Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2006-01.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.441
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.11.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 1278-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 56 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշման երկրորդ կետը, 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1209-Ն որոշումը, 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ/ ենթակետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի փետրվարի 6-ի «Տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 56 հրամանը:

3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար՝

Ն. Դավիդյան

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի նոյեմբերի 14-ի
N 1278-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՏՆԱՅԻՆ ՄԱՀԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով uահմանվում է տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող բժշկական վկայական (այսուհետ` բժշկական վկայական) տալու կարգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 715 որոշման 2-րդ կետի:

2. Տանը մահացած անձանց բժշկական վկայականները տրվում են մահացածի բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ արգելվում է հրաժարվել դիահերձումից:

Տանը մահացած անձանց ախտաբանաանատոմիական հերձման դեպքում բժշկական վկայականը տրվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բուժհաստատության կողմից:

Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`

ա) հանկարծամահության դեպքում (անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից), եթե առկա է մահացածի ազգականների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.

բ) երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`

երբ մահացածի անձը ճանաչված չէ,

երբ ախտորոշումը հայտնի չէ,

երբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ,

բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),

բռնի մահվան կասկածի դեպքում (անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից),

մանկասպանության կասկածի դեպքում:

3. Եթե ախտաբանաանատոմիական հերձում չի կատարվում և բժշկական վկայականը տրվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից, բուժհաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային բժիշկը զննում է մահացածի դիակը, հավաստիանալով, որ չկան դատաբժշկական փորձաքննություն կատարելու հիմքեր, մահացածի հարազատներից վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ, հաստատում է այն իր ստորագրությամբ և կցում հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին` համապատասխան գրառում կատարելով սույն կարգի 3-րդ կետում ամրագրված հիմքի առկայության վերաբերյալ:

4. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության կողմից տնային մահերի դեպքում բժշկական վկայականը տրվում է մահացածի հարազատներին կամ օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացողի անձնագիրը ներկայացնելու դեպքում:

5. Բժշկական վկայական կարող է տալ մահացածի տարածքային պոլիկլինիկայի ղեկավարը` տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության այն մասնագետի ներկայացմամբ, ում մոտ հաշվառման է եղել և բուժվել է մահացողը:

6. Միջին բուժանձնակազմին (այդ թվում՝ բուժակ-մանկաբարձական կետերում աշխատող բուժակներին) արգելվում է բժշկական վկայական տալը:

7. Արգելվում է բժշկական վկայական տալ հեռակա կարգով, առանց բժշկի կողմից մահվան փաստը հավաստելու:

8. Բուժհաստատության տնօրենը պատասխանատվություն է կրում բժշկական վկայականը լրացնելու հարցում:

9. Բժշկական վկայականի ձևաթերթիկները (Ձևը կցվում է) համարակալվում են, կարվում, կնքվում և պահվում բուժհաստատության համապատասխան ստորաբաժանումում: Բժշկական վկայականի ձևաթերթիկների կտրոնները պահպանվում են բուժհաստատությունում երեք օրացուցային տարի և հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների համար:

10. Ոչ ճիշտ լրացված բժշկական վկայականների օրինակները և դրանց համապատասխանող կտրոնները գրանցվում են որպես «անվավեր» և մնում են ձևաթերթիկների թղթապանակում:

11. Բժշկական վկայականը լրացվում է հետևյալ կարգով`

ա) գրանցումները կատարվում են գրչով, ընթեռնելի ձեռագրով, հայերեն լեզվով.

բ) լրացման ենթակա են բժշկական վկայականի բոլոր կետերը, իսկ այս կամ այն տեղեկությունների բացակայության դեպքում գրվում է «հայտնի չէ».

գ) նախքան բժշկական վկայական լրացնելը, դրա և կտրոնի վրա դրվում է բուժհաստատության դրոշմակնիքը, հերթական համարը և կատարվում է նշում լրացվող բժշկական վկայականի բնույթի մասին («վերջնական»).

դ) բժշկական վկայականի համապատասխան կետում նշվում է`

- մահացածի բնակության վայրը,

- ինչի հետևանքով է մահացել.

ե) մահը հավաստող բժշկական վկայական լրացնող բժիշկը նշում է իր անունը, ազգանունը, պաշտոնը, հիմքերը, որոնք թույլ են տալիս որոշել մահվան բերող ախտաբանական գործընթացների հաջորդականությունը և մահվան պատճառը: Մահվան սկզբնական (հիմնական) պատճառը համարվում է այն նախնական հիվանդությունը կամ վնասվածքը, որն անմիջականորեն կամ մի շարք հաջորդող հիվանդագին գործընթացների արդյունքում հանգեցրել է մահվան: Բժշկական վկայականի` մահվան պատճառը արձանագրող կետը կազմված է 2 մասից: Առաջին մասը բաժանվում է 4 տողի (ա, բ, գ, դ): Այդ մասում նշվում են ծագումնաբանորեն և ախտանշաբանորեն շաղկապված հիվանդությունները.«ա» տողում` մահվան անմիջական պատճառը, այսինքն` այն հիվանդությունը, որը բերել է մահվան կամ հիմնական հիվանդության բարդությունը, «բ» տողում այն ախտաբանական վիճակը, որը բերել է անմիջական մահվան բերող հիվանդության կամ ախտաբանական վիճակի առաջացմանը, «գ» տողում հիմնական (սկզբնական) հիվանդությունը, այսինքն, այն հիվանդությունը, որից ծագել, կամ որով պայմանավորված է մահվան անմիջական պատճառը, «դ» տողում նշվում են արտաքին պատճառները` թունավորումների և վնասվածքների դեպքում: «գ» տողում կատարված գրանցումը պետք է համապատասխանի մահվան սկզբնական (հիմնական) պատճառին: Մահվան պատճառի գրանցումը կարող է սահմանափակվել «ա» տողով, եթե հիմնական հիվանդությունը ինքը` անմիջականորեն բերել է մահվան, կամ «բ» տողով, եթե մահվան անմիջական պատճառը պայմանավորված է մեկ հիվանդությամբ.

զ) յուրաքանչյուր տողում լրացվում է միայն մեկ հիվանդություն կամ ախտաբանական վիճակ.

 է) նույն կետի երկրորդ մասում բժիշկը նշում է մահվան պահին գոյություն ունեցող և մահվան բերող հիմնական հիվանդության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող մյուս կարևոր հիվանդությունները, որոնք, սակայն պատճառապես կապ չունեն մահվան անմիջական պատճառ հանդիսացող հիվանդության կամ բարդության հետ.

ը) ախտորոշման գրանցման դեպքում չի թույլատրվում անորոշություն, ընդհանուր ցուցումների և ախտանիշների գրանցում, նշվում է հիվանդության տեղակայումը, ձևը և փուլը.

թ) բժշկական վկայականի համապատասխան կետում նշվում է, թե ում կողմից է արձանագրված մահվան փաստը, բուժհաստատության անվանումը, տրման ամսաթիվը.

ժ) բժշկական վկայականը վավերացվում է այն լրացնող բժշկի ստորագրությամբ և բուժհաստատության կնիքով.

ժա) բժշկական վկայականի տրման մասին գրանցում է կատարվում ամբուլատոր հիվանդի բժշկական քարտում:

 

 

Ձև



ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՏՐՈՆ N ________
(վերջնական, նախնական, նախնականի փոխարեն N __________)
Տրման ժամանակը _____  __________ _______ թ.

1. Մահացածի ազգանուն, անուն, հայրանուն
_________________________________________________________

2. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ
_________________________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրված)


3. Ծննդյան ժամանակը _____ __________ ____________

4. Մահվան ժամանակը _____ __________ __________ թ.

5. Մինչև 1 տարեկան հասակում մահացած երեխաների համար.
Կյանքի տևողությունը. ամիսների թիվ ________ և կյանքի օրերի թիվ ____________
ծննդյան վայրը __________________________________________________

(հաստատության անվանումը, գտնվելու վայրը)


6. Մահացածի մշտական բնակության վայրը. հանրապետություն ____________________
մարզ _______ քաղաք -1, գյուղ -2 ________ փողոց ________ տուն _______ բն. _______

7. Մահացածի հաշվառման վայրը. հանրապետություն ________________________________
մարզ ________ քաղաք -1, գյուղ -2 _________ փողոց ________ տուն _______ բն.______

8. Մահվան մասին բժշկական վկայականը տրվել է բժշկի/
ախտաբանաանատոմի________________________կողմից

(անուն, ազգանուն, հայրանուն)


Ստացողի ստորագրությունը ____________________________
9. 7-27 օրական հասակում մահացած երեխաների համար.
ՔԿԱԳ մարմնում ծնունդը գրանցվել է _________ տարածքային բաժնում ___ ___ ___ թ.,ա/գ.

N ________

ՔԿԱԳ մարմնում մահը գրանցվել է ___________ տարածքային բաժնում ___ ___ ___ թ.,ա/գ.

N ________

________________________________________________________________
 ....................................................................... կտրման գիծ ...............................................................................


Բուժհաստատության անվանումը

__________________
____________________
Բժշկական գործունեություն ծավալող անձի
Ա.Ա.Հ. ______________________

Բժշկական փաստաթուղթ ՁԵՎ
Հաստատված ՀՀ առողջապահության նախարարության
_____ 2006 թ. N ____ հրամանով
Գրանցված ՀՀ արդարադատության նախարարության
կողմից, ___ ____ 2006 թ. գրանցման N ____


ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N_________
(վերջնական, նախնական, նախնականի փոխարեն N __________)
 Տրման ժամանակը _____ ____________ _________ թ.

1. Մահացածի ազգանուն, անուն, հայրանուն _____________________________

2. Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ
_________________________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրված)


3. Ծննդյան ժամանակը _____ __________ ____________

4. Մահվան ժամանակը _____ __________ __________ թ.

5. Մահացածի սեռը. արական-1, իգական-2, չի որոշված-3 ___________________

(նշել)


6. 7-27 օրական հասակում մահացած երեխաների համար. հասուն-1, անհաս-2, գերհաս-3 (ընդգծել)
քաշը ծնվելիս` _____ գրամ, կյանքի օրերի թիվը _____ , մոր որերորդ երեխան է _____ , մոր
տարիքը _____

7. Մահացածի մշտական բնակության վայրը. հանրապետություն _________________________
մարզ __________________________
քաղաք-1, գյուղ-2 ________ փողոց _________ տուն ________ բն. ___________

8. Մահացածի հաշվառման վայրը. հանրապետություն ________________________________
մարզ__________________________
քաղաք -1, գյուղ -2 _________ փողոց ________ տուն _______ բն.____________

9. Մահը տեղի է ունեցել ստացիոնարում-1, տանը-2, այլ վայրում-3 ______________

Նշել

_________________________________________________________
10. Մահվան վայրը. հանրապետություն _____ մարզ _____ քաղաք-1, գյուղ-2 _____________

Նշել

11. Մահացածի ազգությունը __________________________________,

12. Ընտանեկան դրությունը ___________________________________

Նշել


13. Կրթությունը. բարձրագույն - 1, թերի բարձրագույն - 2, միջին մասնագիտական - 3, ընդհանուր
միջնակարգ - 4, թերի միջնակարգ - 5, տարրական և ցածր - 6, անհայտ - 7 (ընդգծել)


14. Մահացածի աշխատանքի վայրը և պաշտոնը _______________________________

15. Մահը տեղի է ունեցել. հիվանդությունից - 1, արտադրության հետ չկապված դժբախտ պատահարից - 2, արտադրության հետ կապված դժբախտ պատահարից - 3, սպանությունից - 4, ինքնասպանությունից - 5, մահվան բնույթը անորոշ է - 6 (ընդգծել)

16. Դժբախտ պատահարից, թունավորումից կամ վնասվածքից մահվան դեպքում.
 ա) վնասվածքի (թունավորման) ժամանակը
_____  __________ _______ թ.


բ) արտադրության հետ չկապված դժբախտ պատահարի դեպքում, նշել վնասվածքի տեսակը.
կենցաղային-1, փողոցային (բացի տրանսպորտայինից)-2, ճանապարհատրանսպորտային-3,
դպրոցական-4, սպորտային-5, այլ պատճառից-6


գ) պատահարի (վնասվածքի, թունավորման) վայրը և հանգամանքները
_________________________________________________________________
_________________________________________________________________

17. Մինչև 1 տարեկան հասակում մահացած երեխաների համար լրացվում է մոր տվյալներով:

10. 1. Մահվան պատճառը ախտաբանական գործընթացի և մահվան միջև ընկած ժամանակահատվածը
ա)________________________________________________________________

(անմիջականորեն մահվան բերող հիվանդություն կամ ախտաբանական վիճակ)

բ)________________________________________________________________

(ախտաբանական վիճակներ, որոնք բերել են վերը նշված պատճառի առաջացմանը)

գ)________________________________________________________________

(մահվան հիմնական պատճառը նշվում է վերջում)

դ) _______________________________________________________________

(արտաքին պատճառներ վնասվածքի և թունավորումների դեպքում)


Մահվանը նպաստող այլ կարևոր վիճակներ, որոնք կապված չեն մահվանը բերող հիվանդության կամ
ախտաբանական վիճակի հետ ____________________________________________
_________________________________________________________________

2. Մահացել է հղիության, ծննդաբերության ավարտից հետո 42 օրվա ընթացքում (հղիության հետ կապված ցանկացած պատճառից, բարդացած հղիությամբ, ծննդաբերությամբ կամ դրա վարումով, բայց ոչ դժբախտ պատահարից կամ պատահական ծագած պատճառից)-1, հղիության ավարտից, ծննդաբերությունից հետո 43 - 365 օրվա ընթացքում (մանկաբարձական պատճառից կամ դրա հետ անուղղակիորեն կապված պատճառից) - 2 (ընդգծել)
 
....................................................................... կտրման գիծ ...............................................................................

17. Մահվան պատճառը հաստատել է` միայն մահը հաստատող բժիշկը-1, մահացածին բուժած բժիշկը-2,  ախտաբանաանատոմը-3, դատաբժշկական փորձագետը-4 (ընդգծել)

18. 1. Ես, բժիշկ _______________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

զբաղեցրած պաշտոնը ___________________________________________________

հավաստիացնում եմ, որ հիմք ընդունելով. դիակի զննումը-1, բժշկական փաստաթղթերում
գրառումները-2, հիվանդի մահվանը նախորդող հսկողությունը-3, դիահերձումը-4, իմ
կողմից որոշվել է մահվանը բերող ախտաբանական գործընթացների (վիճակների)
հաջորդականությունը, և հաստատվել է մահվան հետևյալ պատճառը՝ ախտաբանական
գործընթացի և մահվան միջև ընկած ժամանակահատվածը

ա)________________________________________________________________

(անմիջականորեն մահվան բերող հիվանդություն կամ ախտաբանական վիճակ)

բ)________________________________________________________________

(ախտաբանական վիճակներ, որոնք բերել են վերը նշված պատճառի առաջացմանը)

գ)________________________________________________________________

(մահվան հիմնական պատճառը նշվում է վերջում)

դ) _______________________________________________________________

(արտաքին պատճառներ վնասվածքի և թունավորման դեպքում)


2. Մահվանը նպաստող այլ կարևոր վիճակներ, որոնք կապված չեն մահվանը բերող հիվանդության կամ
ախտաբանական վիճակի հետ ____________________________________________
_________________________________________________________________

19. Մահացել է հղիության, ծննդաբերության ավարտից հետո 42 օրվա ընթացքում (հղիության հետ կապված ցանկացած պատճառից, բարդացած հղիությամբ, ծննդաբերությամբ կամ դրա վարումով, բայց ոչ դժբախտ պատահարից կամ պատահական ծագած պատճառից)-1, հղիության ավարտից, ծննդաբերությունից հետո 43 - 365 օրվա ընթացքում (մանկաբարձական պատճառից կամ դրա հետ անուղղակիորեն կապված պատճառից) - 2 (ընդգծել)
________________________________________________________________,

Վկայականը տվող բժշկի Ա.Ա.Հ. (ստորագրություն)

Կ.Տ.

Բուժհաստատության
(Բժշկական գործունեություն ծավալող անձի)
_______________________________________________________________

Լրացվում է ՔԿԱԳ մարմնում


20. Մահվան մասին վկայականը ստուգված է ՔԿԱ մարմնում` մահվան վկայականների լրացման ճշտության համար պատասխանատու բժշկի կողմից _____ ____________  _________ թ.  Բժշկի ստորագրությունը___________________


Կ.Տ.

ՔԿԱԳ մարմնի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2017, N 29-Ն 01.07.2017, N 1278-Ն
26.06.2009, N 15-Ն 01.01.2010, N 1278-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան