Գլխավոր տեղեկություն
Համար
N 1193-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.10.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հոկտեմբերի 2006 թվականի N 1193-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Լիա ԵՎ Վլադ» ՍՊԸ-ի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լիա և Վլադ» ՍՊԸ-ին 2002 թվականի սեպտեմբերի 3-ին  տրված թիվ Կ-XX-000029 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Լիա և Վլադ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան