Գլխավոր տեղեկություն
Համար
N 905-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.10.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հոկտեմբերի 2005 թվականի N 905-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ Մարիետա Վլադիմիրի Բաբերցյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Մարիետա Վլադիմիրի Բաբերցյանի 2001 թվականի դեկտեմբերի 6-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում թիվ Ա-XX-000182 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Ա/Ձ Մարիետա Վլադիմիրի Բաբերցյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան