Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/177
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2002-14.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հոդ.52
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2001
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2006

124.02/177.15.02.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

15 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

 

N 02/177

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը:

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար`

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարար`
___________ Ա. Մանուկյան
N 02/177 հրաման 15.02.2001 թ.

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
___________ Վ. Խաչատրյան
07.03.2001 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.

2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնողները` Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի ղեկավարը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:

2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում` շնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք:

2.3 Սույն հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված) անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:

3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:

4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.

4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց կողմից`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

4.2 Հրահանգի 2.1 ենթակետում նշված անձինք ազատվում են`

ա) շահութահարկից,

բ) եկամտահարկից,

գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:

5. Հրահանգի 2.2 ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում`

ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,

բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:

6. Հրահանգի 2.3 ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:

Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ կետում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն մասում նշված արտոնությունը գործում է մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կատարած աշխատանքների մասով:

(6-րդ կետը լրաց. 08.08.02 N 02/1083-Ն)

7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից, իսկ հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող անձանց կողմից` հրահանգի 8 կետում նշված դեպքերում:

8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատում է Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազ. դրամը:

Սույն կետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատվում է, համապատասխանաբար, Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կամ ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից, եթե ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազ. դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգով չհիմնավորելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:

Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող անձանց մոտ:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում` հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են այդ անձանց հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:

9. Հուշագրի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:

10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

11. Սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:

 

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի

 

Տ ե ղ ե կ ա ն ք  N ......

........ ................ 2001 թ.

 

Սույնով հաստատվում է, որ

.........................................................................................................................................................................

(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում

 

.....................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

....................................................................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ................................................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)

 

..............................................................................................................................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում ....................................................................................................................................................

(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

..............................................................................................................................................................................

(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն

կամ ծրագիր իրականացնող գրասենյակի

պատասխանատու անձ

....................................................
 

(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (դրոշմակնիք)

 

Լինսի հիմնադրամի կողմից

ֆինանսավորվող պատվիրատու

կազմակերպության պատասխանատու անձ

..................................................
 

(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (դրոշմակնիք)

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

պատասխանատու անձ

....................................................
 

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի

 

Տ ե ղ ե կ ա ն ք  N ......

........ ................ 2001 թ.

 

Սույնով հաստատվում է, որ

...................................................................................................................................................................

(ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)

 

ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում`

..................................................................................................................................................................

(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)

 

..................................................................................................................................................................

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)

 

գրանցված ..............................................................................................................................................

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցեն, ՀՎՀՀ)

 

...............................................................................................................................................................................

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)

 

ձեռք է բերում (ներմուծում է)

.................................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)

 

....................................................................................................................................................................

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:

 

Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն

կամ ծրագիր իրականացնող գրասենյակի

պատասխանատու անձ

....................................................
 

(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (դրոշմակնիք)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 մարտի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401067