Գլխավոր տեղեկություն
Համար
N 224-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2006-08.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.440
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.11.2005
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.12.2023

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11705468

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 224-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004թ. մարտի 26-ի  «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները՝

հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04  «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի.

1. 7.3 կետի առաջին նախադասության «մետաղական խողովակներից» բառերից հետո լրացնել «իսկ բնակարանի ներքին հատվածը՝ նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից:» բառերը:

2. 7.3 կետում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի որակը պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380 և ՀՍՏ ԻՍՕ 10806 միջազգային ստանդարտների պահանջներին»:

3. 7.4 կետի երկրորդ նախադասությունը լրացնել հետևյալ բառերով՝

«ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում՝ գազատարերի ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:»

4. ՀՀՇՆ IV-12.03.01-04  «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջների ապահովման  նպատակով կիրառված ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով՝

 

«ՀՍՏ ԻՍՕ 10380-2005

Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ և ճկախողովակային միացումներ

ՀՍՏ ԻՍՕ10806 -2005

Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր  ճկախողովակների կցամասեր»:

 

Նախարար`

Ա. Հարությունյան