Գլխավոր տեղեկություն
Համար
N 1103-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.16/25(234)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.09.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 սեպտեմբերի 2006 թվականի N 1103-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 «Յուկկա-Սանա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Յուկկա-Սանա» ՍՊԸ-ին 2003 թվականի փետրվարի 25-ին  տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000174 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Յուկկա-Սանա»  ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան