Basic information
Number
ՀՕ-164-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (16.06.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.602
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.04.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.05.2007
Effective date
16.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-332) 14-րդ հոդվածի 3-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ակումբի առաջին կառավարիչը կամ կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն ընտրվում է ակումբի հիմնադիր ժողովի կողմից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-164-Ն