Գլխավոր տեղեկություն
Համար
N Հր-37/Գ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.134
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2001
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N Հր-37/Գ

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի II մասի 4-րդ, 9-րդ և III մասի 17-րդ կետերով սահմանված դրույթներով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Հաստատել փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի ձևը, գրանցման կարգը և փախստականի կարգավիճակ հայցողի կողմից լրացվող հարցաթերթիկի ձևը (կցվում են):

Վարչության պետ

Գ. Եգանյան

Ձև

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ

ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(Ք. ԵՐԵՎԱՆ, ՀՐ. ՔՈՉԱՐԻ 4)

___________________
___________________
___________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
___ ________________
(Քաղաքացիությունը)

____________________
ՀՀ-ում բնակության վայրը

Դ Ի Մ ՈՒ Մ

Փախստականի կարգավիճակ ստանալու մասին

Խնդրում եմ ինձ` ___________________________________________

                                                           (անուն, ազգանուն, հայրանուն)

տալ փախստականի կարգավիճակ, քանի որ (նշել փախստականի կարգավիճակ

ստանալու խնդրանքի պատճառները)_______________________________

_______________________________________________________

___ _________ 2001 թ.                                       Դիմողի ստորագրությունը

Ձև

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով

Կ Ա Ր Գ

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգը հաստատվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով և ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 19-ի N 655 որոշմամբ հաստատված` փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգի III մասի 17-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի գրանցման կարգը:

2. Անձը, որը մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո 10-օրյա ժամկետում փախստականի կարգավիճակ ստանալու մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն (այսուհետ` վարչություն):

3. Դիմումն ընդունվում և գրանցվում է վարչության գործերի կառավարչությունում` դրա ստացման օրը: Այն պետք է լինի սույն հրամանով հաստատված ձևին համապատասխան: Դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշված լինի դիմողի`

ա) անունը,

բ) ազգանունը,

գ) հայրանունը,

դ) քաղաքացիությունը,

ե) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրը,

զ) փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքի պատճառները:

Առանց հիշյալ տեղեկությունների` դիմումը համարվում է անստորագիր և ենթակա չէ գրանցման:

Այն դեպքում, երբ անձի կողմից դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի բացթողմամբ, այն հիմք չի հանդիսանում նրա դիմումի ընդունումը և գրանցումը մերժելու համար:

4. Դիմումի գրանցման համար անհրաժեշտ է դիմողի անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը:

5. Ստանալով դիմումը, վարչության գործերի կառավարչության աշխատակիցը դրա վրա կատարում է նշում` մտից թիվը, օրը, ամիսը և տարեթիվը: Դիմումի վերաբերյալ բոլոր տեղեկությունները մուտքագրվում են համակարգիչ:

6. Դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթուղթ ընդունվում և գրանցվում է: Համակարգչային մուտքագրումից հետո դիմումը ներկայացվում է վարչության պետին:

Վարչության պետի մակագրությամբ դիմումն ուղարկվում է գործերի կառավարչություն, գրանցվում գրանցամատյանում և ներկայացվում է դիմումը քննարկող վարչության աշխատակցին:

Վարչության աշխատակիցը, դիմումը ստանալուց հետո այն գրանցում է փախստականի կարգավիճակ հայցող անձանց դիմումների գրանցման համար նախատեսված առանձին գրանցամատյանում:

Ձև

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և
փախստականների վարչության պետի
2001 թվականի օգոստոսի 9-ի N 37/Գ հրամանով

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

Լուսանկար

35X45

1. Ազգանունը ____________________

2. Անունը _______________________

3. Հայրանունը ____________________

4. Սեռը ________________________

5. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________

6. Ծննդավայրը (երկիր, մարզ, շրջան, քաղաք, գյուղ)__________________

7. Քաղաքացիությունը ____________________________________

8. Ազգությունը ___________________________________

9. Կրոնը _______________________________________

10. Ընտանեկան դրությունը ___________________________

11. Ընտանիքի կազմը _______________________________

12. Կրթությունը ___________________________________

13. Ի՞նչ լեզուների եք տիրապետում _______________________

14. Ի՞նչ մասնագիտություն ունեք _____________________________

15. Անձը հաստատող ի՞նչ փաստաթղթեր ունեք _____________________

___________________________________________________

___________________________________________________

16. Ե՞րբ եք թողել Ձեր վերջին մշտական բնակության վայրի երկրի տարածքը (օրը,

ամիսը, տարեթիվը) _______________________________________

17. Որտեղի՞ց եք ժամանել Հայաստանի Հանրապետություն /օրը, ամիսը, տարեթիվը/

____________________________________________________

18. Նախքան ՀՀ մուտք գործելը կատարե՞լ եք հանցագործություն, և եթե այո, ապա

ինչ բնույթի ____________________________________________

19. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար, թե ոչ __

20. Այլ պետության կողմից ստացե՞լ եք փախստականի կարգավիճակ, թե ոչ ___

21. Ունե՞ք ՀՀ քաղաքացի հանդիսացող կին (ամուսին), թե ոչ ___________

22. Ինչու՞ եք ուզում ստանալ փախստականի կարգավիճակ, մանրամասն նշեք դրա

դրդապատճառները _______________________________________

Լրացուցիչ տեղեկություններ (նշեք այն ամենը, որոնք Դուք կարևոր եք համարում

Ձեզ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծման համար, եթե այդ

տեղեկությունները չեն ընդգրկվել հարցաթերթիկում)____________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________ 

___ _________ 2001 թ.                                                  ___________

                                                                                           Ստորագրություն

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 օգոստոսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801134