ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1193-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Լիա ԵՎ Վլադ» ՍՊԸ-ի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Լիա և Վլադ» ՍՊԸ-ին 2002 թվականի սեպտեմբերի 3-ին տրված թիվ Կ-XX-000029 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Լիա և Վլադ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |