Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.16/12(189)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 61-Ա

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Սերգեյ Դրմոյանին 04.04.2002 թ. տրված թիվ 01ԱN00112 լիցենզիան ուժը կորցրած համարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 29.03.2007 թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2006 թվականի հոկտեմբերի 17-ից ուժը կորցրած համարել Սերգեյ Դրմոյանին 04.04.2002 թ. տրված թիվ 01ԱN00112 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Դ. Հարությունյան