Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-ԳՄ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.21/15(21)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
24.06.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24.06.1998 թ. N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» և «ժդ» ենթակետերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ((էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոնները (ժողովածու I-V) (կցվում է)։

2. Կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Սույն կանոնները ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունում չկիրառել ԽԱՀՄ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոնները (ժողովածու I-V)»։


Նախարար

Գ. Մարտիրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.06.1998 թ. N 192 ԳՄ հրամանով

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

Ժ Ո Ղ Ո Վ Ա Ծ ՈՒ  I

1. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2. ՏԱՐԱԾՔԸ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

«Հայաստանի Հանրապետության էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական շահագործման կանոնները» ընդգրկում են էներգետիկ օբյեկտների շահագործման հիմնական կազմակերպական և տեխնիկական պահանջները, որոնց անշեղ կատարումը կապահովի էներգետիկ համակարգերի բոլոր օղակների խնայողական, հուսալի և ներդաշնակ աշխատանքը։

էներգակայանքների նախագծման, շինարարության, մոնտաժման, նորոգման և կարգավորման, ինչպես նաև ղրանց հսկողության, ավտոմատիկայի և պաշտպանության միջոցներով հանդերձման պահանջները սույն Կանոններից բացի ավելի մանրամասն շարադրված են համապատասխան Շինարարական նորմերում և Կանոններում (Շն և Կ), էլեկտրակայանքների սարքվածքի Կանոններում (ԷՏԿ), Անվտանգության տեխնիկայի Կանոններում (ԱՍԿ) և այլ նորմատիվային փաստաթղթերում։

 

1. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1.1. Խնդիրները

 

1.1.1. էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը, կերպափոխումը, հաղորդումը (փոխադրումը), բաշխումը և սպառողներին առաքումը այսուհետև էներգաարտադրությունը իրականացնող էներգաօբյեկտների (էլեկտրակայանների, կաթսայատների, էլեկտրական և ջերմային ցանցերի) հիմնական խնդիրները սահմանված են Հայաստանի Հանրապետության «էներգետիկայի մասին» օրենքով և կայանում են հետևյալում.

էլեկտրական և ջերմային էներգիայի հուսալի անվտանգ և արդյունավետ արտադրության, հաղորդման և բաշխման ապահովումը, սպառողներին առաքված էներգիայի` պայմանագրերով նախատեսված քանակների և բնականոն որակի (էլեկտրական հոսանքի նորմավորված հաճախականության և լարման, ջերմակրի ճնշման և ջերմաստիճանի) պահպանումը,

սարքավորումների, շենքերի և կառույցների` շահագործմանը պատրաստ վիճակում պահելը,

էներգաարտադրության առավելագույն խնայողականության և հուսալիության խթանումը,

աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի, արդյունաբերական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը,

մարդկանց և շրջապատող միջավայրի վրա արտադրության վնասակար ազդեցության նվազեցումը,

գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրումը էներգաարտադրությունում՝ էներգաօբյեկտների խնայողականության, հուսալիության, անվտանգության մակարդակների բարձրացման և բնապահպանական վիճակի բարելավման նպատակով,

կադրերի պատրաստումը և վերապատրաստումը։

1.1.2. էներգաարտադրության հիմնական տեխնոլոգիական օղակը էներգահամակարգն է, որն իրենից ներկայացնում է աշխատանքի ռեժիմի ընդհանրությամբ կապված և կենտրոնացված օպերատիվ կարգավարական կառավարում ունեցող էլեկտրակայանների, կաթսայատների, էլեկտրական և ջերմային ցանցերի (այսուհետև՝ էներգաօբյեկտներ) համալիր։

1.1.3. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում կառուցվածքային ստորաբաժանումների միջև պետք է բաշխված լինեն սարքավորումների, շենքերի, կառույցների և հաղորդակցուղիների սպասարկման պարտականությունները։

1.1.4 էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրման և հաղորդման (փոխադրման) լիցենզիաներ ունեցող անձինք պետք է իրագործեն.

էներգահամակարգի զարգացումը՝ էլեկտրական և ջերմային էներգիայի պահանջմունքները բավարարելու համար,

էլեկտրակայանների և ցանցերի արդյունավետ աշխատանքը՝ արտադրական ծախսերի նվազեցման, տեղակայված սարքավորումների հզորության օգտագործման արդյունավետության բարձրացման, էներգախնայողության ու երկրորդային էներգապաշարների օգտագործմանն ուղղված միջոցառումների կատարման միջոցով,

սարքավորումների, շենքերի, կառույցների, սարքվածքների, կառավարման համակարգերի աշխատանքի անվտանգության և հուսալիության բարձրացումը,

հիմնական արտադրական ֆոնդերի նորացումը՝ էլեկտրակայանների և ցանցերի վերակառուցման և տեխնիկական վերազինման, սարքավորումների արդիականացման միջոցով,

նոր տեխնիկայի, շահագործման և նորոգման տեխնոլոգիաների, արտադրության և աշխատանքի կազմակերպման արդյունավետ և անվտանգ մեթոդների ներդրումն ու յուրացումը,

անձնակազմի որակավորման բարձրացումը, արտադրության առաջավոր մեթոդների տարածումը,

էներգահամակարգի հետ կապված բոլոր էլեկտրակայանների (ներառյալ ատոմայինը), կաթսայատների, ինչպես նաև տարանցիկ ենթակայանների կարգավարական կառավարումը,

տվյալ էամակարգի տարածքում գտնվող և նրա ցանցին միացված այլ գերատեսչությունների բլոկ-կայանների, ցանցերի և շրջանային ջեռուցիչ կաթսայատների շահագործման տեխնիկական հսկողությունը։

Այն էներգաօբյեկտների նախագծումը, կարգաբերումը և շահագործումը, որոնք կապված են բարձր արդյունաբերական վտանգավորության հետ, պետք է իրականացնեն այդ գործունեության բոլոր տեսակների համար հայլեռտեխհսկողության թույլտվությունը (հավաստագիրը) ունեցող կազմակերպությունները։

1.1.5. Բնագավառի յուրաքանչյուր աշխատող պետք է պարզ պատկերացնի էներգաարտադրության առանձնահատկությունները, խստիվ պահպանի աշխատանքային և տեխնոլոգիական կարգապահությունը, աշխատանքային կարգուկանոնի պահանջները, կարգին և մաքուր պահի իր աշխատանքային տեղը։

1.1.6. Գործարարն էլեկտրաէներգետիկայում պետք է ապահովի այն բոլոր պահանջները, որոնք սահմանված են արտադրության կազմակերպման և վարման վերաբերյալ պետական և ճյուղային նորմատիվային ակտերով և փաստաթղթերով։

 

1.2. Սարքավորումներն ու կառույցները շահագործման ընդունելը

 

1.2.1. Շինարարությունը լրիվ ավարտված ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը, շրջանային կաթսայատները (շոգե և ջրատաքացման), էլեկտրական և ջերմային ցանցերի օբյեկտները, ինչպես նաև, կախված էներգաօբյեկտի բարդությունից, դրանց հերթերն ու գործարկվող համալիրները պետք է շահագործման ընդունվեն գործող կանոններով սահմանված կարգով։ Այս պահանջը տարածվում է նաև ընդարձակումից, վերակառուցումից, տեխնիկական վերազինումից հետո էներգաօբյեկտները շահագործման ընդունելուն:

1.2.2. Գործարկվող համալիրը պետք է ընդգրկի էներգաօբյեկտի լրիվ նախագծային ծավալի այն մասը, որը տրված պարամետրերի դեպքում ապահովում է բնականոն շահագործումը և բաղկացած է կառույցների և օբյեկտների ամբողջությունից, որոնք պատկանում են որոշակի էներգակայանքներին, կամ ամբողջությամբ էներգաօբյեկտին (առանց կոնկրետ էներգակայանքների հետ կապելու)։ Նրա մեջ պետք է մտնեն. հիմնական արտադրական, օժանդակ արտադրական, օժանդակ, կենցաղային, տրանսպորտային, նորոգման, պահեստային նշանակության սարքավորումներ, կառույցներ, շենքեր (կամ դրանց մասեր) բարեկարգ տարածք, հասարակական սննդի կետեր, բուժկետեր, կարգավարական տեխնոլոգիական կառավարման միջոցներ (ԿՏԿՄ), կապի միջոցներ, ինժեներական հաղորդակցուղիներ, մաքրիչ կառույցներ, որոնք ապահովում են էլեկտրական էներգիայի և ջերմության արտադրությունը, հաղորդումը և սպառողներին բաց թողնումը, ձկների անցնելը ձկնաբացթողման սարքվածքներով։ Տվյալ գործարկվող համալիրի համար նախագծով նախատեսված ծավալում պետք է ապահովված լինեն աշխատողների նորմատիվային սանիտարակենցաղային պայմանները և անվտանգությունը, ջրավազանների և մթնոլորտային օդի պաշտպանությունը աղտոտումից, հրդեհային անվտանգությունը։

Գործարկվող համալիրների նախագծերը, մինչև հաստատվելը պետք է անցնեն փորձաքննություն սահմանված կարգով։

Գործարկվող համալիրների նախագծերը պետք է հաստատվեն ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով։

1.2.3. Էներգաօբյեկտը (գործարկվող համալիրը) շահագործման ընդունելուց առաջ պետք է կատարվեն.

սարքավորումների անհատական փորձարկումներ և առանձին համակարգերի ֆունկցիոնալ փորձարկումներ, որոնք էներգաբլոկների համար ավարտվում են հիմնական և օժանդակ սարքավորումների փորձնական գործարկմամբ,

սարքավորումների համալիր փորձարկում։

Շենքերի և կառույցների շինարարության և մոնտաժման ժամանակ պետք է կատարվեն կառույցների և սարքավորումների հանգույցների, ինչպես նաև ծածկված աշխատանքների, միջանկյալ ընդունումներ։

1.2.4. Սարքավորումների և առանձին համակարգերի անհատական ֆունկցիոնալ փորձարկումները պետք է անցկացվեն գլխավոր կապալառուի կողմից, ընդգրկելով պատվիրատուի անձնակազմը, ըստ նախագծային սխեմաների, տվյալ հանգույցի բոլոր շինարարական և մոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո: Անհատական և ֆունկցիոնալ փորձարկումներից առաջ պետք է ստուգել, որ կատարված են. սույն Կանոնների, շինարարական Նորմերի ու Կանոնների (ՇՆ և Կ), ստանդարտների, ներառյալ աշխատանքի անվտանգության ստանդարտների, տեխնոլոգիական նախագծման Նորմերի, Հայլեռտեխհսկողության Կանոնների, ՀՀ Բնապահպանության և ընդերքի նախարարության և պետական հսկողության մյուս մարմինների նորմերի ու պահանջների, էլեկտրակայանքների սարքվածքի Կանոնների, աշխատանքի պաշտպանության Կանոնների, պայթյունավտանգության և հրդեհային անվտանգության Կանոնների, արտադրող գործարանի ցուցումների, սարքավորումների մոնտաժման վերաբերյալ հրահանգների պահանջները։

1.2.5. Շինարարության և մոնտաժման ընթացքում թույլ տրված թերություններն ու թերացումները, ինչպես նաև անհատական և ֆունկցիոնալ փորձարկումների ընթացքում սարքավորումների բացահայտված թերությունները, պետք է վերացվեն օրենսդրությամբ սահմանված կարգով (շինարարական, մոնտաժային կազմակերպությունների և արտադրող գործարանների կողմից) մինչև համալիր փորձարկումն սկսելը։

1.2.6. Էներգաբլոկների փորձնական գործարկումները մինչև համալիր փորձարկումը, պետք է կատարվեն պատվիրատուի կողմից։ Փորձնական գործարկման ժամանակ պետք է ստուգվի սարքավորումների և տեխնոլոգիական սխեմաների աշխատունակությունը, դրանց շահագործման անվտանգությունը, անցկացվեն հսկման և կառավարման բոլոր համակարգերի, այդ թվում՝ ավտոմատ կարգավորիչների, պաշտպանության և ուղեկապման սարքվածքների, ազդանշանման սարքվածքների և ստուգիչ-չափիչ սարքերի ստուգում և համալարում, ստուգվի սարքավորումների պատրաստությունը՝ համալիր փորձարկման։

Փորձնական գործարկումից առաջ՝ էներգաօբյեկտի հուսալի և անվտանգ շահագործման համար պետք է նախապատրաստվեն հետևյալ պայմանները՝

համալրվի, ուսուցվի (գիտելիքների ստուգումով) շահագործող և նորոգող անձնակազմը, մշակվեն և հաստատվեն շահագործման հրահանգները, աշխատանքի պաշտպանության հրահանգները և օպերատիվ սխեմաները, հաշվառման և հաշվետվության տեխնիկական փաստաթղթերը,

պատրաստվեն վառելիքի, նյութերի, գործիքների և պահեստամասերի պաշարներ,

գործի գցվեն ԿՏԿՄ (կապի գծերի հետ), հրդեհի ազդանշանման և մարման, վթարային լուսավորության, օդափոխման համակարգերը,

մոնտաժվեն և կարգաբերվեն հսկման և կառավարման համակարգերը,

էներգաօբյեկտի շահագործման համար թույլտվություններ ստացվեն հսկողության համապատասխան մարմիններից։

1.2.7. Համալիր փորձարկումն անց է կացնում պատվիրատուն։ Համալիր փորձարկման ժամանակ պետք է ստուգվի հիմնական ագրեգատների և ամբողջ օժանդակ սարքավորումների համատեղ աշխատանքը բեռնվածության տակ.

էներգակայանքի համալիր փորձարկման սկիզբ համարվում է ցանցին կամ բեռնվածքին այն միացնելու պահը։

Սարքավորումների համալիր փորձարկումը նախագծով չնախատեսված սխեմաներով արգելվում է։

էլեկտրակայանների և կաթսայատների սարքավորումների համալիր փորձարկումը համարվում է անցկացված, եթե հիմնական սարքավորումները բնականոն և անընդհատ աշխատել են հիմնական վառելանյութով 72 ժամ անվանական բեռնվածությամբ և շոգու (գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) համար՝ գազի) նախագծային պարամետրերով` ջերմային էլեկտրակայանի համար, գործարկման համալիրով նախատեսված ջրի ճնշմամբ և ծախսով` հիդրոէլեկտրակայանի համար, իսկ գործարկման համալիրի մեջ մտնող բոլոր օժանդակ սարքավորումներն աշխատել են անընդհատ կամ հերթականորեն։

էլեկտրական ցանցերում համալիր փորձարկումը համարվում է անցկացված, եթե ենթակայանների սարքավորումները բնականոն և անընդհատ աշխատել են բեռնվածության տակ 72 ժամ, իսկ էլեկտրահաղորդման գծերը՝ 24 ժամ։

Ջերմային ցանցերում համալիր փորձարկումը համարվում է անցկացված, եթե ենթակայանները բնականոն և անընդհատ աշխատել են բեռնվածության տակ 24 ժամ՝ գործարկման համալիրում նախատեսված անվանական ճնշմամբ։

Բացի դրանից, ԳՏԿ-ների համար համալիր փորձարկման պարտադիր պայման է 10, իսկ ՀԷԿ-երի և ՀԿԷԿ-երի հիդրոագրեգատների համար՝ 3 ավտոմատ գործարկումների հաջող անցկացումը։

Համալիր փորձարկման ժամանակ պետք է միացված լինեն նախագծով նախատեսված ռեժիմային կարգաբերում չպահանջող ստուգիչ-չափիչ սարքերը, ուղեկապումները, ազդանշանման և հեռակառավարման, պաշտպանության և ավտոմատ կարգավորման սարքվածքները։

Եթե համալիր փորձարկումը չի կարող անցկացվել հիմնական վառելանյութով, կամ, ինչ որ պատճառներով, որոնք կապված չեն գործարկման համալիրում նախատեսված աշխատանքները չկատարելու հետ, ջերմային էլեկտրակայանի համար չեն կարող ստացվել անվանական բեռնվածության և շոգու (ԳՏԿ-ի համար՝ գազի) նախագծային պարամետրերը, հիդրոկայանի համար՝ ջրի ճնշումը և ծախսը, ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի համար՝ բեռնվածքը համատեղ կամ առանձին փորձարկման ժամանակ, ջերմային ցանցերի համար՝ ջերմակրի պարամետրերը, ապա համալիր փորձարկումը պահուստային վառելանյութով անցկացնելու որոշումը, ինչպես նաև սահմանային պարամետրերն ու բեռնվածքներն ընդունվում և սահմանվում են ընդունող հանձնաժողովի կողմից, և այդ մասին վերապահում է արվում շահագործման ընդունման ակտի մեջ։

1.2.8. էներգաօբյեկտը (գործարկվող համալիրը) ընդունող հանձնաժողովին ներկայացնելուն նախապատրաստելու համար պատվիրատուի կողմից պետք է նշանակվի աշխատանքային հանձնաժողով, որն ակտով ընդունում է սարքավորումները, համալիր փորձարկման համար դրանց անհատական փորձարկումներն անցկացնելուց հետո։ Այդ ակտը ստորագրելու պահից պատվիրատուն պատասխանատվություն է կրում սարքավորումների պահպանվածության համար:

Աշխատանքային հանձնաժողովը պետք է համալիր փորձարկումից և բացահայտված թերությունների և թերացումների վերացումից հետո ակտով ընդունի սարքավորումները, ինչպես նաև ակտ կազմի այն շենքերի և կառույցների պատրաստության մասին, որոնց շինարարությունը ավարտված է, դրանք ընդունող հանձնաժողովին ներկայացնելու համար։

Անհրաժեշտության դեպքում, աշխատանքային հանձնաժողովները պետք է կազմեն մասնագիտացված ենթահանձնաժողովներ (շինարարական, տուրբինների, կաթսայատների, հիդրոտեխնիկական, էլեկտրատեխնիկական, վերահսկման և կառավարման համակարգերի և այլն)։

Ենթահանձնաժողովները պետք է կազմեն եզրակացություններ օբյեկտի՝ իրենց պրոֆիլին համապատասխանող մասի վիճակի և սարքավորումների համալիր փորձարկմանը և շահագործման ընդունելուն նրա պատրաստության մասին։ Դրանք պետք է հաստատվեն աշխատանքային հանձնաժողովի կողմից։

1.2.9. Սարքավորումները, շենքերը և կառույցները աշխատանքային հանձնաժողովի կողմից ընդունելու ժամանակ, գլխավոր կապալառու շինարարական կազմակերպությունը պետք է պատվիրատուին ներկայացնի գործող ՇՆևԿ-ի և ճյուղային ընդունման կանոններով նախատեսված ծավալով փաստաթղթեր։

1.2.10. Աշխատանքային հանձնաժողովի բացահայտած թերությունների և թերացումների վերացման հսկողությունը պետք է իրագործի պատվիրատուն, որն էներգաօբյեկտները ներկայացնում է ընդունման։

1.2.11. Գործարկվող համալիրների, հերթերի կամ ամբողջությամբ էներգաօբյեկտների շահագործման ընդունումը պետք է կատարվի ընդունող հանձնաժողովի կողմից։

Ընդունող հանձնաժողովը նշանակվում է ՀՀ Կառավարության կամ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից՝ կախված գործարկման օբյեկտի նշանակությունից և նախահաշվային արժեքից։

1.2.12. Թերություններով, թերացումներով սարքավորումների, շենքերի և կառույցների շահագործման ընդունումն արգելվում է։

Համալիր փորձարկումից և բացահայտված թերությունների և թերացումների վերացումից հետո, ընդունող հանձնաժողովը պետք է կազմի սարքավորումների և դրանց հետ կապված շենքերի և կառույցների ընդունման ակտ։ Ընդունող հանձնաժողովը սահմանում է սերիական սարքավորումների իրացման ժամանակամիջոցի տևողությունը, որի ընթացքում պետք է վերջացվեն անհրաժեշտ փորձարկումները, կարգաբերման և վերջնաշտկման աշխատանքները և ապահովվի սարքավորումների շահագործումը նախագծային ցուցանիշներով։ Սարքավորումների գլխամասային (առաջին) նմուշի իրացման ժամանակամիջոցը սահմանվում է պատվիրատուի (ինվեստորի) կողմից այդ սարքավորումների վերջնաշտկման, կարգաբերման և իրացման աշխատանքների կոորդինացիոն պլանի համապատասխան։

1.2.13. Պատվիրատուն պետք է ընդունող հանձնաժողովին ներկայացնի աշխատանքային հանձնաժողովի պատրաստած փաստաթղթերը, որոնց ծավալը նախատեսված է գործող ՇՆևԿ-ով և ընդունման ճյուղային կանոններով։

Բոլոր փաստաթղթերը պետք է գրանցվեն ընդհանուր քարտացանկի մեջ, իսկ փաստաթղթերի առանձին թղթապանակներում պետք է լինեն պարունակության վավերացված ցուցակները։ Փաստաթղթերը պետք է պահվեն պատվիրատուի տեխնիկական արխիվում՝ ընդունող հանձնաժողովի կազմած փաստաթղթերի հետ։

1.2.14. Շինարարությունն ավարտված մեկուսի շենքերը, կառույցները և էլեկտրատեխնիկական սարքվածքները, արտադրական, օժանդակ-արտադրական, օժանդակ նշանակության ներկառույց և կցակառույց շինությունները, դրանց մեջ մոնտաժված սարքավորումների, կառավարման և կապի միջոցների հետ միասին, շահագործման են ընդունվում աշխատանքային հանձնաժողովների կողմից՝ դրանց պատրաստ լինելուն զուգընթաց, մինչև գործարկման համալիրի ընդունումը՝ ընդունող հանձնաժողովին ներկայացնելու համար:

1.2.15. Փորձնական (փորձարարական) փորձաարտադրական էներգատեխնոլոգիական կայանքները ենթակա են ընդունող հանձնաժողովի կողմից ընդունման, եթե դրանք պատրաստ են փորձեր կատարելուն կամ նախագծով նախատեսված արտադրանքը թողարկելուն։

1.2.16. Բոլոր հիդրոտեխնիկական կառույցների, ինչպես նաև ձկնաբացթողման սարքվածքների ստորջրյա մասը (այնտեղ տեղադրված սարքավորումների և ստուգիչ-չափիչ սարքերի հետ) պետք է կառուցված լինի գործարկվող համալիրի նախատեսված ծավալով և աշխատանքային հանձնաժողովի կողմից ընդունվի մինչև դրանց ջրածածկումը։ Լրիվ նախագծային ծավալով դրանց վերջնական ընդունումը պետք է կատարվի էներգաօբյեկտն ամբողջությամբ շահագործման ընդունման ժամանակ։ Փոսորակի ջրածածկման և գետերի հունի ամբարտակման թույլտվությունը (հիդրոէլեկտրակայանների համար) տալիս է ՀՀ Կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։

1.2.17. Օբյեկտը շահագործման հանձնելու թվական է համարվում ընդունող հանձնաժողովի կողմից ակտն ստորագրելու թվականը։

 

1.3. Անձնակազմը

 

1.3.1. էլեկտրաէներգետիկայի էներգաօբյեկտներում աշխատանքի թույլատրվում են այն անձինք, որոնք ունեն համապատասխան մասնագիտական որակավորում, իսկ մասնագիտական որակավորման լիցենզիա պահանջող աշխատանքներին՝ համապատասխան լիցենզիա ունեցող անձինք։

1.3.2. էներգակայանքների կառավարման մարմինների վրա անմիջական ներգործության թույլատրվում են այն անձինք, որոնք անցել են մասնագիտական ընտրություն և ստացել են այդ կայանքները կառավարելու իրավունքի հավաստագիր։

1.3.3–էլեկտրակայանքների կառավարման մարմինների վրա ներգործող անձանց ղեկավարելու համար նշանակվող անձնակազմը և էներգակայանքներն անմիջականորեն սպասարկող անձինք պետք է անցնեն հատուկ պահանջների ծավալով նախապատրաստություն։

1.3.4. Ծանր և աշխատանքի վնասակար կամ վտանգավոր պայմանների հետ կապված աշխատանքներում զբաղված աշխատողները պետք է անցնեն պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքային գործունեության ընթացքում) բուժզննություն՝ հանձնարարվող աշխատանքին նրանց պիտանիությունը որոշելու և մասնագիտական հիվանդությունները կանխելու համար։

Վնասակար արտադրական գործոնների և այն աշխատանքների ցանկը, որոնց կատարման համար անցկացվում են անձնակազմի նախնական և պարբերական բուժզննություններ, կազմվում և այդպիսի բուժզննությունների անցկացումը իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով։

1.3.5. էներգաօբյեկտներում անձնակազմի հետ պետք է տարվի մշտական աշխատանք՝ մասնագիտական պարտականությունները կատարելու նրա պատրաստականության ապահովման և նրա որակավորման բարձրացման ուղղությամբ։ Ուսուցումը և աշխատանքի անվտանգության հրահանգավորումը պետք է կրեն անընդհատ և բազմամակարդակ բնույթ։

1.3.6. Անձնակազմի հետ աշխատանքն ապահովելու համար էներգաօբյեկտներում պետք է գործեն ուսումնաարտադրական ստորաբաժանումներ (մշտական և պարբերաբար գործող)։

Անձնակազմի նախապատրաստման ուսումնաարտադրական ստորաբաժանումը պետք է ունենա վարժահրապարակներ, ուսումնական դասարաններ, արհեստանոցներ, պետք է հագեցված լինի ուսուցման և մարզման տեխնիկական միջոցներով: Անձնակազմի ուսուցմանը պետք է ներգրավվեն բարձրորակ մասնագետներ։

1.3.7. էներգաօբյեկտներում, տիպային կանոնադրության համաձայն, պետք է գործեն տեխնիկական գրադարան, տեխնիկական կաբինետ, անվտանգության տեխնիկայի (ԱՏ) և հրդեհային անվտանգության (ՀԱ) կաբինետներ։

1.3.8. էլեկտրաօբյեկտները և էլեկտրաէներգետիկայի մյուս կազմակերպությունները պետք է աշխատանք տանեն երիտասարդությանը և բնակչության այլ սոցիալ-ժողովրդագրական խմբերին բնագավառում աշխատանքի ներգրավելու և մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ։

1.3.9. էներգաօբյեկտում անձնակազմի հետ աշխատանքի համար պատասխանատվություն է կրում այդ էներգաօբյեկտի ղեկավարը։

1.3.10. Անձնակազմի նախապատրաստման, որակավորման պահպանման և բարձրացման գործընթացի ղեկավարումը պետք է իրագործեն տեխնիկական ղեկավարները, իսկ իրագործման հսկողությունը՝ ընկերությունների (մասնաճյուղերի) ղեկավարները:

1.3.11. Կախված աշխատողների որակավորման կարգից` սահմանվում են անձնակազմի հետ աշխատելու հետևյալ ձևերը.

նոր պաշտոնի (մասնագիտության) համար նախապատրաստում՝ աշխատանքային տեղում ուսուցմամբ (ստաժավորմամբ),

տեխնիկական շահագործման, աշխատանքի պաշտպանության, արտադրական և հրդեհային անվտանգության կանոնների, նորմերի և հրահանգների իմացության ստուգում,

կրկնորդում,

հակահրդեհային և հակավթարային ստուգիչ մարզումներ,

ԱՏ և ՀԱ հրահանգավորումներ՝ ներածական, առաջնային, կրկնական (պարբերական), նպատակային (ընթացիկ),

հատուկ նախապատրաստություն,

հրդեհա-տեխնիկական մինիմումի պարապմունքներ,

անընդհատ մասնագիտական ուսուցում՝ որակավորման բարձրացման համար։

1.3.12. Անձնակազմի հետ աշխատանքը կազմակերպվում և անցկացվում է էներգաօբյեկտի կամ կառուցվածքային ստորաբաժանման տեխնիկական ղեկավարի հաստատած պլաններով.

էներգաօբյեկտներում՝ բազմամյա կամ տարեկան,

էներգաօբյեկտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ եռամսյակային կամ ամսական։

1.3.13. Աշխատանքների պլանները պետք է պարունակեն հետևյալ ուղղությունները.

նոր բանվորների ուսուցում,

բանվորների վերապատրաստում և երկրորդ ու հարակից մասնագիտությունների ուսուցում,

որակավորման բարձրացում,

տեխնիկական գրադարանների, տեխնիկական կաբինետների, ԱՏ և ՀԱ կաբինետների, վարժահրապարակների, վարժասարքային կենտրոնների և կետերի աշխատանքի կազմակերպում,

ուսումնա-նյութական բազայի հանդերձում,

ղեկավարների և մասնագետների նախաքննական պատրաստություն,

հատուկ պատրաստություն,

գիտելիքների ստուգում,

հակավթարային և հակահրդեհային ստուգիչ մարզումների անցկացում,

ԱՏ և ՀԱ հրահանգավորումների անցկացում,

ԱՏ և ՀԱ միջոցառումների անցկացում,

մասնագիտական վարպետության մրցումների անցկացում,

աշխատանքային տեղերի ստուգումների անցկացում,

սանիտարահիգիենիկ, բուժականխարգելիչ և վերականգնողական միջոցառումների կատարում։

1.3.14. Բոլոր աշխատողները, բացի արտադրական տեխնոլոգիական պրոցեսներում անմիջական մասնակցություն չունեցող անձանցից, պարտավոր են անցնել տեխնիկական շահագործման, աշխատանքի պաշտպանության, արտադրական և հրդեհային անվտանգության կանոնների, նորմերի և հրահանգների իմացության ստուգում։

Ստուգումն իրագործում են էներգաօբյեկտների, նրանց կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման վերադաս մարմնի համապատասխան հանձնաժողովները։

Գիտելիքների ստուգում անցնելուց ազատված անձանց ցուցակը, կամ այն պաշտոնների և մասնագիտությունների ցանկը, որոնց համար այդպիսի ստուգում չի պահանջվում, պետք է հաստատի էներգաօբյեկտի ղեկավարը։

1.3.15. Նորոգման, կարգաբերման և այլ մասնագիտացված կազմակերպությունների անձնակազմը նախապատրաստություն, գիտելիքների ստուգում է անցնում և ինքնուրույն աշխատանքներ կատարելու իրավունք է ստանում իր կազմակերպության համապատասխան հանձնաժողովներում։

1.3.16. Աշխատողի գիտելիքների ստուգումը լինում է առաջնային, պարբերական և արտահերթ։

1.3.17. Գիտելիքների առաջնային ստուգում կատարվում է, երբ աշխատողն ընդունվում է աշխատանքի ուսուցումից կամ նոր պաշտոնի նախապատրաստվելուց հետո, այլ աշխատանքից (պաշտոնից) կամ այլ ձեռնարկությունից տեղափոխվելու դեպքում։

Ղեկավարների և մասնագետների գիտելիքների առաջնային ստուգումը պետք է կատարվի նրանց պաշտոնի նշանակելու օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում, այլ կարգի աշխատողներինը՝ նրանց նախապատրաստության ծրագրերով և պլաններով սահմանված ժամկետներում։

1.3.18. Բոլոր կարգի աշխատողների գիտելիքների պարբերական ստուգումը պետք է կատարվի առնվազն 3 տարին մեկ։

Օպերատիվ ղեկավարների և օպերատիվ-նորոգող անձնակազմի ղեկավարների՝ աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի իմացության ստուգման պարբերականությունը, պետք է լինի առնվազն տարին մեկ։

Բոլոր կարգի բանվորների՝ աշխատանքի պաշտպանության կանոնների ու նորմերի պարբերական ստուգումը, պետք է կատարվի տարին 1 անգամ:

1.3.19. Ստուգման ենթակա են.

ճյուղային ՏՇԿ, ԱՏԿ, ՀԱԿ իմացությունը,

անվտանգության միջճյուղային կանոնների և այլ հատուկ կանոնների իմացությունը, եթե դա պահանջվում է աշխատանքի կատարման ժամանակ,

պաշտոնեական և արտադրական հրահանգների, վթարների, վթարային ռեժիմների վերացման պլանների (հրահանգների) իմացությունը,

անվտանգության տեխնիկական միջոցների, հակավթարային պաշտպանության միջոցների կառուցվածքի և գործողության սկզբունքների իմացությունը,

սարքավորումների, ստուգիչ-չափիչ սարքերի և կառավարման միջոցների կառուցվածքի և գործողության սկզբունքների իմացությունը,

Էներգաարտադրության տեխնոլոգիական սխեմաների և պրոցեսների իմացությունը,

էներգակայանքների, Հայլեռտեխհսկողության վերահսկմանը ենթակա էներգաօբյեկտների անվտանգ շահագործման պայմանների իմացությունը,

պաշտպանության միջոցներից օգտվելու և դժբախտ պատահարի դեպքում տուժածին առաջին օգնություն ցույց տալու կարողությունը,

էներգակայանքը կառավարելու կարողությունը (վարժասարքերի և ուսուցման այլ տեխնիկական միջոցների վրա)։

Այն ղեկավարող և կարգադրիչ փաստաթղթերի ցանկը, որոնց իմացությունը ենթակա է պարտադիր ստուգման, բոլոր կարգի ղեկավարների և մասնագետների համար որոշվում է նրանց պաշտոնեական պարտականություններով և հաստատվում է էներգաօբյեկտի (կազմակերպության) ղեկավարի կողմից, որը գլխավորում է համապատասխան քննական հանձնաժողովը։

Ղեկավարները և մասնագետները, գիտելիքների ստուգումից առաջ, պետք է նախապատրաստություն անցնեն ուսումնաարտադրական ստորաբաժանումներում, որից հետո գիտելիքների ստուգումը կարող է կատարվել տարածաշրջանային հանձնաժողովներում ըստ ուսումնաարտադրական ստորաբաժանումների գտնված տեղի կամ Էներգաօբյեկտների (կազմակերպությունների) հանձնաժողովներում։

1.3.20. Գիտելիքների անբավարար գնահատական ստացած անձը կրկին ստուգում պետք է անցնի մեկ տարվա ընթացքում։

Երկրորդ անգամ քննությունը չհանձնած մասնագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը լուծում է գործատուն՝ աշխատանքային օրենսդրության համաձայն։

1.3.21. Օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի նոր ընդունված կամ աշխատանքում 6 ամսից ավելի ընդմիջում ունեցող աշխատողին ինքնուրույն աշխատանքի թույլտվություն տրվում է միայն հրահանգավորումից, ստաժավորումից, գիտելիքների ստուգումից և կրկնորդումից հետո, իսկ նորոգող և կարգաբերող անձնակազմի նույնպիսի աշխատողին հրահանգավորումից, ստաժավորումից և գիտելիքների ստուգումից հետո։

Աշխատանքում 3 շաբաթից մինչև 6 ամիս ընդմիջում ունեցող աշխատողին ինքնուրույն աշխատանքի թույլտվության պայմանները որոշվում են կախված աշխատանքի բնույթից և ընդմիջման տևողությունից։

1.3.22. Էներգաօբյեկտների (կազմակերպությունների) բոլոր աշխատողները պետք է ուսանեն որակավորման բարձրացման դասընթացներում «ՀՀ Էներգետիկայի նախարարության կադրերի մասնագիտական և տնտեսական ուսուցման կանոնադրություն»-ում սահմանված ծավալով և պարբերականությամբ։

 

1.4. էլեկտրակայանների ԵՎ ցանցերի աշխատանքի արդյունավետության վերահսկումը

 

1.4.1. Յուրաքանչյուր 10 ՄՎտ և ավել հզորության ջերմային էլեկտրակայանում, 30 ՄՎտ և ավել հզորության հիդրոէլեկտրակայանում, 50 Հկալ/ժ (209,5 ՀՋ/Ժ) և ավել ջերմաարտադրողականության շրջանային կաթսայատանը պետք է մշակված լինեն սարքավորումների էներգետիկ բնութագրերը, որոնք սահմանում են նրա աշխատանքի տեխնիկա-տնտեսական ցուցանիշների կախումը (բացարձակ կամ հարաբերական հաշվարկմամբ) էլեկտրական կամ ջերմային բեռնվածություններից։ Բացի դրանից, ջերմային էլեկտրակայանում և շրջանային կաթսայատանը պետք է մշակված լինեն բաց թողնված էլեկտրական և ջերմային էներգիայի վրա ծախսված վառելանյութի ելակետային-անվանական տեսակարար ծախսերի գրաֆիկները, իսկ հիդրոէլեկտրակայանում բաց թողնված էլեկտրական էներգիայի վրա ծախսված ջրի նորմատիվային տեսակարար ծախսերի գրաֆիկը։

Ավելի փոքր հզորության և ջերմաարտադրողականության էլեկտրակայանների և կաթսայատների համար բնութագրերի մշակման նպատակահարմարությունը պետք է սահմանվի էներգաարտադրող ձեռնարկությունների կողմից։

Սարքավորումների էներգետիկ բնութագրերի և վառելանյութի կամ ջրի տեսակարար ծախսերի գրաֆիկների մշակումը, վերանայումը, համաձայնեցումը և հաստատումը պետք է կատարվեն գործող կանոնադրությունների և մեթոդական ցուցումների համապատասխան։

1.4.2. Էներգետիկ բնութագրերը պետք է արտահայտեն յուրացված սարքավորումների աշխատանքի իրականում հասանելի խնայողությունը՝ կատարելով սույն Կանոնների պահանջները։

1.4.3. Ջերմային ցանցերում էներգետիկ բնութագրերը պետք է կազմվեն ըստ հետևյալ ցուցանիշների. ջերմային կորուստներ, էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը ջերմային էներգիայի փոխադրման վրա, ցանցային ջրի տեսակարար միջին ժամային ծախս, ջերմաստիճանների տարբերությունը մատակարարող և հետադարձ խողովակաշարերում և ցանցային ջրի հոսակորուստներ։ Թույլատրվում է էներգետիկ բնութագիր կազմել ըստ հետադարձ խողովակաշարում ցանցային ջրի ջերմաստիճանի ցուցանիշի՝ մատակարարող և հետադարձ խողովակաշարերում ջերմաստիճանների տարբերության փոխարեն։

1.4.4. էլեկտրական ցանցի համար նորմավորվող ցուցանիշ է էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական ծախսը՝ նրա փոխադրման համար։

1.4.5. Ըստ ծավալի, ձևի և բովանդակության, էներգետիկ բնութագրերը պետք է համապատասխանեն գործող նորմատիվային և մեթոդական փաստաթղթերի պահանջներին։

1.4.6. էներգահամակարգում, էլեկտրակայաններում, շրջանային կաթսայատներում, էլեկտրական և ջերմային ցանցերում, աշխատանքի վերջնական արդյունքի բարելավման նպատակով, պետք է ապահովվեն.

էներգակիրների ծախսերի և տեխնոլոգիական պարամետրերի չափումների պահանջվող ճշտությունը,

սարքավորումների աշխատանքի ցուցանիշների հաշվառումը (հերթափոխային, օրական, ամսական, տարեկան) ըստ սահմանված ձևերի՝ հիմնված ստուգիչ-չափիչ սարքերի և ինֆորմացիոն-չափիչ համակարգերի ցուցմունքների վրա,

տեխնիկատնտեսական ցուցանիշների վերլուծությունը՝ սարքավորումների վիճակի, դրանց աշխատանքի ռեժիմների, վառելանյութի խնայողության պահուստների, անցկացվող կազմակերպական-տեխնիկական միջոցառումների արդյունավետության գնահատման համար,

անձնակազմի հետ հերթափոխի, արտադրամասի, ցանցային ընկերության կառուցվածքային միավորի աշխատանքի արդյունքների դիտարկումը (առնվազն ամիսը մեկ)՝ էներգետիկ բնութագրերով որոշվող պարամետրերի և ցուցանիշների արժեքներից փաստական արժեքների շեղման պատճառների բացահայտման, աշխատանքի մեջ թերություններն ի հայտ բերելու և դրանց վերացնելու, լավագույն հերթափոխների և առանձին աշխատողների աշխատանքի փորձի հետ ծանոթանալու նպատակով,

սարքավորումների աշխատանքի հուսալիության և խնայողականության բարձրացմանը և վառելիքա-էներգետիկ պաշարների կորուստների ու աննպատակահարմար ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակումն ու կատարումը։

 

1.5. Տեխնիկական վերահսկումը, էներգաօբյեկտների շահագործման կազմակերպման տեխնիկական ԵՎ տեխնոլոգիական հսկողությունը

 

1.5.1 Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է կազմակերպվի էներգակայանքների (սարքավորումների, շենքերի և կառույցների) տեխնիկական վիճակի մշտական և պարբերական վերահսկում (ստուգումներ, տեխնիկական զննումներ), որոշվեն դրանց վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև նշանակվի տեխնիկական և տեխնոլոգիական հսկողության անձնակազմ և հաստատվեն նրա պաշտոնեական պարտավորությունները։

էլեկտրաէներգետիկական համակարգերի կազմում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն, հաղորդում, կերպափոխում և բաշխում իրականացնող բոլոր էներգաօբյեկտները ենթակա են գերատեսչական տեխնիկական և տեխնոլոգիական հսկողության՝ հատուկ լիազորված մարմինների կողմից։

1.5.2. Բոլոր տեխնոլոգիական համակարգերը, սարքավորումները, շենքերը և կառույցները այդ թվում՝ էներգաօբյեկտի կազմի մեջ մտնող հիդրոկառույցները, պետք է ենթարկվեն պարբերական տեխնիկական զննության։

Տեխնիկական զննությունը կատարում է էներգաօբյեկտի համապատասխան հանձնաժողովը, որը գլխավորում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարը կամ նրա տեղակալը։ Հանձնաժողովի մեջ ներգրավվում են էներգաօբյեկտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները, էներգաձեռնարկության ծառայությունների ներկայացուցիչները, պետական էներգահսկողության մասնագետները։

Տեխնիկական զննություն կարող են կատարել նաև աուդիտորական կազմակերպությունները (ֆիրմաները)։

Տեխնիկական զննության խնդիրներն են. վիճակի գնահատումը, շահագործման ժամկետների և պայմանների սահմանումը, ինչպես նաև էներգակայանքի սահմանված պահուստն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների որոշումը։

Պարբերական տեխնիկական զննության ծավալի մեջ, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա, պետք է մտցվեն. արտաքին և ներքին զննումը, տեխնիկական փաստաթղթերի ստուգումը, սարքավորումների, շենքերի և կառույցների անվտանգության պայմաններին համապատասխանության փորձարկումները (հիդրավլիկ փորձարկումներ, ապահովիչ կափույրների սարքաբերում, անվտանգության ավտոմատների, բեռնամբարձ մեխանիզմների, հողակցման հաղորդաշղթաների փորձարկումներ և այլն)։

Տեխնիկական զննության հետ միաժամանակ պետք է իրականացվի հսկողության մարմինների կարգադրությունների և էներգաօբյեկտի աշխատանքի խախտումների և նրա սպասարկման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության արդյունքներով նախանշված միջոցառումների, ինչպես նաև նախորդ տեխնիկական զննության ժամանակ մշակված միջոցառումների, կատարման ստուգումը։

Տեխնիկական զննությունը պետք է կատարվի գործող հրահանգներով սահմանված ժամկետներում, բայց առնվազն 5 տարին մեկ։

Տեխնիկական զննության արդյունքները պետք է գրանցվեն էներգաօբյեկտի տեխնիկական տեղեկաթերթիկի մեջ։

Ստուգման ժամանակ բացահայտված վթարավտանգ թերություններով, ինչպես նաև տեխնիկական զննության ժամկետների խախտումներով, էներգակայանքների շահագործումն արգելվում է։

1.5.3. Սարքավորումների տեխնիկական վիճակի մշտական վերահսկումը պետք է կատարվի էներգաօբյեկտի օպերատիվ և օպերատիվ-նորոգող անձնակազմի կողմից։

Վերահսկման ծավալը սահմանվում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

Վերահսկման կարգը պետք է սահմանվի տեղային արտադրական և պաշտոնեական հրահանգներով։

1.5.4. Սարքավորումների, շենքերի և կառույցների պարբերական զննումները պետք է կատարվեն դրանց անվտանգ շահագործման համար պատասխանատու անձանց կողմից։

Զննումների պարբերականությունը սահմանվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։ Զննումների արդյունքները պետք է արձանագրվեն հատուկ մատյանի մեջ:

1.5.5. Սարքավորումների, շենքերի և կառույցների վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք պետք է ապահովեն էներգաօբյեկտների շահագործման ժամանակ տեխնիկական պայմանների պահպանումը, դրանց վիճակի հաշվառումը, էներգակայանքների և դրանց տարրերի աշխատանքում խափանումների քննումն ու հաշվառումը, շահագործման-նորոգման փաստագրության վարումը։

1.5.6. էներգաօբյեկտների այն աշխատողները, որոնք իրականացնում են էներգաօբյեկտի սարքավորումների, շենքերի և կառույցների շահագործման տեխնիկական և տեխնոլոգիական հսկողությունը, պետք է.

կազմակերպեն սարքավորումների և կառույցների շահագործման խախտումների քննությունը,

կատարեն սարքավորումների աշխատանքի տեխնոլոգիական խախտումների հաշվառումը,

վերահսկեն տեխնիկական փաստագրման վիճակը և վարումը,

կատարեն կանխարգելիչ հակավթարային և հակահրդեհային միջոցառումների կատարման հաշվառումը,

մասնակցեն անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպմանը։

1.5.7. էներգաարտադրության ընկերությունները պետք է իրագործեն, էներգաօբյեկտների շահագործման կազմակերպման հետևողական վերահսկում,

էներգաօբյեկտների սարքավորումների, շենքերի և կառույցների վիճակի պարբերական վերահսկում,

պարբերական տեխնիկական զննություններ,

տեխնիկական նորմերով սահմանված միջին և հիմնական նորոգման անցկացման ժամկետների պահպանման վերահսկում,

միջոցառումների և նորմատիվատեխնիկական և կազմակերպական կարգադրիչ փաստաթղթերի պահանջների և միջոցառումների կատարման վերահսկում,

էներգաօբյեկտներում հրդեհների և տեխնոլոգիական խախտումների պատճառների քննության կազմակերպում և վերահսկում,

արտադրության անվտանգության հարցերով օբյեկտում կիրառվող նախազգուշական և կանխարգելիչ միջոցների բավարարության գնահատում,

էներգաօբյեկտներում հրդեհների և վթարների կանխման, և դրանց վերացմանը Էներգաօբյեկտների պատրաստության ապահովման, միջոցառումների մշակման և անցկացման վերահսկում,

տեխնիկական և տեխնոլոգիական գերատեսչական հսկողության լիազորված մարմինների կարգադրությունների կատարման վերահսկում,

խախտումների հաշվառում, այդ թվում նաև Պետական հսկողության մարմինների կողմից վերահսկելի օբյեկտներում,

Պետական հսկողության մարմինների կողմից վերահսկելի օբյեկտներում հակավթարային և հակահրդեհային միջոցառումների կատարման հաշվառում,

էներգակայանքների սարքավորումների պատրաստման և մատակարարման տեխնիկական պայմանների վերանայում։

1.5.8. Տեխնիկական և տեխնոլոգիական գերատեսչական հսկողության մարմինների հիմնական խնդիրները պետք է լինեն.

տեխնիկական սպասարկման և նորոգման սահմանված պահանջների վերահսկումը,

ռեժիմի անվտանգ և խնայողական վարման կանոնների և հրահանգների կատարման վերահսկումը,

էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների և հրդեհների պատճառների քննության կազմակերպումը, վերահսկումը և արդյունքների օպերատիվ վերլուծությունը,

էներգասարքավորումների աշխատանքում հրդեհների, վթարների և այլ տեխնոլոգիական խախտումների կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրագործման վերահսկումը,

էներգակայանքների կառուցման և շահագործման ժամանակ աշխատանքները անվտանգ տանելուն և սարքավորումները հուսալի օգտագործելուն ուղղված նորմատիվ պահանջների կիրառության փորձի ընդհանրացումը և դրանց կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման կազմակերպումը,

արդյունաբերական ու հրդեհային անվտանգության և աշխատանքի պաշտպանության հարցերին վերաբերող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման կազմակերպումը և էներգաօբյեկտներին տրամադրելը։

1.5.9 էներգաօբյեկտների սեփականատերերը պետք է ապահովեն հսկողության պետական և գերատեսչական մարմինների ներկայացուցիչների անարգել մուտքն այդ օբյեկտներ համաձայն սահմանված կարգի։

 

1.6. Տեխնիկական սպասարկումը, նորոգումը ԵՎ արդիականացումը

 

1.6.1. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է կազմակերպվեն էներգակայանքների սարքավորումների, շենքերի, կառույցների և հաղորդակցուղիների տեխնիկական սպասարկումը, պլանային նորոգումը և արդիականացումը։

1.6.2. Սարքավորումների, շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի, շահագործման սահմանված ցուցանիշների կայունությունն ապահովող նորոգման աշխատանքների ծավալների կատարման, նախապատրաստական աշխատանքների կատարման լիարժեքության, նորոգման աշխատանքների պլանավորված ծավալները պահեստամասերով և նյութերով ժամանակին ապահովելու, ինչպես նաև կատարված նորոգման աշխատանքների ժամկետների և որակի պատասխանատվությունը, պետք է դրվի էներգաօբյեկտների ղեկավարների վրա։

1.6.3. էներգաօբյեկտների տեխնիկական սպասարկման և նորոգման կառավարման կառույցները պետք է նախատեսեն գործողությունների (աշխատանքների) և դրանց կատարողների բաշխում՝ կազմակերպելով նորոգման նախապատրաստման և կատարման հետևյալ ստորաբաժանումները.

նորոգման նախապատրաստման բաժին (խումբ),

կենտրոնացված նորոգման արտադրամաս,

այլ արտադրամասերի նորոգող անձնակազմ։

1.6.4. Տեխնիկական սպասարկման և պլանային նորոգման ծավալը պետք է որոշվի սարքավորումները, շենքերն ու կառույցները սարքին և աշխատունակ վիճակում պահելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով դրանց փաստական տեխնիկական վիճակը։ Սարքավորումների տեխնիկական սպասարկման և հիմնական նորոգման աշխատանքների հանձնարարելի ցանկը և ծավալները բերված են «էլեկտրակայանների և ցանցերի սարքավորումների, շենքերի և կառույցների տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպման կանոններ»-ում և «150-800 ՄՎտ էներգաբլոկների պլանային-կանխիչ նորոգման տեխնիկատնտեսական նորմատիվներում։

1.6.5. էլեկտրակայանների, կաթսայատների և ցանցերի հիմնական սարքավորումների, շենքերի և կառույցների նորոգման բոլոր տեսակների համար, պետք է կազմվեն հեռանկարային և տարեկան ժամկետացանկեր։

Եթե սարքավորումների և կառույցների նորոգման ժամկետացանկերն ազդում են էլեկտրական էներգիայի և ջերմության արտադրության ծավալների կամ հաղորդման պայմանների վրա, ապա դրանք պետք է հաստատվեն էներգահամակարգի Ազգային կարգավարական ծառայության (ԱԿԾ) կողմից։

Օժանդակ սարքավորումների համար կազմվում են նորոգման տարեկան և ամսական ժամկետացանկեր, որոնք հաստատվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

1.6.6. Նորոգման բոլոր տեսակների պարբերականությունը և տևողությունը սահմանված են «էլեկտրակայանների և ցանցերի սարքավորումների, շենքերի և կառույցների տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպման կանոններ»-ում և տվյալ տեսակի սարքավորման նորոգման նորմատիվատեխնիկական փաստաթղթերում։

1.6.7. Հիմնական նորոգումների միջև էներգաբլոկների շահագործման ժամանակամիջոցի մեծացումը և 160 ՄՎտ և ավելի հզորության էներգաբլոկների հիմնական (միջին) նորոգման տևողության ավելացումը նորմատիվայինի համեմատ, պետք է կատարվեն «էլեկտրակայանների և ցանցերի սարքավորումների, շենքերի և կառույցների տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպման կանոններ»-ում սահմանված կարգի համապատասխան։

1.6.8. Նորոգման արտադրության կազմակերպումը, նորոգման փաստաթղթերի մշակումը, նորոգման պլանավորումը և նախապատրաստումը, նորոգման հանելը և նորոգում կատարելը, ինչպես նաև սարքավորումների նորոգման ընդունումը և որակի գնահատումը պետք է իրականացվեն «էլեկտրակայանների և ցանցերի սարքավորումների, շենքերի և կառույցների տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպման կանոններ»-ի համապատասխան։

1.6.9. Նորոգման աշխատանքների ծավալները պետք է նախօրոք համաձայնեցվեն այն կատարող կազմակերպությունների հետ (կապալային կազմակերպությունների հետ):

1.6.10. Նորոգումն սկսելուց առաջ և այն կատարելու ընթացքում հանձնաժողովը, որի կազմը հաստատում է տեխնիկական ղեկավարը, պետք է բացահայտի բոլոր թերությունները։ Չափանիշները, որոնց պետք է համապատասխանի նորոգված սարքավորումը, շենքը կամ կառույցը, սահմանված են նորմատիվատեխնիկական փաստաթղթերում։

1.6.11. Սարքավորումները և կառույցները նորոգման հանելը և դրանք աշխատանքի մտցնելը պետք է կատարվեն այն ժամկետներում, որոնք նշված են նորոգման տարեկան ժամկետացանկերում և հաստատված են այն կազմակերպության կողմից, որի օպերատիվ կառավարման կամ օպերատիվ տնօրինման տակ են գտնվում դրանք։

1.6.12. Սարքավորումների, շենքերի և կառույցների ընդունումը հիմնական և միջին նորոգումից, պետք է կատարվի հանձնաժողովի կողմից՝ ըստ կատարողների հետ համաձայնեցված և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրի։ Ընդունող հանձնաժողովի կազմը սահմանվում է էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով։

1.6.13. էլեկտրակայանների 35 կՎ և բարձր ենթակայանների հիմնական և միջին նորոգում անցած սարքավորումները ենթակա են ընդունման-հանձնման փորձարկումների` բեռնվածության տակ 48 ժ ընթացքում, ջերմային ցանցերի սարքավորումները՝ 24 ժ ընթացքում։

Նորոգումից հետո, առանց բեռի տակ ընդունման-հանձնման փորձարկումների սարքավորումները պահուստի փոխադրելը պետք է կատարվի էներգապետհսկողության հետ համաձայնության առկայության դեպքում։

1.6.14. Սարքավորումները նորոգումից ընդունելու ժամանակ պետք է կատարվի նորոգման որակի գնահատում, որը ներառում է՝

նորոգված սարքավորումների որակի,

կատարված նորոգման աշխատանքների որակի,

հրդեհային անվտանգության մակարդակի գնահատումը։

Որակի գնահատումները լինում են.

նախնական՝ ընդունման-հանձնման փորձարկումների ավարտից անմիջապես հետո,

վերջնական՝ ըստ մեկամսյա վերահսկվող շահագործման արդյունքների, որի ընթացքում պետք է վերջացվի սարքավորումների աշխատանքի ստուգումը բոլոր ռեժիմներում, կատարվեն բոլոր համակարգերի փորձարկումները և կարգաբերումը։

Նորոգված սարքավորումների որակի վերաբերյալ ընդունված որոշումների ճշտության ընտրովի ստուգումն իրագործվում է էներգապետհսկողության ներկայացուցչի կողմից։

1.6.15. Հիմնական (միջին) նորոգման ավարտի ժամանակ է հանդիսանում.

էներգաբլոկների, լայնակի կապերով ՋԷԿ-երի շոգետուրբինների, հիդրոագրեգատների և տրանսֆորմատորների համար՝ գեներատորը (տրանսֆորմատորը) ցանցին միացնելու ժամանակը,

լայնակի կապերով ՋԷԿ-երի շոգեկաթսաների համար՝ կաթսան կայանի թարմ շոգու խողովակաշարին միացնելու ժամանակը,

երկիրան կաթսաներով էներգաբլոկների (կրկնական-բլոկների) համար՝ էներգաբլոկը կաթսայի իրաններից մեկով բեռի տակ միացնելու ժամանակը, ընդ որում՝ կաթսայի երկրորդ իրանի վառումն ու միացումը պետք է կատարվեն էներգաբլոկի բեռնավորման գրաֆիկի համապատասխան, եթե նորոգման ուշացումը նախատեսված չէ նորոգման ժամկետացանկով,

ջերմային ցանցերի համար՝ ցանցի միացման և դրա մեջ ցանցային ջրի շրջապտույտի հաստատման ժամանակը,

էլեկտրական ցանցերի համար՝ ցանցին միացնելու պահը, եթե լարման տակ միացնելիս խափանում տեղի չի ունեցել, առանց լարումը հանելու նորոգման դեպքում՝ աշխատանքների ղեկավարի (իրագործողի) կողմից հերթապահ կարգավարին աշխատանքների ավարտի մասին տեղեկացնելու պահը։

Եթե ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են սարքավորումների անվանական բեռնվածքով աշխատելուն խոչընդոտող թերություններ կամ անհապաղ կանգառ պահանջող թերություններ, ապա նորոգումը համարվում է անավարտ՝ մինչև այդ թերությունների վերացումը և ընդունման-հանձնման փորձարկումների կրկնական անցկացումը։

Եթե ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում առաջանում են սարքավորումների առանձին բաղկացուցիչ մասերի բնականոն աշխատանքի խախտումներ, որոնց դեպքում անհապաղ կանգառ չի պահանջում, ապա ընդունման-հանձնման փորձարկումների շարունակման հարցը լուծվում է, կախված խախտումների բնույթից, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից՝ նորոգումը կատարողի հետ համաձայնեցնելով։ Այդ դեպքում, հայտնաբերված թերությունները նորոգում կատարողի կողմից վերացվում են էներգաօբյեկտի հետ համաձայնեցված ժամկետներում։

Եթե բեռի տակ սարքավորումների ընդունման-հանձնման փորձարկումները ընդհատվել են թերությունների վերացման համար, ապա նորոգման ավարտի ժամանակ է համարվում փորձարկումների ընթացքում սարքավորումները վերջին անգամ բեռի տակ դնելու ժամանակը։

1.6.16. էներգաբլոկի կազմի մեջ մտնող բոլոր հիմնական սարքավորումների նորոգումը պետք է կատարվի միաժամանակ։

1.6.17. էներգաօբյեկտները, նորոգող և նորոգող-կարգաբերող կազմակերպությունները, պետք է տանեն սարքավորումների, շենքերի և կառույցների նորոգման և տեխնիկական սպասարկման տեխնիկա-տնտեսական ցուցանիշների կանոնավոր հաշվառում։

1.6.18. էներգաօբյեկտներում պետք է սարքավորվեն.

էլեկտրակայաններում՝ կենտրոնական նորոգման արհեստանոցներ, նորոգման հրապարակներ և նորոգող անձնակազմի արտադրական սրահներ` գլխավոր մասնաշենքում, օժանդակ շենքերում և կառույցներում,

ջերմային ցանցերում՝ նորոգման-շահագործման բազաներ,

Էլեկտրական ցանցերում՝ նորոգման-արտադրական բազաներ։

1.6.19. էներգաօբյեկտների սարքավորումները պետք է սպասարկվեն անշարժ և շարժական բեռնամբարձ մեքենաներով և նորոգման մեքենայացման միջոցներով՝ գլխավոր մասնաշենքում, օժանդակ շենքերում և կառույցներում։

1.6.20. Էներգաօբյեկտները, նորոգող և նորոգող-կարգաբերող կազմակերպությունները, նորոգումը ժամանակին և որակով կատարելու համար պետք է ապահովված լինեն նորոգման փաստաթղթերով, գործիքներով և նորոգման աշխատանքներ կատարելու միջոցներով։

1.6.21. Հայլեռտեխհսկողության վերահսկմանը ենթակա էներգաօբյեկտները նորոգող և նորոգող-կարգաբերող կազմակերպությունները պետք է ունենան նրա թույլտվությունը՝ այդ օբյեկտների նորոգումը կատարելու իրավունքի համար։

1.6.22. էներգաօբյեկտները պետք է ունենան պահեստամասեր, նյութեր և հանգույցների ու սարքավորումների փոխանակային ֆոնդեր՝ նորոգման պլանավորված ծավալները ժամանակին ապահովելու համար։

Պետք է կազմակերպվի պահեստ մտնող պահեստամասերի, պահեստային սարքավորումների և նյութերի մուտքային հսկում և էներգաօբյեկտի պահեստում, արտադրամասերում կամ տեղամասերում եղած բոլոր պահեստամասերի, պահեստային սարքավորումների և նյութերի հաշվառում, դրանց վիճակը և պահպանման պայմանները պետք է պարբերաբար ստուգվեն։

Պահեստամասերի և սարքավորումների պահոցներում պետք է ապահովվեն դրանց պահպանվածությունն ու կանոնավոր համալրումը։ Այն սարքավորումները, պահեստամասերը, հանգույցները և նյութերը, որոնց պահպանվածությունը խախտվում է արտաքին մթնոլորտային պայմանների ազդեցությամբ, պետք է պահվեն փակ պահեստներում։

 

1.7. Տեխնիկական փաստաթղթերը

 

1.7.1 Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը.

հողամասերի հատկացման ակտերը,

տեղամասի գլխավոր հատակագիծը, որի վրա նշված պետք է լինեն շենքերն ու կառույցները՝ ներառյալ ստորգետնյա տնտեսությունը,

տարածքի մասին երկրաբանական, հիդրոերկրաբանական և այլ տվյալների` բնահողի փորձարկման և գետնաջրերի վերլուծության արդյունքների հետ միասին,

հիմքերը դնելու ակտերը՝ հետախուզահորերի կտրվածքների հետ միասին,

ծածկված աշխատանքների ընդունման ակտերը,

սարքավորումների ծանրության տակ շենքերի, կառույցների և հիմքերի նստվածքի մասին սկզբնական ակտերը,

կառույցների պայթանվտանգությունը, հրդեհային անվտանգությունը, շանթապաշտպանությունը և հակակոռոզիոն պաշտպանությունն ապահովող սարքվածքների փորձարկման սկզբնական ակտերը,

ջրամատակարարման, հրդեհային, ջրմուղի, կոյուղու, գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման և օդափոխման ներքին և արտաքին համակարգերի փորձարկման սկզբնական ակտերը,

սարքավորումների և տեխնոլոգիական խողովակաշարերի անհատական փորձարկումների սկզբնական ակտերը,

պետական և աշխատանքային ընդունող հանձնաժողովների ակտերը, հաստատված նախագծային փաստաթղթերը՝ բոլոր հետագա փոփոխությունների հետ միասին,

շենքերի, կառույցների, տեխնոլոգիական հանգույցների և սարքավորումների տեխնիկական տեղեկաթերթիկները,

սարքավորումների և կառույցների կատարողական աշխատանքային գծագրերը, ամբողջ ստորգետնյա տնտեսության գծագրերը,

առաջնային և երկրորդային էլեկտրական միացումների կատարողական աշխատանքային սխեմաները,

կատարողական աշխատանքային տեխնոլոգիական սխեմաները,

սարքավորումների պահեստամասերի գծագրերը,

հրդեհամարման օպերատիվ պլանը,

պետական հսկողության մարմինների պահանջների համապատասխան փաստաթղթերը,

սարքավորումների, շենքերի և կառույցների շահագործման գործող և գործածությունից հանված հրահանգների, բոլոր կարգի մասնագետների և հերթապահ անձնակազմին դասվող բանվորների պաշտոնեական հրահանգների և աշխատանքի պաշտպանության հրահանգների լրակազմը։

Վերը նշված փաստաթղթերի լրակազմը պետք է պահվի էներգաօբյեկտի տեխնիկական արխիվում «Փաստաթղթեր» դրոշմակնիքով, և սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրիվ ծավալով հանձնվի նոր տիրոջը, որը պարտավոր է ապահովել դրա մշտական պահպանումը։

1.7.2. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում, էներգաարտադրության կառավարման ձեռնարկության արտադրական ծառայություններում, պետք է սահմանվի անհրաժեշտ հրահանգների, կանոնադրությունների, տեխնոլոգիական և օպերատիվ սխեմաների ցանկը՝ յուրաքանչյուր արտադրամասի, ենթակայանի, շրջանի, տեղամասի, լաբորատորիայի և ծառայության համար։ Ցանկը հաստատվում է էներգաօբյեկտի էներգաարտադրության ընկերության տեխնիկական ղեկավարի կողմից։

1.7.3. էլեկտրակայանների, կաթսայատների և ենթակայանների հիմնական և օժանդակ սարքավորումների վրա պետք է ամրացվեն ցուցանակներ այդ սարքավորումների անվանական տվյալներով՝ համաձայն պետական ստանդարտի:

1.7.4. Հիմնական և օժանդակ բոլոր սարքավորումները, այդ թվում՝ խողովակաշարերը, հաղորդաձողերի հատվածամասերը և համակարգերը, ինչպես նաև գազատար և օդատար խողովակաշարերի մղափականները, արմատուրը պետք է համարակալվեն։ Կառավարման ընտրողական համակարգի (ԿԸՀ) առկայության դեպքում արմատուրի համարակալումը տեղում և կատարողական սխեմաների վրա, պետք է արվի կրկնակի՝ նշելով օպերատիվ սխեմային համապատասխանող համարը և համարն ըստ ԿԸՀ-ի։ Հիմնական սարքավորումները պետք է ունենան կարգային համարներ, իսկ օժանդակ սարքավորումները՝ հիմնականների համարները, ավելացնելով A, B, C և լատինական այբուբենի մյուս տառերը։ Սարքավորումների համարակալումը պետք է կատարվի շենքի հաստատուն կողաճակատից և A շարքից: Կրկնական բլոկներում յուրաքանչյուր կաթսային պետք է տրվի բլոկի համարը՝ ավելացնելով A և B տառերը։ Վառելիքամատուցման համակարգի առանձին օղակները պետք է համարակալվեն հաջորդաբար և վառելանյութի շարժման ուղղությամբ, իսկ զուգահեռ օղակները՝ այդ համարներին ավելացնելով A և B տառերը՝ վառելանյութի շարժման ուղղությամբ ձախից աջ։

1.7.5. Շահագործման պրոցեսում Էներգակայանքներում կատարված բոլոր փոփոխությունները պետք է անցկացվեն հրահանգների, սխեմաների և գծագրերի մեջ՝ մինչև աշխատանքի մտցվելը պատասխանատու անձի ստորագրությամբ, նշելով նրա պաշտոնը և փոփոխությունը մտցնելու ամսաթիվը։

Հրահանգներում, սխեմաներում և գծագրերում փոփոխությունների մասին տեղեկությունները պետք է հասցվեն այն բոլոր աշխատողներին (գրանցվելով կարգադրությունների մատյանի մեջ), որոնց համար պարտադիր է այդ հրահանգների, սխեմաների և գծագրերի իմացությունը։

1.7.6. Տեխնոլոգիական սխեմաների (գծագրերի) համապատասխանությունը փաստական շահագործական սխեմաների հետ պետք է ստուգվի առնվազն 2 տարին մեկ՝ դրանց վրա ստուգման մասին նշում անելով։

Այդ նույն ժամկետներում վերանայվում են հրահանգները և անհրաժեշտ հրահանգների և տեխնոլոգիական սխեմաների ցանկերը։

1.7.7. Անհրաժեշտ սխեմաների լրակազմերը պետք է գտնվեն Հայկական էներգահամակարգի Ազգային կարգավարական ծառայություն (ՀԷՀ ԱԿԾ), ջերմային և էլեկտրական ցանցի կարգավարի, էլեկտրակայանի հերթափոխի պետի, յուրաքանչյուր արտադրամասի և էներգաբլոկի հերթափոխի պետի, շրջանի ենթակայանի, ջերմային և էլեկտրական ցանցի հերթապահի և օպերատիվ– արտագնաց բրիգադի վարպետի մոտ։

Սխեմաների պահելու ձևը պետք է որոշվի տեղական պայմաններով:

1.7.8. Բոլոր աշխատատեղերը պետք է ապահովված լինեն անհրաժեշտ հրահանգներով, որոնք կազմվում են սույն կանոնների պահանջներին համապատասխան՝ գործարանային և նախագծային տվյալների, տիպային հրահանգների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, շահագործման փորձի և փորձարկումների արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով տեղային պայմանները։ Հրահանգները պետք է ստորագրված լինեն համապատասխան արտադրական ստորաբաժանման (արտադրամասի, ենթակայանի, շրջանի, տեղամասի, լաբորատորիայի, ծառայության) պետի կողմից և հաստատված լինեն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

Համակարգային նշանակության հրահանգները պետք է համաձայնեցվեն ՀԷՀ ԱԿԾ-ի հետ և հաստատվեն էներգաարտադրական ընկերության ղեկավարի կողմից,

Համաձայնեցում պահանջող հրահանգների ցանկը որոշում է ՀԷՀ ԱԿԾ-ը։

1.7.9. Սարքավորումների, շենքերի և կառույցների, ռելեային պաշտպանության, հեռուստամեխանիկայի, կապի միջոցների և յուրաքանչյուր կայանքի ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների համալիրի շահագործման հրահանգներում պետք է բերվեն.

կայանքի սարքավորումների շենքերի և կառույցների համառոտ բնութագիրը,

կայանքի կամ կայանքների համալիրի աշխատանքի ռեժիմների և անվտանգ վիճակի չափանիշներն ու սահմանները,

գործարկման նախապատրաստման կարգը, բնականոն շահագործման ժամանակ և աշխատանքում խախտումների դեպքում սարքավորումների գործարկման, կանգի և սպասարկման, շենքերի և կառույցների պահպանման կարգը,

սարքավորումների, շենքերի և կառույցների զննման, նորոգման և փորձարկումների թույլտվության կարգը,

տվյալ կայանքի հատուկ աշխատանքի անվտանգության, պայթանվտանգության և հրդեհ անվտանգության պահանջները։

1.7.10. Յուրաքանչյուր աշխատատեղի պաշտոնեական հրահանգներում պետք է նշվեն.

այն սարքավորումների սպասարկման հրահանգների, սարքավորումների և սարքվածքների սխեմաների ցուցակը, որոնց իմացությունը պարտադիր է տվյալ պաշտոնում աշխատողների համար,

աշխատողի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը,

փոխհարաբերությունները վերադաս, ենթակա և աշխատանքի բերմամբ կապված այլ անձնակազմի հետ։

1.7.11. Հերթապահ անձնակազմի մոտ պետք է գտնվեն օպերատիվ փաստաթղթեր, որոնց ծավալը բերված է 1.1. աղյուսակում։

Տեղային պայմաններից կախված, օպերատիվ փաստաթղթերի ծավալը կարող է փոփոխվել էներգաօբյեկտի կամ էներգաարտադրության ընկերության տեխնիկական ղեկավարի որոշմամբ։

1.7.12. էլեկտրակայանի արտադրամասերի, անձնակազմի մշտական հերթապահությամբ կառավարման վահանների, կարգավարական կետերի օպերատիվ կարգավարական անձնակազմի աշխատատեղերում պետք է լրացվեն օրական ամփոփագրեր։

1.7.13. Վարչատեխնիկական անձնակազմը, սարքավորումների զննման և շրջայցի սահմանված ժամկետացանկին համապատասխան, պետք է ստուգի օպերատիվ փաստաթղթերը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի սարքավորումների և անձնակազմի աշխատանքի թերություններն ու խախտումները վերացնելու համար։

1.7.14. Օպերատիվ փաստաթղթերը, գրանցող ստուգիչ-չափիչ սարքերի դիագրամները, օպերատիվ-կարգավարական խոսակցությունների մագնիսական ձայնագրությունները և ԿԱՀ-ի օպերատիվ-տեղեկատվական համալիրի կազմած ելքային փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր, և պետք է պահվեն սահմանված կարգով.

գրանցող սարքերի ցուցմունքների գրանցումներով ժապավենները՝ 3 տարի,

բնականոն պայմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները՝ 10 օր, եթե ժամկետը երկարացնելու ցուցում չստացվի,

վթարների և աշխատանքում այլ խախտումների դեպքում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները՝ 3 ամիս, եթե ժամկետը երկարացնելու ցուցում չստացվի։

 

Հերթապահ անձնակազմ

Փ ա ս տ ա թ ու ղ թ

էներգահամակարգի
(միացյալ էներգա-համակարգի)
կարգավար

Օպերատիվ կատարողական սխեմա (սխեմա-մակետ)

Օպերատիվ մատյան

Կարգավարի կառավարման և տնօրինության տակ գտնվող սարքավորումները աշխատանքից հանելու հայտերի մատյան կամ քարտարան

Ռելեային 
պաշտպանության,
ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի
մատյան

Ռելեային  պաշտպանության և ավտոմատիկայի նա– խադրվածքների քարտեր

Կարգադրությունների մատյան

 

էլեկտրակայանի
հերթափոխի պետ

Նույնը

Նույնը

Կարգավարի տնօրինության տակ գտնվող սարքավորումները աշխատանքից հանելու համար կարգավարին տրվող հայտերի մատյան կամ քարտարան

Կարգավարի
տնօրինության տակ
չգտնվող  սարքավո-
րումները աշխատանքից
հանելու համար գլխավոր
ճարտարագետին
տրվող հայտերի մատյան

Կարգադրությունների մատյան

 

 

էլեկտրաարտադրամասի
հերթափոխի պետ

Նույնը

Նույնը

Ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի մատյան

Ռելեային պաշտպա-
նության և ավտոմատիկայի նախադրվածքների քարտեր

Նույնը

Կարգագրերով և կարգա-դրություններով աշխատանքի հաշվառման
մատյան

Սարքավորումների
թերությունների և անսարքությունների
մատյան
կամ
քարտարան

Ջերմային
արտադրամասերի
պետեր

Հիմնական  խողովակաշարերի օպերատիվ սխեմա

Նույնը

Կարգադրությունների մատյան

Կարգագրերով և
կարգադրություններով աշխատանքի հաշվառման
մատյան

Սարքավորումների թերությունների և անսարքությունների
մատյան  կամ քարտարան

 

 

Ջերմային  ավտոմատիկայի
արտադրամասի
հերթափոխի պետ

Օպերատիվ մատյան

Տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի
մատյան և ԿԱՀ-ի տեխնիկական
միջոցների մատյան

Տեխնոլոգիական պաշտպանությունների և ագդանշանման նախա դրվածքների քարտ և ինքնակարգավորիչների առաջադրանքների քարտեր

Կարգադրությունների
մատյան

Կարգագրերով և կարգա-
դրություններով աշխատանքի հաշվառման
մատյան

Սարքավորումների թերությունների և անսարքությունների  մատյան կամ քարտարան

 

Քիմիական
արտադրամասի
հերթափոխի պետ

Քիմջրամաքրման օպերատիվ կատարողական սխեմա

Օպերատիվ մատյան

Կարգադրությունների մատյան

Կարգադրերով և կարգադրություններով աշխատանքի
հաշվառման
մատյան

Սարքավորումների թերությունների և անսարքությունների  մատյան կամ քարտարան

 

 

էլեկտրացանցի կարգավար

Օրվա օպերատիվ կատարողական սխեմա (սխեմա– մակետ)

Օպերատիվ մատյան

էներգահամակարգի կարգավարի կառավարման և տնօրինության տակ գտնվող սարքավորումները աշխատանքից հանելու հայտերի մատյան կամ քարտարան

Ռելեային  պաշտպանության,
ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի մատյան

Ռելեային  պաշտպանության և ավտոմատիկայի նախադրվածքների քարտեր

Կարգադրությունների մատյան

 

Մշտական հերթապահությամբ
ենթակայանի կարգավար,  շրջանային ցանցի կարգավար

Օրվա օպերատիվ կատարողական սխեմա (սխեմա– մակետ)

Նույնը

Սարքավորումները աշխատանքից հանելու հայտերի մատյան

Նույնը

Նույնը

Նույնը

Սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյան

Ջերմացանցի
կարգավար

Խողովակաշարերի օպերատիվ կատարողական սխեմա

Նույնը

Նույնը

Ցանցերի աշխատանքի  ջերմաստիճանային և պիեզոչափական գրաֆիկներ

Կարգադրությունների մատյան

Սարքավորումների թերությունների և անսարքությունների մատյան

 

Ջերմային ցանցի
շրջանի հերթապահ ինժեներ

Օրվա օպերատիվ
կատարողական
սխեմա

Նույնը

Նույնը

 

 

Նույնը

Կարգագրերով և կարգադրություններով աշխատանքի
հաշվառման մատյան

 

1.8. Կառավարման ավտոմատացված համակարգերը

 

1.8.1. Կառավարման ավտոմատացված համակարգերը (ԿԱՀ) պետք է ապահովեն էներգաարտադրության արտադրատեխնոլոգիական, օպերատիվ-կարգավարական և կազմակերպական-տնտեսական կառավարման խնդիրների լուծումը։ Այդ խնդիրները դրվում են, համապատասխանաբար, ԿԱՀ-ի հետևյալ տարատեսակների վրա.

տեխնոլոգիական պրոցեսի կառավարման ավտոմատ համակարգեր (ՏՊ ԿԱՀ),

կարգավարական կառավարման ավտոմատ համակարգեր (ԿԿԱՀ),

արտադրության կառավարման ավտոմատ համակարգեր (ԱԿԱՀ)։

1.8.2. 180 ՄՎ տ և ավել հզորության էներգաբլոկներով յուրաքանչյուր ջերմային էլեկտրակայանում, էլեկտրական ցանցը շահագործող յուրաքանչյուր ընկերությունում պետք է գործեն ՏՊ-ԿԱՀ-եր։ Կախված տեղային պայմաններից, տնտեսական և արտադրական նպատակահարմարությունից՝ ՏՊ ԿԱՀ-երով կարող են հանդերձվել նշվածից փոքր հզորություն ունեցող ագրեգատներով էլեկտրակայաններ։

1.8.3. Էներգաարտադրության ընկերությունների, ԱԿԾ կարգավարական կետերում (ԿԿ) պետք է գործեն ԿԿԱՀ-եր:

1.8.4. ԿԱՀ շահագործելիս անհրաժեշտ է ղեկավարվել.

էներգահամակարգի ԿԱՀ-երի մշակման, ներդրման և շահագործման ղեկավար ցուցումներով,

էներգահամակարգի բազմամակարդակ հանրագումարված կազմակերպական-տեխնոլոգիական ԿԱՀ-երի ստեղծման ղեկավար ցուցումներով։

1.8.5. էներգաարտադրության բաժնետիրական ընկերություններում, ԱԿԾ-ում պետք է գործեն ԱԿԱՀ-եր, որոնք կարող են լուծել խնդիրների հետևյալ տիպային համալիրները.

տեխնիկա-տնտեսական պլանավորում,

էներգանորոգման կառավարում,

էլեկտրական և ջերմային էներգիայի իրացման կառավարում,

էներգաարտադրության զարգացման կառավարում,

արտադրանքի որակի, ստանդարտացման և չափագիտության կառավարում,

նյութատեխնիկական մատակարարման կառավարում,

վառելիքի մատակարարման կառավարում,

տրանսպորտի և փոխադրումների կառավարում,

կադրերի կառավարում,

շահագործող անձնակազմի պատրաստում,

հաշվապահական հաշվառում,

ընդհանուր կառավարում։

Տեխնոլոգիական պրոցեսի կառավարման ավտոմատ համակարգերը, ԿԿԱՀ-երը և ԱԿԱՀ-երը, կարող են գործել որպես ինքնուրույն համակարգեր և որպես էներգահամակարգի հանրագումարված ԿԱՀ-ի ենթահամակարգեր։

1.8.6. ԿԱՀ-ի առանձին խնդիրների համալիրների ընտրությունը յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է որոշվի՝ ելնելով արտադրական և տնտեսական նպատակահարմարությունից՝ հաշվի առնելով առկա տիպային նախագծային լուծումների, կիրառական ծրագրային փաթեթների և տեխնիկական միջոցների հնարավորությունների նպատակահարմար օգտագործումը։

1.8.7. ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների համալիրի կազմի մեջ պետք է մտնեն.

ինֆորմացիայի հավաքման և հաղորդման միջոցներ (ինֆորմացիայի տվիչներ, կապի անցուղիներ, հեռուստամեխանիկական սարքվածքներ, տվյալների հաղորդման սարքեր և այլն),

ինֆորմացիայի մշակման և պատկերման միջոցներ (ԷՀՄ, անալոգային և թվային սարքեր, դիսփլեյներ, գործառական ստեղնաշար և այլն),

կառավարման միջոցներ (հսկիչ սարքեր (կոնտրոլերներ), կատարող ավտոմատներ, էլեկտրատեխնիկական սարքեր՝ ռելեներ, հզորության ուժեղացուցիչներ և այլն),

օժանդակ համակարգեր (անխափան էլեկտրասնուցման, օդի կոնդիցիոնացման (լավորակման), ավտոմատ հրդեհամարման և այլն)։

1.8.8. ԿԱՀ-ը շահագործման մտցնելը պետք է կատարվի սահմանված կարգով՝ ընդունման հանձնաժողովի ակտի հիման վրա։

ԿԱՀ-ն արդյունաբերական շահագործման մտցնելուն կարող է նախորդել նրա փորձնական շահագործումը՝ մինչև 6 ամիս տևողությամբ։ ԿԱՀ-ի ստեղծումը և շահագործման մտցնելը կարելի է իրագործել մեկ կամ երկու հերթով։

ԿԱՀ-ն արդյունաբերական շահագործման ընդունելը պետք է կատարվի մտցվող հերթի համար նախատեսված բոլոր խնդիրներն արդյունաբերական շահագործման ընդունելուց անմիջապես հետո։

1.8.9. ԿԱՀ-ի շահագործումը կազմակերպելիս, տեխնիկական միջոցների համալիրի սպասարկման, ծրագրային ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների պարտականությունները պետք է սահմանվեն էներգաօբյեկտների, էներգաարտադրության կառավարման մարմինների ղեկավարների հրամաններով։

1.8.10. ԿԱՀ-ն սպասարկող ստորաբաժանումները պետք է ապահովեն.

ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման հուսալի շահագործումը,

էՀՄ-ով մշակված ինֆորմացիան ժամկետացանկի համաձայն համապատասխան ստորաբաժանումներին ներկայացնելը,

հաշվիչ տեխնիկայի արդյունավետ օգտագործումը՝ գործող նորմատիվներին համապատասխան,

կառավարման համակարգի կատարելագործումն ու զարգացումը, ներառյալ նոր խնդիրների ներդրումը, շահագործման մեջ գտնվող ծրագրերի արդիականացումը, ելակետային ինֆորմացիայի հավաքման և նախապատրաստման առաջադեմ տեխնոլոգիաների յուրացումը,

նորմատիվ-տեղեկատու ինֆորմացիայի դասակարգիչների մշակումը, ԿԱՀ-ի հարակից ստորակարգային մակարդակների հետ ինֆորմացիոն փոխգործողության կազմակերպումը,

ԿԱՀ-ի գործելու համար անհրաժեշտ հրահանգչային և մեթոդական նյութերի մշակումը,

ԿԱՀ-ի աշխատանքի, նրա տնտեսական արդյունավետության վերլուծումը, հաշվետվությունը ժամանակին ներկայացնելը։

1.8.11. Յուրաքանչյուր ԿԱՀ-ի սպասարկող անձնակազմը պետք է վարի, բացի նախագծայինից և գործարանայինից, տեխնիկական և շահագործական փաստագրում` ըստ էներգաարտադրության կառավարման ձեռնարկության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ցանկի։

1.8.12. ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների նորոգման-կանխարգելիչ աշխատանքները պետք է կատարվեն հաստատված ժամկետացանկին համապատասխան, դրանց նորոգման դնելու կարգը պետք է որոշվի հաստատված կանոնակարգով։

1.8.13. էներգաարտադրության ընկերությունների, կարգավարական ծառայությունների, էներգաօբյեկտների ղեկավարությունը պետք է կատարի ԿԱՀ-երի գործունեության, նրանց արդյունավետության վերլուծություն, իրագործի շահագործման հսկողությունը և մշակի ԿԱՀ-երի զարգացման ու կատարելագործման և նրանց տեխնիկական վերազինման միջոցառումներ։

 

1.9. Չափագիտական ապահովումը

 

1.9.1. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է կատարվի չափումների միասնությունը և պահանջվող ճշգրտությունն ապահովող համալիր միջոցառումներ։ Յուրաքանչյուր էներգաօբյեկտում կատարվող չափագիտական ապահովման միջոցառումների համալիրը պետք է ընդգրկի.

Պետական վերահսկման և հսկողության ենթակա չափման միջոցների (ՉՄ) ժամանակին հավաստման ներկայացնելը,

հավաստման ոչ ենթակա ՉՄ-երի չափաբերման աշխատանքների անցկացումը,

վկայագրված չափումների կատարման մեթոդիկաների (ՉԿՄ) օգտագործումը,

կիրառվող ՉՄ-երի ճշգրտության բնութագրերի և տեխնոլոգիական պարամետրերի չափումների ճշգրտության պահանջներին համապատասխանության ապահովումը և նախագծային փաստաթղթերի չափագիտական փորձաքննությունը,

ՉՄ-երի սպասարկումը, նորոգումը, չափագիտական վերահսկումը և հսկողությունը։

1.9.2. Չափագիտական ապահովման աշխատանքների կատարումը, դրանց կատարման վերահսկումը և հսկողությունը պետք է իրագործեն էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների, էներգաօբյեկտների և կազմակերպությունների չափագիտական ծառայությունները կամ այդ ծառայությունների պարտականությունները կատարող ստորաբաժանումները։

1.9.3. էներգակայանքների հանդերձվածությունը ՉՄ-երով պետք է համապատասխանի մատակարարման տեխնիկական պայմաններին և նախագծային-նորմատիվային փաստաթղթերին։

էլեկտրակայանքների ՉՄ-երով հանդերձման ծավալը պետք է ապահովի սարքավորումների տեխնիկական վիճակի և դրանց աշխատանքի ռեժիմի վերահսկումը, պաշարների մուտքի և ելքի, արտադրված, ծախսված և բաց թողնված էլեկտրաէներգիայի և ջերմության հաշվառումը, աշխատանքի անվտանգ պայմանների և սանիտարական նորմերի պահպանման վերահսկումը, շըջապատող միջավայրի պահպանման վերահսկումը։

1.9.4. Բոլոր ՉՄ-երը, ինչպես նաև ինֆորմացիոն-չափիչ համակարգերը (ԻՉՀ), պետք է լինեն սարքին վիճակում և միշտ պատրաստ չափումներ կատարելու։

1.9.5. Մինչև արդյունաբերական շահագործման մտցվելը, ինչպես նաև էներգաօբյեկտների հիմնական սարքավորումների շահագործման ընթացքում, ԻՉՀ-երի, այդ թվում՝ ՏՊ ԿԱՀ-ի և ԳԿԱՀ-ի կազմի մեջ մտնող, չափման անցուղիները պետք է ենթարկվեն հավասարման և չափաբերման։

1.9.6. Չհաստատված կամ չչափաբերված ԻՉՀ-երի, այդ թվում ՏՊ ԿԱՀ-ի կազմի մեջ մտնող, օգտագործումը աշխատանքի մեջ՝ արգելվում է։

1.9.7. Հավաստման են ենթակա այն բոլոր ՉՄ-երը, որոնք օգտագործվում են որպես նմուշային՝ ՉՄ-երի հավաստում և չափաբերում անցկացնելիս, և այն աշխատանքային ՉՄ-երը, որոնք կապ ունեն շրջակա միջավայրի պարամետրերի վերահսկման, աշխատանքի անվտանգության ապահովման հետ, օգտագործվում են էլեկտրական, ջերմային էներգիայի և վառելանյութի առևտրական հաշվառման (հաշվառքի) գործողություններ կատարելիս, ինչպես նաև երկրաբանական աշխատանքներում։

1.9.8. Հավաստման ենթակա ՉՄ-երի կոնկրետ ցանկը պետք է կազմվի յուրաքանչյուր էներգաօբյեկտում և ուղարկվի Հայպետստանդարտին։

1.9.9. Չափման միջոցները պետք է ժամանակին ներկայացվեն հավաստման՝ ժամկետացանկերին համապատասխան, որոնք կազմվում են էներգաօբյեկտի կողմից և հաստատվում են հավաստումը կատարող Հայպետստանդարտի չափագիտության ծառայության մարմնի կողմից։

1.9.10. ՉՄ-երի հավաստման արդյունքները պետք է վավերացվեն հավաստադրոշմով և հավաստման վկայականով, որոնց ձևը և դրոշման կարգը սահմանվում են Հայպետստանդարտի կողմից։

1.9.11. Չափաբերման են ենթակա այն բոլոր ՉՄ-երը, որոնք հավաստման ենթակա չեն, բայց օգտագործվում են էներգաօբյեկտներում սարքավորումների հուսալի և խնայողական աշխատանքը հսկելու համար, կարգաբերման, նորոգման և գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս։

1.9.12. ՉՄ-երի չափաբերումը պետք է կատարեն էներգաօբյեկտների չափագիտական ծառայությունները՝ համաձայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված չափաբերման ժամկետացանկի։

1.9.13. Եթե էներգաօբյեկտի չափագիտական ծառայությունը հնարավորություն չունի ՉՄ-երի չափաբերման աշխատանքներ կատարելու, ապա չափաբերումը պետք է կատարվի էներգաարտադրության ընկերության կամ չափաբերման աշխատանքներ կատարելու իրավունքով լիազորված այլ ձեռնարկության չափագիտական ծառայության կողմից։

1.9.14. ՉՄ-երի չափաբերման պարբերականությունը պետք է սահմանվի էներգաօբյեկտի չափագիտական ծառայության կողմից, համաձայնեցնելով տեխնոլոգիական ստորաբաժանումների հետ, և հաստատվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

1.9.15. ՉՄ-երի չափաբերման արդյունքները պետք է վավերացվեն տեղեկաթերթիկի մեջ նշումով, ՉՄ-ի վրա արվող չափաբերման նշանով կամ չափաբերման հավաստագրով, ինչպես նաև շահագործման փաստաթղթերում գրանցումով:

1.9.16. Պատշաճ կերպով ձևակերպված ՉՄ-երի չափաբերման արդյունքները էներգաօբյեկտի կողմից կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում, միջնորդական դատարանում, կառավարման պետական մարմիններում և այլուր` վեճերի քննարկման ժամանակ։

1.9.17. էներգաօբյեկտի չափագիտական ծառայությունների չափաբերման աշխատանքներ կատարելու, հավաստագրեր տալու կամ չափաբերման նշաններ դնելու իրավունքի լիազորման կարգը սահմանվում է ճյուղային նորմատիվային փաստաթղթերով։

1.9.18. Անհրաժեշտության դեպքում, էներգաօբյեկտի չափագիտական ծառայությունները կարող են չափաբերման աշխատանքների կատարման իրավունքի համար լիազորվել Հայպետստանդարտի կողմից։ Այդ դեպքում էներգաօբյեկտի չափագիտական ծառայությունը իրավունք ունի ՉՄ-երի չափաբերման հավաստագրեր տալ այն մարմնի անունից, որն իրեն լիազորել է։

1.9,19. էներգաօբյեկտներում տեխնոլոգիական պարամետրերի չափումները պետք է իրագործվեն սահմանված կարգով վկայագրված ՉԿՄ-ների համապատասխան։

1.9.20. ՉԿՄ-ների մշակման և վկայագրման կարգը որոշվում է Հայպետստանդարտի կողմից և սահմանվում է պետական և ճյուղային նորմատիվային փաստաթղթերով։

1.9.21. ՉՄ-երի և դրանց ճշգրտության բնութագրերի ընտրությունը պետք է կատարվի նախագծման փուլում, ՉԿՄ-ների և տեխնոլոգիական պարամետրերի չափման ճշգրտության պահանջները սահմանող, գործող պետական և ճյուղային նորմատիվային փաստաթղթերի հիման վրա։

1.9.22. Նախագծային փաստաթղթերը, աշխատանքային նախագծի կազմում, պետք է ենթարկվեն չափագիտական փորձաքննության, որը կատարվում է նախագծային կազմակերպության կամ այլ էներգաօբյեկտների և կազմակերպությունների չափագիտական ծառայության կողմից՝ ճյուղային փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

1.9.23. էներգասարքավորումների շահագործման ընթացքում տեխնոլոգիական պարամետրերի լրացուցիչ (նախագծով չնախատեսված) չափումների կազմակերպման անհրաժեշտության դեպքում ՉՄ-երի ընտրությունը պետք է կատարվի 1.9.19-1.9.22 կետերին համապատասխան:

1.9.24. ՉՄ-երի օպերատիվ սպասարկումը պետք է կատարի էներգաօբյեկտի ղեկավարության որոշմամբ նշանակված ստորաբաժանումների հերթապահ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմը։

1.9.25. ՉՄ-երի տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրագործի էներգաօբյեկտի ծառայության պարտականությունները կատարող ստորաբաժանումների անձնակազմը։

1.9.26. Առման սարքվածքների առաջնային փակող օրգանների նորոգումը, ծախսի չափման նեղացնող և այլ սարքվածքների, ջերմաստիճանի չափման տվիչների պաշտպանիչ պարկուճների բացումն ու տեղակայումը պետք է կատարի տեխնոլոգիական սարքավորումները նորոգող անձնակազմը, իսկ ընդունումը՝ էներգաօբյեկտի չափագիտական ծառայության պարտականությունները կատարող անձնակազմը։

1.9.27. Այն սարքավորումները սպասարկող անձնակազմը, որոնց վրա ՉՄ-եր են տեղակայված, պատասխանատվություն է կրում դրանց պահպանվածության և արտաքին տարրերի մաքրության համար ՉՄ-երի աշխատանքի բոլոր խախտումների մասին պետք է հաղորդվի էներգաօբյեկտի չափագիտական ծառայության պարտականությունները կատարող ստորաբաժանմանը։

1.9.28. Գրանցող սարքերը բացելը, եթե դա կապված չէ նրանց նորոգման, գրանցելն ապահովելու աշխատանքների հետ, թույլատրվում է միայն էներգաօբյեկտի չափագիտական ծառայության պարտականությունները կատարող ստորաբաժանման անձնակազմին, իսկ մատակարարողի կամ սպառողի հետ հաշվարկների համար օգտագործվող ՉՄ-երը բացել թույլատրվում է միայն նրանց ներկայացուցիչների հետ համատեղ։

1.9.29. Հավաստման ենթակա ՉՄ-երի պետական չափագիտական վերահսկումը և դրանց վիճակի և կիրառության հսկողությունը, պահպանելով չափագիտական կանոնները և նորմերը, իրագործում է ՀՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը։

1.9.30. Հավաստման ոչ ենթակա ՉՄ-երի չափագիտական վերահսկումը և դրանց վիճակի և կիրառության հսկողությունը, պահպանելով չափագիտական կանոնները և նորմերը, չափաբերման կատարումը պետք է իրագործեն էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների, էներգաօբյեկտների և կազմակերպությունների չափագիտական ծառայությունները։

 

1.10. Անվտանգության տեխնիկան

 

1.10.1. Անվտանգության տեխնիկայի ամբողջ աշխատանքը պետք է ուղղված լինի կազմակերպական միջոցառումների և տեխնիկական միջոցների համակարգ ստեղծելուն, որը կոչված լինի աշխատողների վրա արտադրական վտանգավոր գործոնների ազդեցությունը կանխելուն:

1.10.2. էներգաօբյեկտի սարքավորումները, շենքերն ու կառույցները և դրանց շահագործումն ու նորոգումը պետք է համապատասխանեն աշխատանքի պաշտպանության նորմատիվային ակտերի պահանջներին։

1.10.3. Պաշտպանության միջոցները, հարմարանքներն ու գործիքները, որոնք օգտագործվում են էներգաօբյեկտի սարքավորումների, շենքերի ու կառույցների սպասարկման համար, պետք է ժամանակին ենթարկվեն ստուգման ու փորձարկումների, աշխատանքի պաշտպանության գործող նորմատիվային ակտերին համապատասխան։

1.10.4. Ձեռնարկություններում պետք է մշակվեն և հաստատվեն աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգներ, ինչպես առանձին մասնագիտությունների աշխատողների (էլեկտրաեռակցողներ, հաստոցավարներ, փականագործներ, էլեկտրամոնտյորներ, լաբորանտներ, հավաքարարներ և այլն), այնպես էլ առանձին աշխատանքի տեսակների (աշխատանքներ բարձրության, մոնտաժային, կարգաբերման, նորոգման, փորձարկումների անցկացման և այլն) համար, համաձայն «Դրույթներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնների ու հրահանգների մշակման և հաստատման կարգի մասին»-ում և «Աշխատանքի պաշտպանության կանոնների և հրահանգների մշակման մեթոդական ցուցումներ»-ում շարադրված պահանջների։

1.10.5. Յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա աշխատանքային տեղում սպասարկվող սարքավորման և աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջները, և խստիվ կատարի այն։

1.10.6. էներգաօբյեկտներում աշխատանքի անվտանգության վերաբերյալ աշխատանքների կազմակերպումը պետք է համապատասխանի աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգի մասին ճյուղային դրույթներին:

Անվտանգության տեխնիկայի աշխատանքների ընդհանուր ղեկավարումն ու անձնական պատասխանատվությունը դրվում է էներգաօբյեկտի ղեկավար վրա։

էներգաարտադրական ընկերությունների և էներգաօբյեկտների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աշխատանքային տեղերում, արտադրական շինություններում, էներգաօբյեկտների տարածքներում ապահովել անվտանգ և առողջ աշխատանքի պայմաններ և հսկել դրանց համապատասխանությունը անվտանգության և արտադրական առողջապահության գործող պահանջներին, ինչպես նաև ժամանակին կազմակերպել աշխատող անձնակազմի ուսուցումը, գիտելիքների ստուգումը, հրահանգավորումը և նրանց կողմից աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման հսկողությունը։

Անձնակազմի վրա վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը վերացնելու անհնարինության դեպքում, ղեկավար և պաշտոնատար անձինք պարտավոր են անձնակազմին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով։

1.10.7. Յուրաքանչյուր դժբախտ դեպք, ինչպես նաև աշխատանքի անվտանգության պահանջների ցանկացած խախտում պետք է մանրամասն քննվի, բացահայտվեն ծագման պատճառներն ու մեղավորները և ձեռնարկվեն միջոցներ՝ նման դեպքերի կրկնումը կանխելու համար։ Դժբախտ դեպքերի մասին հաղորդումները, դրանց քննությունն ու հաշվառումը պետք է իրականացվի «Արտադրության մեջ դժբախտ դեպքերի քննության և հաշվառման մասին դրույթներ»-ին համապատասխան։

Դժբախտ դեպքերի ճիշտ և ժամանակին քննության և հաշվառման, համապատասխան ձևի ակտի ձևակերպման, դժբախտ դեպքերի պատճառների վերացման միջոցառումների մշակման ու իրականացման պատասխանատվությունը կրում է էներգաօբյեկտի (կազմակերպության) ղեկավարը։

1.10.8. Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված դժբախտ դեպքերի, այդ թվում նաև առողջությանը վնասող դեպքերի համար, պատասխանատվությունը կրում են էներգաօբյեկտի, կազմակերպության ղեկավարներն ու պաշտոնյա անձինք, որոնք չեն ապահովել անվտանգության և արտադրական առողջապահության պահանջների կատարումն ու չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դժբախտ դեպքերը կանխելու համար։ Պատասխանատվություն են կրում նաև այն աշխատողները, որոնք էլ հենց խախտել են անվտանգության տեխնիկայի Կանոնները, կամ աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող հրահանգները։

1.10.9. Մահացու վախճան ունեցող դժբախտ դեպքերի և խմբային դժբախտ դեպքերի քննությունների նյութերի հիման վրա պետք է թողարկվեն դժբախտ դեպքերի ընդհանրացնող ամփոփագրեր, քննության առնելով այն Էներգաօբյեկտի, կազմակերպության անձնակազմի հետ, ինչպես նաև մշակվեն նման դեպքերը կանխող միջոցառումներ։

1.10.10. Էներգաօբյեկտի, կազմակերպության ողջ անձնակազմը գործնականորեն պետք է ուսուցանվի առաջին բժշկական, և վերակենդանացման ծայրահեղ օգնություն ցույց տալու եղանակներին, ինչպես նաև անմիջապես դեպքի վայրում տուժողներին առաջին օգնություն ցույց տալու ձևերին, համաձայն հրահանգների պահանջների, ըստ «Հրահանգներ։ Էներգետիկ օբյեկտներում աշխատանքի ժամանակ տուժածներին ցույց տրվող առաջին բժշկական, ծայրահեղ և վերակենդանացման օգնությունը»։ Հրահանգների իմացության ստուգումները պետք է ուղեկցվեն անվտանգության տեխնիկայի Կանոնների վերաբերյալ գիտելիքների պարբերական ստուգումներով։

Ամեն տարի, առաջին բժշկական օգնություն ցույց տալու ունակությունները ամրապնդելու համար, ժամանակակից վարժասարքերի օգտագործումով, պետք է անցկացվեն անձնակազմի ուսուցումներ վերակենդանացման ձևերի վերաբերյալ:

1.10.11. Էլեկտրակայանի յուրաքանչյուր արտադրամասում, ենթակայաններում, ցանցերի տեղամասերում, լաբորատորիաներում և այլ օբյեկտներում, ինչպես նաև արտագնա բրիգադների ավտոմեքենաներում, պետք է լինեն դեղարկղիկներ կամ աոաջին օգնության պայուսակներ՝ դեղորայքի և բժշկական միջոցների մշտական պաշարով։

Անձնակազմը պետք է ապահովված լինի արտահագուստով, հատուկ կոշիկներով և այլ անհատական պաշտպանության միջոցներով, կախված կատարվող աշխատանքների բնույթից, և աշխատանքի ժամանակ պարտավոր Է օգտվել դրանցից։

Որոշակի աշխատանքների համար տրված պաշտպանական միջոցները ըստ նշանակության չօգտագործելու դեպքում, անձնակազմը կրում է պատասխանատվություն՝ դրա հետևանքով տեղի ունեցած դժբախտ դեպքի համար։

 

1.11. Հրդեհային անվտանգությունը

 

1.11.1. Սարքավորումները, շենքերը, կառույցները և դրանց շահագործումը պետք է համապատասխանեն հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին։

էներգաօբյեկտները պետք է սարքավորված լինեն հակահրդեհային ջրամատակարարման ցանցերով, հրդեհի հայտնաբերման և մարման կայանքներով՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

1.11.2. Յուրաքանչյուր աշխատող պետք է հստակ իմանա և կատարի ՀԱԿ-ի պահանջներն ու էներգաօբյեկտում սահմանված հակահրդեհային ռեժիմը, անձամբ թույլ չտա և կանխի այլ անձանց գործողությունները, որոնք կարող են առաջ բերել հրդեհ կամ բռնկում։

1.11.3. էներգաօբյեկտի աշխատողները պետք է անցնեն հակահրդեհային հրահանգավորում, կատարելագործեն հրդեհային անվտանգության իրենց գիտելիքները և որակավորման բարձրացման, և հակահրդեհային մարզումներին կանոնավոր մասնակցելու ժամանակ, և անցնեն ՀԱԿ-ի գիտելիքների պարբերական ստուգումներ կադրերի պատրաստման վերաբերյալ գործող փաստաթղթերին և սույն Կանոնների պահանջներին համապատասխան։

Հակահրդեհային մարզումների պարբերականությունը, խնդիրները և ծավալները պետք է որոշվեն՝ հաշվի առնելով, որ անձնակազմը պետք է ձեռք բերի հրդեհների մարման գործնական հմտություն, փոխգործակցելով հրշեջ ստորաբաժանումների հետ, չդադարեցնելով սարքավորումների ղեկավարումը։ Պետք է նախատեսվի օբյեկտներում և հրդեհային փորձարկադաշտում հակահրդեհային մարզումների անցկացման հերթագայում։

1.11.4. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է սահմանվի հակահրդեհային ռեժիմ և կատարվեն հակահրդեհային միջոցառումներ՝ ելնելով արտադրության առանձնահատկություններից, ինչպես նաև, հրշեջ պաշտպանության և էներգաօբյեկտի աշխատողները համատեղ, պետք է մշակեն հրդեհի մարման օպերատիվ պլան, համաձայն «էներգետիկ ձեռնարկություններում օպերատիվ պլանների և հրդեհների մարման քարտերի կազմման մեթոդական ցուցումներ»-ի։

Հրդեհի մարման օպերատիվ պլանը հիմնական փաստաթուղթ է, որը որոշում է էներգաօբյեկտի անձնակազմի գործողությունները հրդեհի ծագման ժամանակ, հրդեհի մարման կարգը լարման տակ գտնվող էլեկտրակայանքներում, հրշեջ ստորաբաժանումների անձնակազմի հետ փոխգործողությունները, ինչպես նաև հրդեհամարման այլ ուժերի և միջոցների օգտագործումը։

1.11.5. էներգաօբյեկտում հրդեհի մարման ղեկավարը, մինչև առաջին հրշեջ ստորաբաժանման ժամանումը, հանդիսանում է հերթափոխի ավագը (էլեկտրակայանի հերթափոխի պետ, ենթակայանի հերթապահ ինժեներ) կամ էներգաօբյեկտի ղեկավարը։

Առաջին հրշեջ ստորաբաժանման ժամանելուն պես, հերթափոխի ավագը (Էներգաօբյեկտի ղեկավարը) պարտավոր է հրշեջ ստորաբաժանման ավագ հրամանատարին տեղեկացնել հրդեհի մարման համար ձեռնարկված միջոցառումների մասին և նրան հանձնել հրդեհի մարման ղեկավարումը։

1.11.6. Էներգաօբյեկտի յուրաքանչյուր արտադրամասում, լաբորատորիայում, արհեստանոցում, բաժնում և այլ ստորաբաժանումներում պետք է մշակվեն, օբյեկտային Հրշեջ պաշտպանության հետ (նրա առկայության դեպքում) համաձայնեցված, Էներգաօբյեկտի ղեկավարի կողմից հաստատված, հրդեհային անվտանգության և հակահրդեհային ռեժիմի կոնկրետ միջոցառումների հրահանգներ։

1.11.7. Բոլոր էներգաօբյեկտներում և վերանորոգման ձեռնարկություններում պետք է ստեղծվեն տեխնիկական ղեկավարի կողմից ղեկավարվող հրդեհատեխնիկական հանձնաժողովներ, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում՝ կամավոր հրշեջ կազմավորումներ, որոնք իրենց աշխատանքը կկատարեն համաձայն գործող դրույթների։

1.11.8. Հրդեհի մարման և ազդանշանման ավտոմատ և այլ կայանքների տեխնիկական սպասարկումը պետք է իրականացնի էներգաօբյեկտի անձնակազմը՝ տեղային հրահանգներին համապատասխան, հակավթարային և ռելեային պաշտպանության սպասարկման համանմանությամբ։ Հրդեհի մարման առաջնային միջոցները պետք է պահվեն աշխատանքի համար մշտապես պատրաստ վիճակում, իսկ նրանց տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվի «էներգետիկ ձեռնարկություններում կրակի մարման առաջնային միջոցների պահպանման և օգտագործման հրահանգներ»-ին համապատասխան։

1.11.9. Հակահրդեհային ջրատարների տեղամասերի անջատման, ճանապարհների և անցումների փակման, հակահրդեհային ջրամատակարարման տեխնոլոգիական սարքավորումների նորոգման, ինչպես նաև հակահրդեհային ավտոմատիկայի և ազդասարքերի անջատումների հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն համապատասխան տեղամասերի (կայանքների) հրդեհային անվտանգության և շահագործման համար պատասխանատու անձի հետ համաձայնեցնելով, միայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի գրավոր թույլտվությունից և օբյեկտային հրշեջ պաշտպանությանը (նրա առկայության դեպքում) ծանուցելուց հետո։

1.11.10. էներգաօբյեկտներում եռակցման և այլ հրդեհավտանգ, այդ թվում նաև նորոգող, մոնտաժային և այլ կապալառու կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքները պետք է կատարվեն «էներգետիկ-ձեռնարկություններում հրային աշխատանքների կատարման դեպքում հրդեհային անվտանգության միջոցառումների հրահանգներ»-ի պահանջներին համապատասխան։

1.11.11. Օբյեկտներում հակահրդեհային ռեժիմ կազմակերպելու ժամանակ պատասխանատվություն կրում են.

էներգաօբյեկտի և կազմակերպության ղեկավարները՝ ընդհանուր հակահրդեհային վիճակի, հակահրդեհային միջոցառումների և ռեժիմի պահանջների կատարման կազմակերպման, օբյեկտում ստեղծված կամավոր հրշեջ կազմավորումների աշխատանքի համար,

տեխնիկական ղեկավարները՝ հրդեհատեխնիկական հանձնաժողովի աշխատանքի, հրդեհի մարման միջոցների և հակահրդեհային ավտոմատիկայի համակարգերի տեխնիկական վիճակի, նորմատիվային հակահրդեհային պահանջների կատարման կազմակերպման և անձնակազմի նախապատրաստման համար,

ստորաբաժանումների ղեկավարները և ինժեներա-տեխնիկական աշխատողները՝ նրանց կցված օբյեկտների կամ տեղամասերի հակահրդեհային վիճակի և անձնակազմի նախապատրաստման համար։

1.11.12. Հրդեհի բռնկման յուրաքանչյուր դեպք պետք է քննվի համապատասխան «էներգետիկական օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քննման և հաշվառման մասին՝ հրահանգների» հատուկ նշանակված հանձնաժողովի կողմից, պարզելու համար պատճառները, վնասները, հրդեհի բռնկման առաջացման համար մեղավորներին, և ճյուղի այլ օբյեկտներում հակահրդեհային միջոցառումներ մշակելու համար։

 

1.12. Բնապահպանական պահանջների կատարումը

 

1.12.1. էներգակայանքների աշխատանքի ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն կանխելու կամ սահմանափակելու շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի արտանետումները մթնոլորտ և ջրնետումներ` ջրային օբյեկտներ, աղմուկը, թրթռումը, էլեկտրական և մագնիսական դաշտերն ու այլ վնասակար ֆիզիկական ազդեցությունները, ինչպես նաև օգտագործվող ջրի անվերադարձ կորուստներն ու ծավալները կրճատելու համար։

1.12.2. Մթնոլորտ արտանետված աղտոտող նյութերի քանակը չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի արտանետումների (սահմանաքանակի) նորմերը։ Աղտոտող նյութերի ջրնետումը ջրային օբյեկտներ չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի նորմերը, կամ ժամանակավոր համաձայնեցված ջրնետումներին, որոնք սահմանվում են յուրաքանչյուր էներգաօբյեկտի համար, շրջակա միջավայրի պահպանության հատուկ լիազորված պետական մարմինների կողմից։

էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը չպետք է գերազանցի այդ գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը, իսկ աղմկային ազդեցությունը՝ սարքավորումների ձայնային հզորության նորմը, որոնք սահմանված են համապատասխան սանիտարական նորմերով ու ստանդարտներով։

1.12.3. Այն դեպքերի համար, երբ հայտարարվում է խիստ անբարենպաստ օդերևութաբանական պայմաններ, յուրաքանչյուր ջերմային էլեկտրակայան և ջեռուցման կաթսայատուն պետք է ունենա մթնոլորտ կատարվող վնասակար արտանետումների նվազեցման միջոցառումների պլան` համաձայնեցված տարածքային բնապահպանական մարմինների հետ։

1.12.4. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է մշակված լինեն միջոցառումներ՝ կանխելու համար աղտոտող նյութերի վթարային և այլ համազարկային արտանետումներն ու թափումները (վարնետքերը) շրջակա միջավայր։

1.12.5. էներգաօբյեկտներում, որտեղ գոյանում են թունավոր թափոններ, պետք է ապահովեն նրանց ժամանակին օգտագործումը, վնասազերծումն ու թաղումը հատուկ դաշտերում, որոնք գտնվում են տեղային կամ տարածքային վարչության տնօրինության ներքո։ Թափոնների պահեստավորումը կամ թաղումը էներգաօբյեկտի տարածքում, չի թույլատրվում։

1.12.6. Առողջապահական հաստատված նորմերի ու բնապահպանական պահանջների պահպանումը չապահովող սարքավորումներով էլեկտրակայանքների շահագործումն արգելվում է։

1.12.7. էներգակայանքների հիմնական և օժանդակ սարքավորումների շահագործման ժամանակ, ջրային օբյեկտները աղտոտումից պահպանելու նպատակով, պետք է ղեկավարվել «շրջակա բնական միջավայրի պաշտպանությանը վերաբերվող» ՀՀ օրենսդրությամբ, ջրային օբյեկտները աղտոտումից պահպանելու մասին պետական և ճյուղային ստանդարտներով, ջրօգտագործման, մակերևութային ջրերը կեղտոտումից պահպանելու, ՋԷԿ-երի արտադրական այլ ձեռնարկությունների կեղտաջրերի մաքրման և ջրամբարների շահագործման վերաբերյալ գործող նորմատիվային կանոններով, հրահանգներով, հանձնարարականներով։

1.12.8. Կեղտաջրերի մաքրման և մշակման կայանքները պետք է ընդունվեն շահագործման՝ մինչև ջերմաէներգետիկ սարքավորումների նախագործարկման մաքրումը սկսելը։

1.12.9. էլեկտրակայանների և ջեռուցման կաթսայատների սարքավորումների շահագործման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել շրջակա բնական միջավայրի պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությամբ, մթնոլորտի աղտոտումը կանոնակարգող պետական և ճյուղային ստանդարտներով, ներկայումս գործող «Ջերմային էլեկտրակայաններում և կաթսայատներում մթնոլորտ կատարվող արտանետումների վերահսկումը կազմակերպելու կանոններով», «Ջերմային էլեկտրակայաններում մթնոլորտ կատարվող արտանետումների վերահսկման կազմակերպման տիպային կանոնադրությամբ», «Գազամաքրման կայանքների շահագործման կանոններով», «Ջերմային էլեկտրակայանների կաթսաներից ծխագազերի հետ արտանետվող ազոտի օքսիդների հաշվարկման մեթոդական ցուցումներ»-ով, Հայկական էներգահամակարգի էլեկտրական կայանների և ցանցերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների հետաքննության և հաշվառման վերաբերյալ հրահանգով և այլ տեղային պայմանների համար կազմված հրահանգներով։

1.12.10. էլեկտրական ցանցերի և ենթակայանների շահագործման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել «Փոփոխական հոսանքի օդային էլեկտրահաղորդման գծերից ստեղծվող էլեկտրական դաշտի ազդեցությունից բնակչությանը պաշտպանելու առողջապահական նորմերով ու կանոներով» և «էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների նախագծման, շինարարության և շահագործման ժամանակ էկոլոգիական նորմատիվների ապահովման մեթոդական հանձնարարականներով»։

1.12.11. էներգաօբյեկտները պարտավոր են վերահսկել և հաշվի առնել աղտոտող նյութերի արտանետումներն ու թափումները, ջրային աղբյուրներից վերցվող և նորից այնտեղ թափվող ջրի ծավալները, ինչպես նաև վերահսկել էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը էլեկտրահաղորդման օդային գծերի սանիտարապաշտպանական գոտում։

1.12.12. Շրջակա միջավայր կատարվող աղտոտող նյութերի արտանետումների, վերցվող և թափվող ջրերի ծավալների հսկողության համար յուրաքանչյուր էներգաօբյեկտ պետք է հագեցված լինի մշտական գործող ավտոմատ սարքերով, իսկ դրանց բացակայության կամ օգտագործման անհնարինության դեպքում, պետք է օգտագործվեն անմիջական պարբերական չափումներ և հաշվարկային մեթոդներ։ էլեկտրական ցանցերը պետք է հանդերձված լինեն էլեկտրական և մագնիսական դաշտերը չափող սարքերով։

 

1.13. Տեխնիկական շահագործման կանոնների կատարման պատասխանատվությունը

 

1.13.1. Սույն Կանոնների իմացությունն ու կատարումը պարտադիր է էներգաօբյեկտի և ծառայությունների, ինչպես նաև կարգաբերման, շինարարական, մոնտաժային, նախագծային և գիտահետազոտական կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների համար, այն ծավալով, որը պարտադիր է համապատասխան պաշտոնի և մասնագիտության համար։

1.13.2. Էներգաօբյեկտի բնականոն շահագործման համար պատասխանատվություն է կրում սեփականատերը (էներգաօբյեկտի ղեկավարը)։ Յուրաքանչյուր էներգաօբյեկտում կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ և ղեկավարի հրամանով պետք է բաշխվեն սարքավորումների, շենքերի, կառույցների և հաղորդակցուղիների սպասարկման գործառնությունները արտադրական ստորաբաժանումների միջև (արտադրամասերի, շրջանների, տեղամասերի, լաբորատորիաների և այլն) և նշանակվեն էներգակայանքների բոլոր տարրերի վիճակի և անվտանգության շահագործման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև որոշվեն ողջ անձնակազմի պաշտոնեական պարտականությունները։

1.13.3. Անձինք, որոնք պատասխանատու են սարքավորումների, շենքերի և կառույցների վիճակի և անվտանգ շահագործման համար, պետք է ապահովեն. էներգաօբյեկտի շահագործումը հրահանգների և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, էներգակայանքի վիճակի հսկողությունը, կայանքի և նրա տարրերի աշխատանքի խափանման քննությունն ու հաշվառումը, շահագործանորոգման փաստաթղթերի վարումը։

1.13.4. Ճյուղի յուրաքանչյուր աշխատող իր պարտականությունների շրջանակներում պետք է ապահովի էլեկտրակայանի և ցանցերի սարքավորումների, շենքերի, կառույցների համապատասխանությունը սարքման և անվտանգ շահագործման կանոններին, ՀԱԿ-ին և ԱՏԿ-ին, պահի ու պահպանի ձեռնարկության և կազմակերպության ունեցվածքը։

1.13.5. Էներգաօբյեկտների, կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատվություն են կրում իրենց ենթակա անձնակազմի կողմից սույն կանոնների պահպանման համար։

1.13.6. Սույն Կանոնների խախտումը առաջ է բերում իր հետ կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն, որը սահմանված է գործող օրենսդրությամբ և պաշտոնեական հրահանգներով։

1.13.7. Սույն Կանոնները չպահպանելու դեպքում, որը առաջ է բերել էներգակայանքի աշխատանքի խանգարում, հրդեհ կամ մարդկանց հետ կապված դժբախտ դեպքեր, անձնական պատասխանատվություն են կրում.

աշխատողները, որոնք անմիջականորեն սպասարկել և վերանորոգել են սարքավորումը, շենքերն ու կառույցները` իրենց մեղքով տեղի ունեցած յուրաքանչյուր խախտման համար,

էլեկտրական և ջերմային ցանցերի, էներգահամակարգի, միացյալ և միասնական էներգահամակարգի հերթափոխի պետերը, ինչպես նաև հերթապահ և օպերատիվանորոգող անձնակազմը, կարգավարները՝ խախտումների համար, որոնք թույլ են տվել իրենք, կամ անմիջապես իրենց ենթակա անձնակազմը, որոնք աշխատանքը կատարել են նրանց ցուցումներով (կարգադրությամբ),

էլեկտրակայանների, ջեռուցման կաթսայատների, նորոգող ձեռնարկությունների արտադրամասերի և բաժինների պետերը, նրանց տեղակալները, վարպետներն ու ինժեներները, տեղային արտադրական ծառայությունների, էլեկտրացանցերի տեղամասերի և նորոգող մեխանիկական ծառայությունների պետերը, նրանց տեղակալները, վարպետներն ու ինժեներները, ջերմային ցանցերի շրջանների պետերը, նրանց տեղակալները, վարպետներն ու ինժեներները, ենթակայանների պետերը՝ իրենց կամ իրենց ենթակաների կողմից թույլ տված խախտումների համար,

էներգաօբյեկտների և կազմակերպությունների տնօրենները, տեխնիկական ղեկավարներն ու նրանց տեղակալները՝ իրենց ղեկավարության տակ գտնվող ձեռնարկություններում թույլ տրված խախտումների համար,

գերատեսչական արտադրական ծառայությունների պետերը, ինժեներա-տեխնիկական աշխատողները՝ իրենց կողմից թույլ տրված խախտումների և այդ ծառայությունների աշխատողների մեղքով կատարված խախտումների համար, որոնք տեղի են ունեցել նրանց կցված տեղամասերում կամ էներգաօբյեկտի սարքավորումներում,

գերատեսչությունների ղեկավարները՝ էներգաօբյեկտներում և էներգահամակարգի կազմակերպություններում տեղի ունեցած խախտումների համար,

նախագծային, կոնստրուկտորական, նորոգող, կարգաբերող, հետազոտական և մոնտաժային կազմակերպությունների ղեկավարներն ու ինժեներատեխնիկական աշխատողները՝ իրենց և իրենց ենթակաների կողմից թույլ տրված խախտումների համար։

1.13.8. էներգաօբյեկտի կամ կազմակերպության ստորաբաժանման ղեկավարը կրում է անձնական պատասխանատվություն՝ իր որոշման կամ կարգադրության համար, որն ընդունվել է սույն Կանոնների խախտումով։

1.13.9. Սարքավորումների բոլոր գործարանային թերությունների, շենքերի և կառույցների վնասման դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել արտադրող գործարանի, նախագծային, շինարարական և մոնտաժային կազմակերպությունների մեղքով՝ էներգաօբյեկտների ղեկավարները սահմանված կարգով կարող են բողոքագիր ներկայացնել։

1.13.10. Կողմնակի կազմակերպությունների և անհատ մարդկանց կողմից էներգաօբյեկտների ենթակայության տակ գտնվող էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերի, հիդրոտեխնիկական կառույցների և նրանց ստուգիչ-չափիչի սարքավորումների, ստորգետնյա հաղորդակցուղիների և սարքավորումների վնասման դեպքերում, էներգաօբյեկտների ղեկավարները պետք է կազմեն ակտ և այն հանձնեն տեղական իրավապահ մարմիններին՝ սահմանված կարգով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

2. ՏԱՐԱԾՔ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

2.1. Տարածքը

 

2.1.1. էներգաօբյեկտի տարածքների, շենքերի ու կառույցների շահագործման և սանիտարատեխնիկական պատշաճ վիճակը ապահովելու համար պետք է կատարվեն և պահվեն սարքին վիճակում.

շենքերից, կառույցներից, ողջ տարածքից մակերեսային և գետաջրերի հեռացման համակարգերը (ջրաքաշներ, ջրակալներ, կողմնատար առուներ, ջրահեռացման ուղիներ և այլն),

արտանետիչ խողովակաշարերի աղմուկի խլացուցիչները, ինչպես նաև այլ սարքվածքներ ու կառուցվածքներ, որոնք նախատեսված են տեղափակելու աղմուկի աղբյուրներն ու իջեցնելու նրա մակարդակը մինչև պահանջվող նորմերը,

ջրմուղի, կոյուղու, ջրաքաշման, ջերմաֆիկացման, տրանսպորտային, գազային և հեղուկ վառելիքների ցանցերն ու նրանց կառուցվածքները,

խմելու ջրի աղբյուրները, ջրամբարներն ու ջրամատակարարման աղբյուրների պահպանության սանիտարական գոտիները,

երկաթուղային գծերն ու անցատեղերը, ավտոմոբիլային ճանապարհները, հրշեջ երթանցները, հրշեջ ջրածորանները (հիդրանտներ), ջրավազանները, հովարանները տանող մուտքերը, կամուրջները, հետիոտն ճանապարհներն ու անցումները և այլն,

հակասողանքային, հակափլվածքային, ափերի ամրացման, հակաձնահյուսքային, հակահեղեղային կառուցվածքները,

հիմնագծային և աշխատանքային հենանիշներն ու նշանակետերը, գետնաջրերի ռեժիմին հետևելու համար պիեզոչափերն ու ստուգման հորատանցքերը,

պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցների համալիրը (ցանկապատեր, պարիսպներ, ստուգման անցագրային կետեր, պահակակետեր, ծառայողական շինություններ),

շանթապաշտպանության և հողակցման համակարգերը:

Դրանից բացի պետք է հետևողականորեն իրականացնել տարածքի կանաչապատում և բարեկարգում։

2.1.2. Փակ տարածքներում, գետնի տակ թաքնված ջրմուղի, կոյուղու, ջերմաֆիկացման, ինչպես նաև գազամուղների, օդամուղների և մալուխների հաղորդակցման ուղիները ցուցանիշների օգնությամբ պետք է նշվեն գետնի մակերևույթի վրա։

2.1.3. էներգաօբյեկտի տարածքում թափառող հոսանքների առկայության դեպքում, պետք է ապահովված լինի ստորգետնյա մետաղական կառուցվածքների ու հաղորդակցման ուղիների էլեկտրաքիմիական պաշտպանությունը կոռոզիայից։

2.1.4. Հետևողական կերպով, հատկապես անձրևների ժամանակ, պետք է հսկողություն սահմանել լանջերի, թեքությունների, փոսերի, փորվածքների վրա և անհրաժեշտության դեպքում, նրանց ամրացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։

2.1.5. Գարնանը ջրահեռացման բոլոր ցանցերն ու սարքվածքները պետք է զննվեն և նախապատրաստվեն ձնհալքի ջրերի բաց թողնման համար։ Մալուխների, խողովակների, օդափոխման ուղիների՝ պատերի միջով անցնելու տեղերում, խցվածքները պետք է ամրացվեն, իսկ պոմպահանման մեխանիզմները բերվեն աշխատանքային պատրաստ վիճակի։

2.1.6. էլեկտրակայաններում պետք է անցկացվեն գետնաջրերի ռեժիմի ստուգում՝ ըստ ստուգման հորատանցքերում եղած ջրի մակարդակի (պիեզոչափերով), շահագործման առաջին տարում առնվազն ամիսը մեկ, հետագա տարիներին՝ կախված գետնաջրերի մակարդակի փոփոխությունից, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ։ Կարստային (լուծվող ապարների) գոտիներում գետնաջրերի ռեժիմների ստուգումները պետք է կազմակերպվեն հատուկ ծրագրերին համապատասխան, տեղային հրահանգներով նախատեսվող ժամկետներում: Հորատանցքերից քիմիական վերլուծության համար ջրի նմուշառումն ու ջերմաստիճանի չափումը պետք է իրականացվեն տեղային հրահանգներին համապատասխան։ Արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյաններում։

2.1.7. էներգաօբյեկտի թափոնների խոշոր կուտակիչներում պետք է կազմակերպվեն ստորգետնյա ջրերի որակի կանոնավոր քիմիա-վերլուծական ստուգումներ, կես տարին մեկ պարբերականությամբ՝ դիտարկվող ցանցի հորատանցքերից։ Վերլուծության արդյունքները պետք է փոխանցվեն երկրաբանական տարածքային կազմակերպություն։

2.1.8. էներգաօբյեկտի տարածքում նստվածքային, սողանքային երևույթներ, բնահողի փքվածություն հայտնաբերելու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ վերացնելու պատճառները, որոնք բերել են բնահողի բնականոն պայմանների խախտման և վերացվեն դրանց հետևանքները։

2.1.9. Օտարման գոտու տարածքում շենքերի և կառույցների շինարարություն կարելի է իրականացնել միայն նախագծի առկայության դեպքում. Օտարման գոտու սահմաններում բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները կարող են կատարվել միայն էներգաօբյեկտի ղեկավարի թույլտվությամբ։ Շենքերի և կառույցների շինարարությունը գազանցքերի (ծխանցքների) և կամրջակների (էստակադների) տակ՝ արգելվում է։

2.1.10. Երկաթուղային ճանապարհները, կամուրջներն ու նրանց վրայի կառույցները, որոնք գտնվում են էլեկտրակայանի տնօրինության ներքո, պետք է պահպանվեն և նորոգվեն «Երկաթուղիների տեխնիկական շահագործման կանոններ»-ին համապատասխան։

2.1.11. Ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների և նրանց վրա գտնվող կառույցների պահպանումն ու նորոգումը պետք է համապատասխանի «Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և նորոգման տեխնիկական կանոններ»-ի պահանջներին։

2.1.12. Տեղային հրահանգով որոշված ժամկետներում և նրանում սահմանված ծավալով կամուրջների վրա պետք է կազմակերպվեն դիտարկումներ՝ հետևյալ ցուցանիշների համար.

հենարանների նստվածքներն ու տեղաշարժերը, թռիչքային կառուցվածքի հեծանների (ֆերմաների) բարձրությունների և նրանց հատակագծային, ինչպես նաև երթևեկելի մասի դիրքերի որոշումը։

Դրա հետ միասին հիմնական կամուրջները 10 տարին մեկ, իսկ փայտյա կամուրջները՝ 5 տարին մեկ պետք է զննվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փորձարկվեն։

Կամրջի փորձարկումն առանց նրա նախնական զննման, արգելվում է։

Միաեռակցված, միագամված, ինչպես նաև եռակցումով ուժեղացված պողպատյա և երկաթբետոնե սալով միավորված մետաղական թռիչքային կառուցվածքները, պետք է դիտարկվեն ձմռանը՝ առնվազն ամիսը մեկ, իսկ -200C-ից (2-ից ցածր ջերմաստիճանների դեպքում՝ ամեն օր։

2.1.13. Ցածր ջերմաստիճանների ժամանակաշրջանում կամրջի երթևեկելի մասը, ինչպես նաև կամրջի մոտեցումները, պետք է մաքրվեն ձյունից և սառույցից։

 

2.2. Արտադրական շենքերը, կառույցները ԵՎ սանիտարատեխնիկական սարքվածքները

 

2.2.1. էներգաօբյեկտի արտադրական շենքերն ու կառույցները պետք է պահպանվեն սարքին վիճակում, որն էլ կապահովի նրանց երկարատև և հուսալի օգտագործումը՝ ըստ նշանակության։ Վերջինս կապահովի անձնակազմի աշխատանքի անվտանգությունն ու կբավարարի տեխնիկական նորմերի պահանջները։

2.2.2. Շահագործման ընթացքում էներգաօբյեկտի շենքերն ու կառույցները պետք է ենթարկվեն կանոնավոր դիտարկումների այն ծավալով, որը որոշված է տեղային հրահանգով։

Տարվա ընթացքում 2 անգամ (գարնանն ու աշնանը), կանոնավոր դիտարկումների հետ միաժամանակ, շենքերի և կառույցների արատներն ու վնասվածքները բացահայտելու համար, պետք է անցկացվեն ստուգումներ, իսկ տարերային աղետներից (փոթորկային քամիներ, մեծ տեղատարափներ կամ ձյունատեղում, հրդեհներ, 5 բալ և ավել ուժգնության երկրաշարժեր և այլն) կամ վթարներից հետո՝ արտահերթ ստուգումներ։

Հիմնական արտադրական շենքերի ու կառույցների շինարարական կառուցվածքները ըստ էներգաօբյեկտի ղեկավարի կողմից հաստատված և գլխավոր նախագծողի հետ համաձայնեցված ցանկի, 5 տարին մեկ, մասնագիտացված կազմակերպության կողմից, պետք է ենթարկվեն տեխնիկական զննման։

2.2.3 Գարնանային զննումների ժամանակ պետք է ճշտվեն շենքերի, կառույցների և սանիտարատեխնիկական համակարգերի վերանորոգման աշխատանքների ծավալները, որոնք նախատեսվում են կատարելու ամռանը, և որոշել հիմնական նորոգումների աշխատանքների ծավալները՝ հաջորդ տարվա պլանների մեջ մտցնելու համար։

Աշնանային զննումների ժամանակ պետք է ստուգվեն շենքերի և կառույցների ձմռան նախապատրաստվածությունը։

2.2.4. էլեկտրակայաններում շենքերի, կառույցների և սարքավորումների հիմքերի նստվածքներին հետևելու համար պետք է կազմակերպվեն դիտարկումներ՝ շահագործման առաջին տարում՝ 3 անգամ, երկրորդ տարում՝ 2 անգամ, իսկ հետագայում, մինչև հիմքերի նստվածքների կայունացումը՝ տարին մեկ, նստվածքների կայունացումից հետո (1 մմ և ավելի պակաս տարվա ընթացքում) առնվազն 5 տարին մեկ։

2.2.5. Ստորգետնյա լեռնային մշակումների տարածքներում, գործող սարքավորումների կողմից դինամիկ կիպացման ենթարկված բնահողերում, նստվածք տվող բնահողերում, կարստային գոտիներում, երկարամյա սառածության շրջաններում, 7 և ավելի բալանոց սեյսմիկ շրջաններում շենքերի ու կառույցների զննումները, հիմքերի նստվածքների, շինարարական կառուցվածքների ձնախախտման դիտարկումները պետք է անցկացվեն հատուկ ծրագրերով` տեղային հրահանգներով նախատեսված ժամկետներում, բայց` առնվազն երեք տարին մեկ։

2.2.6. էլեկտրակայանի ծխնելույզներն ու գազատարները պետք է ենթարկվեն արտաքին զննման՝ տարին մեկ (գարնանը)։ Ծխնելույզի ներքին զննումները պետք է իրականացվեն շահագործման հանձնելու 5-րդ տարում, իսկ հետագայում՝ ըստ անհրաժեշտության, բայց՝ առնվազն 15 տարին մեկ։

Աղյուսե և միաձույլ ներպատվածքով ծխնելույզների ներքին զննումները կարելի է փոխարինել ջերմացույցայինով՝ առնվազն 5 տարին մեկ զննման հաճախականությամբ։

2.2.7. Շենքերի, կառույցների, սարքավորումների հիմքերի դիտարկումների ժամանակ պետք է ստուգվեն շարժական հենարանների, մետաղական կառուցվածքների զոդված, գամված և հեղույսային միացությունների, ջերմաստիճանային կարերի, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների եզրամիացումների տեղերի ու լցափակված մասերի, երկաթբետոնե կառուցվածքների ամրանների ու բետոնի (կոռոզիայի հայտնվելու կամ ձևախախտման դեպքում), կռունկների կռունկատակի կառուցվածքների ու դինամիկական և ջերմային բեռնվածության ու ազդեցության ենթարկված տեղամասերի վիճակները։

2.2.8. Ջրամշակման կայանքների շինություններում պետք է ստուգվեն և պահպանվեն սարքին վիճակում. ջրաքաշման ուղիները, վաքերը, գետնախորշերը, աղային խորշերի և մակարդվածքի (կոագուլյանտի) խոնավ պահպանության խորշերի պատերը, թթուների և ալկալիների չափանոթների սրահների հատակները։

2.2.9. Շինարարական կառուցվածքներում ճեղքերի, կոտրվածքների և վնասվածության այլ արտաքին նշանների հայտնաբերման դեպքում, այդ կառուցվածքների նկատմամբ պետք է սահմանվի հսկողություն` փարոսի օգտագործմամբ և գործիքային չափումների օգնությամբ։

Արատների հայտնաբերման մասին տեղեկությունները պետք է մտցվեն շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի մատյանի մեջ՝ սահմանելով հայտնաբերված արատների վերացման ժամկետները։

2.2.10. Շենքերի, կառույցների կրող և պարսպող կառուցվածքներում անցքերի բացումը, որմնաբացվածքների փորումը, տեխնոլոգիական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, խողովակաշարերը, այլ սարքավորումների սարքման, ապասարկման և նորոգման ժամանակ օգտագործվող ամբարձիչ սարքվածքները շինարարական կառուցվածքների վրա տեղադրելը, նրանցից կախելը և ամրացնելը, շենքի հիմնակմախքի կապերի կտրումը՝ առանց համաձայնեցնելու նախագծային կազմակերպության և շենքի (կառույցի) շահագործման համար պատասխանատու անձի հետ, ինչպես նաև պահուստային սարքավորումներ, այլ առարկաներ ու նյութեր ոչ սահմանված տեղերում պահելը արգելվում է։

Ծածկի յուրաքանչյուր տեղամասի համար նախագծային տվյալների հիման վրա պետք է որոշվեն սահմանային բեռնվածքները, նշվեն ցուցանակների վրա և տեղադրվեն տեսանելի տեղերում։

Շահագործման ընթացքում ծածկերի կրողունակության փոփոխության (նվազման) դեպքում թույլատրելի բեռնվածությունները պետք է ճշգրտվեն, հաշվի առնելով զննումների և հավաստված հաշվարկներով բացահայտված տեխնիկական վիճակը։

2.2.11. Շենքերի և կառույցների ծածկերը պետք է մաքրվեն աղբից, մոխրային նստվածքներից և շինարարական նյութերից։ Հեղեղային ջրերի հեռացման համակարգերը պետք է մաքրվեն և փորձարկվեն։

2.2.12. Շենքերի և կառույցների մետաղական կառուցվածքները պետք է պաշտպանվեն քայքայումից։ Հակաքայքայիչ պաշտպանության արդյունավետության նկատմամբ պետք է հսկողություն սահմանվի։

2.2.13. էներգաօբյեկտների սրահների և սարքավորումների գունավորումը պետք է բավարարի արդյունաբերական գեղագիտության, առողջապահության և խողովակաշարերը տարբերիչ գույներով ներկելու հրահանգի պահանջներին։

Շենքերի ճակատների, հիմնական շինությունների ինտերիերի (ներսույթի) բոլոր տեսակի շեղումները նախագծային լուծումներից, պետք է համաձայնեցվեն նախագծային կազմակերպության հետ։

2.2.14. Շինարարական կառուցվածքները, շենքերի, կառույցների, սարքավորումների հիմքերը պետք է պահպանված լինեն հանքային յուղերի, թթուների, ալկալիների, շոգու և ջրի ներթափանցումներից։

2.2.15. Ջեռուցման և օդափոխման համակարգերի տեխնիկական վիճակն ու նրանց աշխատանքի ռեժիմը պետք է ապահովեն օդային միջավայրի նորմավորված պարամետրեր, էներգետիկ սարքավորումների աշխատանքի հուսալիություն և շենքը շրջափակող կառուցվածքների երկարակեցություն։ Համակարգերի շահագործումը պետք է իրականացվի տեղային հրահանգներին համապատասխան։

2.2.16. Շենքերի և կառույցների հրապարակները, տրանսպորտային անցումները, պետք է մշտապես լինեն մաքուր և սարքին վիճակում։ Շենքերում և սարքավորումների վրա չպետք է թույլատրվի փոշու կուտակումներ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.06.1998 թ. N 192-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Ժ Ո Ղ Ո Վ Ա Ծ ՈՒ  II

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՋՐԱՅԻՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

3.1. Հիդրոտեխնիկական կառուՅցներ ԵՎ նրանց մեխանիկական սարքավորումները

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

3.1.1. Հիդրոտեխնիկական կառույցների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն նրանց աշխատանքի հուսալիությունը և անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրակայանների տեխնոլոգիական սարքավորումների անխափան և շահավետ աշխատանքը՝ պահպանելով շրջակա միջավայրի պահպանման պահանջները։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հակածծանցման և ցամաքուրդային սարքվածքների հուսալի աշխատանքի ապահովումը։

Հիդրոտեխնիկական կառույցները պետք է բավարարեն կայունության, ամրության, հարատևության նորմատիվային (նախագծային) պահանջներին։

Ջրի ճնշման տակ գտնվող կառույցները և կառուցվածքները, ինչպես նաև նրանց հիմքերը և հարող միացումները, պետք է բավարարեն անջրանցիկության և ծծանցման ամրության նորմատիվային (նախագծային) ցուցանիշներին։

Հիդրոտեխնիկական կառույցները պետք է պահպանվեն այն վնասվածքներից, որոնք առաջանում են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական անբարենպաստ պրոցեսների և ծանրաբեռնվածությունների ու ջրի ներգործությունից: Վնասվածքները պետք է վերացվեն ժամանակին։

Այն բոլոր ճնշումային հիդրոտեխնիկական կառույցները, որոնք ավելի քան 25 տարի գտնվում են շահագործման մեջ, անկախ իրենց վիճակից պետք է պարբերաբար ենթարկվեն բազմագործոն հետազոտությունների` ամրության, կայունության, շահագործման հուսալիության գնահատմամբ, ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների։ Ելնելով հետազոտությունների արդյունքներից, պետք է ձեռնարկել կառույցների աշխատունակությունը ապահովող միջոցառումներ։

3.1.2. Բետոնե հիդրոտեխնիկական կառույցներում պետք է կատարվի բետոնի ամրության ստուգում այն տեղամասերում, որոնք ենթարկվում են դինամիկական բեռնվածության, ծծանցման ջրի, հանքային յուղերի, կանոնավոր սառեցման ազդեցությունների և տեղակայված են փոփոխական մակարդակի գոտիներում:

Կառույցների կառուցվածքների ամրության նվազման դեպքում համեմատած նախագծով սահմանվածի հետ, դրանք պետք է ուժեղացվեն։

3.1.3. Հողային ամբարտակներն ու պատվարները պետք է պաշտպանվեն գագաթային ողողումից և արտահոսումից։ Շեպերի ամրացումները, ջրաքաշ և հեղեղատար ցանցերը պետք է պահվեն սարքին վիճակում։ Հողային կառույցները, հատկապես լիցքի և ջրանցիկ բնահողերի վրայի ջրանցքները, ամբարտակներն ու պատվարները պետք է պաշտպանվեն կենդանիներից։

Ջրանցքների առափները և առուները պետք է կանոնավոր ձևով մաքրվեն քարաթափվածքներից և ջրաբերումներից։ Չպետք է թույլատրվեն հողային կառույցների շեպերի և գագաթների բուսածածկումը ծառերով և թփերով, եթե այն նախատեսված չէ նախագծով։ Մոտեցնող և հեռացնող ջրանցքների վրա անհրաժեշտ տեղերում, պետք է կառուցվեն աստիճաններ, կամրջակներ և ցանկապատեր։

3.1.4. Պետք է ապահովված լինի դեֆորմացվող կարերի խտացումների հուսալի աշխատանքը։

3.1.5. Արգելվում է ջրանցքների շեպերի և առափների, ամբարտակների ու պատվարների վրա և հենապատերի մոտ, փլուզման հաշվային պրիզմայի սահմաններում բեռների և որևէ կառույցների, այդ թվում ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների և սարքվածքների տեղադրումը։ Տեղանքում փլուզման գոտին պետք է նշվի տարբերիչ նշաններով։

3.1.6. Հողային ամբարտակների ու պատվարների շեպերի տեղամասերի գետնամերձ տարածություններում ծծանցման ջրերի բարձր մակարդակի դեպքում, սառեցումից և քայքայումից պահպանելու համար, պետք է կազմակերպվի ցամաքուրդը (ջրաքաշումը) կամ տաքացումը։

3.1.7. Ծծանցման ջրերի հեռացման ցամաքուրդային համակարգը պետք է լինի սարքին վիճակում, այն պետք է ապահովված լինի ջրաչափիչ սարքերով։ Ցամաքուրդային համակարգերի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա դադարեցման համար։

3.1.8. Հողային ամբարտակի ավազակավային միջուկները և էկրանը պետք է պահպանվեն ցրտահարումից և սառեցման հետևանքով ուռչումից, իսկ ցամաքուրդային սարքավորումները և անցումային ցամաքուրդային սարքավորումները և անցումային զտիչները՝ ցրտահարումից։

Սեզոնային սառեցման և հալման ենթարկվող նեցուկային պրիզմաների խոշորաբեկորային նյութը պետք է համապատասխանի ցրտադիմացկունության նորմատիվային (նախագծային) պահանջներին և շահագործման ամեն 10-15 տարին մեկ պետք է փորձարկվի մեխանիկական և սահքի ամրությունը։

3.1.9. Հիդրոէլեկտրակայանների ստորգետնյա շենքերի շահագործման ժամանակ անհրաժեշտ է ապահովել ծծանցման կամ ջրատար ուղիների չնախատեսված ճեղքվածքների հետևանքով ջրի մուտքի ժամանակ ջրհան պոմպերի աշխատանքի մշտական պատրաստականությունը, օդափոխիչ կայանքների, վթարային լուսավորվածության, պահեստային ելքերի սարքինությունը։

3.1.10. Ջրանցքներում ջրի արագությունը պետք է պահպանվի այնպիսի սահմաններում, որ տեղի չունենա շեպերի և ջրանցքի հատակի ողողում, ինչպես նաև ջրաբերուկների նստվածքների առաջացում, սառցե գոյացումների առկայության դեպքում պետք է ապահովված լինի ջրի անընդհատ մատուցումը։ Ջրի առավելագույն և նվազագույն արագությունները պետք է սահմանվեն, ելնելով տեղային սահմաններից և նշվեն տեղային հրահանգներում։

3.1.11. Ջրամբարների, ավազանների, ջրանցքների և ճնշումային ջրատարների լցնումը և դատարկումը, ինչպես նաև ջրի մակարդակների փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար և այնպիսի արագություններով, որոնք կբացառեն կառույցի երեսպատման հետևում անթույլատրելի մեծությունների ճնշումների առաջացում, շեպերի սողանք, ջրատարներում վակուումի և հարվածային երևույթների առաջացում։ Լցման և դատարկման թույլատրելի արագությունները պետք է նշված լինեն՝ տեղային հրահանգում։

Խիստ բարձր վարարումների (հեղեղաջրերի) բաց թողնման ժամանակ հիդրոհանգույցների վերին բիեֆերում նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) գերազանցումը թույլատրվում է միայն բոլոր ջրնետ ջրթող անցքերի լրիվ բաց փականների դեպքում և բոլոր հիդրոտուրբինների պարտադիր օգտագործման ժամանակ։ Ջրի ներհոսքի փոքրացման ժամանակ ջրամբարի մակարդակի նիշը պետք է իջնի մինչև ՆԴՄ տեխնիկապես հնարավոր ամենակարճ ժամկետներում։

3.1.12. ճնշումային ջրատարների շահագործման ժամանակ պետք է՝

ապահովվի հենարանների, դեֆորմացիոն կարերի խտացումների և կոմպենսացիոն սարքերի անխափան աշխատանքը,

բացառվի թաղանթների բարձրավուն թրթռումը,

ապահովվի պաշտպանությունը քայքայումից և հղկումային մաշվածքից,

բացառվի պողպատաբետոնային պողպատաերկաթբետոնային ջրատարների բետոնային մակերևույթի ճեղքվածքների բացումը ոչ ավել, քան 0,3 մմ,

ապահովվի ջրատարի վնասվածքի (պատռվածքի) ժամանակ ՀԷԿ-ի շենքի պաշտպանումը ջրածածկումից։

3.1.13. Սառնամանիքի ժամանակ, հիդրոագրեգատների աշխատանքի դադարեցման դեպքում, պետք է միջոցառումներ ձեռնարկվեն կանխելու շահագործման համար վտանգավոր սառույցի առաջացումը ջրատարի ներքին պատերի վրա։

3.1.14. Ճնշումային ջրատարների օդավորման սարքվածքները պետք է հուսալիորեն ջերմամեկուսացվեն և անհրաժեշտության դեպքում սարքավորվեն ջեռուցման համակարգով։ Կանոնավոր տեղական հրահանգով նշված ժամկետներում, պետք է կատարվի օդավորման սարքերի վիճակի ստուգում։

3.1.15. Պայթեցման աշխատանքների կատարումը էլեկտրակայանների կառույցների շրջանում թույլատրվում է կառույցների և սարքավորումների անվտանգության ապահովման պայմանի դեպքում։

Հիդրոտեխնիկական կառույցների մոտակայքում կողմնակի կազմակերպությունների կողմից պայթեցման աշխատանքների կատարումը թույլատրվում է միմիայն էլետրակայանի տեխնիկական ղեկավարի հետ համաձայնեցմամբ։

3.1.16. էնեբգաօբյեկտները պետք է գրավոր ձևով իրազեկ պահեն իշխանության համապատասխան մարմիններին հիդրոհանգույցի կառույցներով բաց թողնվող հաշվարկային ջրերի հոսքից հեղեղվող, ինչպես նաև բազմամյա կարգավորում ունեցող ջրամբարների ջրածածկման գոտիներում կառուցապատման անթույլատրելիության մասին։

Հիդրոհանգույցի շահագործման տեղային հրահանգում պետք է մտցվեն պահանջներ՝ նախագծով որոշված հիդրոհանգույցի պաշտպանական գոտիների վերին և ստորին բիեֆերի տարածքների և կառույցների վիճակի հսկողության վերաբերյալ։

3.1.17. Յուրաքանչյուր էլեկտրակայանի տեղային հրահանգում պետք է շարադրվի միջոցառումների պլան՝ հիդրոտեխնիկական կառույցների վթարային իրավիճակի առաջացման վերաբերյալ։ Այդ պլանում պետք է սահմանվեն անձնակազմի պարտականությունները, վթարային իրավիճակների վերացման ձևերը, նյութերի պաշարները, կապի և տեղատվության ազդարարման միջոցները, տրանսպորտային միջոցները, տեղաշարժման ուղիները և այլն։ Հիդրոտեխնիկական կառույցների խափանումների կամ վթարի դեպքում պետք է նախօրոք մշակված լինեն՝ նրանց վաղաժամ կանխման համար պահանջվող նախագծային փաստաթղթերը (ջրամբարի ճեղքման ալիքի ներգործության վերաբերյալ հաշվարկային նյութերի հաշվառումը) և նրանց վերացման համար համապատասխան հրահանգներ:

3.1.18. Մարդկանց կյանքի, սարքավորումների և այլ կառույցների համար վտանգ ներկայացնող հիդրոտեխնիկական կառույցների վնասվածքները պետք է վերացվեն անհապաղ։

3.1.19. Հակավթարային սարքվածքները, ջրհան և փրկարար միջոցները պետք է լինեն սարքին և մշտապես գտնվեն գործարկման համար պատրաստ վիճակում։

3.1.20. Վտակներում և ձորակներում գետերի սելավային ջրամբարներից վթարային իրավիճակների կանխման համար, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարվեն լեռնամելիորատիվ աշխատանքներ։ Ջրանցքների հետ հատման տեղերում սելավատարների մոտեցման տեղամասերը և հենց իրենք՝ սելավատարները ըստ անհրաժեշտության պետք է մաքրվեն։

3.1.21. Ժայռային շեպերի և ձորերի լեռնալանջերի տեղամասերը, որտեղ հնարավոր է սպասարկող անձնակազմի, էլեկտրակայանների կառույցների և սարքավորումների համար վտանգ ներկայացնող քարվեժը, պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն և մաքրվեն քարերից։

Քարապահպան կառույցները (քարապահպան ցանցերը, քարորսիչները) պետք է պահվեն սարքին վիճակում և ժամանակին մաքրվեն կուտակված քարերից։

3.1.22. Հիդրոտեխնիկական կառույցների հիմնական նորոգումը, պետք է կատարվի կախված նրանց վիճակից, հնարավորին չափ խափանումներ չստեղծելով էլեկտրակայանի աշխատանքում։

 

Հիդրոտեխնիկական կառույցների վիճակի հսկողությունը

 

3.1.23. Հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության հսկողությունը պետք է իրականացվի «էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ճյուղային վերահսկողության համակարգի դրույթներին» համապատասխան։

Հիդրոտեխնիկական կառույցների հսկողության կազմակերպման, ժամանակին վթարային իրավիճակների հայտնաբերման, նրանց վերացման միջոցառումների մշակման և կատարման պատասխանատվությունը կրում են՝ շինարարության ընթացքում, մինչև լրիվ ավարտված հիդրոհանգույցի շահագործման հանձնելը՝ շինարարական կազմակերպությունը (գլխավոր կապալառու), շահագործման ընթացքում հիդրոհանգույցի սեփականատերը (շահագործող կազմակերպություն)։

3.1.24. Հիդրոտեխնիկական կառույցները շահագործման հանձնելիս սեփականատիրոջը (պատվիրատուին) պետք Է փոխանցվեն (տրամադրվեն).

վերահսկիչ-չափիչ սարքերը (ՎՉՍ) և շինարարության ընթացքում նրա վերաբերյալ դիտարկումների բոլոր տվյալները՝ շինարարական կազմակերպության կողմից,

բնօրինակային դիտարկումների արդյունքների վերլուծության տվյալները, դիտարկումներ կազմակերպելու հրահանգները, մշակումների մեթոդները և բնօրինակային տվյալների վերլուծությունը, նշելով ՎՉՍ-ի սահմանային թույլատրելի ցուցմունքները, ելնելով կառույցների ամրության և կայունության պայմաններից՝ նախագծող կազմակերպության կողմից։

3.1.25. Դիտարկումների ծավալը և հիդրոտեխնիկական կառույցների վրա տեղադրվող ՎՉՍ-ի կազմը, պետք է որոշվեն նախագծով։

Շահագործման ընթացքում ՎՉՍ-ի կազմը և դիտարկման ծավալը կարող են փոփոխվել՝ կախված հիդրոկառույցների վիճակից և հսկողության վերաբերյալ տեխնիկական պահանջների փոփոխությունից (օրինակ՝ հիմնականության կարգի փոփոխություններ, սեյսմակայունության ճշգրտում և այլն)։ Այս փոփոխությունները պետք է համաձայնեցվեն նախագծային կամ մասնագիտացված կազմակերպությունների հետ։

էլեկտրակայաններում պետք է լինեն բոլոր ՎՉՍ-ի ցուցակը և տեղադրման սխեման, յուրաքանչյուր սարքի տեղադրման ամսաթիվը և սկզբնական հաշվարկները, ՎՉՍ-ի վիճակը պետք է ստուգվի տեղային հրահանգով սահմանված ժամկետներում։

Վերահսկման օպերատիվության և հավաստիության բարձրացման համար, պատասխանատու ճնշումային հիդրոտեխնիկական կառույցները պետք է հագեցվեն ախտորոշիչ հսկողության ավտոմատացված համակարգերով (ԱՀԱՀ)։ Այսպիսի կառույցների համար ՎՉՍ-ով հագեցված նախագծերը պետք է մշակվեն հաշվի առնելով նրա օգտագործումը ԱՀԱՀ-ում՝ մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումով:

3.1.26. Տեղային հրահանգով սահմանված ժամկետներում և նրանով նախատեսված ծավալով, բոլոր հիդրոտեխնիկական կառույցներում պետք է կատարվեն դիտարկումներ՝

կառույցների և նրանց հիմքերի նստվածքների և տեղաշարժերի.

կառույցների և երեսպատումների դեֆորմացիաների, նրանցում եղած ճեղքվածքների, դեֆորմացիոն և շինարարական կարերի վիճակի, հողային ամբարտակների, պատվարների, ջրանցքների և փորվածքների շեպերի ամրացումների, ճնշումային ջրատարների վիճակի.

հիդրոհանգույցի բիեֆների մակարդակների ռեժիմի, հողային, բետոնային կառույցների և ափային կցումների հիմքում և մարմնում ծծանցման ռեժիմի, ցամաքուրդային և հակածծանցման սարքավորումների աշխատանքի, կառույցների գոտում գրունտային ջրերի ռեժիմի.

կառույցի վրա հոսքի ներգործության, մասնավորապես ջրծեծի ու ռիսբերմի և հատակի ու ափերի ողողման, երեսպատումների քերմաշվածքի և քայքայման, ջրանցքներում և ավազաններում նստման սողանցքային երևույթների, տղմակալման և բուսածածկման, ջրավազանների ափերի վերամշակման.

կառույցների վրա սառույցի ներգործության և նրա սառցակալման վերաբերյալ:

Անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն կառույցների թրթռումների, նրանց վրա սեյսմիկ բեռնվածության, բետոնի ամրության և անջրանցիկության, կառուցվածքների լարված վիճակի և ջերմային ռեժիմի, բետոնի և մետաղի քայքայման, մետաղական կառուցվածքների զոդակարերի վիճակի, հիդրոտեխնիկական կառույցների առանձին տեղամասերում գազի գոյացման և ուրիշ դիտարկումներ: Հեդրոտեխնիկական կառույցների շահագործման պայմանների էական փոփոխությունների ժամանակ պետք է անցկացվեն հատուկ ծրագրով լրացուցիչ դիտարկումներ:

Յուրաքանչյուր ճնշումային հիդրոտեխնիկական կառույցի տեղային հրահանգում պետք է նշվեն նրա վիճակի սահմանային թույլատրելի այն ցուցանիշները, որի հետ պետք է համեմատվեն ՎՉՍ-ի դիտարկման արդյունքները:

Հիդրոտեխնիկական կառույցների վիճակի սկզբնական (նախագծային) սահմանային թույլատրելի ցուցանիշները, բնօրինակային դիտումների տվյալների կուտակմանը զուգընթաց, պետք է կանոնավոր կերպով ճշգրտվեն։

3.1.27. Կախված առաջին կարգի բետոնե հիդրոտեխնիկական կառույցների կառուցվածքից և շահագործման պայմաններից, անհրաժեշտ է կատարել հատուկ բնօրինակային դիտումներ`

պատվարի և նրա հիմքի լարվածային և ջերմալարվածային վիճակի,

պատվարների ներբանների հետ ժայռային հիմքի հպման գոտում կիպության խախտումների,

ամրանում լարումների,

սեյսմիկ և այլ դինամիկական ներգործություններից պատվարի վիճակի փոփոխության վերաբերյալ։

3.1.28. Էլեկտրակայանների ստորգետնյա շենքերի շահագործման ժամանակ, պետք է կատարվի հսկում՝

ընդգրկված զանգվածի որմնակապերի և կամարների ամրացումների լարվածային վիճակի,

խցիկի պատերի և կամարի տեղաշարժման դեֆորմացիայի,

զանգվածի ծծանցման և ջերմային ռեժիմների,

շենքերում ջրի ներհոսքի։

3.1.29. 7 և ավելի բալ ունեցող սեյսմիկ շրջաններում տեղավորված առաջին կարգի հիդրոտեխնիկական կառույցների և 8 ու ավելի բալ ունեցող սեյսմիկ շրջաններում՝ երկրորդ կարգի կառույցների վրա, պետք է կատարվեն հատուկ դիտարկումների և փորձարկումների հետևյալ տեսակները՝

կառուցվածքների և ափին կից շինությունների ինժեներասեյսմաչափական դիտարկումներ (սեյսմաչափական մոնիտորինգ),

ջրամբարի փռվածքի գոտում կառուցվածքների գետահատածքի մոտ և մերձակա տարածքներում ինժեներա-սեյսմագիտական դիտարկումներ (սեյսմագիտական մոնիտորինգ),

այդ կառույցների դինամիկական բնութագրերի որոշման տեստային փորձարկումներ (դինամիկական տեստավորում), կազմելով դինամիկական անձնագրեր՝ շահագործման հանձնելու ժամանակ և հետագայում՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ։

Ինժեներա-սեյսմաչափական դիտարկումներ անցկացնելու համար հիդրոտեխնիկական կառույցները պետք է լինեն սարքավորված ավտոմատացված սարքերով և համալիրներով, որոնք թույլ կտան երկրաշարժի ժամանակ երկրի մակերևույթի ուժեղ շարժումների դեպքում կառույցների և ափին կից շինությունների որոշ կետերում գրանցել կինեմատիկական բնութագրեր, ինչպես նաև օպերատիվ կերպով մշակել ստացված տեղեկությունները։

Հիդրոտեխնիկական կառույցների մոտ և ջրամբարների ափերին, մասնագիտացված կազմակերպության կողմից մշակված նախագծով ինժեներասեյսմաչափական դիտարկումներ կատարելու համար, պետք է տեղադրված լինեն ինքնավար գրանցող սեյսմիկ կայաններ։ Յուրաքանչյուր օբյեկտի ինժեներա-սեյսմաչափական և ինժեներասեյսմագիտական համալիր դիտարկումները պետք է կապված լինեն ՀՀ միասնական սեյսմագիտական ծառայությունների հետ։

Համակարգի տեղակայումը, շահագործումը և ինժեներասեյսմաչափական, ինժեներասեյսմագիտական դիտարկումների դինամիկական տեստավորման անցկացում պետք է իրագործվի էներգահանգույցի տնօրինության կողմից, ներգրավելով մասնագիտացված կազմակերպություններին։

5 և ավելի բալ ինտենսիվությամբ յուրաքանչյուր սեյսմիկ ցնցումից հետո, պետք է օպերատիվ կերպով գրանցվեն կառույցներում տեղադրված բոլոր տեսակի ՎՉՍ-երի ցուցմունքները՝ զննելով կառույցները և վերլուծելով նրանց ամրությունն ու կայունությունը։

3.1.30. Հիդրոտեխնիկական կառույցների գլխամասային և կայանային հանգույցներում պետք է տեղադրվեն բազիսային և աշխատանքային հենանիշեր։ Հիմնական հիդրոտեխնիկական կառույցների առանցքները պետք է հուսալիորեն նշված լինեն տեղանքում մակագրություններ արված նշաններով և կապված լինեն բազիսային հենանիշերի հետ։ Ճնշումային ջրատարների որմնակապային հենարանները պետք է ունենան մակնիշներ, որոնք ցույց կտան հենարանների դիրքը հատակագծում և ըստ բարձրության։

Ջրաճնշումային պատսպարող պատվարները և ջրաթմբերը, ջրանցքները, թունելները, մոխրախարամաշեղջ ջրաթմբերը պետք է ունենան նշաններ, որոնք համարակալված ցուցանիշներով նշում են կառույցի երկարությունը, կորությունների սկիզբը, վերջը և շառավիղները, ինչպես նաև գետնի և ջրի տակ թաքնված սարքավորումների տեղադրման տեղերը։

3.1.31. Վերահսկիչ-չափիչ սարքավորումները պետք է պաշտպանված լինեն վնասվածքներից ու սառեցումից և ունենան պարզ դրոշմվածք։ Առանց բավարար հիմնավորման արգելվում է պիեզոչափերից ջրի պոմպահանումը։ Կառավարման վահանակները կամ ՎՉՍ-ով չափումների տեղերը, պետք է սարքավորված լինեն անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջներին համապատասխան, ունենան ազատ մոտեցումներ, իսկ առանձին դեպքերում՝ նաև ներքին հեռախոսային կապ։

3.1.32. Յուրաքանչյուր տարի, մինչև գարնանային վարարումների սկսելը, իսկ առանձին դեպքերում՝ նաև ամառ-աշնանային հորդացումների ժամանակ, էլեկտրակայաններում պետք է նշանակվեն հորդացումների հանձնաժողովներ։ Հանձնաժողովը պետք է կատարի բոլոր հիդրոտեխնիկական կառույցների, նրանց մեխանիկական սարքավորումների, վերամբարձ սարքերի վարարումների (հեղեղումների) նախապատրաստման զննում և ստուգում, ղեկավարի վարարման (հորդացման) անցկացումը և նրա անցկացումից հետո նորից զննի կառույցները։

3.1.33. Կառույցների և թունելների ստորջրյա զննումը պետք է առաջին անգամ կատարվի շահագործումից 2 տարի հետո, այնուհետև 5 տարի հետո և հետագայում ըստ անհրաժեշտության։

Հաշվարկայինին մոտ հորդացումների բաց թողնումից հետո, անհրաժեշտ է կատարել ջրհարների, ռիսբերմների և գետնահունին հարող տեղամասի հետազոտումը, օգտագործելով էլեկտրակայանի մատչելի միջոցները։

 

Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները

 

3.1.34. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները (փականները և պաշտպանիչ արգելափակոցները իրենց մեխանիզմներով), նրանց հեռացույց կամ ավտոմատ ղեկավարման և ազդանշանային միջոցները, ինչպես նաև ընդհանուր նշանակության վերամբարձ և տրանսպորտային սարքերը, պետք է լինեն սարքին և գտնվեն աշխատանքին պատրաստ վիճակում։ Գարնանային վարարումից անմիջապես առաջ, վարարման բաց թողնման ժամանակ օգտագործվող ջրհեռ կառուցվածքների փականները, պետք է ազատված լինեն մակասառցաջրերից և անշարժ սառցաշերտից, որպեսզի ապահովվի նրանցով մանևրելու հնարավորությունը։

3.1.35. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները պարբերաբար պետք է զննվեն և ստուգվեն համաձայն հաստատված ժամկետացանկի։

3.1.36. Հիմնական փականները պետք է սարքավորված լինեն բացման բարձրության ցուցիչներով։ Անհատական վերամբարձ մեխանիզմները և փականների լցափակման մասերը պետք է ունենան տեղակապում բազիսային հենանիշերի հետ։

3.1.37. Փականներով մանևրելու ժամանակ, նրանց շարժումը պետք է կատարվի անարգել, առանց ցնցումների և թրթռումների՝ ընթացային մասերի ճիշտ դրության և հենարանային մասերի դեֆորմացիայի բացակայության պայմաններում։

Պետք է ապահովված լինեն փականների անջրանցիկությունը, նրանց ճիշտ նստեցումը շեմքի վրա և կիպ հարմարեցումը հենարանային եզրագծին։ Ճնշման տակ աշխատելիս փականները չպետք է ունենան թեքվածք և անթույլատրելի դեֆորմացիաներ։

Արգելվում է փականների երկարատև գտնվելը այն վիճակներում, որոնց դեպքում առաջանում է փականների կամ հիդրոտեխնիկական կառույցների կաոուցվածքների բարձր թրթռում:

3.1.38. Ճնշումային ջրատարների վրա տեղադրված փականների լրիվ փակումը, կարող է կատարվել միայն օդավորման սարքավորումների սարքին վիճակի դեպքում։

3.1.39. Անհրաժեշտության դեպքում, պետք է ապահովված լինի ձմեռային պայմաններում աշխատելու համար նախատեսված փորակների, փականների, հենարանային սարքերի և թռիչքային կառույցների, աղբապահ ճաղավանդակների ջերմամեկուսացումը կամ տաքացումը։

3.1.40. Աղբապահ կառույցները (ճաղավանդակները, ցանցերը, լողակախորշերը) պետք է կանոնավոր կերպով մաքրվեն աղբից։

Յուրաքանչյուր էլեկտրակայանի համար պետք է ըստ ամրության և շահավետության սահմանային պայմանների, սահմանված լինեն մակարդակների անկման մեծությունները աղբապահ ճաղավանդակների վրա։

3.1.41. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները և մետաղական մասերը պետք է պաշտպանվեն քայքայումից և բուսապատումից.

 

3.2. էլեկտրակայանների ջրային տնտեսությունը, հիդրոլոգիական ԵՎ օդերԵՎութաբանական ապահովումը

 

ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

3.2.1. Հիդրոէլեկտրակայանների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի ջրային պաշարների և հիդրոագրեգատների տեղակայված հզորության առավել լրիվ օգտագործումը բեռի գրաֆիկի ծածկման ժամանակ՝ էներգահամակարգի համար հիդրոէլեկտրակայանի օպտիմալ մասնակցության դեպքում։

Միաժամանակ պետք է հաշվի առնել ժողովրդական տնտեսության ոչ էներգետիկ ճյուղերի (ոռոգման, ձկնային տնտեսության, ջրամատակարարման) պահանջները և բնության պահպանման պայմանները։

Ջրի հոսքը կարգավորող ջրամբարներ ունեցող էլեկտրակայանների համար պետք է կազմվեն և հաստատվեն ջրամբարի ջրային պաշարների օգտագործման հիմնական կանոնները և ջրամբարի շահագործման կանոնները՝ ըստ սահմանված կարգի։

3.2.2. Համալիր օգտագործմամբ ջրամբարով էլեկտրակայանների համար պետք է կազմվի տարբեր ջրօգտագործողների ամենամսյա ջրի օգտագործման ծավալը սահմանող տարեկան ջրատնտեսական պլան։ Ջրատնտեսական պլանը պետք է ճշգրտվի յուրաքանչյուր եռամսյակ և ամիս, հաշվի առնելով ջրի հոսքի կանխատեսումը հանրապետական հիդրոօդերևութաբանական տարածաշրջանային ծառայությունների կողմից։ էներգահամակարգում մի քանի հիդրոէլեկտրակայանների կամ կասկադների առկայության դեպքում հոսքի կարգավորումը պետք է կատարվի այնպես, որ հաշվի առնվի մյուս ջրօգտագործողների պահանջների բավարարումը, ստացվի առավելագույն էներգետիկական (վառելիքային հզորության) արդյունք։

3.2.3. Գետավարարումից առաջ ջրամբարի դատարկման և հետագա լցման ռեժիմը պետք է ապահովի.

ջրամբարի լցնումը վարարման ընթացքում մինչև նորմալ դիմհարային մակարդակը, այս կանոնից շեղում թույլատրվում է միայն ջրատնտեսական համալիրի հատուկ պահանջների դեպքում և բազմամյա կարգավորումով ջրամբարների համար,

բարենպաստ պայմաններ՝ կառույցներով ավելորդ ջրի ջրաբերուկների, ինչպես նաև սառույցի նետման համար, եթե այն նախատեսված է նախագծով, անհրաժեշտ համաձայնեցված պայմաններ ձկնային տնտեսության, ոռոգման և ջրամատակարարման համար,

էներգահամակարգում առավելագույն էներգետիկական (վառելիքային, հզորության) արդյունք ոչ էներգետիկական ջրօգտագործողների հետ համաձայնեցված սահմանափակումների պահպանմամբ, ջրնետ ելքերի կարգավորում՝ հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի անվտանգության ու հուսալիության և հեղեղումների դեմ պայքարի պահանջները։

Ջրամբարի լցման և դատարկման ռեժիմները սահմանափակող ոչ էներգետիկական ջրաօգտագործողների փոխհամաձայնեցված պահանջները պետք է ընդգրկվեն ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հիմնական կանոնների և ջրամբարի շահագործման կանոնների մեջ։

3.2.4. էլեկտրակայանը շահագործման հանձնելու ժամանակ նախագծող կազմակերպությունը պետք է սեփականատիրոջը (պատվիրատուին) հանձնի՝ շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հիմնական կանոնները և ջրամբարի շահագործման կանոնները, յուրաքանչյուր ջրթող (ջրնետ) կառույցների հիդրավլիկ բնութագրերը։

Շահագործման տվյալների կուտակման հետ մեկտեղ այդ կանոնները և բնութագրերը պետք է ճշգրտվեն և լրացվեն։

3.2.5. Ջրի բաց թողնումը ջրնետ կառուցվածքներով պետք է իրագործվի համաձայն տեղային հրահանգների և չպետք է բերի կառույցների վնասվածքների, ինչպես նաև նրանց ետևից հատակի ողողմանը, որը կարող է ազդել կառույցների կայունության վրա։

3.2.6. Ջրնետ կառուցվածքների միջով ջրի ելքի փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար, բիեֆներում մեծ ալիքների առաջացումից խուսափելու համար։ Ջրի ելքի արագության փոփոխությունը պետք է որոշվի ելնելով տեղային պայմաններից, հաշվի առնելով հիդրոհանգույցի ստորին բիեֆում բնակչության և տնտեսության (անվտանգության) պահանջները Ջրի ելքի նախատեսվող կտրուկ փոփոխությունների դեպքում, պետք է նախօրոք զգուշացվեն հայօդերևութաբանական ծառայության և գործադիր իշխանության տեղական մարմինները։

Հիդրոտուրբինով անցնող ջրի ելքի արագության փոփոխությունը, որպես կանոն, չի կանոնակարգվում և չի արվում ելքի փոփոխության վերաբերյալ նախազգուշացում, եթե հիդրոէլեկտրակայանների շահագործման պայմաններով այլ բան չի նախատեսված։

3.2.7. Այն հիդրոէլեկտրակայաններում, որտեղ հաշվարկային առավելագույն ջրի ելքի թողնման համար նախագծով նախատեսված է օգտագործել ջրթող կառուցվածք, որը պատկանում է այլ գերատեսչության (օրինակ՝ ոռոգում), պետք է այդ գերատեսչության հետ կազմվի համաձայնեցված հրահանգ, որը կսահմանի այդ կառուցվածքի աշխատեցնելու պայմանները և կարգը։

 

Հիդրոկառույցների շահագործումը սառնամանիքի ժամանակաշրջանում

 

3.2.8. Մինչև արտաքին օդի բացասական ջերմաստիճանի հասնելը և սառույցի առաջանալը, պետք է ստուգվեն և վերանորոգվեն սղինանետերը և սղինատղմազտիչները, աղբից և սուզագերաններից մաքրված լինեն ջրընդունիչ սարքավորումները և ջրամոտեցնող ջրանցքները, ճաղավանդակներն ու փականների փորակները, ինչպես նաև աշխատանքին պետք է նախապատրաստվեն ճաղավանդակներն ու փականների փորակները տաքացնող սարքերը, ստուգվեն սղինաազդանշանիչները և միկրոջերմաչափերը։

3.2.9. Այն կառույցների երկայնքով, որոնք հաշվարկված չեն ամբողջական սառցե դաշտի ճնշման համար, պետք է ստեղծվի սառցաբացատ, որը պահպանվում է ամբողջ ձմռան ընթացքում սառույցից ազատ վիճակում, կամ էլ պետք է կիրառվեն այլ հուսալի միջոցներ, որոնք կփոքրացնեն ծանրաբեռնվածությունը սառույցից։

3.2.10. Կայուն սառցե ծածկույթ ունեցող գետերի ջրամբարներում և դիմհարային բիեֆներում, սղինի դեմ պայքարելու համար պետք է իրականացվեն սառույցի արագ առաջացմանը նպաստող միջոցառումներ։ Դրանք են՝ ջրի հաստատուն մակարդակի պահպանումը հնարավոր բարձր նիշերում և էլեկտրակայանում ջրի մշտական ընդունումը՝ հիդրոագրեգատներով և պոմպերով անցնող հնարավոր փոքր ելքի դեպքում։

Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է հիդրոէլեկտրակայանի լրիվ կանգնեցում։

3.2.11. Այն գետերի վրա, որտեղ չի առաջանում սառցե ծածկույթ, սղինը պետք է բաց թողնվի հիդրոէլեկտրակայանների տուրբիններով (բացառությամբ շերեփավորների), իսկ դրա անհնարինության դեպքում տուրբիններից բացի նաև սղինանետներով` ջրի նվազագույն ծախսումով։ Սղինի նետման կարգը պետք է որոշվի տեղային հրահանգով։ Մեծ ջրամբարներում սղինը պետք է հավաքվի վերին բիեֆում։

3.2.12. Հիդրոէլեկտրակայանների ջրանցքների աշխատանքի ռեժիմը սղինահոսի ժամանակ պետք է ապահովի ջրի անընդհատ հոսք առանց ջրանցքի կենդանի (հոսամասի) հատվածքը լրիվ փակող սառցակապության առաջացման։ Տեղային պայմաններից ելնելով, ջրանցքի ռեժիմը պետք է կամ ապահովի սղինի տարանցում ամբողջ ուղեգծի երկայնքով, կամ էլ միաժամանակ թույլատրի նրա մասնակի կուտակումը։

Թույլատրվում է սղինի հավաքումը տղմազտիչներում (հետագա լվացումով) և օրվա կարգավորման ավազաններում։

Ջրանցքները սղինատարանցիկ ռեժիմում շահագործման պատրաստելու ժամանակ պետք է հեռացվեն այն սարքավորումները (ճաղավանդակներ, լողարկախորշեր և այլն), որոնք նեղացնում են հոսանքը։

3.2.13. Սառցապատումից աոաջ և սառցապատման ընթացքում կանոնավոր ձևով (օրը առնվազն 1 անգամ) պետք է կազմակերպվեն ջրընդունիչների տեղամասերում ջրի ջերմաստիճանների չափումներ՝ նրա գերսառեցման նշանների հայտնաբերման համար: Տաքացման համակարգի և ճաղավանդակները սառույցից մաքրելու սարքերի միացման կարգը պետք է որոշվի տեղային հրահանգով։

3.2.14. Եթե ձեռնարկված միջոցառումները (տաքացում, մաքրում) չեն կանխում ճաղավանդակների խցանումը սղինով և նրանց վրա ճնշման վտանգավոր անկումների առաջացումը, պետք է ճաղավանդակների մաքրման համար կատարվի տուրբինների (կամ պոմպերի) հերթական կանգառ։ Թույլատրվում է հիդրոտուրբիններով սղինի անցկացում, ճաղավանդակների լրիվ կամ մասնակի հեռացումով, յուրաքանչյուր դեպքում՝ տեխնիկական հիմնավորմամբ։ Այդ դեպքում պետք է ձեռնարկվեն համակարգի տեխնիկական ջրամատակարարման անխափան աշխատանքը ապահովող միջոցառումներ։

3.2.15. Հիդրոտեխնիկական կառույցների գետահատվածքներով սառույցի բաց թողնումը պետք է իրականացվի սառցաթողիչի ճակատի առավելագույն օգտագործումով, ապահովելով սառցաթողիչի անցքերի շեմի վրա ջրի բավարար շերտ։

Սառցահոսի ժամանակ սառցակուտակման առաջացման վտանգի և կառույցների համար մեծ սառցակտորների հարվածի վտանգի դեպքում, պետք է կազմակերպվեն դիտումների ժամանակավոր կետեր և ձեռնարկվեն միջոցներ սառցակուտակման վերացման և սառցե դաշտերի մանրացման համար պայթեցումներ և սառցահատման աշխատանքներ կատարելով։

 

Ջրամբարների շահագործումը

 

3.2.16. Ինտենսիվ տղմակալվող ջրամբարի, ջրավազանի կամ ջրանցքի համար պետք է կազմել ջրբերուկների դեմ պայքարելու տեղային հրահանգ։ Անհրաժեշտության դեպքում հրահանգ կազմելիս պետք է ընդգրկվեն մասնագիտական կազմակերպություններ։

3.2.17. Վարարումները բաց թողնելու ժամանակ ինտենսիվ տղմակալվող ջրամբարներում, պետք է նախագծային պրիզմայի կարգավորման սահմաններում պահպանվեն ամենացածր հնարավոր մակարդակները, եթե դա չի վնասում մյուս ջրօգտագործողներին։ Այդպիսի ջրամբարների լիալցնումը պետք է իրականացվի հնարավորին չափ ուշ ժամկետում՝ վարարման իջեցման ժամանակ։

3.2.18. Ջրամբարների, բիեֆների ջրավազանների և ջրանցքների տղմակալումը նվազեցնելու համար անհրաժեշտ է պահպանել նրանց այնպիսի աշխատանքային ռեժիմները, որոնք ստեղծում են ստացվող պինդ հոսքի առավելագույն տարանցման հնարավորություն, առավելագույն պղտորություն ունեցող ջրի ընդհանուր շրջանում ջրանցքները պետք է աշխատեն հաստատունին մոտ ռեժիմում, ջրի հնարավոր մեծ ելքերով,

մաքրել ջրամբարները, բիեֆները, ջրընդունիչների շեմերը, պարզեցնել ջուրը տղմազտիչներում, կիրառել ափի ամրապնդման և ջրաբերուկապահող սարքվածքներ, կամ ջրաբերուկները հեռացնել մեխանիկական միջոցներով,

ամեն օր դատարկել բիեֆները մինչև հնարավոր նվազագույն նիշը (օրվա կանոնավորման ջրամբարների համար):

3.2.19. Այն ժամանակամիջոցում, երբ գետի ջրի բնական ելքը էլեկտրաէներգիայի արտադրության համար լիովին չի օգտագործվում, ջրի ավելցուկը պետք է օգտագործվի պատվարների ստորին բիեֆների ջրաբերուկները հանելու և ջրընդունիչ սարքվածքների շեմերի լվացման համար,

3.2.20. Ջրընդունիչ կառույցներում, նրա շեմի առաջ հավաքված ջրաբերուկները կառույց անցնելու հնարավորության դեպքում, անհրաժեշտ է ջրաբերուկների կուտակումները հեռացնել լվացման միջոցով։

Ջրաբերուկների անհնարին կամ ոչ արդյունավետ լվացման ժամանակ, նրանց հեռացումը կարող է կատարվել մեխանիզմների օգնությամբ։ Ոչ պատվարային ջրառման դեպքում էլեկտրակայանների ջրառման կառույցների լվացումը կարելի է իրականացնել հոսքի տեղային նեղացնող սարքվածքով այնպես, որպեսզի ջրաբերուկի նստվածքները լվացվեն ջրի մեծ արագության ազդեցության տակ։

3.2.21. Ինտենսիվ տղմակալվող ջրամբարների վիճակի հսկողությունը և ջրաբերուկների հեռացումը պետք է կազմակերպվեն համաձայն «Փոքր և միջին տարողության ջրամբարների շահագործման կանոնների», հաշվի առնելով բնապահպանության պահանջները։

3.2.22. էլեկտրակայանների տղմազտիչները պետք է մշտապես օգտագործվեն ջրի պարզեցման համար։ Վերանորոգման համար ջրազտիչների կամ երբ նրանց առանձին խցերի անջատումը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ ջուրը բերում է աննշան քանակությամբ ջրաբերուկներ և ազատ է այն չափամասերից, որոնք վտանգավոր են տուրբինների և ուրիշ սարքավորումների մաշման տեսանկյունից։

3.2.23. Յուրաքանչյուր էլեկտրակայանի ջրամբարում, որտեղ կան տորֆի հանքակուտակումներ, ջրընդունիչ և ջրթող կառուցվածքների գետահատվածքից վերև, առավելապես ջրի երես ելնող տեղերում պետք է կազմակերպվի ջրի երես ելնող տորֆի զանգվածների հավաքում։ Հավաքված տորֆը պետք է քարշիչով հասցնել ծանծաղուտներ և հուսալիորեն ամրացնել։

3.2.24. էլեկտրակայանների հաշվեկշռում գտնվող առանձնացված օգտագործման ջրամբարները էլեկտրակայանի շահագործման անձնակազմի ուժերով պետք է պահպանվեն պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակում։

Այդ ջրամբարներում պետք է կատարվեն դիտարկումներ`

տղմակալման և բուսածածկման,

ափերի վերամշակման,

ջրի որակի,

ջերմաստիճանային և սառցային ռեժիմների,

տորֆի ջրի երես ելնելու,

այդ ջրամբարների ջրապաշտպան գոտիների սահմաններում բնապաշտպանության պահանջների պահպանում։

Բնապահպանման միջոցառումների կազմակերպման և անցկացման, արդյունքների և մշակումների վերլուծության համար, անհրաժեշտության դեպքում, պետք է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ։

3.2.25. Սառնաքարե գոտիներում տեղաբաշխված ջրամբարներում պետք է անցկացվեն ջրամբարի հունում սառնային պրոցեսների ու դեֆորմացիաների, դատարկման գոտում, առափնյա և ջրափնյա գոտիների, ինչպես նաև ջրամբարի տարողության փոփոխության դիտարկումներ։ Դիտարկումների կազմությունը ծավալը և պարբերականությունը որոշելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ։

Ջրամբարի լցման սկզբից հինգ տարի հետո և հետագայում նրա շահագործման յուրաքանչյուր հաջորդ 10 տարին մեկ, դիտարկումների արդյունքների հիման վրա, ներգրավված մասնագիտացված կազմակերպության հետ, պետք է կատարվի ջրամբարի վիճակի վերլուծություն։ Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցառումներ մշակվեն հիդրոհանգույցի շահագործման հուսալիությունը և անվտանգությունը ապահովելու համար։

 

Հիդրոլոգիական ԵՎ օդերԵՎութաբանական ապահովումը

 

3.2.26. Էլեկտրակայանների հիդրոլոգիական և օդերևութաբանական ապահովման խնդիրների մեջ պետք է մտնեն.

օդերևութաբանական տվյալների ստացումը էլեկտրակայանի աշխատանքային ռեժիմների օպտիմալ վարման, ջրային պաշարների օգտագործման պլանավորման և հիդրոտեխնիկական կառույցների ջրամբարների հուսալի շահագործման կազմակերպման համար,

էլեկտրակայաններում ջրային պաշարների օգտագործման հսկողությունը, ջրի հոսքի կարգավորման, վարարումների և հորդացումների անցկացման, ոռոգման և սանիտարական բաց թողնումների, ջրամատակարարման ապահովման և այլնի համար, անհրաժեշտ տվյալների ստացումը,

տարերային երևույթներից վնասների ժամանակին կանխման կամ փոքրացման միջոցառումների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկության ստացումը։

3.2.27. Էլեկտրակայանները հիդրոօդերևութաբանական մարմիններից կանոնավոր կերպով պետք է ստանան հետևյալ տվյալները.

տեղեկություններ օգտագործվող ջրահոսքի մասին (ջրի ելք, մակարդակ և ջերմաստիճան, սառցային երևույթներ, ջրաբերուկներ),

ջրամբարի ամսական և տարեկան ջրային հաշվեկշիռները, օդերևութաբանական տվյալները (օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումները և գոլորշիացումը, քամու ուժը և ուղղությունը, սառցածածկույթի առաջացումը, փոթորկային և ամպրոպային նախազգուշացումներ),

էլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումները։

Անհրաժեշտության դեպքում էլեկտրակայանները հայհիդրոօդերևութաբանական մարմիններից պետք է ստանան տեղեկություններ ջրի ֆիզիկական, քիմիական և հիդրոկենսաբանական ցուցանիշների, նրանց աղտոտության մակարդակի մասին, ինչպես նաև ջրի աղտոտման մակարդակի կտրուկ փոփոխման վերաբերյալ շտապ տեղեկագրություն։

3.2.28. Հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումների և վտանգավոր երևույթների նախազգուշացումների ծավալը, ժամկետները և հանձնման կարգը պետք է սահմանվեն հիդրոօդերևութաբանական ծառայության համապատասխան մարմինների հետ համատեղ, ելնելով տեղային պայմաններից։

Էլեկտրակայանում պետք է գրանցվեն հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումները և փաստացի երևույթները։

3.2.29. Յուրաքանչյուր էլեկտրակայանում, տեղային հրահանգով որոշված ժամկետներում պետք է կազմակերպվեն դիտարկումներ՝

ջրադիմհար կառուցվածքների բիեֆների, ջրառ կառուցվածքների և ջրանցքների ջրի մակարդակի,

հիդրոտեխնիկական կառույցներով բաց թողնվող և տեխնոլոգիական սարքավորումներում օգտագործվող ջրի ելքերի,

վերին և ստորին բիեֆների կառուցվածքների մոտակայքում ջրհոսքի (գետի, ջրանցքի, ջրամբարի և այլն) սառցային ռեժիմի,

ջրի մեջ ջրաբերուկների և ջրամբարներում, բիեֆներում, ավազաններում ու ջրանցքներում նրանց կուտակումների պարունակության,

ջրի և օդի ջերմաստիճանի,

օգտագործվող կամ հեռացվող ջրի որակի ցուցանիշների (տեղային պայմաններից ելնելով) վերաբերյալ։

Հիդրոօդերևութաբանական դիտարկումների մասում տեղային հրահանգը պետք է համաձայնեցվի հիդրոօդերևութաբանական մարմինների հետ։

3.2.30. Էլեկտրակայանների կողմից օգտագործվող ջրի միջին օրական ծախսը պետք է որոշվի ջրաչափիչների (ծախսաչափիչների) ցուցմունքներով, ջրաչափիչ սարքավորումների բացակայության դեպքում, ժամանակավորապես, մինչև նշված սարքերի տեղադրումը, ջրի հոսքը կարող է հաշվառվել չափորոշող տեխնոլոգիական սարքավորման բնութագրերով և այլ հնարավոր մեթոդներով։

3.2.31. Բոլոր ջրամբարներում, որտեղ իրականացվում է ջրի հոսքի կարգավորում, պետք է կազմակերպվի հիդրոհանգույցի գետահատվածում ջրի ներհոսի ամենօրյա հաշվառում հիդրոօդերևութաբանական տարածքային մարմինների տվյալներով։

3.2.32. Հիդրոէլեկտրակայանների վերին և ստորին բիեֆների մակարդակները և հիդրոտուրբինների ճնշումը, ինչպես նաև ճաղավանդակների վրա ճնշման անկումները պետք է չափվեն սարքերով, որոնք կարող են ցուցումները հեռահար փոխանցումով հաղորդել կենտրոնական կառավարակետ։ Բիեֆներում ջրի մակարդակի և ճաղավանդակների վրա ճնշման անկումների չափման սարքերը պետք է ստուգվեն տարեկան երկու անգամ և վարարումից հետո։

3.2.33. Հրաչափ սարքավորումների զրոյական նիշերը պետք է սահմանվեն նիշերի միասնական համակարգում և ստուգվեն մակարդակաչափով, առնվազն 5 տարին մեկ։

Ցցերի և նշաձողերի շուրջը սառույցը պետք է ջարդել, ավտոմատ հենակետերը սառնամանիքի ժամանակ պետք է ջերմամեկուսացվեն:

 

3.3. Հիդրոտուրբինային կայանքներ

 

3.3.1. Հիդրոտուրբինային կայանքների շահագործման ժամանակ, պետք է ապահովվի նրանց անխափան աշխատանքը առաջադրված բեռնվածության և գործող ճնշման համար, առավելագույն հնարավոր օգտակար գործողության գործակցով։ Հիդրոէլեկտրակայանների սարքավորումը պետք է մշտապես պատրաստ լինի առավելագույն առկա բեռնվածքի և հիդրոկուտակիչ կայանների սարքավորումների պոմպային ռեժիմում աշխատանքների համար։

3.3.2. Շահագործման մեջ գտնվող հիդրոագրեգատները և օժանդակ սարքավորումները պետք է լինեն ավտոմատացված։ Հիդրոագրեգատի թողարկումը գեներատորային ռեժիմում և սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում կանգնեցումը գեներատորային ռեժիմից և սինքրոն փոխհատուցիչի ռեժիմից, կանգնեցումը գեներատորային ռեժիմից սինքրոն փոխհատուցիչի ռեժիմի անցումը և հակառակը, պետք է իրականացվի մեկ հրահանգային ազդակից։ Հակադարձելի հիդրոագրեգատի դեպքում այդ սկզբունքը պետք է իրականացվի նաև պոմպային ռեժիմների և պոմպայինից գեներատորային ռեժիմի անցման դեպքում։

3.3.3. Հիդրոագրեգատները պետք է աշխատեն տուրբինային ջրատարների վրա տեղադրված փականների լրիվ բաց վիճակում, հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի սահմանային բացումը պետք է լինի ոչ ավել այն արժեքից, որը համապատասխանում է հիդրոագրեգատի (գեներատոր-շարժիչ) առավելագույն թույլատրելի բեռնվածքին, տվյալ էջքի և արտածծման բարձրության դեպքում:

Նվազագույն էջքի և թույլատրելի արտածծման բարձրության դեպքում պոմպային ռեժիմում աշխատող պոմպ-տուրբինի ուղղորդիչ սարքի սահմանային բացումը պետք է լինի ոչ ավելի այն արժեքից, որը համապատասխանում է գեներատոր-շարժիչի առավելագույն հզորությանը շարժիչի ռեժիմում։ Աղբապահ ճաղավանդակների վրա ճնշման անկումը չպետք է գերազանցի տեղային շահագործման հրահանգում նշված սահմանային արժեքը։

3.3.4. Պահեստային հիդրոագրեգատները պետք է լինեն ավտոմատ անհապաղ գործարկմանը պատրաստ վիճակում։ Փակ ուղղորդիչ սարքով հիդրոտուրբինները (պոմպ-տուրբիններ) պետք է գտնվեն ճնշման տակ, ջրընդունիչի և արտածծման խողովակի վրա գտնվող փականների լրիվ բաց վիճակի դեպքում։

300 և ավել էջք ունեցող բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայաններում, ինչպես նաև 200-300 մ էջքով 3000 ժամից պակաս օգտագործված պահուստային հիդրոագրեգատների նախատուրբինային և ներսարքված օղակաձև փականները պետք է փակ լինեն։

200 մ-ից ցածր էջք ունեցող հիդրոէլեկտրակայաններում, պահեստային ագրեգատի նախատուրբինային փականը չպետք է փակվի, եթե այն չի կատարում օպերատիվ ֆունկցիաներ։

3.3.5. Հիդրոագրեգատները, որոնք աշխատում են սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, պետք է պատրաստ լինեն անհապաղ ավտոմատ փոխադրմանը գեներատորային ռեժիմի։

Հիդրոտուրբինը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում աշխատելիս, տուրբինի աշխատանքային անիվը պետք է ազատված լինի ջրից։

Նախատուրբինային փականներ ունեցող հիդրոէլեկտրակայաններում հիդրոագրեգատը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմի փոխադրման ժամանակ, նախատուրբինային փականը պետք է փակվի։

3.3.6. Հիդրոագրեգատները պետք է աշխատեն պտտման հաճախության ավտոմատ կարգավորման ռեժիմում՝ առաջադրված ստատիզմով։ Հիդրոտուրբինի կարգավորիչի փոխադրումը սահմանափակիչի բացման կամ ձեռքով վարման աշխատանքի ռեժիմի, թույլատրվում է բացառիկ դեպքերում, հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և էներգահամակարդի կարգավարի ծանուցմամբ։

3.3.7. Հիդրոագրեգատի ավտոմատ կարգավորումը շահագործելու ժամանակ պետք է ապահովված լինեն՝

հիդրոագրեգատի ավտոմատ և ձեռքով գործարկումը և կանգառը,

հիդրոագրեգատի կայուն աշխատանքը բոլոր ռեժիմներում,

մասնակցումը Ազգային կարգավարական ծառայության (ԱԿԾ) կողմից առաջադրված հաճախությամբ էներգահամակարգի հաճախության կարգավորմանը, ստատիզմի նախադրվածքով 4,5-6,0 % սահմաններում և մեռյալ գոտում,

հիդրոագրեգատի հզորության փոփոխության ժամանակ կարգավորող օրգանների սահուն (յուղատար խողովակներում առանց ցնցումների և հիդրոհարվածների) տեղափոխումը,

կարգավորման երաշխիքների կատարումը,

հզորության ուղղորդիչ սարքի առավելագույն բացման սահմանափակման ավտոմատ փոփոխությունը ճնշման փոփոխության դեպքում,

կոմբինատորային կախվածության ավտոմատ և ձեռքով փոփոխությանը՝ ըստ էջքի (պտտվող և թիակային հիդրոտուրբինների համար)։

3.3.8. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ և երեքից ավել ագրեգատների քանակությամբ հիդրոէլեկտրակայանները պետք է սարքավորված լինեն ակտիվ հզորության խմբակային կարգավորման (ԱՀԽԿ) համակարգով, ըստ հաճախության և հոսանքահաղորդման էներգահամակարգի ռեժիմի երկրորդական ավտոմատ կարգավորման (ՀՀԱԿ) համար նրանց հնարավոր օգտագործմամբ։ ԱՀԽԿ-ի համակարգի անջատումը թույլատրվում է էներգահամակարգի կարգավարական ծառայության թույլտվությամբ այն դեպքում, երբ հիդրոէլեկտրակայանների սարքավորումների աշխատանքային ռեժիմի պայմաններից կամ տեխնիկական վիճակից ելնելով, հնարավոր չէ ագրեգատների խմբակային կարգավորումը։

3.3.9. Ագրեգատի գործարկման, նրա նորմալ և վթարային կանգառի և արտապլանային բեռնվածքների փոփոխման թույլտվության պայմանները պետք է շարադրված լինեն հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և օպերատիվ անձնակազմի աշխատանքային տեղերում գտնվող տեղային հրահանգներում։

Հիդրոագրեգատի գործարկման պայմանները և նրա աշխատանքի ռեժիմը որոշող բոլոր պարամետրերի արժեքները պետք է սահմանվեն արտադրող գործարանների և հատուկ փորձարկումների տվյալների հիման վրա։

3.3.10. Յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք է որոշվի և տեղային հրահանգներով սահմանված ժամկետներում պարբերաբար վերահսկվի հետևյալ պրոցեսների նվազագույն ժամանակը՝

բեռնվածքի իջեցման ժամանակ, մինչև մեղմացման գոտի հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի փակման,

առավելագույն արագությամբ բեռնվածքի հավաքման ժամանակ հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի բացման,

պտտվող–թիակային և անկյունագծային հիդրոտուրբինների աշխատանքային անիվի թիակների պտույտի և կծկման,

շերեփավոր հիդրոտուրբինի կարգավորող ասեղների և շիթի շարժիչների փակման և բացման,

վթարային փակման մղակի գործարկման դեպքում ուղղորդիչ սարքի փակման,

ենթատուրբինային փականների, ինչպես նաև ջրընդունիչի վրայի վթարավերանորոգող փականների փակման և բացման,

հիդրոտուրբինի պարապ արտանետման փակման։

Բացի դրանից պարբերաբար, տեղային հրահանգին համապատասխան, պետք է ստուգվեն կարգավորման երաշխիքները։

3.3.11. Հիդրոագրեգատների շահագործման ժամանակ մնայուն և տեղափոխվող սարքերի օգնությամբ կանոնավոր չափումների և դիտարկումների ճանապարհով, պետք է կազմակերպվի սարքավորումների աշխատանքի վերահսկումը՝ տեղային հրահանգներում նշված ծավալով և պարբերությամբ։

3.3.12. Չի թույլատրվում հիդրոագրեգատի երկարատև աշխատանքը թրթռման բարձր մակարդակներում.

տուրբինի առանցքակալի իրանի հորիզոնական թրթռման (կրկնակի ամպլիտուդ) տատանաթափը, ինչպես նաև գեներատորի վերին և ստորին խաչարդների հորիզոնական թրթռման տատանաթափը, եթե նրանց վրա տեղադրված են ուղղորդիչ առանցքակալներ, կախված հիդրոագրեգատի ռոտորի պտույտի հաճախությունից չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները՝

 

Հիդրոագրեգատի ռոտորի պտույտ/րոպե

60

150

300

428

600

պտույտի հաճախությունը

 և պակաս

       
Թրթռման թույլատրելի մեծությունը մմ

0,18

0,16

0,12

0,10

0,08

 

տուրբինի կափարիչի, գեներատորի հենարանային կոնի կամ բեռնատար խաչարդի ուղղաձիգ թրթռման տատանաթափը չպետք Է գերազանցի հետևյալ մեծությունները (կախված թրթռման հաճախությունից)՝

 

Թրթռման հաճախությունը Հերց

1

3

6

10

16

30

  և պակաս        

և ավել

Թրթռման թույլատրելի մմ            
տատանաթափը  

0,18

0,15

0,12

0,08

0,06

0,04

 

Հիդրոագրեգատի լիսեռի բաբախումը չպետք է գերազանցի տեղային հրահանգում նշված մեծություններից։

3.3.13. Տեղային հրահանգում յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք է նշված լինեն կրկնկակալի սեգմենտների առանցքակալների և յուղատաշտակներում յուղի անվանական և առավելագույն ջերմաստիճանները։

Նախազգուշական ազդանշանը պետք է միանա տարվա տվյալ ժամանակի համար, սեգմենտի և յուղատաշտակում յուղի ջերմաստիճանի անվանականից 50C-ով բարձրանալու դեպքում։

Յուրաքանչյուր սեգմենտի, որում տեղադրված է ջերմաազդանշանիչը և յուղի համար ջերմաստիճանների դրվածքների մեծությունները, որոշվում են շահագործող անձնակազմի կողմից, շահագործման փորձի կամ փորձարկումների հիման վրա և մտցվում են տեղային հրահանգ։

3.3.14. Ճկուն մետաղապլաստյա սեգմենտներով հագեցված ուղղաձիգ հիդրոագրեգատների կրնկակալների շահագործումը պետք է իրականացվի տեղական հրահանգին համապատասխան, որը կազմվում է հաշվի առնելով գործող նորմատիվատեխնիկական և պատրաստող գործարանի փաստաթղթերը։

3.3.15. Հիդրոագրեգատի տեխնիկական ջրամատակարարման համակարգը, հիդրոագրեգատի բոլոր աշխատանքային ռեժիմներում, պետք է ապահովի գեներատորի հենարանային հանգույցների, ռոտորի և ստատորի հովացումը, ռետինապատված տուրբինային առանցքակալի և մյուս սպառողների յուղումը։

3.3.16. Հիդրոտուրբինների կապիտալ վերանորոգումը պետք է կատարվի 5-7 տարին մեկ անգամ։ Առանձին դեպքերում, Էներգահամակարգի թույլտվությամբ, թույլատրվում է շեղում հաստատված ժամկետներից։

 

3.4. Տեխնիկական ջրամատակարարումը

 

3.4.1. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի շահագործման ժամանակ պետք Է ապահովվեն՝

անհրաժեշտ քանակությամբ, պահանջվող որակի և նորմատիվային ջերմաստիճանի հովացնող ջրի անխափան մատակարարումը,

տուրբինների կոնդենսատորների և տեխնիկական ջրամատակարարման համակարգի աղտոտման կանխումը,

շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումը։

3.4.2. Տուրբինների կոնդենսատորների խողովակների և այլ ջերմափոխանակիչ սարքերում նստվածքների առաջացումը, քայքայումը, տեխնիկական ջրամատակարարման համակարգի բուսապատումը, «ջրածաղկումը» կանխելու համար պետք է կատարվեն կանխարգելիչ միջոցառումներ։

Միջոցառումների ընտրությունը պետք է որոշվի ելնելով տեղային պայմաններից, ինչպես նաև նրանց արդյունավետությունից, շրջակա միջավայրի պահպանման պայմանների թույլատրելիությունից և տնտեսական նկատառումներից։

Կոնդենսատորների խողովակների, շրջապտույտային ջրատարների և ջրանցքների պարբերաբար մաքրումը կարող է ընդունվել որպես ժամանակավոր միջոցառում։

3.4.3. Հովացնող ջրի դիրտագոյացման ունակության դեպքում, էներգաօբյեկտի շահագործման անձնակազմը՝ հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով շրջադարձ ջրամատակարարման համակարգում պետք է`

անցկացնի արտափչում, ջրի թթվեցում կամ ֆոսֆատացում, կամ կիրառի նրա մշակման կոմբինացված մեթոդներ. թթվեցում և ֆոսֆատացում, կրացում և այլն,

ավելացվող ջրի թթվեցումը ծծմբական կամ աղային թթուներով թթվեցման ժամանակ նրա մեջ հիմնային բուֆերը պահի ոչ պակաս քան 1,0-0,5մգ– էկվ/դմ3, թթուն անմիջականորեն շրջանառու ջրի մեջ մտցնելու դեպքում, նրա հիմնայնությունը պահի ոչ պակաս քան 2,0-2,5 սգ-էկվ/դմ3, ծծմբական թթվի օգտագործման ժամանակ հետևի, որպեսզի շրջանառու ջրում սուլֆատների պարունակությունը չհասնի այնպիսի մակարդակի, որը առաջացնի բետոնե կառուցվածքների վնասում կամ կալցիումի սուլֆատի նստեցում,

շրջանառու ջրի ֆոսֆատացման ժամանակ ֆոսֆատի պարունակությունը հաշվարկված ըստ PO34-ի, պահի 2,0-2,7 մգ/դմ3 սահմաններում,

օկսիլիդենդիֆոսֆոնային թթու կիրառելու դեպքում, նրա պարունակությունը շրջանառու ջրում, կախված քիմիական բաղադրությունից, պահի 0,25-4,0 մգ/դմ3 սահմաններում, ջրում այդ թթվի բաղադրությունը սահմանափակի ըստ սահմանային թույլատրելի խտության (ՍԹԽ) մինչև 0,9 մգ/դմ3։

3.4.4. Ջերմափոխանակիչների աղտոտումը օրգանական նստվածքներից կանխելու համար, հովացնող ջրի քլորացման ժամանակ ակտիվ քլորի պարունակությունը ջրում, կոնդենսատորից ելնելիս, պետք է լինի 0,4-0,5 մգ/դմ3 սահմաններում։

Տեխնիկական ջրամատակարարման ուղղահոս համակարգում, ջրհեռ ջրանցքների ջրում ակտիվ քլորի ներկայությունը կանխելու համար, քլորացումը պետք է կատարվի մեկից երկու կոնդենսատոր մուտք գործող հովացնող ջրի մեջ քլորային լուծույթի մատուցմամբ։

3.4.5. Հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով շրջանառու համակարգում ջրիմուռները ոչնչացնելու համար, ջուրը պղնձարջասպով մշակելու ժամանակ, նրա պարունակությունը հովացնող ջրում պետք է լինի 3-6 մգ/դմ3 -ի սահմաններում։ Շրջանառու ջրամատակարարման համակարգից ջրային օբյեկտներ արտափչված ջրի նետումը, պղնձարջասպով մշակելու ժամանակ պետք է իրականացվի գործող «Մակերևույթային ջրերը կեղտաջրերից պահպանելու կանոններ»-ի համաձայն։

3.4.6. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում (խոշոր ճաղավանդակների մակերևույթների, ջրամաքրման ցանցերի կառուցվածքային տարրերի, ջրընդունող և ներծծող խցիկների և ճնշումային ջրատարների) կենսաօրգանիզմներով բուսապատման ժամանակ պետք է կիրառվեն չբուսապատվող ծածկույթներ, անցկացվեն ուղիների լվացում՝ տաք ջրով, օժանդակ սարքավորումներ մուտք գործող հավացնող ջրի քլորացում, պահպանելով քլորի ակտիվ բաժնեչափը 1,5-2,5 մգ/դմ3 1,5 ամիսը մեկ՝ 4-5 օրվա ընթացքում:

3.4.7. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի հիդրոտեխնիկական կառույցների շահագործումը, ինչպես նաև նրանց վիճակի վերահսկումը պետք է իրականացվի սույն Կանոնների 3.1 գլխի պահանջներին համապատասխան։

3.4.8. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի սարքավորումների և հիդրոհովացուցիչների աշխատանքը պետք է ապահովի կոնդենսացիոն կայանքի շահագործման համար 3.4.1. կետի պահանջների կատարումը։

Միաժամանակ պետք է հաշվի առնվեն ժողովրդական տնտեսության ոչ էներգետիկ ճյուղերի կարիքները (ոռոգման, ձկնային տնտեսության, ջրամատակարարման) և բնության պահպանման պայմանները:

3.4.9. Շրջանառու ուղիներից օդի հեռացման պարբերականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի սիֆոնի բարձրությունը նրանցում չնվազի ոչ ավելի, քան 0,3 մ նախագծային մեծության հետ համեմատած։

3.4.10. Համակարգի կեղտոտումից շրջանառու պոմպի ճնշման շեղումը չպետք է գերազանցի 1,5 մ համեմատած նախագծային մեծության հետ։ Պոմպի օգգ-ի վատթարացումը աշխատող անիվի թիակների և պոմպի իրանի (միջև) արանքների բացակների մեծացման և աշխատող անիվի թիակների ոչ նույնատիպ վիճակի հետևանքով, պետք է լինի 3 %-ից ոչ ավել։

3.4.11. Շրջանառու ջրի հովացուցիչների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն՝

օպտիմալ աշխատանքային ռեժիմը՝ շոգետուրբինային կայանքների ամենաշահավետ (տնտեսական) վակուումի հասնելու պայմաններից ելնելով,

հովացման արդյունավետությունը՝ համաձայն նորմատիվային բնութագրերի։

3.4.12. Հիդրոհովացուցիչների, ջրընդունիչ և ջրնետ կառուցվածքների աշխատանքի օպտիմալ ռեժիմները պետք է ընտրվեն ռեժիմային քարտերին համապատասխան՝ մշակված կոնկրետ օդերևութաբանական պայմանների և էլեկտրակայանների կոնդենսացիոն ռեժիմով բեռնվածքների համար։

Հովացուցիչից հետո, հովացնող ջրի միջին օրական ջերմաստիճանի բարձրացումը, համեմատած նորմատիվային բնութագրով պահանջվածի հետ, ավելի քան 10C-ի դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ թերհովացման պատճառների հայտնաբերման և վերացման համար։

3.4.13. Տարանցիկ հոսքի գոտում բարձրակարգ ջրային բուսականության առաջացման դեպքում պետք է վերացվի կենսաբանական կամ մեխանիկական եղանակով։

3.4.14. Հովացման աշտարակների հիմնական կառուցվածքների (աշտարակի տարրերի, հակասառցապատման սրահակի, ջրորսիչի, ոռոգիչի, ջրաբաշխիչ սարքավորման և օդափոխիչ սարքի) զննումը պետք է կատարվի ամեն տարի, գարնանը և աշնանը։ Հայտնաբերված անսարքությունները (բացվածքները աշտարակի երեսպատվածքում, ոռոգիչում, սրահակի պտտվող վահանակների դիրքային ամրապնդիչների, ջրաբաշխիչ ջրցող սարքավորումների ոչ բավարար վիճակը) պետք է վերացվեն։ Սրահակի պտտվող վահանակները օդի դրական ջերմաստիճանի ժամանակ պետք է տեղադրվեն և հաստատվեն հորիզոնական դիրքում։

Մետաղական կառուցվածքների հակակոռոզիոն ծածկույթը, ինչպես նաև երկաթբետոնե տարրերի քայքայված պաշտպանական շերտը պետք է վերականգնվի ըստ անհրաժեշտության։ Ջրհավաք ավազանները, ինչպես նաև ջրհովացուցիչների աշտարակների ծածկույթների ասբեստացեմենտային սալիկները պետք է ունենան հուսալի հիդրոմեկուսացում։

3.4.15. Հովացնող աշտարակների ջրաբաշխիչ համակարգերը պետք է լվացվեն տարին առնվազն 2 անգամ-գարնանը և աշնանը։ Աղտոտված ծայրափողակները պետք է ժամանակին մաքրվեն, իսկ շարքից դուրս եկածները՝ փոխարինվեն։ Հովացնող աշտարակների ջրահավաք ավազանները պետք է առնվազն 2 տարին մեկ մաքրվեն տիղմից և աղբից։

3.4.16. Հովացնող աշտարակի վերանորոգման ժամանակ օգտագործվող փայտյա կառուցվածքները պետք է հականեխվեն, իսկ ամրակման դետալները՝ ցինկապատվեն։

3.4.17. Հովացնող աշտարակների ոռոգիչների կառուցվածքները պետք է մաքրվեն հանքային և օրգանական կուտակումներից։

3.4.18. Հովացնող աշտարակների ճաղավանդակները և ցանցերը պետք է զննվեն հերթափոխը մեկ անգամ և անհրաժեշտության դեպքում մաքրվեն, որպեսզի թույլ չտան ջրի էջքի անկում նրանց վրա, ոչ ավել քան 0,1 մ։

3.4.19. Ձմեռային պայմաններում հովացնող աշտարակների օգտագործման ժամանակ շրջակա տարածքի և շենքերի խոնավացման և սառցապատման դեպքում, նրանք պետք է սարքավորված լինեն ջրաորսիչ սարքերով։

3.4.20. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում մի քանի զուգահեռ աշխատող հովացնող աշտարակների առկայության դեպքում և ձմռանը հովացնող ջրի ընդհանուր ծախսի պակասեցման ժամանակ, նրանց մի մասը պետք է կոնսերվացվի իրականացնելով հակահրդեհային և այլ անհրաժեշտ միջոցառումներ։ Ոռոգիչի սառցակալումից խուսափելու համար, աշխատող հովացնող աշտարակներում ոռոգման խտությունը պետք է լինի ոռոգման 1 մ2 տարածքում առնվազն 6 մ3/ժամ, իսկ ջրի ջերմաստիճանը հովացնող աշտարակի ելքում 100 C-ից ոչ պակաս։

3.4.21. Ձմռան ընթացքում հովացնող աշտարակի կարճատև անջատման ժամանակ պետք է ապահովվի տաք ջրի շրջապտույտը ավազանում, նրանում սառույցի առաջացումը կանխելու համար։

3.4.22. Փայտից, պոլիէթիլենից և այլ դյուրավառ նյութերից կառուցվածքային տարրերով հովացնող աշտարակը շահագործումից ժամանակավոր դուրս բերելու դեպքում, օդանցքի պատուհանները պետք է փակվեն, իսկ հովացնող աշտարակների նկատմամբ, պետք է սահմանվի հակահրդեհային հսկողություն:

3.4.23. Ծածկույթային հովացնող աշտարակների մետաղական հիմնակմախքների մանրակրկիտ զննումը պետք է անցկացվի առնվազն 10 տարին մեկ, երկաթբետոնե թաղանթներինը՝ առնվազն 5 տարին մեկ։

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.06.1998 թ. N 192-ԳՄ հրամանով

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Ժ Ո Ղ Ո Վ Ա Ծ ՈՒ  III

4.ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

4.ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

4.1. Վառելիքատրանսպորտային տնտեսություն

 

4.1.1. Վառելիքատրանսպորտային տնտեսության շահագործման ժամանակ պետք է ապահովվի՝

էներգաօբյեկտի երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքը և սահմանված ժամկետներում երկաթուղային վագոնների, ցիստեռնների և այլ փոխադրամիջոցների մեքենայացված բեռնաթափումը,

վառելիքի ընդունումը մատակարարներից և նրա որակի ու քանակի ստուգումը,

վառելիքի սահմանված պաշարի մեքենայացված պահեստավորումը և պահպանումը նվազագույն կորուստներով,

վառելիքի ժամանակին և անխափան նախապատրաստումն ու մատակարարումը կաթսայատուն,

շրջակա միջավայրի աղտոտման կանխելը նավթամթերքներից:

4.1.2. էլեկտրակայաններ մատակարարվող վառելիքի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներին և տեխնիկական պայմաններին։

Մատակարարի հետ կնքվող պայմանագրերում, կախված վառելիքի տեսակից, պետք է կանխապայմանված լինեն նրա տեսականիշը, խոնավությունը, ծծմբի պարունակությունը, բռնկման ջերմաստիճանը, ստորին ջերմատվությունը, խտությունը, վանադիումի պարունակությունը և այլ ցուցանիշներ՝ ըստ որոնց կատարվում է բողոքարկման աշխատանքներ։

4.1.3. Համաձայն «Էլեկտրակայաններում վառելիքի հաշվառքի կանոնների», պետք է կազմակերպվի վառելիքի ամբողջ քանակության խիստ հաշվառում, էներգաօբյեկտ նրա մուտքի, տեխնոլոգիական կարիքների համար սպառելու և պահեստներում այն պահելու ընթացքում։

Ստացվող վառելիքի հաշվառման ընթացքում պետք է ապահովվի`

մատակարարված ամբողջ հեղուկ վառելիքի կշռումը կամ չափումը,

այրված գազային վառելիքի ամբողջ քանակության որոշումը սարքերի միջոցով,

հեղուկ վառելիքի գույքագրումը,

վառելիքի որակի պարբերական, իսկ սարքերի առկայության դեպքում մշտական վերահսկումը,

բողոքարկումների ներկայացում մատակարարներին՝ վառելիքի պակասորդի և որակի անբավարարություն հայտնաբերելու դեպքում։

4.1.4. Վառելիքով ժամանած շարժակազմը պետք է զննվի։ Վնասված վագոններ կամ ցիստեռններ, ճանապարհին վառելիքի կորուստներ և «Երկաթուղիների կանոնադրությամբ» նախատեսված այլ պատճառներ հայտնաբերելու դեպքում, պետք է կազմվեն համապատասխան ակտեր, և հայցեր ներկայացվեն երկաթուղուն։

4.1.5. Վառելիքի հաշվառման համար օգտագործվող չափիչ միջոցները (կշեռքներ, լաբորատոր սարքեր և այլ չափիչ սարքվածքներ), որոնք ենթակա են պետական ստուգման և հսկողության, պետք է հավաստագրվեն ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից սահմանված ժամկետներում։

Վառելիքի հաշվառման համար օգտագործվող չափիչ միջոցները, որոնք ենթակա չեն հավաստագրման, պետք է չափարկվեն համաձայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի։

4.1.6. Գնացքների երթևեկությունը, ինչպես նաև վագոնների և ցիստեռնների մատուցումը և հեռացումը էլեկտրակայանում պետք է կազմակերպված լինի համաձայն «Երկաթուղային մուտքերում գնացքների սպասարկման և շահագործման կազմակերպման կարգի մասին» հրահանգի, որը կազմվում է տվյալ էլեկտրակայանի համար, հաշվի առնելով վագոնների ու ցիստեռնների բեռնաթափման նախագծով ընդունված կարգը և համաձայն երկաթուղով բեռների տեղափոխման Կանոնների։

4.1.7. էլեկտրակայանների և տրանսպորտի նախարարության ձեռնարկությունների, կամ փոխադրաառաքման սպասարկում իրականացնող այլ ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերում, չպետք է հաշվի առնվեն (ներառվեն) էլեկտրակայանի պահեստային սարքավորումները (վագոնաթափիչներ, էստակադներ և այլն), որոնք նախատեսված են նորոգում կատարելու և վթարային իրավիճակները վերացնելու ժամանակ կաթսայատները վառելիքով ապահովելու համար։

4.1.8. Հեղուկ և գազային վառելիքի տնտեսությունների վերահսկիչ, ավտոմատ և հեռագործ կառավարման, տեխնոլոգիական պաշտպանության, ուղեկապման, ազդանշանման, հրդեհամարման, բեռնաթափման սարքավորումները, ինչպես նաև կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները պետք է լինեն սարքին վիճակում և պարբերաբար՝ ըստ ժամկետացանկի, ենթարկվեն ստուգման։

 

Պինդ վառելիք

 

(ՀՀ էլեկտրակայաններում չի օգտագործվում և մոտ ապագայում չի նախատեսվում)

 

Հեղուկ վառելիք

 

4.1.9. Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի «Ջերմային էլեկտրակայանների մազութային տնտեսության շահագործման տիպային հրահանգ»-ին համապատասխան։

Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի տաքացված և զտված վառելիքի անխափան մատակարարումը՝ կաթսաների և գազատուրբինային կայանքների բեռնվածությանը համապատասխանող քանակությամբ և այնպիսի ճնշմամբ ու մածուցիկությամբ, որն անհրաժեշտ է այրիչների նորմալ աշխատանքի համար։

4.1.10. Հեղուկ վառելիքի խողովակաշարերի և դրանց ուղեկից շոգեխողովակների համար պետք է կազմված լինեն սահմանված ձևի տեղեկաթերթիկներ։

4.1.11. Ցիստեռնների դատարկումից հետո, մազութը հեղուկաթափ վաքերից պետք է լրիվ թափվի, և այն տեղերում, որտեղ վրածածկեր չկան, վաքերը պետք է փակվեն կափարիչներով (վանդակապատ ցանցերով)։ Ընդունման տարողություններից առաջ տեղադրված վաքերը, հիդրոփականները, գերանափականները և զտիչները, ըստ անհրաժեշտության, պետք է մաքրվեն։

4.1.12. Մազութի տնտեսությունում պետք է պահպանվեն գոլորշու հետևյալ պարամետրերը. ճնշումը՝ 8-13 կԳ/սմ2 (0,8-1,3ՄՊա), ջերմաստիճանը՝ 200-2500

4.1.13. «Բաց գոլորշիով» մազութի դատարկման ընթացքում տաքացնող սարքվածքներից գոլորշու ընդհանուր ծախսը՝ 50-60մ3 տարողությամբ ցիստեռնի համար, չպետք է գերազանցի 900կգ/ժ-ը։

4.1.14. Մազութաթափերում (ցիստեռններում, վաքերում և ընդունող տարողություններում) մազութը պետք է տաքացվի մինչև այն ջերմաստիճանը, որը կապահովի մղող պոմպերի բնականոն աշխատանքը։

Մազութի ջերմաստիճանը ընդունող տարողություններում և պահոցներում չպետք է գերազանցի 900C-ը,

4.1.15. Սարքավորումների (պահոցներ, խողովակաշարեր և այլն) ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում։

4.1.16. Պահոցների և ընդունող տարողությունների ներքին զննումը և նկատված թերությունների վերացումը պետք է կատարվի համաձայն ժամկետացանկի, առնվազն 5 տարին մեկ։ Անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է մաքրվեն հատակային նստվածքներից։

4.1.17. Բոլոր ընդունող տարողությունների և հեղուկ վառելիքի պահպանման պահոցների համար պետք է կազմվեն աստիճանավորված աղյուսակներ հաստատված էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

4.1.18. Ըստ հաստատված ժամկետացանկի, պետք է կատարվեն՝ մազութամուղի և արմատուրի արտաքին զննում` առնվազն տարին մեկ, իսկ կաթսայատան բաժանմունքի սահմաններում՝ եռամսյակը մեկ և արմատուրի ընտրովի վերստուգում` առնվազն 4 տարին մեկ։

4.1.19. Կաթսայատներին մատակարարվող մազութի մածուցիկությունը չպետք է գերազանցի. մեխանիկական և շոգեմեխանիկական այրիչների համար՝ 2,50 ВУ (16մմ2/վրկ), շոգե և ռոտացիոն այրիչների համար՝ 60 ВУ (44 մմ2/վրկ):

4.1.20. Վառելիքի զտիչները պետք է մաքրվեն (շոգեփչահարմամբ, ձեռքով կամ քիմիական եղանակով), եթե նրանց դիմադրությունը հաշվարկային բեռնվածության դեպքում բարձրանում է 50%-ով՝ համեմատած սկզբնականի (մաքուր վիճակի) հետ։ Մաքրման ընթացքում զտիչ ցանցի թրծումը (կրակով մաքրելը) արգելվում է։

Մազութատաքացուցիչները պետք է մաքրվեն, եթե նրանց ջերմային հզորությունը նվազում է անվանական հզորության 30%-ի չափով։

4.1.21. Պահեստային պոմպերը, տաքացուցիչները և զտիչները պետք է լինեն սարքին և մշտապես պատրաստ գործարկման համար։

Միացման ստուգումը և աշխատող պոմպից պահեստայինին ծրագրային անցումը պետք է կատարվի համաձայն ժամկետացանկի, բայց առնվազն ամիսը մեկ։ Պահեստային ավտոմատ միացման (ՊԱՄ) սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ` համաձայն տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրի և ժամկետացանկի։

4.1.22. Վառելիքատար խողովակագծերը կամ սարքավորումները նորոգման դուրս բերելիս, դրանք պետք է հուսալիորեն անջատված լինեն աշխատանքի մեջ գտնվող սարքավորումներից, լինեն ցամաքեցված և ներքին աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում՝ շոգեհարված։

Վառելիքատար խողովակագծեր, անջատված տեղամասերում ուղեկից շոգե կամ այլ խողովակագծերը պետք է լինեն անջատված։

4.1.23. Մազութի պահոցը (ամբարը), ուր երկար ժամանակ վառելիք է պահվել, աշխատանքի մեջ մտցնելուց առաջ անհրաժեշտ է հատակամերձ շերտից (մինչև 0,5մ) վերցնել մազութի նմուշ՝ ըստ խոնավության վերլուծություն կատարելու համար և միջոցներ ձեռնարկել ջրի և մեծ ջրավորվածության մազութի թափանցումը կաթսայատուն կանխելու համար։

4.1.24. Ըստ հաստատված ժամկետացանկի, բայց առնվազն շաբաթը մեկ, պետք է ստուգվի այրման համար կաթսայատուն տրվող վառելիքի ջերմաստիճանի սահմանային աճման և նվազման, ճնշման նվազման ազդանշանային համակարգի գործողությունը, կառավարման վահան դուրս բերված հեռագործ մակարդակաչափիչների և պահոցներում ու ընդունիչ տարողություններում վառելիքի ջերմաստիճանը չափող սարքերի ցուցմունքների ճշտությունը։

4.1.25. Հեղուկ վառելիքի այլ տեսակների ընդունումը, պահպանումը և այրման նախապատրաստումը պետք է իրականացվի ըստ «էներգահամակարգերի շահագործման կարգադրական փաստաթղթերի ժողովածուի (ջերմատեխնիկական մասի)» (Մ. ՕՐԳՐԷՍ, 1991) կ. 1.4-ի պահանջներին համապատասխան։

 

Գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) հեղուկ վառելիքի ընդունման, պահպանման ԵՎ այրմանը նախապատրաստելու առանձնահատկությունները.

 

4.1.26. Հեղուկ վառելիքի դատարկման, պահպանման և այրման համար մատուցման ժամանակ, չի թույլատրվում ջրավորումը։ Ցիստեռնների դատարկումից հետո, շոգեհարման անհրաժեշտության դեպքում, շոգեհարման հետևանքով գոյացած ջրավորված նյութերը պետք է տեղափոխվեն մազութապահեստարանի հատուկ տարողություններ։

4.1.27. Վառելիքի դատարկումը պետք է կազմակերպվի փակ եղանակով։ Դատարկման սարքվածքները, դրանց հակակոռոզիոն ծածկույթը, շոգեուղեկից գծերները, արմատուրը և այլն, պետք է լինեն սարքին վիճակում, որպեսզի թույլ չտրվի վառելիքի աղտոտում և սառեցում։

Պահոցներում գտնվող հեղուկ վառելիքի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանները պետք է սահմանված լինեն տեղային հրահանգներով։

4.1.28. ԳՏԿ-ին մատակարարվող վառելիքը պահոցներից պետք է վերցվի վերին շերտերից՝ լողացող հավաքիչ սարքվածքներով։

4.1.29. Պահոցների հատակամերձ շերտերից վառելիքի նմուշները պետք է վերցվեն գույքագրման ժամանակ և պահոցը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ։ Հատակամերձ շերտում 0,5%-ից ավել ջրավորվածություն հայտնաբերելու դեպքում, պետք է ձեռնարկել միջոցներ ջրավորված վառելիքի այրումը կանխելու համար։ Եթե ջրավորված շերտի բարձրությունը մեծ է «մեռյալ» մնացորդի մակարդակից, ապա խոնավացած շերտը պետք է ջրաքաշվի դեպի մազութապահեստարանի հատուկ տարողությունները։

4.1.30. Շրջանառու եղանակով տաքացվող պահոցների ներքին զննումը պետք է կատարվի առնվազն 5 տարին մեկ, շոգետաքացմամբ պահոցներինը ամեն տարի, կատարելով ներպահոցային տաքացուցիչների կիպության պարտադիր հիդրավլիկ փորձարկումներ, վերացնելով հակակոռոզիոն ծածկույթի վնասվածքները։ Պահոցները, ըստ անհրաժեշտության, պետք է մաքրվեն հատակային նստվածքներից։

4.1.31. Հեղուկ վառելիքի խողովակաշարերը, մոնտաժումից կամ նորոգումից հետո, պետք է փչահարվեն գոլորշիով կամ սեղմած օդով, ենթարկվեն քիմիական լվացման և պասիվացման՝ դրան հաջորդող լվացումով` գազատուրբինային վառելիքի այնպիսի քանակությամբ, որը համապատասխանում է խողովակաշարերի եռակի տարողունակությանը։

4.1.32. ԳՏԿ-ին մատակարարվող վառելիքի մածուցիկությունը պետք է լինի ոչ ավելի. մեխանիկական բոցամուղների կիրառման դեպքում՝ 20 ВУ (12մմ2/վրկ), օդային (շոգե) բոցամուղների օգտագործման դեպքում՝ 30 ВУ (20մմ2/վրկ)։

4.1.33. Հեղուկ վառելիքը պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուրդների համաձայն ԳՏԿ-ի արտադրող գործարանների պահանջների։

Տեղային հրահանգներում պետք է նշված լինեն զտիչների մուտքում և ելքում ճնշման անկման թույլատրելի մեծությունները, որոնց դեպքում զտիչները պետք է դուրս բերվեն մաքրման։

4.1.34. Վառելիքի և հավելանյութի որակի ստուգման պարբերականությունը` վառելիքի պահպանման և այրման համար նրա մատուցման ընթացքում, նմուշները վերցնելու տեղերը, որակը որոշող ցուցանիշները, պետք է սահմանված լինեն տեղային հրահանգով։

4.1.35. ԳՏԿ-ում հեղուկ վառելիքների այրման դեպքում, որոնք պարունակում են կոռոզիոն ագրեսիվ տարրեր (վանադիում, ալկալիական մետաղներ և այլն), ավելի մեծ քանակությամբ, քան թույլատրվում է գործող ստանդարտներով և տեխնիկական պայմաններով, վառելիքը պետք է մշակվի էլեկտրակայանում՝ համաձայն տեղային հրահանգների (նատրիումի և կալիումի աղերից լվացում կամ հակակոռռզիոն հավելանյութերի ավելացում)։

 

Գազային վառելիք

 

4.1.36. Գազի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովվի՝

կողմնակի խառնուրդներից ու խտուցքից մաքրված կաթսաների բեռնվածությանը համապատասխան քանակությամբ և պահանջվող ճնշմամբ գազի անխափան մատակարարումը հնոցային այրիչներին,

ստացվող գազի քանակության և որակի ստուգումը,

սարքավորումների անվտանգ աշխատանքը և դրանց տեխնիկական սպասարկման և նորոգման անվտանգ անցկացումը,

սարքավորումների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկումը և նորոգումը,

սարքավորումների տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման հսկողությունը։

4.1.37. էներգաօբյեկտների գազի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի՝ համաձայն Հայլեռտեխհսկողության «Անվտանգության կանոնները գազային տնտեսությունում», «Գազից օգտվելու կանոնների», «Բնական գազով աշխատող Ջէկ-երի գազային տնտեսության շահագործման տիպային հրահանգի» և այլն։

4.1.38. Յուրաքանչյուր գազամուղի և գազակարգավորիչ կայանքի (ԳԿԿ) սարքավորանքի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ, որոնք պարունակում են գազամուղը, ԳԿԿ-ի շենքը, սարքավորումները, ստուգիչ չափիչ սարքերը բնութագրող հիմնական տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ կատարված նորոգումների մասին։

4.1.39. էներգաօբյեկտում պետք է կազմվեն և տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվեն գազավտանգ աշխատանքների ցանկը և հրահանգ կոնկրետ արտադրական պայմաններին համապատասխան նրանց նախապատրաստման ու անվտանգ անցկացման կարգի մասին։

Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով։ Անձինք, որոնք իրավունք ունեն տալ գազավտանգ աշխատանքներ կատարելու կարգագրեր, նշանակվում են էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով։ Գազավտանգ աշխատանքների ցանկը առնվազն տարին մեկ պետք է վերանայվի և վերահաստատվի։

Առավել վտանգավոր աշխատանքները (շահագործման մեջ մտցնելը, գազի գործարկումը, գազամուղների միացումը, գազամուղների և սարքավորումների «գազի տակ» նորոգումը, ԳԿԿ-ում զոդման և գազահատման կիրառմամբ աշխատանքները) պետք է կատարվեն կարգագրով և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հատուկ պլանով։ Աշխատանքների պլանում պետք է`

նշված լինեն աշխատանքների կատարման խիստ հաջորդականությունը, մարդկանց տեղաբաշխումը, պատասխանատու անձինք, մեխանիզմների և հարմարանքների պահանջարկը,

նախատեսված լինեն միջոցառումներ, որոնք կապահովեն տվյալ աշխատանքների առավելագույն անվտանգությունը։

4.1.40. Չի թույլատրվում ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշման տատանումների գերազանցումը աշխատանքային ճնշման 10%-ից։ Կարգավորիչների անսարքությունները, որոնք բերում են աշխատանքային ճնշման բարձրացման կամ իջեցման, ապահովիչ փականների աշխատանքում եղած թերությունները, ինչպես նաև գազի հոսակորուստները, պետք է վերացվեն վթարային կարգով։

4.1.41. Գազի մատակարարումը կաթսայատուն ՝ ավտոմատ կարգավորիչ փական չունեցող շրջանցիկ գազամուղով (բայպասով), արգելվում է։

4.1.42. Պաշտպանության, ուղեկապման և ազդանշանային սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի արտադրող գործարանի հրահանգներով նախատեսված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ։

4.1.43. Գազամուղները գազով լցնելիս պետք է փչահարվեն մինչև օդի լրիվ դուրս մղումը։ Փչահարման ավարտը պետք է որոշվի վերցված նմուշների վերլուծությամբ, ընդ որում՝ թթվածնի պարունակությունը գազում չպետք է գերազանցի 1%-ը, կամ գազի այրումով, որը պետք է ընթանա հանգիստ (կայուն), առանց պայթյունների (ճարճատյունների)։

Գազամուղների փչահարման ժամանակ գազաօդային խառնուրդի բացթողումը պետք է իրականացվի այն տեղերում, որտեղ բացառվում է նրա թափանցումը շենքեր և բոցավառումը կրակի որևէ աղբյուրից։

Գազամուղները գազից դատարկվելու ժամանակ, պետք է փչահարվեն օդով կամ չեզոք գազով, մինչև գազի լրիվ արտամղումը։ Փչահարման ավարտը որոշվում է վերլուծությամբ։ Գազի մնացորդային ծավալային մասը փչահարվող օդում չպետք է գերազանցի խառնուրդի բոցավառման ստորին սահմանի 20%-ը։

4.1.44. Էլեկտրակայանների տարածքում գտնվող ստորգետնյա գազամուղների ուղեգծի շրջայցը (ստուգայցը) պետք է կատարվի համաձայն հաստատված ժամկետացանկի:

Շրջայցի ժամանակ պետք է ստուգվի գազալցվածությունը գազամուղի հորերում, ինչպես նաև գազամուղի երկու կողմերում, նրանից 15 մ հեռավորության վրա տեղադրված այլ հորերում (հեռախոսային, ջրմուղի, ջերմաֆիկացիոն, կոյուղու), հավաքիչներում, շենքերի նկուղներում և այլ շինություններում, որոնցում հնարավոր է գազի կուտակում։

Ստորգետնյա գազամուղների սպասարկման համար պետք է կազմվեն և շրջագայող զննողին հանձնվեն երկաթուղային քարտեզներ՝ նրանց հատկացված համարներով։ Յուրաքանչյուր երթուղային քարտեզում պետք է նշված լինեն գազամուղների ուղեգծերի սխեման և նրա երկարությունը, ինչպես նաև գազամուղի երկու կողմում, նրանից մինչև 15 մ հեռավորության վրա տեղադրված ստորգետնյա կառույցների ու ցանցերի հորերը և շենքերի նկուղները։

4.1.45. Նկուղներում, հորաններում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում, գազի առկայությունը պետք է ստուգվի պայթունաանվտանգ գազավերլուծիչով։

Շենքերի նկուղների օդի նմուշի վերլուծությունը կարող է կատարվել անմիջապես նկուղում պայթունաանվտանգ գազավերլուծիչով, իսկ վերջինիս բացակայության դեպքում նկուղից վերցված օդի նմուշի շենքից դուրս կատարված վերլուծությամբ։

Հավաքիչներից, հորաններից, հորերից և այլ ստորգետնյա շինություններից օդի նմուշ վերցնելիս, նրանց մեջ իջնելն արգելվում է։

Նկուղներում, ինչպես նաև հորերի, հորանների, հավաքիչների և այլ ստորգետնյա շինությունների մոտ գտնվելիս, ծխելը և բաց կրակից օգտվելն արգելվում է։

4.1.46. Ուղեգծում գազալցվածություն հայտնաբերելիս, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ գազավերլուծիչով լրացուցիչ ստուգումներ և գազի արտահոսքի հայտնաբերման տեղից 50մ շառավղով հեռավորության վրա գտնվող գազալցված նկուղների, շենքերի առաջին հարկերի, հորերի օդափոխություն կատարելու համար։

Նկուղներում գազի հայտնաբերման դեպքում, շենքերում գտնվող մարդիկ լրացուցիչ պետք է զգուշացվեն՝ ծխելու, կրակից և էլեկտրասարքերից օգտվելու անթույլատրելիության մասին։

Միաժամանակ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի միջոցներ գազի հոսակորուստների հայտնաբերման և վերացման համար։

4.1.47. Գազամուղների միացման կիպությունների ստուգումը, գազամուղներում, հորերում և շինություններում գազի արտահոսքի տեղերի փնտրումը, պետք է կատարվի օճառաէմուլսիայի օգտագործումով։

Արգելվում է կրակի օգտագործումը՝ գազի արտահոսքեր հայտնաբերելու համար։

Գործող գազամուղներում հայտնաբերված բոլոր անսարքությունները և անկիպությունները պետք է անհապաղ վերացվեն։

4.1.48. Արգելվում է գազամուղից հեռացված հեղուկի թափումը կոյուղի։

4.1.49. Գազագեներատորային և արտանետված տեխնոլոգիական խոնավ և ծծումբ պարունակող (մերկապտաններ կամ ծծմբաջրածին պարունակող) բնական գազի մատակարարման և այրման դեպքում, շահագործման առանձնահատկությունները պետք է որոշվեն նախագծով և տեղային հրահանգով։

 

4.2. Ածխափոշու պատրաստումը

 

(ՀՀ էլեկտրակայաններում չի օգտագործվում և մոտ ապագայում չի նախատեսվում)

 

4.3. Շոգե ԵՎ ջրատաքացման կաթսայական կայանքներ

 

4.3.1. Կաթսաների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

բոլոր հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունը և անվտանգությունը,

կաթսաների անվանական արտադրողականությունը, շոգու և ջրի պարամետրերին ու որակին հասնելու հնարավորությունը,

փորձարկումների և գործարանային հրահանգների հիման վրա սահմանված աշխատանքի խնայողական ռեժիմը,

յուրաքանչյուր տիպի կաթսայի և այրվող վառելիքի տեսակի համար որոշված բեռնվածությունների կարգավորման տիրույթը,

նվազագույն թույլատրելի բեռնվածությունները,

վնասակար նյութերի թույլատրելի արտանետումները մթնոլորտ։

4.3.2. Նոր շահագործման մեջ մտնող 100կԳ/սմ2 (9,8 ՄՊա) և, բարձր ճնշման կաթսաները մոնտաժումից հետո, հիմնական խողովակաշարերի և ջրագոլորշային տրակտի մյուս տարրերի հետ համատեղ, պետք է ենթարկվեն մաքրման։ 100 կԳ/սմ2 (9,8 ՄՊա)-ից ցածր ճնշման և ջրատաքացուցիչ կաթսաները, շահագործման մեջ մտցնելուց առաջ, պետք է ենթարկվեն ալկալիացման։

Ալկալիացումից և քիմիական մաքրումից անմիջապես հետո պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ մաքրված մակերևույթները նստվածքային կոռոզիայից պաշտպանելու համար։

4.3.3. Նորոգումից կամ պահուստում երկարատև (3 օրից ավել) գտնվելուց հետո՝ կաթսայի գործարկումից առաջ, պետք է ստուգված լինեն օժանդակ սարքավորումների, ստուգիչ-չափիչ սարքերի, մեխանիզմների և արմատուրի հեռակառավարման միջոցների, ինքնակարգավորիչների, պաշտպանության սարքվածքների, ուղեկապման ու օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և գործարկմանը նրանց պատրաստ լինելը։ Բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն։

Ուղեկապման և պաշտպանության սարքվածքների անսարքության դեպքում, կաթսայի գործարկումն արգելվում է։

4.3.4. Կաթսայի գործարկումը պետք է կազմակերպվի հերթափոխի պետի կամ ավագ մեքենավարի ղեկավարությամբ, իսկ հիմնական կամ միջին վերանորոգումից հետո՝ արտադրամասի պետի կամ նրա տեղակալի ղեկավարությամբ։

4.3.5. Վառելուց առաջ թմբուկային կաթսան պետք է լցված լինի օդազերծված սնող ջրով։

Ուղղահոս կաթսան պետք է լցված լինի սնող ջրով, որի որակը պետք է համապատասխանի շահագործման վերաբերյալ հրահանգին՝ կախված սնող ջրի մշակման սխեմայից։

4.3.6. Չհովացած թմբուկային կաթսայի լցնումը թույլատրվում է դատարկված թմբուկի երեսին մետաղի՝ 1600C-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում։

Եթե թմբուկի մետաղի երեսի ջերմաստիճանը գերազանցում է 1400C-ը, նրա լցնումը ջրով՝ հիդրոճնշափորձարկման համար, արգելվում է։

4.3.7. Ուղղահոս կաթսայի լցնումը ջրով, նրանից օդի հեռացումը, ինչպես նաև լվանալու գործողությունները, պետք է կատարվեն մինչև կաթսայի տրակտում ներսարքված փականները ընկած տեղամասում՝ շոգեզտիչային վառման ռեժիմում, կամ ամբողջ տրակտով՝ վառման ուղղահոս ռեժիմում։

Ջրի ծախսը վառման ընթացքում պետք է լինի հավասար անվանականի 30%-ին։ Վառման ծախսի մեկ ուրիշ արժեք կարող է որոշվել միայն կաթսան արտադրող գործարանի հրահանգով, կամ փորձարկման արդյունքների հիման վրա ճշտված շահագործման հրահանգով։

4.3.8. Ցանցային ջրի ծախսը ջրատաքացման կաթսայի վառումից առաջ պետք է սահմանվի և պահպանվի հետագա աշխատանքի ժամանակ ոչ պակաս նվազագույն թույլատրելիից, որը որոշվում է արտադրող գործարանի կողմից յուրաքանչյուր տեսակի կաթսայի համար։

4.3.9. Բլոկային կայանքների ուղղահոս կաթսաների վառման ժամանակ, ճնշումը կաթսայի տրակտում ներսարքված փականներից առաջ պետք է պահպանվի հետևյալ մակարդակների վրա՝ 120-130կԳ/սմ2 (12-13 ՄՊա)՝ այն կաթսաների համար, որոնց աշխատանքային ճնշումը հավասար է 140 կԳ/սմ2 (13,8 ՄՊա) և 240-250 կգ/սմ2 (24-25ՄՊա)՝ գերկրիտիկական ճնշման կաթսաների համար։ Այդ մեծությունների փոփոխությունը կամ կաթսայի վառումը սահող ճնշման տակ, թույլատրվում է կաթսան արտադրող գործարանի հետ համաձայնեցման դեպքում, հատուկ փորձարկումների հիման վրա:

4.3.10. Կաթսայի վառումից առաջ և կանգից հետո, հնոցը և գազանցքները, ներառյալ վերաշրջանառուները, պետք է օդափոխվեն ծխաքաշերով, ներփչող օդամղիչներով և վերաշրջանառու ծխաքաշերով, գազաօդային տրակտի փականների բաց վիճակում՝ առնվազն 10 րոպե, անվանականի 25%-ից ոչ պակաս օդի ծախսով։

Ներմղումով աշխատող կաթսաների, ինչպես նաև ծխաքաշ չունեցող ջրատաքացուցիչ կաթսաների օդափոխությունը, պետք է իրականացվի ներփչող օդամղիչների և վերաշրջանառու ծխաքաշերի միջոցով։

Դեռևս չհովացած և շոգեջրային տրակտում ավելցուկային ճնշումը պահպանած կաթսաների վառումից առաջ, օդափոխությունը պետք է սկսել ոչ շուտ, քան այրիչների վառելուց 15 րոպե առաջ։

4.3.11. Կաթսայի վառումը գազով իրականացնելուց առաջ, պետք է կատարվի կաթսայի գազատար խողովակագծերի ստուգիչ ճնշափորձարկում օդով և ստուգվի այրիչներից առաջ տեղադրված փակող արմատուրի փակման հերմետիկությունը գազով՝ համապատասխան կ. 4.1.37-ում նշված տիպային հրահանգի:

4.3.12. Կաթսաների վառումից առաջ պետք է միացված լինեն ծխաքաշը և ներփչող օդամղիչը, իսկ առանց ծխաքաշերի աշխատող կաթսաների համար ներփչող օդամղիչը։

4.3.13. Կաթսայի վառումը սկսելու պահից պետք է կազմակերպված լինի ջրի մակարդակի հսկումը թմբուկում։

Վերին ջրացուցչային սարքերի փչամաքրումը պետք է կատարվի.

40 կԳ/սմ2 (3,9 ՄՊա) և ցածր ճնշման կաթսաների համար՝ կաթսայում մոտ 1 կԳ/սմ2 (0,1ՄՊա) ավելցուկային ճնշում հաստատվելիս և գլխավոր շոգետար խողովակագծին միացնելուց առաջ,

40 կԳ/սմ2 (3,9 ՄՊա)-ից բարձր ճնշման կաթսաների համար՝ կաթսայում 3 կԳ/սմ2 (0,3 ՄՊԱ) ավելցուկային ճնշում հաստատվելիս և մեկ էլ 15-30 կԳ/սմ2 (1,5 -3,0 ՄՊա) ճնշման դեպքում։

Կաթսայի վառման ընթացքում, ջրի մակարդակի իջեցված ցուցիչները պետք է համեմատվեն վերին ջրացուցչային սարքերի հետ (հաշվի առնելով ուղղումը)։

4.3.14. Կաթսայի վառումը տարբեր ջերմային վիճակներից պետք է կատարվի գործարկման ռեժիմին համապատասխան, որը կազմվում է կաթսան արտադրող գործարանի հրահանգի և գործարկման ռեժիմների փորձարկման արդյունքների հիման վրա։

4.3.15. Հիմնական և միջին նորոգումից հետո սառը վիճակից կաթսայի վառման ժամանակ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ, պետք է ստուգվի էկրանների, թմբուկների և հավաքիչների ջերմային տեղաշարժը՝ ըստ հենանիշերի։

4.3.16. Եթե մինչև կաթսայի գործարկումը, նրա վրա կատարվել են աշխատանքեր` կապված կցաշուրթային միացությունների և անցքերի քանդման հետ, ապա հեղույսային միացումները պետք է ձգվեն կաթսայում 3-5 կԳ/սմ2  (0,3-0,5 ՄՊա) ավելցուկային ճնշման տակ:

Հեղույսային միացումների ձգումը ավելի բարձր ճնշման տակ, արգելվում է։

4.3.17. Կաթսաների վառումների և կանգերի ժամանակ պետք է կազմակերպվի թմբուկի ջերմաստիճանային ռեժիմի հսկողություն։ Թմբուկի ստորին ծնիչի տաքացման և սառեցման արագությունը և ջերմաստիճանային տարբերությունը՝ թմբուկի վերին ու ստորին ծնիչների միջև, չպետք է գերազանցեն թույլատրելի արժեքները.

տաքացման արագությունը կաթսայի վառման ժամանակ, 300 C/10 րոպեում,

սառեցման արագությունը կաթսայի կանգի ժամանակ, 200 C/10 րոպեում,

ջերմաստիճանային տարբերությունը վառման ժամանակ, 600C,

ջերմաստիճանային տարբերությունը կանգի ժամանակ, 800

4.3.18. Կաթսայի միացումը ընդհանուր շոգետար խողովակագծին պետք է իրականացվի միացնող շոգետարի ջրադատարկումից և տաքացումից հետո։ Միացման ժամանակ գոլորշու ճնշումը կաթսայի ելքում պետք է հավասար լինի ընդհանուր շոգետար խողովակագծում ճնշմանը։

4.3.19. Կաթսայի աշխատանքի ռեժիմը պետք է խստորեն համապատասխանի սարքավորումների փորձարկման և շահագործման հրահանգի հիման վրա կազմված ռեժիմային քարտերին։ Կաթսայի վերակառուցման և վառելիքի մակնիշի ու որակի փոփոխության դեպքում, ռեժիմային քարտը պետք է ճշգրտվի։

4.3.20. Կաթսայի աշխատանքի ժամանակ պետք է պահպանվեն աոաջնային և միջանկյալ շոգեգերտաքացուցիչների յուրաքանչյուր աստիճանում և յուրաքանչյուր հոսքում գոլորշու թույլատրելի ջերմաստիճանները ապահովող ջերմային ռեժիմները։

4.3.21. Կաթսայի աշխատանքի ժամանակ, թմբուկում ջրի վերին սահմանային մակարդակը պետք է լինի ոչ բարձր, իսկ ստորին սահմանային մակարդակը՝ ոչ ցածր այն մակարդակներից, որոնք սահմանվում են արտադրող գործարանի տվյալների և սարքավորման փորձարկումների հիման վրա։

4.3.22. Կաթսայակայանքների տաքացման մակերևույթները ծխագազերի կողմից պետք է պահպանվեն շահագործողական մաքուր վիճակում օպտիմալ ռեժիմների պահպանման և համալիր մաքրման (շոգե, օդային կամ ջրային սարքեր, իմպուլսային մաքրման սարքվածքներ, թրթռամաքրում, կոտորակամաքրում և այլն) մեքենայացված համակարգերի կիրառման ճանապարհով։ Դրա համար նախատեսված սարքվածքները, ինչպես նաև նրանց հեռավորական և ավտոմատ կառավարման միջոցները պետք է լինեն գործելու համար մշտապես պատրաստ վիճակում։

Տաքացման մակերևույթների մաքրման պարբերականությունը պետք է կանոնակարգվի ժամկետացանկով, կամ տեղային հրահանգով։

4.3.23. Կաթսաների շահագործման ժամանակ, որպես կանոն, պետք է միացված լինեն բոլոր աշխատող քարշամղիչ մեքենաները։ Երկարատև աշխատանքը քարշամղիչ մեքենաների մի մասի անջատման դեպքում, թույլատրվում է միայն կաթսայի բոլոր կողմերում հավասարաչափ գազաօդային և ջերմային ռեժիմ ապահովելու պայմանով։ Ընդ որում, պետք է ապահովվի օդի բաշխման հավասարաչափությունը այրիչների միջև և բացառվի օդի (ծխագազի) հոսքը՝ կանգնեցված օդամղիչի (ծխաքաշի) միջով։

4.3.24. Շոգեկաթսաներում, որոնք որպես հիմնական վառելիք այրում են 0,5%-ից բարձր ծծմբային մազութ, բեռնվածությունների կարգավորվող տիրույթում նրա այրումը, որպես կանոն, պետք է իրականացվի հնոցի ելքում օդի ավելցուկի գործակցի 1,03-ից պակաս արժեքների դեպքում։ Ընդ որում պարտադիր է սահմանված համալիր միջոցառումների կատարումը` կաթսան այդ ռեժիմին փոխադրելու համար (վառելիքի նախապատրաստումը, բոցամուղների և այրիչային սարքվածքների համապատասխան կառուցվածքների կիրառումը, հնոցի կիպացումը, կաթսան լրացուցիչ ստուգման սարքերով և այրման պրոցեսի ավտոմատացման միջոցներով հագեցնելը)։

4.3.25. Մազութային բոցամուղները տեղակայելուց առաջ պետք է փորձարկվեն ջրային ստենդի վրա՝ նրանց արտադրողականության, փոշիացման որակի և բոցի բացվածքի անկյան ստուգման նպատակով։ Մազութային կաթսայում տեղակայվող բոցամուղների լրակազմում, առանձին բոցամուղների անվանական արտադրողականությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 1,5%-ը։ Յուրաքանչյուր կաթսա պետք է ապահովված լինի բոցամուղների պաշարային լրակազմով։ Չստուգաճշտված բոցամուղների օգտագործումն արգելվում է։

4.3.26. Մազութային բոցամուղների աշխատանքը, այդ թվում նաև՝ կաթսան վառելու բոցամուղներինը, առանց նրանցում օդի կազմակերպված մատուցման, արգելվում է։

Բոցամուղների և կաթսայատան շոգեմազութախողովակագծերի շահագործման ժամանակ պետք է իրականացվեն այն պայմանները, որոնք բացառում են մազութի թափանցումը շոգետար խողովակագիծ։

4.3.27. Կաթսաների շահագործման ժամանակ, օդատաքացուցիչ տրվող օդի ջերմաստիճանը 0C, պետք է լինի ոչ ցածր հետևյալ մեծություններից՝

Վառելիքի տեսակը

Օդատաքացուցիչ

 

խողովակային

վերաօգտագործման

Մազութ, ծծմբի պարունակությունը    

0,5%-ից ավելի

110

70

Մազութ, ծծմբի պարունակությունը    

0,5% և պակաս

90

50

 

Ծծմբային մազութի այրման ժամանակ, օդի նախնական տաքացման ջերմաստիճանը պետք է ընտրվի այնպիսին, որպեսզի հեռացող գազերի ջերմաստիճանը օդատաքացուցիչից հետո կաթսայի բեռնվածությունների կարգավորվող տիրույթում, լինի ոչ պակաս 1500

Այն դեպքում, երբ մազութի այրումը իրականացվում է օդի ավելցուկի գործակցի սահմանային փոքր արժեքների պայմաններում (հնոցի ելքում 1,03-ից փոքր), կամ կիրառվում են արդյունավետ հակակոռոզիոն միջոցներ (հավելանյութ, ծածկույթներ), օդատաքացուցիչներից առաջ օդի ջերմաստիճանը կարող է իջեցվել նշված մեծությունների համեմատությամբ և սահմանվել շահագործման փորձի հիման վրա։

Կաթսայի վառումը ծծմբային մազութով պետք է իրականացվի՝ նախապես միացնելով օդի տաքացման համակարգը (կալորիֆերներ, տաք օդի վերաշրջանառու համակարգ)։ Մազութային կաթսայի վառման սկզբնական ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը օդատաքացուցիչից առաջ, որպես կանոն, պետք է լինի ոչ պակաս 900C-ից։

4.3.28. Կաթսաների որմնապատումը պետք է լինի սարքին վիճակում։ Շրջապատող օդի 250 C, ջերմաստիճանի դեպքում, որմնապատման մակերևույթի վրա ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավել 450C-ից։

4.3.29. Կաթսայի հնոցը և ամբողջ գազային տրակտը պետք է լինեն կիպ։ Օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում, մինչև շոգեգերտաքացուցիչից դուրս գալը, մինչև 420 տ/ժ շոգեարտադրողականությամբ գազամազութային շոգեկաթսաների համար, պետք է լինեն ոչ ավելի 5%, և 420 տ/ժ-ից բարձր շոգեարտադրողականության դեպքում` 3%։

Ջրատաքացուցիչ կաթսաներում օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում, մինչև տաքացման կոնվեկտիվ մակերևույթներից գազերի դուրս գալը պետք է լինեն 5%-ից ոչ ավել։

Միաեռակցված էկրաններով հնոցները և գազանցքները չպետք է ունենան օդի ներծծումներ։

Ներծծումները գազային տրակտում էկոնոմայզերի մուտքից մինչև ծխաքաշից դուրս գալը ընկած հատվածում պետք է լինեն՝ խողովակային օդատաքացուցիչի դեպքում ոչ ավել, քան 10%, իսկ վերաօգտագործման օդատաքացուցիչի դեպքում ոչ ավել քան 25%։

Ներծծումները հնոցում և գազային տրակտում գազամազութային ջրատաքացուցիչ կաթսաների համար պետք է լինեն ոչ ավել, քան 5%։

Ներծծումների նորմերը տոկոսներով տրված են կաթսաների անվանական բեռնվածության դեպքում տեսականորեն անհրաժեշտ օդի քանակությունից։

4.3.30. Կաթսան և գազանցքները շրջափակող մակերևույթների կիպությունը պետք է ստուգվի զննման և օդի ներծծումների որոշման ճանապարհով ամիսը մեկ։ Հնոցի ներծծումները պետք է որոշվեն առնվազն տարին մեկ, ինչպես նաև միջին և հիմնական վերանորոգումից առաջ ու հետո։ Կաթսայի հնոցի և գազանցքների անկիպությունները պետք է վերացվեն։

4.3.31. Կաթսայի շահագործողական փորձարկումներ պետք է անցկացվեն՝ նրա շահագործման մեջ մտցնելիս, վառելիքի մեկ այլ մակնիշի կամ տեսակի անցնելիս և կառուցվածքային փոփոխություններ կատարելուց հետո, ռեժիմային քարտի կազմման և շահագործման հրահանգի ճշգրտման համար։ Շահագործողական փորձարկումներ պետք է կատարվեն նաև առաջադրված պարամետրերից շեղումների պատճառների բացահայտման համար։

Կաթսաները պետք է սարքավորված լինեն շահագործողական փորձարկումներ անցկացնելու համար անհրաժեշտ հարմարանքներով։

4.3.32. Կաթսան պահուստի կամ վերանորոգման դուրս բերելու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ կաթսայի տաքացման մակերևույթների և կալորիֆերների կոնսերվացման համար՝ ջերմաէներգետիկ սարքավորումների կոնսերվացման գործող ցուցումներին համապատասխան։

4.3.33. Կաթսայի տաքացման մակերևույթներից ներքին նստվածքները պետք է հեռացվեն ջրային լվացումների միջոցով` կաթսայի վառման, կանգերի կամ քիմիական մաքրման ժամանակ։

Քիմիական մաքրումների պարբերականությունը պետք է որոշվի տեղային հրահանգներով՝ ներքին նստվածքների քանակական վերլուծության արդյունքների հիման վրա։

4.3.34. Թմբուկի սառեցումը արագացնելու նպատակով կանգնեցված կաթսայի լրասնումը՝ նրանից ջրաքաշման հետ միասին, արգելվում է։

4.3.35. Ջրի դատարկումը կանգնեցված բնական շրջանառությամբ կաթսայից, թույլատրվում է նրանում ճնշումը մինչև 10կԳ/սմ2 (1ՄՊա) իջեցնելուց հետո, իսկ վալցային միացությունների առկայության դեպքում ջրի 800C-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում։ Կանգնեցված ուղղահոս կաթսայից թույլատրվում է ջուրը դատարկել մթնոլորտայինից բարձր ճնշման դեպքում։ Այդ ճնշման վերին սահմանը որոշվում է տեղային հրահանգով՝ կախված ջրաքաշման և ընդարձակիչների համակարգից։

Բլոկային էլեկտրակայանների կաթսաների կանգի ժամանակ պետք է կատարվի միջանկյալ շոգեգերտաքացուցիչի շոգեզերծում շոգին ուղարկելով տուրբինի կոնդենսատոր։

4.3.36. Կաթսան պահուստի կանգնեցնելու դեպքում, հնոցը և գազանցքները 15 րոպեից ոչ ավել օդափոխելուց հետո, քարշափչող մեքենաները պետք է կանգնեցվեն։ Գազաօդատարներում բոլոր անջատիչ փականները, սողանցքները և դիտանցքները, ինչպես նաև քարշափչող մեքենաների ուղղորդիչ սարքերը պետք է լինեն կիպ փակված։

4.3.37. Ձմեռային շրջանում, պահուստի կամ վերանորոգման մեջ գտնվող կաթսայի վրա անհրաժեշտ է սահմանել օդի ջերմաստիճանի հսկողություն։

Կաթսայատանը կամ դրսում, եթե կաթսան տեղադրված է բաց, օդի ջերմաստիճանի 00C-ից ցածր արժեքների դեպքում պետք է ձեռք առնվեն միջոցներ՝ հնոցում և գազանցքներում, թմբուկի ծածկի ներսում, ջրաքաշման և փչամաքրման սարքերի, կալորիֆերների, ստուգիչ-չափիչ սարքերի տվիչների և իմպուլսային գծերի տեղամասերում օդի դրական ջերմաստիճան ապահովելու համար, ինչպես նաև պետք է կազմակերպվի ջրի տաքացումը կաթսաներում կամ նրա շրջանառությունը էկրանային համակարգում։

4.3.38. Նորոգման դուրս բերելու դեպքում, կաթսայի կանգնեցումից հետո, նրա հովացման ռեժիմը պետք է որոշվի շահագործման հրահանգներով։ Բնական շրջանառությամբ կաթսաների հովացումը՝ քարշափչող մեքենաների միջոցով, թույլատրվում է թմբուկի վերին և ստորին ծնիչների միջև մետաղի թույլատրելի ջերմաստիճանային տարբերության ապահովման դեպքում։ Թույլատրվում են ռեժիմներ՝ թմբուկում ջրի մակարդակի պահպանմամբ և առանց պահպանման։

Ուղղահոս կաթսաների հովացումը կարելի է իրականացնել անմիջապես կանգնեցումից հետո։

4.3.39. Կանգնեցված կաթսայի վերահսկումը հերթապահ անձնակազմի կողմից, պետք է իրականացվի մինչև նրանում ճնշման լրիվ իջեցումը և էլեկտրաշարժիչներից լարման լրիվ հանումը։ Գազերի և օդի ջերմաստիճանի հսկողությունը օդատաքացուցիչի և հեռացող գազերի շրջանում, կարող Է դադարեցվել ոչ շուտ, քան կաթսայի կանգնեցումից 24 ժամ հետո։

4.3.40. Կաթսաների՝ գազային վառելիքով աշխատանքի դեպքում, երբ մազութը պահուստային կամ վառման վառելիք է, մազութատնտեսության և մազութախողովակաշարերի համակարգը պետք է լինի այնպիսի վիճակում, որպեսզի ապահովվի մազութի անհապաղ մատուցումը կաթսաներին։

4.3.41. Կաթսայատան սահմաններում մազութախողովակաշարերի կամ գազախողովակաշարերի պատռման կամ մազութի (գազի) ուժեղ արտահոսքերի դեպքում պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները վնասված տեղամասերից վառելիքի արտահոսքը դադարեցնելու, հրդեհի կամ պայթյունի վտանգը կանխելու համար, ընդհուպ մինչև մազութապոմպակայանի անջատումը և գազակարգավորիչ կայանում (ԳԿԿ) փակող արմատուրի փակումը։

4.3.42. Կաթսան պետք Է անհապաղ կանգնեցվի և անջատվի (առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու) հետևյալ դեպքերում.

ա) թմբուկում ջրի մակարդակի անթույլատրելի բարձրացման կամ իջեցման ժամանակ, նաև թմբուկում ջրի մակարդակի հսկման բոլոր սարքերի շարքից դուրս գալուց,

բ) թմբուկում ջրի մակարդակի արագ իջեցման դեպքում, չնայած կաթսայի ուժեղացված սնուցմանը,

գ) ջրատաքացման և ուղղահոս շոգեկաթսաների սնող ջրի բոլոր ծախսաչափերի շարքից դուրս գալուց (եթե այդ դեպքում առաջ են եկել ռեժիմի խախտումներ, որոնք պահանջում են սնման ենթակարգավորում), կամ ուղղահոս կաթսայի ցանկացած հոսքի սնման ընդհատում ավելի քան 30 վրկ-ով,

դ) բոլոր սնող սարքերի (պոմպերի) գործողության դադարեցման դեպքում,

ե) շոգեջրային տրակտում ճնշման անթույլատրելի բարձրացման դեպքում,

զ) ապահովիչ Փականների կամ դրանց Փոխարինող ապահովիչ այլ սարքվածքների ավելի քան 50%-ի գործողության դադարեցման դեպքում,

է) ուղղահոս կաթսայի տրակտում՝ մինչև ներսարքված փականները եղած ճնշման անթույլատրելի բարձրացման կամ իջեցման դեպքում, ջրատաքացման կաթսայի տրակտում ավելի քան 10 վրկ ճնշման անթույլատրելի իջեցման դեպքում,

ը) շոգեջրային տրակտի խողովակների պատռման կամ կաթսայի հիմնական տարրերում (թմբուկում, հավաքիչներում, դուրս բերված ցիկլոններում, շոգեջրային խառնուրդի, ինչպես նան ջրի իջուցիկ խողովակներում), շոգեխողովակաշարերում, սնող խողովակաշարերում և շոգեջրային արմատուրներում ճաքերի և փքությունների հայտնաբերման դեպքում,

թ) հնոցում ջահի հանգելու դեպքում,

ժ) կարգավորիչ փականից հետո գազի կամ մազութի ճնշման անթույլատրելի ցածրացման դեպքում (այդ վառելիքներից որևէ մեկով կաթսայի աշխատանքի ժամանակ),

ի) կարգավորիչ փականներից հետո գազի և մազութի (նրանց համատեղ այրման դեպքում) ճնշումների՝ տեղային հրահանգով սահմանված մակարդակից ցածր, միաժամանակյա իջեցման դեպքում,

լ) բոլոր ծխաքաշերի (հավասարակշռված քարշով կաթսաների համար) կամ օդամղիչների, կամ էլ բոլոր վերաօգտագործման օդատաքացուցիչների անջատման դեպքում,

խ) հնոցում պայթյունի, գազանցքներում՝ դյուրավառ նստվածքների բռնկման կամ պայթման, որմնապատի փլուզման, կաթսայի հիմնակմախքի կրող հեծանների կամ սյուների մինչև կարմրության աստիճանը տաքացման դեպքերում, ինչպես նաև այլ՝ անձնակազմին կամ սարքավորմանը սպառնացող վնասվածքների դեպքում,

ծ) միջանկյալ շոգեգերտաքացուցիչի միջով շոգու ծախսի ընդհատման դեպքում,

կ) ջրատաքացման կաթսայում 10 վրկ-ից ավել տևողությամբ, նվազագույն թույլատրելիից ցածր՝ ջրի ծախսի փոքրացման դեպքում,

հ) ջրատաքացման կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի՝ թույլատրելիից ավել բարձրանալու դեպքում,

ձ) կաթսայատան անձնակազմին, սարքավորման կամ կաթսայի պաշտպանության սխեմայի մեջ մտնող անջատող արմատուրի հեռագործ կառավարման շղթաներին սպառնացող հրդեհի դեպքում,

ղ) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում կամ բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման վերացման դեպքում,

ճ) կաթսայի սահմաններում մազութախողովակի կամ գազախողովակի պատռման դեպքում։

4.3.43. Կաթսան պետք է կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ, այդ մասին տեղյակ պահելով էներգահամակարգի կարգավարին, հետևյալ դեպքերում.

ա) կաթսաների տաքացման մակերևույթների խողովակներում, շոգեջրախառնուրդի վերամբարձ, ինչպես նաև ջրի իջուցիկ խողովակներում, շոգեխողովակագծերում, հավաքիչներում, սնուցող խողովակաշարերում անցքերի, ինչպես նաև արմատուրից, կցաշուրթային և վալցային միացություններից ջրի և գոլորշու արտահոսքերի հայտնաբերման դեպքում,

բ) տաքացման մակերևույթների մետաղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման դեպքում, եթե ջերմաստիճանի իջեցումը կաթսայի աշխատանքի ռեժիմի փոփոխությամբ չի հաջողվում,

գ) կաթսայի թմբուկում ջրի մակարդակի բոլոր հեռագործ ցուցիչների շարքից դուրս գալու դեպքում,

դ) սնող ջրի որակի՝ նորմերով սահմանվածի համեմատությամբ, կտրուկ վատացման դեպքում,

ե) առանձին պաշտպանությունների կամ հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների, ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության դեպքում։

 

4.4. Շոգետուրբինային կայանքներ

 

4.4.1. Շոգետուրբինային կայանքների շահագործման ընթացքում պետք է ապահովված լինեն.

հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունը,

էլեկտրական և ջերմային անվանական բեռնվածությունները ընդունելու և դրանք մինչև տեխնիկական նվազագույնը փոփոխելու պատրաստականությունը,

հիմնական և օժանդակ սարքավորումների խնայողականության նորմատիվային ցուցանիշները։

4.4.2. Տուրբինի ավտոմատ կարգավորման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

հաստատուն կերպով դիմանա տրված էլեկտրական և ջերմային բեռնվածությանը և ապահովի դրանց սահուն փոփոխման հնարավորությունը,

հաստատուն կերպով պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը պարապ ընթացքում և սահուն փոփոխի այն (տուրբինի ղեկավարման մեխանիզմի աշխատանքային տիրույթի սահմաններում) շոգու անվանական և գործարկման պարամետրերի դեպքում,

էլեկտրական բեռնվածության՝ մինչև զրոն ակնթարթային անկման (բեռնաթափման) դեպքում (այդ թվում գեներատորը ցանցից անջատելիս), պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը՝ անվտանգության ավտոմատի գործարկման լարքի մակարդակից ցածր, որը համապատասխանում է շոգու առավելագույն ծախսին՝ նրա անվանական պարամետրերի և տուրբինի ցածր ճնշման մասում՝ շոգու առավելագույն բաց թողնման դեպքում։

4.4.3. Շոգետուրբինների կարգավորման համակարգի աշխատանքի պարամետրերը պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 24278-89-ին և տուրբինների մատակարարման տեխնիկական պայմաններին։

Մինչև 01.01.91 թ-ի արտադրության, շահագործման մեջ գտնվող տուրբինների ամբողջ համակազմի, ինչպես նաև արտասահմանյան ֆիրմաների տուրբինների համար, այդ պարամետրերի մեծությունները պետք է համապատասխանեն ստորև բերվածներին.

 

Պտտման հաճախության կարգավորման անհավասարաչափության աստիճանը
 (շոգու անվանական պարամետրերի դեպքում),                                      % __________ 4-5
Անհավասարաչափության տեղային աստիճանը՝ ըստ պտտման հաճախության, %.
նվազագույնը՝ բեռնվածության ցանկացած տիրույթում,
                                                                             ոչ պակաս __________________ 2,5
առավելագույնը՝
 մինչև 15% Nանվ բեռնվածության տիրույթում, ոչ ավել                                            ______ 10
15% Nանվ-ից մինչև առավելագույն բեռնվածության
  տիրույթում, ոչ ավել                                                                         _____________  6
Անզգայնության աստիճանը, ըստ պտտման
  հաճախության, %, ոչ ավել                                                                   ___________  0,3
Հակաճնշման և առումներում շոգու ճնշման
կարգավորման անզգայնության աստիճանը`
առումում (հակաճնշումում) մինչև 2,5 կգ/սմ2-(0,25ՄՊա) ճնշման դեպքում, կՊա, ոչ ավել _________ 5 առումում (հակաճնշումում) 2,5 կգ/սմ2 (0,25ՄՊա) և ավել ճնշման դեպքում, %, ոչ ավել _________ 2
Հակաճնշման և կարգավորվող առումների շոգու ճնշման կարգավորման անհավասարաչափության աստիճանը պետք է բավարարի սպառողի պահանջները, որոնք համաձայնեցված են տուրբինները արտադրող գործարանի հետ, և թույլ չտա ապահովիչ փականների (սարքվածքների) գործարկում։

4.4.4. Կարգավորման և պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն տուրբինները արտադրող գործարանի հրահանգների պահանջներին և «Շոգետուրբինների կարգավորման և պաշտպանության ավտոմատ համակարգերի ստուգման ու փորձարկումների մեթոդական ցուցումներ»-ին համապատասխան։

4.4.5. Անվտանգության ավտոմատը պետք է գործարկվի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը անվանականի 10-12%-ը գերազանցելու, կամ արտադրող գործարանի կողմից նշված արժեքին հասնելու դեպքերում։

Անվտանգության ավտոմատի գործարկման դեպքում պետք է փակվեն.

թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող, կարգավորող (սևեռող-կարգավորող) փականները,

շոգեառումների սևեռող (ընդհատիչ), կարգավորող և հետադարձ փականները, ինչպես նաև կարգավորող դիաֆրագմաները և սահափականները,

շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ (զատիչ) փականները։

4.4.6. Պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգը (ներառյալ նրա բոլոր տարրերը), արտադրող գործարանի հատուկ ցուցումների բացակայության դեպքում, պետք է փորձարկվի պտտման հաճախության բարձրացումով հետևյալ դեպքերում.

ա) տուրբինի տեղակայումից հետո,

բ) տուրբինի հիմնական նորոգումից հետո,

գ) գեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության հանումով կարգավորման համակարգի փորձարկումից առաջ,

դ) անվտանգության ավտոմատը քանդելուց հետո,

ե) տուրբինի երկարատև (30 օրից ավել) պարապուրդից հետո,

զ) կարգավորման համակարգը կամ նրա առանձին հանգույցները քանդելուց հետո,

է) ծրագրային ստուգումների ժամանակ (առնվազն 1 անգամ 4 ամսվա ընթացքում)։

Վերջին երկու դեպքերում, թույլատրվում է պաշտպանության փորձարկում՝ առանց պտտման հաճախության բարձրացման, բայց նրա ամբողջ շղթայի գործման պարտադիր ստուգմամբ։

Պտտման հաճախության բարձրացումով տուրբինի պաշտպանության փորձարկումները պետք է կատարվեն արտադրամասի պետի, կամ նրա տեղակալի ղեկավարությամբ։

4.4.7. Թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող և կարգավորող փականները պետք է լինեն կիպ:

Այդ փականների կիպությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր խմբի համար առանձին փորձարկումներով։

Կիպության չափանիշ է հանդիսանում տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը, որը հաստատվում է ստուգվող փականների լրիվ փակվելուց հետո, դրանցից առաջ շոգու լրիվ (անվանական) կամ մասնակի ճնշման դեպքում։ Պտտման հաճախության թույլատրելի մեծությունը որոշվում է ըստ արտադրող գործարանի հրահանգի, կամ գործող «Շոգետուրբինների պաշտպանության և կարգավորման ավտոմատ համակարգերի ստուգման և փորձարկման մեթոդական ցուցումներ»-ով։

Այն տուրբինների համար, որոնց ստուգման չափանիշները բերված չեն հրահանգներում կամ մեթոդական ցուցումներում, չպետք է լինի անվանականի 50%-ից բարձր ստուգվող փականներից առաջ անվանական պարամետրերի և բանած շոգու անվանական ճնշման դեպքում։

Սևեռող և կարգավորող բոլոր փականների միաժամանակյա փակման և հակաճնշման (վակուումի) և թարմ շոգու անվանական պարամետրերի դեպքում, շոգու բացթողնումը նրանցով չպետք է բերի տուրբինի ռոտորի պտտմանը։

Փականների կիպության ստուգումը պետք է կատարվի տուրբինի տեղակայումից հետո, մինչև անվտանգության ավտոմատի ստուգումը՝ պտտման հաճախության բարձրացումով, տուրբինը հիմնական նորոգման կանգնեցնելուց առաջ, նորոգումից հետո գործարկելու դեպքում, բայց առնվազն տարին մեկ։

Տուրբինի շահագործման ընթացքում փականների կիպության նվազման նշաններ բացահայտելու դեպքում (տուրբինի գործարկման կամ կանգառի ժամանակ), պետք է անցկացվի դրանց կիպության արտահերթ ստուգում։

4.4.8. Միջանկյալ գերտաքացման և թարմ շոգու սևեռող և կարգավորող փականները, շոգեառումների սևեռող (ընդհատիչ) ու կարգավորող փականները (դիաֆրագմաները), շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ փականները պետք է բացվեն.

լրիվ քայլով (ընթացքով)՝ տուրբինի գործարկումից առաջ և տեղային կամ արտադրող գործարանի հրահանգներով նախատեսված դեպքերում,

քայլի ( ընթացքի) մի մասով՝ ամեն օր, տուրբինի աշխատանքի ժամանակ։

Փականները լրիվ քայլով բացելիս, պետք է վերահսկվեն նրա ընթացքի սահունությունը և նստեցումը։

4.4.9. Կարգավորվող շոգեառումների հետադարձ փականների կիպությունը և այդ շոգեառումների ապահովիչ փականների գործարկումը, պետք է ստուգվեն առնվազն տարին մեկ և տուրբինի՝ ըստ բեռնվածության անկման (բեռնաթափման), փորձարկումից առաջ։

Ջեռուցման կարգավորվող շոգեառումների հետադարձ փականները, որոնք կապ չունեն այլ տուրբինների շոգեառումների, ռեդուկցիոն-հովացման սարքվածքների և շոգու այլ աղբյուրների հետ, կիպության ստուգման կարելի է չենթարկել, եթե չկան արտադրող գործարանի հատուկ ցուցումներ։

Բոլոր շոգեառումների հետադարձ փականների նստեցումը պետք է ստուգվի յուրաքանչյուր գործարկումից առաջ և տուրբինի կանգառի դեպքում, իսկ բնականոն աշխատանքի ժամանակ պարբերաբար, ըստ Էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից սահմանված ժամկետացանկի, բայց առնվազն 4 ամիսը մեկ։

Հետադարձ փականի անսարքության դեպքում, տուրբինի աշխատանքը համապատասխան շոգեառումով արգելվում է։

4.4.10. Սևեռող (պաշտպանող, ընդհատիչ) փականների փակման ժամանակի ստուգումը, ինչպես նաև կանգնեցված, կամ պարապ ընթացքի ռեժիմում աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը դրանց համապատասխանությունը սույն Կանոնների 4.4.3 կետի պահանջներին և արտադրող գործարանի տվյալներին ստուգելու նպատակով, պետք է կատարվեն.

տուրբինի տեղակայումից հետո,

տուրբինի հիմնական նորոգումից, կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից անմիջապես առաջ և հետո։

Ստատիկ բնութագրեր կազմելու համար անհրաժեշտ բեռնվածության տակ աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը, պետք է կատարվի.

տուրբինի տեղակայումից հետո,

տուրբինի հիմնական նորոգումից և կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից հետո։

4.4.11. Շոգու առավելագույն ծախսին համապատասխանող բեռնվածության ակնթարթային հանումով տուրբինի կարգավորման համակարգի փորձարկումները պետք է կատարվեն.

տեղակայումից հետո տուրբինը շահագործման ընդունելու ժամանակ,

վերակառուցումներից հետո, որոնք փոխում են տուրբաագրեգատների դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի ստատիկ և դինամիկ բնութագրերը։

Էլեկտրահիդրավլիկ կերպափոխիչներով (ԷՀԿ) հանդերձված սերիական տուրբինների կարգավորման համակարգի փորձարկումները կարող են կատարվել բեռնվածության շոգեանջատումով (միայն կարգավորող փականների ակնթարթային փակումով)՝ առանց գեներատորը ցանցից անջատելու։

Տուրբինների առաջնային օրինակների, վերակառուցման ենթարկված (ագրեգատի դինամիկ բնութագրի կամ կարգավորման բնութագրերի փոփոխմամբ) տուրբինների առաջին օրինակների և ԷՀԿ-ով չհանդերձված բոլոր տուրբինների փորձարկումները պետք է կատարվեն բեռնվածությունը հանելով` գեներատորը ցանցից անջատելու միջոցով։

4.4.12. Կարգավորման կամ պաշտպանության փաստացի բնութագրերի՝ նորմատիվային մեծություններից շեղումներ, արտադրող գործարանի կողմից կամ տեղային հրահանգներում նշվածից փականների փակման ավելի մեծ տևողություններ, կամ կիպությունների վատթարացում հայտնաբերելու դեպքերում, պետք է բացահայտվեն և վերացվեն դրանց պատճառները։

4.4.13. Գործող հզորության սահմանափակիչով տուրբինների շահագործումը թույլատրվում է որպես ժամանակավոր միջոցառում, էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ, ելնելով միայն տուրբակայանքի մեխանիկական վիճակի պայմաններից։ Ընդ որում՝ տուրբինի բեռնվածությունը պետք է ցածր լինի սահմանափակիչի նախադրվածքից առնվազն 5%-ով։

4.4.14. Տուրբակայանքի յուղամատակարարման համակարգի շահագործման ժամանակ, պետք է ապահովված լինեն.

ագրեգատների աշխատանքի հուսալիությունը՝ բոլոր ռեժիմներում,

հրդեհային անվտանգությունը,

յուղի բնականոն որակի և ջերմաստիճանային ռեժիմի պահպանումը,

յուղի հոսակորուստների և հովացման համակարգ ու շրջակա միջավայր յուղի թափանցման կանխումը։

4.4.15. Պահուստային և վթարային յուղային պոմպերը և դրանց ավտոմատ միացման սարքվածքը պետք է ստուգվեն աշխատանքի մեջ, ամիսը 2 անգամ տուրբաագրեգատի աշխատանքի ժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուր գործարկումից և կանգից առաջ։

Այն տուրբինների համար, որոնց յուղման համակարգի աշխատանքային յուղապոմպը ունի անհատական էլեկտրաշարժաբեր, պահուստի ավտոմատ միացման ստուգում կանգից առաջ չի կատարվում։

4.4.16. Այն տուրբիններում, որոնք հանդերձված են տուրբաագրեգատում յուղի այրման տարածումը կանխող համակարգերով, համակարգի էլեկտրական սխեման պետք է ստուգվի սառը վիճակից տուրբինը գործարկելուց առաջ։

4.4.17. Յուղման համակարգի, կարգավորման և գեներատորի կիպացման գծերի վրա տեղադրված փակիչ արմատուրը, որի սխալ փոխարկումը կարող է բերել սարքավորման կանգառի կամ վնասվածքի, պետք է կապարակնքվի աշխատանքային դիրքում։

4.4.18. Կոնդենսացման կայանքի շահագործման ժամանակ, պետք է ապահովված լինի տուրբինի խնայողական և հուսալի աշխատանքը շահագործման բոլոր ռեժիմներում՝ պահպանելով նորմատիվային ջերմաստիճանային էջքերը կոնդենսատորում և խտուցքի որակի նորմերը։

4.4.19. Կոնդենսացման կայանքի շահագործման ժամանակ պետք է անցկացվի.

կոնդենսատորի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ (հովացնող ջրի մշակումը քիմիական և ֆիզիկական եղանակներով, գնդիկային մաքրիչ կայանքների կիրառում և այլն),

կոնդենսատորների պարբերական մաքրում, երբ հովացման մակերևույթների աղտոտվածության պատճառով, բանած շոգու ճնշումը գերազանցում է նորմատիվային մեծությունները 0,005 կգ/սմ2 (0,5 կՊա)-ով,

կոնդենսատորի հովացման մակերևույթների և խողովակափնջի միջնորմների մաքրության հսկողություն,

հովացնող ջրի ծախսի հսկողություն (ծախսի անմիջական չափումով, կամ ըստ կոնդենսատորի ջերմային հաշվեկշռի), հովացնող ջրի ծախսի օպտիմալացում՝ նրա ջերմաստիճանին և կոնդենսատորի շոգեբեռնվածությանը համապատասխան,

վակուումային համակարգի կիպության ստուգում և նրա կիպացում, օդի ներծծումները (կգ/ժամ) կոնդենսատորի շոգեբեռնվածության 40-100% փոփոխման տիրույթում, չպետք է գերազանցեն այն մեծությունները, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով՝

 

G=8 + 0,065 Nանվ

 

որտեղ՝ Nանվ-ը կոնդենսացման ռեժիմում տուրբակայանքի անվանական էլեկտրական հզորությունն է, ՄՎտ,

կոնդենսատորի ջրային խտության ստուգում՝ խտուցքի աղապարունակության կանոնավոր հսկմամբ,

խտուցքային պոմպերից հետո, խտուցքում թթվածնի պարունակության ստուգում։

Կոնդենսացման կայանքի աշխատանքի հսկողության եղանակները և պարբերականությունը որոշվում են տեղային հրահանգներով կախված շահագործման կոնկրետ պայմաններից։

4.4.20. Խտուցքի տաքացման վերաօգտագործման համակարգի սարքավորման շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

յուրաքանչյուր տաքացուցիչից հետո սնող ջրի (խտուցքի) ջերմաստիճանի նորմատիվային մեծությունները և նրա վերջնական տաքացումը,

ջերմափոխանակիչ սարքերի հուսալիությունը։

Սնող ջրի (խտուցքի) տաքացումը, ջերմաստիճանային էջերը, տաքացնող շոգու խտուցքի գերսառեցումը՝ վերաօգտագործման համակարգի տաքացուցիչներում, պետք է ստացվեն տուրբակայանքի հիմնական նորոգումից առաջ և հետո, տաքացուցիչի նորոգումից հետո և պարբերաբար ըստ ժամկետացանկի (առնվազն ամիսը մեկ)։

4.4.21. Բարձր ճնշման տաքացուցիչի (ԲՃՏ) շահագործումը արգելվում է.

նրա պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում,

մակարդակի կարգավորիչի փականի անսարքության դեպքում։

Վթարային շրջանցումով համախմբված ԲՃՏ-երի խմբի շահագործումը արգելվում է,

նույնիսկ մեկ ԲՃՏ-ի պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում,

ցանկացած ԲՃՏ-ի մակարդակի կարգավորիչի փականի անսարքության դեպքում,

ցանկացած ԲՃՏ-ի շոգու անջատման դեպքում։

Բարձր ճնշման տաքացուցիչը կամ ԲՃՏ-երի խումբը պետք է անհապաղ անջատվի պաշտպանության կամ մակարդակի կարգավորիչի փականի (ՄԿՓ) անսարքության դեպքում։ Մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգի, ՄԿՓ-ից բացի, որևէ այլ տարրի անսարքության և աշխատող սարքավորման վրա այդ թերության արագ վերացման անհնարինության դեպքում տաքացուցիչը (կամ ԲՃՏ-երի խումբը) պետք է հանվի աշխատանքից՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից որոշված ժամկետներում։

4.4.22. Պահուստային սնող պոմպերը, ինչպես նաև այլ պոմպային ագրեգատները, որոնք գտնվում են ավտոմատ պահուստում, պետք է լինեն սարքին և գործարկմանը միշտ պատրաստ մուտքային և ելքային խողովակաշարերի բաց սողնակներով։

Նրանց միացման ստուգումը և աշխատանքային պոմպից պահուստայինին ծրագրային անցումը, պետք է կատարվի ըստ ժամկետացանկի, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ։

4.4.23. Հիմնական կամ միջին նորոգումից և կամ սառը վիճակից հետո տուրբինը գործարկելուց առաջ, պետք է ստուգվի հիմնական և օժանդակ սարքավորումների, տեխնոլոգիական պաշտպանության, հեռագործ և ավտոմատ կառավարման միջոցների, ստուգիչ-չափիչ սարքերի, ինֆորմացիայի և օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և միացման պատրաստականությունը։ Բոլոր բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն։

Այլ ջերմային վիճակներից ագրեգատի գործարկումների ժամանակ պաշտպանության և ուղեկապման միջոցները պետք է ստուգվեն տեղային հրահանգներին համապատասխան։

Տուրբինի գործարկումը պետք է ղեկավարի արտադրամասի հերթափոխի պետը կամ ավագ մեքենավարը, իսկ հիմնական կամ միջին նորոգումից հետո` արտադրամասի պետը կամ նրա տեղակալը։

4.4.24. Տուրբինի գործարկումը արգելվում է հետևյալ դեպքերում.

տուրբինի մեխանիկական և ջերմային ցուցանիշների թույլատրելի մեծություններից շեղման,

տուրբինի կանգառի վրա ազդող պաշտպանություններից թեկուզ և մեկի անսարքության,

շոգեբաշխման և կարգավորման համակարգում այնպիսի թերությունների առկայության, որոնք կարող են բերել տուրբինի թափավազք,

յուղման, կարգավորման գեներատորի կիպացումների որևէ յուղային պոմպի և դրանց ավտոմատ միացման սարքվածքների անսարքության,

շահագործման յուղերի նորմերից՝ յուղի որակի շեղման, կամ արտադրող գործարանի կողմից հաստատված սահմանից ցածր՝ յուղի ջերմաստիճանի իջեցման,

ըստ քիմիական բաղադրության թարմ շոգու որակի նորմերից շեղման։

4.4.25. Տուրբինի կիպացումների համար շոգու մատուցումը, շոգու և տաք ջրի նետքը կոնդենսատոր, տուրբինի տաքացման համար շոգու մատուցումը՝ առանց լիսեռադարձկեն սարքվածքի միացման, արգելվում են։ Լիսեռադարձկեն սարքվածք չունեցող տուրբինում շոգու մատուցման պայմանները որոշվում են տեղային հրահանգով։

Կաթսայից կամ շոգետար գծերից շոգու նետումները կոնդենսատոր և տուրբինի գործարկման համար շոգու մատուցումը պետք է կատարվեն՝ կոնդենսատորում շոգու այնպիսի ճնշումների դեպքում, որոնք նշված են արտադրող գործարանի հրահանգներում կամ այլ փաստաթղթերում, որը սակայն չպետք է գերազանցի 0,6կԳ/սմ2 (60կՊա)-ը:

4.4.26. Տուրբաագրեգատների շահագործման ժամանակ առանցքակալային հենարանների թրթռաարագության միջին քառակուսային մեծությունը չպետք է գերազանցի 4,5 մմ/վրկ-ը։

Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար՝ 30-օրյա ժամկետում։

Ավելի քան, 7,1 մմ/վրկ թրթռման դեպքում տուրբաագրեգատների շահագործումը 7 օրից ավել, արգելվում է, իսկ 11,2 մմ/վրկ թրթռման դեպքում՝ տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործունեությամբ, կամ ձեռքով (ԳՈՍՏ 25364-88)։

Տուրբինը պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն մի ռոտորի երկու հենարաններում, կամ հարակից հենարաններում և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վրկ և ավել չափով։

Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ՝ 2 մմ/վրկ չափով։

Տուրբաագրեգատների շահագործումը ցածր հաճախության թրթռումների դեպքում՝ արգելվում է։ 1 մմ/վրկ-ը գերազանցող ցածր հաճախության թրթռումներ առաջանալու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ դրա վերացման համար։

Ժամանակավորապես, մինչև անհրաժեշտ սարքավորումներով հագեցումը, թույլատրվում է թրթիռի հսկում ըստ թրթռատեղափոխման տատանաթափի։ Ընդ որում, երկարատև շահագործում թույլատրվում է։

3000 պտ/րոպ պտտման հաճախության դեպքում՝ մինչև 30 մկմ տատանաթափի, և 1500 պտ/րոպ պտտման հաճախության դեպքում՝ մինչև 50 մկմ տատանաթափի դեպքերում։ Թրթռման փոփոխությունը 1-2 մմ/վրկ-ով համարժեք է տատանաթափի փոփոխության 10-20 մկմ-ին՝ 3000 պտ/րոպ պտտման հաճախության, և 20-40 մկմ-ին՝ 1500 պտ/րոպ պտտման հաճախության դեպքերում։

50 ՄՎտ և ավել հզորության տուրբաագրեգատների թրթռումը անհրաժեշտ է չափել և գրանցել առանցքակալային հենարանների թրթռումը անընդհատ վերահսկող մնայուն (ստացիոնար) սարքավորումների միջոցով, որոնք համապատասխանում են ԳՈՍՏ 27164-86-ի պահանջներին։

50 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբաագրեգատների համար, մինչև թրթռումը անընդհատ վերահսկող մնայուն սարքավորումների տեղակայումը, թույլատրվում է կիրառել շարժական սարքեր, որոնց չափագիտական բնութագրերը բավարարում են ԳՈՍՏ 27164-86-ի պահանջներին։ Ստուգման պարբերականությունը պետք է հաստատվի տեղային հրահանգով կախված տուրբաագրեգատի թրթռային վիճակից, բայց առնվազն ամիսը մեկ։

4.4.27. Տուրբինի հոսանուտ մասի վիճակի և նրանում աղային կուտակումների ստուգման համար առնվազն ամիսը մեկ պետք է ստուգվեն շոգու ճնշման մեծությունները տուրբինի ստուգիչ աստիճաններում՝ ստուգիչ հատվածամասերում շոգու անվանականին մոտ ծախսերի դեպքում։

Շոգու տվյալ ծախսի դեպքում, ճնշման բարձրացումը ստուգիչ աստիճաններում՝ համեմատած անվանականի հետ, պետք է լինի ոչ ավել 10%-ից: Ընդ որում՝ ճնշումը չպետք է գերազանցի արտադրող գործարանի սահմանած սահմանային արժեքները։

Աղային կուտակումների պատճառով, ստուգիչ աստիճաններում, ճնշումը սահմանային արժեքներին հասնելու դեպքում, պետք է կատարվի տուրբինի հոսանուտ մասի լվացում կամ մաքրում։ Վերջիններիս իրականացման եղանակը պետք է ընտրվի՝ ելնելով նստվածքների բնույթից ու բաղադրությունից, ինչպես նաև տեղային պայմաններից։

4.4.28. Շահագործման ընթացքում պետք է անընդհատ վերահսկվի տուրբակայանքի խնայողականությունը սարքավորման աշխատանքը բնութագրող ցուցանիշների վերլուծության միջոցով։

Տուրբակայանքի խնայողականության անկման պատճառների բացահայտման, նորոգման արդյունավետության գնահատման համար պետք է անցկացվեն սարքավորման շահագործման (արագացված) փորձարկումներ։

Տուրբինային սարքավորման աշխատանքի ցուցանիշների՝ նորմատիվայինից շեղումների դեպքում, պետք է վերացվեն սարքավորման արատներն ու շահագործման թերությունները։

Տուրբինների առաջնային օրինակները և վերակառուցված կամ արդիականացված տուրբինները պետք է ենթարկվեն հաշվեկշռային փորձարկումների։

4.4.29. Համապատասխան պաշտպանությունների բացակայության, կամ նրանց աշխատանքի խափանման դեպքում, տուրբինը պետք է անհապաղ անջատվի շահագործող անձնակազմի կողմից՝ անջատիչի (վթարային անջատման կոճակի) միջոցով, հետևյալ դեպքերում.

անվտանգության ավտոմատի գործարկման նախադրվածքը գերազանցող ռոտորի պտտման հաճախության,

ռոտորի անթույլատրելի առանցքային շեղման,

գլանի նկատմամբ ռոտորի դիրքի անթույլատրելի փոփոխման, յուղման համակարգում յուղի (հրակայուն հեղուկի) ճնշման անթույլատրելի իջեցման,

յուղային բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման,

ցանկացած առանցքակալից, գեներատորի լիսեռի կիպացման առանցքակալներից և տուրբաագրեգատի դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակից թափվող յուղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման,

տուրբաագրեգատի յուղի բոցավառման,

տուրբաագրեգատի լիսեռի կիպացումների համակարգում «յուղ-ջրածին» ճնշման անկման անթույլատրելի իջեցման,

տուրբագեներատորի լիսեռի կիպացումների յուղամատակարարման համակարգի հանդարտիչ բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման,

տուրբագեներատորի ջրածնային հովացման համակարգի բոլոր յուղային պոմպերի անջատման (կիպացումների առանց ներարկումային սխեմաների յուղամատակարարման համար),

ներքին վնասվածքի պատճառով տուրբագեներատորի անջատման,

կոնդենսատորում ճնշման անթույլատրելի բարձրացման,

հակաճնշումային տուրբինների վերջին աստիճանում ճնշման անթույլատրելի անկման,

տուրբաագրեգատի թրթռման հանկարծակի բարձրացման,

տուրբինի կամ տուրբագեներատորի ներսում մետաղական ձայների և անսովոր աղմուկի առաջացման,

տուրբինի կամ տուրբագեներատորի առանցքակալներից և ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման,

թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման,

տուրբինում, կամ թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգեգծերում հիդրավլիկ հարվածների առաջացման,

շոգեբաշխման հանգույցների, շոգեջրային ուղու խողովակաշարերի և յուղատարների չանջատվող տեղամասերի վրա խզումների կամ միջանցիկ ճեղքերի հայտնաբերման,

տուրբագեներատորի ստատորով հովացնող ջրի հոսքի ընդհատման,

գազահովացուցիչներում հովացնող ջրի ծախսի անթույլատրելի նվազման,

հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերի այրման անհետացման։

Տուրբինի անջատման ժամանակ վակուումի կասեցման անհրաժեշտությունը պետք է որոշվի տեղային հրահանգով՝ արտադրող գործարանի ցուցումներին համապատասխան:

Տեղային հրահանգում պետք է տրվեն ագրեգատի հսկող մեծությունների արժեքների անթույլատրելի շեղումների վերաբերյալ հստակ ցուցումներ։

4.4.30. Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից որոշվող (էներգահամակարգի կարգավարին ծանուցմամբ) ժամանակահատվածում, հետևյալ դեպքերում.

թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող փականների լռվելու,

կարգավորող փականների լռվելու կամ նրանց կոթերի պոկվելու, շոգեառումների հետադարձ փականների կամ դարձկեն դիաֆրագմաների լռվելու,

կարգավորման համակարգում անսարքությունների,

կայանքի օժանդակ սարքավորումների, սխեմայի և հաղորդակցության ուղիների բնականոն աշխատանքի խանգարումների, եթե խանգարման պատճառների վերացումը, առանց տուրբինի կանգնեցման, անհնար է, հենարանների թրթռումները 7,1 մմ/վրկ-ը գերազանցելու,

սարքավորումների կանգառի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունների անսարքության բացահայտման,

առանցքակալներից, խողովակաշարերից և արմատուրից՝ հրդեհի առաջացման վտանգ ստեղծող յուղահոսքի հայտնաբերման,

ըստ քիմիական բաղադրության, թարմ յուղի որակի նորմերից շեղման, առանցքակալների հենատուփերում, հոսանքատարներում, յուղի բաքում ջրածնի անթույլատրելի պարունակության, ինչպես նաև տուրբագեներատորի իրանից, նորման գերազանցող ջրածնի հոսակորուստի հայտնաբերման։

4.4.31. Յուրաքանչյուր տուրբինի համար պետք է որոշվի ռոտորի կանգաշարժի տևողությունը՝ բանած շոգու նորմալ ճնշումով և վակուումի կասեցումով կանգառների դեպքերում։ Այդ տևողության փոփոխման դեպքում պետք է բացահայտվեն և վերացվեն շեղման պատճառները։ Կանգաշարժի տևողությունը պետք է վերահսկվի տուրբաագրեգատի բոլոր կանգերի ժամանակ:

4.4.32. Տուրբինը, 7 օր և ավել ժամկետով, պահուստի դուրս բերելու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ տուրբակայանքի սարքավորումների պահպանման համար։

Պահպանման եղանակը ընտրվում է էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից՝ ելնելով տեղային պայմաններից:

4.4.33. Տուրբինների շահագործումը այնպիսի սխեմաներով և այնպիսի ռեժիմներում, որոնք նախատեսված չեն նրանց մատակարարման տեխնիկական պայմաններում, թույլատրվում է արտադրող գործարանի թույլտվությամբ։

4.4.34. էլեկտրակայաններում տուրբինային սարքավորումների վերակառուցման և արդիականացման իրականացումը պետք է համաձայնեցվի արտադրող գործարանի հետ։

Վերակառուցումն ու արդիականացումը իրականացնելիս, պետք է նախատեսվի կառավարման ավտոմատացման առավելագույն աստիճանն ու նորոգապիտանիության բարձր ցուցանիշները։

 

4.5. Ջերմային էլեկտրակայանների բլոկային կայանքներ

 

4.5.1. Բլոկային կայանքների շահագործման ժամանակ պետք է կատարվեն սույն Կանոնների 4.3.1, 4.4.1, 5.1.1 և 5.3.1 կետերի պահանջները և ապահովվեն դրանց մասնակցությունը հաճախության և հզորության կարգավորմանը (կարգավարական ժամկետացանկին համապատասխան)՝ էներգահամակարգի բնականոն և վթարային ռեժիմների ժամանակ:

4.5.2. Բեռնվածության կարգավարական գրաֆիկի ծածկման համար պետք է ապահովված լինեն էներգաբլոկի բեռնվածության փոփոխումը կարգավորման տիրույթում և անհրաժեշտության դեպքում՝ մինչև տեխնիկական նվազագույնը, պահուստի դուրս բերումները և տարբեր ջերմային վիճակներից էներգաբլոկի գործարկման ռեժիմները։

4.5.3. Կոնդենսատորով շրջապտույտ կատարող ջրի լրիվ ծախսով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները կարող են ներգրավվել էլեկտրական բեռնվածությունների կարգավարական գրաֆիկի ծածկման համար՝ պահպանելով առաքվող ջերմության տրված քանակը։ Կոնդենսատորի ներդիր փնջով կամ ցածր ճնշման գլանի (ՑՃԳ) ընդհատումով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները, որպես կանոն, չպետք է մասնակցեն էլեկտրական բեռնվածությունների գրաֆիկի փոփոխական մասի ծածկմանը։ Առանձին դեպքերում թույլատրվում է նշված էներգաբլոկների բեռնաթափում՝ պիկային կամ պահուստային աղբյուրների վրա ջերմային բեռնվածության փոխադրմամբ: Բեռնվածության փոփոխական գրաֆիկի ծածկմանը չներգրավված ջերմաֆիկացիոն էներգաբլոկների քանակը պետք է որոշվի էներգահամակարգի կարգավարի կողմից։

Առավել խնայողական սարքավորումները (գերկրիտիկական ճնշման էներգաբլոկը, և հատկապես, շոգեգազային կայանքները), էներգահամակարգի կարգավարը պարտավոր է ներգրավել բեռնվածության փոփոխական գրաֆիկի ծածկման համար միայն այն դեպքում, երբ սպառված են ավելի ցածր խնայողական սարքավորումների հնարավորությունները։

4.5.4. էներգաբլոկի կարգավորման տիրույթի ստորին սահմանը պետք է հաստատվի` ելնելով աշխատող սարքավորումների անփոփոխ կազմի պահպանման, և առանց անձնակազմի միջամտության՝ բեռնվածության ամբողջ տիրույթում ավտոմատ կարգավորման համակարգի աշխատանքի պայմաններից։ էներգաբլոկների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի բեռնվածության տեխնիկական նվազագույնի դեպքում աշխատանքի հնարավորությունը, որին հասնելու համար թույլատրվում է աշխատող սարքավորումների կազմի փոփոխություն և առանձին ավտոմատ կարգավորիչների անջատում։

Կարգավորման տիրույթի ստորին սահմանը և բեռնվածության տեխնիկական նվազագույնը պետք է նշված լինեն տեղային հրահանգում և ծանուցվեն կարգավարական ծառայությանը։

4.5.5. Կարգավորման տիրույթի ստորին սահմանին, կամ տեխնիկական նվազագույնին էներգաբլոկի բեռնվածության համապատասխանության դեպքում, թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի իջեցումը, պետք է լինի ոչ ավել արտադրող գործարանի կողմից նշվածից։

4.5.6. Կարգավորման տիրույթում էներգաբլոկի բեռնվածության փոփոխության սահմանային արագությունը, պետք է հաստատվի 160-800 ՄՎտ էներգաբլոկների կարգավորման տիրույթում աշխատանքի ժամանակ բեռնվածության փոփոխության սահմանային թույլատրելի արագությունների նորմերի հիման վրա։

4.5.7. Թարմ շոգու հաստատուն ճնշումով աշխատելու համար նախագծված էներգաբլոկները, թույլատրվում է շահագործել սահող ճնշման ռեժիմում՝ տուրբինի ՑՃԳ փականների մի մասի լրիվ բացումով, հատուկ փորձարկումներից և կաթսաները արտադրող գործարանի հետ այդ ռեժիմները համաձայնեցնելուց հետո միայն: Ընդ որում՝ տեղային հրահանգներում պետք է մտցվեն համապատասխան լրացումներ (փոփոխություններ):

4.5.8. Բլոկային աղազերծման կայանքներով (ԲԱԿ) հագեցված ջերմաֆիկացիոն էներգաբլոկներում, ցանցային տաքացուցիչների տաքացնող շոգու խտուցքը պետք է ուղղվի դեպի ԲԱԿ՝ միայն այդ տաքացուցիչների խողովակային համակարգի կիպության խախտումների դեպքերում:

4.5.9. էներգաբլոկների կանգը գիշերային պահուստի, պետք է կատարվի առանց սարքավորումների հովացման։ Բոլոր էներգաբլոկներում շոգեզերծման է ենթարկվում շոգու միջանկյալ գերտաքացման համակարգը, իսկ ներդիր սողնակային փականով (ՆՍ) և ներդիր զտիչներով հանդերձված ուղղահոս կաթսաներով էներգաբլոկներում՝ նաև շոգեգերտաքացուցիչ ուղիները ՆՍ-ից հետո։ Թմբուկային կաթսաներում, ինչպես նաև լիանցումային զտիչներով (ԼԱԶ) ուղղահոս կաթսաներում, պետք է կիրառվեն տեխնոլոգիական այնպիսի եղանակներ, որոնք կբացառեն խտուցքի արտանետումը շոգեգերտաքացման մակերևույթներից՝ տաք շոգեհավաքման հավաքիչներ (կոլեկտորների):

4.5.10. էլեկտրակայանների և էներգաբլոկների սարքավորումները, գործարկման և էլեկտրական սխեմաները, արմատուրները, ջերմամեկուսացումը, վառքի և ջրային տնտեսությունները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որը հնարավորություն կտա ապահովելու առնվազն 2 էներգաբլոկների միաժամանակյա գործարկում՝ ցանկացած տևողությամբ պարապուրդից հետո։

4.5.11. էներգաբլոկի գործարկումն արգելվում է հետևյալ դեպքերում.

ա) հիմնական սարքավորումների՝ սույն Կանոններին համապատասխան գործարկումն արգելող պայմանների առկայության,

բ) էներգաբլոկի սարքավորումների կանգառի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանություններից ցանկացած մեկի անսարքության,

գ) օպերատիվ կարգավորիչ օրգաններով հեռակառավարման սարքվածքների, ինչպես նաև վթարային իրավիճակների վերացման ժամանակ օգտագործվող արմատուրների անսարքության,

դ) բլոկային աղազերծման կայանքի միացմանը անպատրաստ լինելու,

ե) խողովակաշարերի հենարանների և զսպանակավոր կախոցների անսարքության։

4.5.12. ՑՃԳ ընդհատումով կամ կոնդենսատորի ներդիր փնջով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները չպետք է մասնակցեն հակավթարային կարգավորմանը։

4.5.13. Տուրբինից առաջ շոգու ճնշման միացված կարգավորիչներով («մինչև ինքը» կարգավորիչներով), որոնք ազդում են կարգավորող փականների վրա և ընդգրկված չեն էներգահամակարգի հաճախության և հզորության կարգավորման համակարգի կազմում, էներգաբլոկների աշխատանքը արգելվում է։ Բացառիկ դեպքերում՝ սարքավորումների անսարքությունների կամ անկայուն աշխատանքի ժամանակ, էներգաձեռնարկության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և կենտրոնական կարգավարական ծառայությանը ծանուցմամբ, թույլատրվում է միացված «մինչև ինքը» կարգավորիչներով էներգաբլոկների ժամանակավոր աշխատանք։

4.5.14. էներգաբլոկի հզորության և հաճախության ավտոմատ կարգավորման համակարգի բացակայության (կամ չգործելու) դեպքում, հաճախության փոփոխության հետևանքով տուրբինի բեռնվածության հավելման կամ նվազման ժամանակ, թարմ շոգու ելակետային ճնշման վերականգնման նպատակով, անձնակազմը պետք է անհապաղ, կարգավորման տիրույթի սահմաններում, փոփոխի կաթսաների բեռնվածությունը։

Եթե բեռնվածության փոփոխությունը կարող է բերել էներգահամակարգի կայունությանը սպառնացող էլեկտրահաղորդման գծերի գերբեռնումներ, ապա տեղային հրահանգներում պետք է նշված լինեն ԿԿԾ-ի հետ համաձայնեցված հաճախության փոփոխությունները, որոնց դեպքում անձնակազմը պետք է ձեռնարկի նշված գործողությունները։

4.5.15. էներգաբլոկը պետք է անհապաղ կանգնեցվի՝ պաշտպանությունները գործելու միջոցով, կամ անձնակազմի կողմից, հետևյալ դեպքերում,

ա) միաբլոկի կաթսայի կամ երկբլոկի երկու կաթսաների կանգի,

բ) 4.4.29 կետում նշված տուրբինի վնասվածքների և աշխատանքի ռեժիմների վտանգավոր խախտումների (բացի թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման դեպքերի) հետ կապված տուրբինի անջատման,

գ) ներքին վնասվածքների պատճառով էներգաբլոկի տրանսֆորմատորի կամ գեներատորի անջատման,

դ) բոլոր սնող պոմպերի անջատման,

ե) սնող խողովակաշարի, շոգեգծերի, օդազերծիչի իրանի խզումների և միջանցուկ ճեղքերի առաջացման,

զ) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների և էներգաբլոկի վերահսկման բոլոր չափի սարքերի լարման վերացման (անհետացման),

է) անձնակազմին, սարքավորումներին կամ էներգաբլոկի սարքավորումների պաշտպանության սխեմաների մեջ մտնող անջատիչ արմատուրի հեռակառավարման շղթաներին սպառնացող հրդեհի։

4.5.16. էներգաբլոկի գործարկումն ու կանգառը պետք է ղեկավարի էներգաբլոկի ավագ մեքենավարը կամ կաթսայատուրբինային արտադրամասի հերթափոխի պետը, իսկ հիմնական և միջին նորոգումից հետո կաթսայատուրբինային արտադրամասի պետը և նրա տեղակալը։

4.5.17. Գործող էներգաբլոկներում նախագծային գործարկման սխեմաների փոփոխություն թույլատրվում է.

սարքավորման արտադրող գործարանի հետ համաձայնեցված նոր սխեմային մշակումների (լուծումների) և գործարկման ռեժիմների նպատակային փորձարկումների համար,

տեսակային (տիպային) գործարկումների սխեմաների մոտեցմանն ու շահագործողական որակների բարելավմանն ուղղված՝ գործարկման սխեմաների արդիականացման դեպքում։

էներգաբլոկների գործարկման սխեմաների փոփոխման կամ արդիկանացման ծավալներն ու կարգը պետք է համաձայնեցվեն ՀՀԷՆ-ի հետ։

 

4.6. Գազատուրբինային կայանքներ

(ինքնավար ԵՎ շոգեգազատուրբինային կայանքի կազմում գործող)

 

4.6.1. Գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունն ու խնայողականությունը՝ բեռնվածության կարգավարական գրաֆիկի պահպանման դեպքում,

ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններին համապատասխանող անվանական պարամետրերով աշխատելու հնարավորությունը,

ճնշակների, տուրբինների և ջերմափոխանակիչ սարքերի հոսանուտ մասերի մաքրությունը,

օդի և գազի հոսակորուստների, ինչպես նաև վառելանյութի, յուղի և ջրի արտահոսքի բացակայությունը,

հիմնական և օժանդակ սարքավորումների պահպանումը շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարումը ապահովող վիճակում (մեքենայական սրահում, էլեկտրակայանի տարածքում և նրան հարող տարածքում ջրի և օդի աղտոտման, աղմուկի մակարդակի նվազեցումը՝ մինչև թույլատրելի նորմերը)։

4.6.2. ԳՏԿ-ի կարգավորման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

կայուն կերպով ապահովի տրված էլեկտրական բեռնվածությունը,

ռոտորի պտտման անվանական հաճախության դեպքում ԳՏԿ-ն պահվի պարապ ընթացքում,

ապահովի ԳՏԿ-ի հուսալի աշխատանքը՝ գործարկման և կանգի ռեժիմներում, ինչպես նաև՝ ագրեգատի կանգը վթարային իրավիճակներում,

բեռնվածության փոփոխության դեպքում ապահովի ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի սահուն փոփոխում,

պահպանի ռոտորի պտտման այն հաճախությունը, որը չի բերում անվտանգության ավտոմատի գործարկում, առավելագույն բեռնվածության՝ մինչև զրոն ակնթարթային անկման դեպքում (ազատ ուժային տուրբինով ԳՏԿ-ներում բեռնվածության մեծությունը նշվում է տեխնիկական պայմաններում),

պահանջվող մակարդակի վրա պահի տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանը, թույլ չտալով նրա բարձրացմանը մինչև սահմանայինը, որի դեպքում սկսում է գործել վթարային պաշտպանությունը,

ունենա գազերի ջերմաստիճանի սահմանափակման համակարգի ոչ ավել, քան 100C անզգայնություն,

ապահովի ճնշակների առանց պոմպաժների աշխատանքը,

ունենա գեներատորային լիսեռի պտտման հաճախության կարգավորման ստատիկ անհավասարաչափության աստիճան՝ անվանականի 4-5%-ի սահմաններում (անհավասարաչափության աստիճանի հնարավոր մեծացումը, կոնկրետ նմուշի ԳՏԿ-երի շահագործման պայմանների լավացման համար, պետք Է նշված լինի տեխնիկական պայմաններում։ Ստատիկ անհավասարաչափության նվազագույն տեղային աստիճանը պետք է լինի 2%-ից ոչ պակաս),

ցանկացած բեռնվածության դեպքում ունենա պտտման անվանական հաճախության 0,2%-ից ոչ ավել անզգայության աստիճան։

ԳՏԿ-ի աշխատանքի հնարավորությունը և տևողությունը՝ պտտման բնականոն հաճախությունից շեղումներով, պետք է կանոնակարգվեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններով։

4.6.3. Պաշտպանության և կարգավորման համակարգերում կիրառվող ջերմաստիճանային իմպուլսը պետք է առաջանա փոքր իներցիոն տվիչներով (անհրաժեշտության դեպքում՝ ջերմաէլեկտրական պիրոմետրերով կամ այլ դինամիկ ճշգրտմամբ չափիչ սարքվածքներով), որոնք տեղադրվում են ուղիների բնութագրիչ հատվածքներում և ապահովում են ջերմաստիճանի ներկայացուցչական որոշում։

4.6.4. Այրման յուրաքանչյուր աստիճանից հետո գազերի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացումից պաշտպանության սարքվածքները, պետք է համալրված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում նշված ջերմաստիճանների դեպքում գործելու (միացվելու) համար։

4.6.5. Անվտանգության ավտոմատները պետք է կարգավորված լինեն՝ ռոտորի պտտման հաճախությունը անվանականից 10-12%, կամ մինչև ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում նշված մեծությունները բարձրանալու դեպքերում գործելու համար։

4.6.6. ԳՏԿ-ի շահագործման ընթացքում պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք կնվազեցնեն ճնշակ ներծծվող օդի փոշոտվածությունը (ազատ տարածքներում խոտերի ցանում, սիզամարգերի պատրաստում, ճանապարհների ասֆալտապատում, ջրման հարմարանքների կառուցում) և կբացառեն սեփական կամ կողմնակի արտանետումների օդառիչ սարք թափանցելու հնարավորությունը։

4.6.7. Օդի մաքրման համակարգը պետք է ԳՏԿ-ի ճնշակին ապահովի 0,3 մգ/մ2-ից ոչ ավել մնացորդային միջին տարեկան փոշոտվածությամբ օդով որում 20 մկմ-ից ավել չափսեր ունեցող մասնիկներով փոշու խտությունը չպետք է գերազանցի 0,03 մգ/մ3-ը։ Թույլատրվում է (բարձր փոշոտվածության ժամանակահատվածներում ) կարճաժամկետ, տարվա մեջ 100 ժամից ոչ ավել, մինչև 5 մգ/մ2 փոշու խտություն՝ 30 մկմ-ը չգերազանցող մասնիկներով։ Շահագործման ընթացքում օդային զտիչների վիճակը պետք է կանոնավոր վերահսկվի։ Չի թույլատրվում նրանցից յուղի կամ այլ նյութերի թափանցում՝ ԳՏԿ-ի ներծծման ուղիներ։ Օդային զտիչները պետք է առնվազն 2 ամիսը մեկ ստուգվեն (զննվեն) և մաքրվեն փոշուց ու ապարախյուսից (շլամից) (եթե ԳՏԿ-ն աշխատում է բազային ռեժիմում, ապա ստուգումն ու մաքրումը կատարվում է ծրագրային կանգի դեպքում)։

4.6.8. Օդի զտման համակարգը պետք է սարքավորված լինի երկկողմանի գործողության կողանցային փականներով, որոնք բացվում են ավտոմատ կերպով՝ զտիչների վրա ճնշման թույլատրելի անկումը գերազանցելիս, կամ զտիչների խցիկում ավելցուկային ճնշման առաջացման ժամանակ։

4.6.9. ճնշակների հոսանուտ մասի և օդային զտիչների սառցակալում չի թույլատրվում։ Անհրաժեշտության դեպքում ԳՏԿ-ի օդառիչ ուղիները պետք է սարքավորվեն սառցակալումը կանխող սարքվածքներով:

4.6.10. ԳՏԿ-ի վառելիքի սևեռող և կարգավորող փականները պետք է լինեն կիպ: Փականները պետք է բացվեն լրիվ քայլով` յուրաքանչյուր գործարկումից առաջ, ինչպես նաև ամեն օր՝ մասնակի քայլով, անընդհատ աշխատանքի ժամանակ, եթե դա նախատեսված է հրահանգով։ ԳՏԿ-ի վառելիքի փականների կիպության ստուգումը պետք է կատարվի հիմնական և միջին (կանոնակարգված) նորոգումից հետո՝ տեսողական հսկմամբ, ինչպես նաև ԳՏԿ-ի յուրաքանչյուր գործարկումից առաջ, հսկելով վառելիքի ճնշման բացակայությունը կարգավորող փականներից առաջ՝ ճնշաչափերի միջոցով և կարգավորող փականների հոլովակների և բռունցքների միջև բացակի մեծությամբ:

4.6.11. Յուղատար գծերի վրա՝ յուղահովացուցիչներից առաջ և հետո, պահուստային և վթարային յուղապոմպերի ներծծման և ճնշման գծերի վրա, ԳՏԿ-ի յուղաբաքերից յուղի վթարային դատարկման գծերի վրա, դուրս բերված զտիչներից առաջ և հետո, գեներատորի լիսեռի կիպացման սխեմաներում տեղադրված փականների և սողնակային փականների թափանիվները պետք է կապարակնքված լինեն աշխատանքային դիրքում։

4.6.12. ԳՏԿ-ի գեներատորները՝ էլեկտրաշարժիչի ռեժիմին անցնելու դեպքում, պետք է անհապաղ անջատվեն, որի համար պետք է տեղակայված լինի պաշտպանություն՝ գեներատորի հետադարձ հզորությունից։ Այս պահանջը չի տարածվում ազատ ուժային տուրբիններով ԳՏԿ-երի վրա:

4.6.13. Ցանկացած ջերմային վիճակից ԳՏԿ-ի գործարկումը և սինքրոնացումը, պետք է իրականացվի ավտոմատ կերպով։ Նոր տեղակայվող միալիսեռ ԳՏԿ-ի հաճախական գործարկումը պետք է իրականացվի տիրիստորային գործարկման սարքվածքով՝ եթե չի պահանջվում գործարկման ինքնավարություն։

ԳՏԿ-ի ծրագրային կանգը պետք է իրականացվի ավտոմատ կերպով` ըստ տրված ծրագրի։

4.6.14. ԳՏԿ-ի գործարկումը պետք է ղեկավարի հերթափոխի պետը, իսկ հիմնական և միջին նորոգումներից և կանոնակարգված աշխատանքների անցկացումից հետո` արտադրամասի պետը կամ նրա տեղակալը։

4.6.15. Նորոգմանը կամ պահուստի 3 օրից ավել պարապուրդին հաջորդող գործարկումից առաջ, պետք է ստուգվեն ավտոմատիկայի և տեխնոլոգիական պաշտպանության միջոցների, օժանդակ սարքավորումների ուղեկապման, յուղային համակարգի, պահուստային և վթարային յուղապոմպերի, ստուգիչ-չափիչ սարքերի և օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և գործարկմանը պատրաստ լինելը։ Այդ դեպքում բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն։

4.6.16. ԳՏԿ-ի գործարկումը արգելվում է հետևյալ դեպքերում, պաշտպանություններից որևէ մեկի անսարքության կամ անջատման, տուրբինի թափավազք, կամ գազերի թույլատրելի ջերմաստիճանի գերազանցում առաջացնող կարգավորման համակարգի թերությունների առկայության,

յուղային պոմպերից որևէ մեկի, կամ նրանց ավտոմատ միացման համակարգի անսարքության,

յուղի կամ վառելիքի որակի՝ նորմերից շեղման, ինչպես նաև յուղի (վառելիքի) ջերմաստիճանի կամ ճնշման՝ հաստատված սահմաններից անթույլատրելի շեղումների,

ԳՏԿ-ի ջերմային կամ մեխանիկական վիճակի վերահսկիչ ցուցանիշների՝ թույլատրելիից շեղումների։

Վթարային կանգից կամ նախորդ գործարկման ընթացքում տեղի ունեցած խափանումից հետո, ԳՏԿ-ի գործարկումն արգելվում է, եթե չեն վերացվել այդ անսարքությունների պատճառները։

4.6.17. Գործարկման սարքվածքով ռոտորի պտտման ժամանակ, այրման խցիկներում վառելիքը վառելուց առաջ, ԳՏԿ-ի ուղիները պետք է օդափոխվեն առնվազն 2 րոպե՝ հեղուկ վառելիքով աշխատելիս և առնվազն 5 րոպե` գազային վառելիքով աշխատելիս։

ԳՏԿ-ի յուրաքանչյուր անհաջող գործարկման փորձից հետո, վառելիքի վառելը՝ առանց ուղիների նախնական օդափոխության առնվազն 4 րոպե` հեղուկ, և 10 րոպե` գազային վառելիքների դեպքում, արգելվում է։

Օդափոխության ստույգ տևողությունը՝ կախված ուղիների դասավորվածքից, վառելիքից և ԳՏԿ-ի տեսակից, պետք է նշված լինի շահագործման հրահանգներում։

4.6.18. Գործարկումը պետք է անհապաղ դադարեցվի անձնակազմի կողմից, կամ պաշտպանությունների գործունեությամբ՝ հետևյալ դեպքերում.

ա) գործարկման գործողությունների սահմանված հաջորդականության խախտման,

բ) գազերի ջերմաստիճանի՝ թույլատրելիից բարձրացման (ըստ գործարկման գրաֆիկի),

գ) գործարկման սարքվածքի բեռնվածության՝ թույլատրելիից բարձրացման,

դ) գործարկման սարքվածքի անջատումից հետո դարձկեն լիսեռի պտտման հաճախության հրահանգով չնախատեսված նվազման,

ե) ԳՏԿ-ի ճնշակներում պոմպաժների առաջացման։

4.6.19. Գազատուրբինային կայանքը պետք է անհապաղ անջատվի անձնակազմի կողմից, կամ պաշտպանությունների գործունեությամբ հետևյալ դեպքերում.

ա) տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանների անթույլատրելի բարձրացման,

բ) ռոտորի պտտման հաճախության՝ թույլատրելի սահմանից ավել բարձրացման,

գ) բարձր ճնշման յուղատար գծերում կամ վառելիքատար գծերում ճեղքվածքների կամ խզվածքների հայտնաբերման,

դ) ճնշակների և տուրբինների ռոտորների անթույլատրելի հարաբերական տեղաշարժերի և անթույլատրելի առանցքային շեղման,

ե) յուղման համակարգում յուղի ճնշման կամ յուղաբաքում յուղի մակարդակի անթույլատրելի նվազման, ինչպես նաև ցանկացած առանցքակալից թափվող յուղի կամ դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման,

զ) ԳՏԿ-ի սարքերի և տուրբամեքենաների ներսում անսովոր աղմուկների և մետաղական ձայների (թխկոց, ճռճռոց) առկայության,

է) առանցքակալային հենարանների թրթռման հաճախության 4.6.30 կետում նշվածից ավել բարձրացման,

ը) գեներատորի կամ տուրբամեքենայի առանցքակալներից, կամ ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման,

թ) վառելիքի կամ յուղի բռնկման և առկա միջոցներով հրդեհը անհապաղ կասեցնելու անհնարինության,

ժ) այրման խցիկներում կամ գազանցքներում պայթյունների (ճայթյունների) առաջացման,

ի) այրման խցիկում ջահի մարման, հեղուկ կամ գազային վառելիքի ճնշման անթույլատրելի նվազման,

լ) կարգավորման և ավտոմատացման սարքվածքներում և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման անհետացման,

խ) ներքին վնասվածքի պատճառով տուրբագեներատորի անջատման,

ծ) ճնշակներում պոմպածի առաջացման, կամ պոմպաժի սահմանին անթույլատրելի մոտեցման,

կ) ճնշակներից հետո օդի ճնշման անթույլատրելի փոփոխման։

Անձնակազմի կողմից, կամ պաշտպանության գործունեությամբ՝ ԳՏԿ-ի անջատման հետ միաժամանակ, պետք է անջատվի նաև տուրբագեներատորը։

4.6.20. Գազատուրբինային կայանքը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ՝ հետևյալ դեպքերում.

ա) նախազգուշական ազդանշանման ազդանշանների առաջացման դեպքում, օժանդակ սարքավորումների բնականոն աշխատանքի կամ շահագործման բնականոն ռեժիմի խախտումների՝ եթե վերջիններիս պատճառների վերացումը անհնար է առանց կանգի,

բ) սևեռող, կարգավորող և հակապոմպաժային փականների լռվելու,

գ) օդառիչ սարքվածքի սառցակալման` եթե այն չի հաջողվում վերացնել բեռնվածության տակ ԳՏԿ-ի աշխատանքի ժամանակ,

դ) անցումային խողովակաշարերի, այրման խցիկների, տուրբինի իրանի արտաքին մակերևույթների ջերմաստիճանների անթույլատրելի բարձրացման՝ եթե այն չի հաջողվում իջեցնել ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի փոփոխմամբ,

ե) գազերի չափվող ջերմաստիճանների անհավասարաչափության անթույլատրելի մեծացման,

զ) բարձր ճնշման ճնշակներից առաջ օդի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման, ինչպես նաև բնականոն ջրամատակարարման խախտումների,

է) առանձին պաշտպանությունների կամ օպերատիվ ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության

4.6.21. Ցանցային ջրի տաքացուցիչներում կամ վերաօգտագործիչներում նստվածքների բռնկման դեպքում, եթե տեղի չի ունենում ԳՏԿ-ի պարամետրերի վտանգավոր փոփոխություն, կայանքը պետք է շարունակի աշխատանքը՝ ջերմափոխանակման մակերևույթների հովացումն ապահովելու համար։

Կանգնեցված ԳՏԿ-ում նստվածքների բռնկման դեպքում պետք է միացվեն հակահրդեհային կայանքները։

4.6.22. ԳՏԿ-ի անջատումից հետո, պետք է ապահովվի ուղիների և նախատեսված այլ տեղերի արդյունավետ օդափոխում ու կատարվի վառելիքային ճնշակների և բոցամուղների (այրիչների ) փչամաքրում օդի կամ իներտ գազի միջոցով։ Օդափոխումից հետո պետք է փակվեն ներծծման և արտանետման ուղիները։ ԳՏԿ-ի հովացման ժամանակ օդափոխման և ռոտորների պտտման տևողությունը և պարբերականությունը պետք է նշված լինեն շահագործման հրահանգում։

4.6.23. էլեկտրակայաններում պետք է հաստատված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական սպասարկման կանոնակարգը և կանոնակարգված աշխատանքների կատարման տեխնոլոգիան ու պարբերականությունը։

4.6.24. Տեխնիկական սպասարկման կանոնակարգը պետք է նախատեսի.

հոսանուտ մասի տեսողական արատորոշում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման, այն տեղերի, որոնք նշված են շահագործման հրահանգում՝ օգտագործելով հատուկ օպտիկական կամ թելքավոր օպտիկական սարքեր, եթե այդ նախատեսված է գործարանային հրահանգով,

ԳՏԿ-ի հոսանուտ մասից նստվածքների պարբերական հեռացում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման, կիրառելով տեխնիկական լվացման միջոցների և փափուկ հղկանյութերի լուծույթներ,

ԳՏԿ-ի ավտոմատ կառավարման և պաշտպանության համակարգի աշխատանքի ստուգում, ներառյալ ԳՏԿ-ի ստուգիչ ավտոմատ գործարկումները օդի և գազերի հիմնական պարամետրերի, վառելիքի ճնշման և գործարկման սարքվածքի բեռնվածության՝ գործարկման հաշվարկային գրաֆիկին համապատասխանության ստուգմամբ,

վառելիքային բոցամուղների հերմետիկության ստուգում և նրանց ելքի վրա վառելիքի փոշիացման անկյան և արտադրողականության զննում և ստուգում,

վթարային ու պահուստային յուղապոմպերի և ավտոմատ միացման սարքվածքների ստուգում,

ուղիների, փականների, արմատուրների և մղափականների կիպության ստուգում,

վառելիքային պոմպերի և տեխնիկական ջրամատակարարման համակարգի պոմպերի զննում ու ստուգում,

յուղային, վառելիքային և ջրային զտիչների զննում և մաքրում,

մեքենայական սրահի ներսում և էլեկտրակայանի տարածքում և նրան հարող տարածքներում աղմկախլացման արդյունավետության ստուգում և վերականգնում,

հեռացող գազերում մթնոլորտը աղտոտող արտանետումների պարունակությունը սահմանափակող սարքավորման արդյունավետության ստուգում։

4.6.25. Շահագործման ընթացքում, դիտարկումների և սարքերի ցուցմունքների հիման վրա, պետք է անցկացվի պարամետրական և թրթռումային արատորոշում, որը ներառում է հետևյալ վերլուծությունները.

ԳՏԿ-ի հաշվարկային և նորմատիվային հզորությունների համապատասխանության,

ճնշակների կայունության պաշարների և աղտոտման աստիճանի,

ջերմափոխանակիչ սարքերի արդյունավետության,

տուրբին մտնող և նրանից դուրս եկող գազերի չափված ջերմաստիճանների անհավասարաչափության,

բնութագրիչ կետերում վառելիքի և օդի (գազերի) ճնշման, ինչպես նաև յուղի ճնշման ու ջերմաստիճանի,

տուրբինների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռումների,

նորմատիվային և հաշվարկային խնայողականության համապատասխանության։

Վերահսկվող պարամետրերի՝ տեղեկաթերթիկայինից շեղումների սահմանային արժեքները, չպետք է գերազանցեն արտադրող գործարանների կողմից տրվածներից, կամ մատակարարման տեխնիկական պայմաններում նշվածներից։

4.6.26. ԳՏԿ-ի կարգավորման և պտտման հաճախության բարձրացման դեպքում պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն արտադրող գործարանների հրահանգներին համապատասխան։

4.6.27. Տուրբիններում գազերի ջերմաստիճանի բարձրացումից՝ պաշտպանության գործարկման ստուգումը, պետք է կատարվի առնվազն 4 ամիսը մեկ:

4.6.28. Տուրբագեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության ակնթարթային անկմամբ ԳՏԿ-ի կարգավորման համակարգի աշխատանքի ստուգումը պետք է կատարվի.

տեղակայումից հետո ԳՏԿ-ն շահագործման ընդունելու ժամանակ,

ԳՏԿ-ի դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի դինամիկ և ստատիկ բնութագրերը փոփոխող վերակառուցումից հետո,

շահագործման ընթացքում կամ նորոգման ժամանակ (բացահայտված թերությունների վերացումից հետո) կարգավորման ստատիկ և դինամիկ բնութագրերի էական փոփոխությունների բացահայտման դեպքում։

4.6.29. Պարբերաբար աշխատող ԳՏԿ-երը պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման։ Եթե նրանց գործարկումը չի պահանջվում, ապա այդ ԳՏԿ-երի սարքավորումների և համակարգերի սարքինությունը պետք է ստուգվի հերթափոխը մեկ, իսկ ստուգիչ (վերահսկիչ) ավտոմատ գործարկումները ագրեգատի բեռնավորումով, պետք է անցկացվեն առնվազն ամիսը մեկ։

4.6.30. ԳՏԿ-ի շահագործման ժամանակ տուրբինի առանցքակալային հենարանների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռաարագության միջին քառակուսային մեծությունը, չպետք է գերազանցի 4,5 մմ/վրկ-ը։

Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար՝ 30-օրյա ժամկետում։

Ավելի քան 7,1 մմ/վրկ թրթռման դեպքում ԳՏԿ-ի շահագործումը 7 օրից ավել, արգելվում է, իսկ 11,2 մմ/վրկ թրթռման դեպքում տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործելով, կամ ձեռքով։

ԳՏԿ-ն պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում մի ռոտորի երկու հենարանների և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն՝ ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վրկ և ավել չափով։

ԳՏԿ-ն պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ 2 մմ/վրկ չափով։ էներգակայանքների կազմում աշխատող նավերի և ավիացիոն գազատուրբինային շարժիչների թրթիռային վիճակը պետք է որոշվի մատակարարման տեխնիկական պայմաններով։ Ընդ որում` շարժիչները չպետք է առաջացնեն նրանց հետ կապված սարքավորումների վերը նշվածից ավել թրթռում։

4.6.31. ԳՏԿ-ի յուրաքանչյուր լիսեռի համար պետք է հաստատվեն ռոտորի բնականոն կանգաշարժի տևողությունը և լիսեռադարձկեն սարքվածքի էլեկտրաշարժիչի էլեկտրական հոսանքի ուժի անվանական մեծությունը։

Ռոտորների կանգաշարժի տևողությունը և հոսանքի ուժը պետք է չափվեն և գրանցվեն օրական ամփոփագրում՝ ԳՏԿ-ի բոլոր կանգառների դեպքում։ Կանգաշարժի ժամանակի, կամ էլեկտրական հոսանքի ուժի նորմատիվայիններից շեղումների, ինչպես նաև կողմնակի աղմուկներ առաջանալու դեպքերում, պետք է բացահայտվեն շեղումների պատճառները և միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացման համար։

4.6.32. ԳՏԿ-ն երկարատև պահուստի դուրս բերելիս, պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ նրա պահպանման համար։ Կանգառի տևողությունը, որի դեպքում պահանջվում է պահպանում, պահպանման ենթակա հանգույցների ցանկը և այն իրականացնելու տեխնոլոգիան, պետք է նշված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում:

4.6.33. Միջին և հիմնական նորոգումների պարբերականությունը պետք է սահմանվի՝ համաձայն տեխնիկական պայմանների, կախված ԳՏԿ-ի աշխատանքի տևողությունից ու ռեժիմներից, գործարկումների քանակից և օգտագործվող վառելիքից՝ հաշվի առնելով սարքավորման փաստացի վիճակը։

 

4.7. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգեր

 

4.7.1. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգերը, այդ թվում և տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգերը (ՏՊ ԱԿՀ), շահագործման ժամանակ պետք է ապահովեն,

էներգետիկ սարքավորումների վիճակի հսկողություն,

տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ կարգավորում,

տեխնոլոգիական սարքավորումների ավտոմատ պաշտպանություն,

տրված ատորիթմներով սարքավորումների ավտոմատ կառավարում,

տեխնոլոգիական և վթարային ազդանշանում,

կարգավորող և փակող արմատուրի հեռակառավարում։

Չափման միջոցները, ինֆորմացիայի ներկայացման և հսկողության, ավտոմատ կարգավորման, տեխնոլոգիական պաշտպանության և ազդանշանման, տրամաբանական և հեռակառավարման, տեխնիկական արատորոշման ծրագրային-տեխնիկական համալիրներն ու միջոցները պետք է միշտ գտնվեն աշխատանքի մեջ (նախագծային ծավալով), և ապահովեն տրված ֆունկցիաների կատարումն ու աշխատանքի որակը այն ժամանակ, երբ տեխնոլոգիական սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում։

4.7.2. Կառավարման համակարգերը սպասարկող անձնակազմը պետք է ապահովի այդ համակարգերի սարքին վիճակի պահպանումը, աշխատանքին պատրաստ լինելը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակին անցկացումը, օգտագործման հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների կատարումը, սարքերի և նյութերի պաշարի առկայությունը:

Տեխնոլոգիական սարքավորումները սպասարկող անձնակազմը պետք է ժամանակին աշխատանքի մեջ մտցնի և արդյունավետ օգտագործի կառավարման համակարգերը։

Կառավարման համակարգերի սարքվածքների արտաքին մասերի պահպանման ու մաքրության համար պատասխանատվություն կրում են՝ էներգաօբյեկտի արտադրամասերի, շրջանների, տեղամասերի օպերատիվ անձնակազմը, որոնց մոտ տեղակայված են այդ կառավարման սարքվածքները։

4.7.3. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգերը պետք է իրագործված լինեն այն ծավալով, որը հաստատված է նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, օգտագործելով տեխնիկական միջոցներ, որոնք սպասարկման, նորոգման և կարգաբերման համար պահանջում են նվազագույն աշխատանքային ծախսումներ։

4.7.4. Կառավարման համակարգերի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի ըստ սպառիչների խմբերի. տեխնոլոգիական պաշտպանություն և նրանց տվիչներ, ուղեկապման և հեռակառավարման սարքվածքներ, տեխնոլոգիական հսկողության սարքեր և նրանց տվիչներ, վթարային-նախազգուշական ազդասարքեր, հրդեհի հայտնաբերման և մարման համակարգեր, ինքնակարգավորման միջոցներ, հաշվողական տեխնիկայի միջոցներ և նրանց տվիչներ։

Բոլոր խմբերի սպառիչները, բացի հաշվողական տեխնիկայի միջոցներից, ըստ տեխնոլոգիական սկզբունքի (ըստ կաթսայական և տուրբինային բաժանմունքների), պետք է բաժանվեն ենթախմբերի։

Բաշխումը՝ ըստ ենթախմբերի, խմբերի, պետք է իրականացվի պաշտպանության ինքնուրույն սարքերի միջոցով, որոնք ապահովում են վնասված տեղամասերի ընտրողական անջատումներն ու էլեկտրասնուցման ցանցերի տարրերի նորոգումները՝ առանց հիմնական սարքավորումները կանգնեցնելու։

Բլոկային կայանքների համար, 220/380Վ լարման օպերատիվ հոսանքի աղբյուրներ պետք է լինեն իր կամ հարևան էներգաբլոկի սեփական կարիքների բաշխիչ սարքերի (ՍԿԲՍ) 0,4 կՎ լարման հաղորդաձողերը, որից չեն պահուստավորվում տվյալ էներգաբլոկի ՍԿԲՍ 0,4 կՎ հաղորդաձողերը, անընդհատ սնուցման սարքավորումների կերպափոխիչները և հաստատուն հոսանքի վահանի հաղորդաձողերը։

Ազդանշանային համակարգերի գործունեությունը պետք է ապահովվի սնուցման լրիվ կորստի դեպքում, ինչպես սպառողների ցանկացած խմբի, այնպես էլ որևիցե մի ներանցիչի համար։

Կառավարման սարքերի պահուստային էլեկտրասնուցման ավտոմատ միացման միջոցների, ինչպես նաև սնուցման լարման առկայության ազդասարքերի սարքինությունը պետք է ստուգվի ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի։

4.7.5. Շրջապատող օդի ջերմաստիճանը և խոնավությունը, թրթռումը, ճառագայթումը, արտաքին էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը, իմպուլսային գերլարումները, ռադիո և իմպուլսային խանգարումները, էլեկտրաստատիկ լիցքերի ինտենսիվությունը, ինչպես նաև կառավարման համակարգերի տեխնիկական միջոցների (ՏՊԱԿՀ) տեղադրման տեղերի փոշոտվածությունը, չպետք է գերազանցեն ստանդարտներով ու տեխնիկական պայմաններով թույլատրվող մեծություններին։

Տեխնոլոգիական արտադրամասերի շինությունների այն տեղերում, որտեղ տեղադրված են տեխնիկական միջոցներ, ջերմաստիճանը բնականոն պայմաններում պետք է գտնվի +10 : +500C-ի սահմաններում, իսկ հարաբերական խոնավությունը՝ ոչ ավել 90%-ից։ Վթարային ռեժիմներում, որոնք բնորոշվում են տեխնոլոգիական սարքավորումներում արտահոսքերի առաջացումով, ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը թույլատրվում է համապատասխանաբար՝ 750C-ի և 100%։

Կառավարման վահանների սենյակներում, որտեղ տեղավորված են հսկող և կառավարող համակարգերի տեխնիկական միջոցները (ՏՊ ԱԿՀ), ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը պետք է լինեն համապատասխանաբար՝ 250C և 40 - 80%-ից ոչ բարձր։ Վթարային ռեժիմներում՝ պայմանավորված օդի կոնդիցիոնացման համակարգերի անսարքություններով, նշված պարամետրերը կարող են լինել համապատասխանաբար 350C և 90%։

Օդի կոնդիցիոնացման համակարգերը պետք է պահպանվեն այնպիսի վիճակում, որը կապահովի կառավարման համակարգերի, տեխնիկական միջոցների հուսալի աշխատանքը։

4.7.6. Պահարանային տեսակի վահանները պետք է հողակցվեն, խնամքով կիպակցվեն, ունենան մշտական լուսավորություն և 12 ու 220Վ լարման խրոցակային վարդակ։ Վահանների դռնակները պետք է փականքով փակվեն։ Խրոցակային վարդակները պետք է միացվեն սենյակների լուսավորության ցանցին։

Հեռախոսային կապը՝ տեղային սարքերի, սողնակների հավաքակազմի, բլոկային վահանների ոչ օպերատիվ հաղորդաշղթայի պանելների, պաշտպանության սարքերի և առաջնային կերպափոխիչների հավաքակազմի պանելների միջև և դրանց կապի միջոցները կառավարման օպերատիվ վահանի հետ, պետք է լինի սարքին վիճակում։

4.7.7. Պանելների, կառավարման վահանների և անմիջապես տեղերում տեղակայված սարքերի, առաջնային կերպափոխիչների, փակող արմատուրի և սեղմակների հավաքակազմի վրա, նրանց նշանակության մասին պետք է արվեն հատուկ մակագրություններ։

Վահանները, անցման տուփերը, կատարող մեխանիզմները, բոլոր սեղմակներն ու նրանց մոտեցող մալուխները, հաղորդագրերն ու մալուխների ջղերը, ինչպես նաև խողովակային միացնող գծերը (իմպուլսային) պետք է ունենան մականշվածք։

4.7.8. Ընդունիչ սարքվածքների, առաջնային կերպափոխիչների և կատարող մեխանիզմների մոտ պետք է լինեն սպասարկման համար հարթակներ։

4.7.9. Դեպի կառավարման միջոցներ գնացող ուժային և չափման մալուխային գծերի միջադիրները պետք է համապատասխանեն հակահրդեհային պահանջներին և էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին (ԷՍԿ)։ Ուժային և չափման մալուխային գծերի մեկուսացման ստուգման ծավալներն ու պարբերականությունը պետք է համապատասխանեն սույն Կանոնների (գլուխ 5.8 և 5.9)։

Մեկ մալուխում չափման շղթաների հետ ուժային և կառավարող շղթաների համատեղումը արգելվում Է։

4.7.10. Շինությունները բաժանող պատերի միջով մալուխների և իմպուլսային գծերի անցկացման տեղերի կիպացումները, դեպի վահաններ և պանելներ գնացող մալուխների և իմպուլսային գծերի ներանցիչների կիպացումները պետք է ապահովեն կիպություն կամ հերմետիկություն՝ հակահրդեհային պահանջներին համապատասխան։ Կիպացումների վիճակի ստուգումը պետք է կատարվի հիմնական նորոգումից հետո, և ըստ անհրաժեշտության։

4.7.11. Իմպուլսային գծերը պետք է լինեն կիպ։ Սարքավորումների հիմնական նորոգումից հետո, իմպուլսային բոլոր գծերը պետք է փչամաքրվեն։ Այն գծերում, որտեղ հնարավոր է օդի կամ շլամի ներթափանցումներ, բացի այդ, պետք է փչամաքրվեն տեղային հրահանգներով սահմանված պարբերականությամբ։

Շահագործման ընթացքում, առման սարքվածքների վրա գտնվող առաջնային փակող օրգանները, սարքավորումների աշխատանքի ժամանակ պետք է ապահովեն իմպուլսային գծերն անջատելու հնարավորությունը։

Առաջնային փակող օրգանների նորոգումն ու նրանց հետ բոլոր գործողությունները (բացում, փակում) պետք է իրականացնի տեխնոլոգիական սարքավորումներն սպասարկող անձնակազմը։

4.7.12. Կառավարման համակարգերում օգտագործվող կարգավորող և փակող օրգանները, որոնք հանդերձված են օժանդակ շարժիչներով (սերվոշարժիչի, շահագործման ընթացքում պետք է բավարարեն կիպությանը, ծախսային բնութագրերին և խաղանցքներին ներկայացվող տեխնիկական պահանջներին։ Փակելու ժամանակ կիպությունը պետք է ապահովվի հեռակառավարման և ավտոմատ կառավարման համակարգերի ներգործությամբ՝ առանց ձեռքով միջամտելու։

Կարգավորող և փակող օրգանների նորոգումը, նրանց կցումը կատարող մեխանիզմների հետ, էլեկտրաշարժաբերների նորոգումն ու տեղակայումը, պետք է կատարվի տեխնոլոգիական սարքավորումները նորոգող անձնակազմի կողմից, իսկ ընդունումը՝ կառավարման համակարգերը սպասարկող անձնակազմի կողմից։

4.7.13. Կառավարման միջոցների տեխնիկական սպասարկումը, ընթացիկ և հիմնական նորոգումները պետք է կազմակերպվեն ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի՝ կազմված գործարանային հրահանգների կամ տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետների ու կազմի վերաբերյալ նորմատիվների հիման վրա։ ԷՀՄ կազմի մեջ ներառված ինֆորմացիոն և հաշվողական համալիրների, տեխնիկական միջոցների նորոգումը, որպես կանոն, պետք է իրականացվի մասնագիտացված ձեռնարկություններում՝ ըստ գործարանային տեխնոլոգիայի։

Այն դեպքում, երբ նորոգումն իրականացվում է մասնագիտացված ձեռնարկության կողմից, տեխնիկական միջոցները նորոգման հանձնելու և նորոգումից հետո ընդունելու պատասխանատվությունը պետք է կրի էներգաօբյեկտի ջերմային ավտոմատիկայի և չափումների (ՋԱՉ) արտադրամասի անձնակազմը։

4.7.14. Մոնտաժից կամ վերակառուցումից հետո տեխնոլոգիական պաշտպանությունները շահագործման մեջ մտցնելը պետք է իրագործվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ։

4.7.15. Սարքավորման վրա տեղադրված և մշտական շահագործման մեջ մտցված տեխնոլոգիական պաշտպանությունները, պետք է միացված լինեն այդ սարքավորման ամբողջ աշխատանքի ընթացքում։

Սարքին վիճակում գտնվող տեխնոլոգիական պաշտպանությունների աշխատանքից դուրս բերումն արգելվում է։

Պաշտպանությունները կարելի է դուրս բերել աշխատանքից հետևյալ դեպքերում.

երբ սարքավորումը աշխատում է անցումային ռեժիմներում և պաշտպանության անջատման անհրաժեշտությունը որոշված է հիմնական սարքավորման շահագործման հրահանգով,

պաշտպանության ակնհայտ անսարքության դեպքում։ Անջատումը պետք է իրականացվի էլեկտրակայանի հերթափոխի պետի կարգադրությամբ, տեխնիկական ղեկավարին պարտադիր ծանուցմամբ և օպերատիվ փաստաթղթերում գրանցումը ձևակերպելով,

պարբերական ստուգումների համար համաձայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի։

Միացված պաշտպանությունների շղթաներում նորոգման և կարգաբերման աշխատանքների կատարումն արգելվում է։

4.7.16. Պաշտպանության և տեխնոլոգիական սարքավորման պահուստի ավտոմատ միացման սարքվածքների կատարողական գործողությունները պետք է ստուգվեն համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմի և այդ միջոցները սպասարկող անձնակազմի կողմից, եթե սարքավորման պարապուրդը թողարկումից առաջ եղել է 3 օրից ավել, կամ՝ եթե կանգը եղել է 3 օրից պակաս, բայց այդ ընթացքում պաշտպանության շղթայում կատարվել են նորոգման աշխատանքներ։ Կատարողական գործողությունների ստուգման անթույլատրելիության դեպքում՝ կապված ագրեգատի ջերմային վիճակի հետ, պաշտպանության ստուգումը պետք է իրականացվի առանց կատարողական օրգանների վրա ներգործելու։

Պաշտպանության փորձարկումը սարքավորումների վրա ներգործությամբ, կատարվում է պաշտպանության աշխատանքներին մասնակցող սարքավորման վրա բոլոր աշխատանքները վերջացնելուց հետո։

4.7.17. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցները (առաջնային չափող կերպափոխիչներ, չափող սարքեր, սեղմակների հավաքվածք, բանալիներ և փոխարկիչներ, իմպուլսային գծերը փակող արմատուրներ և այլն) պետք է ունենան արտաքին տարբերակիչ նշաններ (կարմիր գույն և այլն):

Պաշտպանության պանելների վրա երկու կողմերից, և նրանց վրա տեղադրված սարքերի վրա, պետք է լինեն այդ սարքերի նշանակությունները ցույց տվող մակագրություններ։

Սարքերի ցուցանակների վրա պետք է լինեն պաշտպանության գործարկման նախադրվածքների նշումներ։

4.7.18. Պաշտպանության աշխատանքի ալգորիթմները, ներառյալ նախադրվածքի մեծությունները, գործարկման ժամանակի պահաժամը, պետք է որոշվեն սարքավորումն արտադրող գործարանի կողմից։ Սարքավորման վերակառուցման կամ արտադրող գործարանի տվյալների բացակայության դեպքում, նախադրվածքներն ու ժամանակի պահաժամերը պետք է որոշվեն փորձարկումների արդյունքների հիման վրա։

Նախադրվածքները փոփոխելու սարքվածքը պետք է լինի կապարակնքված (բացի գրանցող սարքերից)։ Կապարակնիքը թույլատրվում է հանել միայն պաշտպանության միջոցները սպասարկող աշխատողներին՝ այդ մասին օպերատիվ մատյանում գրանցում կատարելով։

Կապարակնիքի հանումը թույլատրվում է միայն անջատված պաշտպանության միջոցների դեպքում։

4.7.19. Սարքավորումների անջատման վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է հագեցվեն միջոցներով, որոնք կարող են արձանագրել նրանց գործարկման սկզբնապատճառը։

Պաշտպանության գործարկման սկզբնապատճառը գրանցող միջոցները, ներառյալ դեպքերի արձանագրիչները, պետք է շահագործման մեջ լինեն պաշտպանվող սարքավորման ողջ աշխատանքի ընթացքում։

Պաշտպանության գործարկման բոլոր դեպքերը, ինչպես նաև նրանց խափանումները, պետք է հաշվի առնվեն, իսկ պատճառներն ու անսարքության տեսակները՝ ենթարկվեն վերլուծման։

4.7.20. Շահագործման մեջ մտցված կարգավորիչները պետք է լինեն այն վիճակի, որ կարողանան պահպանել նորմատիվատեխնիկական փաստաթղթերով կանոնակարգված տեխնոլոգիական պարամետրերը։ Սարքին վիճակում գտնվող ավտոմատ կարգավորիչների անջատումը թույլատրվում է միայն այն դեպքերում, որոնք նշված են շահագործման հրահանգներում։

4.7.21. Տեխնոլոգիական սարքավորումները պետք է համապատասխանեն սույն Կանոնների պահանջներին և ավտոմատացված սարքավորումները արտադրող գործարանների տեխնիկական պայմաններին։

4.7.22. Շահագործման մեջ մտցված յուրաքանչյուր կարգավորման հաղորդաշղթայի համար էլեկտրակայանում պետք է լինեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են նորոգումից հետո կամ շարքից դուրս եկած սարքը փոխելու դեպքում, նրա կարգավորումը վերականգնելու համար։

4.7.23. Կառավարման տեխնոլոգիական ալգորիթմների ճշգրտումից կամ կարգաբերումից հետո, տրամաբանական կառավարման միջոցները շահագործման մեջ մտցնելը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ։

4.7.24. Շահագործման մեջ մտցված կառավարման տրամաբանական միջոցները պետք է ի վիճակի լինեն ապահովելու համապատասխան տեխնոլոգիական ծրագրերի (ալգորիթմների) կատարումը։ Տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը կատարվում է արտաքին շղթաներում և պահարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո։ Այն պետք է կատարվի տեխնոլոգիական արտադրամասի և կառավարման համակարգերը սպասարկող արտադրամասի անձնակազմերի կողմից կատարողական օրգանների վրա ներգործելու միջոցով։ Կատարողական գործողությունների ստուգման անթույլատրելիության դեպքում, տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը կատարում է կառավարման միջոցները սպասարկող անձնակազմը՝ սարքավորումը գործարկելուց առաջ, եթե այն գտնվել է պարապուրդում 3 օրից ավել։ Եթե տեխնոլոգիական սարքավորումների կանգը եղել է 3 օրից պակաս և այդ ընթացքում տրամաբանական կառավարման միջոցների շղթաներում կատարվել են նորոգման ու կարգաբերման աշխատանքներ, և եթե նմանատիպ աշխատանքներ նախկինում կատարվել են նաև կենտրոնական մասի պահարաններում, ապա տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը պետք է կատարվի տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմի և կառավարման միջոցները սպասարկող անձնակազմի կողմից։ Որպես կանոն, ստուգումը իրականացվում է աշխատանքը դադարեցրած սարքավորման կատարողական օրգանների վրա ներազդելու միջոցով։ Եթե, կախված սարքավորման ջերմային վիճակից, անթույլատրելի է կատարողական գործողությունների ստուգումը, ապա տրամաբանական կառավարման միջոցների ստուգումը պետք է իրականացվի առանց կատարողական օրգանների վրա ներազդելու։ Աշխատունակության որոշման համար կատարվող ստուգումների ծավալներն ու կարգը պետք է կանոնակարգված լինեն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հրահանգով։

4.7.25. Աշխատող սարքավորումների վրա տրամաբանական կառավարման միջոցների կատարողական (արտաքին) շղթաների նորոգման և կարգաբերման աշխատանքներն արգելվում են։ Տրամաբանական կառավարման միջոցների պահարաններում կարգաբերման աշխատանքներ կատարելը թույլատրվում է պայմանով, եթե նրանցից անջատվեն կատարողական շղթաները։ Կատարողական շղթաների միացումը տրամաբանական կառավարման միջոցներին՝ թույլատրվում է միայն աշխատանքը դադարեցրած սարքավորումների վրա։

4.7.26. Շահագործման մեջ մտցված տրամաբանական կառավարման միջոցների տեխնոլոգիական ալգորիթմների բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

4.7.27. Այն դեպքում, երբ նախագծով նախատեսված կարգավորիչները, տրամաբանական կառավարման միջոցները, տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգերի (ՏՊ ԱԿՀ) ֆունկցիաները չեն մտցվել շահագործման մեջ՝ տեխնոլոգիական սարքավորումների յուրացման համար սահմանված ժամկետներում, պետք է ձևակերպվեն հիմնավորված տեխնիկական լուծումներ, ցույց տալով ներդրումից հրաժարվելու պատճառներն ու առաջադրանք տալ նախագծային կազմակերպությանը՝ նախագծի լրամշակման համար։ Տեխնիկական լուծումները պետք է համաձայնեցվեն նախագծային կազմակերպության հետ և հաստատվեն էլեկտրակայանի վերադաս կազմակերպության կողմից։

 

4.8. Ջերմային էլեկտրակայանների ԵՎ ջերմային ցանցերի ջրամշակումը ԵՎ ջրաքիմիական Ռեժիմը

 

4.8.1. Ջրամշակման կայանքների շահագործման ռեժիմն ու ջրաքիմիական ռեժիմը պետք է ապահովեն էլեկտրակայանների և ջերմային ցանցերի աշխատանքը առանց վնասվածքների և արդյունավետության իջեցման, որոնք առաջ են գալիս ջրամշակման, ջերմաէներգետիկ և ցանցային սարքավորումների ներքին մակերևույթների կոռոզիայի հետևանքով, ինչպես նաև էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմափոխանցման մակերևույթներին դիրտի և նստվածքների, տուրբինների հոսանուտ մասերում՝ նստվածքների, սարքավորումներում և խողովակագծերում՝ շլամի առաջացման հետևանքով։

4.8.2. էլեկտրակայանների սարքավորումների աշխատանքի և ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների ջրաքիմիական ռեժիմների կազմակերպումն ու ստուգումը պետք է իրականացնի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի, կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմը։

Ցանկացած սարքավորում աշխատանքի մեջ մտցնելը կամ նրա անջատումը, որը կարող է բերել ջրի և շոգու որակի վատացում, պետք է համաձայնեցվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) հետ։

Սարքավորումների ներքին զննումները, նստվածքների նմուշների, խողովակների կտրածո նմուշների ընտրումը, զննումների ակտերի կազմումը, ինչպես նաև ջրաքիմիական ռեժիմի հետ կապված վթարների ու անսարքությունների քննությունը, պետք է իրականացնի համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմը քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի մասնակցությամբ։

Սարքավորումների նախագծային սխեմաների և կառուցվածքի ցանկացած փոփոխություն, որը կարող է ազդել ջրամշակման և խտուցքի մաքրման սարքավորումների աշխատանքի վրա, ինչպես նաև էլեկտրակայանի (ջերմային ցանցերի) ջրաքիմիական ռեժիմի վրա, պետք է համաձայնեցվի «Հայ-էներգո» ՊՓԲԸ «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի քիմիական ծառայության հետ։

4.8.3. Ջրամշակման և ջրաքիմիական ռեժիմների նոր մեթոդների կիրառումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ։

 

Ջրամշակում ԵՎ ջրի բաղադրաճշտված մշակում

 

4.8.4. Ջրամշակման կայանքները իրենց ողջ օժանդակ սարքավորումներով, ներառյալ ռեագենտների (ազդանյութ) պահեստները, պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերումների՝ ջերմաէներգետիկ սարքավորումների նախագործարկման մաքրումը սկսելուց երկու ամիս առաջ։ Տուրբինների խտուցքի և կեղտոտված խտուցքի, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման կայանքները, պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերումների, էներգաբլոկի գործարկումից 2 ամիս առաջ և մտցվեն աշխատանքի մեջ՝ էներգաբլոկի գործարկման հետ միասին։

Աղազրկված ջրի և խտուցքի պաշարի համակայանային բաքերը, էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի (կաթսայի) սարքավորումների նախագործարկային մաքրման սկզբում, պետք է մոնտաժվեն և պատվեն հակակոռոզիոն ծածկույթով։

4.8.5. Ջրամշակման, խտուցքի մաքրման տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման սարքավորումներն ու քիմիական ավտոմատ հսկողության սարքերը, պետք է մտցվեն աշխատանքի մեջ՝ համապատասխան կայանքների և ագրեգատների գործարկումների ժամանակ։

4.8.6. Ջրամշակման և խտուցքի մաքրման կայանքների սարքավորումների, խողովակագծերի և արմատուրների, ինչպես նաև շինարարական կառուցվածքների (որոնց մակերեսները շփվում են ակտիվ կոռոզիոն միջավայրի հետ) շահագործումը թույլատրվում է՝ պայմանով, որ այդ մակերևույթները պատվեն հակակոռոզիոն ծածկույթներով, կամ էլ նրանք պատրաստվեն կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից։

4.8.7. Ջրամշակման, խտուցքի մաքրման և ջրի բաղադրաճշտված մշակման կայանքների սարքավորման հիմնական նորոգումը պետք է կատարվի 3 տարին մեկ անգամ, ընթացիկ նորոգումները՝ ըստ անհրաժեշտության, զտող նյութերի մակարդակի չափումը՝ տարվա ընթացքում 2 անգամ։

4.8.8. Գերկրիտիկական ճշտումների էներգաբլոկներում թույլատրվում է կիրառել հետևյալ ջրաքիմիական ռեժիմները. հիդրազինա-ամիակային, չեզոք-թթվածնային, թթվածնա-ամիակային, հիդրազինային՝ եթե պահպանվում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված պայմանները։

4.8.9. Բնական շրջանառության կաթսաներում պետք է կազմակերպվի կաթսայական ջրի ֆոսֆատացում` ֆոսֆատային լուծույթի մատուցմամբ կաթսայի թմբուկ։ Անհրաժեշտության դեպքում կծու նատրիումի լուծույթով պետք է ճշգրտվի կաթսայական ջրի pH մեծությունը։

40-100կԳ/սմ2 (3,9-9,8ՄՊա) ճնշման կաթսաներում թույլատրվում է ֆոսֆատացման փոխարեն կիրառել կաթսայական ջրի տրիլոնային մշակում։

4.8.10. Մինչև 70 կԳ/սմ2 (7ՄՊա) ճնշման կաթսաներում սնող ջրից թթվածնի ավելի խորը հեռացման անհրաժեշտության դեպքում, որպես լրացում ջերմային օդազերծմանը, կարելի է կիրառել սնող ջրի մշակում նատրիումի սուլֆիտով կամ հիդրազինով։

70կԳ/սմ2 (7ՄՊա) և ավել ճնշման կաթսաներում խտուցքի, կամ սնող ջրի մշակումը պետք է կատարվի միայն հիդրազինով, բացի թթվածնային ջրաքիմիական ռեժիմով կաթսաներից և այն կաթսաներից, որոնք շոգի են բաց թողնում սննդի, միկրոկենսաբանական, դեղագործական և այլ արդյունաբերական ձեռնարկություններին, որտեղ սանիտարական օրգանները թույլ չեն տալիս շոգու մեջ հիդրազինի առկայություն։

Սնող ջրի pH-ի անհրաժեշտ մեծության պահպանումը պետք է իրականացվի ամիակով:

 

Քիմիական հսկողությունը

 

4.8.11. էլեկտրակայանների քիմիական հսկողությունը պետք է ապահովի.

ջրամշակման, ջերմաէներգետիկ, ջերմացանցային սարքավորումների աշխատանքային ռեժիմների խախտումների ժամանակին բացահայտումը, որոնք հանգեցնում են կոռոզիայի, դիրտագոյացման և նստվածքագոյացման,

ջրի, շոգու, խտուցքի, նստվածքների, ռեագենտների, կոնսերվացնող և լվացող լուծույթների, վառելիքի, խարամի, մոխրի, գազերի, յուղերի և կեղտաջրերի որակի կամ կազմի որոշումը,

արտադրական շինությունների, բաքերի, հորերի, ջրուղիների և այլ օբյեկտների գազալցվածության ստուգումը,

էլեկտրակայանից մթնոլորտ վնասակար արտանետումների քանակության որոշումը։

4.8.12. Էլեկտրակայանի շահագործումը կարող Է թույլատրվել միայն շտապ վերլուծության լաբորատորիաներն ու կենտրոնական լաբորատորիաները սարքավորումներով ու սարքերով հագեցնելուց հետո, որը հնարավորություն կտա լրիվ ծավալով իրականացնելու վերը նշված քիմիական հսկողությունը։

4.8.13. Շոգեջրային տրակտի բոլոր հսկվող տեղամասերում պետք Է տեղադրված լինեն ջրի և շոգու նմուշառիչներ՝ սառնարաններով, նմուշները մինչև 20-400C սառեցնելու համար։

Նմուշառման գծերն ու սառնարանների սառեցման մակերևույթները պետք Է պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից։

200ՄՎտ և ավել հզորության էներգաբլոկներով ջերմաէլեկտրակայանում և 50ՄՎտ և ավել հզորության ագրեգատներով ջերմաէլեկտրակենտրոնում նմուշառման գծերը պետք է բերվեն շտապ վերլուծության լաբորատորիաներին կից, օդափոխություն ունեցող հատուկ սրահ։

4.8.14. Ի լրումն սարքավորումների ներքին զննումների, պետք է խողովակներից հանվեն կտրած նմուշներ, ինչպես նաև տուրբինների հոսանուտ մասերից, տաքացուցիչներից և այլ սարքավորումներից կատարվեն նստվածքների նմուշառումներ։

Խողովակների կտրվածքների տեղերն ու պարբերականությունը պետք է որոշվեն գործող «Ջերմային էլեկտրակայանների հիմնական սարքավորումների վիճակի ստուգման, նստվածքների քանակության և քիմիական կազմի որոշման մեթոդական ցուցումներ»-ին համապատասխան։

Սարքավորման ներքին զննման և նստվածքների քանակության ու քիմիական կազմի գնահատման հիման վրա պետք է կազմվի ակտ՝ սարքավորման ներքին մակերևույթների վիճակի, կոռոզիայի և նստվածքների առաջացումը արգելակող, շահագործողական քիմիական մաքրում անցկացնելու անհրաժեշտության և այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

 

Շոգու ԵՎ ջրի որակի նորմերը

 

4.8.15. Ուղղահոս կաթսաների շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին1

 

Նատրիումի միացություններ, մկգ/դմ3, ոչ ավել 5
Սիլիկաթթու, մկգ/դմ3, ոչ ավել 15
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը,  

մկՍմ/սմ, ոչ ավել

0,3
pH ոչ պակաս 7,5

 

Չեզոք-թթվածնային ջրաքիմիական ռեժիմի դեպքում թույլատրվում է pH մեծությունը ոչ պակաս 6,5-ից:

 

4.8.16. Ուղղահոս կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3, ոչ ավել

0,2

Նատրիումի միացություններ մկգ/դմ3, ոչ ավելի

5

Սիլիկաթթու, մկգ/դմ3, ոչ ավել

15

Երկաթի միացություններ, մկգ-դմ3, ոչ ավել

10

Լուծված թթվածին, թթվածնային ռեժիմի

 

դեպքում, մկգ/դմ3

100-400

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը,  

մկՍմ/սմ, ոչ ավել

0,3

Պղնձի միացությունները ջրում՝ օդազերծիչից

 

առաջ, մկգ/դմ3 ոչ ավել2

5

Լուծված թթվածին ջրում՝ օդազերծիչից հետո,

 

մկգ/դմ3, ոչ ավել

10

pH-ի մեծությունը հետևյալ ռեժիմներում.

 

հիդրազինա-ամիակային

9,1 + 0,1

հիդրազինային

7,7 + 0,2

թթվածնա-ամիակային

8,0 + 0,5

չեզոք թթվածնային

7,0 + 0,5

Հիդրազին, մկգ/դմ3, ռեժիմներում.

 

հիդրազինա-ամիակային

20-60

հիդրազինային

80+100

գործարկում և կանգ

մինչև 3000

նավթամթերքների պարունակությունը (մինչև

 

խտուցքամաքրումը) մկգ/դմ3, ոչ ավել

0,1


_______

1 Շոգու և ջրի որակի նորմերը այստեղ և ստորև ըստ նատրիումի, երկաթի և պղնձի միացությունների պարունակության, տրված են վերահաշված համապատասխանաբար Na, Fe, Cu, ամիակի և նրա միացություններինը՝ վերահաշված NH3, սիլիկաթթվինը՝ վերահաշված SiO2, ֆոսֆատներինը՝ վերահաշված P3O4, տեսակարար Էլեկտրահաղորդականությունը բերված Է H կատիոնացված կամ գազազերծ փորձանմուշի համար, վերահաշված 250C, pH մեծությունը՝ նույնպես վերահաշված 250C-ի համար։

2 Եթե խտուցքա-սնուցման տրակտում տեղակայված բոլոր ջերմափոխանակիչների խողովակները պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից, կամ այլ կոռոզիակայուն նյութերից՝ ոչ ավել 2 մկգ/դմ3։

 

4.8.17. 140կԳ/սմ2 շոգու ճնշման ուղղահոս կաթսաներով այն էլեկտրակայաններում, որտեղ նախագծով նախատեսված չի եղել տուրբինի խտուցքահավաքիչից դուրս եկող ողջ խտուցքի մաքրում, կաթսաների աշխատանքի ժամանակ թույլատրվում է նատրիումի միացությունների պարունակությունը սնող ջրի և շոգու մեջ՝ ոչ ավել 10մկգ/դմ2, սնող ընդհանուր կոշտությունը ոչ ավել՝ 0,5 մկգ-էկվ/դմ3, իսկ նրա մեջ երկաթի միացությունները՝ ոչ ավել 200մկգ/դմ3 :

Ուղղահոս կաթսաներով էներգաբլոկի գործարկման ժամանակ շոգեջրային տրակտից աղտոտությունների դուրս բերման տեխնոլոգիան պետք է ընդունվի համապատասխան գործող՝ «Գերկրիտիկական ճնշման էներգաբլոկների ջրաքիմիական ռեժիմների ղեկավարման տիպային հրահանգներ»-ի` կախված էներգաբլոկի նախընթաց պարապուրդների տևողությունից, ինչպես նաև հաշվի առած կաթսայի տաքացման մակերևույթների նորոգման աշխատանքների ծավալներն ու նախորդ միջոցառումների տևողությունը։

4.8.19. Ուղղահոս կաթսայով էներգաբլոկի գործարկման ժամանակ բեռնվածությունը կարգավարական գրաֆիկով տրվածին հասցնելուց հետո, կամ կրկնակ-բլոկի երկրորդ կաթսայի միացման ժամանակ, առաջին երկու օրվա ընթացքում թույլատրվում է շոգու տեսակարար էլեկտրահաղորդականության, ինչպես նաև շոգու մեջ նատրիումի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունների, իսկ սնող ջրի մեջ՝ տեսակարար էլեկտրահաղորդականության, ընդհանուր կոշտության, նատրիումի միացությունների, սիլիկաթթվի, երկաթի և պղնձի պարունակությունների նորմերի գերազանցում` ոչ ավել քան 50%-ի չափով։ Ընդ որում, առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 50 մկգ/դմ3 յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար։

Հիմնական և միջին նորոգումներից հետո, ուղղահոս կաթսաներով էներգաբլոկների գործարկման ժամանակ, նորմերի գերազանցում` ոչ ավել քան 50%, թույլատրվում է 4 օրվա ընթացքում։ Ընդ որում, առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 100 մկգ/դմ3՝ յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար։

4.8.20. Բնական շրջանառության կաթսաների հագեցած շոգու միջին որակը` ըստ նմուշառման բոլոր կետերի, ինչպես նաև ջերմաստիճանը կարգավորող բոլոր սարքվածքներից հետո գերտաք շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Անվանական ճնշումը կաթսայից    

հետո կԳ/սմ2 (ՄՊա )

100(9,8)

140(13,8)

Նատրիումի միացությունների    
պարունակությունը.

 

 
Կոնդենսացիոն    

էլեկտրակայանների համար

15

5

Ջերմաէլեկտրակենտրոնների

 

համար (ՋԷԿ)

25

5

 

70կԳ/սմ2 (7ՄՊա) և ավել ճնշման կաթսաների համար սիլիկաթթվի պարունակությունը պետք է լինի՝ կոնդենսացիոն էլեկտրակայանում ոչ ավել 15, իսկ ՋԷԿ-ում՝ ոչ ավել 25մկգ/դմ3։

pH-ի նշանակությունը բոլոր ճնշումների կաթսաների համար պետք է լինի ոչ պակաս 7,5-ից։

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը պետք է լինի.

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավել 0,5մկՍմ/սմ-ից՝ գազազերծված H-կատիոնացված նմուշի, կամ 1,5 մկՍմ/սմ-ից՝ H-կատիոնացված նմուշի համար։

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավել 0,3 մկՍմ/սմ-ից գազազերծված H-կատիոնացված նմուշի, կամ 1 մկՍմ/սմ-ից՝ H-կատիոնացված նմուշի համար։

4.8.21. Բնական շրջանառության կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Անվանական ճնշումը կաթսայից

100(9,8)

140(13,8)

հետո, կԳ/սմ2  (ՄՊա)

 

 

Ընդհանուր կոշտությունը,

 

 

մկգ-էկվ/դմ3, ոչ ավել,

 

 

կաթսաների հարմար.

 

 

հեղուկ վառելիքով աշխատող

1

1

այլ վառելիքներով աշխատող

3

1

Երկաթի միացությունների

 

 

պարունակությունը, մկգ/դմ3,

 

 

ոչ ավել, կաթսաների համար.

 

 

հեղուկ վառելիքով աշխատող

20

20

այլ վառելիքներով աշխատող

30

20

Պղնձի միացությունների

 

 

պարունակությունը ջրում`

 

 

օդազերծիչից առաջ մկգ/դմ3,

 

 

ոչ ավել, կաթսաների համար,

 

 

հեղուկ վառելիքով աշխատող

5

5

այլ վառելիքներով աշխատող

չի նորմավորվում

5

Լուծվող թթվածնի

 

 

պարունակությունը ջրում՝

 

 

օդազերծիչից հետո, մկգ/դմ3,

 

 

ոչ ավել

10

10

Նավթամթերքների պարունակությունը,

 

 

մգ/դմ3, ոչ ավել

0,3

0,3

pH-ի1 մեծությունը

9,1 + 0,1

9,1 + 0,1

Անվանական ճնշումը կաթսայից

 

 

հետո, կԳ/սմ2 (ՄՊա)

70-100(7,0-9,8)

140(13,8)

Սիլիկաթթվի պարունակությունը,

 

 

մկգ/դմ3, ոչ ավել,

 

 

կոնդենսացիոն էլեկտրակայանի

 

 

և ջեռուցման ՋԷԿ-ի համար

80

30

արտադրական շոգեառումով

 

 

ՋԷԿ-ի համար

որոշվում է ջերմաքիմիական
փորձերի հիման վրա

60


_____

1 Երբ շոգու և խտուցքի կորուստները լրացվում են քիմիապես մաքուր ջրով, թույլատրվում է pH-ի ի մեծության բարձրացում՝ մինչև 10,5։

 

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար նատրիումի միացությունների պարունակությունը պետք է լինի ոչ ավել՝ 50մկգ/ դմ3։

H կատիոնացված նմուշի տեսակարար էլեկտրահաղորդականությունը 140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսայի համար, պետք է լինի ոչ ավել 1,5մկՍմ/սմ-ից։ ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ կարելի է կատարել տեսակարար էլեկտրահաղորդականության նորմի ճշգրտում այն դեպքում, երբ սնող ջրում նատրիումի պարունակության նորմի ճշգրտում է կատարվում։

Հիդրազինի պարունակությունը (երբ ջուրը մշակվում է հիդրազինով) պետք է կազմի 20-ից մինչև 60 մկգ/դմ3։ Կաթսայի գործարկման և կանգի ժամանակ թույլատրվում է հիդրազինի պարունակությունը՝ մինչև 3000 մկգ/դմ3։ Ամիակի և նրա միացությունների պարունակությունը պետք է լինի ոչ ավել 1000 մկգ/դմ3: Առանձին դեպքերում, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ, կարելի է կատարել ամիակի պարունակության ավելացում, մինչև այն արժեքը, որը կարող է ապահովել պահպանելու շոգու pH-ի անհրաժեշտ մեծությունը՝ չբերելով սնող ջրում պղնձի միացությունների նորմի գերազանցում։

Ազատ սուլֆիտի պարունակությունը (սուլֆիտացման ժամանակ) պետք է լինի ոչ ավել 2մգ/դմ3-ից։ Նիտրիտների և նիտրատների գումարային պարունակությունը 140կգ/սմ2 (13,8ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար պետք է լինի ոչ ավել 20 մկգ/դմ2 -ից, 100 կԳ/սմ2  (9,8 ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար նիտրիտների և նիտրատների թույլատրելի պարունակությունը պետք է սահմանի ՀՀ էներգետիկայի նախարարությունը հիմնվելով ընթացքում ձեռք բերած փորձի վրա, ելնելով սարքավորումների անվթար և խնայողական աշխատանքի ապահովելու պայմանից, այդ դեպքում 70 կգ/սմ2 (7,ՕՄՊա )-ից պակաս ճնշման կաթսաների համար նիտրատների պարունակությունը չի նորմավորվում։

4.8.22. 40կԳ/սմ2 (3,9ՄՊա)-ից պակաս ճնշման բնական շրջանառության կաթսաներում սնող ջրի որակը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 20995-75: էլեկտրակայանների համար, որտեղ տեղակայված են կաթսաներ, որոնցում շոգու ճնշումը տարբերվում է ստանդարտացված մեծություններից, շոգու և սնող ջրի որակի նորմերը պետք է ճշգրտվեն ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից։

4.8.23. Կաթսայական ջրի որակի նորմերը, անընդհատ և պարբերական փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն կաթսան արտադրող գործարանի հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման տիպային հրահանգների կամ էլեկտրակայանի, ՀՀ էներգետիկայի նախարարության, կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա։ Կաթսայի ջերմաքիմիական փորձարկումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից։

4.8.24. Ֆոսֆատների ավելցուկը կաթսայական ջրի մեջ պետք է կազմի.

140 կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար, մաքուր հատվածամասում 0,5-2մգ/դմ3 , աղային հատվածամասում ոչ ավել 12մգ/դմ3,

100 կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման, կաթսաների համար, մաքուր հատվածամասում՝ 2-6 մգ/դմ3, աղային հատվածամասում՝ ոչ ավել 30մգ/դմ3:

Առանց աստիճանական շոգիացմամբ կաթսաների համար, ֆոսֆատների ավելցուկը, կախված կաթսայում եղած ճնշումից, պետք է (ինչպես և մնացած ցուցանիշները) համապատասխանի մաքուր հատվածամասի համար գոյություն ունեցող նորմերին։

4.8.25. pH-ի մեծությունը կաթսայական ջրի մաքուր հատվածամասի համար պետք է կազմի.

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար՝ 9,0-9,5,

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման կաթսաների համար՝ ոչ պակաս 9,3-ից։

pH-ի մեծությունը կաթսայական ջրի աղային հատվածամասի համար պետք է կազմի.

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար՝ ոչ ավել 10,5-ից,

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) ճնշման կաթսաների համար՝ ոչ ավել 11,2-ից,

100կԳ/սմ2 (9,8ՄՊ՝ա) ճնշման կաթսաների համար, որոնք սնվում են քիմիապես մաքրված ջրով, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ փչամաքրման ջրի pH-ի մեծությունը կարող է լինել մինչև 11,5։

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար, կաթսայական ջրում պետք է պահպանվի հետևյալ հարաբերակցությունը. щփփ =(0,2 ÷ 0,5)щընդ`  մաքուր հատվածամասում և щփփ =(0,5 ÷ 0,7) щընդ՝ աղային հատվածամասում։

100կԳ/սմ2 (9,8ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար, կաթսայական ջրում՝ աղային և մաքուր հատվածամասերում, պետք է կատարվի հետևյալ պայմանը՝ щփփ 0,5 щընդ։

Այն դեպքերում, երբ չեն պահպանվում pH պահանջվող մեծություններն ու ալկալիության հարաբերակցությունները, կաթսայական ջրի մեջ պետք է մտցվի կծու նատրոն, այդ թվում նաև գործարկման ռեժիմներում։

4.8.26. Թմբուկային կաթսաների համար, որոնք ունեն գամային միացումներ, կաթսայական ջրի հարաբերական ալկալիությունը չպետք է գերազանցի 20%, եռակցված թմբուկներով և խողովակների վալցային (գրտնակային), կամ պնդացնող եռակցումով վալցային ամրակապման դեպքում 5%։

Եռակցված թմբուկներով և նրանց զոդակցված խողովակներով կաթսաների համար ջրի հարաբերական ալկալիությունը չի նորմավորվում։

4.8.27. Կաթսայի անընդհատ փչամաքրման դեպքում ջրի ծախսը պետք է չափվի ծախսաչափով և պահպանվի հետևյալ սահմաններում.

կայունացված ռեժիմների համար, երբ կորուստները լրացվում են աղազրկված ջրով կամ գոլորշիչի թորվածքով` ոչ ավել կաթսայի արտադրողականության 1%-ից և ոչ պակաս 0,5%-ից, իսկ երբ կորուստները լրացվում են քիմիապես մաքրված ջրով՝ ոչ ավել 3%-ից և ոչ պակաս 0,5%։

Մոնտաժումից, նորոգումից, կամ պահուստում լինելուց հետո, կաթսաների գործարկման ժամանակ թույլատրվում է անընդհատ փչամաքրման ավելացում՝ մինչև 2-5%։

Կաթսաների աշխատանքի տևողությունը ավելացված փչամաքրումով պետք է սահմանվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) կողմից։

Սկզբնական ջրի բարձր հանքայնացման դեպքում, սպառողներից խտուցքի մեծ չափերով չվերադառնալու և նման այլ դեպքերում, թույլատրվում է փչամաքրման չափի մեծացում՝ մինչև 5%։

Կաթսաների պարբերական փչամաքրումները ստորին կետերից պետք է իրականացվեն կաթսայի յուրաքանչյուր գործարկման և կանգի ժամանակ, ինչպես նաև կաթսաների աշխատանքի ժամանակ՝ ըստ էլեկտրակայանի կամ ՀՀ էներգետիկայի նախարարության ծառայությունների կազմից մշակված ժամկետացանկի հաշվի առած տեղային պայմանները։

4.8.28. Գերտաք շոգու ջերմաստիճանը կարգավորելիս, ներարկման համար օգտագործվող ջրի որակը պետք է լինի այնպիսին, որպեսզի գերտաք շոգու որակը համապատասխանի նորմերին։

4.8.29. 255կԳ/սմ2 (25ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաների աշխատանքի ժամանակ շոգու որակի վատացման դեպքում`

երբ շոգու տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է մինչև 0,5 մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը մինչև 10 մկգ/դմ3, խանգարումների պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է 0,5-ից մինչև 1,0մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը՝ 10-ից մինչև 15մկգ/դմ3՝ վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում՝ համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև՝ երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունը անցնում է 1 մկՍմ/սմ-ից, նատրիումի միացությունների պարունակությունը անցնում է 15 մկգ/դմ3-ից, կամ pH-ը իջնում է 5,5-ից, էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ, էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, տուրբինը պետք է կանգնեցվի 24 ժամվա ընթացքում։

Բնական շրջանառությամբ կաթսաների շոգու որակի վատացման դեպքում.

երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին ոչ ավել քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին 2-ից 4 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում՝ համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև, երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին ավելի քան 4 անգամ, կամ pH-ը ցածր է 5,5-ից, բլոկային էլեկտրակայանի տուրբինը, կամ լայնական կապերով էլեկտրակայանի կաթսան պետք է կանգնեցվի 24 ժամից ոչ ուշ` համաձայն էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշման՝ էներգահամակարգի կարգավարին ծանուցումով։

4.8.30. Բնական շրջանառության կաթսաների սնող ջրի որակի վատթարացման դեպքում.

երբ ընդհանուր կոշտության, սիլիկաթթվի, նատրիումի միացությունների պարունակությունները գերազանցում են նորմերին ոչ ավել, քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմին 2-ից 5 անգամ, սիլիկաթթվի և նատրիումի միացությունների պարունակությունները ավելի քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, կամ երբ ընդհանուր կոշտության պարունակությունը ավելանում է ավելի քան 5 անգամ, ապա էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ, էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, կաթսան պետք է կանգնեցվի 4 ժամից ոչ ուշ։

Մինչև սնող ջրի որակի խախտման պատճառների վերացումը, մեծացվում են անընդհատ և պարբերական փչամաքրումները շոգու որակի ավելի հաճախակի ստուգումներով, իսկ երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմերին, կատարվում է նաև կաթսայական ջրի ուժեղացված ֆոսֆատացում։ Այդ դեպքում՝ 140կԳ/սմ2 (13,8ՄՊա ) ճնշման կաթսաների համար թույլատրվում է ֆոսֆատի ավելցուկի մեծացում մինչև 12 մգ/դմ3։

Երբ կաթսայական ջրում pH մեծությունը իջնում է 7,5-ից և անհնար է այն բարձրացնել կծու նատրիումի բաժնորոշմամբ, կամ խանգարման պատճառների վերացմամբ՝ կաթսան անհապաղ պետք է կանգնեցվի։

4.8.31. 140-255 կԳ/սմ2 (13,8-25ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաներով էլեկտրակայանի տուրբինի խտուցքի որակը, առաջին աստիճանի խտուցքային պոմպերից հետո, պետք է համապատասխանի հետևյալ նորմերին` ոչ ավել.

ընդհանուր կոշտությունը՝ 0,5մկգ-էկվ/դմ3, տուրբինի խտուցքահավաքիչից դուրս եկող 100% խտուցքի մաքրելու դեպքում թույլատրվում է նշված նորմի ժամանակավոր ավելացում՝ ոչ ավել 4 օրից, սնող ջրի որակի նորմը պահպանելու պայմանի դեպքում,

տեսակարար էլեկտրահաղորդականությունը՝ 0,5 մկՍմ/սմ,

լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո 20մկգ/դմ3։

4.8.32. Բնական շրջանառության կաթսաներով էլեկտրակայանի տուրբինների խտուցքի որակը պետք է համապատասխանի հետևյալ նորմերին, ոչ ավել.

Անվանական ճնշումը կաթսայից

 

 

հետո, կԳ/սմ2 (ՄՊա)

100(9,8)

140(13,8)

Ընդհանուր կոշտությունը,

 

 

մկգ-էկվ/դմ3, ոչ ավել,

 

 

կաթսաների համար.

 

 

հեղուկ վառելիքով աշխատող

1

1

այլ վառելիքներով աշխատող

3

1

 

Լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո պետք է լինի ոչ ավել 20մկգ/դմ3-ից։

4.8.33. Ուղղահոս կաթսաների լրասնման համար, աղազրկված ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

Ընդհանուր կոշտությունը

 

մկգ-էկվ/դմ3

0,2

Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3

20

Նատրիումի միացությունների

 

պարունակությունը, մկգ/դմ3

15

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ

0,5

 

 

 

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման բնական շրջանառության կաթսաների լրասնման համար, աղազրկված ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3

1

Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3

100

Նատրիումի միացությունների

 

պարունակությունը, մկգ/դմ3

80

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ

2,0

 

Առանձին դեպքերում, աղազրկված ջրի որակի նորմերը, տեղային պայմաններից կախված, կարող են ճշգրտվել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից (սկզբնական ջրի որակը, ջրապատրաստման կայանքների սխեմաները, օգտագործվող իոնափոխանակիչների տիպերը, աղազրկված ջրի բաժինը սնող ջրի հաշվեկշռում), պայմանով, որ պահպանվի սնող ջրի որակի նորմը։

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման թմբուկային կաթսաների լրասնման համար հավելյալ ջրի որակը, ինչպես նաև ուղղահոս և թմբուկային կաթսաների սնող ջրի ներկայանային բաղադրամասերի որակը (վերաօգտագործման, ցանցային և մյուս տաքացուցիչների խտուցքները, ջրաքաշման բաքերի, ստորին կետերի բաքերի, խտուցքի պաշարի և այլ հոսքերի բաքերը) պետք է լինի այնպիսին, որ ապահովվի սնող ջրի որակի նորմի պահպանումը։ Սնող ջրի ներկայանային բաղադրամասերի աղտոտվածության դեպքում, որը կարող է բերել նորմերի խախտման, դրանք մինչև նորից ցիկլի մեջ վերադառնալը, պետք է ենթարկվեն մաքրման, կամ դուրս շպրտվեն։

4.8.34. H-Na կատիոնացումով, կամ թթվի ավելացումով սկզբնական ջրի հիմնայնության իջեցման դեպքում, քիմիապես մաքրված ջրի մնացորդային ընդհանուր հիմնայնությունը պետք է լինի 0,2-0,8մ գ-Էկվ/դմ3 սահմաններում։

4.8.35. Երբ սկզբնական ջրի մեջ, կամ ջրամշակման տրակտում հայտնվում են բակտերիաներ, որոնք օժանդակում են նիտրիտների առաջացմանը, պետք է կատարվեն սկզբնական ջրի խողովակագծերի և պարզեցման զտիչների, զտող նյութերի պարբերական մշակումներ քլորակրի լուծույթով։

4.8.36. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների թորվածքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

նատրիումի միացությունների պարունակությունը՝ ոչ ավել 100մկգ/դմ3-ից, ազատ ածխաթթվինը՝ ոչ ավել 2մգ/դմ3-ից։

Ուղղահոս կաթսաների սնման համար օգտագործվող գոլորշիչների թորվածքը պետք է լրացուցիչ մաքրվի, մինչև վերը բերված, կաթսաների լրասնման համար աղազրկված ջրի որակի նորմին հասնելը։

4.8.37. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3, ոչ ավել

30

Ընդհանուր կոշտությունը, երբ սկզբնական

 

ջրի աղապարունակությունը ավել է

 

2000մգ/դմ3-ից, մկգ–էկվ/դմ3, ոչ ավել

75

Թթվածնի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավել

30

Ազատ ածխաթթվի պարունակությունը

0

 

Առանձին դեպքերում, շահագործման ընթացքում ձեռք բերած փորձի հիման վրա, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ, սնող ջրի որակի նորմերը կարող են ճշգրտվել։

Երբ գոլորշիչները սնվում են ջրով, որի ընդհանուր աղապարունակությունը ավել է 2000 մգ/դմ3-ից՝ թույլատրվում է ֆոսֆատացում։

Գոլորշիչի խտանյութի որակի նորմերը և փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն գոլորշիչը արտադրող գործարանի հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման տիպային հրահանգների էլեկտրակայանի, կամ ՀՀ էներգետիկայի նախարարության մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա:

4.8.38. Արտադրությունից վերադարձվող խտուցքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3

50

Երկաթի միացությունների  

պարունակությունը, մկգ/դմ3

100

Պղնձի միացությունների  

պարունակությունը, մկգ/դմ3

20

Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3

120

pH մեծությունը

8,5-9,5

Պերմանգանատային օքսիդացումը, մգ02/դմ3

5

Նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3

0,5

 

Վերադարձվող խտուցքը չպետք է պարունակի պոտենցիալ թթվային կամ հիմնային միացություններ, որոնք կարող են բերել կաթսայական ջրի pH-ի մեծության շեղումներ հաստատված նորմերից՝ ավելի քան 0,5 միավորով ֆոսֆատներով կամ ֆոսֆատներով ու կծու նատրիումով բաղադրաճշտված մշակման անփոփոխ ռեժիմի ժամանակ1։

_____

1 Վերադարձվող խտուցքը, պոտենցիալ թթվի կամ ալկալիական միացությունների առկայության դեպքում, չպետք է ընդունվի էլեկտրակայանի կողմից։

 

Եթե էլեկտրակայան վերադարձվող խտուցքի որակը չի ապահովում սնող ջրի որակի նորմերը, պետք է նախատեսվի խտուցքի մաքրում, մինչև սնող ջրի նորմերին հասնելը։

4.8.39. Ջերմային ցանցերի լրասնման համար, ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Ազատ ածխաթթվի պարունակությունը

0

pH-ի մեծությունը ջերմամատակարարման

 

համակարգերի համար.

 

բաց

8,3 - 9*

Փակ

8,3-9,5*

Լուծված թթվածնի պարունակությունը,

 

մկգ/դմ3, ոչ ավել

50

Կախյալ նյութերի քանակությունը,

 

մգ/դմ3, ոչ ավել

5

Նավթամթերքների պարունակությունը,

 

մգ/դմ3, ոչ ավել

1

 

Կարբոնատային ցուցիչ1 Nկ -ն պետք է լինի աղյուսակ 4.3-ում բերված մեծություններից ոչ ավել:

 

* pH-ի վերին սահմանը թույլատրվում է ջրի խորը փափկեցման դեպքում, ստորին սահմանը՝ ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ կարող է ճշգրտվել, կախված սարքավորումներում և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում կոռոզիայի երևույթների ինտենսիվությունից։ Ջերմամատակարարման փակ համակարգերի համար, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ pH-ի վերին սահմանը թույլատրվում է ոչ ավել 10,5-ից, միաժամանակ փոքրացնելով կարբոնատային ցուցիչը՝ մինչև 0,1 (մգ-էկվ/դմ3)2, ստորին սահմանը կարող է ճշգրտվել՝ կախված սարքավորումների և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում կոռոզիայի երևույթներից:

 

 

Աղյուսակ 4.3

 

Ջերմային ցանցերի ջրի Nկ -ի նորմատիվային մեծությունները

 

Սարքավորման տիպը

Ցանցային ջրի տաքացման աստիճանը0 C

Nկ (մգ-Էկվ/դմ3)2 ջերմամատակարարման ցանցերի համար

բաց

փակ

Ջրատաքացման կաթսաներ՝տեղակայված էլեկտրակայաններում և ջեռուցման կաթսայատներում *

70-100
101-120
121-130
131-140
141-150

3,2
2,0
1,5
1,2
0,8

3,0
1,8
1,2
1,0
0,5

Ցանցային ջեռուցիչներ

70-100
101-120
121-140
141-150
151-200

4,0
3,0
2,5
2,0
1,0

3,5
2,5
2,0
2,0
0,5

 

* Արտադրական կաթսայատներում տեղակայված ջրատաքացման կաթսաների լրասնման և ցանցային ջրի որակը ընդունվում է ըստ ԳՈՍՏ 108.030.47-81։

___________

1 Կարբոնատային ցուցիչ Nկ-ն՝ ընղհանուր ալկալիության և ջրի կալցիումական կոշտության (մգ-էկվ/դմ3), արտադրյալի սահմանային արժեքն է, որից բարձր, ընթանում է կարբոնատային դիրտագոյացում՝ ավելի քան 0,1գ/(մ2ժ) ինտենսիվությամբ։

 

Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնման ջրի որակը (անմիջական ջրառումով) պետք է բավարարի նաև խմելու ջրի ԳՈՍՏ 2874-82 պահանջներին։

Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնման ջուրը օրգանական խառնուրդներից մաքրելու համար, պետք է ենթարկվի մակարդման, եթե ջրի նմուշի գունավորությունը 20 րոպե եռացնելու ընթացքում ԳՈՍՏ 2874-82-ում բերված նորմից ավելանում է։

Տաք ջրի անմիջական առումով ջերմային ցանցերի լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ, սիլիկատի պարունակությունը լրասնման ջրի մեջ պետք է լինի ոչ ավել 50 մգ/դմ3-ից՝ վերահաշված ՏiՕ2 -ով։

Լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ կալցիումի սահմանային խտությունը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ոչ միայն սուլֆատների գումարային խտությունը (կանխելու համար CaCO4-ի նստելը), այլ նաև սիլիկաթթվինը (կանխելու համար CaSiO3-ի նստելը), ցանցային ջրի տաքացման տրված ջերմաստիճանի համար, հաշվի առած կաթսայի խողովակների պատամերձ շերտում նրա գերազանցումը 400 C-ով։

Հիդրազինի և այլ թունավոր նյութերի անմիջական խառնումը ջերմային ցանցերի լրասնման ջրին և ցանցային ջրին, արգելվում է։

4.8.40. Ցանցային ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Ազատ ածխաթթվի պարունակությունը

0

pH-ի մեծությունները

 

ջերմամատակարարման համակարգերի համար.

 

բաց

8,3-9,0*

փակ

8,3-9,5*

Երկաթի միացությունների

 

պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավել,

 

ջերմամատակարարման համակարգի համար.
բաց

0,3**

փակ

0,5

Լուծված թթվածնի պարունակությունը,

 

մկգ/դմ3, ոչ ավել

20

Կախյալ նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավել

5

Նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3,

 

ոչ ավել, ջերմամատակարարման ցանցերի համար.

 

բաց

0,3

փակ

1

 

* Վերին սահմանը թույլատրվում է միայն ջրի խորը փափկեցման ժամանակ։ Ջերմամատակարարման փակ համակարգերի համար, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ, pH-ի վերին սահմանը թույլատրվում է ոչ ավել 10,5՝ միաժամանակ փոքրացնելով կարբոնատային ցուցչի արժեքը մինչև 0,1 (մգ-էկվ/դմ3)2, ստորին սահմանը կարող է ճշգրտվել՝ կախված սարքավորումների և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում կոռոզիայի երևույթներից։

** Համաձայնեցնելով սանիտարական օրգանների հետ, թույլատրվում է 0,5մգ/դմ3։

 

Ջեռուցման շրջանի սկզբում և հետնորոգման շրջանում թույլատրվում է նորմերի գերազանցում 4 շաբաթվա ընթացքում ջերմամատակարարման փակ համակարգերի համար և 2 շաբաթվա բաց համակարգերի համար. երկաթի միացությունները` մինչև 1,0 մգ/դմ3, լուծված թթվածինը՝ մինչև 30 և կախյալ նյութերը՝ մինչև 15 մգ/գմ3։ Կարբոնատային ցուցիչ՝ Nկ-ն պետք է լինի 4,4 աղյուսակում բերվածներից ոչ ավել:

 

 

Աղյուսակ 4.4

 

Ցանցային ջրի Nկ-ի նորմատիվային մեծությունները1

 

Սարքավորումները

Ցանցային ջրի տաքացման աստիճանը,
0 C

Nկ (մգ-Էկվ/դմ3)2

Ջրատաքացման կաթսաներ՝ տեղակայված էլեկտրակայաններում և ջեռուցման կաթսայատներում

70-100
101-120
121-130
131-140
141-150

3,2
2,0
1,5
1,2
0,8

Ցանցային ջրատաքացուցիչներ

70-100
101-120
121-140
141-150
151-200

4,0
3,0
2,5
2,0
1,0

 

Երբ ջերմային ցանցերը լրասնվում են նատրիումի կատիոնացված ջրով, N կ-ի մեծությունը չպետք է գերազանցի 0,5 (մգԷկվ/դմ3)2-ը` ցանցային ջրի տաքացման 121-150 0C-ի և 1,0(մգ-էկվ/դմ3)2 70-120 0C-ի համար։

 

Ջերմամատակարարման բաց համակարգերի դեպքում, սանիտարահամաճարակաբանության օրգանների հետ համաձայնեցված, թույլատրվում է որոշ շեղումներ ԳՈՍՏ 2874 - 82-ից` ջրի գունավորման և երկաթի պարունակության ցուցանիշներում։

Գունավորման ցուցանիշը թույլատրվում է մինչև 700, իսկ երկաթի պարունակությունը մինչև 1,2 մգ/դմ3 մինչև 14 օր տևողությամբ՝ շահագործվող ջերմամատակարարման ցանցերի սեզոնային միացումների շրջանում, նոր ցանցերի միացման ժամանակ, ինչպես նաև դրանց վերանորոգումներից հետո։

Ջեռուցման սեզոնի ավարտից հետո, կամ կանգի դեպքում, ջրատաքացման կաթսաներն ու ջերմային ցանցերը պետք է կոնսերվացվեն։

4.8.41. Օրգանական վառելիքով աշխատող էլեկտրակայաններում շոգու և խտուցքի ներկայանային կորուստները (հաշվի չառած բոցամուղի աշխատանքի, կաթսաների փչամաքրումների ու շրջափչումների, ջրային լվացումների, խտուցքի մաքրման կայանքների սպասարկման, ջերմային ցանցերի հավելյալ ջրի օդազերծման, մազութի դատարկման ժամանակ տեղի ունեցող կորուստները) աշխատող կաթսաների անվանական արտադրողականության դեպքում պետք է լինեն ոչ ավել, սնող ջրի ընդհանուր ծախսի %-ից.

 

Կոնդենսացիոն էլեկտրակայաններում 1,0
Մաքուր ջեռուցման բեռնվածություն ունեցող Ջէկ-երում 1,2
Արտադրական կամ արտադրական և ջեռուցման  
բեռնվածություններ ունեցող ՋԷԿ-երում 1,6

 

Երբ սնող ջրի փաստացի ծախսը փոքր է լինում անվանականից, ներկայանային կորուստների նորմերը համապատասխանաբար մեծացնում են, բայց ոչ ավել` քան 1,5 անգամ։

Ընդհանուր կորուստների հաշվարկի ժամանակ, տեխնոլոգիական նպատակների համար, ջրի և շոգու ծախսերը ընդունվում են նորմերին համապատասխան, հաշվի առած նաև էլեկտրակայանի ցիկլում ջրի կրկնական օգտագործման հնարավորությունները:

Յուրաքանչյուր էլեկտրակայանի համար, շոգու և խտուցքի ընդհանուր ծախսերի նորմերը պետք է ամեն տարի հաստատի ՀՀ էներգետիկայի նախարարությունը, առաջնորդվելով վերը բերված տվյալներով և «Շոգու և խտուցքի կորուստների հաշվարկի մեթոդական ցուցումներով»։

 

4.9. Խողովակաշարեր ԵՎ արմատուրները

 

4.9.1. էներգաօբյեկտի վարչակազմը հատուկ կարգադրությամբ պարտավոր է ինժեներատեխնիկական աշխատողների (արտադրամասերի և ծառայությունների պետերի) կազմից նշանակել «Շոգու և տաք ջրի խողովակաշարերի կառուցման և անվտանգ շահագործման կանոններ»-ի, սույն Կանոնների և այլ ճյուղային նորմատիվային փաստաթղթերի (հրահանգներ, հակավթարային շրջաբերականներ և այլն) վերաբերյալ գիտելիքների ստուգումներ անցած անձանց, որոնք պատասխանատու կլինեն խողովակաշարերի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար։

4.9.2. էներգաօբյեկտում պետք է լինեն խողովակաշարերի ցանկ, որոնք ենթակա են հաշվառման և էներգաօբյեկտում, և Հայլեռտեխհսկողության տեղային օրգաններում։ Ցանկում պետք է նշված լինեն անձինք, որոնք պատասխանատու են խողովակաշարերի անվտանգ շահագործման համար։ Յուրաքանչյուր խողովակաշարի համար պետք է ձևակերպվի տեղեկաթերթիկ` ըստ «Շոգու և տաք ջրի խողովակաշարերի կառուցման և անվտանգ շահագործման կանոններ»-ի երաշխավորված ձևի:

4.9.3. Հիմնական և միջին նորոգումներից հետո, ինչպես նաև խողովակաշարի տեղամասերի կտրման, զոդման, արմատուրի փոխարինման, հենարանների կարգաբերման և ջերմային մեկուսացման փոխարինման հետ կապված նորոգումներից հետո, սարքավորումները, գործարկման մտցնելուց առաջ, պետք է ստուգվեն.

ժամանակավոր կառուցվածքների, հարմարանքների, փայտամածների և տեղակայման ու նորոգման առձգիչների բացակայությունը,

անշարժ և շարժական հենարանների, զսպանակային ամրացումների, խողովակաշարերի և արմատուրների սպասարկման սանդուղքների ու հարթակների սարքինությունը,

զսպանակային կախոցների և հենարանների պրկման չափերը սառը վիճակում,

ջերմային տեղաշարժերի ցուցասարքի սարքինությունը,

տաքացման և շահագործման այլ ռեժիմների ժամանակ խողովակաշարերի ազատ տեղաշարժի հնարավորությունները,

ջրաքաշների, օդանցումների և ապահովիչ սարքվածքների վիճակը,

խողովակաշարերի հորիզոնական տեղամասերի թեքությունների չափերը և դրանց համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին,

արմատուրների շարժվող մասերի քայլքի թեթևությունը,

կառավարման վահանների վրա փակող արմատուրի ազդասարքի սահմանային դիրքերի (փակ է, բաց է) համապատասխանությունը նրանց փաստացի դիրքին,

ջերմային մեկուսացման սարքինությունը,

վերանորոգման փաստաթղթերի լրակազմի առկայությունը (սխեմաներ, տեղեկաքարտեր, եռակցման վերաբերյալ փաստաթղթեր, մետաղաբանական հետազոտությունների արձանագրություններ, նորոգումից հետո ընդունման ակտեր և այլն)։

4.9.4. էներգաօբյեկտի վարչակազմի կողմից «Ջերմային էլեկտրակայանների խողովակաշարերի շահագործման տիպային հրահանգներ ՂՓ 34.39.503-89»-ի հիման վրա պետք է մշակվեն և հաստատվեն տվյալ էներգաօբյեկտում խողովակաշարերի շահագործման կոնկրետ պայմանները հաշվի առնող տեղային հրահանգներ։

Խողովակաշարերի և արմատուրների գործող հրահանգներին համապատասխան շահագործման ժամանակ պետք է հսկվեն.

խողովակաշարերի ջերմային տեղաշարժերի չափերը և նրանց համապատասխանությունը հաշվարկային մեծություններին՝ ըստ ցուցասարքի ցուցմունքների,

խողովակաշարերի ճմլվածության և բարձրացված թրթռումների բացակայությունը,

ապահովիչ սարքվածքների, արմատուրների և կցաշուրթավոր միացությունների կիպությունը,

մետաղի աշխատանքի ջերմաստիճանային ռեժիմները՝ գործարկման և կանգի ժամանակ,

կախոցների և հենարանների զսպանակների պրկման աստիճանը՝ աշխատանքային և սառը վիճակում, առնվազն երկու տարին մեկ,

արմատուրների խցուկային կիպությունների հերմետիկությունը,

կառավարման վահանների վրա կարգավորող արմատուրների դիրքի ցուցիչների ցուցմունքների համապատասխանությունը՝ նրա փաստացի դիրքին,

քսուքի առկայությունը՝ առանցքակալներում, մեխանիզմների շարժաբերների հանգույցներում, իլ-պարուրակային ականոց՝ պտուտակային զույգերում և արմատուրների էլեկտրաշարժաբերների պտույտափոխանցիչներում (ռեդուկտորներում)։

4.9.5. Դեռ չսառած շոգեմուղները լրալցնելու դեպքում, պետք է հսկողություն սահմանվի խողովակաշարի պատերի և աշխատանքային միջավայրի ջերմաստիճանային տարբերությունների վրա, որը պետք է պահպանվի հաշվարկային մեծությունների սահմանում:

4.9.6. Ջրաքաշման համակարգը պետք է ապահովի խոնավության լրիվ հեռացում խողովակաշարի տաքացման, սառչելու և դատարկման ժամանակ, որի համար վերջինս պետք է ունենա հորիզոնական մասերի թեքություն՝ առնվազն 0,004 (միջավայրի շարժման ուղղությամբ)։

Խողովակաշարի մասերը և տարրերը փոխարինելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել խողովակաշարի առանցքի նախագծային դիրքը:

Ջրաքաշման գծերի անցկացման ժամանակ պետք է հաշվի առնվեն ջերմային տեղաշարժերի ուղղությունները՝ խուսափելու համար խողովակաշարի ճմլումներից։

Մի քանի խողովակաշարերի ջրաքաշման գծերը միավորելու դեպքում, նրանցից յուրաքանչյուրի վրա պետք է տեղադրվեն փակող արմատուրներ։

4.9.7. Խողովակաշարերի և արմատուրների դասավորման ժամանակ պետք է ապահովվի արմատուրների սպասարկման և նորոգման հնարավորություն։ Արմատուրների և շոգեմուղների ջերմային տեղաշարժերի ցուցասարքերի տեղակայման տեղերում պետք է տեղադրվեն սպասարկման հարթակներ։

4.9.8. Արմատուրների վրա պետք է գծանշվեն անվանումները և համարները խողովակաշարերի տեխնոլոգիական սխեմաներին համապատասխան, ինչպես նաև ղեկանիվների պտտման ուղղության ցուցիչները։

Կարգավորող փականները պետք է ապահովված լինեն կարգավորող օրգանների բացման աստիճանը ցույց տվող ցուցանիշներով, իսկ փակող արմատուրները՝ «բաց է» և «փակ է» ցուցիչներով։

4.9.9. Խողովակաշարերի, արմատուրների և արմատուրների հեռակառավարման տարրերի վերանորոգումը, խողովակաշարի նորոգվող տեղամասերը բաժանող խցափականների տեղադրումն ու հանումը պետք է կատարվի միայն ըստ կարգագիր-թույլտվության։

4.9.10. Արհեստանոցի պայմաններում նորոգված արմատուրը պետք է փորձարկվի ըստ փականի, խցուկային, սիլֆոնային և կցաշուրթային կիպացումների հերմետիկության՝ 1,25 աշխատանքայինին հավասար ճնշմամբ։

Արմատուրն առանց խողովակաշարից զատելու նորոգելու դեպքում, պետք է փորձարկվի ըստ կիպության, սարքավորման գործարկման ժամանակ միջավայրի աշխատանքային ճնշումով։

4.9.11. Խողովակաշարի և արմատուրների ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում։ Մեկուսացման մակերևույթի ջերմաստիճանը, շրջապատող օդի 250 C-ի դեպքում, պետք է լինի ոչ ավել 450 C-ից։

Պարբերական ստուգումների ենթարկվող արմատուրների և խողովակաշարի տեղամասերի կցաշուրթային միացությունների ջերմային մեկուսացումը (եռակցված միացություններ, սողքը չափելու մակաձուլիկներ և այլն) պետք է լինի հանովի։

Բացօթյա և յուղի բաքերի, յուղամուղների, մազութամուղների մոտով անցնող խողովակաշարի ջերմային մեկուսացումը խոնավության, նավթամթերքների ներծծումից պաշտպանելու համար, պետք է ունենան մետաղական կամ այլ ծածկույթ։ Մալուխային գծերի մոտ տեղավորված խողովակաշարերը նույնպես պետք է ունենան մետաղական ծածկույթ։

Այն օբյեկտները, որոնց աշխատանքային միջավայրի ջերմաստիճանը ցածր է շրջապատող օդի ջերմաստիճանից, կոռոզիայից պաշտպանվելու նպատակով պետք է ունենան հիդրո և ջերմամեկուսացումներ։ Ջերմամեկուսացման համար պետք է օգտագործվեն նյութեր, որոնք խողովակաշարերի մետաղի կոռոզիա չեն առաջացնում։

4.9.12. Պաշտպանիչ ծածկույթ չունեցող խողովակաշարերի մեկուսացումը պետք է ներկվի։

Պաշտպանիչ ծածկույթի առկայության դեպքում, նրա մակերևույթին, պետք է արվեն մականշման օղակներ։

Խողովակաշարերի գունավորումն ու մականշվածքները պետք է համապատասխանեն «Հայլեռտեխհսկողության» կանոններին։

4.9.13. Սնող խողովակաշարերում, թարմ և միջանկյալ գերտաքացված շոգեմուղներում և նրանց արմատուրներում ճեղքեր ու ճաքեր հայտնաբերելիս, վթարված տեղամասը պետք է անմիջապես անջատել:

Եթե անջատման ժամանակ վթարված տեղամասը հնարավոր չէ փոխարինել պահուստային գծով, ապա այդ տեղամասի հետ կապված սարքավորումր պետք է կանգնեցվի։

4.9.14. Արմատուրը պետք է օգտագործվի իր գործառական նշանակությանը խիստ համապատասխան։

Փակող արմատուրի օգտագործումը որպես կարգավորող արգելվում է։

 

4.10. Մոխրի որսումը ԵՎ հեռացումը։ Մոխրորսիչ կայանքներ

 

(ՀՀ էլեկտրակայաններում բացակայում են)

 

4.11. Ջերմաֆիկացման կաՅանային կալանքներ

 

4.11.1. Ջերմաֆիկացման կայանքի աշխատանքի ռեժիմը (ճնշումը մատակարարող և հետադարձ խողովակաշարերում և ջերմաստիճանը մատակարարող խողովակաշարում) պետք է կազմակերպվի ջերմային ցանցի կարգավարի առաջադրանքին համապատասխան։

Ջրային ջերմային ցանցի մատակարարող խողովակագծում, ջրի ջերմաստիճանը՝ ջերմամատակարարման համակարգի համար հաստատված ջերմաստիճանային գրաֆիկին համապատասխան, պետք է առաջադրվի ըստ արտաքին օդի 12-24 ժամ միջակայքի համար միջինացված ջերմաստիճանի։ Ժամային միջակայքի մեծությունը որոշվում է ջերմային ցանցի կարգավարի կողմից, կախված ցանցի երկարությունից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից։

էլեկտրակայանի գլխամասային սողնակից հետո առաջադրված ռեժիմի շեղումները չպետք է գերազանցեն

ըստ ջերմային ցանց տրվող ջրի ջերմաստիճանի + 3%,

ըստ ճնշման՝ մատակարարող խողովակաշարում + 5%,

ըստ ճնշման՝ հետադարձ խողովակաշարում + 0,2կԳ/սմ2 (20կՊա):

Ջերմային ցանցի հետադարձ ջրի միջին օրական ջերմաստիճանը կարող է գերազանցել գրաֆիկով առաջադրվածին ոչ ավել, քան 3%։ Հետադարձ ջրի ջերմաստիճանի իջեցումը գրաֆիկի համեմատությամբ, չի սահմանափակվում։

Ցանցային ջրի հաշվարկային ծախսի գերազանցման դեպքում, ջերմային ցանցի կարգավարը պետք է ձեռք առնի միջոցներ՝ հաշվարկային ծախսի վերականգնման համար։

էլեկտրակայանի հավաքիչներում (կոլեկտորներում) գոլորշու ճնշման և ջերմաստիճանի շեղումները պետք է լինեն ոչ ավել + 5%՝ առաջադրված պարամետրերից։

4.11.2. Ցանցային յուրաքանչյուր տաքացուցիչի կամ տաքացուցիչների խմբի համար նախագծային և փորձարկման արդյունքների հիման վրա պետք է տրվեն՝

հաշվարկային ջերմային արտադրողականությունը և դրան համապատասխան տաքացնող շոգու և ցանցային ջրի պարամետրերը,

ցանցային ջրի տաքացման առավելագույն ջերմաստիճանը և ջերմաստիճանային էջքը,

սահմանային թույլատրելի ճնշումը ջրային և գոլորշային մասերում,

ցանցային ջրի հաշվարկային ծախսը և նրան համապատասխան ճնշման կորուստը։

Բացի այդ, փորձարկման տվյալների հիման վրա ցանցային ջրի հաշվարկային ծախսի դեպքում պետք է սահմանվեն ճնշման անկումները ջրատաքացուցիչ կաթսաներում և խողովակաշարերում, ջերմաֆիկացման կայանքի օժանդակ սարքավորումներում։

Փորձարկումները պետք է անցկացվեն նոր տեղակայված ջերմաֆիկացման կայանքներում և պարբերաբար (3-4 տարին մեկ)` շահագործման ընթացքում։

4.11.3. Ջրի ջերմաստիճանի կարգավորումը ցանցային տաքացուցիչների ելքում, ջերմային ցանքի ելքամասերում, ինչպես նաև ջերմային ցանցի ենթախառնման կայաններում պետք է լինի հավասարաչափ՝ 1 ժամում 300C-ը չգերազանցող արագությամբ։

4.11.4. Ցանցային տաքացուցիչների աշխատանքի ժամանակ պետք է ապահովվեն.

հսկողություն խտուցքի մակարդակի և նրա պահպանման ավտոմատ սարքի աշխատանքի նկատմամբ,

չկոնդենսացած գազերի հեռացում գոլորշային տարածությունից,

հսկողություն ջերմաստիճանային էջքի մեծության վրա, հսկողություն ցանցային ջրի տաքացման աստիճանի վրա,

հսկողություն՝ տաքացուցիչների հիդրավլիկ կիպության վրա, ելնելով տաքացնող շոգու խտուցքի որակից։

Ջերմափոխանակման սարքերի խողովակային համակարգը պարբերաբար պետք է մաքրվի՝ կախված կեղտոտման աստիճանից, բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ (ջեռուցման շրջանից առաջ)։

4.11.5. Պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է լինեն մշտական պատրաստ վիճակում գործողության անցնելու համար, և պարբերաբար պետք է ստուգվեն էներգաբլոկի տեխնիկական ղեկավարի կողմից՝ հաստատված ժամկետացանկի համաձայն։

4.11.6. Ջերմային ցանցերի լրասնման կայանքները պետք է ապահովեն լրասնումը աշխատանքային ռեժիմում՝ քիմիապես մաքրված և օդազերծված ջրով և վթարային լրասնումը խմելու կամ արտադրական ջրմուղի ջրով: Լրասնումը կատարվում է «Էլեկտրակայանների տեխնոլոգիական նախագծման նորմեր»-ով սահմանված չափով։

4.11.7. Ջերմային ցանցի լրասնման համար ջրամատակարարման յուրաքանչյուր դեպք, որը չի համապատասխանում սույն Կանոնների 4.8.39 կետի պահանջներին, իրականացվում է էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և այն պետք է նշվի օպերատիվ մատյանում` ցույց տալով տրված ջրի քանակությունը և ջրամատակարարման աղբյուրը:

Լրասնման կայանքի խողովակների և տեխնիկական, շրջանառության, կամ ջրմուղի խողովակների միացումներում պետք է նախատեսվի ստուգիչ կափույր, տեղադրված երկու փակ և կապարակնքված սողնակների միջև։ Ջերմային ցանցերի բնականոն աշխատանքի ժամանակ ստուգիչ կափույրը պետք է բաց լինի։

4.11.8. Լրասնման-ջրանետման կայանքները պետք Էէպահպանեն առաջադրված ճնշումը ցանքային պոմպերի ներծծման մասում ջերմային ցանքերի աշխատանքային ռեժիմում և ցանցային պոմպերի դադարի պահին։

Պետք է նախատեսվի հետադարձ խողովակաշարի պաշտպանություն՝ ճնշման հանկարծակի բարձրացումից։

4.11.9. Կուտակիչ-բաքերը և պաշարի տարողությունները պետք է լցվեն միայն քիմիապես մաքրված, օդազերծված և 950C-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով։ Լցման խողովակի թողունակությունը պետք է համապատասխանի բաքի լցման և դատարկման առավելագույն արագությանը։

Առանց ջերմային մեկուսացման նախագծված կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների լցման սահմանային մակարդակը, մեկուսացում կատարելու դեպքում, պետք է իջեցվի այնպիսի մեծությամբ, որը ըստ զանգվածի համարժեք է ջերմային մեկուսացմանը։

Եթե որպես կուտակիչ-բաք կամ պաշարի տարողություն օգտագործվում է նավթամթերքների համար նախատեսված բաք, որը հաշվարկված է նյութի 0,9տ/մ3  խտության համար, բաքի լրալցման մակարդակը պետք է իջեցվի 10%-ով։

4.11.10. Բաքերի հակակոռոզիական պաշտպանությունը պետք է կատարվի համաձայն «Կուտակիչ բաքերը կոռոզիայից և նրանցում ջուրը օդավորումից պաշտպանելու ղեկավար ցուցումներ»-ի։

Կուտակիչ բաքերի շահագործումը առանց ուժեղացուցիչ արտաքին կառուցվածքների, որոնք կանխում են բաքի հեղեղակերպ քայքայումը, և առանց ներքին մակերևույթների հակակոռոզիական պաշտպանության, արգելվում է։

Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների վիճակի գնահատումը, հետագա շահագործման համար նրանց պիտանելիության որոշումը, պետք է կատարվի յուրաքանչյուր տարի տաք ջրամատակարարման կայանքների անջատման ժամանակամիջոցում՝ բաքերի կառուցվածքների և հիմնատակերի, խողովակաշարերի փոխհատուցիչ հարմարանքների, ինչպես նաև լցման խողովակների տեսողական զննման միջոցով։ Կազմվում է արձանագրություն, որը հաստատվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

Կուտակիչ-բաքերի կառուցվածքների գործիքային հետազննումը՝ պատերի և հատակի հաստության որոշումով, պետք է կատարվի ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ՝ համաձայն «Հեղուկ վառելիքի և ջրի պահման մետաղական ամբարների շահագործման տիպային հրահանգ»-ի։

Բաքի պատերի և հատակի նախագծային հաստության 20% և ավել կոռոզիական մաշվածքի դեպքում, բաքի հետագա շահագործումը, անկախ մաշվածքի բնույթից և կոռոզիայի ենթարկված մակերեսի չափերից, արգելվում է։

4.11.11. Տեղակայման կամ նորոգման ավարտից հետո, պետք է անցկացվեն կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների փորձարկումներ` համապատասխան ՇՆ և Կ III -18 - 75 «Մետաղական կառուցվածքներ։ Աշխատանքների կատարման և ընդունման կանոններ» պահանջների։

Շահագործման ընդունված յուրաքանչյուր կուտակիչ բաքի և պաշարի տարողության համար պետք է կազմվի տեղեկաթերթիկ։

4.11.12. Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների շահագործումը արգելվում է.

ուղեկապման բացակայության դեպքում, որը ապահովվում է բաքի ջրամատակարարման լրիվ ընդհատումը, երբ ջուրը հասնում է իր վերին սահմանային մակարդակին, ինչպես նաև անջատվում են բաքի դատարկման պոմպերը, երբ ջուրը հասնում է իր ներքին սահմանային մակարդակին,

եթե բաքերը սարքավորված չեն ջրի մակարդակի հսկման և սահմանային մակարդակի ազդանշանման սարքերով, լրալցման սահմանային թույլատրելի մակարդակի նիշի վրա տեղադրված արտահանման խողովակով և լցման խողովակով։

Ազդանշանային էլեկտրական սխեման հերթափոխում մեկ անգամ պետք է փորձարկվի և այդ մասին գրանցվի օպերատիվ մատյանում։

4.11.13. Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի շահագործումը պետք է լինի կազմակերպված սույն Կանոնների գլ. 4.12 պահանջներին համապատասխան։

Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի հակակոռոզիոն ծածկույթը և ջերմային մեկուսացումը պետք է լինեն բավարար վիճակում։

Ջերմաֆիկացման խողովակաշարերը առնվազն ամիսը մեկ պետք է զննվեն էլեկտրակայանի աշխատողների կողմից, որոնք պատասխանատու են խողովակաշարերի անվտանգ շահագործման համար և յուրաքանչյուր տարի պետք է ստուգվեն հիդրավլիկական կիպության տեսակետից։

4.11.14. էլեկտրակայանի ջերմաֆիկացման սարքավորումների սահմանագիծը պետք է լինի նրա տարածքի ցանկապատը, եթե չկան ուրիշ, փաստաթղթերով ձևակերպված համաձայնություններ ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ։

Կայանային ստուգիչ-չափիչ սարքերը՝ ծախսաչափերի չափող սարքերը (չափող դիաֆրագմաները), այդ սարքերի տվիչները, առաջնային փակող կափույրները, իմպուլսային գծերը և իրենց սարքերը, անկախ իրենց տեղադրման տեղից, պետք է գտնվեն էլեկտրակայանի ենթակայության տակ և սպասարկվեն նրա անձնակազմի կողմից։

4.11.15. Ջերմաֆիկացման սարքավորումները պետք է նորոգվեն շերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցված ժամկետացանկին համապատասխան։

 

4.12. Ջերմային ցանցեր

 

4.12.1. Ջերմային ցանցերի շահագործման ժամանակ պետք է ապահովվի սահմանված պարամետրերի ջերմակրի (ջուր և շոգի) մատակարարումը սպառիչներին, առաջադրված գրաֆիկին համապատասխան՝ նորմատիվային մեծությունները չգերազանցող ջերմակրի հոսակորուստների և ջերմային կորուստների դեպքում։

Ջերմային աղբյուրների փաստացի հզորության և ջերմային ցանցի մայրուղիների թողունակության սպառման դեպքում, նոր ջերմային սպառիչների միացումն արգելվում է։

4.12.2. Ջերմային ցանցերի սպասարկման սահմանները, եթե չկան ուրիշ փաստաթղթերով ձևակերպված համաձայնություններ շահագրգիռ կազմակերպությունների հետ, պետք է լինեն.

ջերմային աղբյուրի կողմից՝ այն սահմանները, որոնք սահմանվել են սույն Կանոնների 4.11.14 կետի ցուցումներին համապատասխան,

ջերմային սպառիչների կողմից՝ դիտահորի պատը, որում, դեպի ջերմային սպառիչը գնացող ճյուղավորման վրա, տեղադրված են ջերմության մատակարարին պատկանող սողնակները։

Ջերմային ցանցերի սպասարկման սահմանները ձևակերպվում են երկկողմանի արձանագրությամբ։

4.12.3. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի հսկողություն՝ սպառիչների հաշվեկշռում գտնվող խողովակաշարերի, ջերմային հանգույցների և մյուս սարքավորումների տեխնիկական վիճակի և սարքինության վրա, ինչպես նաև ջերմային հանգույցների աշխատանքի շահագործական ռեժիմների վրա՝ առանց սպառիչների գործունեությանը միջամտելու իրավունքի։

4.12.4. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպության կողմից պետք է իրականացվի ցանցի օբյեկտներին մոտեցման ուղիների, ինչպես նաև ճանապարհային ծածկույթի պատշաճ վիճակում պահպանության ստուգում և ստորգետնյա կառուցվածքների վրա մակերեսի հարթեցում։

Ջերմային ցանցի ուղեգծի վրա հողի մակերևույթի հարթեցումը պետք է բացառի մակերևութային ջրերի թափանցումը դեպի խողովակաշար։

Ջերմային ցանցի խողովակաշարի շահագործման հանձնումը առանց յուրաքանչյուր հատվածավորված տեղամասի ջրթողման և ջրի հեռացման սարքավորումների` արգելվում է։

4.12.5. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպության կողմից պետք է ապահովվի շրջափակող կառույցների սարքինությունը, որոնք արգելում են կողմնակի անձանց մուտքը դեպի սարքավորումները և փակող-կարգավորող արմատուրները:

4.12.6. Ջերմային ցանցի խողովակաշարերի ուղեգծի փորումը կամ նրա մոտակայքում աշխատանքների կատարումը կողմնակի կազմակերպությունների կողմից թույլատրվում է միայն ջերմային ցանցը շահագործող կազմակերպության թույլտվությամբ և նրա կողմից հատուկ նշանակված անձի հսկողության տակ։

4.12.7. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունում պետք է լինեն կազմված ջերմային ցանցի հատակագիծը (ըստ մասշտաբի), օպերատիվ և շահագործական (հաշվարկային) սխեմաները, յուրաքանչյուր մայրուղու ուղեգծի պրոֆիլը:

Յուրաքանչյուր տարի, ջերմային ցանցի փաստացի վիճակին համապատասխան, պետք է ճշտվեն հատակագիծը, սխեմաները և պրոֆիլները, համաձայն սույն Կանոնների 1.7.5 կետի պահանջների։

4.12.8. Ջերմային ցանցերի օպերատիվ սխեման, ինչպես նաև տեխնոլոգիական պաշտպանության սարքերի և ավտոմատիկայի լարքը պետք է ապահովեն.

ջերմակրի մատակարարումը սպառիչներին առաջադրված պարամետրերով ջերմային էներգիայի օգտագործման պայմանագրին համապատասխան,

ջերմակրի օպտիմալ հոսքաբաշխումը ջերմային ցանցերում,

մի քանի ջերմային աղբյուրների համատեղ աշխատանքի իրականացման հնարավորություն՝ միացյալ ջերմային ցանցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցում դեպի ջերմային աղբյուրների անջատ աշխատանքը,

ամենախնայողական աղբյուրների առաջնահերթ օգտագործում։

4.12.9. Բոլոր ջերմային մայրուղիներին, խուցերին (ճյուղավորման հանգույցներին), մղման, լրասնման և ջրաքաշման պոմպերին, ավտոմատ կարգավորման հանգույցներին, անշարժ հենարաններին, փոխհատուցիչներին և ջերմային ցանցի մյուս կառուցվածքներին պետք է տրվեն շահագործական համարներ, որոնցով նրանք նշանակվում են հատակագծերում և պիեզոմետրական գրաֆիկներում։

Շահագործական (հաշվարկային) սխեմաների վրա ենթակա են համարակալման՝ ցանցին միացված բոլոր սպառիչների համակարգերը, իսկ օպերատիվ սխեմաների վրա՝ բացի այդ, հատվածավորման և փակող արմատուրը։

Մատակարարող խողովակաշարի (շոգեմուղի) վրա տեղադրված արմատուրը պետք է լինի նշանակված կենտ համարով, իսկ նրան համապատասխան արմատուրը հետադարձ խողովակաշարի (խտուցքամուղի) վրա՝ նրան հաջորդող զույգ համարով։

4.12.10. Ջերմային ցանցերի յուրաքանչյուր մասնաճյուղ պետք է ունենա գազավտանգ խուցերի և անցանելի անցուղիների ցուցակ։ Աշխատանքներ սկսելուց առաջ այդպիսի խցերը պետք է ստուգվեն գազի հայտնաբերման համար։ Գազավտանգ խուցերը պետք է ունենան հատուկ նշաններ, ելանցքների ներկավորում և պետք է պահպանվեն հուսալի փականքի տակ։

Բոլոր գազավտանգ խուցերը և ուղեգծի հատվածները պետք է նշանակված լինեն ջերմային ցանցի օպերատիվ սխեմայի վրա։ Գազավտանգ խուցերի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի «Գազային տնտեսությունում անվտանգության կանոններ»-ին համապատասխան։

4.12.11. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի սպառիչին պատկանող ջերմային ցանցերի, ջերմային հանգույցների և ջերմասպառման համակարգերի տեխնիկական ընդունումը՝ նրանց մոնտաժից կամ նորոգումից հետո։ Ընդ որում, սպառիչը պետք է կատարի սեփական սարքավորումների հիդրավլիկ փորձարկումը՝ ըստ ամրության և կիպության, այնպիսի ճնշման տակ, որը չի գերազանցում առավելագույն թույլատրելի փորձնական ճնշումը այդ ցանցերի արմատուրի և ջեռուցման սարքերի համար սահմանված «Սպառիչների ջերմասպառման կայանքների և ջերմային ցանցերի շահագործման կանոններ»-ով։

4.12.12. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է կազմակերպի մշտական հսկողություն հետադարձ ցանցային ջրի որակի նկատմամբ սույն Կանոնների կետ 4.8.4-ի պահանջներին համապատասխան, և հայտնաբերի այն սպառիչներին, որոնք վատացնում են ցանցային ջրի որակը։

4.12.13. Ջերմային ցանցերի խողովակաշարերը, մինչև շահագործումը՝ մոնտաժից կամ հիմնական նորոգումից հետո, պետք է ենթարկվեն մաքրման.

շոգեմուղները՝ փչամաքրման՝ գոլորշու արտանետմամբ դեպի մթնոլորտ,

ջերմամատակարարման փակ համակարգերի ցանցերը և խտուցքախողովակները հիդրոօդաճնշումային լվացման,

ջերմամատակարարման բաց համակարգերի ջերմային ցանցերը հիդրոօդաճնշումային լվացման և վարակազերծման, և դրանց հաջորդող կրկնական լվացմամբ խմելու ջրով։ Վարակազերծումից հետո կրկնական լվացումը պետք է կատարվի մինչև արտանետվող ջրի ցուցանիշները խմելու ջրի սանիտարական նորմերին հասնելը։

Ջերմային ցանցի խողովակաշարերի վարակազերծումը պետք է կատարվի գործող սանիտարական Կանոններին և Նորմերին համապատասխան։

4.12.14. Հիդրոօդաճնշումային լվացում, իսկ ջերմամատակարարման բաց համակարգերում՝ նաև վարակազերծում չանցած սպառիչների և ջերմասպառման համակարգերի միացումը ջերմային ցանցերին, արգելվում է։

4.12.15. Ջերմային ցանցերի բոլոր նոր մոնտաժված խողովակաշարերը, մինչև շահագործման մեջ մտցնելը, պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման` ըստ կիպության և ամրության, համապատասխան «Շոգու և տաք ջրի խողովակագծերի սարքվածքի և անվտանգ շահագործման կանոնների»։

4.12.16. Ցանցային խողովակաշարերի լրալցումը, նրանց լվացումը և կրկնական լվացումը, վարակազերծումը (ջերմամատակարարման բաց համակարգերի համար), շրջանառության համակարգի գործարկումը, շոգեմուղների փչամաքրումը և տաքացումը, շոգե կամ ջրային ջերմային ցանցերի գործարկման գործողությունները, ինչպես նաև ցանցի կամ նրա առանձին տարրերի ու կառուցվածքների ցանկացած փորձարկումները, պետք է կատարվեն պատասխանատու անձի ղեկավարությամբ` ըստ հատուկ մշակված տեխնիկական ծրագրի։ Վերջինս պետք է հաստատված լինի ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից և համաձայնեցված էներգաօբյեկտի (ջերմության աղբյուրի) ղեկավարության հետ։

4.12.17. Ջերմային ցանցերի խողովակաշարերը պետք է լրացվեն 700 C-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով՝ ջերմասպառման համակարգերի անջատման դեպքում։

4.12.18. Խողովակաշարերի և ջերմային ցանցերի մետաղական կառուցվածքների (հեծաններ, հենարաններ, կայմասյուներ, կամրջակներ և այլն) արտաքին մակերևույթը պետք է պաշտպանված լինի դիմացկուն հակակոռոզիոն ծածկույթով։

Ջերմային ցանցերը շահագործման մեջ մտցնելը շինարարության ավարտից կամ հիմնական նորոգումից հետո՝ առանց խողովակների և մետաղական կառուցվածքների արտաքին հակակոռոզիոն ծածկույթի, արգելվում է։

4.12.19. Ջերմային ցանցերի խողովակաշարերը, արմատուրը, փոխհատուցիչները, կցաշուրթավոր միացությունները պետք է ծածկված լինեն ջերմամեկուսիչով` համապատասխան նախագծին։

Ջերմային ցանցերում ջրամետ լցովի մեկուսացման, ինչպես նաև խցկովի մեկուսացման կիրառությունը, երբ խողովակաշարերը անց են կացվում պատյանների, պարկուճների միջով, արգելվում է։

4.12.20. Իջեցնող ջրաքաշի չաշխատելու դեպքում, ջերմային ցանցերը շահագործման մեջ մտցնելը, արգելվում է։

4.12.21. Անցանելի անցուղիները, ինչպես նաև խոշոր հանգուցային խուցերը, որոնցում տեղակայված է էլեկտրասարքավորում, պետք է ունենան էլեկտրալուսավորություն՝ համաձայն «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների»։

Ներածող-արտածող օդափոխությունը անցանելի անցուղիներում պետք է լինի սարքին վիճակում։

4.12.22. Ջերմային ցանցերի խողովակների բոլոր միացումները պետք է լինեն եռակցովի, բացառությամբ կցաշուրթային արմատուրի օգտագործման տեղերի։

Փոխհատուցիչների և արմատուրի համար բամբակե և կանեփաթելի խծուծի օգտագործումն արգելվում է։

4.12.23. Ջերմային ցանցերի վերգետնյա անցկացման դեպքում, էլեկտրաշարժաբերով սողնակները պետք է տեղավորվեն շինությունում կամ փակվեն պատյանում, որոնք կպաշտպանեն արմատուրն ու էլեկտրաշարժաբերը մթնոլորտային տեղումներից, և կբացառեն կողմնակի անձանց մուտքը։

4.12.24. Տաք ջրամատակարարման կայանքների միացումը ջերմային ցանցերին ջրի ջերմաստիճանի անսարք կարգավորիչներով, ինչպես նաև ջերմասպառման համակարգերը՝ հաշվառքի անսարք սարքերով, արգելվում է։

4.12.25. Ջերմային ցանցերի սարքավորումների վիճակի և նրանց աշխատանքի ռեժիմի ստուգման համար, կանոնավոր կերպով, ըստ ժամկետացանկի, պետք է իրականացվի ջերմատար խողովակաշարերի և ջերմային հանգույցների շրջայց։

4.12.26. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պարտավոր է բացահայտել շինարարական կառուցվածքների, ջերմային ցանցերի սարքավորումների և խողովակաշարերի արատները, իրականացնել նրանց վիճակի և ջերմային մեկուսացման ու հակակոռոզիոն ծածկույթի վիճակի ստուգումը, կիրառելով ժամանակակից սարքեր և արատորոշման մեթոդներ, ինչպես նաև զննման, ճնշափորձարկման, ըստ ջերմակրի առավելագույն ջերմաստիճանի փորձարկման և այլ եղանակներ։ Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունում պետք է իրականացվի բոլոր տեսակի սարքավորումների վնասվածքների և բացահայտված արատների հաշվառում ու նրանց առաջացնող պատճառների վերլուծություն։

Ջերմային ցանցերի սարքավորումների և խողովակաշարերի վիճակի ստուգումը պետք է իրականացվի` հաշվի առնելով Հայլեռտեխհսկողության գործող կանոնների պահանջները։

Ջերմային ցանցերի սարքավորումների վիճակի ստուգման աշխատանքների անցկացման պարբերականությունը որոշվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից։

4.12.27. Ջրային ջերմային ցանցերում և խտուցքախողովակներում պետք է կազմակերպվի խողովակաշարերի ներքին կոռոզիայի հետևողական ստուգում՝ ցանցային ջրի և խտուցքի վերլուծության միջոցով, ինչպես նաև ըստ ներքին կոռոզիայի ցուցասարքերի (ինդիկատորների) տվյալների, որոնք տեղադրվում են առավել բնութագրական կետերում (Ջէկ-ից դուրս եկող խողովակներում, ծայրային տեղամասերում, մայրուղիների երկու-երեք միջանկյալ հանգույցներում)։

Չաշխատող ջերմային ցանցերը պետք է լցվեն միայն քիմիապես մաքրված, օդազերծված ջրով։

4.12.28. Հագեցած շոգու խողովակներից խտուցքը պետք է անընդհատ հեռացվի խտուցքատարերի միջոցով։

Խտուցքատարերի աշխատանքը ընդհանուր խտուցքախողովակի դեպքում, առանց հետադարձ կափույրների տեղադրման, արգելվում է։

4.12.29. Հատվածավորման սողնակները և փակող արմատուրը բնականոն ռեժիմում պետք է լինեն լրիվ բաց, կամ լրիվ փակ վիճակում, կարգավորել նրանցով ջերմակրի ծախսը, արգելվում է։

4.12.30. Ջերմակրի միջին տարեկան ժամային հոսակորուստը ջրային ջերմային ցանցերից, պետք է լինի ջերմային ցանցում և նրան միացված ջերմասպառման համակարգերում ջրի ծավալի 0,25%-ից ոչ ավել` անկախ նրանց միացման սխեմայից։

Ջերմակրի հոսակորուստի սեզոնային նորմը սահմանվում է միջին տարեկան մեծության սահմաններում։

Ջերմակրի հոսակորուստի որոշման ժամանակ չպետք է հաշվի առնել ջրի ծախսը ջերմատարների (խողովակագծերի ) և ջերմասպառման համակարգերի լցման համար` նրանց պլանային նորոգման դեպքում և նոր սպառիչների ու ցանցերի տեղամասերի միացման ժամանակ։

4.12.31. Նորոգումից հետո, մինչև ջեռուցման շրջանի սկիզբը, պետք է անցկացվի ցանցերի հիդրավլիկ Փորձարկում խողովակաշարերի և տեղադրված փակող ու կարգավորող արմատուրի ամրության ու կիպության ստուգման նպատակով՝ համապատասխան գործող կանոնների:

Փորձնական ճնշման նվազագույն մեծությունը պետք է կազմի աշխատանքային ճնշման 1,25 մասը։ Ընդ որում, աշխատանքային ճնշման մեծությունը սահմանվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից, համապատասխան գործող կանոնների։

Փորձնական ճնշման առավելագույն մեծությունը սահմանվում է՝ հաշվի առնելով առավելագույն բեռնվածությունները, որոնք կարող են ընդունել իրենց վրա անշարժ հենարանները։

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փորձնական ճնշման մեծությունը սահմանվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից, վերևում նշված թույլատրելի սահմաններում։

Ջերմային ցանցերի՝ ըստ ամրության ու կիպության հիդրավլիկ փորձարկումների և ըստ ջերմակրի առավելագույն ջերմաստիճանի փորձարկումների, միաժամանակ անցկացումն արգելվում է։

4.12.32. Ըստ ամրության և կիպության հիդրավլիկ փորձարկումների համար ջերմային ցանցերի խողովակաշարերը պետք է լցվեն 450C-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով։

Փորձնական ճնշման տակ ջերմային ցանցերի փորձարկումների անցկացման ժամանակամիջոցում ջերմային հանգույցների և ջերմասպառման համակարգերը հուսալիորեն պետք է անջատված լինեն։

4.12.33. Ջերմային ցանցերում փաստացի ջերմային և հիդրավլիկ կորուստների որոշումը պետք է իրականացվի համապատասխան գործող մեթոդական ցուցումների 5 տարին մեկ ըստ ժամկետացանկի, որը հաստատվում է վերադաս կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից։

4.12.34. Ջերմային ցանցերի Փորձարկումների ծավալը և պարբերականությունը՝ թափառող հոսանքների պոտենցիալի որոշման նպատակով, պետք է համապատասխանեն «Ջերմային ցանցերը էլեկտրաքիմիական կոռոզիայից պաշտպանելու հրահանգ»-ին։

4.12.35. Տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է շահագործման մեջ գտնվեն մշտապես։ Ջերմային ցանցերի աշխատանքի ժամանակ տեխնոլոգիական պաշտպանության սարքերի անջատումը կատարվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ` ձևակերպելով այն օպերատիվ փաստաթղթերում։

Տեխնոլոգիական պաշտպանության սարքերը կարող են դուրս բերվել աշխատանքից հետևյալ դեպքերում՝

անցումային ռեժիմներում ցանցերի աշխատանքի ժամանակ,

պաշտպանության ակնհայտ անսարքության դեպքում,

վթարների վերացման ժամանակ,

սարքավորումների նորոգման ժամանակ։

Տեխնոլոգիական պաշտպանության սարքերի աշխատունակությունը պետք է պարբերաբար ստուգվի տեղային հրահանգում նշված ժամկետներում և ծավալով։

4.12.36. Երկխողովակ ջրային ջերմային ցանցերի համար, ջերմության առաքման ռեժիմի հիմքում պետք է գրված լինի կենտրոնական որակական կարգավորման գրաֆիկը։

Տաք ջրամատակարարման բեռնվածության առկայության դեպքում, ջրի նվազագույն ջերմաստիճանը ցանցի մատակարարող խողովակագծում պետք է լինի՝

փակ համակարգերում՝ 700 C-ից ոչ ցածր,

բաց համակարգերում՝ 550 C-ից ոչ ցածր։

4.12.37. Ջրային ջերմային ցանցերի հիգրավլիկական ռեժիմները պետք է մշակվեն ամեն տարի՝ ջեռուցման և ամռան ժամանակաշրջանների համար, ջերմամատակարարման բաց համակարգերի համար ջեռուցման ժամանակաշրջանում ռեժիմները պետք է մշակվեն մատակարարող և հետադարձ խողովակաշարերից առավելագույն ջրառման և ջրառման բացակայության դեպքերում։ Սպառիչների մոտ ջրի ծախսի կարգավորման միջոցառումները պետք է կազմվեն յուրաքանչյուր ջեռուցման շրջանի համար։

Ջերմամատակարարման սխեմայով նախատեսված նոր մայրուղիների և պոմպային կայանների կառուցման հաջորդականությունը պետք է որոշվի հաշվի առնելով միացվող ջերմային բեռնվածության իրական աճը, որի համար էլ ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունում պետք է մշակվեն ջերմամատակարարման համակարգի հիդրավլիկ ռեժիմները՝ մոտակա 3-5 տարվա համար։

Ջերմային ցանցերում պետք է նախատեսվեն միջոցառումներ սպառիչների ջերմամատակարարումն ապահովելու համար՝ պոմպային կայանների կամ հիմնական մայրուղիների առանձին տեղամասերի շարքից դուրս գալու դեպքում։

4.12.38. Ցանցային պոմպերի աշխատանքի ժամանակ ջրի ճնշումը ջերմային ցանցերի մատակարարող խողովակագծի ցանկացած կետում, ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումներում ու խողովակաշարերում, անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի վերին կետերում, պետք է ապահովվի պաշարով` առնվազն 0,5կԳ/սմ2 (50կՊա) ջրի առավելագույն ջերմաստիճանում նրա եռալը բացառելու համար։

Ցանցային պոմպերի աշխատանքի ժամանակ ջրի ճնշումը ջրային ջերմային ցանցերի հետադարձ խողովակագծի ցանկացած կետում պետք է լինի ոչ ցածր 0,5 կԳ/սմ2 (50կՊա)-ից։ Ջրի ճնշումը հետադարձ խողովակագծում պետք է լինի ոչ բարձր ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումների և խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի համար թույլատրելի ճնշումից։

4.12.39. Ջերմամատակարարման համակարգերում ստատիկ ճնշումը պետք է լինի այնպիսին, որպեսզի ապահովվի ջերմային ցանցերի խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի լցնումը ջրով։ Ստատիկ ճնշումը չպետք է բարձր լինի ջերմային աղբյուրի, ջերմային ցանցերի և ջերմային հանգույցների սարքավորումների և խողովակաշարերի, ինչպես նաև անմիջականորեն միացված ջերմասպառման համակարգերի համար թույլատրելի ճնշումից։

Ստատիկ ճնշումը պետք է որոշված լինի պայմանականորեն ջրի 1-ից մինչև 1000 C ջերմաստիճանի համար։

4.12.40. Ցանցային և վերամղման պոմպերի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամանակ, ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի ճնշումը ջերմային ցանցում և ջերմամատակարարման համակարգում՝ թույլատրելի մակարդակի սահմաններում։ Այդ մակարդակի գերազանցման հնարավորության դեպքում, պետք է նախատեսվի հատուկ սարքերի տեղադրում, որոնք կպահպանեն ջերմամատակարարման համակարգը հիդրավլիկ հարվածներից։

4.12.41. Ջերմային ցանցերի նորոգումը պետք է կատարվի հաստատված ժամկետացանկին (ծրագրին) համապատասխան, հիմնված բացահայտված արատների, վնասվածքների, պարբերական զննումների, փորձարկումների, արատորոշման և ամենամյա ճնշափորձարկման արդյունքների վերլուծության վրա։

Նորոգման աշխատանքների ժամկետացանկը պետք է կազմվի՝ ելնելով ջերմային ցանցի խողովակաշարերի և ջերմային հանգույցների միաժամանակյա նորոգման պայմանից։

Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հետևողականորեն փոխի վթարային խողովակները, ինչպես նաև կատարի այլ աշխատանքներ` նպատակաուղղված ցանցերի և սարքավորումների շահագործման հուսալիության և առաքված ջերմության օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ցանցային ջրի և ջերմության կորուստների փոքրացմանը։

 

4.13. Մետաղի վիճակի հսկողությՈՒնը

 

4.13.1. Ջերմաէներգետիկ սարքավորումների անվտանգ աշխատանքի ապահովման և վնասվածքները, որոնք կարող են առաջանալ մասերի պատրաստման ժամանակ թույլ տրված հնարավոր արատների, ինչպես նաև շահագործման ժամանակ սողքի, էրոզիայի, կոռոզիայի, ամրության և պլաստիկության բնութագրերի նվազման հետևանքով, բացառելու համար, պետք է կազմակերպվի հիմնական և ձուլակցված մետաղի վիճակի հսկողություն։

4.13.2. Մետաղի հսկողությունը պետք է իրականացվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրերով, այն ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են նորմատիվային տեխնիկական փաստաթղթերում։

Նորմատիվային տեխնիկական փաստաթղթերում պետք է լինեն մուտքային վերահսկման և մետաղի հսկողության պահանջները համակազմային պաշարի սահմաններում։1 Իրենց համակազմային պաշարը աշխատած սարքավորումների տեխնիկական արատորոշումը կատարում է «Հայէներգո» ՊՓԲԸ «Հայէներգակարգավորում» մասնաճյուղը։

4.13.3. Մետաղի հսկողությունը (ստուգումները) պետք է իրականացնի

_______

1 Համակազմային պաշար՝ 1,5-ից ոչ պակաս ամրության պաշար, որոշված՝ շահագործման իրական պայմանները և երկրաչափական չափսերը հաշվի առած։

 

մետաղների լաբորատորիան կամ ծառայությունը՝ այն արտադրամասերի անձնակազմների հետ միասին, որոնց վարման տակ է գտնվում համապատասխան սարքավորումը։ Ստուգումների նախապատրաստման և իրականացման համար պարտականությունների բաշխումը հաստատվում է էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից։ Աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել մասնագիտացված կազմակերպություններ: Բոլոր դեպքերում, ստուգումները իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա «Հայլեռտեխհսկողության» լիցենզիան այդ աշխատանքները կատարելու համար։ Ստուգումների (վերահսկման) և արատորոշման աշխատանքների կատարման թույլտվությունը (լիցենզիան) կազմակերպություններին տալիս է «Հայլեռտեխհսկողությունը»՝ «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի փորձագիտական եզրակացության հիման վրա: Եզրակացությունը պետք է հաստատված լինի ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից։

4.13.4. Սարքավորումների հուսալիության բարձրացմանը ուղղված միջոցառումների մշակման համար, էլեկտրակայանում պետք է կազմակերպվի մետաղի ստուգման արդյունքների և վնասվածքների վերաբերյալ տեղեկությունների հավաքում և վերլուծություն։ Անհրաժեշտության դեպքում, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով նախատեսվածից բացի, պետք է իրականացվի նաև լրացուցիչ հսկողություն (ստուգում)։

4.13.5. Ստուգման (հսկման ) արդյունքների գրանցման տեխնիկական փաստաթղթերը պետք է պահպանվեն մինչև սարքավորման դուրս գրումը։

4.13.6. Մատակարարվող հանգույցների և մասերի տեխնիկական մակարդակի որոշման համար կատարվում է մուտքի վերահսկողություն։ Մուտքի վերահսկողությունը (ստուգումը) անհրաժեշտ է նաև սարքավորման մինչև աշխատելը և հետագա շահագործման ընթացքում հիմնական ձուլակցված մետաղի վիճակի համեմատական գնահատման նպատակով տվյալներ ստանալու համար, ինչպես նաև որոշելու մետաղի հատկությունների համապատասխանությունը «Հայլեռտեխհսկողության» կանոնների և տեխնիկական պայմանների պահանջներին։

4.13.7. Մուտքի ստուգման ենթակա է նոր տեղադրվող ջերմաէներգետիկ կայանքների, ինչպես նաև շահագործվող սարքավորումների նորոգման ժամանակ տեղադրվող նոր հանգույցների ու մասերի մետաղը։ Մետաղի մուտքի ստուգման (վերահսկման) մեթոդները և ծավալները պետք է որոշվեն նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով։

4.13.8. Շահագործողական հսկողությունը պետք է կազմակերպվի սարքավորումների տարրերի մետաղի վիճակի փոփոխության գնահատման և դրանց ծառայության համակազմային ժամկետի սահմաններում հետագա շահագործման պիտանիությունը որոշելու համար։

4.13.9. էներգասարքավորումների հիմնական տարրերի (խողովակագծերի ծռումների, կաթսայի թմբուկների, հավաքիչների, շոգետար գծերի, անոթների, տուրբինների գլանի իրանի, սևեռող փականների, ռոտորների) տեխնիկական արատորոշումը կատարում է «Հայէներգո» ՊՓԲԸ «Հայէներգակարգավորում» մասնաճյուղը, նրանց ծառայության լրացուցիչ ժամկետը (համակազմային պաշարից հետո), որպես կանոն, մինչև 10 տարվա սահմաններում որոշելու և այդ ժամկետի ընթացքում սարքավորումների հուսալի աշխատանքը ապահովելու համար միջոցառումներ մշակելու նպատակով։

Անոթների տեխնիկական արատորոշումը կատարվում է նրանց տեղեկաթերթիկներում նշված ծառայության ժամկետի վերջանալուց հետո։

4.13.10. Հիմնական և ձուլակցված մետաղի վիճակի գնահատման համար, որպես կանոն, պետք է կիրառվեն մետաղը չքայքայող (չվնասող) ստուգման մեթոդներ։ Մետաղի ստուգման (հսկման) նոր մեթոդները կարող են կիրառվել «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի դրական եզրակացության դեպքում, որը պետք է հաստատված լինի ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից և համաձայնեցված «Հայլեռտեխհսկողության» հետ։

4.13.11. Մետաղի փաստացի վիճակի գնահատման տեխնիկական արատորոշումը, որպես կանոն, կատարվում է նրա կտրածո նմուշով։

4.13.12. Սարքավորումների պատասխանատու մասերի և հանգույցների (նշված կ. 4.13.9) մետաղի ստուգման անբավարար արդյունքների դեպքում, կամ նրանց կողմից համակազմային պաշարը աշխատելուց հետո, կազմվում է փորձագիտատեխնիկական հանձնաժողով (ՓՏՀ), որը քննարկում է շահագործման ողջ ընթացքում մետաղի հսկողության արդյունքներն ու այլ անհրաժեշտ փաստաթղթերը և որոշում է ընդունում՝ այդ հանգույցների և մասերի նորոգման ու աշխատանքի մեջ թողնելու վերաբերյալ, կամ հիմնավորում է նրանց ապամոնտաժումը, կամ էլ վերականգնողական ջերմամշակման կատարումը։ ՓՏՀ-ի որոշումը «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի ներկայացմամբ, պետք է հաստատվի ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից։

4.13.13. Կոնկրետ էլեկտրակայանի համար, հաշվի առնելով նրա շահագործման առանձնահատկությունը, թույլատրվում է մշակել մետաղի հսկողության արտադրական հրահանգ։ Համապատասխան տեխնիկական հիմնավորման դեպքում արտադրական հրահանգը, իր ծավալով և ժամկետներով, կարող է տարբերվել ստուգման անցկացման վերաբերյալ ընդհանուր ընդունված հրահանգից։ Արտադրական հրահանգը «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի ներկայացմամբ պետք է հաստատվի ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից և համաձայնեցվի «Հայլեռտեխհսկողության» հետ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.06.1998 թ. N 192-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Ժ Ո Ղ Ո Վ Ա Ծ ՈՒ  IV

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

5.1. Գեներատորներ ԵՎ սինքրոն փոխհատուցիչներ

 

5.1.1. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի՝ թույլատրելի ռեժիմներում նրանց անխափան աշխատանքը, գրգռման, հովացման, յուղամատակարարման համակարգերի, հսկման, պաշտպանության, ավտոմատիկայի և ախտորոշման սարքերի հուսալի գործունեությունը։

5.1.2. Գրգռման ավտոմատ կարգավորիչները (ԳԱԿ) պետք է մշտապես միացված լինեն։ ԳԱԿ-ի կամ նրանց առանձին տարրերի անջատումը (նվազագույն գրգռման սահմանափակում և այլն) թույլատրվում է միայն վերանորոգման կամ ստուգման դեպքում։

ԳԱԿ-ի կարգավորումն ու գործունեությունը պետք է համաձայնեցված լինեն գեներատորների (սինքրոն փոխհատուցիչների) աշխատանքի թույլատրելի ռեժիմների ավտոմատիկայի համակայանային և համակարգային սարքերի հետ։ էլեկտրակայաններում և էներգաբաժնետիրական ընկերություններում պետք է լինեն ԳԱԿ-ի լարքի հիմնական պարամետրերի տվյալները։

Պահուստային գրգռիչների վրա պետք է ապահովված լինի գրգռման ուժեղացում՝ ռոտորի անվանական լարման 1,3 պատիկից ոչ պակաս։

5.1.3. Գրգռման ավտոմատ կարգավորիչները և աշխատանքային գրգռման ուժեղացուցիչ սարքերը պետք է համալրվեն այնպես, որպեսզի ցանցի լարման տրված իջեցման դեպքում ապահովվի`

սահմանային հաստատված գրգռման լարումը՝ ոչ պակաս աշխատանքային ռեժիմի կրկնապատիկից, եթե այդ արժեքը նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերով սահմանափակված չէ առանձին հին տեսակի մեքենաների համար,

գրգռման լարման աճի անվանական արագությունը,

գրգռման ուժեղացման տրված տևողության ավտոմատ սահմանափակումը։

5.1.4. Գեներատորները պետք է շահագործման մեջ մտցվեն հիմնական գրգռումով։

Շահագործման պայմաններում անցումը հիմնական գրգռումից պահուստայինի և հակառակը, պետք է կատարվի առանց գեներատորները ցանցից անջատելու։

5.1.5. Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա, որոնք չունեն բացասական գրգռման փաթույթներ, պետք է տեղակայված լինի և մշտապես աշխատանքի մեջ գտնվի ռոտորի փաթույթի պաշտպանությունը գերլարումներից (պարպիչ, մարող դիմադրություն և այլն)։

5.1.6. Ջրածնային հովացումով գեներատորների խցվածքների յուղամատակարարման պահուստային աղբյուրները պետք է ավտոմատ կերպով մտցվեն աշխատանքի մեջ՝ աշխատանքային աղբյուրի անջատման, և յուղի ճնշման՝ հաստատված սահմանից իջնելու դեպքում։

60 ՄՎտ և ավել հզորության գեներատորների խցվածքների յուղամատակարարման հիմնական աղբյուրների պահուստավորման համար մշտապես պետք է միացված լինեն հանդարտիչ (բուֆերային) բաքերը։ Յուղի պաշարը հանդարտիչ բաքում, պետք է ապահովի յուղի մատակարարումը և յուղ-ջրածին ճնշումների դրական տարբերության պահպանումը լիսեռի խցվածքների վրա տուրբաագրեգատի շարժականգի ամբողջ ժամանակամիջոցում՝ վակուումի խափանմամբ, յուղամատակարարման բոլոր աղբյուրների խափանման դեպքում։

5.1.7. Ջրածնային հովացումով տուրբագեներատորները և սինքրոն փոխհատուցիչները, տեղակայումից և հիմնական նորոգումից հետո, պետք է շահագործման մեջ մտցվեն ջրածնի անվանական ճնշման դեպքում։

Ջրածնային կամ ջրածնա-ջրային անմիջական հովացմամբ ակտիվ մասեր ունեցող տուրբագեներատորների աշխատանքը օդային հովացումով, բեռնվածքի տակ, արգելվում է։

Այդպիսի մեքենաների ոչ տևական աշխատանքը օդային հովացմամբ, թույլատրվում է միայն պարապ ընթացքի ռեժիմում, առանց գրգռման՝ գործարանային հրահանգում նշվածից ոչ բարձր օդի ջերմաստիճանում։ ՏՎՖ շարքի տուրբագեներատորի համար մեքենայի կարճատև գրգռումը թույլատրվում է՝ երբ այն անջատված է ցանցից։

5.1.8. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների հրդեհաշեջ սարքերը պետք է մշտապես լինեն պատրաստ վիճակում և ապահովեն նրանց արագ գործարկումը։

5.1.9. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գործարկման և շահագործման ժամանակ պետք է իրականացվի հսկում`

ստատորի, ռոտորի և գրգռման համակարգի էլեկտրական պարամետրերի,

ստատորի փաթույթի և պողպատի, հովացնող միջավայրերի (այդ թվում նաև գրգռման համակարգի սարքավորումների), լիսեռի, առանցքակալների, կրնկակալների խցվածքների ջերմաստիճանի,

ճնշման, այդ թվում նաև զտիչների վրա ճնշման անկման,

փաթույթով և այլ ակտիվ ու կառուցվածքային մասերի միջով թորվածքի ծախսի և տեսակարար դիմադրության,

ջրածնի ճնշման և մաքրության,

յուղի ճնշման և ջերմաստիճանի, ինչպես նաև լիսեռի խցվածքներում յուղ-ջրածին ճնշման անկման,

հեղուկային հովացման համակարգի հերմետիկության,

ջրածնային և լրիվ ջրային հովացումով տուրբագեներատորների իրանում գազի խոնավության,

հանդարտիչ բաքերում և տուրբագեներատորների լողանային հիդրոփականներում, հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների յուղագուռերում յուղի մակարդակի,

տուրբինագեներատորների առանցքակալների և հպակային օղակների, հիդրոգեներատորների խաչկապերի և առանցքակալների թրթռումի (վիբրացիա)։

5.1.10. Աշխատանքում կամ պահուստում գտնվող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գազայուղային և ջրային համակարգերի աշխատանքի ցուցանիշների որոշման պարբերականությունը պետք է լինի.

գեներատորի իրանի մեջ ջրածնի ցողի կետի (խոնավության) ջերմաստիճանի՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ գազի անհատական չորացման համակարգի անսարքության դեպքում, կամ խոնավության թույլատրելի արժեքը գերազանցելիս՝ առնվազն մեկ անգամ՝ օրվա ընթացքում,

լրիվ ջրային հովացումով տուրբագեներատորներում գազի խոնավությունը պետք է հսկվի ավտոմատ կերպով՝ անընդհատ,

մեքենայի իրանի գազախտությունը (ջրածնի օրական կորստի)՝ առնվազն ամիսը մեկ անգամ,

մեքենայի իրանում ջրածնի մաքրությունը՝ առնվազն շաբաթը մեկ անգամ, ըստ քիմիական ստուգիչ վերլուծությունների, և անընդհատ՝ ավտոմատ գազավերլուծիչով, իսկ վերջինիս անսարքության դեպքում՝ առնվազն մեկ անգամ հերթափոխում,

ջրածնի պարունակությունը գազային ծուղակում, առանցքակալների հենատուփերում, էկրանացված հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում` անընդհատ, ազդանշանով գործող ավտոմատ գազավերլուծիչով, իսկ վերջինիս անսարքության կամ բացակայության դեպքում՝ շարժական (փոխադրովի) գազավերլուծիչի կամ ցուցասարքի միջոցով` առնվազն օրը մեկ անգամ,

մեքենայի իրանում թթվածնի պարունակությունը ջրածնի մեջ, գեներատորի լողանային հիդրոփականում, ներփչման բաքում և յուղամաքրիչ կայանքի ջրածնազտիչ բաքում՝ քիմիական հսկման տվյալներով հաստատված գրաֆիկին համապատասխան,

գեներատորի փաթույթների և այլ մասերի ջրային հովացման համակարգում թորվածքի որակի ցուցանիշների՝ գեներատորների շահագործման տիպային հրահանգին համապատասխան։

5.1.11. Ջրածնի մաքրությունը պետք է լինի ոչ պակաս.

անմիջական ջրածնային հովացումով գեներատորների իրանում և բոլոր տեսակի սինքրոն փոխհատուցիչներում՝ 98%,

անուղղակի ջրածնային հովացումով գեներատորների իրանում ջրածնի 0,5 կԳ/սմ2 (50 կՊա) և ավելի հավելյալ ճնշման դեպքում՝ 97 %,

ջրածնի մինչև 0,5 կԳ/սմ2 (50 կՊա) հավելյալ ճնշման դեպքում՝ 95%։

Ջրածնի ցողի կետի ջերմաստիճանը գեներատորի իրանի մեջ աշխատանքային ճնշման դեպքում պետք է լինի 150 C-ից ոչ բարձր, և միշտ ցածր՝ գազահովացուցիչների մուտքում ջրի ջերմաստիճանից։

Լրիվ ջրային հովացումով գեներատորների իրանի մեջ գազի ցողի կետի ջերմաստիճանը չպետք է գերազանցի շահագործման գործարանային հրահանգի սահմանած արժեքից։

5.1.12. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչի) իրանում թթվածնի պարունակությունը ջրածնի մեջ պետք է լինի ոչ ավել, քան 1,2%, իսկ գեներատորի լողանային հիդրոփականում, ներփչման բաքում և գեներատորի յուղամաքրիչ կայանքի ջրածնազտիչ բաքում՝ ոչ ավել, քան 2%:

5.1.13. Ջրածնի պարունակությունը առանցքակալների հենատուփերում (քարտերում), էկրանացված հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում պետք է լինի 1%-ից պակաս։ Հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում՝ ջրածնի 1% և ավել, իսկ առանցքակալների հենատուփերում՝ 2%-ից ավել լինելու դեպքում տուրբագեներատորի աշխատանքն արգելվում է։

5.1.14. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչների) իրանի մեջ ջրածնի ճնշման տատանումները ջրածնի մինչև 1 կԳ/սմ2 (100կՊա) անվանական հավելյալ ճնշման դեպքում պետք է լինեն 20%-ից ոչ ավել, իսկ ավելի մեծ հավելյալ ճնշման դեպքում թույլատրվում է ոչ ավել, քան   ± 0,2 կԳ/սմ2 (± 20 կՊա)։

5.1.15. Ջրածնային հովացումով աշխատելիս, սինքրոն փոխհատուցիչների յուղապոմպերի ներծծիչ մայրուղիներում՝ պետք է ապահովել յուղի առնվազն 0,2 կԳ/սմ2 (20կՊա) հավելյալ ճնշում։

5.1.16. Գեներատորի անշարժ և պտտվող ռոտորի դեպքում, յուղի ճնշումը խցվածքներում պետք է գերազանցի մեքենայի իրանի մեջ ջրածնի ճնշմանը։ ճնշման անկման ստորին և վերին սահմանները պետք է նշված լինի արտադրող գործարանի հրահանգում։

5.1.17. Տուրբագեներատորների լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգում մշտապես պետք է աշխատեն յուղի ճնշման կարգավորիչները (խցող, սեղմումային, փոխհատուցիչ)։

Լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգի փակիչ ամրանների կապարակնքումը պետք է համապատասխանի սույն Կանոնների 4.4.17 կետի պահանջներին:

5.1.18. Ջրածնի օրական հոսակորուստը գեներատորներում պետք է լինի 5%-ից ոչ ավել, իսկ օրական ծախսը, հաշվի առած ներփչումները, ոչ ավել, քան 10% գազի ընդհանուր քանակից՝ աշխատանքային ճնշման դեպքում։

Ջրածնի օրական ծախսը սինքրոն փոխհատուցիչներում պետք է լինի գազի ընդհանուր քանակի 5%-ից ոչ ավել:

5.1.19. Գեներատորները, որպես կանոն, պետք է ցանցին միանան ճշգրիտ համաժամանակեցման եղանակով։

Ճշգրիտ համաժամանակեցման օգտագործման դեպքում պետք է մտցվի ուղեկապում ոչ սինքրոն միացումից։

Ցանցին միացնելիս թույլատրվում է ինքնահամաժամանակեցման եղանակի օգտագործումը, եթե այն նախատեսված է մատակարարման տեխնիկական պայմաններով, կամ հատուկ համաձայնեցված է արտադրող-գործարանի հետ։

էներգահամակարգում վթարների վերացման դեպքում թույլատրվում է մինչև 220 ՄՎտ (ներառյալ) հզորության տուրբագեներատորները և բոլոր հիդրոգեներատորները միացնել զուգահեռ աշխատանքի ինքնահամաժամանակեցման եղանակով։ Ավելի մեծ հզորության տուրբագեներատորները թույլատրվում է միացնել այդ եղանակով, պայմանով, որ գերանցումային հոսանքի պատիկությունը անվանականի նկատմամբ, որ որոշված է՝ հաշվի առնելով բլոկային տրանսֆորմատորների և ցանցի ինդուկտիվ դիմադրությունները, չի գերազանցում 3,0-ը։

5.1.20 Գեներատորները՝ բեռնվածքի կտրուկ նվազեցման և անջատման դեպքում, որոնք չեն ուղեկցվում ագրեգատի վնասմամբ կամ տուրբինի կարգավորման համակարգի անսարք աշխատանքով, թույլատրվում է միացնել ցանցին՝ առանց զննման և ստուգման։

5.1.21. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների լարման բարձրացման արագությունը չի սահմանափակվում։

Ակտիվ բեռնվածքի հավաքման և փոփոխման արագությունը բոլոր գեներատորների համար որոշվում է տուրբինի կամ կաթսայի աշխատանքի պայմաններով:

Փաթույթների անուղղակի հովացմամբ գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների, գազատուրբինային կայանքների տուրբագեներատորների, ինչպես նաև՝ փաթույթների անմիջական հովացմամբ հիդրոգեներատորների ռեակտիվ բեռնվածքի փոփոխման արագությունը չի սահմանափակվում: Փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների այդ արագությունը, բնականոն ռեժիմներում չպետք է գերազանցի ակտիվ բեռնվածքի ձեռքբերման արագությանը, իսկ վթարային պայմաններում՝ չի սահմանափակվում։

5.1.22. Գեներատորների անվանական հզորությունը՝ հզորության անվանական գործակցի դեպքում (30 ՄՎա և ավել հզորության բոլոր տուրբագեներատորների և գազատուրբինային սարքավորումների համար, նաև երկարատև առավելագույն հզորությունը` հզորության գործակցի և հովացման պարամետրերի սահմանված արժեքների դեպքում), և սինքրոն փոխհատուցիչների անվանական հզորությունը, պետք է պահպանվեն անվանականից՝ լարման մինչև ± 5%, և հաճախության՝ մինչև ± 2,5% միաժամանակյա շեղման դեպքում, պայմանով, որ բարձրացված լարման և իջեցված հաճախության պայմաններում աշխատելիս, լարման և հաճախության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 6%-ը, եթե առանձին տեսակի մեքենաների ստանդարտներում վերապահում չի արված լարման և հաճախության շեղումների վերաբերյալ։

Անվանական հզորությամբ աշխատելիս և լարումը ± 5% սահմաններում շեղվելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը երկարատև թույլատրվում է՝ հովացուցիչ միջավայրերի անվանական պարամետրերով աշխատելու դեպքում:

Երկարատև առավելագույն հզորությամբ աշխատելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը, լարումը մինչև ± 5% շեղվելիս, երկարատև թույլատրվում է միայն հովացման միջավայրերի անվանական պարամետրերի դեպքում։

Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ամենամեծ աշխատանքային լարումը պետք է լինի անվանականի 110%-ից ոչ բարձր։ 105%-ից բարձր լարման դեպքում գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի լրիվ հզորությունը պետք է սահմանվի կամ՝ արտադրող գործարանի հրահանգների ցուցումներով, կամ` փորձարկումների արդյունքներով։

Գեներատորների կամ սինքրոն փոխհատուցիչների անվանականից՝ 95% ցածր լարման դեպքում ստատորի հոսանքը չպետք է գերազանցի երկարատև թույլատրելիի 105%-ը։

5.1.23. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների երկարատև գերբեռնվածքը ըստ հոսանքի, որ թույլատրվում է հովացնող միջավայրի տվյալ ջերմաստիճանի և ճնշման դեպքում, արգելվում է:

Վթարային պայմաններում գեներատորները և սինքրոն փոխհատուցիչները թույլատրվում է կարճատև գերբեռնել ըստ ստատորի և ռոտորի հոսանքի, համաձայն արտադրող-գործարանի հրահանգների տեխնիկական պայմանների և պետական ստանդարտների։ Եթե նրանցում համապատասխան ցուցումները բացակայում են, էներգահամակարգերում վթարների դեպքում թույլատրվում է գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կարճատև գերբեռնումներ ըստ ստատորի հոսանքի՝ 5.1 աղյուսակում բերված հոսանքի պատիկության դեպքում, վերագրված անվանական արժեքին։

 

Աղյուսակ 5.1

 

Գեներատորների ԵՎ սինքրոն փոխհատուցիչների գերբեռնվածության թույլատրելի պատիկությունը ըստ ստատորի հոսանքի

 

Գերբեռնվածության տևողությանը րոպե, ոչ ավել

Ստատորի
փաթույթների
անուղղակի հովացում

Ստատորի փաթույթների անմիջական հովացում

ջրով

ջրածնով

60

1,1

1,1

-

15

1,15

1,15

-

10

-

-

1,1

6

1,2

1,2

1,15

5

1,25

1,25

-

4

1,3

1,3

1,2

3

1,4

1,35

1,25

շ

1,5

1,4

1,3

1

2,0

1,5

1,5

 

 

Աղյուսակ 5.2

 

Տուրբագեներատորների՝ ըստ ռոտորի հոսանքի գերբեռնվածության թույլատրելի պատիկությունը

 

Գերբեռնվածության
տևողությունը,
րոպե ոչ ավել

Տուրբագեներատորներ

ՏՎՖ,
բացի ՏՎՖ-
120-2-ից

ՏԳՎ, ՏՎՎ

(մինչև 500 ՄՎտ ներառյալ),

ՏՎՖ-120-2

60

1,06

1,06

4

1,2

1,2

1

1,7

1,5

0,5

2,0

-

0,33

-

2,0

 

Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի գերբեռնվածությունն ըստ գրգռման հոսանքի, որոշվում է ստատորի թույլատրելի գերբեռնվածությամբ։ Ռոտորի փաթույթների ջրածնային կամ ջրային անմիջական հովացումով տուրբագեներատորների համար, թույլատրելի գերբեռնվածությունը ըստ գրգռման հոսանքի, պետք է որոշվի ռոտորի հոսանքի անվանական արժեքին վերագրված հոսանքի պատիկությամբ (աղ. 5.2)։

5.1.24. Ստատորի փաթույթում կամ գեներատորային լարման շղթայում հողի հետ միաֆազ միակցում առաջանալիս, բլոկային գեներատորը (սինքրոն փոխհատուցիչը), կամ բլոկը, գեներատորային անջատիչի բացակայության պայմաններում, պետք է ավտոմատ կերպով անջատվի, իսկ պաշտպանության խափանման դեպքում՝ անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից.

գեներատոր-տրանսֆորմատոր (փոխհատուցիչ-տրանսֆորմատոր) բլոկների վրա՝ առանց գեներատորային լարման ճյուղավորումների և սեփական կարիքների տրանսֆորմատորներին սնող ճյուղավորումներով, անկախ ունակային միակցման հոսանքի արժեքից,

բլոկային գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ստատորի փաթույթում հողի հետ միակցման դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների ցանցի կամ սպառիչների հետ գեներատորային լարումով 5 Ա և ավել միակցման հոսանքի դեպքում։

Նույնպիսի միջոցներ պետք է նախատեսվեն գեներատորների և փոխհատուցիչների ստատորի փաթույթի հողանցման դեպքում, որոնք աշխատում են հավաքովի հաղորդաձողերի վրա՝ 5 Ա և ավել բնական հողանցման հոսանքի պայմաններում։

Բլոկային գեներատորների (փոխհատուցիչների) գեներատորային լարման շղթաներում հողանցում երևան գալու դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների կամ սպառիչների ցանցի հետ և միացված են գեներատորների (փոխհատուցիչների) հավաքովի հաղորդաձողերին, երբ ունակային միակցման հոսանքը չի գերազանցում 5 Ա և պաշտպանությունները գործում են ազդանշանից կամ զգայուն չեն, գեներատորների (փոխհատուցիչների) աշխատանքը թույլատրվում է 2 ժամից ոչ ավել (միակցման տեղը փնտրելու, բեռնվածքի փոխադրման համար)։

Ստատորի փաթույթում միակցման բացահայտման դեպքում գեներատորը (փոխհատուցիչը) պետք է անջատվի։

Եթե հաստատվել է, որ հողանցման տեղը ստատորի փաթույթում չէ, էլեկտրակայանի կամ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի հայեցողությամբ թույլատրվում է գեներատորի կամ սինքրոն փոխհատուցիչի աշխատանքը հողանցումով ցանցում՝ մինչև 6 ժամ տևողությամբ։

5.1.25. Ռոտորի փաթույթի անմիջական հովացումով տուրբագեներատորի ռոտորի գրգռման շղթայում, չափումներով մեկուսացման դիմադրության խիստ անկում հայտնաբերելու, կամ ազդանշան հայտնվելու դեպքում, այն պետք է ոչ ավել քան 1 ժամվա ընթացքում, իսկ հողանցման դեպքում՝ անհապաղ, փոխադրվի պահուստային գրգռման։ Եթե մեկուսացման դիմադրությունը վերականգնվում է, գեներատորը կարելի է թողնել աշխատանքի մեջ, իսկ եթե այն մնում է ցածր, բայց՝ արտադրող-գործարանի հրահանգներով կամ այլ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով սահմանված թույլատրելի նվազագույն արժեքից բարձր, տուրբագեներատորն առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչ ուշ քան 7 օր հետո, պետք է հանվի նորոգման։

Պահուստային գրգռման համակարգի բացակայության, կամ նրա օգտագործման անհնարինության, ինչպես նաև՝ մեկուսացման դիմադրության հետագա անկման (սահմանային նվազագույն արժեքից ցածր) դեպքերում, տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման։

Ռոտորի փաթույթի անուղղակի հովացումով տուրբագեներատորների գրգռման շղթայում հողանցման հայտնաբերման դեպքում (մեկուսացման դիմադրության անկում մինչև 2 կՕհմ և ցածր), այն պետք է փոխադրվի պահուստային գրգռման։ Եթե այդ դեպքում հողանցումն անհետանում է, թույլատրվում է գեներատորը թողնել աշխատանքի մեջ։ Ռոտորի փաթույթում հողանցում հայտնաբերելիս, տուրբագեներատորն առաջին հնարավորության դեպքում պետք է հանվի նորոգման։ Եթե ռոտորի փաթույթը իրանի հետ կայուն միակցում ունի, մինչև նորոգման հանելը պետք է ռոտորի փաթույթում մտցվի պաշտպանության կրկնակի հողանցումից՝ ազդանշան տալու, կամ անջատելու գործողությամբ։

Ազդանշան հայտնվելու դեպքում, տուրբագեներատորը պետք է անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից։ Եթե կրկնակի միակցումից պաշտպանություն չի նախատեսված, կամ չի կարող մտցվել, ապա տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման։

Գրգռման շղթայում հողանցում ունեցող հիդրոգեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքն արգելվում է։

5.1.26. Թույլատրվում է երկարատև աշխատանք, եթե ֆազերում հոսանքների տարբերությունը չի գերազանցում անվանականի 12%-ը` տուրբագեներատորների, և 20%-ը՝ սինքրոն փոխհատուցիչների և դիզել-գեներատորների համար։

Ստատորի փաթույթի օդային անուղղակի հովացում ունեցող համակարգով հիդրոգեներատորների համար, թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն 20%՝ 125 ՄՎԱ և ցածր հզորության, 15%՝ 125 ՄՎԱ-ից բարձր հզորության դեպքերում։

Ստատորի փաթույթի անմիջական ջրային հովացումով հիդրոգեներատորների համար թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն՝ 10%։

Բոլոր դեպքերում, ոչ մի ֆազում հոսանքը անվանականից բարձր չպետք է լինի:

5.1.27. Թույլատրվում է տուրբագեներատորների կարճատև աշխատանք ասինքրոն ռեժիմում՝ առանց գրգռման՝ իջեցված բեռնվածքով։ Փաթույթների անուղղակի հովացումով տուրբագեներատորների համար, նշված ռեժիմում թույլատրելի է մինչև անվանականի 60% բեռնվածք, իսկ աշխատանքի տևողությունն այդ դեպքում` 30 րոպեից ոչ ավել:

Ասինքրոն ռեժիմում, առանց գրգռման ասինքրոնացված տուրբագեներատորների և փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների բեռնվածքը և աշխատանքի տևողությունը պետք է հաստատվեն գործարանային հրահանգների, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հատուկ փորձարկումների արդյունքների հիման վրա, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով։

Տուրբագեներատորների ասինքրոն ռեժիմի թույլատրելիությունը, ըստ ցանցի վրա նրանց ազդեցության, պետք է հաստատվի հաշվարկներով կամ փորձարկումներով։

Առանց գրգռման, ասինքրոն ռեժիմում հիդրոգեներատորների և տուրբագեներատորների աշխատանքը, որոնք ունեն հավաքովի ատամներով ռոտոր, արգելվում է։

Ցանկացած տեսակի առանձին գրգռված գեներատորի ոչ սինքրոն աշխատանքը էլեկտրակայանի մյուս գեներատորների նկատմամբ, արգելվում է։

5.1.28. էլեկտրաշարժիչի ռեժիմում գեներատորի աշխատանքի թույլատրելիությունը և տևողությունը սահմանափակվում են տուրբինի աշխատանքի պայմաններով և որոշվում են տուրբինի արտադրող-գործարանի կողմից, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով։

5.1.29. Սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, գեներատորների երկարատև աշխատանքը անվանականից ցածր հզորության գործակցով և գերգրգռման ռեժիմում (ինդուկտիվ քառորդամասում), թույլատրվում է գրգռման հոսանքի երկարատև թույլատրելիից ոչ բարձր արժեքի դեպքում տվյալ պարամետրերով հովացնող միջավայրում։

Սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, գեներատորների և թերգրգռումով (ունակային քառորդամասում) սինքրոն փոխհատուցիչների ռեակտիվ բեռնվածքը պետք է սահմանվի ըստ գործարանային հրահանգների կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հատուկ ջերմային փորձարկումների հիման վրա։

5.1.30. Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների երկարատև աշխատանքը թույլատրվում է հզորության գործակցի անվանականից բարձրացումը մինչև մեկ, լրիվ հզորության անվանական արժեքի պահպանմամբ։

Գեներատորների թույլատրելի երկարատև աշխատանքը թերգրգռման ռեժիմում, ինչպես նաև անմիջական հովացման գեներատորների համար, հզորության գործակցի՝ անվանականից մինչև մեկ բարձրանալիս, թույլատրելի երկարատև բեռնվածքները պետք է հաստատվեն գործարանային հրահանգների, իսկ նրանց բացակայության դեպքում` նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով ցանցում զուգահեռ աշխատանքի կայունության ապահովումը։

Թերգրգռման ռեժիմում գեներատորների կանոնավոր աշխատանքի դեպքում պետք է ապահովվի գրգռման նվազագույն հոսանքի ավտոմատ սահմանափակումը։

5.1.31. Փաթույթների անմիջական հեղուկային հովացումով գեներատորների աշխատանքը, փաթույթներում թորվածքի կամ յուղի շրջապտույտի բացակայության դեպքում, բոլոր ռեժիմներում, բացի առանց գրգռման պարապ ընթացքի ռեժիմից, արգելվում է։

Անմիջական հեղուկային հովացումով փաթույթներում հովացնող հեղուկի շրջապտույտի դադարի դեպքում բեռնվածքը պետք է ավտոմատ կերպով հանվի 2 րոպեի ընթացքում (եթե առանձին գեներատորների հրահանգներում ավելի խիստ պայմաններ չեն վերապահվում), գեներատորը պետք է անջատվի ցանցից և հանվի գրգռումը։

5.1.32. Ռոտորի փաթույթի գազային և գրգռման համակարգի տարրերի օդային հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գրգռման ամբողջ շղթայի մեկուսացման դիմադրությունը, չափված 500-1000 Վ լարման մեգաօհմաչափով, պետք է լինի ոչ պակաս 0,5 ՄՕհմ։

Ռոտորի փաթույթի, կամ գրգռման համակարգի տարրերի, ջրային հովացման դեպքերում, գրգռման շղթայի մեկուսացման դիմադրության թույլատրելի արժեքները որոշվում են գեներատորների և գրգռման համակարգերի շահագործման գործարանային հրահանգներով և «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ով։

Գրգռման շղթաների մեկուսացման դիմադրության նորմավորված արժեքներից ցածր դիմադրություն ունեցող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքը թույլատրվում է միայն էլեկտրակայանի կամ էլեկտրական ցանցերի շահագործման ձեռնարկության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ, հաշվի առնելով 5.1.25 կետի պահանջները։

5.1.33. Գեներատորների փաթույթների և ուղղիչ սարքավորումների հեղուկային հովացման համակարգում շրջապտույտ կատարող թորվածքի (մեկուսիչ յուղի) որակը պետք է համապատասխանի գեներատորների և գրգռման համակարգերի շահագործման տիպային և գործարանային հրահանգներին։

Զտիչները, որոնք տեղակայված են հեղուկային հովացման համակարգում, պետք է միշտ գտնվեն աշխատանքի մեջ։ Գեներատորի փաթույթներում թորվածքի տեսակարար դիմադրությունը մինչև 100 կՕհմ. սմ իջնելու դեպքում պետք է գործի նախազգուշացնող ազդանշանը, իսկ 50 կՕհմ. սմ իջնելու դեպքում գեներատորը պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի գրգռումը։

5.1.34. Լրիվ հավաքված յուղատարների դեպքում, գեներատորների, սինքրոն փոխհատուցիչների և գրգիռների լիսեռի առանցքակալների և խցվածքների իրանների մեկուսացման դիմադրությունը, տեղակայման կամ վերանորոգման ժամանակ, չափված 1000 Վ լարման մեգաչափով, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ, իսկ հիդրոգեներատորների կրնկակալների և առանցքակալների համար՝ 0,3 ՄՕհմ-ից ոչ պակաս, եթե հրահանգներում ավելի խիստ նորմա չի վերապահվում։

Տուրբագեներատորների լիսեռի առանցքակալների և խցվածքների, օդային հովացումով սինքրոն փոխհատուցիչների և գրգռիչների առանցքակալների, ինչպես նաև հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների մեկուսացման սարքինությունը (եթե վերջիններիս կառուցվածքը թույլ է տալիս), պետք է ստուգվի առնվազն ամիսը 1 անգամ։

Ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչների առանցքակալների մեկուսացման սարքինությունը պետք է ստուգվի հիմնական նորոգման ժամանակ:

5.1.35. Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորի անջատիչի ոչ լիաֆազ անջատումների և միացումների դեպքում, գեներատորի վնասվելը կանխելու համար, գեներատորը պետք է անջատվի հատվածամասի ՛կամ հաղորդաձողերի համակարգի հարակից անջատիչների միջոցով, որոնց միացված է բլոկը։

5.1.36. Տուրբագեներատորների առանցքակալների թրթռումը պետք է համապատասխանի սույն Կանոնների 4.4.26 կետի պահանջներին, իսկ հիդրոգեներատորների խաչկապի և առանցքակալների թրթռումը՝ 3.3.12 կետի պահանջներին։

750 և 1000 պտ/րոպ պտտման անվանական հաճախության սինքրոն փոխհատուցիչների թրթիռի կրկնակի ամպլիտուդը պետք է լինի 8օ մկմ-ից ոչ բարձր: Թրթիռի հեռագործ չափման սարքի բացակայության դեպքում, ստուգման պարբերականությունը հաստատվում Է` կախված փոխհատուցիչի թրթիռային վիճակից, բայց ոչ ուշ, քան տարին 1 անգամ։

Տուրբագեներատորների հպակային օղակների թրթռումը պետք է չափվի ոչ ուշ, քան 3 ամիսը 1 անգամ և պետք է լինի 300 մկմ-ից ոչ բարձր:

5.1.37. Տեղակայումից և հիմնական նորոգումից հետո, գեներատորը և սինքրոն փոխհատուցիչը, որպես օրենք, կարող են միացվել աշխատանքի՝ առանց չորացման։ Չորացման անհրաժեշտությունը որոշվում է «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ով։

5.1.38. Փաթույթների անմիջական հովացումով գեներատորների ջրածնով լցնումն ու դուրս մղումը բնականոն պայմաններում պետք է կատարվի անշարժ ռոտորի կամ լիսեռադարձկեն սարքի միջոցով այն պտտելիս։

Վթարային պայմաններում ջրածնի դուրս մղումը կարող է սկսվել մեքենայի կանգաշարժի ժամանակ:

Գեներատորից (սինքրոն փոխհատուցիչից) ջրածինը կամ օդը պետք է դուրս մղվի չեզոք գազերով (ածխաթթու գազով կամ ազոտով) «Գեներատորների ջրածնային հովացման գազայուղային համակարգի շահագործման տիպային հրահանգ»-ին համապատասխան։

5.1.39. էլեկտրակայաններում, որտեղ տեղադրված են ջրածնային հովացումով գեներատորներ, ջրածնի պաշարը պետք է ապահովի նրա 10-օրյա շահագործման քանակը և ամենամեծ գազային ծավալով գեներատորի միապատիկ լրալիցք, իսկ ածխաթթու գազի կամ ազոտի պաշարը՝ ամենամեծ գազային ծավալով գեներատորի 6-պատիկ լրալիցք։

էլեկտրակայաններում պահուստային էլեկտրալիզարարների առկայության դեպքում, օդահավաքում ջրածնի պաշարը թույլատրվում է նվազեցնել 50%-ով։

5.1.40. Ջրածնի պաշարը ենթակայաններում, որտեղ տեղակայված են ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչներ, պետք է ապահովի ջրածնի 20-օրյա շահագործում և ամենամեծ գազային պաշարով 1 փոխհատուցիչի միապատիկ լրալիցք, իսկ էլեկտրալիզի սարքի առկայության դեպքում և 10-օրյա ծախս և նշված փոխհատուցիչի միապատիկ լրալիցք։ Ածխաթթու գազի կամ ազոտի պաշարը այդպիսի ենթակայաններում պետք է ապահովի այդ նույն փոխհատուցիչի եռապատիկ լրալիցք։

5.1.41. Գազային հովացման համակարգի (գազատարների, ամրանների, գազահովացուցիչների), փաթույթների և գեներատորների ներսում այլ ակտիվ և կառուցվածքային մասերի անմիջական հեղուկային հովացման համակարգի տարրերի, ինչպես նաև ջրային և ջրայուղային համակարգի էլեկտրասարքավորումների սպասարկումը, տուրբագեներատորների փոխադրումը օդային հովացումից ջրածնայինի և հակառակը մասնակցությունը յուղային խցվածքների ընդունմանը՝ նորոգումից հետո, գեներատորի մեջ ջրածնի պահանջվող մաքրության, խոնավության և ճնշման պահպանումը, պետք է իրագործի էլեկտրակայանի էլեկտրաարտադրամասը։

Լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգի (ներառյալ նաև յուղի ճնշման կարգավորիչները և լաբիրինթոսային յուղորսիչները), բոլոր տեսակի լիսեռների յուղային խցվածքների, սարքավորումների և հովացնող ջրի բաշխիչ ցանցի մինչև գազահովացուցիչները, ինչպես նաև գեներատորներից դուրս հովացնող թորվածքի լցման և դատարկման համակարգի սարքավորման աշխատանքի հսկողությունը և նորոգումը, պետք է իրագործի տուրբինային կամ կաթսատուրբինային արտադրամասը։ Այն էլեկտրակայաններում, որտեղ առկա է մասնագիտացված նորոգող արտադրամաս, նշված սարքավորման նորոգումը պետք է իրագործի այդ արտադրամասը։

5.1.42. Գեներատորի հիմնական կամ ընթացիկ նորոգումները պետք է համատեղվեն տուրբինների հիմնական և ընթացիկ նորոգումների հետ։

Սինքրոն փոխհատուցիչի հիմնական նորոգումը պետք է կատարվի 4-5 տարին 1 անգամ։

Տուրբագեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա նորոգման առաջին աշխատանքները ռոտորի դուրս բերումով, ներառյալ ճակատային մասերի ամրացման ուժեղացումը, ստատորի փորակների վերասեպավորումը, հաղորդաձողերի և բարձակների, ստատորի միջուկի ամրացման և մամլակցման ստուգումը, պետք է կատարվի ոչ ուշ, քան շահագործման մտցնելուց 8000 ժամ աշխատելուց հետո։ Հիդրոգեներատորների վրա նորոգման առաջին աշխատանքները պետք է կատարվեն ոչ ուշ, քան 6000 ժամ հետո։

Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ռոտորների դուրս բերելը` հերթական նորոգումների դեպքում, պետք է կատարվի ըստ անհրաժեշտության, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

5.1.43. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կանխարգելիչ չափումները և փորձարկումները պետք է կատարվեն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան։

5.1.44. Գեներատորի ծրագրային անջատումը ցանցից՝ մեքենաների սեղմակների վրա դրական հզորության առկայության դեպքում, արգելվում է:

5.1.45. Գեներատորների (գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների) ծրագրային և վթարային անջատումների դեպքում, պետք է ապահովել էլեկտրական միացումների գլխավոր սխեմայի անհետաձգելի դասդասում՝ կանխելու համար կանգնեցվող գեներատորին ինքնակամ կամ սխալմամբ լարում տալը:

 

5.2. էլեկտրաշարժիչներ

 

5.2.1. էլեկտրաշարժիչների, նրանց գործարկման, կարգավորման սարքերի և պաշտպանության շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի նրանց հուսալի աշխատանքը գործարկման ժամանակ և աշխատանքային ռեժիմում։

5.2.2. էլեկտրակայանի սեփական կարիքների հաղորդաձողերի վրա լարումը պետք է պահպանվի անվանականի 100-105%-ի սահմաններում: Ըստ անհրաժեշտության՝ թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքը անվանական լարման 90-110%-ի դեպքում, պահպանելով անվանական հզորությունը։

Սնող ցանցի հաճախությունը անվանական արժեքի ± 2,5% սահմաններում փոփոխվելու դեպքում, թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքը անվանական հզորությամբ։

էլեկտրաշարժիչի անվանական հզորությունը պետք է պահպանվի անվանական արժեքներից լարումը ± 10% և հաճախությունը ± 2,5% միաժամանակյա շեղման դեպքում՝ պայմանով, որ բարձրացված լարումով և իջեցված հաճախությամբ, կամ իջեցված լարումով և բարձրացված հաճախությամբ լարման և հաճախության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 10%։

5.2.3. էլեկտրաշարժիչների և նրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ։ էլեկտրաշարժիչների և նրանց գործարկման սարքերի վրա պետք է լինեն մակագրություններ այն ագրեգատի անվանումով, որին նրանք վերաբերում են։

5.2.4. Ներփչումով էլեկտրական շարժիչները, որոնք տեղակայվում են փոշոտ և բարձր խոնավության շենքերում, պետք է սարքավորված լինեն հովացնող մաքուր օդի առբերման սարքավորումներով։ էլեկտրաշարժիչի միջոցով ներփչվող օդի քանակը, ինչպես նաև նրա պարամետրերը (ջերմաստիճան, խառնուրդների պարունակություն և այլն), պետք է համապատասխանեն գործարանային հրահանգներին։

Հովացման ուղեսարքվածքի (տրակտի) (օդատարները, օդատարների պատյանը էլեկտրաշարժիչի իրանին միացնող հանգույցները, սահափականը) կիպությունը պետք է ստուգվի առնվազն տարին 1 անգամ։

Հովացման արտաքին օդափոխիչների անհատական էլեկտրաշարժիչները ավտոմատ կերպով պետք է միացվեն և անջատվեն՝ հիմնական էլեկտրաշարժիչների միացման և անջատման դեպքում։

5.2.5. Ռոտորի փաթույթի և ստատորի ակտիվ պողպատի ջրային հովացումով, ինչպես նաև ներսարքված ջրային օդահովացուցիչներով էլեկտրաշարժիչները, պետք է սարքավորված լինեն իրանի մեջ ջրի հայտնվելու մասին ազդանշանող (ահազանգող) սարքերով։ Ջրային հովացման սարքավորման և սարքերի շահագործումը, ջրի և խտուցքի որակը պետք է համապատասխանեն գործարանային հրահանգներին։

5.2.6. Առանցքակալների հարկադրական յուղում ունեցող էլեկտրաշարժիչի վրա պետք է տեղադրվի պաշտպանություն, որը գործում է ազդանշանելով և էլեկտրաշարժիչի անջատմամբ՝ առանցքակալների ներդրակների ջերմաստիճանը բարձրանալիս կամ քսուքի մուտքը դադարելիս։

5.2.7 Պատասխանատու ջերմամեխանիկական սարքավորման էլեկտրաշարժիչների էլեկտրասնումը ընդմիջվելիս (ներառյալ պտտման կարգավորվող հաճախությամբ էլեկտրաշարժիչները) պետք է ապահովվի նրանց խմբային ինքնագործարկումը աշխատանքային կամ պահուստային աղբյուրից՝ լարման կրկնական մատուցման դեպքում, պահպանելով հիմնական սարքավորումների տեխնոլոգիական ռեժիմի կայունությունը։

Սնման ընդմիջման ժամանակը՝ պայմանավորված տեխնոլոգիական և պահուստային էլեկտրական պաշտպանությունների պահաժամով, պետք է լինի ոչ ավել, քան 2,5 վրկ։

Պատասխանատու մեխանիզմների ցանկը պետք է հաստատվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից։

5.2.8. Կարճ միացված ռոտորով էլեկտրաշարժիչները թույլատրվում է գործարկել սառը վիճակից 2 անգամ իրար հետևից, տաքից 1 անգամ, եթե գործարանային հրահանգով չի թույլատրվում գործարկումների ավելի մեծ քանակ։ Հետագա գործարկումները թույլատրվում են տվյալ տեսակի էլեկտրաշարժիչի համար գործարանային հրահանգով նախատեսված ժամանակաընթացքում էլեկտրաշարժիչը հովացնելուց հետո։

էլեկտրաշարժիչների կրկնական միացումները, հիմնական պաշտպանության կողմից նրանց անջատման դեպքում, թույլատրվում է զննումից և մեկուսացման դիմադրության ստուգիչ չափումները կատարելուց հետո։

Պահուստ չունեցող պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների կրկնական միացումը թույլատրվում է շարժիչի արտաքին զննումից հետո։

Պահուստային պաշտպանությունները գործելու դեպքում շարժիչների կրկնական միացումը, մինչև անջատման պատճառի պարզելը, արգելվում է։

5.2.9. Երկար ժամանակ պահուստում գտնվող էլեկտրաշարժիչները և պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է զննվեն և փորձարկվեն մեխանիզմների հետ միասին՝ ըստ տեխնիկական ղեկավարի հաստատած ժամկետացանկի։ Ըստ որում՝ ջեռուցում չունեցող արտաքին տեղադրման շարժիչների համար, պետք է ստուգվեն ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրությունը և կլանման գործակիցը։

5.2.10. Մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների վրա չափված թրթիռի ուղղաձիգ և լայնակի բաղադրիչները (թրթռաարագության միջին քառակուսային արժեքը կամ տատանումների կրկնապատկված ամպլիտուդը) չպետք է գերազանցեն գործարանային հրահանգներում նշված արժեքները։

Տեխնիկական փաստաթղթերում այդպիսի ցուցումների բացակայության դեպքում մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների թրթիռը պետք է չգերազանցի հետևյալ արժեքներից`

 

Պտտման սինքրոն հաճախություն,

       
պտ/րոպ

3000

1500

1000

750 և պակաս

Առանցքակալների տատանման

 

 

 

 

կրկնապատկված ամպլիտուդ. մկմ

30

60

80

95

 

Ածխաղաց մեխանիզմների, ծխաքաշերի և այլ մեխանիզմների հետ հոդակապակցված էլեկտրաշարժիչների համար, որոնց պտտվող մասերը ենթակա են արագ մաշվածության, ինչպես նաև այն էլեկտրաշարժիչների համար, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 15 տարին, թույլատրվում է բարձրացված թրթիռով առանցքակալներ ունեցող էլեկտրաշարժիչներով ագրեգատների աշխատանքը` թրթիռի մեծացման պատճառը վերացնելու անհրաժեշտ ժամանակահատվածում։

Այդ պայմանների համար թրթիռի նորմերը չպետք է գերազանցեն հետևյալ արժեքները.

 

Պտտման սինքրոն հաճախություն,

       
պտ/րոպ

3000

1500

1000

750 և պակաս

Առանցքակալների տատանման

 

 

 

 

կրկնապատկված ամպլիտուդ, մկմ

50

100

130

160

 

Պատասխանատու մեխանիզմների թրթիռի չափման պարբերականությանը պետք է հաստատվի ըստ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի հաստատած ժամկետացանկի։

5.2.11. էլեկտրաշարժիչների բեռնվածքի, խոզանակային սարքի, էլեկտրաշարժիչի հովացնող միջավայրերի և տարրերի թրթիռի, ջերմաստիճանի (ստատորի փաթույթի և միջուկի, օդի, առանցքակալների և այլն) հսկումը, առանցքակալների (յուղի անհրաժեշտ մակարդակի պահպանում) և հովացնող օդի, օդահովացուցիչներին և փաթույթներին ջրի առբերման սարքերի խնամքը, ինչպես նաև էլեկտրաշարժիչի գործարկման և կանգի գործողությունները, պետք է իրականացնի մեխանիզմը սպասարկող արտադրամասի հերթապահ անձնակազմը։

Այն դեպքերում, երբ հովացման խցիկով անցնում են հոսանքատար մասեր, այդ խցերի սահմաններում հովացման սխեմայի հսկողությունը և սպասարկումը պետք է իրականացնի էլեկտրաարտադրամասի անձնակազմը։

5.2.12. Մարդկանց հետ դժբախտ պատահարների, էլեկտրաշարժիչի իրանից, գործարկման և գրգռման սարքերից կրակի կամ ծխի առաջացման, շարժաբերվող մեխանիզմի կոտրվելու դեպքերում էլեկտրաշարժիչները անհապաղ պետք է անջատվեն ցանցից։

էլեկտրաշարժիչը՝ պահուստայինի (եթե այն կա) գործարկումից հետո, պետք է կանգնեցվի հետևյալ դեպքերում`

այրված մեկուսիչից հոտ գալու,

էլեկտրաշարժիչի կամ մեխանիզմի թրթիռի կտրուկ մեծացման, առանցքակալների ջերմաստիճանի անթույլատրելի աճի, թույլատրելի արժեքներից բարձր գերբեռնման,

էլեկտրաշարժիչների վնասման վտանգի (ջրով ողողում, շոգեհարում, անբնական աղմուկ և այլն)։

5.2.13. 100 կՎտ-ից բարձր հզորության փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների, ինչպես նաև տեխնոլոգիական գերբեռնումների ենթարկված մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար պետք է ապահովված լինի ստատորի հոսանքի հսկումը։

Վառելիքի սնուցիչների, տուրբինի և լիսեռի խցվածքի վթարային յուղապոմպերի շարժաբերման հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների համար, անկախ նրանց հզորությունից, պետք է հսկվի խարսխի հոսանքը։

5.2.14. Էլեկտրաշարժիչների կանխարգելիչ փորձարկումները և նորոգումը, նրանց հանելը և տեղագրելը նորոգման ժամանակ, պետք է կատարի էլեկտրաարտադրամասի անձնակազմը, բացառությամբ սողնակների էլեկտրաշարժիչների, որոնք սպասարկվում են ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի կողմից։

5.2.15. Ագրեգատի կենտրոնարկումը և հավասարակշռումը, միացնող կցորդիչների (էլեկտրաշարժիչի և մեխանիզմի կիսակցորդիչների) և արտադիր առանցքակալների նորոգումը և տեղակայումը, էլեկտրաշարժիչների սահքի առանցքակալների ներդիրների, հիմքերի և շրջանակի, յուղային համակարգի (առանցքակալների հարկադրական յուղման դեպքում), օդի, ինչպես նաև հովացուցիչներին, փաթույթներին և էլեկտրաշարժիչի այլ տարրերին ջրի առբերման սարքերի, էլեկտրաշարժիչների ստատորի մեջ չներսարքված հովացուցիչների նորոգումը պետք է կատարի շարժաբերվող մեխանիզմը սպասարկող անձնակազմը, կամ տվյալ էլեկտրակայանի սարքավորման նորոգում կատարող կապալառու կազմակերպության անձնակազմը։

5.2.16. էլեկտրաշարժիչների վրա կանխարգելիչ փորձարկումները և չափումները պետք է կազմակերպվեն գործող «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան։

 

5.3. Ուժային տրանսֆորմատորներ ԵՎ յուղային շունտող ռեակտորներ

 

Կանոնների այս գլխի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված, նաև այլ երկրներից ներմուծված բոլոր տրանսֆորմատորների ու ավտոտրանսֆորմատորների (հետագայում՝ տրանսֆորմատորներ) և յուղային շունտող ռեակտորների (հետագայում՝ ռեակտորներ) վրա։

Տրանսֆորմատորների և ռեակտորների տեղակայումը անհրաժեշտ է կատարել համաձայն «էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ»-ի։

5.3.1. Տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել նրանց հուսալի աշխատանքի պայմանները։ Բեռնվածքները, լարման մակարդակը, տրանսֆորմատորների (ռեակտորների) առանձին տարրերի ջերմաստիճանը, յուղի բնութագրերը և մեկուսացման պարամետրերը պետք է գտնվեն հաստատված նորմերի սահմաններում։ Հովացման և լարման կարգավորման սարքվածքները, այլ տարրերը, անհրաժեշտ է պահպանել սարքին վիճակում:

5.3.2. Գազային պաշտպանության սարքվածքներով տրանսֆորմատորները (ռեակտորները) պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի կափարիչը գազային ռելեի կողմից բարձր լինի 1%-ից ոչ պակաս, իսկ յուղատար խողովակը ընդարձակիչի նկատմամբ 2%-ից ոչ պակաս։ Արտանետիչ խողովակի խոռոչը պետք է միացված լինի ընդարձակիչի խոռոչին։ Անհրաժեշտության դեպքում արտանետիչ խողովակի վրայի մեմբրանը (դիաֆրագման) պետք է փոխարինվի արտադրող գործարանի կողմից մատակարարված համանմանով։

5.3.3. Հրդեհի մարման մնայուն միջոցները, յուղընդունիչները, յուղամուղները և յուղահավաքիչները պետք է գտնվեն սարքին վիճակում։

5.3.4. Արտաքին տեղակայման տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է լինեն կայանների (ենթակայանների ) համարները։ Նույնպիսի համարներ պետք է նշված լինեն նաև դռների վրա և տրանսֆորմատորային կետերի ու խցերի ներսում։ Միաֆազ տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է նշագծված (քսված) լինի ֆազի գույնը։ Արտաքին տեղակայման տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է ներկված լինեն բաց գույնի, մթնոլորտի և յուղի ներգործությունների նկատմամբ կայուն ներկերով։

5.3.5. Տրանսֆորմատորների (ռեակտորների) հովացման սարքվածքների էլեկտրաշարժիչների սնումը, որպես կանոն, պետք է իրականացվի երկու աղբյուրից, իսկ յուղի հարկադիր շրջանառությամբ օժտված տրանսֆորմատորների (ռեակտորների) համար պետք է կիրառվի պահուստի ավտոմատ միացում:

5.3.6. Տրանսֆորմատորների բեռնվածքի տակ լարման կարգավորող սարքվածքները (ԲԼԿ) պետք է աշխատեն ավտոմատ ռեժիմով: էներգահամակարգի (էներգաօբյեկտի) տեխնիկական ղեկավարության որոշմամբ թույլատրվում է սահմանել լարման կարգավորման ոչ ավտոմատ ռեժիմ, կատարելով ԲԼԿ-ի հեռագործ փոխարկումներ կառավարման վահանից, եթե լարման տատանումները ցանցում գտնվում են էլեկտրաէներգիայի սպառիչների պահանջները բավարարող սահմաններում:

Լարման տակ գտնվող տրանսֆորմատորի ԲԼԿ սարքվածքի փոխարկումները ձեռքի (բռնակի) միջոցով, արգելվում են։

5.3.7. Տրանսֆորմատորային ենթակայանների և խցերի օդափոխումը պետք Է ապահովի տրանսֆորմատորի աշխատանքը բոլոր նորմավորված ռեժիմներում։

5.3.8. Օդի և յուղի հարկադիր շրջանառությամբ տրանսֆորմատորների և ռեակտորների (ԴՑ տեսակի հովացում), ջրի և յուղի հարկադիր շրջանառությամբ տրանսֆորմատորների (Ց տեսակի հովացում) հովացման սարքվածքները պետք է ավտոմատ կերպով միացվեն (անջատվեն) տրանսֆորմատորի (ռեակտորի) միացման (անջատման) հետ միաժամանակ։ Անկախ բեռնվածքի չափից, յուղի հարկադիր շրջանառությունը պետք է կատարվի անընդհատ։ Հովացման համակարգի միացման (անջատման) կարգը պետք է որոշվի գործարանային հրահանգին համապատասխան:

Արհեստական հովացումով տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործումը արգելվում է, եթե չեն աշխատում յուղի և հովացնող ջրի շրջանառության դադարեցումը կամ օդափոխիչների կանգն ազդանշանող սարքվածքներր։

5.3.9. Օդի հարկադիր և յուղի բնական շրջանառությամբ (Դ տեսակի հովացում) տրանսֆորմատորների օդափոխիչների Էլեկտրաշարժիչները պետք է ավտոմատ կերպով միացվեն՝ յուղի ջերմաստիճանը 550C հասնելիս, կամ, անկախ յուղի ջերմաստիճանից, բեռնվածքը անվանականին հասնելիս, և անջատվեն՝ երբ յուղի ջերմաստիճանը իջել է մինչև 500C և բեռնվածքի հոսանքն էլ անվանականից պակաս է։ Տրանսֆորմատորների աշխատանքային պայմաններն անջատված օդափչումով պետք է որոշվի գործարանային հրահանգին համապատասխան։

5.3.10. Տրանսֆորմատորի ընդարձակիչում յուղի նվազագույն մակարդակի պարագայում, յուղաջրային հովացմամբ տրանսֆորմատորների յուղահովացուցիչներում յուղի ճնշումը պետք է գերազանցի նրանց մեջ շրջանառվող ջրի ճնշմանը՝ ոչ պակաս, քան 0,1 կԳ/սմ2 (10 կՊա), եթե գործարանային տեխնիկական փաստաթղթերում այլ վերապահում չկա, ապա յուղի վերին շերտերում 150C-ից ոչ պակաս ջերմաստիճանի պարագաներում պետք է միացվի ջրի շրջանառության համակարգը (յուղապոմպերը միացնելուց հետո) և անջատվի՝ յուղի ջերմաստիճանը մինչև 100C իջնելիս: Պետք է նախատեսվեն յուղահովացուցիչների, պոմպերի և ջրային մայրուղիների սառեցումը կանխող միջոցներ։

5.3.11. Չաշխատող տրանսֆորմատորների (ռեակտորների) ընդարձակիչներում յուղը պետք է գտնվի տրանսֆորմատորի (ռեակտորի ) մեջ եղած յուղի ջերմաստիճանին համապատասխանող նշագծի մակարդակում:

5.3.12. Եթե արտադրող գործարանի կողմից չեն վերապահվում այլ ջերմաստիճաններ, ապա տրանսֆորմատորի և ռեակտորի անվանական բեռնվածքի դեպքում յուղի վերին շերտերում ջերմաստիճանը պետք է լինի.

ԴՑ հովացումով՝ 750C-ից ոչ ավելի,

Մ բնական յուղային հովացումով և Դ հովացումով՝ 950C-ից ոչ ավելի,

Ց հովացումով տրանսֆորմատորների յուղահովացուցիչի մուտքում յուղի ջերմաստիճանը չպետք Է գերազանցի 700

5.3.13. Եթե բեռնվածքը չի գերազանցում անվանականին, ապա թույլատրվում Է տրանսֆորմատորի երկարատև աշխատանքը այն պայմաններում, երբ լարումը փաթույթի ցանկացած ճյուղավորումում 10%-ից ավելին է՝ տվյալ ճյուղավորման անվանական լարումից։ Այդ դեպքում, ցանկացած փաթույթի լարումը չպետք Է գերազանցի աշխատանքային առավելագույնը։ Այն ավտոտրանսֆորմատորների համար, որոնց չեզոքը կատարված է լարումը կարգավորող ճյուղավորումներով, կամ որոնք նախատեսված են հաջորդական կարգավորիչ տրանսֆորմատորների հետ համատեղ աշխատելու համար, լարման թույլատրելի բարձրացումը որոշվում է գործարանային հրահանգին համապատասխան:

5.3.14. Թույլատրվում է յուղային տրանսֆորմատորի ցանկացած փաթույթը երկարատև գերբեռնել հոսանքով ճյուղավորման անվանական հոսանքի 5%-ի չափով, եթե ճյուղավորման լարումը չի գերազանցում անվանականը։

Բացի այդ, կախված աշխատանքի ռեժիմից, թույլատրվում են տրանսֆորմատորների կանոնավոր գերբեռնումներ, որոնց չափը և տևողությունը սահմանվում են «Տրանսֆորմատորների շահագործման տիպային հրահանգով» և արտադրող գործարանների հրահանգներով։

Այն ավտոտրանսֆորմատորներում, որոնց ցածր լարման փաթույթներին միացված է գեներատոր, սինքրոն փոխհատուցիչ կամ բեռնվածք, անհրաժեշտ է կազմակերպել բարձր լարման փաթույթի ընդհանուր մասի հոսանքի վերահսկում։

5.3.15. Վթարային ռեժիմներում, անկախ նախորդող բեռնվածքի տևողությունից ու արժեքից և հովացնող միջավայրի ջերմաստիճանից, բոլոր հովացման համակարգերի համար թույլատրվում է տրանսֆորմատորները անվանական հոսանքից առավել հոսանքով կարճատև գերբեռնելը հետևյալ սահմաններում՝

 

Յուղային տրանսֆորմատորներ

 

Գերբեռնվածքը ըստ հոսանքի՝ %

30

45

60

75

100

Գերբեռնվածքի տևողությունը՝ րոպ

120

80

45

20

10

 

Չոր տրանսֆորմատորներ

 

Գերբեռնվածքը ըստ հոսանքի՝ %

20

30

40

50

60

Գերբեռնվածքի տևողությունը՝ րոպ

60

42

32

18

5

 

Չոր տրանսֆորմատորների թույլատրելի երկարատև գերբեռնումները սահմանվում են գործարանային հրահանգին համապատասխան։

5.3.16. Հովացման սարքվածքների վթարային անջատման դեպքերում տրանսֆորմատորի աշխատանքի պայմանները պետք է համապատասխանեն գործարանի փաստաթղթերի պահանջներին։

5.3.17. Թույլատրվում է միացնել անվանական բեռնվածքի տակ.

Մ և Դ հովացման համակարգերով տրանսֆորմատորները օդի ցանկացած բացասական ջերմաստիճանների պայմաններում,

ԴՑ և Ց հովացման համակարգերով տրանսֆորմատորները՝ մինուս 250C-ից ոչ ցածր օդի ջերմաստիճանների պայմաններում։ Ավելի ցածր ջերմաստիճանների պայմաններում տրանսֆորմատորը նախապես պետք է տաքացվի, մինչև որ յուղի վերին շերտերում ջերմաստիճանը հասնի մինուս 250C, որից հետո պետք է միացվի յուղի շրջանառության համակարգը։ Տրանսֆորմատորի նշված տաքացումը իրականացվում է մոտ 0,5 անվանական բեռնվածքով, առանց յուղի շրջանառության համակարգի գործարկման։ Վթարային պայմաններում տրանսֆորմատորի միացումը լրիվ բեռնվածքի տակ թույլատրվում է կատարել անկախ շրջակա օդի ջերմաստիճանից,

ՆԴՑ և ՆՑ տրանսֆորմատորները, որոնց փաթույթների հովացումը իրագործվում է յուղի ուղղորդված հոսքով՝ գործարանային հրահանգներին համապատասխան։

5.3.18. Տրանսֆորմատորների ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում է միացնել յուղի վերին շերտերում մինուս 200C և ավելի ջերմաստիճանների պայմաններում (սուզվող ռեզիստորային ԲԼԿ սարքվածքների համար)։ Հոսանքասահմանափակիչ ռեակտորներում ԲԼԿ սարքվածքները, ինչպես նաև տրանսֆորմատորի բաքից դուրս հենարանային մեկուսիչի վրա տեղավորված և արհեստական տաքացումով սարքավորված հպարկիչով ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում է միացնել յուղի մինուս 450C և ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում։

ԲԼԿ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող գործարանի հրահանգի պահանջների համաձայն։

5.3.19. Միաժամանակ աշխատող տրանսֆորմատորների քանակությունը յուրաքանչյուր էլեկտրակայանքի համար պետք է որոշվի՝ ելնելով բեռնվածքի գրաֆիկից, սպառիչների սնման հուսալիությունից և էներգիայի նվազագույն կորուստների պայմանից։

Առավելագույն և նվազագույն բեռնվածքների շրջաններում 6-10 կՎ լարման բաշխիչ էլեկտրացանցերում պետք է կազմակերպվեն տրանսֆորմատորների բեռնվածքների և լարումների չափումներ։ Չափման ժամկետները և նրանց պարբերությունը սահմանվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

5.3.20. Ցածր լարման տրոհված փաթույթով երկփաթույթ տրանսֆորմատորները թույլատրվում է աշխատեցնել փաթույթի մասերում նույնարժեք լարումների դեպքում, զուգահեռ միացնելով փաթույթի այդ մասերը:

5.3.21. 110 կՎ և բարձր լարման ավտոտրանսֆորմատորների և ռեակտորների, ինչպես նաև 330 կՎ տրանսֆորմատորների չեզոքները, պետք է աշխատեն կոշտ հողանցման ռեժիմում։

Թույլատրվում է տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների չեզոքի հողանցումը հատուկ ռեակտորների միջոցով։

110 և 220 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումները հավասար են համապատասխանաբար՝ 100 և 200 կՎ, կարող են աշխատել չհողանցված չեզոքով, եթե նա պաշտպանված է պարպիչով: Այն 110 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումը հավասար Է 85 կՎ, թույլատրվում է աշխատեցնել պարպիչներով պաշտպանված չհողանցված չեզոքով, եթե դա հիմնավորված է հաշվարկներով։

5.3.22. Գազային ռելեի ազդանշանին արձագանքելու դեպքում, պետք է կատարվի տրանսֆորմատորի (ռեակտորի) արտաքին զննում, ռելեից գազ վերցվի վերլուծության համար և ստուգվի ըստ այրման։ Գազը վերցնելիս և գազային ռելեի գործարկման պատճառը բացահայտելիս, անհրաժեշտ է ապահովել անձնակազմի անվտանգությունը՝ տրանսֆորմատորը (ռեակտորը) բեռնաթափելով և ցանցից անջատելով։ Տրանսֆորմատորների (ռեակտորների) բեռնաթափման և անջատման միջոցառումների կատարման ժամկետը պետք է լինի նվազագույնը։

Եթե գազը ռելեում այրվող չէ, տրանսֆորմատորի (ռեակտորի) վնասվածքի նշաններ չկան, իսկ անջատումը առաջացրել է էլեկտրաէներգիայի թերի բաց թողնում, ապա մինչև գազային ռելեի ազդանշանային գործարկման պատճառն հայտնաբերելը, տրանսֆորմատորը (ռեակտորը) կարող է անմիջապես միացվել։ Այդ դեպքում տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի տևողությունը սահմանվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

Յուղի գունանկարագրային (քրոմատոգրաֆիա) և գազային ռելեից վերցված գազի վերլուծությունների արդյունքներից ելնելով և այլ չափումների (փորձարկումների) հիման վրա, անհրաժեշտ է պարզել գազային ռելեի ազդանշանային գործարկման պատճառը, որոշել տրանսֆորմատորի (ռեակտորի) տեխնիկական վիճակը և բնականոն շահագործման հնարավորությունը:

5.3.23. Ներքին վնասվածքներից պաշտպանության գործարկման հետևանքով ավտոմատ անջատված տրանսֆորմատորը (ռեակտորը) թույլատրվում է միացնել միայն՝ զննում, փորձարկումներ, յուղի և գազի վերլուծություններ կատարելուց և հայտնաբերված խաթարումները վերացնելուց հետո:

Եթե տրանսֆորմատորը (ռեակտորը) անջատվել է այն պաշտպանություններով, որոնց գործարկումը կապված չէ վնասվածքի հետ, այն կարող կրկին միացվել առանց ստուգումների։

5.3.24. 1 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է շահագործվեն ջերմասիֆոնային կամ մակակլանիչ զտիչներում յուղի անընդհատ վերականգնման համակարգով։

Տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչում, ինչպես նաև ԲԷԿ սարքվածքի բաքում կամ ընդարձակիչում, յուղը պետք է պաշտպանված լինի շրջակա օդի հետ անմիջապես շփումից։

Յուղի խոնավացումը կանխող հատուկ սարքվածքներով սարքավորված տրանսֆորմատորներում և ռեակտորներում այդ սարքվածքները պետք է մշտապես միացված լինեն՝ անկախ տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի ռեժիմից։ Այդ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող գործարանի հրահանգին համապատասխան։

Յուղալեցուն ներանցիչների յուղը պետք է պաշտպանված լինի օքսիդացումից և խոնավացումից։

5.3.25. Տրանսֆորմատորի (ռեակտորի) միացումը ցանցին պետք է կատարվի ցատկով՝ լարման լրիվ չափով։

Գեներատորի հետ բլոկ կազմած տրանսֆորմատորները կարող են միացվել գեներատորի հետ միաժամանակ, լարումը զրոյից բարձրացնելով։

5.3.26. Տրանսֆորմատորների (ռեակտորների) առանց անջատման զննումները անց են կացվում էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում՝ կախված նրանց նշանակությունից, տեղակայման վայրից և տեխնիկական վիճակից։

5.3.27. Տրանսֆորմատորների և ռեակտորների, նաև նրանց բաղկացուցիչ մասերի (ԲԼԿ-սարքվածք, հովացման համակարգ և այլն) հիմնական և ընթացիկ նորոգումները կատարվում են անհրաժեշտության դեպքերում՝ կախված նրանց տեխնիկական վիճակից, որը որոշվում է փորձարկումների և արտաքին զննումների արդյունքների հիման վրա։

Նորոգման ժամկետները սահմանվում են էներգահամակարգի (էներգաօբյեկտի) տեխնիկական ղեկավարի կողմից։

5.3.28. Տրանսֆորմատորների (ռեակտորների) կանխարգելիչ փորձարկումները անհրաժեշտ է կազմակերպել ըստ «էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի» և գործարանային հրահանգների։

 

5.4. Բաշխման սարքվածքներ

 

5.4.1. Բոլոր տեսակների և լարումների բաշխման սարքվածքների (ԲՍ) էլեկտրասարքավորումը իր անվանական տվյալներով պետք է բավարարի աշխատանքի պայմաններին, ինչպես անվանական ռեժիմներում, այնպես էլ կարճ միացման, գերլարումների և նորմավորված գերբեռնվածքների պայմաններում։

ԲՍ սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի սխեմաներով և էլեկտրասարքավորման բնականոն և վթարային պայմաններում աշխատանքի թույլատրելի ռեժիմների մասին ցուցումներով։

5.4.2. էլեկտրասարքավորման մեկուսացման դասը պետք է համապատասխանի ցանցի անվանական լարմանը, իսկ գերլարումներից պաշտպանող սարքվածքի դասը՝ էլեկտրասարքավորման մեկուսացման մակարդակին։

Աղտոտված մթնոլորտով տեղանքում տեղադրվող էլեկտրասարքավորման համար, նախագծման փուլում պետք է ընտրվի այնպիսի սարքավորում, որի մեկուսացումը կապահովի հուսալի աշխատանք՝ առանց պաշտպանության լրացուցիչ միջոցների։

Եթե ոչ աղտոտակայուն մեկուսացումով սարքավորումը շահագործվում է աղտոտված մթնոլորտով վայրերում, ապա պետք է իրականացվեն մեկուսացման հուսալի աշխատանքը ապահովող միջոցներ,

բաց բաշխման սարքվածքներում (ԲԲՍ)՝ ուժեղացում, լվացում, մաքրում, ջրամերժ (հիդրոֆոբ) մածուկներով պատում,

փակ բաշխման սարքվածքներում (ՓԲՍ)՝ պաշտպանություն փոշու և վնասակար գազերի ներթափանցումից,

արտաքին տեղակայման լրակազմ բաշխման սարքվածքներում (ԼԲՍ)՝ պահարանների խտացում, ջրամերժ մածուկներով մեկուսացման մշակում և ձեռքով կամ ավտոմատ կառավարվող՝ էլեկտրատաքացման սարքվածքների տեղակայում։

5.4.3. Ամռանը օդի ջերմաստիճանը ՓԲՍ-ի սրահի ներսում պետք է չգերազանցի 400

Ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում պետք է ձեռնարկվեն սարքավորման ջերմաստիճանը իջեցնող, կամ օդը հովացնող միջոցներ։ Էլեգազային մեկուսացումով լրակազմ բաշխման սարքավորումների (ԷԼԲՍ) սրահներում ջերմաստիճանը պետք է լինի արտադրող գործարանի շահագործման տեխնիկական փաստաթղթերի պահանջների սահմաններում։

5.4.4. Պետք է ձեռնարկվեն ՓԲՍ-ի սրահների և ԼԲՍ-ի խցիկների մեջ կենդանիների և թռչունների թափանցումը կանխող միջոցներ։

Հատակների պատվածքը պետք է լինի այնպիսին, որ ցեմենտի փոշի չառաջանա։

ԲՍ-ի սրահը, որտեղ տեղակայված են ԷԼԲՍ-ի բջիջները, ինչպես նաև նրանց նորոգման ու տեխնիկական սպասարկման համար նախատեսված սրահները, պետք է մեկուսացված լինեն այլ շինություններից և փողոցից։ Պատերը, հատակը և առաստաղը պետք է ներկված լինեն ոչ փոշեթափանց ներկերով։ ԷԼԲՍ-ի սրահները պետք է մաքրվեն թաց կամ վակուումային եղանակով։ Սրահները պետք է սարքավորված լինեն ներածող-արտածող օդափոխումով՝ ներքևից օդի արտածծումով։ Ներածվող օդը պետք է անցնի փոշին սրահ թափանցումից կանխող զտիչների միջով։ ԷԼԲՍ-ի բջիջներով սրահները պետք է սարքավորված լինեն էլեգազի անթույլատրելի պարունակության մասին ազդանշանող սարքվածքներով, որոնք պետք է միացնեն ներածող-արտածող օդափոխումը։

5.4.5. Հեռավորությունները ծառերի և ԲՍ-ի հոսանքատար մասերի միջև, պետք է բացառեն պարպման հնարավորությունը։

5.4.6. Մալուխուղիները և ԲԲՍ-ի ու ՓԲՍ-ի վերգետնյա վաքերը պետք է փակված լինեն անկիզելի սալերով, իսկ մալուխուղիների, թունելների հարկերի ելքերը և միջմալուխային հատվածամասերում անցումները պետք է խցված լինեն անկիզելի նյութով։

Թունելները, նկուղները, ուղիները պետք է մաքուր պահվեն, իսկ ջրաքաշ (դրենաժային) սարքվածքները պետք է ապահովեն ջրի անարգել հեռացումը։

5.4.7. Ցուղաընդունիչները, յուղահավաքիչները, կոպճային լցվածքները, ջրաքաշները և յուղահեռացման սարքվածքները պետք է պահպանվեն սարքին վիճակում։

5.4.8. Յուղի մակարդակը յուղային անջատիչներում, չափիչ տրանսֆորմատորներում և ներանցիչներում, շրջակա օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների պայմաններում, պետք է պահպանվի յուղացույցի սանդղակի սահմաններում։

Ոչ հերմետիկ ներանցիչների յուղը պետք է պաշտպանվի խոնավացումից և օքսիդացումից։

5.4.9. Պետք է կազմակերպվի ԲՍ-ի հաղորդաձողերի քանդովի միացումների ջերմաստիճանի վերահսկում՝ ըստ հաստատված գրաֆիկի։

5.4.10. 3 կՎ և բարձր լարման բաշխման սարքվածքները պետք է սարքավորված լինեն զատիչների, բաժանիչների, ԲԱ (ԼԲՍ)-ի գլորվող սայլակների և հողանցման դանակների կողմից սխալ գործողությունները կանխելու ուղեկապումով։

Կապարակնքման սարքվածքներով ուղեկապող փականները մշտապես պետք է լինեն կապարակնքված:

Ուղեկապող սարքվածքների սխեման և ծավալը ԲՍ-ի համար որոշվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

5.4.11. Ցանկապատ չունեցող սյունավոր տրանսֆորմատորային ենթակայանների, փոխարկման կետերի և այլ սարքվածքների զատիչների շարժաբերները և ցածր լարման վահանակների պահարանները պետք է կողպված լինեն փականքներով։

Սպասարկման հարթակին կից մնայուն սանդուղքները պետք է բլոկավորված լինեն զատիչների հետ և նույնպես փակված փականքներով։

5.4.12. 3 կՎ և բարձր լարման ԲՍ-ում հողանցում կատարելու համար, որպես օրենք, պետք է օգտագործվեն մնայուն հողանցման դանակներ։ Գործող էլեկտրասարքվածքներում, որոնց մեջ դասավորումից կամ կառուցվածքից ելնելով, հողանցման դանակների տեղակայումը անհնարին է, հողանցումը իրականացվում է փոխադրովի հողանցիչների միջոցով։

Հողակցման դանակների շարժաբերների բռնակները պետք է ներկված լինեն կարմիր գույնով, իսկ հողանցման դանակները որպես կանոն, սև գույնով։

5.4.13. ՓԲՍ-ի խցիկների դռների և ներքին պատերի, ԲԲՍ սարքավորման, ԼԲՍ-ի արտաքին և ներքին դիմային մասերի, հավաքվածքների, ինչպես նաև վահանների դիմային և հակառակ կողմերի վրա, պետք է կատարվեն մակագրություններ, որոնք պետք է ցույց տան միացումների նպատակը և նրանց կարգավարական անվանումը։

ԲՍ-ի դռների վրա պետք է լինեն «էլեկտրակայաններում օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և փորձարկման կանոններ»-ին համապատասխանող նախազգուշական նշաններ։

Ապահովական վահանակների վրա և (կամ) միացումների ապահովիչների մոտ պետք է նշված լինեն հալուն ներդիրների անվանական հոսանքները։

Սարքավորման պատյանի մետաղական մասերի վրա պետք է նշված լինի ֆազերի գունավորումը։

5.4.14. ԲՍ-ում պետք է գտնվեն փոխադրովի հողանցումներ, դժբախտ պատահարներից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներ, պաշտպանական և հակահրդեհային միջոցներ։

Օպերատիվ-արտագնա բրիգադների (ՕԱԲ) կողմից սպասարկվող ԲՍ-երի համար փոխադրովի հողանցումները, առաջին օգնություն ցույց տալու միջոցները և սկզբնական հակահրդեհային միջոցները կարող են գտնվել ՕԱԲ-ի մոտ։

5.4.15. Առանց ցանցից անջատելու ԲՍ-ի սարքավորման զննումը պետք է կազմակերպված լինի.

անձնակազմի մշտական հերթապահությամբ օբյեկտներում՝ առնվազն օրը մեկ,

օրվա մութ ժամերին պարպումներ և պսակապարպումներ հայտնաբերելու համար՝ առնվազն ամիսը մեկ,

անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ օբյեկտներում՝ առնվազն ամիսը մեկ, իսկ տրանսֆորմատորային և բաշխիչ կետերում՝ առնվազն 6 ամիսը մեկ։

Անբարենպաստ եղանակի պայմաններում (թանձր մառախուղ, թաց ձյան, սառցածածկույթ և այլն) կամ ԲԲՍ-ի խիստ աղտոտման դեպքում, ինչպես նաև կարճ միացման հետևանքով սարքավորման անջատումներից հետո, պետք է կազմակերպել լրացուցիչ զննումներ։

Բոլոր նկատված թերությունները պետք է գրանցվեն և այդ մասին տեղեկացվեն վերադաս օպերատիվ-կարգավարական և ինժեներա-տեխնիկական անձնակազմին։

Թերությունները պետք է վերացվեն նվազագույն ժամկետներում։

Էլեկտրակայաններում պետք է կատարվի հոսանքահաղորդիչների ամենօրյա արտաքին զննում: Պարուտակի գունափոխության դեպքում հոսանքահաղորդիչը պետք է անջատվի.

Անջատիչների և զատիչների կառավարման պահարանները, որոնց վերին մասը գտնվում է 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է ունենան սպասարկման մնայուն հարթակներ։

5.4.16. Անջատված օդային անջատիչներում սեղմված օդի հոսակորուստ հայտնաբերելիս, նրանցում սեղմված օդի մատակարարումը դադարեցվում է միայն անջատիչներից լարումը հանելուց ու զատիչներով սխեման քանդելուց հետո:

5.4.17. Ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, կապի և հեռուստամեխանիկայի սարքավորում կրող պահարանները, կառավարման և օդային անջատիչների բաշխման պահարանները, ինչպես նաև ԲՍ-ում տեղակայված յուղային անջատիչների շարժաբերների պահարանները, որոնցում շրջակա օդի ջերմաստիճանը կարող է լինել թույլատրելիից ցածր, պետք է ունենան էլեկտրատաքացման սարքեր։

Յուղային անջատիչները պետք է սարքավորված լինեն բաքերի և պատյանների հատակների էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է շրջակա օդի ջերմաստիճանի՝ թույլատրելիից ցածր լինելու դեպքում։

5.4.18. Անջատիչների շարժաբերները կառավարող Էլեկտրամագնիսների սնման սխեմաներում պետք է նախատեսված լինի հոսանքի երկարատև անցման դեմ պաշտպանության:

5.4.19. 6-10 կՎ լարման լրակազմ բաշխման սարքվածքները պետք է ունենան արագագործ պաշտպանություն՝ պահարանների ներսում աղեղային կարճ միացումներից։

5.4.20. Օդապատրաստիչ սարքվածքի ավտոմատ կառավարումը, պաշտպանությունը և ազդանշանումը, ինչպես նաև ապահովիչ կափույրները, պետք է կանոնավոր կերպով ստուգվեն և կարգավորվեն գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համաձայն։

5.4.21. Սեղմված օդի չորացումը փոխարկման սարքերի համար, պետք է կատարվի ջերմադինամիկական եղանակով։

Սեղմված օդի պահանջվող չորացման աստիճանը ապահովվում է, երբ փոխարկման սարքերի անվանական ճնշակային և անվանական աշխատանքային ճնշումների անկման պատիկությունը ոչ պակաս է երկուսից՝ 20 կԳ/սմ2 (2 ՄՊա), և չորսից՝ 26-40 կԳսմ2 (2,6-4 ՄՊա) անվանական աշխատանքային ճնշումով սարքերի համար։

Խոնավությունը իջեցնելու համար խորհուրդ է տրվում լրացուցիչ կերպով օգտագործել սեղմված օդի չորացման մակակլանման եղանակները։

5.4.22. Բոլոր 40-45 կԳ/սմ2 (4-4,5 ՄՊա) ճնշակային ճնշման օդահավաքիչներից խոնավությունը պետք է հեռացվի ոչ ուշ, քան 3 օրը 1 անգամ, իսկ անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ օբյեկտներում՝ ըստ հաստատված գրաֆիկի։

Օդահավաքիչների հատակները և արտաթողման փականը պետք է ջերմապահպանվեն և սարքավորված լինեն էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է արտաքին օդի բացասական ջերմաստիճանների պայմաններում սառույցը հալեցնելու համար անհրաժեշտ ժամանակով։

230 կԳ/սմ2 (23 ՄՊա) ճնշմամբ բալոնների խմբերի խտուցքահավաքիչներից խոնավության հեռացումը պետք է կատարվի ավտոմատ՝ ճնշակների յուրաքանչյուր գործարկման դեպքում։ Խոնավության սառեցումից խուսափելու համար, բալոնների ստորին մասերը և խտուցքահավաքիչները պետք է տեղակայվեն էլեկտրատաքացվող ջերմամեկուսացված խցում (բացառությամբ այն բալոնների, որոնք տեղակայված են սեղմված օդի մաքրման բլոկներից հետո)։

Սեղմված օդի մաքրման բլոկի (ՕՄԲ) խոնավազտիչի փչամաքրումը պետք է կատարվի օրը 3 անգամից ոչ պակաս։ Օդի չորացման աստիճանի (ցողի կետի) ստուգումը ՕՄԲ-ի ելքում պետք է կատարվի օրը մեկ անգամ։ Շրջակա օդի դրական ջերմաստիճաններում ցողի կետը պետք է լինի մինուս 500C (2-ից ոչ ավել և բացասական ջերմաստիճաններում մինուս 400C-ից ոչ ավել։

5.4.23. Օդային անջատիչների և այլ սարքերի պահոցները, ինչպես նաև օդահավաքիչները և բալոնները, պետք է բավարարեն Հայլեռտեխհսկողության «ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոններ»-ին։

Օդային անջատիչների և բարձր լարման այլ սարքերի պահոցները Հայլեռտեխհսկողության մարմիններում գրանցման ենթակա չեն։

Օդահավաքիչների և ճնշակային ճնշման բալոնների ներքին զննումները և հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն Հայլեռտեխհսկողության Կանոնների պահանջներին համապատասխան։ Օդային անջատիչների և այլ սարքերի պահոցների ներքին զննումը պետք է կատարվի միջին նորոգումների ընթացքում։

Օդային անջատիչների պահոցների հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն այն դեպքերում, երբ զննման արդյունքում հայտնաբերված արատները պահոցների բավարար ամրության կասկած են հարուցում։

Պահոցների ներքին մակերևույթները պետք է ունենան հակաքայքայիչ (հակակոռոզիոն) պատվածք։

5.4.24. Օդային անջատիչներում և այլ փոխարկման սարքերի շարժաբերներում օգտագործվող սեղմված օդը պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուրդներից։ Մաքրումը պետք է կատարվի յուրաքանչյուր օդային անջատիչի բաշխման պահարաններում, կամ յուրաքանչյուր սարքի շարժաբերը սնող օդամուղի վրա տեղադրված զտիչների (ֆիլտրերի) միջոցով։ Օդապատրաստիչ ցանցի տեղակայումը ավարտելուց հետո, մինչև օդային անջատիչների և այլ սարքերի պահոցների առաջնային լեցումը օդով, բոլոր օդամուղները պետք է փչամաքրվեն։

Սեղմված օդի աղտոտումը կանխելու նպատակով օդափչումները շահագործման ընթացքում պետք է կատարվեն.

մայրուղային օդամուղներում, շրջակա օդի դրական ջերմաստիճաններում՝ առնվազն 2 ամիսը մեկ,

ցանցից մինչև բաշխման պահարանները, պահարաններից մինչև անջատիչների յուրաքանչյուր բևեռի պահոցները և այլ սարքերի շարժաբերները տանող օդամուղների ճյուղավորումներում (սարքից անջատված վիճակում)՝ սարքի յուրաքանչյուր միջին նորոգումից հետո,

օդային անջատիչների պահոցներում՝ ընթացիկ և միջին նորոգումներից հետո։

5.4.25. Պարբերաբար պետք է ստուգվի օդային անջատիչների մեկուսիչների ներքին խոռոչներում օդափոխման առկայությունը (ցուցիչներ ունեցող անջատիչների համարի):

Ստուգման պարբերությունը պետք է սահմանվի արտադրող գործարանի հանձնարարականի հիման վրա։

Սեղմված օդը պահոցներից արտաթողնելուց և օդափոխումը դադարեցնելուց հետո, անջատիչը ցանցին միացնելուց առաջ, նրա մեկուսացումը պետք է չորացվի օդափոխիչ համակարգի օդափչումով։

5.4.26. ԼԲՍ և ՓԲՍ-ի սրահներում էլեգազի պարունակության վերահսկումը պետք է կատարվի հատուկ սարքերով` հատակի մակարդակից 10-15 սմ բարձրության վրա:

էլեգազի պարունակությունը սրահներում չպետք է գերազանցի սարքեր արտադրող գործարանների հրահանգներում նշված թույլատրելի նորմերը։

5.4.27. Անջատիչները և նրանց շարժաբերները պետք է սարքավորված լինեն անջատված և միացված դիրքերի ցուցիչներով։

Ներկառույց շարժաբերով, կամ անմիջապես անջատիչի մոտ տեղադրված և նրանից համատարած անթափանց պատնեշով (պատով) չբաժանված շարժաբերով անջատիչների վրա թույլատրվում է մեկ ցուցիչի տեղակայում անջատիչի կամ շարժաբերի վրա։ Այն անջատիչների վրա, որոնց արտաքին հպակները պարզ ցուցադրում են միացված դիրքը, ցուցիչի առկայությունը անջատիչի և ներկառույց կամ պատով չցանկապատված շարժաբերի վրա, պարտադիր չէ։

Զատիչների, հողանցման դանակների, բաժանիչների, կարճամիակցիչների և այլ սարքերի շարժաբերները, որոնք սարքերից բաժանվում են պատով, պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ։

5.4.28. Վակուումային աղեղմարիչ խուցերը (ՎԱԽ) պետք է փորձարկվեն անջատիչներ արտադրող գործարանների հրահանգներով սահմանված ծավալներով և ժամկետներում։ ՎԱԽ-ը բարձրացված լարումով փորձարկելու ընթացքում, երբ ամպլիտուդային արժեքը ավել է 20 կՎ-ից, անհրաժեշտ է օգտագործել առաջացող ռենտգենյան ճառագայթներից անձնակազմը պաշտպանող էկրան։

5.4.29. ԲՍ-ի սարքավորման առաջին ընթացիկ և միջին նորոգումները պետք է կատարվեն արտադրող գործարանի տեխնիկական փաստաթղթերում նշված ժամկետներում: Հետագա միջին նորոգումների պարբերականությունը, ելնելով շահագործման փորձից, կարող է փոփոխվել։

էներգահամակարգի կարգավարի իրավասության ենթակա միացումների նորոգման պարբերականության փոփոխումը իրագործվում է էներգահամակարգի տեխնիկական ղեկավարության որոշմամբ, իսկ մնացած միացումների համար էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ։

ԲՍ-ի սարքավորման ընթացիկ նորոգումը, ինչպես նան նրա գործարկման ստուգումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում։

ԲՍ-ի գոյապաշարը վերջանալուց հետո, անկախ շահագործման տևողությունից, պետք է կատարվի նրա սարքավորման միջին նորոգում։

ԲՍ-ի էլեկտրասարքավորման փորձարկումները պետք է կազմակերպվեն համաձայն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի»։

 

5.5.Կուտակիչ կայանքներ

 

5.5.1. Բնականոն և վթարային ռեժիմներում կուտակիչ կայանքների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն նրանց երկարատև հուսալի աշխատանքը և հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման անհրաժեշտ մակարդակը.

5.5.2. Տեղակայելուց կամ հիմնական նորոգումից հետո կուտակիչ մարտկոցի ընդունման ժամանակ, պետք է ստուգվեն մարտկոցի ունակությունը՝ 10-ժամյա լիցքաթափման հոսանքով, լցվող էլեկտրոլիտի որակը, տարրերի լարումը լիցքավորման և լիցքաթափման վերջում և հողի նկատմամբ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը։ Մարտկոցները պետք է շահագործման մեջ դրվեն անվանական ունակության 100%-ի հասնելուց հետո։

5.5.3. Կուտակիչ մարտկոցները պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում։ ՍԿ տեսակի մարտկոցների համար լրալիցքավորման լարումը մեկ տարրի համար պետք է կազմի 2,2 ± 0,05 Վ, ՍՆ տեսակի մարտկոցների համար՝ 2,18 ± 0,04 Վ։

Լրալիցքավորման կայանքը մարտկոցի հաղորդաձողերի վրա պետք ապահովի լարման կայունացում՝ անվանական լարման 2%-ը չգերազանցող շեղումներով։

Աշխատանքի մեջ մշտապես չօգտագործվող մարտկոցի լրացուցիչ տարրերը պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում։

5.5.4. Թթվային մարտկոցները պետք է շահագործվեն առանց մարզական լիցքաթափումների և պարբերական հավասարար վերալիցքավորման։ Մեկ տարրի համար 2,3 - 2,35 Վ լարման ՄԿ տեսակի մարտկոցները տարին 1 անգամ պետք է ենթարկել հավասարար լիցքավորման՝ մինչև էլեկտրոլիտի խտության կայունացած արժեքը բոլոր տարրերում 1,2-1,21 գ/սմ3-ի հասնելը՝ 200C ջերմաստիճանի պայմաններում։

Հավասար լիցքավորման տևողությունը կախված է մարտկոցի վիճակից և պետք է 6 ժամից պակաս չլինի։

ՄՆ տեսակի մարտկոցների հավասար լիցքավորումները անցկացվում են մեկ տարրի վրա 2,25 - 2,4 Վ լարման տակ՝ ապահովիչ վահանակից վեր 35-40 մմ մակարդակով ջուր լրալցնելուց հետո (էլեկտրոլիտի մակարդակը ապահով վահանակից վեր մինչև 20 մմ իջնելու դեպքում), մինչև էլեկտրոլիտի խտության 1,235-1,245 գ/սմ3 չափի հասնելը։

Հավասար լիցքավորման տևողությունը մոտավորապես կազմում է. 2,25 Վ լարման դեպքում՝ 30 օր, 2,4 Վ լարման դեպքում՝ 5 օր։

5.5.5. Ջերմային էլեկտրակայաններում 1-2 տարին մեկ պետք է կատարվի մարտկոցի ստուգողական լիցքաթափում՝ նրա փաստացի ունակությունը (անվանական ունակության սահմաններում) որոշելու համար։

Ենթակայաններում և հիդրոէլեկտրակայաններում, առնվազն տարին մեկ պետք է ստուգվի մարտկոցի աշխատունակությունը ըստ լարման անկման` ցնցումային հոսանքների դեպքում, իսկ ստուգողական լիցքաթափումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության։

Այն դեպքերում, երբ տարրերի թիվը բավական չէ հաղորդաձողերի վրա լիցքաթափման լարումը տրված սահմաններում ապահովելու համար, թույլատրվում է 50-70%-ով իջեցնել անվանական ունակությունը, կամ իրականացնել հիմնական տարրերի մի մասի լիցքաթափում։

Յուրաքանչյուր անգամ պետք է լինի լիցքաթափման հոսանքի միևնույն արժեքը: Ստուգողական լիցքաթափումների չափումների արդյունքները պետք է համեմատվեն նախկին լիցքաթափումների չափումների արդյունքների հետ։ Մարտկոցը լիցքավորել և լիցքաթափել թույլատրվում է՝ տվյալ մարտկոցի առավելագույն հոսանքից ոչ մեծ հոսանքով։

ՍԿ տեսակի մարտկոցների համար, էլեկտրոլիտի ջերմաստիճանը լիցքավորման վերջում պետք է գերազանցի 400C ջերմաստիճանը։ ՍՆ տեսակի մարտկոցների համար, լիցքավորման առավելագույն հոսանքի դեպքում ջերմաստիճանը չպետք է լինի 350C-ից բարձր։

5.5.6. էլեկտրակայաններում կուտակիչ մարտկոցի սրահի ներածող-արտածող օդափոխությունը պետք է միացվի մարտկոցի լիցքավորումը սկսելուց առաջ և անջատվի գազերի լրիվ հեռացումից հետո՝ լիցքավորումն ավարտելուց հետո 1,5 ժամից ոչ շուտ։

Ենթակայաններում կուտակիչ մարտկոցների սրահի օդափոխության համակարգի շահագործման կարգը որոշվում է տեղային հրահանգով, ելնելով կոնկրետ պայմաններից։

Տարրի վրա մինչև 2,3 Վ լարման մշտական լիցքավորման և հավասար լիցքավորման ռեժիմում կուտակիչ մարտկոցի սրահը պետք է օդափոխվի տեղային հրահանգին համապատասխան։

5.5.7. էլեկտրակայանում մարտկոցի վթարային լիցքաթափումից հետո նրա հաջորդ լիցքավորումը մինչև անվանականի 90%, պետք է իրագործվի ոչ ավել, քան 8 ժամում։ Ընդ որում` կուտակիչի լարումը մեկ տարրի վրա կարող է հասնել մինչև 2,5-2,7 Վ մեծության։

5.5.8. Կուտակիչ մարտկոցների լրալիցքավորման և լիցքավորման համար ուղղիչ սարքվածքի օգտագործման դեպքում, փոփոխական և հաստատուն հոսանքի շղթաները պետք է կապված լինեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով։ Ուղղիչ սարքվածքը պետք է ունենա անջատման ազդանշանային համակարգ։

Հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման բաբախումների գործակիցը չպետք է գերազանցի ՌՊԱ-ի սնման պայմաններով նախատեսված թույլատրելի արժեքները։

5.5.9. Բնականոն շահագործման պայմաններում, ռելեային պաշտպանության, ազդանշանման, ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքվածքները և ղեկավարման շղթաները սնող լարումը` հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա, թույլատրվում է պահել էլեկտրաընդունիչների անվանական լարումից 5%-ով բարձր:

Հաստատուն հոսանքի բոլոր հավաքվածները և օղակաձև մայրուղիները պետք է ապահովվեն պահուստային սնումով:

5.5.10. Կուտակիչ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը՝ կախված անվանական լարումից, պետք է լինի հետևյալը.

 

Կուտակիչ մարտկոցի          
լարումը, Վ 220 110 60 48 24
Մեկուսացման դիմադրությունը,          
կՕհմ, ոչ պակաս 100 50 30 25 15

 

Հաստատուն օպերատիվ հոսանքի հաղորդաձողերի մեկուսացումը հսկող սարքվածքը պետք է գործի ազդանշանից՝ բևեռներից մեկի մեկուսացման դիմադրության անկման դեպքում մինչև նախադրվածքի 20 կՕհմ արժեքը՝ 220 Վ ցանցում, 10 կՕհմ՝ 110 Վ ցանցում, 6 կՕհմ՝ 60 Վ ցանցում, 5 կՕհմ՝ 48 Վ ցանցում, 3 կՕհմ՝ 24 Վ ցանցում։

Հաստատուն հոսանքի ցանցի մեկուսացման դիմադրությունը շահագործման պայմաններում, պետք է լինի մեկուսացումը հսկող սարքվածքի նշված նախադրվածքի կրկնակի արժեքից ոչ պակաս։

5.5.11. Օպերատիվ հոսանքի շղթայում հողի նկատմամբ մեկուսացման մակարդակը իջնելու դեպքում ազդանշանման սարքվածքը գործելիս (միանալիս), պետք է անհապաղ ձեռնարկվեն անսարքությունները վերացնելու միջոցներ։ Ընդ որում արգելվում է այդ ցանցում առանց լարումն անջատելու, որևէ աշխատանք՝ բացառությամբ մեկուսացման վնասվածքի տեղի որոնումը։

5.5.12. Թթվային կուտակիչով մարտկոցի էլեկտրոլիտի վերլուծությանը պետք է կատարվի ամեն տարի՝ ըստ հսկման տարրերից վերցված նմուշների։ Հսկման տարրերի քանակը պետք է հաստատված լինի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից՝ կախված մարտկոցի վիճակից, բայց 10%-ից ոչ պակաս։ Հսկման տարրերը ամեն տարի պետք է փոխվեն: Հսկիչ լիցքաթափման ժամանակ էլեկտրոլիտի նմուշները պետք է վերցվեն լիցքաթափման վերջում։

Լրալիցքավորման համար պետք Է օգտագործվի քլորի և երկաթի առկայությունը ստուգումներով բացառող թորած ջուր։

Թույլատրվում Է գոլորշու խտուցքի օգտագործում, եթե այն բավարարում է թորած ջրի համար պետստանդարտի պահանջներին:

Գոլորշիացումը նվազեցնելու համար Ս և ԱԿ տեսակի կուտակիչ մարտկոցների արկղերը պետք է ծածկվեն ապակյա, կամ մեկ այլ՝ Էլեկտրոլիտի հետ փոխազդեցության մեջ չմտնող, մեկուսիչ նյութի թիթեղներով։ Այդ նպատակով յուղի օգտագործումն արգելվում է։

5.5.13. Կուտակիչ մարտկոցի սրահում ջերմաստիճանը 100C-ից ցածր չպետք է լինի։ Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում, և այն դեպքերում, երբ մարտկոցի ունակությունը ընտրված և հաշվարկված է՝ հաշվի առնելով ջերմաստիճանի իջեցում, թույլատրվում է ջերմաստիճանի իջեցում մինչև 50

5.5.14. Կուտակիչ մարտկոցի սրահի դռան վրա պետք է լինեն մակագրություններ. «Կուտակիչների սրահ», «Հրդեհավտանգ է», «Ծխելն արգելվում է», կամ կախված լինեն բաց կրակից օգտվելն ու ծխելն արգելող անվտանգության համապատասխան նշաններ՝ համաձայն ԳՈՍՏ 12.4.026-76-ի։

5.5.15. Կուտակիչ մարտկոցի զննումը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկով։

Յուրաքանչյուր տարրի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի չափումը պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ։

5.5.16. Կուտակիչ կայանքների սպասարկումը էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է դրվի կուտակիչի մասնագետի կամ համատեղման կարգով հատուկ ուսուցում անցած էլեկտրամոնտյորի վրա։ Յուրաքանչյուր կուտակիչ կայանքի համար պետք է լինի մատյան՝ զննումների տվյալների և կատարված աշխատանքի ծավալի գրառման համար։

5.5.17. Կուտակիչ կայանքը սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի՝

մարտկոցի առանձին տարրերի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի հսկման սարքերով,

հատուկ զգեստով և հատուկ գույքով՝ համաձայն տիպային հրահանգի։

5.5.18. Կուտակիչ կայանքի և մարտկոցի նորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության:

5.5.19. Այլ տեսակի փակ կատարման թթվային կուտակիչով, ինչպես նաև հիմնային կուտակիչով մարտկոցները պետք է շահագործվեն արտագրող ձեռնարկության հրահանգի պահանջներին համապատասխան։

 

5.6.ԿոնդենսատորայԻն կայանքներ1

 

5.6.1. Կոնդենսատորային կայանքի աշխատանքի ռեժիմի ղեկավարումը պետք է լինի ավտոմատ, եթե ձեռքով ղեկավարման դեպքում հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայի պահանջվող որակը։

Կոնդենսատորային կայանքը (կոնդենսատորային մարտկոցը կամ նրա հատվածամասը) պետք է միանա լարումը անվանականից ընկնելիս և անջատվի անվանականի մինչև 105-110%-ը բարձրանալիս։

5.6.2. Թույլատրվում է կոնդենսատորային կայանքի աշխատանքը անվանական լարման 110%-ի և ըստ հոսանքի՝ 130% գերբեռնման դեպքում՝ ի հաշիվ լարման բարձրացման և հոսանքի մեջ բարձր հարմոնիկների առկայության։

5.6.3. Եթե եզակի կոնդենսատորի վրա լարումը գերազանցում է նրա անվանական լարման 110%-ը, կոնդենսատորային կայանքի շահագործումն արգելվում է։

5.6.4. Կոնդենսատորների տեղակայման վայրում, շրջակա օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի կոնդենսատորների շահագործման հրահանգի մեջ նշված վերին արժեքը։ Այդ ջերմաստիճանը գերազանցելու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ՝ ուժեղացնելու օդափոխության արդյունավետությունը։ Եթե 1 ժամվա ընթացքում տեղի չի ունենում ջերմաստիճանի իջեցում՝ կոնդենսատորային կայանքը պետք է անջատվի։

5.6.5. Կոնդենսատորային կայանքի միացում չի թույլատրվում կոնդենսատորների ջերմաստիճանը ավելի ցածր՝ մինուս 400C-ից կլիմայական У և T տարբերակների, և մինուս 600C-ից՝ կլիմայական XЛ տարբերակների դեպքում։

Կոնդենսատորային կայանքի միացումը թույլատրվում է կոնդենսատորների (շրջակա օդի) ջերմաստիճանը մինչև նշված արժեքները բարձրացնելուց և այդ ջերմաստիճանում շահագործման հրահանգի մեջ նշված ժամանակամիջոցում պահելուց հետո։

 

____________

1 6 կՎ և ավելի լարումով, 50 Հց հաճախությամբ կայանքներ, որոնք նախատեսվում են ռեակտիվ հզորություն ստանալու և լարումը կարգավորելու համար։

 

5.6.6. Կոնդենսատորային կայանքի աշխատանքն արգելվում է, եթե հոսանքները ֆազերում տարբերվում են ավելի քան 10%-ով։

5.6.7. Կոնդենսատորային կայանքի անջատման դեպքում նրանց կրկնական միացումը թույլատրվում է ոչ շուտ, քան անջատումից 1 րոպե հետո։

5.6.8. Պաշտպանությունը գործելու պատճառով անջատված կոնդենսատորային կայանքի միացումը թույլատրվում է անջատման պատճառը պարզելուց և վերացնելուց հետո։

5.6.9. Եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորները, իրանի վրա՝ տեխնիկական տվյալների աղյուսակի կողքին, պետք է ունենան դեղին գույնի, 40 մմ կողմով հավասարակողմ եռանկյան ձևով տարբերանշան։

Այդ կոնդենսատորների սպասարկման ժամանակ պետք է ձեռնարկվեն եռաքլորերկֆենիլի շրջակա միջավայր ընկնելը կանխող միջոցներ։ Եռաքլոր երկֆենիլով ներծծված, շարքից դուրս եկած կոնդենսատորները պետք է պահվեն հերմետիկ բեռնարկղի մեջ, որի կառուցվածքը բացառում է եռաքլորերկֆենիլի թափանցումը շրջակա միջավայր։

Վնասված եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորների ոչնչացումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով՝ հատուկ սարքավորված փորձարկադաշտում։

5.6.10. Կոնդենսատորային կայանքի զննումն առանց անջատման պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ։

5.6.11. Կոնդենսատորային կայանքների միջին նորոգումը պետք է կատարվի անհրաժեշտության դեպքում՝ կախված նրանց տեխնիկական վիճակից։

Կոնդենսատորային կայանքների ընթացիկ նորոգումը պետք է կատարվի ամեն տարի։

5.6.12. Կոնդենսատորային կայանքների փորձարկումները պետք է կազմակերպվեն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին և գործարանային հրահանգներին համապատասխան։

 

5.7. Օդային էլեկտրահաղորդման գծեր

 

5.7.1. Օդային էլեկտրահաղորդման գծերի (ՕԳ) շահագործման դեպքում պետք է կատարվի նրանց հուսալի աշխատանքն ապահովող տեխնիկական սպասարկում և նորոգում։

5.7.2. ՕԳ նախագծման առաջադրանք տալիս, որոնք ենթակա են կառուցման և վերազինման, վերակառուցման և արդիականացման, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները և էներգաբաժնետիրական ընկերությունները պետք է նախագծային կազմակերպություններին ներկայացնեն տվյալներ` նախագծվող ՕԳ գոտում փաստացի պայմանների մասին (փաստացի տվյալներ սառցակալման և քամու, ՕԳ երկայնքով մթնոլորտի աղտոտվածության, ՕԳ և նրանց տարրերի խափանման և այլ տվյալներ, որոնք բնութագրում են տեղային պայմանները) և պահանջելն հաշվի առնելու այդ ամենը նախագծային փաստաթղթերում։

5.7.3. Կապալառու կազմակերպության կողմից ՕԳ կառուցման տեխնիկական վերազինման, վերակառուցման և արդիականացման դեպքում (և որոնք ենթակա են շահագործման), էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է կազմակերպեն կատարվող աշխատանքների տեխնիկական վերահսկողություն և ստուգվեն դրանց համապատասխանությունը հաստատված տեխնիկական փաստագրությանը։

5.7.4. ՕԳ շահագործման ընդունումը էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության (էներգա բաժնետիրական ընկերության) կողմից պետք է կատարվի ըստ СНиП 3.01.04-87-ի և շինարարությունն ավարտված էլեկտրահաղորդման գծերի շահագործման ընդունելու գործող կանոններով:

5.7.5. Տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է տարվեն աշխատանքներ ՕԳ տարրերը ժամանակից շուտ շարքից դուրս չգալու համար՝ զննումների, դիտումների և չափումների ժամանակ բացահայտված վնասվածքների և անսարքությունների վերացման միջոցով:

ՕԳ-ի հիմնական նորոգման ժամանակ պետք է կատարվեն համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են ամբողջությամբ ՕԳ-ի կամ նրա տարրերի սկզբնական շահագործման բնութագրերի պահպանմանը կամ վերականգնմանը՝ մասերի և տարրերի նորոգման կամ նորերով փոխարինման միջոցով, որոնք մեծացնում են նրանց հուսալիությունը և բարելավում գծի շահագործման բնութագրերը:

Աշխատանքների ցանկը, որոնք պետք է կատարվեն տեխնիկական սպասարկման, նորոգման և տեխնիկական վերազինման ժամանակ, բերված են ՕԳ շահագործման տիպային հրահանգներում:

5.7.6. Տեխնիկական սպասարկումը և նորոգման աշխատանքները, որպես կանոն, պետք է կազմակերպվեն համալիր կերպով, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելով ՕԳ անջատման տևողության առավելագույն կրճատման ուղիով: Դրանք կարող են կատարվել գծի անջատմամբ, մեկ ֆազի (ֆազի նորոգում) անջատմամբ, կամ առանց լարումը հանելու։

5.7.7. ՕԳ տեխնիկական սպասարկումը կամ նորոգումը պետք է կատարվի հատուկ մեքենաների, մեխանիզմների, փոխադրամիջոցների, ճոպանասարքի, հանդերձանքի, գործիքի և հարմարանքի օգտագործմամբ։

Մեքենայացման միջոցները պետք է համալրվեն նորմերին համապատասխան և տեղադրվեն ձեռնարկությունների և նրանց ստորաբաժանումների արտադրա-նորոգման բազաներում (ԱՆԲ)։

ՕԳ-ի վրա աշխատանք կատարող բրիգադները պետք է ապահովված լինեն ԱՆԲ-ի և կարգավարական կետերի հետ կապի միջոցներով:

5.7.8. ՕԳ շահագործման ժամանակ պետք է խստիվ պահպանվեն Էլեկտրական ցանցերի պահպանության կանոնները և հսկվի նրանց կատարումը։

Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է ՕԳ անցման վայրում գտնվող ձեռնարկություններին և կազմակերպություններին տեղեկացնի նշված կանոնների պահանջների մասին։

5.7.9. Չցինկապատված մետաղյա հենասյուների և երկաթբետոնե ու փայտե հենասյուների մետաղյա մասերի, ինչպես նաև պողպատե ճոպանների և հենասյուների ձգալարերի հակաքայքայիչ ծածկույթը պետք է վերականգնվի ըստ անհրաժեշտության՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ։

5.7.10. ՕԳ մայրուղին պարբերաբար պետք է մաքրվի թփերից ու ծառերից, և հրդեհի տեսանկյունից պահվի անվտանգ վիճակում պետք է պահպանվի ծառուղիների սահմանված լայնությանը և կատարվի ծառերի էտում։

Ծառուղիներից դուրս աճող և ՕԳ հենասյուների կամ հաղորդալարերի վրա ընկնելու վտանգ ներկայացնող առանձին ծառեր պետք է հատվեն հայտնելով այն կազմակերպությանը, որի իրավասության տակ դրանք գտնվում են և ստանալով անտառահատման թույլտվություն։

5.7.11. ՕԳ ինտենսիվ աղտոտման ենթարկվող տեղամասերում պետք է կիրառվի հատուկ կամ ուժեղացված մեկուսացում, և անհրաժեշտության դեպքում կատարվի մեկուսացման մաքրում (լվացում), աղտոտված մեկուսիչների փոխարինում։

Թռչունների կողմից մեկուսացման ինտենսիվ աղտոտման գոտիներում և նրանց մասսայական բնադրման վայրերում պետք է տեղադրվեն հատուկ սարքվածքներ, որոնք կբացառեն վրածածկումը, ինչպես նաև կխրտնեցնեն թռչուններին՝ չսպառնալով նրանց կյանքին։

5.7.12. ՕԳ շահագործման ժամանակ, գործող ՕԳ-ի և այլ ՕԳ-ի ու կապի գծերի հետ հատման թռիչքներում, հատող ՕԳ-ի յուրաքանչյուր հաղորդալարի կամ ձգալարի վրա թույլատրվում է ոչ ավել, քան 2 սեղմիչ։ Հաղորդաշարերի և ձգալարերի թիվը հատվող ՕԳ-ի վրա չի կանոնակարգվում։

5.7.13. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է սարքին վիճակում պահեն.

ազդանշանային նշանները ափերի մոտ՝ ՕԳ-ի հետ նավագնաց կամ լաստառաքման գետի, լճի, ջրամբարի, ջրանցքի հատման վայրերում, որոնք հաստատվում են ըստ «Ներքին ջրային տրանսպորտի կանոնադրության», համաձայնեցնելով ջրային ուղիների ավազանային վարչության հետ (ջրանցքների վարչություն),

լուսապաշտպանական սարքերը, որոնք դրված են ՕԳ հենասյուների վրա «Բարձրաբերձ խոչընդոտների դրոշմանշման և լուսապաշտպանական կանոններ»-ին համապատասխան,

հենասյուներին ամրացված մշտական նշանները՝ ՕԳ նախագծին և նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

5.7.14. էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հետևի ՕԳ-ի հետ ավտոմոբիլային ճանապարհների հատման վայրում եզրաչափի սահմանափակման ճանապարհային նշանների, 330 կՎ և բարձր գծերի՝ ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման վայրում տեղադրվող և այդ գծերի պաշտպանական գոտում տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշանների սարքինությանը։ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության ներկայացմամբ, որոնց իրավասության տակ գտնվում է ՕԳ-ը, նշված նշանների տեղադրումը և սպասարկումը կատարվում է այն կազմակերպությունների կողմից, որոնց իրավասության տակ գտնվում են ավտոմոբիլային ճանապարհները։

5.7.15. ՕԳ շահագործման ընթացքում պետք է կազմակերպվեն դրանց պարբերական և արտահերթ զննումներ։ Պարբերական զննումների գրաֆիկը պետք է հաստատված լինի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից։

Յուրաքանչյուր ՕԳ-ի՝ ամբողջ երկայնքով զննման պարբերականությունը, պետք է լինի առնվազն տարին մեկ։ Բացի դրանից, ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից առնվազն տարին մեկ պետք է կատարվի առանձին ՕԳ-ի կամ նրանց տեղամասերի ընտրովի զննումներ, իսկ հիմնական նորոգման ենթակա բոլոր գծերը (տեղամասերը) պետք է զննվեն ամբողջությամբ։

20 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող, կամ ինտենսիվ աղտոտվածության գոտիով, ինչպես նաև բաց տեղանքով անցնող 35 կՎ և բարձր լարման ՕԳ-ի կամ նրա տեղամասերի վերին զննումները՝ սեղմիչներում և միջհաղորդալարային պահանգներում հաղորդալարերի և ձգալարերի ընտրովի ստուգումներով, պետք է կատարվեն ոչ ուշ, քան 6 տարին 1 անգամ։

35 կՎ և բարձր մնացած գծերում (տեղամասերում)՝ ոչ ուշ, քան 12 տարին 1 անգամ։

0,38-20 կՎ ՕԳ վերին զննումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության:

5.7.16. ՕԳ կամ նրանց տեղամասերի արտահերթ զննումները պետք է կատարվեն՝

հաղորդալարերի և ձգալարերի սառցակալման,

հաղորդալարերի «պարի», գետերի սառցահոսի և վարարման, անտառային և տափաստանային հրդեհների դեպքերում, ինչպես նաև տարերային աղետներից հետո,

ռելեային պաշտպանության կողմից ՕԳ ավտոմատ անջատման դեպքում։

5.7.17. ՕԳ-ի վրա պետք է կատարվեն հետևյալ ստուգումներն ու չափումները.

ՕԳ մայրուղու վիճակի ստուգում՝ զննումներ և հաղորդալարերից մինչև թփուտներ եզրաչափերի չափումներ կատարելով, ըստ անհրաժեշտության,

փայտե հենասյուների մասերի քայքայման (փտում) ստուգում՝ ՕԳ-ի շահագործման հանձնելուց 3 - 6 տարի հետո, հետագայում ոչ ուշ քան 3 տարին մեկ, ինչպես նաև հենասյան վրա բարձրանալուց կամ մասերը փոխելուց առաջ,

զննումների ժամանակ մեկուսիչների և գծային ամրանների վիճակի տեսողական ստուգում, ինչպես նաև ճենապակյա ափսեաձև կախովի մեկուսիչների էլեկտրական ամրության ստուգում, առաջին անգամ՝ գիծը շահագործման մտցնելուց 1-2 տարի հետո, երկրորդ անգամ՝ ՕԳ շահագործման մտցնելուց 6-10 տարի հետո և հետագայում՝ «35 - 800 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի շահագործման տիպային հրահանգ»-ի մեջ բերված պարբերականությամբ՝ կախված ՕԳ մեկուսիչների խոտանման մակարդակից և աշխատանքի պայմաններից,

հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի ստուգում՝ զննումներ կատարելիս,

35 կՎ և բարձր ՕԳ հաղորդալարերի հեղույսային միացումների վիճակի ստուգում էլեկտրական չափումների միջոցով՝ ոչ ուշ քան 6 տարին մեկ։ Անբավարար վիճակում գտնվող հեղույսային միացումները ենթարկվում են բացման և ապա նորոգվում են կամ փոխարինվում,

կալանդների (բանդաժների) հեղույսային միացումների և խարսխային հեղույսների մանեկների ստուգում և ձգում՝ ոչ ուշ քան 6 տարին մեկ,

հիմքերի և ձգալարերի Ս-աձև հեղույսների վիճակի ընտրովի ստուգում՝ գետինը բացելով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

երկաթբետոնե հենասյուների և կցուրդների վիճակի ստուգում՝ ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

մետաղե հենասյուների և լայնակների, ձգալարերի խարիսխների և մետաղե ոտնակների հակաքայքայիչ ծածկույթի վիճակի ստուգում՝ գետնի ընտրովի բացումով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

հենասյուների կռաձգման ձգաուժի ստուգում՝ ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

հենասյուների հողակցման, ինչպես նաև զրոյական հաղորդալարի կրկնական հողակցման դիմադրության չափում՝ սույն կանոնների 5.10.7 կետին համապատասխան,

ֆազ-զրո օղակի դիմադրության չափում մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա՝ շահագործման ընդունելիս, իսկ հետագայում՝ նոր սպառիչներ միացնելիս և այդ դիմադրության փոփոխության առաջացնող աշխատանքներ կատարելիս, հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի, հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ և տարբեր օբյեկտներ, մինչև հատվող կառուցվածքներ եղած հեռավորությունների ստուգում՝ ՕԳ զննման ժամանակ։

5.7.18. ՕԳ զննման, ստուգումների ու չափումների արդյունքում հայտնաբերված անսարքությունները պետք է նշվեն շահագործման փաստաթղթերում և նրանց բնույթից կախված պետք է վերացվեն ամենակարճ ժամկետում, կամ՝ ՕԳ տեխնիկական սպասարկման, կամ՝ հիմնական նորոգման ժամանակ։

5.7.19. ՕԳ հիմնական նորոգումը պետք է կատարվի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ երկաթբետոնե և մետաղե հենասյուներով գծերը՝ ոչ ուշ, քան 12 տարին մեկ, փայտե հենասյուներով գծերը՝ ոչ ուշ, քան 6 տարին մեկ։

5.7.20. ՕԳ հենասյուների և այլ տարրերի կառուցվածքային, ինչպես նաև գետնի մեջ հենասյուների ամրացման եղանակների փոփոխությունները պետք է կատարվեն միայն տեխնիկական փաստաթղթերի առկայության դեպքում, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ։

5.7.21. Գյուղատնտեսական հանդակներով անցնող ՕԳ-երի պլանային նորոգումը, տեխնիկական վերազինումը, վերակառուցումը և արդիականացումը, պետք է կատարվեն հողօգտագործողների հետ համաձայնեցնելով, և որպես օրենք, այն ժամանակ, երբ այդ հանդակները զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով, կամ երբ հնարավոր է այդ մշակաբույսերի պահպանվածությունը։

ՕԳ աշխատանքի խանգարումները կանխելու և այդպիսի խանգարումների հետևանքները վերացնելու աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ՝ առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց ծանուցելով նրանց կատարվելիք աշխատանքների մասին։

Նշված աշխատանքները կատարելուց հետո, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հողահանդակները բերի այնպիսի վիճակի, որ պիտանի լինեն նպատակային օգտագործման համար, ինչպես նաև՝ հատուցի աշխատանքների կատարման ժամանակ հասցված վնասները։

5.7.22. Հաղորդալարերի համատեղ կախոցով ՕԳ շահագործող կազմակերպությունները պետք է կատարեն ծրագրային նորոգում համաձայնեցված ժամկետներում։ Վթարային դեպքերում նորոգման աշխատանքները պետք է կատարվեն՝ նախապես ծանուցելով մյուս կողմին (գծի կամ հաղորդալարերի սեփականատիրոջը):

5.7.23. 1000 Վ-ից բարձր ՕԳ-ի վրա, որոնք ենթարկվել են ինտենսիվ սառցակալման, պետք է իրագործվի սառույցի հալեցում էլեկտրական հոսանքով։ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է վերահսկի սառցակալման ընթացքը ՕԳ-ի վրա և ապահովի սառույցի հալեցման սխեմաների ժամանակին միացումը։ ՕԳ-երը, որոնց վրա կատարվում է սառույցի հալեցում, պետք է զինված լինեն սառույցի առաջացման և հալեցման գործընթացի ավտոմատ վերահսկման և ազդանշանման սարքվածքներով, ինչպես նաև կարճ միացման փոխարկիչ սարքերով։

5.7.24. 110 կՎ և բարձր ՕԳ վնասվածքի, ինչպես նաև 6-35 կՎ ՕԳ միջֆազային կարճ միացման տեղը հեռավորության վրա որոշելու համար պետք է տեղադրվեն հատուկ սարքեր։

ճյուղավորում ունեցող 6-35 կՎ ՕԳ վրա պետք է տեղադրված լինեն վնասված տեղամասի ցուցանակներ։

էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է զինված լինեն շարժական սարքերով՝ 6-35 կՎ ՕԳ վրա հողի հետ միակցման տեղը որոշելու համար։

5.7.25. ՕԳ վրա վթարային վնասվածքները ժամանակին վերացնելու նպատակով, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում (էներգա բաժնետիրական ընկերությունում ) պետք է պահվի նյութերի և մասերի վթարային պահուստը՝ համաձայն սահմանված նորմերի (չափաքանակի)։

 

5.8. Ուժային մալուխային գծեր

 

5.8.1. Ուժային մալուխային գծերի շահագործման ընթացքում պետք է կատարվեն տեխնիկական սպասարկում և նորոգում՝ նրանց հուսալի աշխատանքը ապահովելու համար։

5.8.2. Շահագործման մեջ մտցնելիս, յուրաքանչյուր մալուխային գծի համար պետք է սահմանվեն ամենամեծ թույլատրելի հոսանքային բեռնվածքները: Բեռնվածքները պետք է որոշվեն ըստ մայրուղու ամենավատթար ջերմային պայմաններ ունեցող տեղամասի, եթե տեղամասի երկարությունն առնվազն 10 մ է։

Այդ բեռնվածքների մեծացումը թույլատրվում է ջերմային փորձարկումների հիման վրա, պայմանով, որ ջղերի տաքացումը չի գերազանցի պետական ստանդարտով և տեխնիկական պայմաններով նախատեսված թույլատրելին։ Ընդ որում՝ մալուխների տաքացումը պետք է ստուգվի մայրուղու ամենավատթար հովացման պայմաններով տեղամասերում։

5.8.3. Մալուխային կառույցներում պետք է կազմակերպված լինի մալուխների աշխատանքի ջերմային ռեժիմի, օդի ջերմաստիճանի և օդափոխիչ սարքերի աշխատանքի կանոնավոր վերահսկում։

Օդի ջերմաստիճանը մալուխային թունելների, անցուղիների և հորանների ներսում պետք է բարձր լինի արտաքին օդի ջերմաստիճանից ոչ ավել, քան 100C-ով։

5.8.4. Հետվթարային ռեժիմի ժամանակամիջոցում թույլատրվում է հոսանքի գերբեռնում՝ մինչև 10 կՎ (ներառյալ) լարման ներծծված թղթե մեկուսացումով մալուխների համար՝ 30%, պոլիէթիլենային և պոլիվինիլքլորիդային պլաստիկատե մեկուսացումով մալուխների համար 15%, ռետինե և վուլկանացված պոլիէթիլենի մալուխների համար՝ 18%, երկարատև թույլատրելի բեռնվածքից, 5 օրվա ընթացքում՝ օրվա մեջ ոչ ավել, քան 6 ժամ տևողությամբ, բայց ոչ ավել քան 100 ժամ՝ 1 տարվա ընթացքում, եթե մնացած ժամանակաընթացքում բեռնվածքը չի գերազանցում երկարատև թույլատրելին։

15 տարվանից ավել շահագործման մեջ գտնվող մալուխների համար գերբեռնվածքն ըստ հոսանքի չպետք է գերազանցի 10%։

Ներծծված թղթե մեկուսացումով 20 և 35 կՎ լարման մալուխների գերբեռնվածք չի թույլատրվում։

110 կՎ և բարձր լարմանն մալուխային գծերի գերբեռնվածքը կանոնակարգվում է նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով։

5.8.5. 110 կՎ և բարձր լարման, յուղով լրալցված գծի, կամ նրա հատվածի համար, գծի պրոֆիլից կախված, պետք է սահմանված լինեն յուղի ճնշման փոփոխության թույլատրելի սահմանները։ Նրանից շեղումների դեպքում, մալուխային գիծը պետք է անջատվի և միացվի՝ խախտումները հայտնաբերելուց և վերացնելուց հետո միայն։

5.8.6. 110 կՎ և բարձր լարման յուղով լրալցված մալուխային գծերի յուղի նմուշները և պլաստմասսայե մեկուսացումով մալուխների կցորդիչների հեղուկի նմուշները պետք է վերցվեն նոր գիծը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ, միացումից 1 տարի հետո, այնուհետև 3 տարի հետո և հետագայում՝ 6 տարին մեկ։

5.8.7. 1000 Վ-ից բարձր լարման մալուխային գծերը շահագործման հանձնելիս, շինարարական նորմերով ու կանոններով և ընդունման ճյուղային կանոններով նախատեսված փաստաթղթերից բացի, պետք է ձևակերպվեն և էներգաձեռնարկությանը հանձնվեն՝

մայրուղու կատարողական գծագիրը՝ միացնող կցորդիչների տեղի ցուցումով, կատարված 1:200 և 1:500 մասշտաբներով` կախված մայրուղու տվյալ շրջանում հաղորդակցման ուղիների զարգացումից,

մալուխային գծի ճշտված նախագիծը, որը 110 կՎ և բարձր լարման մալուխային գծերի համար, գծի անցկացումից առաջ պետք է համաձայնեցված լինի շահագործող կազմակերպության հետ և մալուխի մակնիշի փոփոխության դեպքում՝ արտադրող գործարանի և շահագործող կազմակերպության հետ,

ճանապարհների և այլ հաղորդակցման ուղիների հետ հատման վայրում մալուխային գծի պրոֆիլի գծագիրը՝ 35 կՎ լարման մալուխային գծերի, և հատկապես դժվարին մայրուղիների գծագիրը՝ 6-10 կՎ լարման մալուխային գծերի համար,

թմբուկների վրա մալուխների վիճակի մասին ակտերը և անհրաժեշտության դեպքում՝ նմուշների քանդման և զննման արձանագրությունները (ներմուծված մալուխների քանդումը պարտադիր է),

մալուխային մատյան,

մալուխային գծի բոլոր տարրերի գույքացուցակը,

շինարարական և ծածկված աշխատանքների ակտերը ստորգետնյա հաղորդակցման ուղիների հետ մալուխների հատումների և մոտեցումների ցուցումներով,

մալուխային կցորդիչների տեղակայման ակտերը,

խրամատների, բլոկների, խողովակների, անցուղիների տեղակայումն ընդունելու ակտերը,

մալուխային գծերը էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանող սարքերի տեղակայման ակտերը, ինչպես նաև քայքայման փորձարկումների արդյունքները՝ համաձայն նախագծի,

բարձրացված լարումներով մալուխային գծի մեկուսացումը փորձարկելու արձանագրությունը՝ անցկացումից հետո,

մեկուսացման դիմադրության չափման արդյունքները,

խրամատներում և անցուղիներում անցկացված մալուխների զննման արդյունքները՝ ծածկելուց առաջ,

թմբուկների վրա մալուխների տաքացման արձանագրությունը անցկացումից առաջ ցածր ջերմաստիճանների դեպքում,

հրդեհի մարման և ազդանշանման համակարգի ավտոմատ մնայուն կայանքների ընդունման և փորձարկման ակտերը։

Բացի թվարկված փաստաթղթերից, 110 կՎ և բարձր լարման մալուխային գիծը շահագործման ընդունելիս, տեղակայող կազմակերպության կողմից էներգաօբյեկտին լրացուցիչ պետք է հանձնվեն՝

մալուխի և լրասնուցման սարքի ամենաբարձր կատարողական նիշերը (ցածր ճնշման 110-220 կՎ գծերի համար),

գծի բոլոր տարրերում յուղի փորձարկման արդյունքները,

ներծծման փորձարկումների արդյունքները,

բարձր ճնշման գծերի վրա լրասնուցման ագրեգատների նմուշահանման և փորձարկման արդյունքները,

ճնշումը ազդանշանող համակարգի ստուգման արդյունքները,

անցկացման ժամանակ, ձգաուժերի մասին ակտերը,

անցկացումից հետո, բարձրացրած լարումով պաշտպանիչ ծածկույթների փորձարկման ակտերը,

մալուխների, կցորդիչների և լրասնուցման սարքերի գործարանային փորձարկումների արձանագրությունները,

կցորդիչների ավտոմատ տաքացման սարքվածքների փորձարկման արդյունքները,

յուրաքանչյուր ֆազի հոսանքատար ջղերի և թաղանթների (էկրանների) հոսանքների չափման արդյունքները,

մալուխի ջղերի աշխատանքային ունակության չափման արդյունքները,

մեկուսացման ակտիվ դիմադրության չափման արդյունքները,

հորերի և ծայրային կցորդիչների հողակցման դիմադրության չափման արդյունքները։

Մինչև 1000 Վ լարման մալուխային գծերը շահագործման հանձնելիս պետք է ձևակերպվեն և պատվիրատուին հանձնվեն՝ մալուխային մատյանը, գծերի ճշտված նախագիծը, փորձարկումների և չափումների ակտերը և արձանագրությունները։

5.8.8. Այլ ենթակայության կազմակերպությունների կողմից կառուցվող և շահագործման հանձնվող բոլոր լարումների մալուխների անցկացումը և տեղակայումը պետք է կատարվի շահագործող կազմակերպության տեխնիկական վերահսկմամբ։

5.8.9. Յուրաքանչյուր մալուխային գիծ պետք է ունենա տեղեկաթերթիկ՝ գծի հիմնական տվյալների ցուցումով, ինչպես նաև արխիվային թղթապանակ՝ սույն Կանոնների 5.8.7 կետերի փաստաթղթերով։

Հաշվառման ավտոմատ համակարգ ունեցող ձեռնարկությունների համար տեղեկաթերթի տվյալները կարող են մտցվել ԷՀՄ-ի հիշողության մեջ։

Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան բեռնապիտակներ, նշումներով՝

մալուխների բեռնապիտակների վրա, գծի վերջում և սկզբում պետք է նշվեն մակնիշները, լարումները, հատվածքները, գծերի համարները կամ անվանումները,

միացնող կցորդիչների բեռնապիտակների վրա կցորդիչի համարը, տեղակայման ամսաթիվը։

Բեռնապիտակները պետք է կայուն լինեն շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ։

Բեռնապիտակները պետք է դասավորված լինեն գծի երկարությամբ, ամեն 50 մ-ը մեկ՝ բաց փռված մալուխներում, ինչպես նաև մայրուղու շրջադարձերում և հրակայուն միջնապատով ու ծածկույթներով անցնող տեղերում (երկու կողմից)։

5.8.10. Մալուխային կառուցվածքներում անցկացվող մալուխների մետաղակն չցինկապատված զրահը և ոչ մետաղապատ ծածկույթով մետաղական կառուցվածքները, որոնցով անցնում են մալուխները, ինչպես նաև սովորական պողպատից մալուխային տուփերը պարբերաբար պետք է պատվեն լարվող, հակաքայքայիչ լաքերով և ներկերով։

5.8.11. Մալուխային գծերի բեռնվածքները պետք է չափվեն պարբերաբար, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում։

Այդ չափումների տվյալների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է ճշտվեն մալուխային ցանցի ռեժիմը և սխեման։

Այս կետի պահանջները տարածվում են նաև էլեկտրակայանների և ենթակայանների բաշխման սարքվածքների հաղորդաձողերից սնվող մալուխային գծերի վրա։

5.8.12. Մալուխային գծերի զննումը պետք է կատարվի 1 անգամ՝ հետևյալ ժամկետներում, ամիսներով.

 

Մալուխի լարումը,
կՎ մինչև 35 110-500

Հողում անցկացված մալուխային մայրուղիներ

3

1

Քաղաքների տարածքում, կատարելագործված

 

 

ծածկույթի տակ անցկացված մալուխային մայրուղիներ

12

-

Հավաքիչներով, թունելներով, հորաններով և

 

 

երկաթուղային կամուրջներով անցկացված

 

 

մալուխային մայրուղիներ

6

3

Լրասնման կետեր՝ յուղի ճնշման ազդանշանման

 

 

առկայության դեպքում (ազդանշանման բացակայության

 

 

դեպքում՝ ըստ տեղային հրահանգների)

-

1

Մալուխային հորեր

24

3

 

1000 Վ-ից ցածր մալուխային կցորդիչների զննումը պետք է կատարվի էլեկտրասարքավորումների զննման ժամանակ։

Ստորջրյա մալուխների զննումը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում։

Ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից պարբերաբար պետք է կատարվի մալուխային գծերի ընտրովի հսկիչ զննումներ։

Վարարումներից և հեղեղներից հետո, ինչպես նաև մալուխային գիծը ռելեային պաշտպանության կողմից անջատվելու դեպքում, կատարվում են արտահերթ զննումներ։

Մալուխային գծի զննումների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին պետք է գրառումներ կատարվեն թերությունների և անսարքությունների մատյանում։ Խախտումները պետք է վերացվեն ամենակարճ ժամկետում։

5.8.13. Թունելները, հորանները, մալուխային հարկերը և անցուղիները մշտական օպերատիվ սպասարկմամբ էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է զննվեն ոչ ուշ, քան ամիսը 1 անգամ, իսկ առանց մշտական օպերատիվ սպասարկման էլեկտրակայաններում և ենթակայաններում՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

5.8.14. Մալուխային կառուցվածքներում տեղադրված հրդեհային ազդանշանման և ավտոմատ հրդեհաշեջ սարքվածքների տեխնիկական հսկումը և շահագործումը պետք է կատարվի «Հրային հրդեհաշեջ ավտոմատ սարքավորումների շահագործման տիպային հրահանգ»-ին, «էներգետիկ ձեռնարկություններում հրդեհային ազդանշանման ավտոմատ սարքավորումների շահագործման տիպային հրահանգ»-ին և «Օդամեխանիկական փրփուրով հրդեհաշեջ սարքավորումների շահագործման հրահանգ»-ին համապատասխան։

5.8.15. Մալուխային շինություններում որևէ ժամանակավոր և օժանդակ կառույց (արհեստանոց, գործիքանոց, պահեստ և այլն) պատրաստելը, ինչպես նաև նրանցում նյութեր և սարքավորում պահելն արգելվում է:

5.8.16. էլեկտրաֆիկացված գծային (ռելսային) փոխադրամիջոցով, կամ ագրեսիվ բնահողեր ունեցող շրջաններում, մալուխային գիծը շահագործման կարող է ընդունվել միայն նրա հակաքայքայիչ պաշտպանությունը իրականացնելուց հետո։

Այդ շրջաններում մալուխային գծերի վրա պետք է կատարվեն թափառող հոսանքների չափումներ, կազմվեն և կանոնավոր կերպով ճշտվեն մալուխային ցանցի (կամ նրա առանձին տեղամասերի) պոտենցիալ դիագրամները և հողային քայքայիչ գոտիների քարտեզները։ Քաղաքներում, որտեղ կազմակերպված է բոլոր ստորգետնյա հաղորդակցման ուղիների համատեղ հակաքայքայիչ պաշտպանություն, պոտենցիալ դիագրամների կազմում չի պահանջվում։

Մալուխների պոտենցիալները պետք է չափվեն թափառող հոսանքների գոտիներում, ուժային մալուխները խողովակաշարերին և կատոդային պաշտպանություն ունեցող կապի մալուխներին մոտենալու տեղերում, և մալուխների այն տեղամասերում, որոնք սարքավորված են քայքայումից պաշտպանվելու կայանքներով։ Ճկափողային պաշտպանիչ ծածկույթով մալուխների վրա հակաքայքայիչ ծածկույթի վիճակը պետք է վերահսկվի «Ուժային մալուխային գծերի շահագործման հրահանգ»-ի և «Էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան։

5.8.17. էներգաօբյեկտները պետք է վերահսկեն քաղաքային տրամվայի, մետրոպոլիտենի և էլեկտրաֆիկացված երկաթուղու վարչությունների և ծառայությունների կողմից հողում թափառող հոսանքների արժեքների փոքրացման միջոցառումների կատարումը։ Թափառող հոսանքների աղբյուրների նկատմամբ նորմատիվային պահանջները բերված են ԳՈՍՏ 9.602-ում։

Մալուխային գծերի վրա էլեկտրաքայքայման, հողային կամ քիմիական քայքայման պատճառով մետաղական թաղանթների քայքայման վտանգ նկատելու դեպքում, պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ։ Կցորդիչներին հարող ալյումինե թաղանթների հատվածների քայքայումը կանխելու նպատակով, պետք է նրանց պաշտպանությունն ապահովել «Ուղեցույց ժողովածու, էլեկտրատեխնիկական մաս»-ի հանձնարարականներին համապատասխան։

Պաշտպանիչ սարքերի վրա պետք է սահմանվի կանոնավոր հսկում։

5.8.18. Մալուխային մայրուղիների փորվածքները, կամ նրանց մոտակայքում հողային աշխատանքները պետք է կատարվեն էներգաօբյեկտի գրավոր թույլտվությամբ։

5.8.19. Մալուխից 1 մ հեռավորության վրա փորվածքների կատարումը հողափոր մեքենաներով, ինչպես նաև մալուխի վերևում հանքահատման մուրճերի, լինգերի, քլունգների օգտագործումը գետնի փխրեցման համար, 0,3 մ-ից ավել խորությամբ արգելվում է՝ մալուխների բնականոն խորությամբ անցկացման դեպքում։

Հարվածային և թրթռասուզիչ մեխանիզմների օգտագործումը թույլատրվում է մալուխներից առնվազն 5 մ հեռավորության վրա։

Աշխատանքները սկսելուց առաջ պետք է կատարվի մայրուղու ստուգիչ փորվածք՝ էներգաօբյեկտի անձնակազմի հսկողության տակ։

Պայթեցման աշխատանքներ կատարելու համար պետք է տրվեն լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

5.8.20. էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պարբերաբար պետք է իրազեկ դարձնեն կազմակերպություններին և շրջանի բնակչությանը, որտեղով անցնում են մալուխային մայրուղիները, այդ մայրուղիների մոտակայքում հողային աշխատանքներ կատարելու կարգի մասին։

5.8.21. Մալուխային գծերը պարբերաբար պետք է ենթարկվեն հաստատուն հոսանքի բարձրացված լարումով կանխարգելիչ փորձարկումների՝ «Էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան։

Մալուխային գծերի վրա արտահերթ փորձարկումների անհրաժեշտությանը՝ նորոգման աշխատանքից կամ մայրուղիների բացման հետ կապված փորվածքներից հետո, որոշվում է էլեկտրացանցերը շահագործող էներգաօբյեկտի, շրջանի, կազմակերպության ղեկավարության կողմից:

5.8.22. 20-35 կՎ լարման, թղթե մեկուսացումով մալուխների ուղղաձիգ տեղամասերում մեկուսացումը չորացնելու հետևանքով հնարավոր էլեկտրական ծակումները կանխելու համար, անհրաժեշտ է պարբերաբար փոխել մեկուսիչները, կամ դրանց վրա տեղագրել սևեռող կցորդիչներ։

Չհոսող ներծծող զանգվածով և պլաստմասսայե մեկուսիչով, կամ գազով լցված մալուխներով 20 - 35 կՎ լարման մալուխային գծերի վրա, ուղղագիծ տեղամասերում մեկուսացման լրացուցիչ դիտարկում և փոխարինում չի պահանջվում։

5.8.23. Ռետինե ծածկույթով (ճկափողով) չզրահապատված մալուխների անցկացումը վերահսկելու և շահագործման ժամանակ պետք է հատուկ ուշադրության դարձվի ճկափողի վիճակի վրա։ Միջանցուկ խզվածք, քերվածք և ճաք ունեցող ճկափողով մալուխները պետք է նորոգվեն կամ փոխարինվեն:

5.8.24. Մալուխային ցանցերի ձեռնարկությունները պետք է ունենան վնասվածքի տեղի որոշման սարքերով, չափիչ սարքավորումներով և շարժական չափիչ ու փորձարկիչ կայանքներով զինված լաբորատորիաներ։

5.8.25. Վնասված մալուխների նմուշները և վնասված մալուխային կցորդիչները պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտության՝ վնասման պատճառները պարզելու և դրանց կանխարգելման միջոցառումների մշակման համար։

 

5.9. Ռելեային պաշտպանություն ԵՎ էլեկտրաավտոմատիկա

 

5.9.1. էլեկտրակայանների, ենթակայանների և էլեկտրական ցանցերի ուժային էլեկտրասարքավորումը պետք է պաշտպանված լինի կարճ միացումներից և բնականոն ռեժիմների խախտումներից՝ ռելեային պաշտպանության սարքվածքներով, ավտոմատ անջատիչներով կամ ապահովիչներով և սարքավորված լինի էլեկտրաավտոմատիկայի, այդ թվում՝ հակավթարային և ավտոմատ կարգավորման սարքվածքներով։

Ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի (ՌՊԱ), այդ թվում՝ հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները, գործողության սկզբունքներով, նախադրվածքներով, լարքով և ելքային ներգործություններով պետք է համապատասխանեն էներգահամակարգի սխեմաներին ու աշխատանքի ռեժիմներին և մշտապես լինեն աշխատանքի մեջ, բացի այն սարքվածքներից, որոնք պետք է հանվեն աշխատանքից՝ նշանակման և գործողության սկզբունքներին, էներգահամակարգի աշխատանքի ռեժիմին և ընտրականության պայմաններին համապատասխան։

5.9.2. Շահագործման ընթացքում պետք է ապահովված լինեն ՌՊԱ սարքավորման և երկրորդային շղթաների բնականոն աշխատանքի պայմանները (թույլատրելի ջերմաստիճանը, խոնավությունը, տատանումը, աշխատանքային պարամետրերի շեղումը անվանականից, խանգարումների մակարդակը և այլն)։

5.9.3. ՌՊԱ սարքվածքների գործարկումների և գործարկման խափանումների բոլոր դեպքերը, ինչպես նաև շահագործման ընթացքում հայտնաբերված արատները, պետք է հանգամանորեն վերլուծվեն և հաշվի առնվեն ՌՊԱ ծառայությունների կողմից ընդունված կարգով։ Հայտնաբերված արատները պետք է վերացվեն։

ՌՊԱ սարքվածքների սխալ գործարկման կամ գործարկման խափանման յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև սխեմաների և սարքավորման բացահայտված արատների մասին պետք է տեղյակ պահվի տվյալ սարքվածքը կառավարող կամ տնօրինող վերադաս կազմակերպությանը։

5.9.4. ՌՊԱ պանելների և երկկողմանի սպասարկման պահարանների, ինչպես նաև կառավարման պանելների և վահանակների դիմային և հակառակ կողմերին, պետք է լինեն նրանց կարգավարական անվանումներին համապատասխան նշանակումը նշող մակագրություններ։

Պանելների, վահանակների վրա և դարձկեն պանելներով պահարաններում տեղադրված սարքավորումը երկու կողմից պետք է ունենա սխեմաներին համապատասխանող մակագրություններ, կամ մակնշվածք: Մակագրությունների կամ մակնշվածքների դասավորությունը պետք է միանշանակ որոշի համապատասխան սարքը։

Առանձին ստուգվող, տարբեր միացումներին կամ միևնույն միացմանը պատկանող ՌՊԱ տարբեր սարքվածքների սարքավորումով պանելների վրա պետք է լինեն հստակ սահմանազատող գծեր և պետք է ապահովված լինի ՌՊԱ առանձին սարքվածքների ստուգման ընթացքում պաշտպանակ տեղադրելու հնարավորությունը։

Օպերատիվ անձնակազմի կողմից կառավարվող սարքվածքների մակագրությունները պետք է պարզ նշեն այդ սարքվածքների նշանակումը։

5.9.5. Ուժային էլեկտրասարքավորումը և էլեկտրահաղորդման գծերը կարող են գտնվել լարման տակ՝ միայն բոլոր տեսակի վնասվածքներից պաշտպանող ռելեային պաշտպանության աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում։ Առանձին տեսակի պաշտպանության աշխատանքից հանելու, կամ անսարք լինելու դեպքերում, աշխատանքի մեջ մնացած ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ապահովեն էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդման գծերի պաշտպանությունը՝ բոլոր տեսակի վնասվածքներից։ Եթե այդ պայմանը չի կատարվում, պետք է իրագործվի ժամանակավոր արագագործ պաշտպանություն, կամ կիրառվի պահուստային պաշտպանության արագացումը, կամ պետք է անջատվի միացումը։

5.9.6. Արագագործ ռելեային պաշտպանության և անջատիչի խափանման պահուստավորման սարքվածքի առկայության դեպքում, նորոգումից, կամ առանց լարման տակ գտնվելու ժամանակամիջոցից հետո, գծերի, հաղորդաձողերի և սարքավորման միացման բոլոր գործողությունները, ինչպես նաև բաժանիչներով և օդային անջատիչներով փոխարկման գործողությունները, պետք է կատարվեն այդ պաշտպանությունները աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում: Եթե գործողությունները կատարելու ժամանակ այդ պաշտպանություններից որևէ մեկը չի կարող գտնվել աշխատանքի մեջ, կամ գործողության սկզբունքով պետք է հանվի աշխատանքից, ապա պահուստային պաշտպանություններում պետք է մտցվի արագացում, կամ իրագործվի ժամանակավոր պաշտպանություն՝ թեպետև ոչ ընտրական, բայց գործողության նույնպիսի ժամանակով, ինչպես և մշտական պաշտպանությունը:

5.9.7. Էլեկտրականապես կապված, 60 Վ-ից բարձր լարման երկրորդային շղթաների՝ հողի նկատմամբ մեկուսացման դիմադրությունը, ինչպես նաև էլեկտրականապես չկապված տարբեր նշանակման (չափիչ, օպերատիվ հոսանքի, ազդանշանման) շղթաների միջև մեկուսացման դիմադրությունը յուրաքանչյուր միացման սահմաններում պետք է պահպանվի 1 ՄՕհմ-ից ոչ պակաս։ Առանձին աղբյուրից կամ բաժանիչ տրանսֆորմատորից սնվող 60 Վ և ցածր աշխատանքային լարման երկրորդային շղթաների մեկուսացման դիմադրությունը պետք է պահպանվի 0,5 ՄՕհմ-ից ոչ պակաս։

Մեկուսացման դիմադրությունը չափվում է առաջին դեպքում 1000-2500 Վ լարման մեգաօհմաչափով, երկրորդ դեպքում՝ 500 Վ։

24 Վ և ցածր լարման, միկրոէլեկտրոնային բազայով ՌՊԱ սարքվածքների շղթաների մեկուսացման դիմադրության չափումը կատարվում է արտադրող գործարանի ցուցումներին համապատասխան։ Եթե այդպիսի ցուցումներ չկան, ապա 15 Վ լարման օհմաչափով ստուգվում է այդ շղթաների՝ հողի հետ միակցման բացակայությունը։

Երկրորդային շղթաների մեկուսացումը ստուգելու ժամանակ պետք է ձեռնարկվեն համապատասխան հրահանգներով նախատեսված, այդ սարքվածքների վնասվածքները կանխող, միջոցառումներ։

5.9.8. ՌՊԱ էլեկտրականապես կապված շղթաների և յուրաքանչյուր միացման բոլոր այլ երկրորդային շղթաների՝ հողի նկատմամբ մեկուսացումը, ինչպես նաև միևնույն պանելի սահմաններում գտնվող էլեկտրականապես կապ չունեցող շղթաների միջև մեկուսացումը, բացառությամբ 60 Վ և ցածր աշխատանքային լարման տարրերի շղթաների, տեղակայումից հետո միացնելիս և առաջին նախապահպանական հսկման ժամանակ, պետք է փորձարկվի 1 րոպեի ընթացքում՝ փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով։

Բացի այդ, 1 րոպեի ընթացքում՝ 1000 Վ լարումով պետք է փորձարկվի վերահսկիչ մալուխների ջղերի միջև եղած մեկուսացումը այն շղթաներում, որտեղ առկա է լուրջ հետևանքներով ջղերի միջև միակցման բարձր հավանականությունը (գազային պաշտպանության շղթաներ, որպես օպերատիվ հոսանքի աղբյուր օգտագործվող կոնդենսատորների շղթաներ, անվանական 1 Ա հոսանքով հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաներ և այլն)։

Հետագա շահագործման ժամանակ ՌՊԱ շղթաների մեկուսացումը (բացառությամբ 60 Վ և ցածր լարման շղթաների) պետք է փորձարկվի կանխարգելիչ վերականգնման ժամանակ՝ 1 րոպեի ընթացքում, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, կամ 2500 Վ ուղղված լարումով` մեգաօհմաչափի կամ հատուկ կայանքի միջոցով։

ՌՊԱ 60 Վ և ցածր լարման շղթաների մեկուսացման փորձարկումը կատարվում է ըստ սույն կանոնների 5.9.7 կետի նրա դիմադրության չափման ընթացքում։

5.9.9. Նոր տեղակայված ՌՊԱ սարքվածքները և երկրորդային շղթաները աշխատանքի մեջ մտցնելուց առաջ պետք է ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների:

Նոր սարքվածքներ գործարկելու և աշխատանքի մեջ մտցնելու թույտվությունը տրվում է սահմանված կարգով և գրանցվում է ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի մատյանում։

5.9.10. Շահագործման մեջ գտնվող ՌՊԱ սարքվածքների մասին ՌՊԱ ծառայությունում պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը՝

տեղեկաթերթիկ-արձանագրություններ,

կարգաբերման և ստուգման հրահանգներ կամ մեթոդական ցուցումներ,

տեխնիկական տվյալներ սարքվածքների մասին՝ նախադրվածքների քարտերի և բնութագրերի տեսքով,

սկզբունքային, տեղակայման կամ՝ սկզբունքա-տեղակայման կատարողական աշխատանքային սխեմաներ,

ՌՊԱ բարդ սարքվածքները ստուգելու, համար աշխատանքից հանելու (աշխատանքի մեջ մտցնելու) աշխատանքային ծրագրեր, որտեղ պետք է նշված լինեն դրանց շղթաները աշխատանքի մեջ մնացող ՌՊԱ սարքվածքներից, սարքավորման ղեկավարման շղթաներից և լարման ու հոսանքի շղթաներից անջատման հաջորդականությունը, եղանակը և տեղը,

էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված այն սարքվածքների ցուցակը, որոնց համար աշխատանքային ծրագրեր չեն կազմվում։

Տեխնիկական սպասարկման արդյունքները պետք է գրանցվեն տեղեկաթերթիկ–արձանագրությունում (անհրաժեշտության դեպքում ՌՊԱ բարդ սարքվածքների վերաբերյալ պետք է արվեն մանրամասն գրանցումներ աշխատանքային մատյանում):

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ձեռնարկությունների, «Հայ-էներգո» ՊՓԲԸ ՌՊԱ ծառայություններում պետք է լինեն այդ ծառայությունների կառավարման կամ տնօրինության տակ գտնվող սարքվածքների տեխնիկական տվյալները քարտերի (աղյուսակների) կամ մատյանների (բնութագրերի), սկզբունքային կամ կառուցվածքային սխեմաների (տեխնոլոգիական գործառման ալգորիթմի) տեսքով։

5.9.11. ՌՊԱ սարքվածքների լարքի պարամետրերի, կամ գործողության փոփոխումները, աշխատանքից հանելը (աշխատանքի մեջ մտցնելը) պետք է ձևակերպվի սույն Կանոնների 6.4.2, 6.4.5, 6.4.6 և 6.4.10 կետերին համապատասխան։

Սխալ գործարկման սպառնալիքի դեպքում, ՌՊԱ սարքվածքը պետք է հանվի աշխատանքից, հաշվի առնելով սույն կանոնների 5.9.5 կետի պահանջները, առանց վերադաս օպերատիվ կարգավարական անձնակազմի թույլտվության, բայց հետագայում նրան հաղորդելով (տեղային հրահանգին համապատասխան) և հայտ ձևակերպելով սույն Կանոնների 6.4.6 կետին համապատասխան։

5.9.12. ՌՊԱ ռելեները, սարքերը և օժանդակ սարքվածքները, բացառությամբ նրանց, որոնց նախադրվածքները փոփոխում է օպերատիվ անձնակազմը, թույլատրվում է բացել միայն այդ սարքվածքները շահագործող ՌՊԱ ծառայությունների, էլեկտրակայանների, էլեկտրաարտադրամասերի էլեկտրատեխնիկական լաբորատորիաների (ԷՏԼ) աշխատողներին, կամ բացառիկ դեպքերում՝ վերջիններիս ցուցումով, օպերատիվ անձնակազմին։

ՌՊԱ սարքվածքներում աշխատանքները պետք է կատարի ուսուցում անցած և համապատասխան սարքվածքների ինքնուրույն ստուգման թույլտվություն ունեցող անձնակազմը։

5.9.13. Կառավարման վահանակների, պահարանների և պանելների սեղմակների հավաքվածքների (շարքերում) մերձակայքում չպետք է գտնվեն այն սեղմակները, որոնց պատահական միացումը կարող է առաջացնել միացության անջատում կամ միացում, օպերատիվ հոսանքի շղթաներում կամ գեներատորի (սինքրոն փոխհատուցչի) գրգռման շղթաներում կարճ միացում։

5.9.14. Պանելների, վահանակների վրա, պահարաններում և ՌՊԱ կառավարման շղթաներում աշխատելիս, պետք է միջոցներ ձեռնարկվեն սարքավորումը սխալմամբ անջատելու դեմ։ Աշխատանքները պետք է կատարվեն միայն մեկուսացված գործիքներով։

Այդ աշխատանքների կատարումը առանց կատարողական սխեմաների, նախապես տրված ծավալների և աշխատանքի հերթականության (տիպային կամ հատուկ ծրագրերի) արգելվում է։

Հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում (այդ թվում նաև փորձարկման բլոկների հետ) գործողությունները պետք է կատարվեն այն ՌՊԱ սարքվածքների (կամ առանձին աստիճանների) աշխատանքից հանելուց հետո, որոնք գործողության սկզբունքով և լարքի պարամետրերով (նախադրվածքներով) կարող են այդ գործողությունների ընթացքում կեղծ աշխատել։

Աշխատանքները ավարտելուց հետո պետք է ստուգվեն հոսանքի, լարման և օպերատիվ հոսանքի շղթաների սարքինությունը և միացման ճշտությունը։ ՌՊԱ օպերատիվ շղթաները և կառավարման շղթաները, որպես կանոն, պետք է ստուգվեն գործողության փորձարկումով։

5.9.15. ՌՊԱ սարքվածքներում աշխատանքները, որոնք կարող են առաջացնել պաշտպանվող կամ այլ միացումների սխալ անջատում, ինչպես նաև սարքավորման կամ աշխատող ՌՊԱ սարքվածքների վրա այլ՝ չնախատեսված ներգործություններ, պետք է կատարվեն այդ հնարավորությունները հաշվի առնող թույլատրված հայտով։

5.9.16. ՌՊԱ պանելների և պահարանների վրայի փոխարկող սարքվածքների, փորձարկման բլոկների կափարիչների դիրքի ճշտության հսկումը, կառավարման և պաշտպանության շղթաների ապահովիչների կամ ավտոմատ անջատիչների սարքինության հսկումը, ՌՊԱ սարքվածքների աշխատանքի հսկումը սարքերի և պանելների (պահարանների) վրա տեղադրված արտաքին ազդանշանման սարքվածքների և սարքերի ցուցմունքներով, անջատիչների և այլ սարքերի փորձարկումը, բարձր հաճախության պաշտպանությունների ազդանշանների փոխանակումը, բարձր հաճախության հեռուստաանջատման սարքվածքների, ավտոմատիկայի, կապուղիների ցածր հաճախության սարքավորման, հակավթարային ավտոմատիկայի, բարձր հաճախության սարքավորման հսկվող պարամետրերի չափումները, հաղորդաձողերի պաշտպանության և ներանցիչների մեկուսացման հսկման սարքվածքի անհաշվեկշռության հոսանքի չափումը, լարման տրանսֆորմատորի բաց եռանկյուն անհաշվեկշռության լարման չափումը, ավտոմատ կրկնական միացման պահուստի ավտոմատ միացման սարքվածքների և սևեռող սարքերի փորձարկումը, ավտոմատ տատանագրիչների ժամացույցների լարումը և այլն, պետք է իրականացնի օպերատիվ անձնակազմը։

Հսկման և փորձարկման պարբերականությունը, փորձարկման ենթակա սարքերի և սարքվածքների ցուցակը, փորձարկման գործողությունների կարգը, ինչպես նաև նորմերից շեղումներ հայտնաբերելու դեպքում, անձնակազմի գործելու կարգը, պետք է սահմանվեն տեղային հրահանգներով:

5.9.17. էլեկտրական ցանցերը շահագործող ձեռնարկությունների և էլեկտրակայանների էլեկտրատեխնիկական լաբորատորիաների ՌՊԱ ծառայությունների անձնակազմը պարբերաբար պետք է զննի բոլոր կառավարման պանելները և վահանակները, ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի, ազդանշանման պանելները, հատուկ ուշադրություն դարձնելով փոխարկող սարքվածքների (հատիչների, կառավարման բանալիների, մակարդակների և այլն) դիրքերի և փորձարկման բլոկների կափարիչների դիրքերի ճշտությանը և սխեմաների ու էլեկտրասարքավորման աշխատանքի ռեժիմների հետ դրանց դիրքերի համապատասխանությանը։

Զննումների պարբերությունը պետք է սահմանի էներգաօբյեկտի ղեկավարությունը։

Անկախ ՌՊԱ ծառայության անձնակազմի պարբերական զննումներից, օպերատիվ կարգավարական անձնակազմը պետք է պատասխանատվություն կրի ՌՊԱ այն տարրերի ճիշտ դիրքերի համար, որոնց հետ նրանց թույլատրված է գործողություններ կատարել։

5.9.18. ՌՊԱ սարքվածքները և երկրորդային շղթաները պետք է ստուգվեն և փորձարկվեն գործող կանոններում ու հրահանգներում նշված ծավալով և ժամկետներում։

Այդ սարքվածքների ոչ ճիշտ գործարկումից, կամ գործարկման խափանումից հետո պետք է անցկացվեն լրացուցիչ (հետվթարային) ստուգումներ։

5.9.19. Սեղմակների հավաքվածքներին (շարքերին) միացված հաղորդալարերը պետք է ունենան սխեմաներին համապատասխանող մակնշվածքներ։ Վերահսկիչ մալուխները մակնշվածքներ պետք է ունենան իրենց ծայրերում, մալուխների հոսքի ճյուղավորման և հատման տեղերում, պատերի, առաստաղների և այլն միջով անցման տեղերում։ Վերահսկիչ մալուխների ազատ ջղերի ծայրերը պետք է մեկուսացված լինեն:

5.9.20. Մետաղե թաղանթով մալուխների վնասվածքները վերացնելիս, կամ նրանց երկարացման դեպքում, ջղերի միացումները պետք է իրականացվեն հերմետիկ կցորդիչների, կամ այդ նպատակի համար նախանշված տուփերի միջոցով։ Նշված կցորդիչները և տուփերը պետք է գրանցված լինեն։

Պոլիվինիլքլորիդային և ռետինե թաղանթով մալուխները պետք է միացվեն էպօքսիդային միացնող կցորդիչներով կամ սեղմակների անցումային շարքերի վրա։

Վերը նշված միացումները՝ մեկ մալուխի յուրաքանչյուր 50 մ երկարության վրա, միջին հաշվով, մեկից ավել չպետք է լինեն:

5.9.21. Օդի, լույսի, յուղի ներգործությամբ քայքայվող, ջղերի մեկուսացումով վերահսկիչ մալուխների կիրառման դեպքում, սեղմակների և ծայրային հարդարումների միջև ընկած ջղերի հատվածամասը պետք է ունենա այդ քայքայումը կանխող լրացուցիչ պատվածք։

5.9.22. Հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթները միշտ պետք է միակցված լինեն ռելեներով, սարքերով կամ կարճ միացվեն։ Հոսանքի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները և բարձր հաճախության կապուղու միացման զտիչների երկրորդային փաթույթները պետք է հողանցված լինեն։

5.9.23. էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղադրված վթարային ռեժիմներում գրանցման ավտոմատ արագացումով ինքնագրիչ սարքերը, ավտոմատ տատանագրիչները, այդ թվում նրանց գործարկման սարքվածքները, սևեռող սարքերը (ամպերաչափեր, վոլտաչափեր, օհմաչափեր) և այլ ՌՊԱ սարքվածքների աշխատանքի վերլուծության և էլեկտրահաղորդման գծերի վնասվածքների տեղը որոշելու համար օգտագործվող սարքվածքները պետք է միշտ պատրաստ լինեն գործելու։ Նշված սարքվածքների աշխատանքի մեջ մտցնելը և աշխատանքից հանելը պետք է իրականացվեն հայտով։

5.9.24. Օպերատիվ հոսանքի շղթաներում պետք է ապահովվի պաշտպանության սարքերի (ապահովիչների և ավտոմատ անջատիչների) գործողության ընտրողականությունը։

Ավտոմատ անջատիչները, ապահովիչների կոճակները պետք է ունենան նշանակումը և հոսանքը ցուցող մակնշվածքներ։

5.9.25. Օպերատիվ անձնակազմի կողմից ՌՊԱ սարքվածքների պանելների վրա և պահարաններում բանալիներով, մակադրակներով, վերահսկիչ բլոկներով և այլ հարմարանքներով փոխարկումներ կատարելիս պետք է կիրառվի նշված փոխարկման սարքվածքների՝ օգտագործվող ռեժիմների համար դիրքերի աղյուսակներ, կամ հսկման ակներև այլ եղանակներ, ինչպես նաև ծրագրեր՝ բարդ փոխարկումների համար։

Այդ փոխարկումների կատարման գործողությունների մասին պետք է գրանցումներ կատարվեն օպերատիվ մատյանում։

5.9.26. էլեկտրակայանների և ենթակայանների կառավարման վահանների, պանելների և պահարանների վրայի ՌՊԱ շղթաների փոխարկման սարքվածքները պետք է տեղադրվեն ակներևորեն, իսկ նրանց հետ միատեսակ գործողությունները պետք է կատարվեն միևնույն ձևով։

 

5.10. Հողակցող սարքվածքներ

 

5.10.1. Հողակցող սարքվածքները պետք է բավարարեն մարդկանց էլեկտրրաանվտանգության և էլեկտրակայանքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի շահագործման ռեժիմների պահանջներին։

էլեկտրասարքավորումների և էլեկտրակայանքների մետաղե մասերը, որոնք մեկուսացման վնասվածքի հետևանքով կարող են ընկնել լարման տակ, պետք է հողանցված կամ զրոյացված լինեն։

5.10.2. էլեկտրակայանների հողանցող սարքվածքները տեղակայող կազմակերպության կողմից շահագործման հանձնելիս, բացի սույն Կանոնների 1.2.9 կետում նշված փաստաթղթերից, պետք է ներկայացվեն նաև այդ սարքվածքների հանձնման և ընդունման փորձարկումների արձանագրությունները։

5.10.3. Հողակցման ենթակա կայանքի յուրաքանչյուր տարր պետք է միացվի հողանցիչի հետ՝ առանձին հողանցող հաղորդչի միջոցով։

Հողակցող հաղորդիչներով՝ կայանքի մի քանի տարրերի հաջորդական միացումը, արգելվում է։

5.10.4. Հողակցող հաղորդիչների միացումը հողանցիչի և հողանցվող կառուցվածքների հետ պետք է կատարվի եռակցումով, իսկ սարքերի, մեքենաների հենամարմինների և էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների հետ՝ եռակցումով կամ հեղույսային միացումով։

5.10.5. Հողակցող հաղորդիչները պետք է պահպանված լինեն քայքայումից։

Բաց տեղագրած հողանցող հաղորդիչները պետք է ունենան սև ներկվածք։

5.10.6. Հողակցող սարքվածքների հսկման համար պետք է կատարվեն հողակցող սարքվածքների դիմադրության չափում, և առնվազն 12 տարին մեկ ընտրանքային ստուգում գետնի բացումով՝ հողում գտնվող հողակցիչների տարրերի քայքայման վիճակը գնահատելու համար, հողակցող տարրերի և հողակցիչի միջև շղթաների, բնական հողակցիչների և հողանցող սարքվածքների միացումների առկայության և վիճակի հսկում՝ առնվազն 12 տարին մեկ,

հպման լարման չափում այն էլեկտրակայանքներում, որոնց հողանցող սարքվածքները իրականացվում են հպման լարման նորմերով,

հողանցման սարքվածքի լարման ԷՍԿ պահանջներին համապատասխանության ստուգում (հաշվարկային)՝ հողանցող սարքվածքի տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 12 տարին մեկ,

մինչև 1000 Վ լարման կայանքներում ծակվող ապահովիչների ստուգում և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում՝ առնվազն 6 տարին մեկ։

5.10.7. Հողակցման սարքվածքների դիմադրությունները պետք է չափվեն՝

էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրահաղորդման գծերում՝ այդ սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո,

110 կՎ և բարձր լարման ՕԳ մետաղաճոպանային հենարանների վրա՝ մակերևույթային պարպումների կամ էլեկտրական աղեղից մեկուսիչների քայքայման հետքեր հայտնաբերելիս,

35 կՎ և ցածր լարման օդային բաշխիչ ցանցերի ենթակայաններում՝ առնվազն 12 տարին մեկ,

35 կՎ և ցածր լարման ցանցերում բաժանիչներով, պաշտպանիչ միջակայքերով, խողովակավոր և փականային պարպիչներով հենարանների և զրոյական հաղորդալարերի կրկնական հողանցիչներով հենարանների մոտ առնվազն 6 տարին մեկ,

բնակեցված վայրերում, երկաթբետոնե և մետաղե հենարանների ընտրանքային 2%-ի վրա,

ՕԳ առավել ագրեսիվ, սողանքավոր, արտափչվող կամ վատ հաղորդող գետնի տեղամասերում առնվազն 12 տարին մեկ։ Չափումները պետք է կատարվեն գետնի առավել ցամաքման ժամանակում։

5.10.8. Հպման լարումների չափումները պետք է կատարվեն հողանցող սարքվածքների տեղակապումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 6 տարին մեկ։

Չափումները պետք է կատարվեն բնական հողանցիչների և ՕԳ մետաղաճոպանների միացված ժամանակ։

5.10.9. Հողակցիչների քայքայիչ վիճակի ստուգումը պետք է կատարվի՝

ենթակայանների և էլեկտրակայանների այն տեղերում, որտեղ հողանցիչները առավել քայքայված են, ինչպես նաև ուժային տրանսֆորմատորների չեզոքների և կարճմիակցիչների մոտակայքում,

ՕԳ վրա՝ հողակցիչներով հենարանների 2%-ի մոտ։

Ենթակայանների և ՕԳ հենարանների հողակցիչների համար, անհրաժեշտության դեպքում, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ կարող է սահմանվել քայքայիչ վիճակի ավելի հաճախակի ստուգումներ։

 

5.11.Պաշտպանություն գերլարումից

 

5.11.1. էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող ձեռնարկություններում պետք է լինեն տեղեկություններ յուրաքանչյուր բաշխիչ սարքվածքի և ՕԳ-ի գերլարումներից պաշտպանության մասին՝

շանթարգելների, լուսարձակների կայմասյուների, մետաղե և երկաթբետոնե կառուցվածքների, առավել բարձր կառույցների և շենքերի պաշտպանական գոտիների ուրվագծերը,

բաշխման սարքվածքների (ԲՍ) հողակցման սարքվածքների սխեմաները, որտեղ պետք է նշված լինեն պաշտպանական սարքերի միացման, ենթակայանի սարքավորման և շանթարգելով ճակատամուտքերի հողանցող էջքերի, լրացուցիչ հողանցող էլեկտրոդների (դրանց երկարության և քանակի տվյալներով) դասավորության տեղերի մասին,

ԲՍ սարքավորման իմպուլսային ամրության (իմպուլսային փորձարկման և ծակման լարումների) տեղեկաթերթի տվյալները,

ԲՍ և ՕԳ վրա օգտագործված գերլարումներից սահմանափակիչների, փականային և խողովակավոր պարպիչների և կայծային միջակայքերի տեղեկաթերթային պաշտպանական բնութագրերը,

ԲՍ սխեմաները, որտեղ պետք է նշված լինեն ՕԳ՝ մետաղաճոպանով պաշտպանված մերձեցումների երկարությունները (ամբողջ երկարությամբ մետաղաճոպանով գծերի համար՝ վտանգավոր գոտիների երկարությունները) և հաղորդաձողավորման՝ երկարությամբ դրանց համապատասխանող հեռավորությունները ԲԱ պաշտպանական սարքերի և պաշտպանվող սարքավորման միջև,

ՕԳ հենարանների, այդ թվում ՕԳ մետաղաճոպանավոր մերձեցումների, ԲՍ, տրանսֆորմատորային և փոխարկչային կետերի հողանցման դիմադրությունների արժեքները,

ՕԳ ուղեգծի և բաշխիչ սարքվածքների տարածքում բնահողի հաղորդականության մասին տվյալները,

տվյալներ՝ ՕԳ-երը միմյանց, կապի, ռադիոհաղորդման, երկաթուղային ինքնուղեփակման գծերի հետ հատումների մասին։

5.11.2. ԲԲԱ կառուցվածքների, առանձին կանգնած ձողային շանթարգելների, լուսարձակածին կայմասյուների, ծխատար խողովակների և հովարանների վրա ցանկացած նշանակման մինչև 1000 Վ լարման ՕԳ հաղորդալարերի (լուսավորման, հեռախոսային, բարձր հաճախության և այլն) կախումը, ինչպես նաև այդ գծերի առբերումը պայթյունավտանգ շենքերի մոտով, արգելվում է։

Նշված նպատակների համար պետք է կիրառվեն մետաղե թաղանթով մալուխներ կամ հողում, մետաղե խողովակների մեջ տեղավորված առանց թաղանթի մալուխներ։

Մալուխների թաղանթները, մետաղե խողովակները պետք է հողանցվեն։

Պայթյունավտանգ շենքերի մոտ գծերի առբերումը պետք է կատարվի շենքերի և կառույցների շանթարգել սարքվածքների գործող հրահանգների պահանջներին համապատասխան։

5.11.3. Ամեն տարի, ամպրոպների շրջանից առաջ, պետք է կատարվի բաշխիչ սարքվածքների և էլեկտրահաղորդման գծերի գերլարումներից պաշտպանության վիճակի ստուգումը և ապահովվի ամպրոպային և ներքին գերլարումներից պաշտպանության պատրաստականությունը։

Ձեռնարկություններում պետք է գրանցվեն ՕԳ, ԲՍ և տրանսֆորմատորային սարքավորանքի ամպրոպային անջատումների և վնասվածքների դեպքերը։ Ստացված տվյալների հիման վրա պետք է կատարվի շանթապաշտպանության հուսալիության գնահատում, և անհարժեշտության դեպքում, մշակվի այն բարձրացնող միջոցառումներ։

ԲՍ ոչ ստանդարտ սարքեր կամ սարքավորում տեղադրելու դեպքում, անհրաժեշտ է համապատասխան ամպրոպապաշտպան միջոցառումների մշակում։

5.11.4. Բոլոր դասերի լարումների գերլարումների սահմանափակիչները և փականային պարպիչները մշտապես պետք է միացված լինեն։

Այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում փոթորկային քամիներ, սառցակալում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխումներ և ինտենսիվ աղտոտում ԲԲՍ թույլատրվում է ձմռանը (կամ առանձին ամիսներին) անջատել միայն ամպրոպային գերլարումներից պաշտպանվելու համար նախատեսված փականային պարպիչները։

5.11.5. Փականային և խաղովակավոր պարպիչների, ինչպես նաև գերլարումների սահմանափակիչների նախապահպանական փորձարկումները պետք է կատարվեն գործող «էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերին» համապատասխան։

5.11.6. Խողովակավոր պարպիչները և պաշտպանական միջակայքերը պետք է զննվեն էլեկտրահաղորդման գծերի շրջայցի ժամանակ։ Պարպիչների գործարկումը պետք է նշվի շրջայցի թերթիկներում։ Հենարանից հանած վիճակում խողովակավոր պարպիչների ստուգումները պետք է կատարվեն երեք տարին մեկ։

Ինտենսիվ աղտոտման գոտիներում տեղադրված խողովակավոր պարպիչների՝ առանց հենարանից հանելու, վերին զննումը, ինչպես նաև լրացուցիչ զննումները և ստուգումները, պետք է կատարվեն տեղային հրահանգների պահանջներին համապատասխան։

Խողովակավոր պարպիչների վերանորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության՝ կախված ստուգումների և զննումների արդյունքներից։

5.11.7. Մեկուսացված չեզոքներով կամ ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում թույլատրվում է հողի հետ միակցված օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը՝ մինչև վնասվածքը վերացնելը։

Ընդ որում՝ բնակեցված վայրերում, որտեղ մարդկանց և կենդանիներին հոսանքահարման վտանգ է սպառնում, ՕԳ վնասվածքի տեղը հայտնաբերելու աշխատանքները պետք է սկսվեն անհապաղ, և վնասվածքը վերացվի ամենակարճ ժամկետում։

Գեներատորային լարման ցանցերում, ինչպես նաև այն ցանցերում, որոնց միացված են բարձր լարման շարժիչներ, հողի հետ միակցումով աշխատանքը թույլատրվում է սույն կանոնների 5.1.24 կետին համապատասխան։

5.11.8. Հողի հետ միակցման ունակային հոսանքի փոխհատուցումը աղեղմարիչ ռեակտորով պետք է կիրառվի հետևյալ մեծությունները գերազանցող ունակային հոսանքների դեպքում՝

 

ցանցի անվանական լարումը, կՎ

6

10

15-20

35 և բարձր

հողի հետ միակցման ունակային հոսանքը, Ա

30

20

15

10

 

Բլոկային էլեկտրակայանների սեփական կարիքների 6 կՎ ցանցերում թույլատրվում է ցանցի չեզոքը դիմադրությամբ հողանցված աշխատանքի ռեժիմ։

Երկաթբետոնե և մետաղե հենարաններով ՕԳ 6-35 կՎ ցանցերում պետք է օգտագործվեն աղեղմարիչ ռեակտորներ՝ 10 Ա և ավել հողի հետ միակցման ունակային հոսանքի դեպքում։ Այդ ցանցերի աշխատանքը, ունակային հոսանքի նշված մեծությունը գերազանցելու դեպքում, առանց ունակային հոսանքի փոխհատուցման, արգելվում է։

Հողի հետ միակցման ունակային հոսանքների փոխհատուցման համար, ցանցերում պետք է կիրառվեն ձեռքով կամ ավտոմատ կարգավորվող աղեղմարիչ ռեակտորներ։

Ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում ունակային հոսանքների, աղեղմարիչ ռեակտորների հոսանքների, հողի հետ միակցման հոսանքների և չեզոքի շեղման լարումների չափումը, պետք է կատարվի աղեղմարիչ ռեակտորը շահագործման մեջ մտցնելու ժամանակ և ցանցի ռեժիմի զգալի փոփոխումների դեպքում, բայց ոչ ուշ, քան 6 տարին մեկ։

5.11.9. Աղեղմարիչ ռեակտորների հզորությունը պետք է ընտրվի ըստ ցանցի ունակային հոսանքի, հաշվի առնելով դրա հեռանկարային զարգացումը։

Հողակցող աղեղմարիչ ռեակտորները պետք է տեղադրվեն այն ենթակայաններում, որոնք փոխհատուցվող ցանցի հետ կապված են երկուսից ոչ պակաս էլեկտրահաղորդման գծերով։

Փակուղային ենթակայաններում աղեղմարիչ ռեակտորների տեղադրումը արգելվում է։

Աղեղմարիչ ռեակտորները պետք է միացվեն տրանսֆորմատորների, գեներատորների կամ սինքրոն փոխհատուցչի չեզոքներին բաժանիչներով։

Աղեղմարիչ ռեակտորների միացման համար, որպես կանոն, պետք է օգտագործվեն փաթույթների աստղ-եռանկյուն միացման սխեմայով տրանսֆորմատորները։

Հալուն ապահովիչներով պաշտպանված տրանսֆորմատորներին աղեղմարիչ ռեակտորների միացումն արգելվում է։

Հողակցման համար նախատեսված աղեղմարիչ ռեակտորի ներանցիչը  պետք է միացվի ընդհանուր հողանցող սարքվածքի հետ հոսանքի տրանսֆորմատորի միջոցով։

5.11.10. Աղեղմարիչ ռեակտորները պետք է ունենան ռեզոնանսային լարք:

Թույլատրվում է գերփոխհատուցմամբ լարք, որի դեպքում հողի հետ միակցման հոսանքի ռեակտիվ բաղադրիչը չպետք է գերազանցի 5 Ա, իսկ ապալարքի աստիճանը՝ 5%-ից ոչ ավել։ Եթե 6-20 կՎ լարման ցանցերում տեղադրված աղեղմարիչ ռեակտորների հարակից ճյուղավորումներն ունեն հոսանքների մեծ տարբերություն, թույլատրվում է հողի հետ միակցման հոսանքի 10 Ա-ից ոչ ավել ռեակտիվ բաղադրիչով լարք: 35 կՎ լարման ցանցերում հողի հետ միակցման ունակային հոսանքը 15 Ա-ից պակաս լինելու դեպքում թույլատրվում է 10%-ից ոչ ավել ապալարքի աստիճան։

Ունակային հոսանքի թերփոխհատուցմամբ ցանցերի աշխատանքը, որպես կանոն, չի թույլատրվում։ Թերփոխհատուցված լարքի կիրառումը թույլատրվում է միայն ժամանակավոր համապատասխան հզորության աղեղմարիչ ռեակտորների բացակայության դեպքում, և այն պայմանով, որ վթարայնորեն առաջացած ցանցի ֆազերի ունակությունների ասիմետրիաները չեն կարող բերել ֆազային լարման 70% գերազանցող չեզոքի շեղման լարման առաջացում։

5.11.11. Ունակային հոսանքների փոխհատուցմամբ աշխատող ցանցերում լարման ասիմետրիան չպետք է գերազանցի ֆազային լարման 0,75%։

Ցանցում հողի հետ միակցման բացակայության դեպքում չեզոքի շեղման լարումը թույլատրվում է ֆազային լարման 15%-ից ոչ բարձր՝ երկարատև, և 30%-ից ոչ բարձր 1 ժամվա ընթացքում։

Ասիմետրիայի և չեզոքի շեղման լարումների իջեցումը մինչև նշված արժեքները, պետք է իրականացվի ցանցի ֆազերի՝ հողի նկատմամբ ունակությունների հավասարեցումով (ֆազային հաղորդալարերի փոխադարձ դիրքերի փոփոխությունով, ինչպես նաև բարձր հաճախության կապի կոնդենսատորների գծերի ֆազերի մեջ բաշխումով)։

Ցանցին բարձր հաճախության կապի և պտտվող մեքենաների շանթապաշտպան կոնդենսատորներ միացնելիս, պետք է ստուգվի հողի նկատմամբ ֆազերի ունակությունների ասիմետրիայի թույլատրելիությունը։

Օդային և մալուխային գծերի՝ ըստ ֆազերի, միացումները և անջատումները, որոնք կարող են բերել նշված մեծությունները գերազանցող չեզոքի շեղման լարումի առաջացման, արգելվում է։

5.11.12. 6-10 կՎ լարման ցանցերում, որպես կանոն, պետք է կիրառվեն փոխհատուցման հոսանքի ավտոմատ լարքով սահունորեն կարգավորելի աղեղմարիչ ռեակտորներ։

Հոսանքի ձեռքով կարգավորող աղեղմարիչ ռեակտորներ կիրառելու դեպքում, լարքի ցուցանիշները պետք է որոշվեն փոխհատուցման ապալարքի չափիչով։ Այդպիսի սարքի բացակայության դեպքում, լարքի ցուցանիշները պետք է որոշվեն հողի հետ միակցման հոսանքի, ունակային հոսանքների և փոխհատուցման հոսանքի (հաշվի առնելով չեզոքի շեղման լարումը) չափումների արդյունքների հիման վրա։

5.11.13. Վակուումային անջատիչներով կայանքներում, որպես կանոն, պետք է նախատեսվեն փոխարկման գերլարումներից պաշտպանության միջոցառումներ։ Գերլարումներից պաշտպանությունից հրաժարվելը պետք է հիմնավորվի։

5.11.14. Չեզոքի ինքնաբերական շեղումներից, կամ վտանգավոր ֆեռոռեզոնանսային գործընթացներից գերլարումների առաջացումը կանխելու համար, 110-220 կՎ ենթակայաններում, օպերատիվ գործողությունները պետք է սկսվեն ՆՆՖ-110 և ՆՆՖ-220 լարման տրանսֆորմատորներով չբեռնավորված հաղորդաձողերի համակարգին միացվող տրանսֆորմատորի չեզոքի հողանցումից։

ՆՆՖ-110 և ՆՆՖ-220 տրանսֆորմատորներով չբեռնավորված հաղորդաձողերի համակարգը, ցանցից անջատելուց առաջ, սնող տրանսֆորմասարի չեզոքը պետք է հողանցվի։

110 - 220 կՎ լարման ցանցերում, մեկուսացված չեզոքով աշխատող տրանսֆորմատորների սնման ոչ լիաֆազ ռեժիմ երևան գալիս, այդ տրանսֆորմատորների չեզոքի հողանցման հետ կապված օպերատիվ գործողություններ չեն թույլատրվում։

էլեկտրամագնիսական լարման տրանսֆորմատորներով և հպակները կոնդենսատորներով շունտված անջատիչներով 150-330 կՎ բաշխիչ սարքվածքներում, պետք է ստուգվի հաղորդաձողերի համակարգի անջատման ժամանակ ֆեռոռեզոնանսային գերլարումների առաջացման հնարավորությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն օպերատիվ և ավտոմատ անջատումների ժամանակ ֆեռոռեզոնանսի կանխման համար։

6-35 կՎ լարման ցանցերում և միացումների վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն ֆեռոռեզոնանսային գործընթացները, այդ թվում՝ չեզոքի ինքնաբերական շեղումը, կանխելու համար։

5.11.15. Տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների ամենացածր (միջին) լարման չօգտագործվող փաթույթները պետք է միացվեն աստղի կամ եռանկյան սխեմայով և պաշտպանվեն գերլարումներից։

Ավելի բարձր լարման փաթույթների արանքում տեղադրված ամենացածր լարման չօգտագործվող փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի ամեն մի ֆազի ներանցիչին մրացված փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով։ Պաշտպանություն չի պահանջվում, եթե ամենացածր լարման փաթույթին մշտապես միացված է հողանցված թաղանթով կամ զրահով 30 մ-ից ոչ պակաս երկարության մալուխային գիծ։

Այլ դեպքերում ամենացածր և միջին լարումների չօգտագործված փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի մեկ ֆազի կամ չեզոքի հողանցումով, կամ ամեն մի ֆազի ներանցիչին միացված փականային պարպիչներով (կամ գերլարումների սահմանափակիչներով)։

5.11.16. 110 կՎ և բարձր լարման ցանցերում տրանսֆորմատորների 110 - 220 կՎ փաթույթների չեզոքների ապահողանցումը, ինչպես նաև ռելեային պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի գործողության ընտրությունը, պետք է այնպես իրականացվի, որպեսզի զանազան օպերատիվ և ավտոմատ անջատումների հետևանքով ցանցում չառանձնանան առանց չեզոքները հողանցված տրանսֆորմատորներով տեղամասեր։

Գծային ներանցիչներից ցածր մեկուսացման մակարդակ ունեցող տրանսֆորմատորի չեզոքի գերլարումներից պաշտպանությունը պետք է իրականացվի փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով։

5.11.17. 110-330 կՎ լարման ցանցերում, օպերատիվ փոխարկումների և վթարային ռեժիմների ժամանակ, սարքավորման արդյունաբերական հաճախության (50 Հց) լարման բարձրացումը չպետք է գերազանցի 5.3 աղյուսակում նշված արժեքներից։ Նշված արժեքները տարածվում են նաև 50 Հց սինուսոիդի վրա այլ հաճախության բաղադրիչի վերադրումով գոյացած լարման ամպլիտուդի վրա։

5.3. աղյուսակի համարիչներում նշված են ֆազ-հող մեկուսացման արժեքները՝ աշխատանքային ֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով, հայտարարներում՝ ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները՝ աշխատանքային միջֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով։

Ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները վերաբերվում են միայն եռաֆազ ուժային տրանսֆորմատորներին և լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներին, ինչպես նաև եռաբևեռ կառուցվածքի այն սարքերին, որոնց երեք բևեռները տեղադրված են մի բաքում կամ մի հենոցի վրա։ Ընդ որում՝ տարրերի համար 1,6, 1,7 և 1,8 արժեքները վերաբերվում են միայն 110,150 և 220 կՎ սարքերի արտաքին միջֆազային մեկուսացմանը։

Լարման բարձրացման t տևողության 5.3 աղյուսակում բերված երկու արժեքների միջև գտնվելու դեպքում, լարման թույլատրելի բարձրացման արժեքը հավասար է տևողության այդ երկու արժեքների մեծին համապատասխանողին։ 0,1<t<0,5 վրկ դեպքում թույլատրվում է [Ս1վ+0,3(Ս0,1վ-U1վ)]-ին հավասար լարման բարձրացում, որտեղ Ս1վ և Ս0,1վ-1 և 0,1 վրկ տևողություններին համապատասխանող լարման թույլատրելի բարձրացումներն են։

 

Աղյուսակ 5.3

 

110-330 կՎ Էլեկտրացանցերի սարքավորման արդյունաբերական հաճախության լարման թույլատրելի բարձրացում

 

Սարքավորում

Անվանական լարում, կՎ

Լարման թույլատրելի բարձրացումը ազդեցության տևողության դեպքում. վրկ

1200

20

1

0,1

Ուժային տրանսֆորմատորներ և ավտոտրանսֆորմատորներ*

110-330

1,10/1.10

1,25/1,25

1,90/1,.50

2,00/1,58

Լարման Էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներ

110-330

1,15/1,15

1,35/1,35

2.0/1,50

2,10/1,58

Փոխարկման սարքեր**, ունակային տրման տրանսֆորմատորներ, հոսանքի տրանսֆորմատորներ, կապի կոնդենսատորներ և հաղորդաձողերի հենարաններ

110-330

1,15/1,15

1,60/1,60

2..20/1,70

2,40/1,80

Բոլոր տեսակի փականային պարպիչներ

110-120

1,15

1,35

1,38

 

ՌՎՄԳ տեսակի փականային պարպիչներ

330

1,15

1,35

1,38

 

ՌՎՄԿ տեսակի փականային պարպիչներ

330

1,15

1,35

1,45

 

ՌՎՄԿ-Պ տեսակի փականային պարպիչներ

330

1.15

1,35

1,70

 

Գերլարումների ոչ գծային սահմանափակիչներ

110-220
330

1,39
1,26

1,50
1,35

1,65
1,52

 

 

* Անկախ աղյուսակում նշված արժեքներից, մագնիսապարփակչի տաքացման պայմանով լարման բարձրացումը փաթույթի տեղակայված ճյուղավորման անվանական լարման մասերով 1200 վրկ դեպքում պետք է սահմանափակվի մինչև 1,15, իսկ 20 վրկ դեպքում՝ մինչ 1,3։

** Անկախ աղյուսակում նշված արժեքներից, անջատիչների հպակների սեփական վերականգնվող լարումը պետք Է սահմանափակվի, ասիմետրիկ կարճ միակցման դեպքում, գծի չվնասված ֆազի անջատման պայմանով՝ մինչև 2,4 կամ 2,8 (կախված անջատիչի տեխնիկական պայմաններում նշված կառուցվածքից)՝ 110- 220 կՎ սարքավորման համար, և մինչ 3,0՝ 330 կՎ սարքավորման համար, չբեռնավորված գծի անջատման պայմանով՝ մինչ 2,8՝ 330 կՎ սարքավորման համար։

Մի քանի սարքավորման վրա լարման միաժամանակյա ազդեցության դեպքում, էլեկտրակայանքի համար ամբողջությամբ, թույլատրելի է համարվում այդ սարքավորումների համար նորմավորված արժեքներից նվազագույնը։

1200 վրկ տևողության լարման, բարձրացումների քանակը 1 տարվա ընթացքում պետք է լինի 50-ից ոչ ավել։ 20 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը պետական ստանդարտում նշված էլեկտրասարքավորման ծառայության ժամկետի ընթացքում, կամ 25 տարվա ընթացքում, եթե ծառայության ժամկետը նշված չէ, պետք է լինի 100-ից ոչ ավել: Ընդ որում 20 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը մեկ տարում չպետք է գերազանցի 15-ը և մեկ օրուգիշերում՝ 2։

1200 վրկ և 20 վրկ տևողություններով երկու լարման բարձրացումների միջև ժամանակամիջոցը պետք է լինի 1 ժամից ոչ պակաս։ Եթե 1200 վրկ տևողության լարման բարձրացումը տեղի է ունեցել երկու անգամ (1 ժամյա ընդմիջումով), ապա մոտակա 24 ժամվա ընթացքում լարման բարձրացում երրորդ անգամ թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այդ պահանջվում է վթարային իրադրությունով, բայց 4 ժամից ոչ շուտ։

0,1 վրկ և 1 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը չի կանոնակարգվում։ Չի կանոնակարգվում նաև լարման բարձրացումների քանակը փականային պարպիչների համար։

Թույլատրելի արժեքներից բարձր` լարման բարձրացումը կանխելու համար, տեղային հրահանգներում պետք է նշվի յուրաքանչյուր 330 կՎ էլեկտրահաղորդման գծի և 110-220 կՎ մեծ երկարության գծերի անջատման և միացման գործողությունների կարգը։ 330 կՎ գծերի համար և 110-220 կՎ այն գծերի համար, որտեղ հնարավոր է լարման բարձրացումը առավելագույն աշխատանքայինից ավելի քան 1,1 անգամ, պետք է նախատեսվի ռելեային պաշտպանություն՝ լարման բարձրացումից։

Այն սխեմաներում, այդ թվում նաև բանեցման, որոնցում ծրագրային միացումների ժամանակ հնարավոր է լարման բարձրացում առավելագույն աշխատանքայինից ավելի քան 1,1 անգամ, իսկ ավտոմատ անջատումների ավելի քան 1,4 անգամ, երաշխավորվում է նախատեսել ավտոմատիկայի կիրառում լարման բարձրացման արժեքը և տևողությունը մինչև թույլատրելիները սահմանափակելու համար։

 

5.12. Լուսավորության

 

5.12.1. Բոլոր շենքերում, աշխատանքային տեղերում և բաց տարածքում աշխատանքային, վթարային և էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի լուսավորվածություն՝ համաձայն գերատեսչական նորմերին և «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր»-ին։

Վթարային լուսավորության լուսատուները աշխատանքային լուսավորության լուսատուներից պետք է տարբերվեն նշանով կամ գունավորմամբ։ Ծխնելույզների և այլ բարձրաբերձ կառույցների լուսապատնեշումը պետք է համապատասխանի «Բարձրաբերձ մակնշման և լուսապատնեշման կանոններ»-ին։

5.12.2. Էլեկտրակայանների և ենթակայանների գլխավոր, կենտրոնական և բլոկային կառավարման վահանակների սրահներում, ինչպես նաև կարգավարական կետերում վթարային լուսավորության լուսատուները պետք Է ապահովեն՝ հիմնական վահանակի պանելների ճակատներին, առնվազն 30 լք լուսավորվածություն, մեկ-երկու լամպ օրուգիշեր պետք է միացված լինեն հաստատուն հոսանքի հաղորդաձողերին՝ ապահովիչների կամ ավտոմատների միջոցով։

Շենքերում և անցումներում էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի առնվազն 30 լք լուսավորվածություն։

5.12.3. Աշխատանքային և վթարային լուսավորությունը, բնականոն ռեժիմում, պետք է սնվի մի քանի անկախ սնման աղբյուրներից։ Էլեկտրակայաններում, ենթակայաններում և կարգավարական կետերում սնման աղբյուրների անջատման դեպքում վթարային լուսավորությունը ավտոմատ կերպով պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի, կամ սնման ուրիշ անկախ աղբյուրի վրա։

Վթարային լուսավորության ցանցին այդ լուսավորությանը չվերաբերվող այլ սպառիչների միացումը, արգելվում է։

Վթարային լուսավորության ցանցը խրոցակային վարդակներ չպետք է ունենա։

Էվակուացիոն լուսավորության լուսատուները պետք է միացվեն, աշխատանքային լուսավորության ցանցից անկախ ցանցի։ Էվակուացիոն լուսավորության սնման աղբյուրի անջատման դեպքում, այն պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի, կամ շարժիչ-գեներատորային կայանքի վրա։

5.12.4. Նորոգման լուսավորության ձեռքի շարժական լուսատուները պետք է սնվեն 42 Վ-ից ոչ բարձր լարման ցանցից, իսկ էլեկտրական հոսանքով խոցվելու առավել վտանգի դեպքում՝ 12 Վ-ից ոչ բարձր։

12-42 Վ խրոցները չպետք է հարմարվեն 127 և 220 Վ վարդակներին։ Վարդակները պետք է ունենան մակագրություններ՝ լարման ցուցումով։

5.12.5. Տվյալ տեսակի լուսատուի համար թույլատրելիից բարձր հզորության լամպերի տեղակայումն արգելվում է: Լուսատուների լուսացիրների, էկրանավորող և պաշտպանիչ վանդակների հանումը արգելվում է։

5.12.6. էլեկտրակայանների, ենթակայանների ներքին, արտաքին, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերը պետք է ունենան սնում առանձին գծերով։

Արտաքին աշխատանքային լուսավորության, բացի էլեկտրակայանների վառելիքի պահեստի և հեռավոր օբյեկտների լուսավորության ցանցից, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերի ղեկավարումը պետք է իրականացվի գլխավոր կամ կենտրոնական կառավարման վահանակի սրահից։

5.12.7. էլեկտրակայանների լուսավորության ցանցը պետք է սնվի լուսավորության լարումը անհրաժեշտ սահմաններում պահելու հնարավորությունը ապահովող կայունացուցիչներից և առանձին տրանսֆորմատորներից։

Լարումը լամպերի վրա պետք է լինի անվանականից ոչ բարձր։ Ներքին աշխատանքային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի, ինչպես նաև լուսարձակային սարքավորումների վրա լարման իջեցումը պետք է լինի անվանական լարման 5%-ից ոչ ավել, արտաքին և վթարային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի վրա և 12-42 Վ ցանցում՝ 10%-ից ոչ ավել (լյումինեսցենտային լամպերի վրա՝ 7,5%-ից ոչ ավել)։

5.12.8. Երկու ելք ունեցող բաշխման սարքվածքներում և անցումային թունելներում լուսավորությունը պետք է ապահովվի երկկողմանի ղեկավարությամբ։

5.12.9. Լուսավորության ցանցի վահանակների և հավաքվածքների բոլոր անջատիչների (հատիչների, ավտոմատների) վրա պետք է լինի գրառում՝ միացման անվանումով, իսկ ապահովիչների վրա՝ հալուն ներդիրի հոսանքի արժեքի նշումով։

5.12.10. Հերթապահ անձնակազմի մոտ պետք է լինի լուսավորության ցանցի սխեման և հալուն չափաբերված ներդիրների և լուսավորության ցանցի բոլոր լարումների լամպերի պահուստ։ Հերթապահ և օպերատիվ նորոգող անձնակազմը պետք է հանդերձված լինի փոխադրովի էլեկտրական լապտերներով նույնիսկ՝ վթարային լուսավորության առկայության դեպքում։

5.12.11. Էլեկտրակայաններում լուսատուների մաքրումը, լամպերի և հալուն ներդիրների փոխարինումը, լուսավորության ցանցի նորոգումը և զննումը, պետք է կատարի էլեկտրաարտադրամասի անձնակազմը։ Կամրջային ամբարձիչով շենքերում թույլատրվում է դրանց օգտագործումը լուսատուներին սպասարկելու համար՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։

Լուսատուների մաքրումը և այրված լամպերի փոխարինումը կարող է կատարվել էներգաօբյեկտների տեխնոլոգիական արտադրամասերի ուսուցումն անցած անձնակազմի կողմից, որոնք ունեն էլեկտրաանվտանգության առնվազն II խումբ՝ հարմար և անվտանգ մոտեցումն ապահովող սարքերի օգնությամբ։

Մաքրման պարբերականությունը պետք է հաստատվի տեղային պայմանների հաշվառմամբ։

5.12.12. Լուսավորության ցանցի զննումը և ստուգումը պետք է կատարվեն հետևյալ ժամկետներում.

վթարային լուսավորության ավտոմատի գործողության ստուգում՝ առնվազն ամիսը մեկ, ցերեկվա ժամերին,

վթարային լուսավորության սարքինության ստուգումը աշխատանքային լուսավորության անջատման դեպքում՝ տարին 2 անգամ,

աշխատանքային տեղերի լուսավորվածության չափում շահագործման հանձնելիս և հետագայում՝ ըստ անհրաժեշտության,

անշարժ 12-42 Վ տրանսֆորմատորների մեկուսացման փորձարկում՝ տարին մեկ, փոխադրովի 12-42 Վ տրանսֆորմատորներինը և լուսատուներինը՝ տարին 2 անգամ։

Ստուգման և զննման ժամանակ հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն ամենակարճ ժամկետներում։

5.12.13. Անշարժ էլեկտրասարքավորման և վթարային, էվակուացիոն աշխատանքային լուսավորության վիճակի ստուգումը, մեկուսացման դիմադրության փորձարկումը և չափումը, պետք է կատարվեն շահագործման մտցնելիս, իսկ հետագայում՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի հաստատած գրաֆիկով։

 

5.13. էլեկտրալիզային կայանքներ

 

5.13.1. էլեկտրալիզային կայանքների կառուցվածքը և շահագործումը պետք է համապատասխանեն Հայլեռտեխհսկողության պահանջներին։

5.13.2. էլեկտրալիզային կայանքների շահագործման ժամանակ պետք է հսկվեն՝ լարումը և հոսանքը էլեկտրալիզերների վրա, ջրածնի և թթվածնի ճնշումը, հեղուկի մակարդակը սարքերում, ջրածնի և թթվածնի համակարգերի միջև ճնշումների տարբերությունը, էլեկտրոլիտի ջերմաստիճանը շրջապտույտի շղթայում և գազերի ջերմաստիճանը չորացման սարքավորումներում, ջրածնի և թթվածնի մաքրությունը սարքերում և ջրածնի պարունակությունը կայանքի շենքում։

Հսկվող պարամետրերի բնականոն և սահմանային պարամետրերը պետք է հաստատվեն արտադրող գործարանի հրահանգի և կատարված փորձարկումների հիման վրա և խստիվ պահպանվեն շահագործման ընթացքում։

5.13.3. էլեկտրալիզային կայանքների տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է գործեն ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) անջատման վրա՝ հաստատված ռեժիմից հետևյալ շեղումների դեպքում՝

ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչներում՝ ճնշումների ավելի քան 200 կԳու/սմ2 (2 կՊա) տարբերության,

թթվածնի մեջ ջրածնի 2 % պարունակության,

ջրածնի մեծ թթվածնի 1% պարունակության,

համակարգերում ճնշումը անվանականից մեծ լինելու,

միջբևեռային կարճ միացումների,

հողի հետ միաբևեռ հողանցման (գազերի կենտրոնական հեռացմամբ էլեկտրալիզերների համար),

ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) վրա փոփոխական հոսանքի կողմից լարման անհետացման դեպքերում։

էլեկտրալիզային կայանքների ավտոմատ անջատման դեպքում, ինչպես նաև շրջապտույտի շղթայում էլեկտրոլիտի ջերմաստիճանը մինչև 700C բարձրացման դեպքում, էլեկտրալիզերների շենքում ջրածնի պարունակությունը օդում և գազավերլուծիչների տվիչներում մինչև 1%բարձրացման դեպքերում կառավարման վահանակի վրա պետք է արվի ազդանշան։

Ազդանշան ստանալուց հետո օպերատիվ անձնակազմը պետք է կայանքում լինի ոչ ուշ, քան 15 րոպե հետո։

Տեխնոլոգիական պաշտպանության կողմից կայանքն անջատելուց հետո, նրա կրկնական գործարկումը պետք է իրականացվի օպերատիվ անձնակազմի կողմից՝ անջատման պատճառները հայտնաբերելուց և վերացնելուց հետո միայն։

5.13.4. Առանց մշտական հերթապահության, անձնակազմի աշխատող էլեկտրալիզային կայանքը պետք է զննվի հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ։ Հայտնաբերված թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն մատյանում (քարտարան) և վերացվեն ամենակարճ ժամկետներում։

Սարքավորման զննման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է ստուգի.

դիֆերենցիալ ճնշաչափ-մակարդակաչափի ցուցմունքների համապատասխանությունը աշխատող էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակներին,

անջատված էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակների դիրքը,

անջատված էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներից գազի՝ մթնոլորտ բացթողնման, կափույրների բացումը,

հիդրոփականների մեջ ջրի առկայությունը,

գազավերլուծիչների տվիչներում գազերի ծախսը (ըստ ծախսաչափերի),

էլեկտրալիզերի վրա բեռնվածքը և լարումը,

էլեկտրալիզերից դուրս եկող գազերի ջերմաստիճանը,

համակարգում և հավաքարաններում ջրածնի և թթվածնի ճնշումը,

չեզոք գազի ճնշումը հավաքարաններում։

5.13.5. Ավտոմատ գազավերլուծիչների սարքինության ստուգման համար օրը մեկ պետք է կատարվի ջրածնի մեջ թթվածնի և թթվածնի մեջ ջրածնի պարունակության քիմիական վերլուծություն։ Ավտոմատ գազավերլուծիչներից մեկի անսարքության դեպքում համապատասխան քիմիական վերլուծությունը պետք է կատարվի ամեն 2 ժամը մեկ։

5.13.6. Ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչների և օդամբարների վրա ապահովիչ կափույրները պետք է կարգավորվեն անվանականի 1, 15-ին հավասար ճնշման վրա։ ճնշման կարգավորիչների վրա ապահովիչ կափույրները պետք է ստուգվեն առնվազն 6 ամիսը մեկ, իսկ օդամբարների ապահովիչ կափույրները՝ առնվազն 2 տարին մեկ։ Ապահովիչ կափույրները պետք է փորձարկվեն ստենդի վրա՝ ազոտով կամ մաքուր օդով։

5.13.7. Հավաքարանների ջրածնի և թթվածնի մատուցման խողովակաշարերի, ինչպես նաև աղազրկված ջուրը (խտուցք) սնման բաքեր մատակարարող խողովակաշարերի վրա, պետք է տեղադրվեն անգազանցիկ հետադարձ կափույրներ:

5.13.8. էլեկտրալիզի համար պետք է օգտագործվի ջուր, երկաթի՝ ոչ ավել 30 մկԳ/դմ3, քլորիդների՝ ոչ ավել 20 մկգ/դմ3 և կարբոնատների՝ ոչ ավել 70 մկգ/դմ3 պարունակությամբ։

էլեկտրոլիտի պատրաստման համար պետք է օգտագործվի տեխնիկական բարձր տեսակի կալիումի օքսիդի հիդրատ, որը մատակարարվում է թեփուկների ձևով պոլիէթիլենային ներդրակներով կամ պարկերով, կամ պետստանդարտին համապատասխանող хч մակնիշի հեղուկի ձևով։

5.13.9. Էլեկտրալիզային կայանքի արտադրած ջրածնի մաքրությունը պետք է լինի 99%-ից, իսկ թթվածնինը՝ 98%-ից ոչ ցածր։

Սարքերում գազերի ճնշման բարձրացումը մինչև անվանական արժեքը, թույլատրվում է ջրածնի և թթվածնի նշված մաքրության հասնելուց հետո միայն։

5.13.10. Էլեկտրալիզերի մեջ էլեկտրոլիտի ջերմաստիճանը պետք է լինի 800C-ից ոչ բարձր, իսկ էլեկտրալիզերի առավել տաք և սառը բջիջների ջերմաստիճանների տարբերությունը՝ 200C-ից ոչ բարձր։

5.13.11. Էլեկտրակայանի կարիքների համար թթվածին օգտագործելիս, նրա ճնշումը օդամբարներում ավտոմատ կերպով պետք է պահվի ջրածնի ճնշումից ցածր։

5.13.12. Էլեկտրալիզերը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ բոլոր սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով։ Ազոտի մաքրությունը պետք է լինի 97,5%-ից ոչ ցածր։ Փչամաքրումը համարվում է ավարտված, եթե արտափչվող գազի մեջ ազոտի պարունակությունը հասնում է 97%-ի:

Էլեկտրալիզերների սարքավորման փչամաքրումը ածխաթթու գազով՝ արգելվում է։

5.13.13. Էլեկտրալիզերի միացումը ջրածնի ճնշման տակ գտնվող օդամբարներին պետք է իրականացվի էլեկտրալիզերների համակարգում ճնշումը օդամբարների ճնշման նկատմամբ առնվազն 0,5 կԳ/սմ2 (50 կՊա) գերազանցելու դեպքում։

5.13.14. Հավաքարաններից օդի կամ ջրածնի արտամղման համար պետք է օգտագործվի ածխաթթու գազ կամ ազոտ։ Ածխաթթու գազով օդը պետք է արտամղվի այնքան ժամանակ, քանի դեռ օդամբարի վերին մասում ածխաթթու գազի պարունակությունը չի հասել 85%, իսկ ջրածնի արտամղման դեպքում՝ 95%։

Օդի կամ ջրածնի արտամղումը ազոտով պետք է շարունակվի, քանի դեռ ազոտի պարունակությունը արտափչվող գազի մեջ չի հասել 97%-ի։

Հավաքարանները, ներքին զննման անհրաժեշտության դեպքում, նախապես պետք է օդով փչամաքրվեն այնքան ժամանակ, քանի դեռ արտափչվող գազի մեջ թթվածնի պարունակությունը չի հասել 20%։

Ազոտը կամ ածխաթթու գազը օդամբարներից պետք է արտամղվի ջրածնով՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ստորին մասում ջրածնի պարունակությունը չի հասել 99%։

5.13.15. էլեկտրալիզային կայանքի շահագործման ընթացքում պետք է ստուգվեն`

էլեկտրոլիտի խտությունը առնվազն ամիսը մեկ,

լարումը էլեկտրալիզերների բջիջների վրա` առնվազն 6 ամիսը մեկ,

տեխնոլոգիական պաշտպանությունների, նախազգուշական և վթարային ազդանշանման գործողությունը և հետադարձ կափույրների վիճակը առնվազն 3 ամիսը մեկ։

5.13.16. Ջրածնի կամ թթվածնի կլանմամբ չորացման կայանքի աշխատանքի ժամանակ մակակլանիչներ-չորուցիչներ փոխարկումը պետք է կատարվի ըստ ժամկետացանկի։

Հովացման եղանակով ջրածինը չորացնելիս, ջերմաստիճանը գոլորշիչից դուրս ելնելիս պետք է լինի մինուս 50C-ից ոչ բարձր։

Հալեցման համար գոլորշիչը, ըստ ժամկետացանկի, պարբերաբար պետք է անջատվի։

5.13.17. էլեկտրալիզային կայանքը մինչև 1 ժամ տևողությամբ անջատվելիս, թույլատրվում է սարքավորումը թողնել գազի անվանական ճնշման տակ, ընդ որում՝ թթվածնի ճնշման կարգավորիչներում ճնշումների տարբերության ազդանշանումը պետք է միացվի։

Էլեկտրալիզային կայանքը մինչև 4 ժամ տևողությամբ անջատելիս, գազերի ճնշումը սարքերում պետք է իջեցվի մինչև 0,1-0,2 կԳ/սմ2 (10-20 կՊա), իսկ 4 ժամից ավել անջատելիս՝ սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով։ Փչամաքրումը պետք է կատարվի նաև էլեկտրալիզերը աշխատանքից դուրս հանելու բոլոր դեպքերում՝ անսարքություններ հայտնաբերելիս։

5.13.18. էլեկտրալիզային կայանքում մեկ էլեկտրալիզերի աշխատելու և մյուսի պահուստում գտնվելու դեպքում, ջրածնի և թթվածնի մթնոլորտ արտանետման փականները պահուստային էլեկտրալիզերի վրա պետք է լինեն բաց։

5.13.19. էլեկտրալիզերների լվացումը, նրանց բջիջների պրկուժի ստուգումը և արմատուրի վերստուգումը պետք է կատարվեն 6 ամիսը մեկ։

Ընթացիկ նորոգումը, որն ընդգրկում է վերը նշված աշխատանքները, ինչպես նաև էլեկտրալիզերների կազմատումը, միջադիրների փոխարինումը, դիաֆրագմաների և էլեկտրոդների լվացումն ու մաքրումը և արատավոր մասերի փոխարինումը, պետք է իրականացվի 3 տարին մեկ։

Դիաֆրագմային շրջանակների հիմնական նորոգումը ասբեստային գործվածքի փոխարինմամբ, պետք է կատարվի 6 տարին մեկ։

էլեկտրալիզերներից էլեկտրոլիտի հոսակորուստի բացակայության և տեխնոլոգիական ռեժիմի բնականոն պարամետրերը պահպանելու դեպքում, թույլատրվում է էլեկտրալիզային կայանքի աշխատանքի ժամկետի երկարաձգում՝ ընթացիկ և հիմնական նորոգումների միջև՝ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ։

5.13.20. Էլեկտրալիզային կայանքի խողովակաշարերը պետք է ներկվեն ըստ ԳՈՍՏ 14202-69, սարքերի գունաներկումը պետք է կատարվի համապատասխան գազի խողովակաշարերի ներկման գույնով, հավաքարանների գունաներկումը՝ բաց գույնով, և համապատասխան գազի խողովակաշարերի գույնի օղակներով։

 

5.14. էներգետիկ յուղեր

 

5.14.1. Էներգետիկ յուղերի շահագործման ժամանակ պետք է ապահովեն յուղալեցուն սարքավորման տեխնոլոգիական համակարգերի հուսալի աշխատանք, յուղերի շահագործողական հատկությունների պահպանում, բանված յուղերի հավաքում և վերականգնում՝ կրկնական օգտագործման նպատակով, ըստ ուղիղ նշանակման։

5.14.2. Բոլոր էներգետիկ յուղերը (տուրբինային, էլեկտրամեկուսիչ, ճնշակային, արդյունաբերական), որոնք առաքողներից ընդունվում են էներգաձեռնարկություններ, պետք է ունենան որակի հավաստագիր կամ տեղեկաթերթիկ և ենթարկվեն լաբորատոր վերլուծության՝ ստանդարտի պահանջներին նրանց համապատասխանությունը (Պետստանդարտ կամ տեխպայմաններ) որոշելու համար: Ստանդարտի պահանջներին համապատասխան արտադրված, բայց նրանց պահանջներին չբավարարող յուղեր արգելվում է սարքավորման մեջ կիրառել։

Յուղի նմուշի վերցնելը փոխադրական տարողություններից իրականացվում է ըստ ԳՈՍՏ 2517-85:

5.14.3. Մեկուսիչ յուղի որակի հսկումը պետք է կազմակերպվի «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր)»-ին համապատասխան։

5.14.4. Հիմնական նորոգումից հետո էլեկտրասարքավորումը պետք է լցվի մեկուսիչ յուղով, որը բավարարում է թարմ, չոր յուղի նորմերին։

Մինչև 220 կՎ (ներառյալ) ուժային տրանսֆորմատորների մեջ թույլատրվում է լցնել շահագործողական և վերականգնված յուղով ոչ ավել 0,05 մգ КОН յուղի 1 գ համար թթվային թվով, որը բավարարում է շահագործման յուղի նորմերին՝ ըստ ջրային լուծամզուկի ռեակցիայի, լուծված ապարախյուսի, մեխանիկական խառնուրդի, որն ունի թարմ յուղին համապատասխանող ծակման լարում և դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենս (tgб) ոչ ավել 6%-ից՝ 900C ջերմաստիճանում։ Յուղային անջատիչներում թույլատրվում է այդ սարքավորումից դատարկած և մեխանիկական խառնուրդներից ու ջրից մաքրված, մինչև թարմ, չոր յուղի նորմերը հասցված յուղի կրկնական օգտագործումը։

5.14.5. Տրանսֆորմատորային թարմ յուղի մակնիշը պետք է ընտրվի սարքավորման լարման տեսակից և դասից կախված։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործման միանման կամ մոտ բնագավառ ունեցող թարմ յուղերի խառնումը։ Տարբեր դասերի լարման սարքավորման համար նախատեսված յուղերի խառնուրդը պետք է լցվի միայն ցածր դասի լարման սարքավորման մեջ։

5.14.6. 630 կՎԱ-ից բարձր հզորության տրանսֆորմատորների ջերմասիֆոններում և կլանման զտիչներում, կլանիչները պետք է փոխարինվեն յուղի թթվային թվի արժեքը 0,1 մգ КОН (1 գ-յուղի համար) հասնելիս, ինչպես նաև յուղի մեջ լուծված ապարախյուսի, ջրալուծելի թթուների հայտնաբերման և (կամ) դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի արժեքը շահագործման նորմից բարձրանալու դեպքում։

Մինչև 630 կՎԱ (ներառյալ) հզորության տրանսֆորմատորների զտիչներում կլանիչների փոխարինումը պետք է կատարվի նորոգման ժամանակ, կամ շահագործելիս՝ պինդ մեկուսացման բնութագրերի վատացման դեպքում։

Զտիչներում լցվող կլանիչների մեջ ջրի պարունակությունը պետք է լինի զանգվածի 0,5%-ից ոչ ավել։

5.14.7. Տրանսֆորմատորային յուղը պետք է ենթարկվի հետևյալ լաբորատոր փորձարկումների.

մինչև երկաթուղային ցիստեռնից դատարկելը կրճատված վերլուծության (առանց ծակման լարման որոշման)։ 220 կՎ և բարձր տրանսֆորմատորների և ներանցիչների համար նախատեսված յուղը լրացուցիչ պետք է ստուգվի ըստ կայունության և tgб-ի։ Երկաթուղային ցիստեռնից վերցված յուղի նմուշի փորձարկումը ըստ կայունության և tgб-ի, թույլատրվում է յուղի ընդունումից հետո՝ կապված նրա երկարատևության հետ,

յուղային տնտեսության բաքերի մեջ լցվածը՝ կրճատված վերլուծության,

պահուստում գտնվողը՝ կրճատված վերլուծության (առնվազն 3 տարին մեկ) և ծակման լարման ստուգման (տարին մեկ)։

Տրանսֆորմատորային յուղի կրճատված վերլուծության ծավալի մեջ մտնում է ծակման լարման, բռնկման ջերմաստիճանի, թթվային թվի, ջրային լուծամզուկի ռեակցիայի որոշումը, մեխանիկական խառնուրդների և չլուծված ջրի տեսողական որոշումը։

5.14.8. Չոր յուղի բաքերը պետք է սարքավորված լինեն օդաչորուցիչ զտիչներով։

5.14.9. Էլեկտրակայաններում մշտապես պետք է պահվի չոր յուղի պաշար ամենատարողունակ մեկ յուղային անջատիչի տարողունակությանը հավասար (կամ ավել) և լրալցման պաշար՝ սարքավորման մեջ լցված ամբողջ յուղի առնվազն 1%-ի քանակությամբ։ Միայն օդային կամ փոքրածավալ յուղային անջատիչներ ունեցող Էլեկտրակայաններում՝ ամենամեծ տարողության տրանսֆորմատորի մեջ լցված յուղի ծավալի 10%-ից ոչ պակաս։

Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում (շրջաններում) մշտապես պետք է պահվի տրանսֆորմատորային յուղի պահուստ՝ սարքավորման մեջ լցվածի 2%-ից ոչ պակաս։

5.14.10. Տուրբինային նավթային և հրակայուն յուղերը մինչև ցիստեռնից դատարկելը, պետք է ենթարկվեն լաբորատոր փորձարկումների.

նավթային` թթվային թվի, բռնկման ջերմաստիճանի, կինեմատիկ մածուցիկության, օդային մզվածքի ռեակցիայի և ապաէմուլսացման ժամանակի, մեխանիկական խառնուրդների և ջրի պարունակության,

հրակայուն՝ թթվային թվի, ջրալուծելի թթուների և հիմքերի, բռնկման ջերմաստիճանի, մածուցիկության, խտության, գույնի։ Մեխանիկական խառնուրդների պարունակությունը պետք է ստուգվի արագընթաց եղանակով։

Ցիստեռնից ազատ, մաքուր, չոր պահեստարանի մեջ լցված տուրբինային նավթայուղը պետք է ստուգվի ըստ ապաէմուլսացման ժամանակի, օքսիդացման դեմ կայունության, հակաքայքայիչ հատկությունների։ Այդ ցուցանիշներով յուղի որակը պետական ստանդարտի պահանջներին չբավարարելու դեպքում, պետք է կատարվի ցիստեռնից վերցված նմուշի վերլուծություն։

Ցիստեռնից դատարկված յուղը պետք է բերվի սարքավորման մեջ լցնելու համար պիտանի վիճակի։

5.14.11. Շոգետուրբիններում, սնող էլեկտրա- և տուրբապոմպերում օգտագործվող տուրբինային յուղը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

ա) նավթային՝

թթվային թիվը՝ ոչ ավել 0,3 մգ КОН յուղի 1 գ-ի համար,

ջուրը, ապարախյուսը, մեխանիկական խառնուրդները պետք է բացակայեն (որոշվում են զննմամբ),

լուծելի ապարախյուսը պետք է բացակայի (որոշվում է յուղի 0,1 մգ КОН 1 գ-ի համար և ավել թթվային թվի դեպքում),

ջերմաօքսիդացման կայունություն՝ ըստ ԳՈՍՏ 981-75-ի Tո 220C յուղի համար (թթվային թիվը՝ ոչ ավել 0,8 КОН յուղի 1 գ-ի համար, նստվածքի զանգվածային բաժինը 0,15%-ից ոչ ավելի)։

Յուղի օքսիդացման պայմանները, փորձարկման ջերմաստիճանը՝ 120 + 0,5°C, ժամանակը՝ 14 ժ, թթվածնի մատուցման արագությունը՝ 200 սմ3/րոպ։

Յուղի ջերմաօքսիդացման կայունությունը որոշվում է տարին մեկ անգամ՝ աշնան-ձմռան առավելագույնը սկսվելուց առաջ, 0,1 մգ КОН 1գ յուղի համար թթվային թվով յուղերի և նրանց խառնուրդների համար։ Էլեկտրա- և տուրբապոմպերի յուղահամակարգերի սնման յուղի համար այդ ցուցանիշը չի որոշվում,

բ) սինթետիկ հրակայուն

թթվային թիվ՝ ոչ ավել 1 մգ КОН յուղի 1 գ-ի համար,

ջրի մեջ լուծվող թթուների պարունակությունը՝ ոչ ավել 0,4 մգ КОН յուղի 1 գ-ի համար, մեխանիկական խառնուրդների զանգվածային բաժինը՝ 0,01%-ից ոչ ավել,

մածուցիկության փոփոխությունը՝ ապրանքային յուղի համար ելակետային արժեքի 10%-ից ոչ ավել,

լուծված ապարախյուսի պարունակությունը (ВТИ եղանակով)՝ օպտիկական խտության փոփոխություն՝ առնվազն 25% (որոշվում է 0,7 մգ КОН 1 գ-ի համար թթվային թվի դեպքում)։

5.14.12. Տուրբինային հրակյուն յուղերը, որոնք ըստ թթվային թվի հասել են օգտագործման սահմանային չափին, պետք է ուղարկվեն արտադրող գործարան՝ որակի վերականգնման համար։ Տուրբինային հրակայուն յուղերի շահագործումը պետք է իրագործվի հատուկ հրահանգի պահանջներին համապատասխան։

5.14.13. Հիդրոտուրբիններում Тп -30 տեսակի յուղը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

թթվային թիվը՝ ոչ ավել 0,6 մգ 1 КОН յուղի 1 գ-ի համար,

պետք է բացակայեն ջուրը, ապարախյուսը և մեխանիկական խառնուրդները (որոշվում է զննմամբ).

լուծված ապարախյուսի զանգվածային բաժինը՝ 0,01%-ից ոչ ավել։

5.14.14. Պահպանման և շահագործման ընթացքում տուրբինային յուղը պարբերաբար պետք է ենթարկվի տեսողական հսկման և կրճատ վերլուծության:

Կրճատ վերլուծությունը ընդգրկում է.

նավթայուղի համար՝ թթվային թվի, մեխանիկական խառնուրդների, ապարախյուսի և ջրի առկայության որոշումը,

հրակայուն յուղի համար՝ թթվային թվի որոշումը, ջրալուծելի թթուների պարունակությունը, ջրի առկայությունը, մեխանիկական խառնուրդների պարունակության քանակական որոշումը արագընթաց եղանակով:

Յուղի տեսողական ստուգումը կատարվում է ըստ արտաքին տեսքի՝ ջրի, ապարախյուսի և մեխանիկական խառնուրդների պարունակության՝ նրա մաքրման անհրաժեշտությունը որոշելու համար։

5.14.15. Տուրբինային յուղի կրճատ վերլուծության կատարման պարբերականությունը հետևյալն է.

Ти - 220C (ՏՊ 38.101.821-83) յուղինը ոչ ուշ, քան 1 ամիս՝ յուղային համակարգերի լցնելուց հետո, և հետագայում շահագործման ընթացքում՝ առնվազն 2 ամիսը մեկ՝ թթվային թվի մինչև 0,1 մգ КОН 1գ յուղի համար (ներառյալ) և ոչ ուշ, քան ամիսը մեկ՝ 0,1 մգ КОН 1 գ յուղի համար և ավել թթվային թվի դեպքում,

հրակայուն յուղինը՝ ոչ ուշ, քան շահագործումն սկսելուց 1 շաբաթ հետո և հետագայում երկու ամիսը մեկ՝ թթվային թվի մինչև 0,5 մգ КОН 1 գ յուղի համար, և ոչ ուշ, քան 5 շաբաթը մեկ՝ թթվային թվի 0,5 մգ КОН յուղի 1 գ-ի համար արժեքից մեծ լինելու դեպքում,

սինքրոն փոխհատուցիչների յուղման համակարգի մեջ լցված տուրբինային յուղի համար առնվազն 6 ամիսը մեկ,

հիդրոտուրբիններում կիրառվող Тп-30 յուղի համար՝ յուղային համակարգը լցնելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո և հետագայում՝ առնվազն տարին մեկ՝ յուղի լրիվ թափանցիկության և լուծված ապարախյուսի զանգվածային բաժնի 0,005%-ից ոչ ավել լինելու դեպքում, լուծված ապարախյուսի զանգվածային բաժնի ավելի քան 0,005 %-ի դեպքում՝ առնվազն 6 ամիսը մեկ։ Յուղը պղտորվելու դեպքում պետք է կատարվի արտահերթ կրճատ վերլուծություն։

Տեսողական ստուգման ժամանակ յուղի մեջ ապարախյուսի կամ մեխանիկական խառնուրդների հայտնաբերման դեպքում պետք է կատարվի արտահերթ կրճատ վերլուծություն։

Պահուստում գտնվող տուրբինային նավթայուղը պետք է ենթարկվի կրճատ վերլուծության՝ առնվազն 3 տարին մեկ և սարքավորման մեջ լցնելուց առաջ, իսկ հրակայուն յուղը՝ առնվազն տարին մեկ և սարքավորման մեջ լցնելուց առաջ։

5.14.16. Շոգետուրբիններում և տուրբապոմպերում օգտագործվող տեսողական ստուգումը պետք է կատարվի օրը մեկ անգամ։

Մշտական հերթապահ անձնակազմ ունեցող էլեկտրակայանների հիդրոտուրբիններում օգտագործվող յուղը պետք է տեսողական ստուգման ենթարկվի շաբաթը մեկ, իսկ ավտոմատ էլեկտրակայաններում՝ սարքավորման յուրաքանչյուր հերթական զննման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ։

5.14.17. Էլեկտրակայաններում պետք է պահվի տուրբինային նավթայուղի պաշար՝ ամենամեծ ագրեգատի յուղային համակարգի տարողության (կամ ավել) չափով և լրալցման առնվազն 45-օրյա պահանջի պաշար։ Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում յուղի մշտական պաշարը պետք է լինի մեկ սինքրոն փոխհատուցչի յուղային համակարգի տարողությանը հավասար (կամ ավել), և լրալցման առնվազն 45-օրյա պահանջի պաշար։

Մեկ տուրբագեներատորի համար տուրբինային հրակայուն յուղի մշտական պաշարը պետք է լինի լրացման համար տարեկան պահանջից ոչ պակաս։

5.14.18. Ստացվող արդյունաբերական յուղերը և պլաստիկ քսուքները պետք է ենթարկվեն տեսողական ստուգման մեխանիկական խառնուրդների և ջրի հայտնաբերման համար։ Բացի դրանից, արդյունաբերական յուղը պետք է լրացուցիչ փորձարկվի ըստ մածուցիկության՝ պետական ստանդարտին կամ տեխպայմաններին այդ ցուցանիշի համապատասխանությունը ստուգելու համար։

5.14.19. Էլեկտրակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում, օժանդակ սարքավորման և մեխանիզմների համար պետք է սահմանվեն քսուքային նյութերի ծախսի նորմերը, որակի հսկման և քսուքային նյութերի փոխարինման պարբերականությունը։ Այդ նպատակների համար օգտագործվող քսուքային նյութի ապրանքանիշը պետք է համապատասխանի տվյալ սարքավորման մեջ օգտագործման թույլատրված քսուքների տեսականու շահագործման գործարանային հրահանգներին։ Քսուքային նյութերի փոխարինման հնարավորությունը պետք է համաձայնեցված լինի սարքավորում արտադրող ձեռնարկությունների հետ։

Յուղի հարկադրական շրջապտույտով օժանդակ սարքավորման յուղման համակարգերում, յուղը պետք է ենթարկվի մեխանիկական խառնուրդների, ապարախյուսի և ջրի պարունակության տեսողական ստուգման առնվազն ամիսը մեկ։ Աղտոտվածություն հայտնաբերելիս, յուղը պետք է մաքրվի կամ փոխարինվի։

Յուրաքանչյուր էլեկտրակայանում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում, օժանդակ սարքավորման համար պետք է պահվի քսուքային նյութերի պաշար` առնվազն 45-օրյա պահանջմունքի չափով։

5.14.20. էներգաօբյեկտներում թարմ և շահագործական էներգետիկ յուղերի որակի ստուգումը և յուղերի օգտագործման երաշխավորագրերի, այդ թվում՝ նրանց ստուգման գրաֆիկների հանձնումը, պետք է իրականացնի քիմիական արտադրամասը (քիմիական լաբորատորիան կամ համապատասխան ստորաբաժանումը) էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության յուղային տնտեսությունը պետք է գտնվի մեկուսացման և ամպրոպապաշտպանության, կամ ղեկավարի հրամանով որոշված մեկ այլ ստորաբաժանման ենթակայության տակ։

Էլեկտրակայաններում էլեկտրամեկուսիչ յուղերի մշակման սարքավորման սպասարկումը իրականացնում է էլեկտրաարտադրամասի, իսկ տուրբինային յուղի մշակման համար՝ կաթսատուրբինային արտադրամասի անձնակազմերը։

Էլեկտրակայանների միացյալ կենտրոնական յուղային տնտեսությունը պետք է գտնվի ձեռնարկության ղեկավարի հրամանով որոշված արտադրական ստորաբաժանման ենթակայության տակ։

5.14.21. Քիմիական լաբորատորիայում սարքավորման մեջ լցված տուրբինային, տրանսֆորմատորային և արդյունաբերական յուղերի համար պետք է պահել մատյան, որի մեջ գրանցվում են պետստանդարտի կամ տեխպայմանների համարը, արտադրող ձեռնարկության անվանումը, յուղի փորձարկման արդյունքները, սարքավորման տեսակը և կայանքային համարը, տեղեկություններ՝ հավելանյութեր մտցնելու, լրացված յուղի քանակի և որակի մասին։

5.14.22. Շահագործվող յուղի լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությունը և պարբերականությունը պետք է որոշվեն տվյալ սարքավորման մեջ նրա շահագործման հրահանգներով։

5.14.23. Սարքավորման մեջ տրանսֆորմատորային և տուրբինային յուղի լցնումը և դատարկումը իրականացվում է առանձին յուղատարներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ցիստեռնների կամ մետաղյա տակառների օգտագործմամբ:

Տրանսֆորմատորային յուղերի համար կարող են օգտագործվել կազմատվող յուղատարներ, որոնք նախապես մաքրված են տաք յուղի մղումով։ Անշարժ յուղատարները ոչ աշխատանքային վիճակում ամբողջությամբ պետք է լցված լինեն յուղով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.06.1998 թ. N 192 ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

Ժ Ո Ղ Ո Ղ Ա Ծ ՈՒ  V

 

6. ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

6. ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

6.1. Կառավարման խնդիրները ԵՎ կազմակերպումը

 

6.1.1 Հայաստանի Հանրապետության ողջ էներգահամակարգում և յուրաքանչյուր էներգետիկ կազմակերպությունում պետք է կազմակերպված լինի էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի համաձայնեցված աշխատանքի շուրջօրյա կարգավարական կառավարում, որի խնդիրներն են՝

էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգի սպառողների էներգամատակարարման տրված պայմանները ապահովող աշխատանքի ռեժիմների մշակում և վարում,

նորոգման աշխատանքների պլանավորում և նախապատրաստում,

էներգահամակարգի կայունության ապահովում,

էլեկտրական էներգիայի և ջերմության որակի նկատմամբ պահանջների կատարում,

էներգահամակարգի աշխատանքի խնայողականության և էներգապաշարների նպատակահարմար օգտագործման ապահովում՝ սպառման ռեժիմների պահպանման դեպքում,

էլեկտրական էներգիայի և ջերմության արտադրության, կերպափոխման, հաղորդման և բաշխման տեխնոլոգիական խախտումների կանխում և վերացում։

6.1.2. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում (էլեկտրակայաններ, էլեկտրական ցանցեր, ջերմային ցանցեր) պետք է կազմակերպվի սարքավորումների շուրջօրյա օպերատիվ կառավարում, որի խնդիրներն են՝

աշխատանքի պահանջվող ռեժիմի վարում,

փոխարկումների, գործարկումների և կանգի կատարում,

վթարների տեղայնացում և աշխատանքի ռեժիմի վերականգնում,

նորոգման աշխատանքների նախապատրաստում։

6.1.3. Օպերատիվ-կարգավարական կառավարումը պետք է կազմակերպվի ըստ ստորակարգման կառուցվածքի, որը նախատեսում է առանձին մակարդակների միջև օպերատիվ վերահսկման և կառավարման պարտականությունների բաշխում, ինչպես նաև կառավարման ստորին մակարդակների ենթակայությունը վերադասներին։

6.1.4. Կարգավարական կառավարման պարտականությունները պետք է կատարեն`

էներգահամակարգում՝ կենտրոնական կարգավարական ծառայությունը (ԿԿԾ),

էլեկտրական ցանցում այդ ցանցի օպերատիվ-կարգավարական ծառայությունը, ջերմային ցանցում՝ այդ ցանկի կարգավարական ծառայությունը։

6.1.5. Յուրաքանչյուր կարգավարական մակարդակի համար պետք է սահմանվեն սարքավորումների և կառուցվածքների կառավարման երկու կարգ՝ օպերատիվ կառավարում և օպերատիվ վարում։

6.1.6. Կարգավարի օպերատիվ կառավարմանը պետք է ենթարկվեն՝ սարքավորումները, ջերմամուղները, էլեկտրահաղորդման գծերը, ռելեային պաշտպանության սարքվածքները, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի համակարգերի սարքերը, կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները, ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմի գործունեության համաձայնեցում (կոորդինացիա) պահանջող գործողությունները և տարբեր օպերատիվ ենթակայության մի քանի օբյեկտներում համաձայնեցված փոփոխությունները։

Նշված սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները պետք է կատարվեն կարգավարի ղեկավարությամբ։

6.1.7. Կարգավարի օպերատիվ վարման տակ պետք է գտնվեն այն սարքավորումները, ջերմամուղները, էլեկտրահաղորդման գծերը, ռելեային պաշտպանության սարքվածքները, հակավթարային և ոեժիմային ավտոմատիկայի համակարգերի սարքերը, կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները, օպերատիվ-ինֆորմացիոն համալիրները, որոնց վիճակը և ռեժիմը ազդում են էլեկտրակայանների ու էներգահամակարգի տնօրինելի հզորության և պահուստի վրա ամբողջությամբ, ցանցերի ռեժիմի ու հուսալիության, ինչպես նաև հակավթարային ավտոմատիկայի համալրման (լարքի) վրա։

Նշված սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները պետք է կատարվեն կարգավարի թույլտվությամբ։

6.1.8. Բոլոր էլեկտրահաղորդման գծերը, ջերմամուղները, էլեկտրակայանների ու ցանցերի սարքավորումներն ու սարքվածքները պետք է բաշխվեն ըստ կարգավարական կառավարման մակարդակների։

էներգահամակարգի կամ էներգաօբյեկտների կարգավարների օպերատիվ կառավարման կամ օպերատիվ վարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի, ջերմամուղների, սարքավորումների և սարքվածքների ցանկը պետք է կազմվի հաշվի առնելով օպերատիվ-կարգավարական կառավարման վերադաս օրգանների որոշումները, և հաստատվի այդ էներգաօբյեկտի կամ էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի կողմից։

6.1.9. Օպերատիվ-կարգավարական կառավարման տարբեր մակարդակների անձնակազմի փոխհարաբերությունները, պետք է կանոնակարգված լինեն համապատասխան տեղային հրահանգներով և Հայաստանի էներգահամակարգի հետ էներգաօբյեկտների սեփականատերերի զուգահեռ աշխատելու մասնակցության պայմանագրով։ Պայմանագրերի կնքումից խուսափում չի թույլատրվում։ Պայմանագրերի կնքման ժամանակ ծագող վիճելի հարցերը պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան։

6.1.10. Օպերատիվ-կարգավարական կառավարումը պետք է իրագործվի կարգավարական կետերից և կառավարման վահաններից։ Վերջիններս պետք է սարքավորված լինեն կարգավարական ու տեխնոլոգիական միջոցներով և վերահսկման համակարգերով, ինչպես նաև համալրված՝ օպերատիվ սխեմաներով։

6.1.11. էներգահամակարգում պետք է մշակված լինեն օպերատիվ-կարգավարական կառավարման, օպերատիվ խոսակցությունների և գրանցումների վարման, փոխարկումների կատարման և վթարային ռեժիմների վերացման հրահանգներ՝ հաշվի առնելով էներգահամակարգի յուրահատկություններն ու կառուցվածքային առանձնահատկությունները։

Բոլոր օպերատիվ խոսակցությունները, կարգավարական կառավարման բոլոր մակարդակներում օպերատիվ-կարգավարական փաստաթղթերը պետք է տարվեն՝ կիրառելով մեկ ընդհանուր տերմինաբանություն, տիպային կարգադրություններ, հաղորդագրություններ և գրանցումներ։

 

6.2. Աշխատանքի ռեժիմի պլանավորումը

 

6.2.1. Ռեժիմների պլանավորման ժամանակ պետք է ապահովված լինեն.

Էլեկտրակայանների, ջերմության աղբյուրների, ՀՀ էներգահամակարգի սպառման և բեռնվածքի գրաֆիկների հավասարակշռվածությունը՝ հաշվի առնելով էներգապաշարները, սարքավորումների վիճակը, էլեկտրական և ջերմային ցանցերի թողունակությունը,

ռեժիմի օպերատիվ կառավարման և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի համակարգերի գործառման սկզբունքների արդյունավետությունը,

էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության և հաղորդման հուսալիությունն ու խնայողականությունը,

էներգաօբյեկտների հիմնական սարքավորումների նորոգման տարեկան գրաֆիկների կատարումը։

6.2.2. Ռեժիմի պլանավորումը պետք է կատարվի երկարաժամկետ և կարճաժամկետ ժամանակահատվածների համար և կատարվի ըստ՝

Օրական ամփոփագրերի տվյալների և նախորդ օրերի և ժամանակահատվածների համար, էներգահամակարգի վիճակագրական տվյալների,

պլանավորման ժամանակահատվածում էներգահամակարգի բեռնվածքի կանխատեսման,

էներգահամակարգի էլեկտրական ցանցերում հոսքաբաշխման, բեռնվածքների և լարման մակարդակների ստուգիչ չափումների արդյունքների, որոնք պետք է կատարվեն երկու անգամ` հունիս և դեկտեմբեր ամիսների աշխատանքային օրերին,

նոր արտադրական հզորությունների, ջերմային աղբյուրների և ցանցային օբյեկտների ներգրավման մասին տվյալների,

սպառիչների հայտերի բեռնվածքների փոփոխման մասին տվյալների,

սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի առավելագույն թույլատրելի բեռնվածքների մասին տվյալների,

ջերմային ցանցերի հիդրավլիկ հաշվարկների տվյալների։

6.2.3. ՀՀ էներգահամակարգի և էներգաօբյեկտների ռեժիմի երկարաժամկետ պլանավորումը պետք է կատարվի տարվա բնորոշ ժամանակահատվածների համար (բեռնվածքների տարեկան առավելագույն, բեռնվածքների ամառային նվազագույն, գետերի հորդացման ժամանակահատված, ջեռուցման ժամանակահատված և այլն)։

Երկարաժամկետ պլանավորումը պետք է նախատեսի՝

էներգիայի տարեկան, եռամսյակային, ամսական հաշվեկշիռների և հզորության հաշվեկշռի կազմում՝ առավելագույն բեռնվածքի ժամերի համար,

ջերմության աղբյուրների տնօրինելի հզորությունների և միացված ջերմային բեռնվածքի սեզոնային հաշվեկշիռների կազմում,

էլեկտրական առավելագույն բեռնվածքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի սպառման մեծությունների, էլեկտրակայանների և ջերմաղբյուրների տնօրինելի հզորության (հաշվի առնելով դրվածքային հզորության օգտագործման տրված արդյունավետության գործակիցը և ըստ ամիսների էներգապաշարների առկայությունը) որոշում և առաջադրում,

հիդրոէլեկտրակայանների հիդրոպաշարների օգտագործման պլանների մշակում,

էլեկտրակայանների, ջերմային ցանցերի ու կաթսայատների, ենթակայանների ու էլեկտրահաղորդման գծերի հիմնական սարքավորումների, ռելևային պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների նորոգման տարեկան և ամսական պլանների կազմում,

բնականոն (նորմալ) և նորոգման ռեժիմների համար էլեկտրակայանների, էլեկտրական ու ջերմային ցանցերի միացումների սխեմաների մշակում,

բնականոն, նորոգման և հետվթարային ռեժիմների հաշվարկներ, հաշվի առնելով էներգահամակարգում նոր արտադրական հզորությունների ու ցանցային օբյեկտների ներգրավումը և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի միջոցների լարքի պարամետրերի ընտրությունը,

հզորության հաղորդման առավելագույն ու վթարային թույլատրելի արժեքների հաշվարկներ և որոշում՝ հաշվի առնելով էլեկտրահաղորդման գծերի (հատույթների) կայունության նորմատիվային պաշարները ցանցի բնականոն և վթարային սխեմաների համար,

կարճ միացման հոսանքների հաշվարկներ, սարքավորումների էլեկտրադինամիկ և ջերմային կայունության սխեմաների ու ռեժիմների համապատասխանության և անջատիչների անջատման ընդունակության ստուգում, ինչպես նաև հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի պարամետրերի ընտրություն,

ռեժիմի լավագույն վարման համար էլեկտրակայանների, ջերմաղբյուրների, էլեկտրական և ջերմային ցանցերի տեխնիկա-տնտեսական բնութագրերի հաշվարկներ,

ռեժիմի վարման և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի միջոցների օգտագործման օպերատիվ անձնակազմի համար հրահանգների ճշգրտում,

ավտոմատիկայի նոր սարքվածքների պահանջարկի որոշում։

6.2.4. ՀՀ էներգահամակարգի, էլեկտրակայանների, կաթսայատների, ջերմային և էլեկտրական ցանցերի ռեժիմի կարճաժամկետ պլանավորումը պետք է իրագործվի 1 օրից մինչև 1 շաբաթվա կանխումով (նախազգուշացումով)։

Կարճաժամկետ պլանավորումը պետք է նախատեսի՝

ՀՀ էներգահամակարգի օրական էլեկտրական բեռնվածքի կանխատեսում,

էլեկտրակայանների և կաթսայատների օրական ջերմային բեռնվածքի, ինչպես նաև ջերմային ցանցերում՝ ջերմակրի ծախսի կանխատեսում,

բեռնվածքի լավագույն բաշխում էներգահամակարգի, էլեկտրակայանների և առանձին էներգակայանքների միջև, հզորության միջհամակարգային հաղորդման օրական գրաֆիկի (կամ հզորության հաշվեմնացորդ-հաղորդման) և էներգահամակարգի ու առանձին կայանների օրական բեռնվածքի գրաֆիկի առաջադրում,

սարքավորումն ըստ հայտերի նորոգման դուրս հանելու կամ աշխատանքի մեջ մտցնելու վճիռների կայացում՝ հաշվի առնելով ռեժիմի վարման, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի պարամետրերի լարքի փոփոխման միջոցառումները։

6.2.5. ՀՀ էներգահամակարգի և էլեկտրակայանների հզորության ակտիվ բեռնվածքի և պահուստի օրական գրաֆիկները, ինչպես նաև հզորության միջհամակարգային հաղորդման գրաֆիկները պետք է տրվեն համապատասխան կարգավարին՝ ԿԿԾ պետի (գլխավոր կարգավարի) և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվելուց հետո։

էլեկտրակայանի առանձին էներգակայանքների բեռնվածքի գրաֆիկները պետք է հաստատվեն տվյալ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից:

Հիդրոէլեկտրակայանների բեռնվածքի գրաֆիկները պետք է հաշվի առնեն ժողովրդական տնտեսության հարակից ճյուղերի պահանջմունքները (ոռոգում, ձկնային տնտեսություն, ջրամատակարարում և այլն)՝ գործող միջգերատեսչական փաստաթղթերին համապատասխան։

Յուրաքանչյուր ՋԷԿ-ի և այլ ջերմաղբյուրների համար, ջերմային բեռնվածքի գրաֆիկը պետք է կազմվի ջերմային ցանցի կարգավարական ծառայության կողմից և հաստատվի ջերմային ցանցի գլխավոր կարգավարի (կարգավարական ծառայության պետի) կողմից:

6.2.6. Էլեկտրակայանների հիմնական սարքավորումների և կառուցվածքների (ծխնելույզներ, հովարաններ և այլն) գալիք տարվա հիմնական, միջին և ընթացիկ նորոգումների գրաֆիկները պետք է կազմվեն նորմատիվների և ըստ տարվա ամիսների նորոգման հզորության տրված արժեքների հիման վրա, համաձայնեցվեն ՀՀ Էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հետ և հաստատվեն սահմանված կարգով։

Հիմնական և միջին նորոգումների տարեկան գրաֆիկների փոփոխություն թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ համաձայնեցնելով ՀՀ էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հետ և սահմանված կարգով հաստատելով փոփոխությունները։

6.2.7. Էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների սարքավորումների, համակարգային ավտոմատիկայի և կապի սարքվածքների, ջերմային ցանցերի և ջերմաղբյուրների սարքավորումների նորոգման տարեկան գրաֆիկները պետք է հաստատվեն Էներգահամակարգի կամ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից՝ կախված օպերատիվ ենթակայության մակարդակից:

Ջերմային ցանցերի նորոգման գրաֆիկները, որոնց անջատումը բերում է տաք ջրամատակարարման սահմանափակմանը միջջեռուցման ժամանակահատվածում, պետք է համաձայնեցվեն կառավարման տեղական մարմինների հետ։

6.2.8. Էներգահամակարգի կարգավարական ծառայությունը ամեն տարի պետք է առաջադրի.

Հաճախության ավտոմատ բեռնաթափման (ՀԱԲ) սարքվածքների ծավալը, նախադրվածքները և տեղադրումը, հաշվի առնելով հզորության տեղային հաշվեկշիռները, ինչպես նաև ՀԱԿՄ սարքվածքների ծավալը և նախադրվածքները,

հաճախության իջեցման ժամանակ հիդրավլիկ էլեկտրակայանների և գազատուրբինային կայանքների ագրեգատների ավտոմատ գործարկման նախադրվածքները, հիդրոագրեգատների ավտոմատ փոխադրումը համաժամանակյա փոխհատուցչի ռեժիմից՝ գեներատորային ռեժիմի։

ՀԱԲ-ի սարքվածքներին միացված սպառողների ցուցակը պետք է հաստատվի էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի կողմից։

6.2.9. Բեռնվածքի անջատման հատուկ ավտոմատիկային (ԲԱՀԱ) միացված բեռնվածքների ծավալը և նրա օգտագործումը՝ ելնելով էներգահամակարգի վթարային ռեժիմների պայմաններից պետք է որոշվի էներգահամակարգի ԿԿԾ կողմից։

ԲԱՀԱ-ի գործարկման որոշումը կայացնում են ԿԿԾ և էներգահամակարգի տեխնիկական ղեկավարը։

6.2.10. ՀԱԲ-ի սարքվածքների առանձին հերթերին և ԲԱՀԱ-ին փաստացի միացված բեռնվածքի մեծությունը պետք է չափվի տարեկան երկու անգամ (հունիսին և դեկտեմբերին)՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամեն ժամ։

6.2.11. էներգահամակարգում ամեն տարի պետք է մշակվեն և հաստատվեն էլեկտրաէներգիայի և հզորության անբավարարության դեպքում սպառողների սահմանափակման և բեռնվածքի անջատման գրաֆիկներ։

 

6.3. Աշխատանքի ռեժիմի կառավարումը

 

6.3.1. էներգակայանքի աշխատանքի ռեժիմի կառավարումը պետք է կազմակերպվի օրական գրաֆիկների հիման վրա։

էլեկտրակայանները և ջերմաղբյուրները պարտավոր են բնականոն պայմաններում կատարել բեռնվածքի և միացված պահուստի տրված գրաֆիկը։

Գրաֆիկից հարկադրված շեղումների մասին, էլեկտրակայանի և ջերմաղբյուրի օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է անհապաղ հաղորդի էներգահամակարգի հերթապահ կարգավարին և ջերմային ցանցի կարգավարին։

էներգահամակարգի կարգավարը իրավունք ունի, ելնելով դրա ռեժիմի պայմաններից, փոխել էլեկտրակայանի բեռնվածքի գրաֆիկը, ինչպես նաև կարճ ժամանակ (3 ժամից ոչ ավել)՝ ջերմային ցանցի գրաֆիկը:

Ցանցային ջրի ջերմաստիճանի իջեցումը թույլատրվում է մինչև 100C` համեմատած գրաֆիկով սահմանված նրա արժեքի հետ։ Սպառողների թվում տեխնոլոգիական բեռնվածք կամ ջերմոցային տնտեսություն ունեցող արտադրական ձեռնարկությունների առկայության դեպքում, ջերմաստիճանի իջեցման մեծությունը պետք է համաձայնեցվի նրանց հետ։ Չի թույլատրվում ցանցային ջրի ջերմաստիճանը իջեցնել ջերմային ցանցի համար ընդունված նվազագույնից ցածր։

էլեկտրակայանի բեռնվածքի գրաֆիկի փոփոխման ժամանակ, պետք է կատարվի էներգահամակարգի բեռնվածքի և հզորության միջհամակարգային հաղորդման գումարային գրաֆիկը։ Դրանից շեղումներ կարող են թույլատրվել միմիայն էներգահամակարգի կարգավարի հրահանգով։

էլեկտրակայանները պարտավոր են էներգահամակարգի կարգավարի կարգադրությամբ անհապաղ, համապատասխան հրահանգներով սահմանված արագությամբ, բարձրացնել բեռնվածքը՝ մինչև լրիվ աշխատանքային հզորություն, կամ իջեցնել մինչև տեխնիկական նվազագույնը։

Անհրաժեշտության դեպքում, էներգահամակարգի կարգավարը պետք է կարգադրություն տա պահուստից ագրեգատներ միացնելու կամ դրանց պահուստ դուրս բերելու մասին։

էլեկտրակայանների աշխատանքային հզորության սահմանափակումը, կամ սահմանված նորմերից ագրեգատների նվազագույն թույլատրելի բեռնվածքի շեղումը, պետք է ձևակերպվի օպերատիվ հայտով։

6.3.2. էլեկտրական հոսանքի և հզորության հաճախության կարգավորման ժամանակ էներգահամակարգում պետք է ապահովված լինեն.

էլեկտրական հոսանքի հաճախության պահպանումը ԳՈՍՏ 13109-87 պահանջներին համապատասխան,

հզորության հաղորդումների սահմանափակումը ըստ էներգահամակարգի աշխատանքի կայունության, էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի տաքացման, սարքավորումների գերբեռնվածության պայմանների։

6.3.3. Հաճախության և հզորության հաղորդումների կարգավորումը էներգահամակարգում պետք է իրագործվի.

բոլոր էլեկտրակայանների կողմից՝ տուրբինների կարգավորման համակարգի ազդեցությամբ, կարգավորման տիրույթի սահմաններում, հզորությունը փոփոխելու միջոցով (հաճախության սկզբնական կարգավորում), ընդ որում ըստ հաճախության կարգավորման ստատիզմը և անզգայության գոտին պետք է համաձայնեցվեն էներգահամակարգի ԿԿԾ-ի հետ,

ըստ հաճախության և հզորության հաղորդման ռեժիմի կարգավորման համար առանձնացված էլեկտրակայաններով (ռեժիմի երկրորդային կարգավորում)։

6.3.4. Աշխատանքի ռեժիմների ավտոմատ կառավարման համակարգերի կիրառումը, որոնք խոչընդոտում են հաճախության փոփոխման ժամանակ հզորության փոփոխմանը (հզորության սահմանափակիչներ և «մինչև իրեն» ճնշման կարգավորիչներ տուրբինների վրա, սահող ճնշման ռեժիմ՝ տուրբինների լրիվ բացված կափույրների ժամանակ, հզորության կարգավորիչներ` առանց հաճախության ճշգրտման, հզորության կարգավորիչների կամ կաթսայական կայանքների արտադրողականության ավտոմատ կարգավորման սարքվածքների անջատում և այլն), թույլատրվում է միայն ժամանակավոր՝ հիմնական սարքավորման անսարքության դեպքում, էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ։

Հաճախության փոփոխումով պայմանավորված հզորության փոփոխությունից հետո, Էլեկտրակայանի անձնակազմը իրավունք ունի միջամտելու հզորության կարգավորման գործընթացին՝ միայն հետևյալ դեպքերում`

50 Հց հաճախության վերականգնումից հետո,

ԿԿԾ կարգավարի թույլտվությամբ,

սարքավորման տվյալ վիճակի համար հզորության թույլատրելի սահմաններից դուրս գալու ժամանակ։

6.3.5. Հաճախության և հզորության հաղորդումների ավտոմատ կարգավորման անհնարինության դեպքում (ՀՀԱԿ համակարգի բացակայություն կամ անսարքինություն, ըստ ռեժիմի սահմանափակում) կարգավորումը պետք է իրագործեն էլեկտրակայանները՝ ԿԿԾ կարգավարի կարգադրությամբ։

6.3.6. Հաստատված սահմաններից ցածր հաճախության իջեցման դեպքում էներգահամակարգի կարգավարը պարտավոր է գործի գցել հզորության առկա պահուստները։

Այն դեպքում, երբ հաճախությունը շարունակում է իջնել, իսկ հզորության ունեցած բոլոր պահուստները օգտագործված են, կարգավարը պետք է ապահովի բնականոն հաճախության վերականգնումը՝ սահմանափակելով կամ անջատելով սպառողներին՝ համաձայն հրահանգի։

6.3.7. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի դեպքում հաճախության և միջհամակարգային գծերով հզորությունների հաղորդման կարգավորման համար պարտականությունների բաշխումը պետք է կանոնակարգվի համապատասխան համաձայնագրերով և հրահանգներով։

6.3.8. Հաճախության վթարային շեղումների դեպքում, էլեկտրակայանների անձնակազմը պետք է ձեռնարկի ինքնուրույն միջոցառումներ դրա վերականգնման համար, գործելով համաձայն ԿԿԾ-ի համապատասխան հրահանգի կամ վերջինիս հիման վրա կազմած տեղային հրահանգի:

6.3.9. ՀՀ էներգահամակարգում հաճախության պահպանման պատասխանատվությունը կրում է ԿԿԾ կարգավարը։

էներգահամակարգի, էներգահսկողության ծառայության, էներգահամակարգի կարգավարական ծառայության և էլեկտրական ցանցերի ղեկավարները պատասխանատվություն են կրում սպառողներին ժամանակին բեռնաթափելու և դրանց սահմանափակման ու անջատումների գրաֆիկների գործողության արդյունավետության համար։

6.3.10. Լարման կարգավորման ժամանակ էլեկտրական ցանցերում պետք է ապահովված լինեն՝

լարման ցուցանիշների համապատասխանությունը ԳՈՍՏ 13109 - 87 պահանջներին,

լարման մակարդակի համապատասխանությունը էլեկտրական կայանների և ցանցերի սարքավորումների թույլատրելի արժեքներին,

էներգահամակարգի կայունության անհրաժեշտ պաշար,

էներգահամակարգի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի նվազագույն կորուստներ։

6.3.11. ԿԲՏ (կառավարում բեռնվածքի տակ) սարքվածքներով սարքավորված 6-35 կՎ-լարման բաշխիչ ցանցերը սնող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների վրա պետք է միացված լինեն լարման ավտոմատ կարգավորիչներ։

Ավտոմատ կարգավորիչների անջատումը թույլատրվում է միայն ըստ հայտերի։ 6-35 կՎ-բաշխիչ ցանցերում, տրանսֆորմատորների վրա պետք է օգտագործվեն առանց գրգռման փոխարկիչների (ԱԳՓ) ճյուղավորումները, որոնք հաշվի առնելով լարման կարգավորումը ԿԲՏ ունեցող տրանսֆորմատորներով, կապահովեն 0,4 կՎ ցանցերի ընդունիչների արտանցիչների վրա լարման համապատասխանությունը ստանդարտի պահանջներին։

Լարման կարգավորիչների լարքը և տրանսֆորմատորների ԱԳՓ ճյուղավորումների դիրքերը պետք է ճշգրտվեն ցանցի և բեռնվածքի փոփոխություններին համապատասխան։

Ավտոմատ կարգավորիչների լարքի պարամետրերը և տրանսֆորմատորների ԱԳՓ ճյուղավորումների դիրքերը պետք է հաստատվեն էներգաօբյեկտի կարգավարական ծառայության պետի կողմից։

6.3.12. 110 կՎ և ավել ցանցերի լարման կարգավորումը պետք իրագործվի վերահսկիչ կետերում, յուրաքանչյուր եռամսյակի համար հաստատված՝ ժամանակից լարման կախվածության գրաֆիկներին կամ ռեժիմի պարամետրերից լարման կախվածության բնութագրերին համապատասխան՝ հաշվի առնելով միացված սարքավորումների կազմը։

Վերահսկիչ կետերում կարգավորման բնութագրերը և լարման գրաֆիկները պետք է որոշվեն ՀՀ էներգահամակարգի ծառայությունների կողմից՝ գալիք եռամսյակի համար և անհրաժեշտության դեպքում ճշգրտվեն կարճաժամկետ ռեժիմի պլանավորման ժամանակ։

Վերահսկիչ կետերը պետք է հաստատվեն համապատասխան կարգավարական ծառայությունների կողմից՝ կախված այդ կետում կայունության և էներգահամակարգում էլեկտրաէներգիայի կորուստների վրա լարման մակարդակի ազդեցության աստիճանից։

Լարման կարգավորումը պետք է իրագործվի առավելապես ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ էներգաօբյեկտի օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից՝ էներգահամակարգի, էլեկտրացանցերի կարգավարի վերահսկմամբ։

6.3.13. Այն կետերի ցանկը, որոնց լարումը պետք է վերահսկվի ԿԿԾ-ի, էլեկտրական ցանցերի օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից, ինչպես նաև դրանց լարման գրաֆիկները և կարգավորման բնութագրերը, պետք է հաստատվեն էներգահամակարգի և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից։

6.3.14. Սպառողների ռեակտիվ հզորության աղբյուրների օգտագործման կարգը պետք է տրվի էներգամատակարար կազմակերպության և սպառողի միջև պայմանագրերի կնքման ժամանակ։

6.3.15. Համաժամանակյա (սինքրոն) փոխհատուցիչներով էլեկտրակայանների և ենթակայանների կարգավարի կողմից վերահսկվող հանգուցային կետերի համար պետք է սահմանվեն լարման իջեցման վթարային սահմանները, որոնք որոշվում են էներգահամակարգի և բեռնվածքի հանգույցների ստատիկ կայունության պայմաններով։

Եթե այդ կետերում լարումը իջնում է մինչև նշված վթարային սահմանը, համաժամանակյա փոխհատուցիչներ ունեցող էլեկտրակայանների և ենթակայանների օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է լարումը պահպանի ինքնուրույն, օգտագործելով գեներատորների և փոխհատուցիչների գերբեռնվածության ունակությունները, իսկ էներգահամակարգի ԿԿԾ կարգավարը պետք է օգնի էլեկտրակայաններին և էլեկտրական ցանցերին՝ վերաբաշխելով նրանց միջև ռեակտիվ և ակտիվ հզորությունները։ Ընդ որում՝ չի թույլատրվում առանձին վերահսկիչ կետերում լարումը բարձրացնել ավելի, քան սարքավորումների համար սահմանային թույլատրելի արժեքներն են։

Էներգահամակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման իջեցում վթարային թույլատրելի սահմանից ցածր՝ ցանցի աշխատանքի ռեժիմի կամ սխեմայի փոփոխման դեպքում, պետք է տեղադրվի բեռնվածքի անջատման ավտոմատիկա՝ հանգույցում կայունության խախտումը կանխելու համար անհրաժեշտ ծավալով։

6.3.16. Ջերմային ցանցերի պարամետրերի կարգավորումը պետք է ապահովի վերահսկման կետերում ջերմակրի տրված ճնշման և ջերմաստիճանի պահպանումը։

Տրված արժեքներից ջերմակրի ջերմաստիճանի շեղումը թույլատրվում է հաստատված գրաֆիկի կարճաժամկետ (ոչ ավելի քան 3 ժամ) փոփոխման դեպքում, եթե էներգահամակարգի և ջերմության սպառողների միջև պայմանագրային հարաբերություններում այլ բան չի նախատեսված։

6.3.17. Ջերմային ցանցերում կարգավորումը պետք է իրագործվի ավտոմատ կամ ձեռքով, ազդելով

ջերմության աղբյուրների և սպառողների աշխատանքի վրա,

ջերմային ցանցերի հիդրավլիկ ռեժիմի վրա, այդ թվում փոփոխելով պոմպային կայանների և ջերմաընդունիչների ծախսերն ու աշխատանքի ռեժիմը,

լրասնման ռեժիմի վրա, պահպանելով ջերմության աղբյուրների ջրամշակման կայանքների մշտական պատրաստականությունը լրասնման ջրի փոփոխվող ծախսերը ծածկելու համար։

 

6.4. Սարքավորման կառավարում

 

6.4.1. Շահագործման մեջ ընդունված էներգաօբյեկտների սարքավորումը պետք է գտնվի օպերատիվ չորս վիճակներից մեկում, աշխատանքի, պահեստի, նորոգման կամ պահպանման մեջ։

6.4.2. էներգասարքավորումը, ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, ՋԱՉ սարքվածքները, ինչպես նաև օպերատիվ-ինֆորմացիոն համալիրների և կարգավարական ու տեխնոլոգիական կառավարման միջոցները (ԿՏԿՄ), նույնիսկ ըստ հաստատված պլանի՝ աշխատանքից կամ պահուստից նորոգման հանելը փորձարկման ենթարկելը, պետք է ձևակերպվի դրանց օպերատիվ կառավարման և օպերատիվ վարման ցանկի համաձայն համապատասխան կարգավարական ծառայություն տրվող հայտով:

Հայտեր տալու և դրանց թույլատրելու մասին հաղորդումների ժամկետները պետք է սահմանված լինեն համապատասխան կարգավարական ծառայության կողմից։

Հայտերը պետք է հաստատված լինեն էլեկտրակայանի կամ ցանցի տեխնիկական ղեկավարի կողմից։

6.4.3. Փորձարկումները, որոնց արդյունքում կարող է էականորեն փոխվել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ռեժիմը, պետք է կատարվեն ըստ էլեկտրակայանի, հիդրոկայանների կասկադի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի տեխնիկական ղեկավարների կողմից հաստատված և Կենտրոնական Կարգավարական Ծառայության (ԿԿԾ) պետի (գլխավոր կարգավարի ) հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի։

էներգաօբյեկտների սարքավորման այլ փորձարկումների աշխատանքային ծրագրերը պետք է հաստատվեն էներգաօբյեկտների տեխնիկական ղեկավարների կողմից:

Փորձարկումների աշխատանքային ծրագիրը հաստատման և համաձայնեցման պետք է ներկայացվի դրանք սկսելուց առնվազն 7 օր առաջ։

6.4.4. Հայտերը լինում են. պլանային՝ նորոգման և անջատումների հաստատված պլաններին համապատասխան, և շտապ ոչ պլանային ու անհետաձգելի նորոգում կատարելու համար։ Շտապ հայտերը թույլատրվում է տալ օրվա ցանկացած ժամին անմիջապես կարգավարին, որի կառավարման կամ վարման ներքո է գտնվում անջատվող սարքավորումը։

Կարգավարը իրավունք ունի թույլ տալ նորոգում, միայն իր հերթափոխի սահմաններում։ Ավելի երկար ժամկետի համար թույլատրությունը պետք է տրվի համապատասխանորեն՝ մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի կամ ԿԿԾ կամ ԱԿԾ պետի (գլխավոր կարգավարի) կողմից։

6.4.5. Անհապաղ անջատման անհրաժեշտության դեպքում, սարքավորումը պետք է անջատվի էներգաօբյեկտի ուր տեղակայված է անջատվող սարքավորումը, օպերատիվ անձնակազմի կողմից, արտադրական հրահանգների պահանջներին համապատասխան, վերադաս օպերատիվ կարգավարական անձնակազմին նախնական՝ եթե այդ հնարավոր է, կամ՝ հետագա տեղեկացմամբ։

Սարքավորանքի կանգից հետո ձևակերպվում է շտապ հայտ՝ նշելով պատճառները և նորոգման մոտավոր ժամկետը։

6.4.6. էներգաօբյեկտի, մարզային, բարձրավոլտ Էլեկտրացանցերի, ԿԿԾ վարման կամ կառավարման ներքո գտնվող Էլեկտրաօբյեկտի հիմնական սարքավորումը աշխատանքից հանելու կամ հիմնական, միջին կամ ընթացիկ նորոգման փոխագրելու թույլատրությունը պետք է տրվի հաստատված կարգով՝ ըստ էներգաօբյեկտի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ հայտի:

6.4.7. Սարքավորումը և էլեկտրահաղորդման գծերը նորոգման հանելու և աշխատանքի մեջ մտցնելու, ինչպես նաև կաթսան վառելու, տուրբինը գործարկելու և դրանց վրա պահանջվող բեռնվածքը հավաքելու հետ կապված գործողությունների ժամանակը, պետք է մտցվի հայտով թույլատրված ժամկետի մեջ։

Եթե ինչ-որ պատճառով սարքավորումը ծրագրված ժամկետում անջատված չի եղել, ապա նորոգման տևողությունը պետք է կրճատվի, իսկ միացման թվականը թողնվի նույնը։ Նորոգման ժամկետը կարող է երկարացնել միայն էլեկտրաօբյեկտի կարգավարական ծառայությունը, ԿԿԾ (ըստ օպերատիվ ենթակայության)։

6.4.8. Չնայած թույլատրված հայտին, սարքավորումը աշխատանքից և պահուստից հանելը, կամ փորձարկումները, կարող են կատարվել միայն սարքավորումը աշխատանքից և պահուստից հանելուց կամ փորձարկումներ կատարելուց անմիջապես առաջ՝ էլեկտրակայանի հերթափոխի պետի, կամ մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ համապատասխան կարգավարի թույլտվությամբ։

6.4.9. էլեկտրակայանների կամ էլեկտրական ցանցերի անձնակազմը, առանց էլեկտրակայանի հերթափոխի պետի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ կարգավարի թույլտվության, իրավունք չունի համապատասխան կարգավարի (էլեկտրակայանի հերթափոխի պետի) վարման կամ կառավարման ներքո գտնվող համակարգային ավտոմատիկայի, ինչպես նաև ԿՏԿՄ-ի անջատումներ, միացումներ, փորձարկումներ և նախագրվածքների փոփոխումներ կատարել։

Երկու և ավելի օբյեկտներում տեղագրված սարքերով ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների ստուգումը (փորձարկումները) պետք է կատարվի այդ բոլոր օբյեկտներում միաժամանակ։

6.4.10. էլեկտրական միացումների սխեմաների փոփոխության ժամանակ, էլեկտրակայանի հերթափոխի պետը, էլեկտրական ցանցերի, ԿԿԾ կարգավարը պետք է ստուգի և այդ սխեմաների նոր վիճակին համապատասխանեցնի պաշտպանությունների, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի լարքը։

6.4.11. Սարքավորումը համարվում է նորոգումից աշխատանքի մեջ մտցված՝ նորոգման աշխատանքների ավարտման, դրան ցանցին միացման և օպերատիվ հայտի փակման մասին, շահագործող կազմակերպության կողմից ծանուցումից հետո։

6.4.12. Ռեժիմի խախտումը կամ սարքավորման վնասվածքի պատճառով աշխատանքից այն հանելը՝ ըստ թույլատրված շտապ հայտի, կամ հիմնական, միջին կամ ընթացիկ նորոգման փոխադրման թույլտվությունը, ձևակերպվում է որպես խախտում (վթար կամ խափանում) «էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգին» համապատասխան։

 

6.5. Տեխնոլոգիական խախտումների կանխումը ԵՎ վերացումը

 

6.5.1. Տեխնոլոգիական խախտումները վերացնելիս, օպերատիվ-կարգավարական կառավարման հիմնական խնդիրներն են՝

խախտումների զարգացման կանխումը, անձնակազմի և տեխնոլոգիական խախտումներից չվնասված սարքավորման վնասվածության բացառումը,

սպառողների էներգամատակարարման և սպառողներին տրվող էլեկտրաէներգիայի բնականոն պարամետրերի արագ վերականգնումը,

առավել հուսալի հետվթարային սխեմաների և ամբողջությամբ համակարգի ու նրա մասերի աշխատանքի ռեժիմի ստեղծումը,

անջատված և անջատած սարքավորման վիճակի պարզաբանումը և հնարավորության դեպքում այն աշխատանքի մեջ մտցնելն ու ցանցի սխեմայի վերականգնումը:

6.5.2. Յուրաքանչյուր կարգավարական կետում, էներգաօբյեկտի կառավարման վահանում, պետք է լինեն՝ տեխնոլոգիական խախտումների կանխման և վերացման տեղային հրահանգ, որը կազմվում է տիպային հրահանգին և օպերատիվ-կարգավարական կառավարման վերադաս մարմնի հրահանգին համապատասխան, ու ջերմային ցանցերում և էլեկտրակայանների ու կաթսայատների գազի տնտեսությունում տեխնոլոգիական խախտումների վերացման պլանները։

Քաղաքների և խոշոր բնակավայրերի ջերմային ցանցերի տեխնոլոգիական խափանումների վերացման պլանները պետք է համաձայնեցվեն իշխանության տեղական մարմինների հետ։

Քաղաքների վթարակարգավարական ծառայությունները և էներգաօբյեկտները, պետք է համաձայնեցնեն էներգաօբյեկտներում տեխնոլոգիական խափանումները վերացնելիս իրենց փոխգործողությունները որոշող փաստաթղթերը։

6.5.3. Տեխնոլոգիական խափանումները վերացնելու համար, Կենտրոնական Կարգավարական Ծառայության, ցանցերի օպերատիվ-կարգավարական ծառայությունների կարգավարների և էլեկտրակայանների օպերատիվ-կարգավարական անձնակազմի միջև պարտականությունների բաշխումը, պետք է կանոնակարգվի համապատասխան հրահանգներով։

Հայաստանի Հանրապետության և ինքնիշխան պետությունների էներգահամակարգերի միջև կապերի վրա տեխնոլոգիական խափանումները վերացնելու համար պարտականությունների բաշխումը, պետք է կանոնակարգվի առանձին համաձայնագրերում։

6.5.4. էլեկտրակայաններում տեխնոլոգիական խափանումների վերացումը պետք է ղեկավարի կայանի հերթափոխի պետը։

Ենթակայաններում տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարումը, պետք է դրվի ենթակայանի հերթապահի, օպերատիվ-շրջիկ բրիգադի, ենթակայանների խմբի վարպետի կամ պետի վրա՝ կախված ենթակայանի սպասարկման ձևից։

Ջերմային ցանցերում տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարումը պետք է իրականացնի ջերմային ցանցերի կարգավարը։ Նրա ցուցումները պարտադիր են նաև ՋԷԿ կամ ուրիշ ինքնուրույն գործող ջերմաղբյուրների օպերատիվ-կարգավարական անձնակազմի համար։

Տեղական նշանակություն ունեցող և էներգահամակարգի ռեժիմի վրա չազդող էլեկտրական ցանցերի տեխնոլոգիական խախտումները պետք է վերացվեն էլեկտրական ցանցերի կարգավարի ղեկավարությամբ։

Անհրաժեշտության դեպքում, վերը նշված անձանց օպերատիվ ղեկավարները իրավունք ունեն տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարությունը հանձնարարել այլ անձի, կամ ղեկավարությունը վերցնել իրենց վրա՝ գրառում կատարելով օպերատիվ մատյանում։

Փոխարինման մասին տեղյակ է պահվում ինչպես վերադաս, այնպես էլ ենթակա օպերատիվ անձնակազմը:

6.5.5. Տեխնոլոգիական խախտումների վերացման ժամանակ հերթափոխի հանձնումը և ընդունումը արգելվում է։

Հերթափոխի եկած օպերատիվ անձնակազմը պետք է օգտագործվի ըստ տեխնոլոգիական խախտումը վերացնող ղեկավար անձի հայեցողության։ Տեխնոլոգիական խախտումների վերացումը ձգձգվելիս, նայած դրա բնույթին, թույլատրվում է հերթափոխի հանձնումը՝ վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ։

Այն դեպքերում, երբ տեխնոլոգիական խախտումը վերացնելիս գործողություններ են կատարվում նաև վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման կամ վարման ներքո չգտնվող սարքավորման վրա, հերթափոխի հանձնումը թույլատրվում է այն էլեկտրաօբյեկտի ղեկավար վարչատեխնիկական անձնակազմի թույլտվությամբ, որտեղ տեղի է ունեցել տեխնոլոգիական խախտումը։

6.5.6. Անկախ վարչատեխնիկական անձնակազմի որևէ անձի ներկայությունից, բնականոն ռեժիմի վերականգնման համար ընդունելով որոշումներ և իրականացնելով միջոցառումներ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը լրիվ պատասխանատվություն է կրում տեխնոլոգիական խախտման վերացման համար։

6.5.7. Տեխնոլոգիական խախտումների վերացման ժամանակ, բոլոր մակարդակների կարգավարական կառավարման կարգավարների, ինչպես նաև էլեկտրակայանների հերթափոխի պետերի և խոշոր ենթակայանների հերթապահների բոլոր օպերատիվ խոսակցությունները և կարգադրությունները պետք է գրանցվեն ձայնագրիչի վրա։

6.5.8. էներգահամակարգի աշխատանքի կայունության խախտումը կանխելու համար, հզորություն ընդունող հանգույցներում պետք է կիրառվի բեռնվածքի անջատման համակարգային ավտոմատիկա և էլեկտրակայանների ավտոմատ բեռնաթափում՝ հզորություն արտադրող հանգույցներում։ Ավտոմատ սարքվածքների խափանման դեպքում, անձնակազմը պետք է պատրաստ լինի ձեռքով գործելուն։

 

6.6. Օպերատիվ սխեմաներին ներկայացվող պահանջներ

 

6.6.1. Էլեկտրական ցանցերի, էլեկտրակայանների և ենթակայանների էլեկտրական միացումների սխեմաները, բնականոն և նորոգման ռեժիմների համար ՌՊԱ միջոցների լարքը պետք է ապահովեն.

սպառողներին պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող որակի էլեկտրաէներգիայով էլեկտրամատակարարումը (ըստ պայմանագրային պարտականությունների),

Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերի և էներգահամակարգի կայուն աշխատանքը,

կարճ միակցման հոսանքների համապատասխանությունը սարքավորման համար թույլատրելի արժեքներին,

ակտիվ և ռեակտիվ հզորությունների հոսքերի խնայողական բաշխումը,

վթարների տեղայնացումը՝ ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների համար նվազագույն կորուստներով։

6.6.2. էլեկտրակայանների և ենթակայանների փոփոխական և հաստատուն հոսանքի ՍԿ սխեմաները պետք է ընտրվեն՝ հաշվի առնելով բնականոն, նորոգման և վթարային ռեժիմներում դրանց հուսալիության ապահովումը.

հաղորդաձողերի հատվածաբաժանմամբ,

բոլոր լարումների ՍԿ հաղորդաձողերի կամայական հատվածի պահուստային սնման ավտոմատ միացմամբ,

ՍԿ սնման աղբյուրների՝ ըստ հաղորդաձողերի համակարգերի և հատվածների, բաշխմամբ, հաշվի առնելով ՊԱՄ սարքվածքի գործողությունը և հատվածների վրա լարման անհետացման ժամանակ ՍԿ մեխանիզմները աշխատանքում պահպանելը։ Աշխատանքային և պահուստային սնման աղբյուրները պետք է միացված լինեն բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերի տարբեր հատվածներին,

կամայական հատվածի շարքից դուրս գալու դեպքում էլեկտրակայանի կամ ենթակայանի աշխատանքի նվազագույն խախտման պայմանով, ՍԿ մեխանիզմների՝ ըստ հաղորդաձողերի հատվածների, բաշխմամբ,

էլեկտրակայանի հաղորդաձողերի (մասերի) ոչ համաժամ աշխատանքի ժամանակ ՍԿ մեխանիզմների հուսալի սնման ապահովմամբ (բարձր լարման հաղորդաթիթեղների հատվածաբաժնում, էներգաբլոկի առանձնացում առանձին գծի վրա, էներգահամակարգի բաժանման սխեմաների կատարում),

աշխատանքային հզորության նվազագույն կորստով, համակարգից էլեկտրակայանի ՍԿ-մեխանիզմների սնման լրիվ կամ մասնակի մեկուսացման ապահովմամբ՝ հաճախության և լարման, մինչև անխափան աշխատանքին սպառնացող արժեքները իջեցման դեպքում։

6.6.3. Էլեկտրակայանների ՍԿ բաշխիչ սարքվածքների հաղորդաձողերին կողմնակի սպառողների (ավանների և այլն) միացումն արգելվում է։ Բացառություն են կազմում գեներատոր-տրանսֆորմատոր բլոկներով էլեկտրակայանները՝ տվյալ վայրում բաշխիչ ցանցերի բացակայության պայմաններում։

6.6.4. Էլեկտրական ցանցերի, ենթակայանների և էլեկտրակայանների միացումների բնականոն և նորոգման սխեմաները ամեն տարի պետք է հաստատի էներգաօբյեկտի (կառուցվածքային միավորի) տեխնիկական ղեկավարը, իսկ էներգահամակարգի սխեմաները՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով։

Նշված սխեմաները պետք է համաձայնեցվեն կարգավարական կառավարման մարմնի հետ, որի օպերատիվ վարման կամ կառավարման ներքո է գտնվում դրանց մեջ մտնող սարքավորումը։

6.6.5. էլեկտրակայանների խողովակաշարերի սխեմաները պետք է ապահովեն.

հիմնական սարքավորման ՍԿ հուսալի պահուստավորումը,

նվազագույն հիդրավլիկ կորուստները,

վթարային տեղամասերի անջատումը առավելապես հեռակառավարումով շարժաբերների միջոցով,

վթարների տեղայնացումը արտադրող հզորության նվազագույն կորուստներով և սպառողների նվազագույն հզորության անջատումով։

6.6.6. Կայանային ցանցային խողովակաշարերի սխեմաները, խողովակաշարերի վնասվածքների դեպքում պետք է ապահովեն առանձին տեղամասերի տեղայնացման հնարավորությունը և էլեկտրակայանների սարքավորման և շինությունների կանխումը ջրածածկումից։

6.6.7. Ջերմային ցանցերի խողովակաշարերի սխեմաները պետք է ապահովեն սպառողների հուսալի ջերմամատակարարումը, ջերմային ցանցում տրված պարամետրերի պահպանումը, ցանցային ջրի տեղափոխման վրա էլեկտրաէներգիայի խնայողական ծախսը, ինչպես նաև վթարների տեղայնացումը և վերացումը՝ սպառողների նվազագույն անջատումով։

 

6.7. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը

 

6.7.1. էներգաօբյեկտների օպերատիվ-կարգավարական անձնակազմին են դասվում`

օպերատիվ անձնակազմը՝ էներգակայանքների կառավարման օրգանների վրա անմիջականորեն ներգործող և հերթափոխում էներգակայանքների կառավարումը և սպասարկումը իրականացնող անձնակազմը,

օպերատիվ նորոգման անձնակազմը՝ կառավարման օրգանների վրա անմիջականորեն ներգործելու իրավունքով նորոգման անձնակազմը,

օպերատիվ ղեկավարները՝ իրեն ամրակցված օբյեկտների (էներգահամակարգի, էլեկտրական ցանցերի, ջերմային ցանցերի, էլեկտրակայանի, էներգաօբյեկտի) և իրեն ենթակա անձնակազմի օպերատիվ ղեկավարումը հերթափոխում իրականացնող անձնակազմը։

6.7.2. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է վարի էներգահամակարգի, էներգաօբյեկտի սարքավորման անվտանգ, հուսալի և խնայողական աշխատանքի ռեժիմը՝ արտադրական և պաշտոնեական հրահանգներին և վերադաս օպերատիվ անձնակազմի օպերատիվ կարգադրություններին համապատասխան։

Օպերատիվ-կարգավարական անձնակազմի՝ ըստ թվաքանակի և որակի համալրումը, իրականացվում է ճյուղային նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։

Հերթափոխում ոչ լրիվ կազմով աշխատելու ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատատեղերի համատեղումը կարող է թույլատրվել միայն տեխնիկական ղեկավարի գրավոր ցուցումով։

6.7.3. Սույն կանոններին, գործարանային և տեղային հրահանգներին, ԱՏԿ և ուրիշ ղեկավար փաստաթղթերին համապատասխան, հերթափոխի ժամանակ օպերատիվ-կարգավարական անձնակազմը պատասխանատվություն է կրում իր օպերատիվ կառավարման կամ վարման ներքո գտնվող սարքավորման շահագործման համար, ինչպես նաև վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունների անվերապահ կատարման համար։

6.7.4. Աշխատանքի ռեժիմների խախտման, սարքավորման վնասվածքի, ինչպես նաև հրդեհ առաջանալու դեպքում, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աշխատանքի բնականոն ռեժիմը վերականգնելու, կամ վթարային վիճակի վերացման և տեխնոլոգիական խախտման զարգացումը կանխելու համար, ինչպես նաև տեղի ունեցածի մասին հաղորդի համապատասխան օպերատիվ-կարգավարական և ղեկավար վարչատեխնիկական անձնակազմին՝ ըստ հաստատված ցուցակի։

6.7.5. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի՝ նրա իրավասության մեջ մտնող հարցերով կարգադրությունը կատարելը, ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմի համար պարտադիր է։

6.7.6. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման, կամ օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումը չի կարող մտցվել աշխատանքի մեջ, կամ հանվել աշխատանքից՝ առանց վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվության, բացառությամբ մարդկանց և սարքավորման համար ակնհայտ վտանգի դեպքերի։

6.7.7. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կարգադրությունը պետք է լինի կարճ և հստակ։

Ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմը, լսելով կարգադրությունը, պետք է բառացիորեն կրկնի կարգադրության տեքստը և հաստատում ստանա, որ կարգադրությունը ճիշտ է հասկացել։

Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը պետք է կատարվի անհապաղ և ճշգրիտ։

Տալով, կամ ստանալով կարգադրությունը կամ թույլտվությունը, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է դա գրանցի օպերատիվ մատյանում։ Ձայնագրման առկայության դեպքում օպերատիվ մատյանում գրանցման ծավալը որոշվում է համապատասխան վարչատնտեսական ղեկավարության կողմից։

6.7.8. Օպերատիվ խոսակցությունները պետք է տարվեն տեխնիկապես գրագետ։ Բոլոր էներգասարքավորումները, միացումները, ռելեային և տեխնոլոգիական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, պետք է լրիվ անվանվեն՝ համաձայն սահմանված կարգավարական անվանումների։ Տեխնիկական տերմինաբանությունից և կարգավարական անվանումներից շեղումը խստիվ արգելվում է։

Կարգավարական կառավարման բոլոր մակարդակների օպերատիվ խոսակցությունները և էլեկտրակայանների և խոշոր ենթակայանների հերթափոխերի պետերի օպերատիվ խոսակցությունները պետք է ավտոմատ ձևով սևեռվեն մագնիսային ժապավենի վրա:

6.7.9. էներգահամակարգի, էլեկտրակայանի սարքավորման աշխատանքի ռեժիմի փոփոխման կարգադրություններում պետք է նշված լինեն փոփոխվող ռեժիմային պարամետրի անհրաժեշտ արժեքը և պարամետրի նշված արժեքին հասնելու ժամանակը, ինչպես նաև կարգադրություն տալու ժամանակը։

6.7.10. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը, ստանալով ղեկավար վարչատեխնիկական անձնակազմի կարգադրությունը վերադաս օպերատիվ-կարգավարական իրավասության մեջ մտնող հարցերով, այն պետք է կատարի միայն վերջինիս համաձայնությամբ։

6.7.11. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը չկատարելու, կամ կատարումը ուշացնելու համար, պատասխանատվություն են կրում կարգադրությունը չկատարող անձինք, ինչպես նաև դրա չկատարելը կամ ուշացնելը վավերացնող ղեկավարները։

6.7.12. Այն դեպքում, երբ օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմին թվում է սխալ, նա այդ մասին անհապաղ պետք է զեկուցի կարգադրությունը տվող անձին։ Կարգադրության հաստատման դեպքում օպերատիվ-կարգավարական անձնակազմը պարտավոր է այն կատարել:

Արգելվում է կատարել վերադաս անձնակազմի ԱՏԿ խախտումներ պարունակող կարգադրությունները, ինչպես նաև այն կարգադրությունները, որոնք կարող են բերել սարքավորման վնասվածքի, էլեկտրակայանների և ենթակայանների ՍԿ սնման կորստի, կամ I կարգի սպառողի հոսանքազրկման։ Այդպիսի կարգադրություն կատարելու իր հրաժարման մասին, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պարտավոր է անհապաղ զեկուցել կարգադրություն տվող վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմին և համապատասխան վարչա-տեխնիկական ղեկավարին, ինչպես նաև գրանցել օպերատիվ մատյանում։

6.7.13. Օպերատիվ-կարգավարական անձնակազմի պահուստում գտնվող անձինք կարող են ներգրավվել էներգակայանքի սպասարկման աշխատանքների կատարմանը պաշտոնեական հրահանգի շրջանակներում և միայն հերթափոխում գտնվող համապատասխան ղեկավար օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ, համապատասխան փաստաթղթում գրանցելով։

6.7.14. Անհրաժեշտության դեպքում, մինչև հերթափոխի սկսվելը օպերատիվ-կարգավարական անձնակազմի մի անձը մյուսով փոխարինելը, թույլատրվում է գրաֆիկը ստորագրող համապատասխան վարչատեխնիկական անձնակազմի թույլատվությամբ և վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմին ծանուցմամբ։

Երկու իրար հետևող հերթափոխերում աշխատելն արգելվում է։

6.7.15. Օպերատիվ-կարգավարական անձնակազմի յուրաքանչյուր աշխատող, ստանձնելով աշխատատեղը, պետք է նախորդ աշխատողից ընդունի հերթափոխը, իսկ աշխատանքի ավարտից հետո հանձնի հերթափոխը` ըստ գրաֆիկի հաջորդ աշխատողին։

Առանց հերթափոխը հանձնելու հերթապահությունից գնալն արգելվում է։

6.7.16. Հերթափոխը ընդունելիս օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատողը պետք է՝

համապատասխան հրահանգներով որոշվող ծավալով ծանոթանա նրա օպերատիվ կառավարման կամ վարման ներքո գտնվող էներգակայանքների վիճակի, սխեմաների և աշխատանքի ռեժիմի հետ,

հերթափոխը հանձնողից տեղեկություններ ստանա այն սարքավորման մասին, որի նկատմամբ անհրաժեշտ է հատուկ մանրազնին դիտարկումներ անցկացնել, կանխելու համար խախտումները աշխատանքում, և այն սարքավորումների մասին, որոնք գտնվում են պահուստում կամ վերանորոգման մեջ,

պարզի, թե իրեն կցված տեղամասում ինչպիսի աշխատանքներ են կատարվում ըստ հայտերի, կարգագրերի և կարգադրությունների,

ստուգի և ընդունի գործիքը, նյութերը, շինությունների բանալիները, օպերատիվ փաստաթղթերը և աշխատատեղի փաստաթղթերը,

ծանոթանա իր նախորդ հերթապահությունից հետո անցած ժամանակում բոլոր գրանցումների և կարգադրությունների հետ,

զեկույց ընդունի ենթակա անձնակազմից և զեկուցի հերթափոխի անմիջական պետին՝ հերթապահության ստանձնման և հերթափոխը ընդունելու ժամանակ հայտնաբերված թերությունների մասին,

ձևակերպի հերթափոխի ընդունումն ու հանձնումը մատյանում կամ ցուցակում գրանցումով՝ իր և հերթափոխը հանձնողի ստորագրությամբ։

6.7.17. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է պարբերաբար՝ տեղային հրահանգներին համապատասխան, փորձարկի ավտոմատիկայի, ազդանշանման սարքվածքների, կապի և հեռուստամեխանիկայի (ԿՏԿՄ) միջոցների գործողությունը, ինչպես նաև ստուգի աշխատատեղի ժամացույցի ցուցմունքների ճշտությանը և այլն:

6.7.18. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը, ըստ հաստատված ժամկետացանկի, պետք է իրականացնի աշխատանքային սարքավորումից պահուստայինին անցնելը, կատարի սարքավորման փորձարկում և նախապահպանական զննումներ։

6.7.19. Օպերատիվ և վարչատեխնիկական ղեկավարները իրավունք ունեն իրենց ենթակա և պարտականությունները չկատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը հանել աշխատատեղից և կատարել համապատասխան փոխարինում կամ պարտականությունների վերաբաշխում հերթափոխում։ Ընդ որում՝ օպերատիվ մատյանում կատարվում է գրառում, կամ արվում է գրավոր կարգադրություն և ծանուցվում է՝ ըստ համաստորադասության, օպերատիվ-կարգավարական կառավարման համապատասխան մակարդակների անձնակազմը։

6.7.20. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը կարող է կարճ ժամանակով ներգրավվել նորոգման աշխատանքներին և փորձարկումներին, այդ ընթացքում ազատվելով աշխատատեղում պարտականությունները կատարելուց և օպերատիվ մատյանում գրանցումով։ Ընդ որում՝ պետք է պահպանվեն ԱՏԿ պահանջները։

 

6.8. Փոխարկումներ էլեկտրական կայանքներում

 

6.8.1. Փոխարկումներ կատարելու ժամանակ էլեկտրական ցանցերի էլեկտրական միացումների և էներգաօբյեկտների էլեկտրակայանքների սխեմաներում և ՌՊԱ սարքվածքների շղթաներում իրագործված բոլոր փոփոխությունները, ինչպես նաև հողակցումների տեղերը, փոխարկումները վերջացնելուց հետո պետք է արտացոլված լինեն օպերատիվ սխեմայի կամ հիշասխեմայի (սխեմա-մանրակերտի) վրա։

6.8.2. Բարդ փոխարկումները, ինչպես նաև ուղեկապման սարքվածքներ չունեցող կամ անսարք ուղեկապման սարքվածք ունեցող էլեկտրակայանքների բոլոր փոխարկումները (բացառությամբ եզակիից) պետք է կատարվեն ըստ ծրագրերի, փոխարկումների թերթիկների։

Բարդ փոխարկումների թվին են դասվում փոխարկման սարքերի, հողակցող բաժանիչների և ռելեային պաշտպանության, հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի սարքվածքների հետ գործողությունների խիստ հաջորդականություն պահանջող փոխարկումները։

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հաստատված համապատասխան էներգաօբյեկտների բարդ փոխարկումների ցանկերը պետք է պահպանվեն Կենտրոնական Կարգավարական Ծառայության և էներգաօբյեկտների կարգավարական կետերում, էլեկտրական կայանների և ենթակայանների կառավարման կենտրոնական (գլխավոր) վահանների վրա։

Բարդ փոխարկումների ցանկերը պետք է վերանայվեն սխեմաների, սարքավորման պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կազմի փոփոխման ժամանակ։

6.8.3. Կրկնվող բարդ փոխարկումների համար պետք է օգտագործվեն տիպային ծրագրեր, փոխարկումների թերթիկներ։

Տեխնոլոգիական խախտումները վերացնելիս, կամ դրանց կանխման համար, թույլատրվում է փոխարկումներ կատարել առանց փոխարկումների թերթիկների՝ օպերատիվ մատյանում հետագա գրանցումով։

6.8.4. էլեկտրակայանքների էլեկտրական միացումների սխեմաներում և ՌՊԱ շղթաներում փոխարկումներ կատարելու համար, ծրագրերում և փոխարկումների թերթիկներում, որոնք օպերատիվ փաստաթղթեր են հանդիսանում, պետք է սահմանված լինեն գործողությունների կարգը և հաջորդականությունը։

Փոխարկումների թերթիկները (տիպային թերթիկներ) պետք է օգտագործի անմիջական փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը։

Փոխարկումների ծրագրերը (տիպային ծրագրերը) պետք է կիրառեն օպերատիվ ղեկավարները՝ կառավարման տարբեր մակարդակների և տարբեր էներգաօբյեկտների էլեկտրակայանքներում փոխարկումներ կատարելու ժամանակ։

Ծրագրի մանրամասնելու աստիճանը պետք է համապատասխանի կարգավարական կառավարման մակարդակին։

Անմիջականորեն փոխարկումներ կատարող անձանց, թույլատրվում է կիրառել համապատասխան կարգավարի փոխարկումների ծրագրերը փոխարկումների թերթիկների հավելումով։

Տիպային ծրագրերը և փոխարկումների թերթիկները պետք է ճշգրտվեն էլեկտրակայանքների էլեկտրական միացումների գլխավոր սխեմաներում նոր սարքավորում մտցնելու, հնացած սարքավորումը փոխարինելու, կամ մասնակի ապասարման, բաշխիչ սարքվածքների վերակառուցման հետ կապված փոփոխությունների, ինչպես նաև տեղակայված ՌՊԱ սարքվածքներում փոփոխությունների կամ նորերի միացման ժամանակ։

6.8.5. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում, էներգաօբյեկտներում սխեմաների և աշխատանքի ռեժիմների նախատեսվող փոփոխությունների և ՌՊԱ սարքվածքներում փոփոխությունների ժամանակ, համապատասխան արտադրական ծառայությունները, որոնց կառավարման ներքո է գտնվում սարքավորումը և ՌՊԱ սարքվածքը, համապատասխան օպերատիվ կառավարման մակարդակների վրա, պետք է նախօրոք անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ մտցնեն տիպային ծրագրերում և փոխարկման թերթիկներում։

6.8.6. էլեկտրակայաններում և ենթակայաններում բոլոր փոխարկումները պետք է իրագործվեն փոխարկումների կատարման հրահանգներին համապատասխան։

6.8.7. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման ներքո գտնվող էլեկտրասարքավորման վրա և ՌՊԱ սարքվածքներում փոխարկումները պետք է կատարվեն ըստ կարգադրության, իսկ նրա վարման ներքո գտնվողները՝ նրա թույլտվությամբ։

Առանց կարգադրության և վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվության, բայց հետագայում նրան ծանուցումով, փոխարկումներ թույլատրվում է կատարել հետաձգում չհանդուրժող դեպքերում (դժբախտ դեպք, տարերային աղետ, հրդեհ, վթար):

Հրդեհի և վթարի վերացման ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է գործի տեղային հրահանգների և հրդեհաշեջ օպերատիվ պլաններին համապատասխան։

6.8.8. Փոխարկումների մասին կարգադրությունում պետք է նշված լինի էլեկտրակայանքի սխեմայում և ՌՊԱ շղթաներում գործողությունների հաջորդականությունը՝ վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից որոշվող մասավորման անհրաժեշտ աստիճանով։

Փոխարկումներ կատարողին միաժամանակ պետք է արվի օպերատիվ փոխարկումների կատարման մեկ նպատակային նշանակման գործողություններ պարունակող մեկից ոչ ավել առաջադրանք։

6.8.9. Բարդ փոխարկումները, որպես կանոն, պետք է կատարեն երկու անձ, որոնցից մեկը վերահսկող է հանդիսանում։

Երկու անձով փոխարկումներ կատարելիս, որպես կանոն, վերահսկող պետք է լինի ըստ պաշտոնի ավագը։ Փոխարկումների ճշտության համար պատասխանատվությունը դրվում է փոխարկումներ կատարող երկու անձի վրա։

Հերթափոխում օպերատիվ-կարգավարական անձնակազմից մի անձի առկայության դեպքում, վերահսկող անձը կարող է լինել տվյալ էլեկտրակայանքի սխեմային, փոխարկումների կատարման կանոններին տիրապետող և էներգաօբյեկտում կարգադրությամբ փոխարկումներ կատարելու իրավունք ունեցող վարչատեխնիկական կազմի աշխատողը:

Բարդ փոխարկումների ժամանակ ՌՊԱ շղթաներում գործողությունների համար թույլատրվում է ներգրավել երրորդ մարդուն՝ ՌՊԱ ծառայության անձնակազմից: Փոխարկումների թերթիկին նախօրոք ծանոթացած և դրա տակ ստորագրած այդ աշխատողը, յուրաքանչյուր գործողություն պետք է կատարի ըստ փոխարկումներ կատարող անձի կարգադրության։

Մնացած բոլոր փոխարկումները աշխատունակ ուղեկապման սարքվածքի առկայության դեպքում կարող են կատարվել միանձնյա՝ անկախ հերթափոխի կազմից։

6.8.10. էլեկտրակայանքում լարումն անհետանալու ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է պատրաստ լինի դրա տալուն առանց նախազգուշացման։

6.8.11. Իր շղթայում անջատիչ ունեցող միացության անջատումը, լարման տակ և աշխատանքին միացումը պետք է իրագործվի անջատիչով։

Զատիչներով, բաժանիչներով, ԷԲՍ (ԱԼԲՍ) միացումների անջատովի հպակներով թույլատրվում է անջատել և միացնել.

110-220 կՎ ուժային տրանսֆորմատորների չեզոքները,

հողակցող աղեղմարիչ 6-35 կՎ ռեակտորները՝ ցանցում հողանցման բացակայության ժամանակ,

6-330 կՎ ուժային տրանսֆորմատորների մագնիսացնող հոսանքը,

օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի լիցքային հոսանքը և հողանցման հոսանքը,

հաղորդաձողերի համակարգի լիցքային հոսանքը, ինչպես նաև միացումների լիցքային հոսանքը՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանմամբ։

6-10 կՎ օղակային ցանցերում, թույլատրվում է բաժանիչներով անջատեք մինչև 70 Ա հավասար հոսանքները և ցանցը օղակի մեջ փակել՝ բաժանիչների բաց հպակների վրա 5%-ից ոչ ավել լարումների տարբերության դեպքում։

10 կՎ և ցածր լարման դեպքում, արտաքին տեղակայման եռաբևեռ բաժանիչներով թույլատրվում է անջատել և միացնել մինչև 15 Ա բեռնվածքային հոսանք։

Եթե անջատիչի անջատումը կարոդ է բերել դրա քայքայմանը և ենթակայանի հոսանքազրկմանը, ապա թույլատրվում է մի անջատիչով կամ հաղորդաձողերի համակարգի այլ միացումների մի քանի անջատիչների (քառանկյան սխեմա, մեկուկեսակի և այլն) շղթայով շունտավորված 220 կՎ և բարձր անսարք անջատիչի՝ բաժանիչներով հեռավորական անջատումը։

Բաժանիչներով անջատվող և միացվող հոսանքների թույլատրելի արժեքները պետք է որոշված լինեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերով։ Տարբեր էլեկտրակայանքների համար գործողությունների կատարման կարգը և պայմանները պետք է կանոնակարգված լինեն տեղային հրահանգներով։

6.8.12. Անմիջականորեն փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմին արգելվում է ինքնակամ աշխատանքից հանել անվտանգության ուղեկապումները։

Ապա ուղեկապումը թույլատրվում է միայն տեղում անջատիչի անջատված դիրքը ստուգելուց և ուղեկապման խափանման պատճառը պարզելուց հետո, ըստ էներգաօբյեկտի՝ գրավոր ցուցումով դրան լիազորված անձանց թույլտվությամբ և նրանց կողմից ղեկավարմամբ։

Ապա ուղեկապման անհրաժեշտության դեպքում կազմվում է փոխարկումների թերթիկ, մտցնելով դրա մեջ ապաուղեկապման գործողությունները։

 

6.9. Փոխարկումները էլեկտրակայանների ԵՎ ջերմային ցանցերի ջերմային սխեմաներում

 

6.9.1. Ջերմային սխեմաներում բոլոր փոխարկումները պետք է կատարվեն տեղային շահագործման հրահանգներին համապատասխան և տեղ գտնեն (արտացոլվեն) օպերատիվ փաստաթղթերում։

6.9.2. Հրահանգներով չնախատեսված դեպքերում, ինչպես նաև երկու և ավելի հարակից ստորաբաժանումների կամ էներգաօբյեկտների մասնակցության դեպքում, փոխարկումները պետք է կատարվեն ըստ ծրագրի։

Հրահանգներում նկարագրված բարդ փոխարկումները նույնպես պետք է կատարվեն ըստ ծրագրի։

6.9.3. Բարդ են համարվում այն փոխարկումները, որոնք կատարվում են բարդ կապերով ջերմային սխեմաներում, մեծ տարածք զբաղեցնող օբյեկտներում, ինչպես նաև երկարատևողություն և հազվադեպ կատարվող փոխարկումները։

Հազվադեպ կատարվող փոխարկումներ կարող են համարվել.

հիմնական սարքավորումների գործարկումը տեղակայումից և վերականգնումից հետո,

սարքավորումների և ջերմային ցանցերի հիդրավլիկ փորձարկումները,

փոփոխությունները թարմ և առումներից վերցված շոգու խողովակաշարի սխեմաներում և սնուցիչ խողովակաշարերում,

սարքավորումների հատուկ փորձարկումները,

սարքավորումների շահագործման նոր՝ ոչ ստանդարտ եղանակների ստուգումն ու փորձարկումները և այլն։

Փոխարկումների բարդության աստիճանը և դրանք կատարելու համար ծրագիր կազմելու անհրաժեշտությունը որոշվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից՝ կախված աշխատանքի պայմանների առանձնահատկություններից:

6.9.4. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է մշակվի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված բարդ փոխարկումների ցանկ։ Ցանկը պետք է ճշտվի, հաշվի առնելով սարքավորումների կիրարկումը, վերականգնումը կամ ապասարումը տեխնոլոգիական սխեմաների և տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի փոփոխությունները և այլն։ Ցանկը պետք է վերանայվի 3 տարին մեկ։ Ցանկի պատճենները պետք է գտնվեն էներգաօբյեկտի և արտադրամասի օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատատեղում։

6.9.5. էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից պետք է հաստատվի վարչատեխնիկական անձնակազմից այն անձանց ցուցակը, որոնք իրավունք ունեն հսկել ըստ ծրագրի անցկացվող փոխարկումների կատարումը։

Ցուցակը պետք է ճշտվի անձնակազմի փոփոխությունների դեպքում։ Ցուցակի պատճենները պետք է գտնվեն էներգաօբյեկտի և արտադրամասի օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատանքային տեղում։

6.9.6. Փոխարկումների կատարման ծրագրում պետք է նշվեն.

փոխարկումների կատարման նպատակը,

փոխարկումների օբյեկտը,

փոխարկումների կատարման նախապատրաստական միջոցառումների ցանկը,

փոխարկումների կատարման պայմանները,

փոխարկումների սկզբի և ավարտի պլանային ժամանակը, որը կարող է ճշտվել օպերատիվ կարգով,

անհրաժեշտության դեպքում՝ փոխարկումների օբյեկտի սխեման (սխեմայի վրա օբյեկտի տարրերի անվանումները և համարակալումը պետք է լրիվ համապատասխանեն օբյեկտում ընդունված անվանումներին և համարակալմանը),

գործողությունների կատարման կարգը և հաջորդականությունը՝ նշելով տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի փակող և կարգավորող օրգանների և շղթաների տարրերի դիրքերը,

փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը,

փոխարկումներին մասնակցելու ներգրավված անձնակազմը,

փոխարկումների կատարումը ղեկավարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը,

փոխարկումներին էներգաօբյեկտի երկու և ավելի ստորաբաժանումների մասնակցության դեպքում՝ վարչատեխնիկական անձնակազմից ընդհանուր ղեկավարությունն իրագործող անձը,

փոխարկումներին երկու և ավելի էներգաօբյեկտների մասնակցության դեպքում՝ յուրաքանչյուր էներգաօբյեկտում փոխարկումների կատարման համար պատասխանատու անձինք՝ վարչատնտեսական անձնակազմի թվից և փոխարկումների անցկացման ընդհանուր ղեկավարությունն իրագործող անձը վարչատնտեսական անձնակազմի թվից,

ծրագրում նշված մարդկանց պարտականություններն ու պատասխանատվությունը,

աշխատանքների անցկացման անվտանգությունն ապահովող միջոցառումների ցանկը,

անձնակազմի գործողությունները՝ վթարային իրադրության կամ մարդկանց կյանքին և սարքավորումների ամբողջականությանն սպառնող վիճակի առաջացման դեպքում։

6.9.7. Ծրագիրը հաստատվում է էներգօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից, իսկ եթե ծրագրի գործողությունը դուրս է գալիս մեկ էներգաօբյեկտի շրջանակներից՝ ծրագրում մասնակցող էներգաօբյեկտների տեխնիկական ղեկավարների կողմից։

6.9.8. Սույն կանոնների 6.9.3 կետում նշված կրկնվող փոխարկումների համար, էներգաօբյեկտներում պետք է օգտագործվեն նախապես կազմված, տիպային ծրագրեր։

Տիպային ծրագրերը պետք է վերանայվեն 3 տարին մեկ և ճշտվեն սարքավորումների գործարկման, վերականգնման կամ ապասարման, տեխնոլոգիական սխեմաների և տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի սխեմաների փոփոխության դեպքում։

6.9.9. Փոխարկումների ծրագիրը և փոխարկումների տիպային ծրագրերը օգտագործվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից և հանդիսանում են օպերատիվ փաստաթղթեր՝ փոխարկումներ կատարելիս:

6.9.10. Օբյեկտում հիշասխեմայի առկայության դեպքում, փոխարկումները վերջացնելուց հետո բոլոր փոփոխությունները տեղ են գտնում դրա վրա:

6.9.11. Փոխարկումների ծրագրերը պետք է պահվեն մյուս օպերատիվ փաստաթղթերին համահավասար։

 

6.10. Կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգեր

 

6.10.1. էլեկտրական ցանցի, էներգահամակարգի, ՀՀ կենտրոնական կարգավարական ծառայության (ԿԿԾ) կարգավարական կետը պետք է հանդերձված լինի կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգով (ԿԿԱՀ)։

6.10.2. Կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգերը պետք է ապահովեն էներգաարտադրության օպերատիվ-կարգավարական կառավարման խնդիրների լուծումը և կարող են գործել որպես ինքնուրույն համակարգեր կամ ձեռնարկությունների և էներգաօբյեկտների ԿԱՀ-երի ենթահամակարգեր։

6.10.3. ԿԿԱՀ-ի և ՏՊԿԱՀ-ի բազայի վրա կառավարման յուրաքանչյուր ստորակարգման մակարդակի խնդիրներին համապատասխան պետք է կատարվեն.

Հայկական էներգահամակարգի ռեժիմների երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորում,

էներգահամակարգի, էլեկտրակայանների, էներգաբլոկների և ենթակայանների աշխատանքի բնականոն ռեժիմների օպերատիվ կառավարում,

էլեկտրակայանների բեռնվածքի և էներգահամակարգի ու էներգաօբյեկտների ծախսված հզորության վերահսկում,

վթարային իրավիճակների հետահայաց վերլուծություն,

կառավարող օբյեկտի աշխատանքի ռեժիմի մասին անհրաժեշտ ընդհատությամբ հետահայաց ինֆորմացիան պահելը և կարգավարի պահանջով այն տպագրող սարքվածքի վրա հանելը,

օպերատիվ փոխարկումների վերահսկում,

օպերատիվ փաստաթղթերի ավտոմատացված վարում։

Լուծվող խնդիրների լրիվ ցանկն ու ծավալները և դրանց լուծման եղանակները պետք է սահմանվեն նախագծերում՝ ելնելով կառավարման հուսալիության պահանջներից և տեխնիկա-տնտեսական ցուցանիշներից։

6.10.4. ԿԿԱՀ-ի տեխնիկական միջոցների համալիրի կազմի մեջ պետք է մտնեն.

կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցներ ՏՊԿԱՀ-ի հետ միասին (ինֆորմացիայի տվիչներ, հեռուստամեխանիկայի և ինֆորմացիայի հաղորդման սարքվածքներ, կապուղիներ),

ինֆորմացիայի մշակման և արտապատկերման միջոցներ (օպերատիվ ինֆորմացիոն-կառավարող համալիրների և հաշվիչ համալիրների էՀՄ-ներ, տպագրման սարքվածքներ, դիսփլեյներ, թվային և անալոգային սարքեր և այլն),

կառավարման օբյեկտի հետ կապի սարքվածքներ,

օժանդակ համակարգեր (երաշխավորված էլեկտրասնուցման, օդի լավորակացման, հակահրդեհային)։

6.10.5. ԿԿԱՀ-ի բոլոր սարքվածքները և ծրագրա-տեխնիկական միջոցների համալիրը պետք է լինեն սարքին վիճակում և միշտ գտնվեն աշխատանքի մեջ։ Ցանցի առաջնային սխեմաների փոփոխությունները պետք է ժամանակին մտցվեն փաստաթղթերի մեջ` կարգավարական վահանակների և դիսփլեյների վրա արտապատկերելու համար։

ԿԿԱՀ-ի առանձին տարրերի նորոգման հանելը պետք է կատարվի օպերատիվ հայտով, այն կարգավարի թույլտվությամբ, որի վարման տակ են գտնվում դրանք։

6.10.6. Էլեկտրասնուցման համակարգերի սարքինությունը պետք է պարբերաբար ստուգվի ըստ գրաֆիկի, որը հաստատվում է էներգաարտադրության կառավարման ձեռնարկության, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի, մարզային բարձրավոլտ էլեկտրական ցանցերի գլխավոր կարգավարի կամ Կենտրոնական Կարգավարման Ծառայության պետի կողմից։

6.10.7. Շինությունները, որտեղ զետեղվում են ԿԿԱՀ-ի տարրերը, պետք է բավարարեն սարքավորումների և տեխնիկական միջոցների տեխնիկական պայմանների պահանջներին, իսկ ինֆորմացիայի ներանցման և արտանցման շղթաների իրագործման եղանակը, պաշտպանական հողակցումները և ինֆորմացիոն շղթաների էկրանների հողակցումները պետք է ապահովեն համակարգերի պաշտպանվածությունը խանգարումներից։

6.10.8. ԿԿԱՀ-ի սարքվածքները պետք է անցնեն պարբերական հավաստումներ՝ գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։

6.10.9. ԿԿԱՀ-ի սարքավորումների, փոխարկման սարքերի վրա պետք է լինեն օպերատիվ նշանակությունը և դիրքը նշող մակագրություններ։

 

6.11. Կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցներ

 

6.11.1. Կարգավարական վարչությունները, էներգահամակարգը, էլեկտրակայանները, էլեկտրական և ջերմային ցանցերը, էլեկտրական ենթակայանները պետք է հագեցված լինեն ԿՏԿՄ-ով «էներգահամակարգերի կարգավարական կետերի և ԿՏԿՄ-ի տեխնոլոգիական նախագծման նորմեր»-ին, «էներգահամակարգերում ինֆորմացիայի ծավալների ընտրության, ինֆորմացիայի հավաքման և հաղորդման համակարգերի նախագծման ղեկավար ցուցումներ»-ին և գործող այլ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի համապատասխան։ ԿՏԿՄ-ի շահագործումը պետք է ապահովի նրանց մշտական աշխատանքը և գործելու պատրաստականությունը (ինֆորմացիայի հաղորդման սահմանված որակի դեպքում) էներգահամակարգի բնականոն և վթարային ռեժիմներում։

6.11.2. էլեկտրաֆիկացված երկաթուղիների, գազամուղների և նավթամուղների, արդյունաբերական ձեռնարկությունների գերատեսչական կարգավարական կետերը պետք է ունենան էներգահամակարգի կարգավարական կետերի հետ կապի և հեռուստամեխանիկայի անհրաժեշտ միջոցներ` էներգահամակարգի հետ համաձայնեցված ծավալով։ 35 կՎ և բարձր լարմամբ բաժանորդային ենթակայաններից ինֆորմացիան պետք է հաղորդվի՝ կախված կոնկրետ պայմաններից, ինչպես գերատեսչական կարգավարական կետերին, այնպես էլ էներգահամակարգի կարգավարական կետին։ Բաժանորդային ենթակայաններից հաղորդվող ինֆորմացիայի ծավալները և ուղղությունները պետք է համաձայնեցվեն Կենտրոնական Կարգավարական Ծառայության հետ։

6.11.3. էլեկտրական և ջերմային ցանցերի, էներգաօբյեկտների կարգավարական կետերում տեղակայված ԿՏԿՄ-ի սարքերը պետք է կցվեն հեռուստամեխանիկայի և կապի ծառայություններին կամ կառավարման համապատասխան մակարդակի ԿՏԿՄ-ի ծառայություններին (ձեռնարկություններին) Կառավարման ստորին մակարդակի օբյեկտներում տեղակայված՝ կառավարման վերին մակարդակի կապի և հեռուստամեխանիկայի սարքերը պետք է շահագործվեն տվյալ օբյեկտի ԿՏԿՄ սպասարկող անձնակազմի կողմից։

6.11.4. էլեկտրահաղորդման գծերով հեռախոսային կապի և հեռուստամեխանիկայի բարձր հաճախության անցուղիների բարձր լարման սարքավորումների (կապի կոնդենսատորներ, բարձր հաճախության արգելափակիչների ռեակտորներ, հողակցող դանակներ, անտենային կապի սարքվածքներ, միջանցուկ մեկուսիչներ, լարքի տարրերի և միացման զտիչների պարպիչներ) շահագործումը պետք է իրագործվի բարձր լարման կայանքներ սպասարկող անձնակազմի կողմից։

6.11.5. Հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների շղթաներում միացվող հեռուստաչափումների տվիչների (կերպափոխիչների) տեխնիկական սպասարկումը և հավաստումը պետք է կատարվեն ՌՊԱ-ի (ԷՏԼ) և չափագիտական ապահովման համապատասխան ծառայությունների անձնակազմի կողմից։

6.11.6. ԿՏԿՄ արտադրական ստորաբաժանումների կողմից սպասարկվող սարքվածքների և սարքավորումների ցանկը (սպասարկման սահմանները նշած) պետք է հաստատվի, համապատասխանաբար, ՀԷՀ ԿԿԾ, էներգաարտադրության կառավարման ձեռնարկության և էներգաօբյեկտի ղեկավարության կողմից։ Փոխհարաբերությունները ծառայությունների միջև, ԿՏԿՄ-ի սպասարկման սահմանները պետք է նշվեն ԿՏԿՄ-ի ծառայությունների կանոնակարգի մեջ, որը կազմվում է կոնկրետ էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների, էներգաօբյեկտների համար՝ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա։

6.11.7. Կապի մայրուղային մալուխային գծերի տեխնիկական շահագործումը պետք է կազմակերպվի «Կապի միասնական ավտոմատացված համակարգի ցանցերի տեխնիկական շահագործման կանոններ»-ին համապատասխան։

6.11.8. ԿՏԿՄ օպերատիվ և տեխնիկական սպասարկումը պետք է ապահովեն.

ՀԷՀ ԿԿԾ, էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների կառավարման միջոցների կենտրոնական հանգույցները (ԿՄԿՀ),

էլեկտրական ցանցերի և էլեկտրակայանների կառավարման միջոցների տեղային հանգույցները (ԿՄՏՀ),

ԿՏԿՄ ծառայությունների (էներգաօբյեկտների) կազմի մեջ մտնող լաբորատորիաները։

ԿՏԿՄ-ի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կառավարման միջոցների կենտրոնական և տեղային հանգույցներում, որպես կանոն, պետք է կազմակերպվի օպերատիվ-կարգավարական անձնակազմի շուրջօրյա հերթապահություն. ԿՄԿՀ և ԿՆՄՏՀ պետք է հանդերձված լինեն ներանցափոխարկումային, չափիչ և ստուգիչ սարքվածքներով, ապահովված լինեն գործիքներով, նյութերով, պահեստամասերով։ ԿՏԿՄ-ի ծառայություններին կցված ավտոտրանսպորտն ըստ աշխատանքի ռեժիմի հավասարեցվում է օպերատիվ-կարգավարականին և հատկացվում է առանց նախնական հայտի։

6.11.9. Կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները պետք է ապահովված լինեն երաշխավորված էլեկտրասնուցմամբ` գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

6.11.10. ԿՏԿՄ-ի ցանցային ձեռնարկությունները, ծառայությունները և տեղամասերը պետք է ունենան և վարեն շահագործական-տեխնիկական փաստաթղթեր՝ ԿՏԿՄ-ի ծառայությունների մասին դրույթներին համապատասխան:

6.11.11. Նոր կառուցված կամ վերակառուցված ռադիոռելեային գծերի և ռադիոկապի միջոցների (գերկարճալիք և կարճալիք ռադիոկայանների) աշխատանքի մեջ մտցնելը և շահագործումը պետք է կազմակերպվեն գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

6.11.12. Բոլոր մակարդակների արդյունաբերական հեռախոսային ցանցերի կառուցվածքը և որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ՀՀ կապի նախարարության և ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ձեռնարկության կարգավարական կառավարման միջոցների ցանցային ձեռնարկության ավտոմատացված արտադրական հեռախոսային կապի համակարգերի գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին:

6.11.13. Հաղորդալարային կապի սարքվածքները պետք է պաշտպանված լինեն բարձր լարման էլեկտրակայանքների վտանգավոր և խանգարիչ ազդեցություններից՝ գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

6.11.14. Խանգարումների և խանգարող ազդեցությունների մակարդակի չափման կարգը և պարբերականությունը, ինչպես նաև կապի հանգույցների անձնակազմի գործողության կարգը՝ խանգարումների և խանգարող ազդեցությունների թույլատրելի արժեքների գերազանցման դեպքում, պետք է սահմանվեն տեղային հրահանգներով։

6.11.15. Օդային գծերի և էլեկտրական ենթակայանների ստեղծած ռադիոխանգարումների դաշտի լարվածության չափված արժեքները պետք է համապատասխանեն «Թույլատրելի արդյունաբերական ռադիոխանգարումների համամիութենական նորմեր»-ին։

6.11.16. էլեկտրահաղորդման գծերում, որոնց միջոցով կազմակերպված են կապի և հեռուստամեխանիկայի բարձր հաճախական անցուղիներ, հողակցման վերագրում պահանջող աշխատանքներում պետք է կիրառվեն շարժական հողակցող բարձր հաճախական արգելափակիչներ։

6.11.17. Կարգավարական կապի միջոցների և հեռուստամեխանիկայի համակարգերի աշխատանքից հանելը պետք է ձևակերպվի օպերատիվ հայտով։

6.11.18. Հեռուստակառավարման սարքվածքները պետք է բացառեն կառավարող սարքավորումների սխալ անջատման (միացման) հնարավորությունը այդ սարքվածքների ցանկացած տարրի վնասվելու դեպքում։ Հեռուստամեխանիկայի սարքվածքների և պանելների սեղմակների հավաքվածքներում, այն սեղմակները, որոնց պատահական միացումը կարող է առաջացնել սարքավորումների միացում կամ անջատում, չպետք է լինեն իրար կողք։

6.11.19. Հեռուստաչափումների և հեռուստաազդանշանման տվիչներից (կերպափոխիչներից) մինչև ինֆորմացիայի ընդունման և մշակման սարքվածքների էլեկտրական շղթաների իրագործման եղանակը և շահագործման ռեժիմը պետք է բացառեն ինֆորմացիայի աղավաղման հանգեցնող խանգարումները։

6.11.20. Հեռուստամեխանիկայի սարքվածքների, ինչպես նաև դրանց արտաքին կապերի (բացի ԷՀՄ-ի և հեռուստամեխանիկայի անցուղիների սարքերի հետ կապերից), էլեկտրականապես կապված շղթաների մեկուսացման դիմադրությունը սարքի իրանի (հողի) նկատմամբ, ինչպես նաև միմյանց հետ էլեկտրականապես չկապված շղթաների միջև մեկուսացման դիմադրությունը պետք է չափվի 250- 500 Վ մեգաօհմաչափով և լինի առնվազն 0,5 ՄՕհմ։ Կիսահաղորդչային տարրեր պարունակող հեռուստամեխանիկայի սարքվածքների շղթաների մեկուսացումն ստուգելիս, պետք է միջոցներ ձեռք առնել դրանց վնասվելը կանխելու համար։ Հողակցված զրոյական հաղորդալարով սարքվածքներում, մեկուսացումն ստուգելուց առաջ, այդ հաղորդալարը պետք է անջատվի հողից։ Հեռուստակառավարման ելքային շղթաների և 220 Վ լարմամբ սնուցման շղթաների մեկուսացման դիմադրությունը պետք է չափվի 1000 - 2500 Վ մեգաօհմաչափով և լինի առնվազն 10 ՄՕհմ։

6.11.21. էլեկտրակայաններում, ենթակայաններում և կարգավարական կետերում հեռուստակառավարման ելքային շղթաները աշխատանքից հանելու համար պետք է օգտագործվեն հատուկ ընդհանուր բանալիներ կամ անջատող սարքվածքներ։ Առանձին միացումների հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաներն անջատելը պետք է կատարվի անջատովի սեղմակների կամ անհատական անջատող սարքվածքների միջոցով։ Հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաներում հեռուստակառավարման ընդհանուր բանալիներով և անհատական անջատող սարքվածքներով բոլոր գործողությունները թույլատրվում է կատարել միայն կարգավարի ցուցումով կամ նրա գիտությամբ։

6.11.22. ԿՏԿՄ-ի սարքվածքների, պանելների և վահանների դիմային և հակառակ կողմերի վրա պետք է լինեն կարգավարական անվանումներին համապատասխան, նրանց նշանակությունը ցույց տվող մակագրություններ, իսկ դրանց վրա տեղակայված սարքերի վրա՝ մակագրություններ կամ մականշվածքներ։ Հեռուստամեխանիկայի սարքվածքների արտաքին շղթաների հաղորդալարերը պետք է ունենան կատարող սխեմաներին համապատասխանող մականշվածքներ։

6.11.23. ԿՏԿՄ սպասարկող արտադրական ստորաբաժանումների անձնակազմը պետք է պարբերաբար զննի սարքերը արտադրական հրահանգներին համապատասխան հատուկ ուշադրություն դարձնելով փոխարկող սարքվածքների դիրքի ճշտությանը և անսարքությունների ազդանշանման վիճակին։

6.11.24. ԿՏԿՄ-ի լրիվ և մասնակի ստուգումներն ու նորոգումը պետք է կատարվեն ըստ հաստատված գրաֆիկի, որը պետք է համաձայնեցված լինի կարգավարական ծառայության և ԿՏԿՄ-ի վերադաս ծառայության հետ։

6.11.25. ԿՏԿՄ-ի բոլոր անսարքությունները և ոչ ճիշտ գործողությունները պետք է անմիջապես վերացվեն, հաշվի առնվեն և վերլուծվեն սահմանված կարգով։

Սարքվածքների ու ճիշտ աշխատանքի, դրանց վնասվելու կամ պարամետրերը նորմավորված ցուցանիշներից շեղվելու դեպքում, պետք է կատարվի լրացուցիչ ստուգում և վերացվեն նշված խախտումները՝ այդ մասին տեղեկացնելով կարգավարին և ԿՏԿՄ-ի վերադաս ծառայությանը։