ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 նոյեմբերի 2006 թվականի N 1297-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Էդա-Տեխ» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության (դեղատուն առանց ստերիլ դեղերի պատրաստման) լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. հոկտեմբերի 10-ի N 1207-Ա հրամանը, N 01 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 10. 11. 06 թ. եզրակացությունը, համաձայն ստուգում իրականացնող հանձնաժողովի կողմից կազմված ակտի, ստուգման ընթացքում հայտնաբերված օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պայմանների և պահանջների հետևյալ խախտումների՝
ա) լիցենզավորման համար հայտում որպես դեղագետ ներկայացված են եղել Ա. Զոհրաբյանը և Ա. Բարսեղյանը, սակայն ստուգման պահին փաստացի դեղատանը աշխատում էր մեկ այլ դեղագործ, որի վերաբերյալ տեղեկությունները սահմանված կարգով ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված չեն,
բ) ստուգման ժամանակ դեղատանը իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում չի եղել դեղերի պատրաստման համար անհրաժեշտ հագեցվածությունը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 29. 06. 2002 թ. N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի պահանջներին,
գ) իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով հնարավոր չի եղել պարզել դեղերի պատրաստման համար անհրաժեշտ տարածքների վերաբերյալ նախկինում հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների իսկությունը և համապատասխանությունը լիցենզավորման կարգի պահանջներին:
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Էդա-Տեխ» ՍՊԸ-ի (ք. Երևան, Դավթաշեն 1-ին Թ/Մ) 2006 թվականի մայիսի 17-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատուն առանց ստերիլ դեղերի պատրաստման) թիվ Կ-XX-000858 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտումների պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|