ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունիսի 2006 թվականի N 714-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Համլետ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին
Հիմք ընդունելով 22.02.2006 թվականի N 12/6-14-991 գրությունը, 12.06.06 թվականի N 3269-Խ դիմումը, հաշվի առնելով, որ վերացվել են լիցենզիայի կասեցման հիմքերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերացնել Ա/Ձ Համլետ Խաչատրյանի 17 մայիսի 2006 թվականի N 526-Ա հրամանով տրված լիցենզիայի կասեցումը:
2. Թույլատրել Ա/Ձ Համլետ Խաչատրյանի Ա-XX-000071 լիցենզիայի հիման վրա վերսկսել բժշկական օգնություն և սպասարկում գործունեությունը:
3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|