«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 փետրվարի 2002 թ. |
N 66 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասի՝
Հրամայում եմ`
1. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը։
2. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի լրացման կարգը։
|
Դ. Հարությունյան |
|
Կ Ա Ր Գ
Պարտապանից սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների կազմի եվ քանակի մասին հայտարարագիր վերցնելու
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո պարտապանից՝ նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու կարգը։
2. Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո տասն օրվա ընթացքում պարտապանից հայտարարագիր է վերցնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին։
3. Պարտապան իրավաբանական անձից հարկադիր կատարողը հայտարարագիրը ընդունում է գործադիր տնօրենից (նախագահից) կամ այլ լիազորված անձից։ Վերջինս պարտավոր է հայտարարագրի հետ ներկայացնել նաև կազմակերպության գործունեության վերջին հաշվեկշիռը։
4. Հարկադիր կատարողը հայտարարագիր չի վերցնում՝
- ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով,
- եթե պարտապանը մինչև հայտարարագիր տալը սույն կանոնակարգով սահմանված ժամկետում կամավոր կատարել է կատարողական թերթի պահանջը։
-մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:
(4-րդ կետը լրաց. 03.05.06 N 76-Ն)
5. Հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից հարկադիր կատարողը հայտարարագիր վերցնում է նրանց հայտնաբերելուց երեք օրվա ընթացքում։
6. Հայցի ապահովման կատարողական վարույթներով պարտապանից հայտարարագիր ընդունելուց հետո, եթե նույն գործով դատարանը վճիռ է կայացրել և ԴԱՀԿ ծառայության նոր կատարողական թերթ է ստացվել, ապա պարտապանից հարկադիր կատարողը նոր հայտարարագիր չի վերցնում։
7. Հայտարարագիրը ստանալուց հետո, եթե պարզվի, որ հայտարարատուն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրում նշված տվյալները թաքցրել կամ խեղաթյուրել է, հարկադիր կատարողը նախապատրաստում է նյութեր և օրենքով սահմանված կարգով լուծում դրանց ընթացքը։
8. Պարտապանից հայտարարագիր ընդունել միայն սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթներով։
|
Կ Ա Ր Գ
Կատարողական վարույթով պարտապան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման
1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության (համասեփականության) իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման կարգը:
2. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.
ա) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդ չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.
բ) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը.
գ) հայտարարագրերում գրանցումները կատարված են գրիչով, իսկ կատարված ուղղումները վավերացված են հայտարարատուի ստորագրությամբ:
3. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:
4. ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի (գործադիր տնօրեն, նախագահ) ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից հայտարարագիրը լրացվում է հետևյալ կարգով.
ա) «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը (լրիվ).
բ) «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.
գ) «4. Հասցեն» տողում լրացվում է ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:
5. «Շենքեր և շինություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների գտնվելու վայրը (հասցեն).
բ) 3-րդ «Բնակելի, հասարակական, արտադրական, այլ» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված՝ բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող (կամ այլ) լինելը.
գ) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ) 5-րդ «չափը (քմ)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը՝ քառակուսի մետրերով:
6. «Հողամասեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.
բ) 3-րդ «Հողամասի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի տեսակը (տնամերձ, գյուղատնտեսական, ոչ գյուղատնտեսական).
գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ) 5-րդ՝ «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափը հեկտարով:
7. «Այլ անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 2-րդ «Գտնվելու վայրը (հասցեն)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր այլ անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն)՝ առանձին-առանձին.
բ) 3-րդ՝ «Անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի անվանումը՝ բացառությամբ 1-ին և 2-րդ բաժիններում նշվածների.
գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ) 5-րդ՝ «Չափը (հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքը՝ չափման համապատասխան միավորներով:
8. «Փոխադրամիջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 2-րդ «Անվանումը և մակնիշը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաներ կամ մեխանիզմներ, օդային և ջրային փոխադրամիջոցներ) լրիվ անվանումը և մակնիշը.
բ) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.
գ) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:
9. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 3-րդ «Կազմակերպությունը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը (բանկային վկայագիրը) թողարկողի լրիվ անվանումը, կամ կազմակերպությունը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրում է կատարել հայտարարատուն.
բ) 4-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝
- պարտատոմսի տեսակը՝ պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,
- բաժնետոմսի տեսակը՝ բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,
- այլ արժեթուղթ,
-այլ ներդրում կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում.
գ) «Անվանական արժեք» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:
10. «Չեկեր, մուրհակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝ չեկի տեսակը՝ չեկ անվանական կամ չեկ օրդերային, կամ չեկ ըստ ներկայացնողի, կամ այլ չեկ, մուրհակի տեսակը՝ մուրհակ հասարակ կամ մուրհակ փոխանցելի (վճարագիր).
բ) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
11. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) 2-րդ «Արժեքի անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը՝ առանձին-առանձին:
բ) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.
գ) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):
12. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
«Դրամական միջոցներ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը)՝ առանձին տողերով (թվերով կամ բառերով):
13. «Տնային կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
«Տեսակներ» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.
ա) խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր):
բ) մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր).
գ) այլ տնային կենդանիներ, խոզեր, խոճկորներ, թռչուններ.
դ) «Քանակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված տնային կենդանիների քանակը.
ե) «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:
14. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա) «Անվանումը» բաժնում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն).
բ) «Չափի միավորը» սյունակի համապատասխան տողում նշվում է համապատասխան տեսակի գյուղմթերքի քանակը (կգ, տոննա):
15. «Աշխատավարձ, նպաստներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով՝
ա) «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը (աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ):
բ) «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:
16. «Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա) 2-րդ «գտնվելու վայրը» սյունակում լրացվում է վերջին վեց ամիսների ընթացքում հայտարարատուի կողմից օտարված անշարժ գույքի գտնվելու վայրը.
բ) 3-րդ «բնակելի (հասարակական, արտադրական և այլ) հողամաս, տրանսպորտի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը.
գ) 4-րդ «երբ է վաճառվել, տարին, ամիսը, գնորդի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը առանձին-առանձին.
դ) 5-րդ «վաճառքի գինը» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի վաճառքի գինը (ՀՀ դրամով կամ արտարժույթով):
(16-րդ կետը լրաց. 03.05.06 N 76-Ն)
Ծանոթություն.
- Եթե ամուսինները գույքը ձեռք են բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա հայտարարագրում «Ծանոթություն» սյունակում կատարել համապատասխան նշումներ:
- Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա:
- «Ծանոթություն» հատվածում նշվում են սույն հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև հայտարարատուի հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը:
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եվ գույքային իրավունքների, կազմի եվ քանակի մասին
ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ __________________ մարզային ստորաբաժանման ___________________________ բաժանմունքի հարկադիր կատարող՝______________________________ղեկավարվելով անուն, ազգանուն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասով N __________ կատարողական վարույթով՝ վերցրեցի հայտարարագիր պարտապան՝ _______________________________________________________ -ից անուն, ազգանուն, հասցեն (անձնագրի սերիան և համարը), (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հայտարարագիր տվողի անունը, ազգանունը և պաշտոնը) սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքների կազմի և քանակի մասին. |
ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | ||||
1. Շենքեր և շինություններ | ||||
ը/կ NN | Գտնվելու վայրը (հասցեն) | Բնակելի (հասարակական, արտադրական, այլ) | Գույքի նկատմամբ իրավունքը | Չափը (քմ) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
2. Հողամասեր | ||||
NN ը/կ | Գտնվելու վայրը (հասցեն) | Հողամասի տեսակը | Գույքի նկատմամբ իրավունքը |
Չափը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
3. Այլ անշարժ գույք | ||||
NN ը/կ | Գտնվելու վայրը (հասցեն) | Անվանումը | Գույքի նկատմամբ իրավունքը | Չափը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
4. Փոխադրամիջոցներ | ||||
NN ը/կ | Անվանումը և մակնիշը | Թողարկման տարեթիվը | Գույքի նկատմամբ իրավունքը | ծանոթություն |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ | ||||
NN ը/կ | Կազմակերպության անվանումը | Տեսակը | Անվանական արժեքը | ծանոթություն |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
6. Չեկեր, մուրհակներ | ||||
NN ը/կ | Չեկեր, մուրհակը տրամադրողը | Տեսակը | Արժեքը | ծանոթություն |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր | ||||
NN ը/կ | Արժեքի անվանումը | Ստեղծման ժամանակաշրջանը | քանակը | ծանոթություն |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
8. Դրամական միջոցներ | ||||
NN ը/կ | ՀՀ դրամ | Արտարժույթ | Գումարի չափը | ծանոթություն |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
9. Տնային կենդանիներ | ||||
NN ը/կ | Տեսակներ | Քանակը | ծանոթություն | |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
10. Գյուղմթերքներ | ||||
NN ը/կ | Անվանումը | Չափի միավորը (կգ, տոննա) | ծանոթություն | |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
11. Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ | ||||
NN ը/կ | Տեսակը | Գումարի չափը | ծանոթություն | |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. | ||||
12. Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ | ||||
NN |
Գտնվելու վայրը |
Բնակելի (հասարակական, |
Երբ է վաճառել, |
Վաճառքի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
Պարտապան՝ ___________________________________________ անունը, ազգանունը, ստորագրությունը
Հարկադիր կատարող՝ _____________________________________ հարկադիր կատարողի ազգանունը, ստորագրությունը
______” ____________ 200 թ. |
Իրավաբանական անձը ներկայացնում է վերջին հաշվեկշիռը և գույքացուցակը՝ ստորագրված և հաստատված կլոր կնիքով:
Ծանոթություն.
Պարտապանի կողմից՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ծանոթացա պարտապան՝ ______________________________ ստորագրություն, անուն, ազգանուն
_______” ______________ 200 թ. |
(հայտարարագիրը լրաց. 03.05.06 N 76-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2019, N 467-Ն | 25.10.2019, N 66 | |
03.05.2006, N 76-Ն | 11.06.2006, N 66 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|