճառ հացաբուլկեղենային արտադրանքի (փոքր 0.2 կգ-ից) նմուշառման ժամանակ խմբաքանակից առանձնացնում են արտադրանքի 20 %-ը: Կետային նմուշները միացնելուց և մանրակրկիտ խառնելուց հետո վերցնում են միջին նմուշ, ոչ պակաս, քան 1.0 կգ: Թեյի, սուրճի, համեմունքների միացյալ և միջին նմուշները պետք է լինեն ոչ պակաս, քան 0.5 կգ:

Հաշվի առնելով, որ Sr-90-ի և Cs-137 թույլատրելի մակարդակը կազմում է 8 Բկ/լ, շշալցված խմելու ջրերի արտադրական լցման սեղանի և հանքային ջրերի ծավալը պետք է լինի ոչ պակաս, քան 2.0 լ:

6.10 Մասնագիտացված մանկական սննդի, բուժական սննդի, նախադպրոցականների եվ դպրոցականների սննդի մթերքի նմուշառում

6.10.1 Կաթնային հիմքով մանկական սննդի մթերք (հարմարեցված խառնուրդներ, չոր և հեղուկ կաթնամթերք)

 

Մանկական սննդի մեծ տարաներով չափածրարման դեպքում որպես ստուգիչ կետեր բացում են փաթեթների 3%-ը, բայց 2 փաթեթից ոչ պակաս, մանր տարաներով չափածրարման դեպքում` փաթեթների 5%-ը, բայց 3 փաթեթից ոչ պակաս: Յուրաքանչյուր ստուգիչ փաթեթից վերցնում են բոլոր հատավաճառ մթերքի 1%-ը, բայց ոչ պակաս 1 տուփ (տարողություն): Կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ, որից վերցնում են միջին նմուշ. հեղուկ մթերքի դեպքում` 1.0 կգ, և չոր մթերքի դեպքում` 0.6 կգ:

 

6.10.2 Ցորենի (ձավարեղեն) և պտուղ-բանջարեղենային հիմքով մանկական սննդի մթերք

 

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.10.1 կետի:

 

6.10.3 Մսային և ձկնային հիմքով մանկական սննդի մթերք

 

Որպես ստուգիչ կետ ընտրում են փաթեթների 10%-ը, բայց ոչ պակաս քան 3 հատ: Յուրաքանչյուր փաթեթից վերցնում են 10% հատավաճառ մթերք, բայց ոչ պակաս քան 3 միավոր: Կետային նմուշներից ձևավորում են միացյալ նմուշ, որից վերցնում միջին նմուշ 0.5-1.0 կգ զանգվածով:

 

6.10.4 Մասնագիտացված բուժական սննդի մթերք

 

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.10.1-6.10.3 կետերի:

 

6.10.5 Նախադպրոցական և դպրոցական սննդի մթերք

 

Նմուշառումը իրականացվում է ըստ 6.1.1, 6.2, 6.9 կետերի:

7. Միջին նմուշի փաթեթավորմանը եվ տեղափոխմանը ներկայացվող պահանջներ

7.1 Նմուշառված հեղուկ նմուշները տեղավորում են չոր ապակե կամ պոլիէթիլենային տարայի մեջ և հերմետիկ փակում: Անհրաժեշտության դեպքում շուտ փչացող մթերքը կոնսերվացնում են (պահածոյացնում) 40% (1-2 մլ/լ) ֆորմալինի լուծույթով:

7.2 Արմատապտուղների, պալարապտուղների, բանջարեղենի, մրգերի և բանջարաբոստանային մշակաբույսերի նմուշները տեղավորում են երկշերտ պոլիէթիլենային կամ թղթե պարկերի մեջ և կապում: Սորուն նմուշները տեղավորում են պիրկ պոլիէթիլենային պարկերի մեջ և կապում:

7.3 Բարձր խոնավություն ունեցող նմուշները (կանաչեղեն, հատապտուղներ և այլն) կշռում են անմիջապես նմուշառումից հետո, տեղավորում են պիրկ պոլիէթիլենային պարկի մեջ և կապում:

7.4 Մսի ենթամթերքի, ոսկորների, ձկների, թռչունների և այլ նմուշների փչացումից խուսափելու համար փաթեթավորումից առաջ փաթաթում են մի քանի շերտ թանզիֆով` թրջված 4-5% ֆորմալինի լուծույթով, տեղավորում են պոլիէթիլենային պարկերի մեջ և կապում:

7.5 Ապակե, պոլիէթիլենային տարաները, պարկերը փաթաթում են ստվարաթղթի փաթեթի մեջ, կապում և կնքում: Յուրաքանչյուր նմուշ ապահովում են պիտակով, որի վրա նշվում է նմուշի համարը և անվանումը, նմուշառման ամսաթիվը և վայրը, զանգվածը, խմբաքանակի գամմա-ճառագայթման չափաբաժնի հզորությունը և տարածքի գամմա-ֆոնը, որտեղ պահվել է այդ մթերքը: Չորացման դեպքում նշվում է հումքի և չորացված նմուշի զանգվածը: Պիտակը տեղավորում են պոլիէթիլենային թաղանթի մեջ և փաթեթավորում նմուշի հետ:

7.6 Փաթեթավորված նմուշները տեղավորում են հատուկ հարմարեցված արկղերի մեջ, թղթով կամ բամբակով հարմարեցնում են այնպես, որ ապահովեն տեղափոխող նյութի ամբողջականությունը: Արկղը կնքում են:

7.7 2 օրինակից կազմում են նմուշառման ակտ: Նմուշառման ակտի առաջին օրինակը և նմուշի նկարագրությունը նմուշի հետ միասին ուղարկվում է լաբորատորիա: Երկրորդ օրինակը մնում է կազմակերպությունում, որտեղ կատարվել է նմուշառումը:

7.8 Լաբորատորիայում ստացված նմուշը գրանցում են հատուկ մատյանում, որի ձևը պետք է համապատասխանի նմուշառման ակտի ձևին:

8. Հաշվարկվող նմուշի պատրաստումը հետազոտության

8.1 Չափման համար նմուշի սկզբնական նախապատրաստումը ներառում է սննդի պատրաստման առաջին փուլի սննդամթերքի սովորական մշակումը և մանրացումը` նմուշի միջինացման և ծավալի մեծացման նպատակով, որը հնարավոր կլինի տեղավորել չափիչ կյուվետի մեջ:

8.2 Պալարապտուղները, արմատապտուղները, մրգերը, կանաչեղեն, միսը, ձուկը և այլ մթերքը լվանում են հոսող ջրով, հեռացնում ոչ ուտելի մասերը, երշիկեղենի, պանրի, հրուշակեղենի վրայից հանում են պաշտպանիչ թաղանթը, մանրացնում են դանակի կամ մսաղացի օգնությամբ և այլն:

8.3 Պինդ մթերքը` ձավարեղենը, լոբազգիները, մակարոնեղենը, հացաբուլկեղենը մանրացնում են դանակի, մսաղացի, քերիչի, սրճաղացի օգնությամբ:

8.4 Մածուցիկ մթերքը` խտացրած կաթը, մեղրը, ջեմերը և այլն, կարելի է նոսրացնել թորած ջրով մինչև անհրաժեշտ խտության ստացումը` որոշելով և նշելով մթերքի սկզբնական զանգվածը և ստացվող խառնուրդի ծավալը:

8.5 Չափվող նմուշի զանգվածը որոշելու համար կյուվետը կշռվում է մինչև լցնելը և դրանից հետո:

9. Sr-90 եվ Cs-137 տեսակարար ակտիվության չափում

9.1 Sr-90 և Cs-137 տեսակարար ակտիվության չափման համար հաշվարկվող նմուշի պատրաստումը կախված է կիրառվող չափման մեթոդից և օգտագործվող ռադիոմետրիկ սարքավորման զգայնությունից:

9.2 Cs-137 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է գամմա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

9.3 Cs-137 չափման համար օգտագործվում է նատիվ (պարզ, բնական) նմուշներ: Եթե գամմա-սպեկտրոմետրիկ չափման ընթացքում բացի Cs-137 և K-40 իզոտոպներից հայտնաբերվում են այլ ռադիոնուկլիդներ, ապա հետազոտությունը պետք է կրկնել մինչև այլ ռադիոնուկլիդների հայտնաբերումը:

9.4 Sr-90 տեսակարար ակտիվության չափումն իրականացվում է բետտա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

9.5 Sr-90 չափման համար կարելի է օգտագործել նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

9.6 Sr-90 որոշումը շշալցված խմելու և հանքային ջրերում, հյութերում իրականացվում է նստվածքում, որն առաջանում է նմուշի գոլորշացման կամ քիմիական խտացման արդյունքում: Խտացման ռադիոքիմիական մեթոդիկաներն օգտագործվում են այն մթերքի համար, որոնց ջերմային խտացումը դժվարացած է, օրինակ` կաթնային մթերքներ, խտացրած կաթ, ճարպեր և այլն: Այս մեթոդիկաների հիմքում ընկած է քիմիական տարալուծման մեթոդները (սպիտակուցի բնափոխում, ճարպերի օճառացում և այլն)` Sr-90 և Իտրիա-90 հետագա նստեցումով կալցիումի օքսալատի և այլ ոչ իզոտոպային կրիչների հետ միասին: Ստացված նստվածքը համարվում է հաշվարկվող նմուշ բետտա-սպեկտրոմետրիկ չափման ժամանակ:

9.7 Եթե բետտա-սպեկտրոմետրի զգայնությունը չի բավարարում նմուշում նատիվ նմուշների օգտագործմամբ հավաստի արդյունքների ստացումը, ապա կատարում են նմուշի ջերմային խտացում (հավելված 2):

10. Հետազոտության արդյունքների գնահատում

10.1 Գնահատումը կատարվում է չափման արդյունքի և տեսակարար ակտիվության սահմանային մակարդակի համադրման միջոցով, որի համար կիրառվում է B համապատասխանության ցուցանիշը և դրա որոշման DB սխալի ցուցանիշը:

Գնահատումը կատարվում է

 

B = (Aտես/H)Sr + (Aտես/H)Cs

(1), որտեղ

 

Aտես - չափման արդյունքում ստացված տեսակարար ակտիվությունն է Բկ/կգ

H - տեսակարար ակտիվության թույլատրելի մակարդակը Բկ/կգ

10.2 Տեսակարար ակտիվության որոշման սխալի ցուցանիշը որոշվում է համաձայն

 

   
 
∆B= Ներմուծեք նկարագրությունը_20271 (∆A/4)2Sr + (∆A/4)2Cs

(2), որտեղ

 

∆A - տեսակարար ակտիվության սխալի հավաստի բացարձակ գործակիցը =0.5-ի:

10.3 Եթե B + 1, ապա ստացված արդյունքը համապատասխանում է տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

10.4 Եթե B - B >1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

10.5 Եթե B + B >1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

 

Հավելված 2

Խտացման մեթոդիկա ստրոնցիում-90 (Sr-90) բետտա-սպեկտրոմետրիկ որոշման համար

1. Բուսական եվ կենդանական ծագման սննդամթերքի ջերմային խտացման մեթոդ

Նախնական մշակում անցած մթերքի նմուշը` 0.5-1.0 կգ կշռով, կախված մոխրացման գործակցի մեծությունից, տեղավորում են չորացնող պահարանում և չորացնում t=100-1200C-ում: Չոր նմուշը տեղափոխում են հախճապակյա թասիկի մեջ և տաքացնում էլեկտրական ջեռոցի վրա կամ ինֆրակարմիր լամպով` մինչև լրիվ ածխացումը: Այնուհետև տեղափոխում են ավելի փոքր թասիկների մեջ և մոխրացնում են մուֆելային վառարանում 600-7000C պայմաններում: Նմուշը կշռում են, տրորում և 10-15գ կշռանքը տեղափոխում չափիչ կյուվետի մեջ և չափում բետտա-սպեկտրոմետրով:

Խտացման գործընթացը պարտադիր չէ հասցնել մինչև մոխրացումը մուֆելային վառարանում: Այն կարելի է կանգնեցնել չորացման կամ ածխացման փուլերում` կախված Sr-90 տեսակարար ակտիվությունից: Ցանկացած դեպքում խտացման գործընթացից հետո նմուշը պետք է կշռել:
Բետտա-սպեկտրոմետրով չափման համար նմուշի ծավալը կախված է հետազոտվող մթերքի մոխրացման գործակցից (աղյուսակ N 1):

Աղյուսակ N 1

Մթերք

Մոխրաց-
ման
գործա-
կից 

Բետտա
սպեկտրո-
մետրի
չափման
համար
ծավալի
չափումը 

Մթերք

Մոխրաց-
ման
գործակից 

Բետտա
սպեկտրո-
մետրի
չափման
համար
նմուշի
ծավալի
որոշում

Կաթ, կաթի փոշի 

7-9

1.0

ձավարեղեն

12-27 

0.5

Բանջարեղեն (կարտոֆիլ, կաղամբ)

8-12 

1.0

միս, ձուկ 

15-30 

0.5

Հաց, ալյուր 

12-17 

0.5

կանաչեղեն

15-20 

0.5

Ձավարեղեն

22-40 

0.5

 

 

 


2. Կենդանական ծագման մթերքի խտացումը թթվային մոխրացման մեթոդով

Մեթոդիկան նախատեսում է մսի, կաթի, կաթնամթերքի (խտացված կաթ, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, պանիր, կարագ և այլն), բուսական և կենդանական ծագման յուղերի և նրանց վերամշակված մթերքի նմուշները վերածել լուծույթների, և հիմնված է նրանց լրիվ հանքայնացման վրա խիտ ազոտական թթվով և ջրածնի պերօքսիդով տաքացման պայմաններում: Նմուշի զանգվածը պետք է լինի 0.5-1.0 կգ(լ):

2-լիտրանոց ջերմակայուն բաժակի մեջ լցնում են 500 սմ3 խիտ ազոտական թթու, տաքացնում մինչև եռալը և անընդհատ խառնելով, չափաբաժիններով (10-20 գ) ավելացնում են նմուշը: Նմուշը ամբողջությամբ բաժակի մեջ դնելուց հետո ավելացնում են իտրիտի, ստրոնցիումի և ցեզիում կրիչների լուծույթները և շարունակելով եռացնելը չափաբաժիններով (5-10 սմ3) ավելացնում են ջրածնի պերօքսիդը մինչև նմուշի լրիվ տարրալուծումը (մինչև դադարի ուժեղ գոլորշու առաջացումը և լուծույթի պարզեցումը): Եթե նմուշը լրիվ չի տարրալուծվում, անհրաժեշտ է ավելացնել ևս 200 սմ3 ազոտական թթու:

Լուծման ժամանակ կարող է տեղի ունենալ առատ փրփրագոյացում և լուծույթի արտանետում, այդ պատճառով պետք է լինել շատ ուշադիր և զգույշ:

Նմուշի լրիվ լուծվելուց հետո լուծույթը սառեցնում են, յուղերը մանրակրկիտ հեռացնում, այն լվանում են 6ն ազոտական թթվում և այդ լուծույթը խառնում հիմնական լուծույթին: Լուծույթը եռացնում են ևս 10-20ր` մինչև ջրածնի պերօքսիդի լրիվ տարրալուծումը (մինչև դադարի մանր պղպջակների առաջացումը) և վրան ավելացնում են հավասար ծավալով թորած ջուր: Տաք լուծույթից նստեցնում են հողալկալային մետաղների օքսալատները:

Լուծույթին ավելացնել 10-20 սմ3 8% թրթնջկաթթու կամ հագեցած թրթնջկաթթվական ամոնիակի լուծույթ և լցնել նաև 25%-անոց ամոնիակի լուծույթ մինչև pH-1.5 դառնալը:

Նստվածքներով լուծույթը 5-10 րոպե պահել ջրային բաղնիքի վրա, սառեցնել և նստվածքը անցկացնել ֆիլտրով (կապույտ ժապավեն), լվանալ ջրով` մի քանի կաթիլ ամոնիակի ավելացմամբ, չորացնել, կշռել և տեղավորել բետտա-սպեկտրոմետրի չափիչ կյուվետի մեջ: Չափումը իրականացվում է չափիչ սարքի հրահանգներին և նրան կից մեթոդական հրահանգներին համապատասխան:

3. Կաթի խտացումը թթվային մակարդման մեթոդով

Մեթոդը նախատեսում է կաթի նմուշից Sr-90 անցումը լուծույթի մեջ առանց նախնական մոխրացման` 2ն աղաթթվով թթվային մակարդման ճանապարհով: Մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ կաթի թթվային մակարդումից հետո, այն տաքացնելիս շիճուկի մեջ է անցնում Sr-90-ի 90-95%:

1-2 լ ծավալով կաթի նմուշը թթվեցնում են 2ն աղաթթվով մինչև pH-3 և տաքացնում են ջրային բաղնիքի վրա 90-1000C-ում մոտ 2 ժ մինչև կաթնաշոռային զանգվածից շիճուկի անջատվելը: Շիճուկը անցկացնում են թանզիֆի 2 շերտով և ֆիլտրում խոր զտիչով: Չափում են շիճուկի ծախսը: Շիճուկի ծավալը կաթի ծավալի հետ կապված է հետևյալ հարաբերությամբ`

VM=VC /0.85, որտեղ

VC - ֆիլտրված շիճուկի ծավալն է,

VM - հետազոտման վերցրած կաթի նմուշը:

Շիճուկը թթվեցնում են 2ն աղաթթվով մինչև pH-2, ավելացնում են ստրոնցիումի և ցեզիումի կրիչները և լուծույթից նստեցնում են հողալկալային մետաղների օքսալատները, ինչպես նշված է կետ 2-ում:

4. Մեղրի եվ պտուղ-հատապտղային խտանյութերի (շաքարով) խտացման մեթոդ

0.25-0.5 կգ կշռով նմուշը լուծել ջրում 1:4 հարաբերությամբ, լուծույթը թթվեցնել աղաթթվով մինչև pH - 2-3, լուծույթին ավելացնել Sr-ի և Cs-ի կրիչները և Ca-ի աղի լուծույթ, այնպես որ նմուշում ստացվի 0.5 գ Ca: Խառնուրդը հասցնել մինչև եռալը անընդհատ խառնելով և եռացնել 20-50 ր (կախված չլուծված պտուղների և հատապտուղների քանակից): Խառնուրդը սառեցնել, ֆիլտրել, որպեսզի հեռացվեն չլուծված կախուկները և լուծույթից նստեցնել հողալկալային մետաղների օքսալատները կետ 2-ին համաձայն: Եթե չլուծված մասի զանգվածը մեծ է, ապա այն չորացնել, մոխրացնել մուֆելում, լուծել 2ն աղաթթու և լուծույթը ավելացնել հիմնային ֆիլտրատին:

5. Ըմպելիքների խտացման մեթոդ

Ըմպելիքների միջին նմուշը (1.0 լ) թթվեցնել ազոտական թթվով մինչև pH-3, ավելացնել Sr-ի և Cs-ի կրիչները և եռացնել էլեկտրական ջեռուցիչի վրա` մաս-մաս ավելացնելով ջերմակայուն բաժակի մեջ մինչև նվազագույն ծավալի ստացումը (մինչև նստվածքի անջատման սկիզբը): Չափել լուծույթի ծավալը և այն տաք վիճակում լցնել սպեկտրոմետրի չափիչ կյուվետի մեջ: Կյուվետում լուծույթի ծավալը ֆիքսվում է: Չափումը իրականացվում է չափիչ սարքավորումների հրահանգներին համապատասխան: Հյութերի նմուշներում, եթե այն պարունակում է շաքարի մեծ քանակություն, գոլորշացման ընթացքում կաթիլ-կաթիլ ավելացնել ջրածնի պերօքսիդ` շաքարի տարրալուծման նպատակով: