Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.16/4(152)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 նոյեմբերի 2006 թվականի N 1369-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Լուսֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լուսֆարմ» ՍՊԸ-ի 2004 թվականի դեկտեմբերի 28-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000611 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Լուսֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան