Basic information
Number
N 23-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.06.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.07.01/16(193)
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Enactment date
10.06.2005
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Signing date
10.06.2005
Effective date
11.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 հունիսի 2005 թվականի N 23-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին»  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի տարածքում 2500-2700 ՄՀց հաճախությունների շերտով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ԱԱՏՎՔ» ՓԲ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 11.01.2005 թ. թիվ 2-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԱԱՏՎՔ» ՓԲ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 2500-2700 ՄՀց հաճախությունների շերտով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող։

2. «ԱԱՏՎՔ» ՓԲ ընկերությանը տալ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա։


Նախագահ`


Գ. Ամալյան