«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
25 ապրիլի 2005 թ. |
N 426-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում,
Հրամայում եմ՝
Հաստատել Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն հավելվածի:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`
ա) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`
1. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.
2. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`
ա) պատվիրատուի մոտ առկա է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, կամ
բ) առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից, կամ
գ) գնման առարկան ներառված է մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում (կցվում է).
3. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
բ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` այդ գնումն իրականացնելու համար կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25 աշխատանքային օրվա ընթացքում:
գ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
N |
Գնման առարկայի անվանումը |
1 |
2 |
1 |
Բնական գազ |
2 |
Էլեկտրաէներգիա |
3 |
Հեռախոսային կապ |
4 |
Ոռոգման և խմելու ջուր |
5 |
Տեխնիկական և արդյունաբերական ջուր |
6 |
Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
7 |
Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում |
8 |
Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում |
9 |
Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2007 թվականից սկսվող նոր ընդունելությունների |
10 |
Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2007 թվականից սկսվող նոր ընդունելությունների |
11 |
Հանրակրթական դպրոցների ուսուցում |
12 |
Երաժշտական դպրոցների ուսուցում |
13 |
Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
14 |
Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
15 |
Արտադպրոցական ուսուցում |
16 |
Արհեստագործական ուսուցում |
17 |
Միջին մասնագիտական ուսուցում |
18 |
Տուն-ինտերնատների ծառայություն |
19 |
Անշարժ գույքի վարձակալություն |
20 |
Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն» դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում |
21 |
Հիվանդանոցային բուժօգնություն |
22 |
Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն |
23 |
Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն |
24 |
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
25 |
Առողջապահական հարակից ծառայություններ |
26 |
Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում |
27 |
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում |
28 |
Դատական փորձագիտության ծառայություն |
29 |
Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
30 |
Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքների հիմնադրած կազմակերպություններից` հիմնադրամների սահմանած դեպքերում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում |
31 |
Փոստային ծառայություն |
32 |
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում նախագծահետազոտական, վերականգնողական, ամրակայման և վերաստեղծման աշխատանքներ |
33 |
Բանկային ծառայություններ |
(Անվանացանկը լրաց. 17.08.05 N 872-Ն, 19.10.05 N 1099-Ն, փոփ. 03.07.06 N 665-Ն )
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|