«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
1 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 274-Ն |
ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵԹԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 946-Ն որոշման առաջին կետին համապատասխան.
Հաստատել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հավելված |
Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը
Հոդված N |
Դիրք N |
Սպասարկման ծառայությունների տեսակները | Վճարի չափը (դրամ) |
I | Ռադիոհաղորդիչ կայաններ 30 ՄՀց-300 ՄՀց հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորությունների | ||
1 | - մինչև 100 Վտ ներառյալ | 300 000 | |
2 | - 101 Վտ-500 Վտ ներառյալ | 600 000 | |
3 | - 501 Վտ-1000 Վտ ներառյալ | 900 000 | |
4 | - 1 ԿՎտ-ից բարձր | 1 200 000 | |
II | Հեռուստատեսային հաղորդիչ կայաններ մետրային և դեցիմետրային տիրույթներում հատկացված մեկ հաճախության կապուղու համար ըստ զբաղեցրած հաճախության գոտու, հաստատված գործակցի և բնակչության թվաքանակի (հաշվարկը 1 մլն բնակչի համար) | 800 000 | |
III | Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընդունիչ համակարգի բաշխիչ ցանցերը եթերային-կաբելային հեռուստատեսության համակարգեր, մեկ հաճախային կապուղու համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության | 15 000 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|