Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.07.2006-25.11.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.80
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.02.2006
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606042

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

3 փետրվարի 2006 թ.
ք. Երևան

N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» և «դ» ենթակետերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» և «իա» ենթակետերի դրույթներով.

հաստատել 2006 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը` համաձայն հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան


 

Հաստատված է

 


Հավելված
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
 2006 թ. փետրվարի 3-ի
թիվ 39-Ն հրամանի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

Փոստային վճարման պետական
նշանների անվանումը
Քանակը

Գործողության
մեջ դնելու
ժամկետը

Անվանագինը
(դրամ)

Տպաքանակը
(հատ)

1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ        
1.1 Հայաստանի Հանրապետության
անկախության 15-ամյակը
1 գեղաթերթիկ III եռամսյակ 480 100000
1.2 Խաղաղություն աշխարհին 1 նամականիշ III եռամսյակ 50 350000
1.3 Ամանոր և Սուրբ ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 70 300000
2. ԵՎՐՈՊԱ
2.1 Եվրոպա 2 նամականիշ

III եռամսյակ

200, 350 2x500000
3. ՄՇԱԿՈՒՅԹ
3.1 Մանրանկարչություն 1 գեղաթերթիկ

III եռամսյակ

220 60000
3.2 Հայկական կրկեսի կոլեկտիվի
ստեղծման 50-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 70 110000
3.3 Հայկական ազգային տարազ 2 նամականիշ IV եռամսյակ 170, 230 2x30000
3.4 Դեկորատիվ-կիրառական
արվեստներ. Ոսկերչություն
10 նամականիշ IV եռամսյակ 10x 280 10x75000
3.5 Համաշխարհային պատկերասրահներ
և թանգարաններ
10 նամականիշ IV եռամսյակ 10x280 10x50000
4. ՍՊՈՐՏ
4.1 «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկություն 1 նամականիշ III եռամսյակ 350 150000
4.2 Շախմատի 37-րդ համաշխարհային
օլիմպիադայում Հայաստանի
ազգային հավաքականի հաղթանակը
4 նամականիշ IV եռամսյակ

170, 220,
280, 350

4x500000
5. ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ
5.1 Հակոբ Հովնաթանյանի ծննդյան
200-ամյակը
1 նամականիշով
միակողմանի
բացիկ
III եռամսյակ 240 700
5.2 Միսակ Մանուշյանի ծննդյան
100-ամյակը
1 նամականիշով
միակողմանի
բացիկ
III եռամսյակ 240 1000
5.3 Ակադեմիկոս Արտաշես Շահինյանի
ծննդյան 100-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 230 60000
5.4 Սերգեյ Մերկուրովի ծննդյան
125-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 230 60000
5.5 Մոցարտի ծննդյան 250-ամյակը 4 նամականիշ IV եռամսյակ 70, 170,
280, 350
4x250000
5.6 Ռեմբրանդտի ծննդյան
400-ամյակը
4 նամականիշ IV եռամսյակ 70, 170, 280, 350  4x250000
6. ԲԱՐԵՐԱՐՆԵՐ, ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ
6.1 Հայկական բարեգործական
ընդհանուր միության
հիմնադրման 100-ամյակը.
Պողոս Նուբարի Նուբարյան
և Ալեք Մանուկյան
1 գեղաթերթիկ
3 նամականիշից 
III եռամսյակ 120,120, 120 3x75000
7. ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
7.1 Կենդանական աշխարհ. WWF 4 նամականիշ IV եռամսյակ 70, 70, 70, 70 4x500000
7.2 Բուսական աշխարհ 10 նամականիշ IV եռամսյակ 10x230 10x 75000
8. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ
8.1 Երևանի մաթեմատիկական
մեքենաների գիտահետազոտական
ինստիտուտի 50-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 120 125000
9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ
9.1 Ռուսաստանում Հայաստանի
տարվան նվիրված համատեղ
հայ-ռուսական

1 նամականիշ

I եռամսյակ 350 200000
9.2 Ռուսաստանում Հայաստանի տարվան
նվիրված` «Հայկական կերպարվեստ»
թեմայով նամականիշով
գեղարվեստական ծրար
1 նամականիշով
ծրար
III եռամսյակ 350 50000
9.3 Համատեղ հայ-իրանական 1 նամականիշ IV եռամսյակ  350 60000
10. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
10.1 Ստեփանավան 4 նամականիշ IV եռամսյակ 110, 120,
170, 200
4x50000
11. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ
11.1 Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման
15-ամյակը
1 նամականիշով
միակողմանի բացիկ
IV եռամսյակ 240 1000

(Հավելվածը խմբ. 15.05.06 N 120-Ն, խմբ. 23.06.06 N 166-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`

Վ. Մարության