ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հոկտեմբերի 2005 թվականի N 950-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիան վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի 4-ի թիվ 108-Ա որոշման 1-ին կետի «ե» ենթակետը «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն և «Արևածագի ԲԱ», «Աքորու ԲԱ», «Մեծ Այրումի ԲԱ» ՓԲԸ-ները
«Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին միացնելու ձևով վերակազմակերպելու մասին.
Հրամայում եմ`
1. «Արևածագի ԲԱ» ՓԲԸ-ին 23.10.03 թ. տրամադրված N Կ-XX-000319 լիցենզիան, «Աքորու ԲԱ» ՓԲԸ-ին 12.11.03 թ. տրամադրված N Կ-XX-000412 լիցենզիան, «Մեծ Այրումի ԲԱ» ՓԲԸ-ին 28.04.04 թ. տրամադրված N Կ-XX-000525 լիցենզիան վերաձևակերպել «Ալավերդու պոլիկլինիկա» ՊՓԲԸ անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում համապատասխան փոփոխությունների կատարումը և տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |