«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006343
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 սեպտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 740-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը կանոնակարգելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ը (Հավելվածը կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006թ. ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների և ստուգարքների անցկացման կարգ»-ը հաստատելու մասին» թիվ 207-Ն հրամանը:
3. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան), իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան) 1-ին կետով հաստատված կարգը 3-օրյա ժամկետում ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:
4. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան) գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Ա. Ավետիսյանին:
ՀՀ կրթության և գիտության |
L. Մկրտչյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Կ Ա Ր Գ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն կարգն ընդունված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 18 -րդ հոդվածի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջներին համապատասխան:
1.2 Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների (այսուհետև՝ կազմակերպություններ) ասպիրանտուրայի ընդունելության կարգը:
2. Հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը եվ ժամանակացույցը
2.1 Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման համար ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
2.2 Ասպիրանտուրա դիմորդը ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատումով)՝
ա) անգլերեն լեզու-«TOEFL» ստորին անցումային միավորին համապատասխան.
բ) գերմաներեն և ֆրանսերեն լեզուներ - «Test DaF» և «TCF» պահանջներին համապատասխան մակարդակով:
Մասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից՝ նախարարության թույլտվությամբ.
գ) «Համակարգչից օգտվելու հմտություններ» - համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան:
2.3 Օտար լեզվի և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների արդյունքները գործերը հանձնելիս ներկայացվում են կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին:
2.4 Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննության անցկացման համար կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մասնագիտական քննական հանձնաժողովներ (այսուհետև՝ հանձնաժողովներ): Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են կազմակերպությունում աշխատող տվյալ մասնագիտությամբ գիտության դոկտորի գիտական աստիճան կամ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր: Համապատասխան կադրերի բացակայության դեպքում մասնագիտական հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել մասնագետներ այլ կազմակերպություններից:
2.5 Մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը ասպիրանտուրա ընդունվողին տալիս է կազմակերպության ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում՝ հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների մասին հաշվետվությունների բացակայության դեպքում) վերաբերյալ մասնագիտական ամբիոնի (սեկտորի, դեպարտամենտի) կամ գիտական ստորաբաժանման կողմից գրավոր դրական գրախոսականի դեպքում:
Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը և քննությունների սկսվելուց 1 շաբաթ առաջ տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը (այսուհետև՝ նախարարություն) քննության անցկացման տեղի և ժամի վերաբերյալ:
2.6 Մասնագիտական քննությունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր՝ 20 բալանոց սանդղակով, 3 միավոր՝ 5 բալանոց սանդղակով):
2.7 Հարգելի պատճառով մասնագիտական քննությանը չներկայանալու դեպքում սահմանվում է նոր ժամանակացույց ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունների համար՝ պահպանելով դրանց անցկացման համար սահմանված վերջին ժամկետը: Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը նոր ժամանակացույցի մասին տեղեկացնում է նախարարությանը:
3. Քննական ծրագրերը եվ մասնագիտական քննության անցկացումը
3.1 Մասնագիտական առարկայից քննության հարցաշարը, որն ընդգրկում է ծրագրային ողջ նյութը (առնվազն 100 հարց), կազմվում է կազմակերպությունների մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ մասնագիտական հանձնաժողովի կողմից և հաստատվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից (տրամադրվում է դիմորդներին): Դրա հիման վրա քննությունից առնվազն 5 օր առաջ հանձնաժողովի նախագահը կազմում է առնվազն 25 հարցատոմսեր (առաջադրանքներ)՝ ներառելով ողջ հարցաշարը, որոնք հաստատվում են կազմակերպության կնիքով: Հարցատոմսերը յուրաքանչյուր տարի վերահաստատվում են:
Մասնագիտական քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է կազմակերպության ընդունող հանձնաժողովը:
3.2 Մասնագիտական առարկայից ասպիրանտուրա ընդունվողի գիտելիքների գնահատումը կատարվում է կազմակերպության ընդունող հանձնաժողովի կողմից մշակված համակարգով՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների առնվազն 2/3-ի ներկայությամբ: Մասնագիտական քննության անցկացումն արձանագրվում է ասպիրանտուրա ընդունվողի քննական թերթում (Ձևը կցվում է)՝ նշելով առաջադրված հարցերը և ստացված գնահատականը: Քննական թերթում ստորագրում են հանձնաժողովի նախագահը և ներկա գտնվող հանձնաժողովի անդամները: Ընդունվողի գիտելիքների գնահատման մասին որոշումը ընդունվում է որպես հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականը: Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր «20» բալանոց սանդղակով կամ առնվազն «4» միավոր «5» բալանոց սանդղակով:
3.3 Դիմորդը քննության կամ ստուգարքի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
3.4 Անգլերեն լեզվից «TOEFL» դասընթացները կազմակերպում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը, իսկ ստուգարքը՝ IREX կազմակերպությունը:
Գերմաներեն լեզվից «Test DaF» դասընթացները և ստուգարքը կազմակերպում է DAADE-ն:
Ֆրանսերեն լեզվից TCF դասընթացները և ստուգարքը կազմակերպում է «Alliance Francaise»-ը:
Օտար լեզվից ստուգարքների գնահատման չափանիշները սահմանվում են վերոհիշյալ ծրագրերին համապատասխան: Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին տասնօրյակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հրապարակում է տվյալ տարվա ընդունելության համար առարկայական անցումային շեմը՝ ըստ մասնագիտությունների (բնագիտական, տեխնիկական և հումանիտար):
3.5 Ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից ստուգարքի ծրագիրը և հարցաշարը կազմվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ստեղծված առարկայական հանձնաժողովի կողմից: Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը:
3.6 Նշված ստուգարքները հանձնվում են ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ասպիրանտուրայի ընդունելության հայտարարությունը: Ստուգարքներից անբավարար գնահատական ստացած դիմորդը կարող է դրանք վերահանձնել մինչև ընդունելության գործերի հանձնումը:
4. Մրցույթի անցկացում
4.1 Մրցույթն իրականացվում է ըստ մասնագիտական քննությունից ստացած գնահատականի: Մասնագիտական քննությունից ստացած հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները ըստ հերթականության՝
ա) օտար լեզվից և ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներից ստացած գնահատականները (գումարային ձևով),
բ) հրատարակված գիտական աշխատանքների քանակը,
գ) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը,
դ) մագիստրոսական ավարտական աշխատանքի պաշտպանության և դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի գնահատականը,
ե) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):
ՁԵՎ |
|
Անուն, հայրանուն, ազգանուն - - - - - - - - - - —- - - - - - - --- - - - - - - - - - - - - - - - - - - - - ------
Գիտական հիմնարկը- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - ---
1. Մասնագիտական առարկա |
Քննության հանձնման ամսաթիվը |
Առարկայի անվանումը- - - - - - - - - - - - - - — - - - — — - - — - - - - - - - - - - - - - - - - — - - - - -
Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
1. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - — - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - — - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
2. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - — - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - — - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
3. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - - - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
Ընդհանուր գնահատականը - - - - - - - - - - - - - - - - - - - | |
Կ.Տ. | Հանձնաժողովի նախագահ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - - |
Հանձնաժողովի անդամներ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - - |
2. Օտար լեզուներ
- - - - - - - - - - - - - - - - - - - - -լեզվից |
|
Առաջադրված հարցերը |
Գնահատականները |
1. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - — - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - — - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
2. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - — - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - — - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
3. - - - - - - - - - - - - - - — - — - - - - - — - - - — - - — - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
- - — - - - - - - - - - - - - - - - - - — - - - — - - - - - - - - - - - - - - - | - - — - - - - - - - - - - - - - - - |
Ընդհանուր գնահատականը - - - - - - - - - - - - - - - - - - - | |
Կ.Տ. | Հանձնաժողովի նախագահ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - - |
Հանձնաժողովի անդամներ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - - |
3. Ինֆորմատիկայի հիմունքներ |
Քննության հանձնման ամսաթիվը |
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - |
Կ.Տ. | Հանձնաժողովի նախագահ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - - |
Հանձնաժողովի անդամներ՝ - - - - - - - - - - - - - - - - - - - |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|