Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.423
Ընդունող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2006
Ստորագրող մարմին
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11106382

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

26 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 426-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՆՎԱԳԱՐԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման 9-րդ կետի՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել նվագարանի վկայականի ձևը` համաձայն N 1 և N 1-1 հավելվածների:

2. Հաստատել նվագարանի վկայական տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետին:

Նախարար` Հ. Պողոսյան


Հավելված N 1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2006 թ.
հոկտեմբերի 25-ի N 426-Ն հրամանի

ՆՎԱԳԱՐԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

1. Սույն կարգով սահմանվում է ժամանակավոր արտահանման համար նվագարանի վկայականի ձևը:

2. Նվագարանի վկայականն ունի 15 X 21 սմ չափսերի թղթից կազմ, բաղկացած է 16 էջից:

3. Վկայականի կազմի արտաքին կողմի վրա գրվում է՝

ա) վերևում՝ հայերեն մեծատառերով`

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

բ) մեջտեղում՝ հայերեն մեծատառերով՝ ՆՎԱԳԱՐԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ, իսկ հաջորդ տողում` անգլերեն մեծատառերով՝ CERTIFICATE OF MUSICAL INSTRUMENT

գ) ներքևում՝ անգլերեն մեծատառերով՝

REPUBLIC OF ARMENIA

MINISTRY OF CULTURE AND YOUTH AFFAIRS

AGENCY FOR PROTECTION OF CULTURAL

VALUES

4. Վկայականի առաջին էջի կենտրոնական մասում հայերեն մեծատառերով գրվում է «ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ երկրորդ տողում` անգլերեն մեծատառերով՝ «CERTIFICATE»: Երկու բառերի աջ միջնամասում դրվում է համարի նշանը` «N», որից հետո գրվում է վկայականի հերթական համարը:

5. Վկայականի երկրորդ էջի ձախ մասում, առանձին տողերով հայերեն գրվում են «Սեփականատերը`», «Օգտագործողը`», «Անվանումը`», «Հեղինակը`», «Արտադրողը`», «Ստեղծման վայրը`», «Ստեղծման ժամանակը`», «Նյութը`», «Չափը`», «Դրոշմ, պիտակ, համարանիշ`», «Տրված է`», «Վավերական է մինչև`» բառերը և «Կ.Տ.» հապավումը, որոնց դիմաց լրացվում են նվագարանի վերաբերյալ համապատասխան տվյալները և կնքվում գործակալության կնիքով:

Եթե նվագարանի սեփականատերը միաժամանակ նաև դրա օգտագործողն է, ապա նշվում է միայն սեփականատերը: Եթե նվագարանը չունի հեղինակ կամ արտադրող և դրոշմ, պիտակ, համարանիշ, ապա դրանք նույնպես չեն նշվում:

6. Վկայականի երրորդ էջի ձախ մասում, առանձին տողերով անգլերեն գրվում են «Owner», «User», «Name of the instrument», «Author», «Manufacturer», «Place of making», «Time of making», «Size», «Given», «Valid for» բառերը և «S.P.» հապավումը:

7.  Վկայականի 2-16-րդ էջերից յուրաքանչյուրի ներքևի մասում դրվում է «N» նշանը և գրվում վկայականի համարը:

8. Վկայականի 8-րդ էջին փակցվում է նվագարանի ամբողջական տեսքով լուսանկարը` դիմացից, իսկ աղեղնային նվագարանի դեպքում 9-րդ էջին փակցվում է նաև դրա ամբողջական տեսքով լուսանկարը` հակառակ կողմից: Լուսանկարները կնքվում են գործակալության կնիքով: Գործարանային համարանիշ ունեցող փողային նվագարանների համար լուսանկար չի պահանջվում: Լուսանկարի համար նախատեսված էջում լրացվում է փողային նվագարանի գործարանային համարանիշը, կնքվում գործակալության կլոր կնիքով և վավերացվում է գործակալության պետի կամ պետի տեղակալի ստորագրությամբ:

9. Վկայականի 4-7-րդ և 10-16-րդ էջերի վերին մասում հայերեն գրվում են «Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ» և անգլերեն «Notes about temporary export permission» բառերը:

Վերոհիշյալ էջերը նախատեսվում են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ նշումներ կատարելու համար:

Աշխատակազմի ղեկավար՝ Գ. Մանասյան

նվագարանի վկայականի կազմ

Հավելված N 1-1
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2006 թ.
հոկտեմբերի 25-ի N 426-Ն հրամանի

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Ն Վ Ա Գ Ա Ր Ա Ն Ի  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

CERTIFICATE OF MUSICAL INSTRUMENT


REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF CULTURE AND YOUTH AFFAIRS AGENCY FOR
PROTECTION OF CULTURAL VALUES

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N
C E R T I F I C A T E


- 1 -

Սեփականատերը`
Օգտագործողը`
Անվանումը`
Հեղինակը`
Արտադրողը`
Ստեղծման վայրը`
Ստեղծման ժամանակը`
Նյութը`
Չափը`
Դրոշմ, պիտակ, համարանիշ`



Տրված է`
Վավերական է մինչև`
Կ.Տ.


N

- 2 -


Owner
User
Name of the instrument
Author
Manufacturer
Place of making
Time of making
Size

 

Given


Valid for

 

S. P.

 

N

- 3 -


 

____________________________________________________________

Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ

Notes about temporary export permission

____________________________________________________________


N

     

4-7, 10-16

 

 

լուսանկարի փակցման էջ

N

 

8 - 9

Հավելված N 2
ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի 2006 թ.
հոկտեմբերի 25-ի N 426-Ն հրամանի

                  ՆՎԱԳԱՐԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է ժամանակավոր արտահանման համար նվագարանի վկայական տալու կարգը:

2. Նվագարանի վկայականը (այսուհետ՝ վկայական) ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից տրվող, դրա ժամանակավոր արտահանման թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Վկայականը վավերական է, եթե դրա վրա կա գործակալության կլոր կնիքը, կլոր կնիքով կնքված նվագարանի լուսանկարը (ները), ժամանակավոր արտահանումը թույլատրող դրոշմակնիքը, գործակալության պետի կամ տեղակալի ստորագրությունը:

4. Ջնջումներով և ուղղումներով վկայականը համարվում է անվավեր:

 

II. Նվագարանի վկայական տալու կարգը

 

5. Նվագարանի վկայականը տրվում է դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի կամ ժամանակավորապես օգտագործողի (այսուհետ՝ հայտատու) հայտի հիման վրա: Այն ստանալու համար հայտը ներկայացվում է գործակալություն:

6. Հայտը գրանցվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար ներկայացված հայտի գրանցման և պահպանման ընթացակարգի համաձայն:

7. Հայտին կից ներկայացվում է`

ա) նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակն ու պատճենը (բնօրինակը վերադարձվում է)` բացառությամբ մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող թվակիր մշակութային նշանակության առարկա համարվող նվագարանների,

բ) նվագարանի` դիմացի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար՝ 10 X 15 սմ չափսի, աղեղնային նվագարանների դեպքում՝ նաև դրանց հակառակ կողմի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար (գործարանային համարանիշ ունեցող փողային նվագարանների դեպքում լուսանկար չի պահանջվում):

8. Յուրաքանչյուր նվագարանի տրվում է մեկ վկայական՝ հերթական համարով, որը չի կրկնվում:

9. Նվագարանի վկայականը տրվում է անվճար:

10. Նոր վկայական տրվում է միայն սեփականատիրոջ փոփոխման, «Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ» էջերի սպառման, օգտագործման համար ոչ պիտանի լինելու, վկայականի կորստի և ժամկետի լրանալու դեպքում:

11. Նոր վկայական տրվում է նախկին վկայականի համարով: Այն ստանալու համար հայտատուն դիմում է գործակալություն՝ սույն կարգի պահանջների համաձայն:

12. Սեփականատիրոջ փոփոխման, «Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ» էջերի սպառման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում նոր վկայական տալիս նախկին վկայականը հետ է վերցվում, իսկ վկայականի կորստի դեպքում նոր վկայականի վերին ձախ անկյունում լրացվում է «Կրկնօրինակ» բառը:

13. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տրված վկայականները հիմք են նոր վկայականի տրման համար:

14. Վկայական ստանալիս հայտատուն ստորագրում է հայտի շրջերեսին՝ փաստելով վկայականի ստանալը:

15. Մշակութային նշանակության առարկա համարվող նվագարանի ժամանակավոր արտահանման դեպքում վկայականի «Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ» էջում մեկ անգամ դրվում է «Թույլատրվում է արտահանել առանց արտահանման իրավունքի վկայագրի» դրոշմակնիքը՝ գործակալության պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

16. Մշակութային արժեք համարվող նվագարանի յուրաքանչյուր ժամանակավոր արտահանման դեպքում վկայականի «Նշումներ ժամանակավոր արտահանման թույլտվության վերաբերյալ» էջում դրվում է «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ գործակալության պետի կամ տեղակալի ստորագրությամբ:

17. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տրված վկայականներն ուժի մեջ են մինչև վավերականության ժամկետի ավարտը:

Աշխատակազմի ղեկավար՝ Գ. Մանասյան