Գլխավոր տեղեկություն
Համար
N 274-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.424
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.11.2006
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606379

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

1 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 274-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵԹԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1807-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 946-Ն որոշման առաջին կետին համապատասխան.

Հաստատել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2006 թվականի նոյեմբերի 1-ի
N 274-Ն հրամանի

  Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը

Հոդված
N
Դիրք
N
Սպասարկման ծառայությունների տեսակները Վճարի
չափը
(դրամ)
I   Ռադիոհաղորդիչ կայաններ 30 ՄՀց-300 ՄՀց հաճախային տիրույթում, հատկացված մեկ հաճախության համար, ըստ հաղորդիչների ճառագայթման հզորությունների  
1 - մինչև 100 Վտ ներառյալ 300 000
2 - 101 Վտ-500 Վտ ներառյալ 600 000
3 - 501 Վտ-1000 Վտ ներառյալ 900 000
4 - 1 ԿՎտ-ից բարձր 1 200 000
II   Հեռուստատեսային հաղորդիչ կայաններ մետրային և դեցիմետրային տիրույթներում հատկացված մեկ հաճախության կապուղու համար ըստ զբաղեցրած հաճախության գոտու, հաստատված գործակցի և բնակչության թվաքանակի (հաշվարկը 1 մլն բնակչի համար) 800 000
III   Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընդունիչ համակարգի բաշխիչ ցանցերը եթերային-կաբելային հեռուստատեսության համակարգեր, մեկ հաճախային կապուղու համար, ըստ հաղորդչի 1 Վտ հզորության 15 000

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`
Վ. Մարության