Գլխավոր տեղեկություն
Համար
N 1409-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2007-22.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.112
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.12.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007104

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1409-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի զ) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման գործընթացի կանոնակարգման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել

ա) «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգը»` համաձայն հավելված 1-ի:

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին` սահմանել հսկողություն «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» գործադրման նկատմամբ:

Նախարար՝

Ն. Դավիդյան

Հավելված 1

ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳ


1. Կիրառման ոլորտ

 

1.1 Սույն կարգը սահմանում է պահանջներ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման, պահպանման, տեղափոխման միասնական կարգի վերաբերյալ և ուղղված է դրանց տեղափոխման ժամանակ անձնական և հասարակական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների չարտոնված հանձնման (փոխանցման) և առանց հաշվառման պահպանման բացառմանը:

1.2 «Ախտածին կենսաբանական ազդակներ» հասկացությունը ներառում է մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, սնկեր, նախակենդանիներ, միկոպլազմներ, ինչպես նաև կենսաբանական ծագման տոքսիններ և թույներ կամ դրանց կասկածելի պարունակությամբ նյութեր, ինչպես նաև նշված ախտածին կենսաբանական ազդակների գենոմի հատվածներ պարունակող և մարդու համար վտանգ ներկայացնող նոր միկրոօրգանիզմներ:

1.3 Սույն կարգի պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր կազմակերպությունների համար, անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից և կազմակերպաիրավական ձևերից, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ:

 

2. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառում, պահպանում ԵՎ տեղափոխում

2.1 Ընդհանուր դրույթներ

 

2.1.1 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքը կատարվում է միայն այն կազմակերպություններում, որոնք ունեն դրանց հետ աշխատանքի թույլտվություն: Թույլտվությունը տրվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

2.1.2 Մանրէային և վիրուսային պատրաստուկների արտադրություններում պահպանվում են անվտանգության, աշխատանքի հիգիենայի և սանիտարահակահամաճարակային ռեժիմի կանոնները:

2.1.3 Ջրմուղը, սննդի կազմակերպությունները, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրանք (պատվաստանյութեր, հակաբիոտիկներ, դեղորայք, կոսմետիկ և այլ պատրաստուկներ) տվող կազմակերպությունները սպասարկող ստորաբաժանումներում արգելվում է ունենալ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ և կատարել (մանրէաբանական, վիրուսոլոգիական և այլ) հետազոտություններ կապված 1-2-րդ  խմբերի հարուցիչներով կասկածելի վարակված նյութից առաջնային անջատված կուլտուրաների ուսումնասիրության հետ:

2.1.4 Արտադրական կազմակերպությունների պատրաստի արտադրանքը ստուգող ստորաբաժանումներում թույլատրվում է ունենալ միայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված տիպային կուլտուրաների հավաքածու:

2.1.5 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի իրավունք չունեցող լաբորատորիաներում ախտորոշիչ և այլ հետազոտությունների ժամանակ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ անջատելու դեպքում դրանք հանձնվում են Առողջապահության նախարարության համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին («Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն):

2.1.6 Կազմակերպություններում, որոնք պարբերաբար աշխատում են 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ, թույլատրվում է ունենալ տիպային, հեղինակային և ավանդատվական շտամների հավաքածու` գիտական աշխատանքների համար,  արտադրության և ախտորոշիչ նպատակով:

2.1.7 Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գտնվող միկրոօրգանիզմների շտամների կենտրոնացված հաշվառման, պահպանման և ավանդատվության համար միջգերատեսչական խորհուրդը որոշում է այն գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց բազայի վրա կազմակերպվում են մասնագիտացված հավաքածուներ (կոլեկցիա): Առանձին մասնագիտացված հավաքածուների ցանկերը ճշտվում են մասնագիտական կազմակերպությունների հետ` 5 տարին մեկ անգամ:

2.1.8 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչ տիպիկ շտամների անջատման մասին տեղեկացվում են համապատասխան մասնագիտացված հավաքածուները և շտամն անջատող լաբորատորիայի, բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարների համաձայնությամբ դրանք հանձնվում են հավաքածուներին:

2.1.9 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները, որոնք ենթակա չեն հանձնման (փոխանցման), ոչնչացվում են կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ:

2.1.10 Գիտահետազոտական աշխատանքների ժամանակ ստացված ախտածին կենսաբանական ազդակների տարբերակները պահվում են մասնագիտացված հավաքածուում որպես պաշտպանունակ (արտոնագրված օբյեկտ) կամ հեղինակային (գիտական նշանակություն ունեցող):

2.1.11 Արտադրական և փորձանմուշային 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները թույլատրվում է ստանալ միայն մասնագիտացված հավաքածուներից:

2.1.12 Հավաքածուի (կոլեկցիոն) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ճիշտ պահպանման համար պատասխանատու անձը որոշվում է կազմակերպության ղեկավարի կողմից` հրամանով:

 

2.2 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառում ԵՎ պահպանում

 

2.2.1 Ստորաբաժանումները, որոնք կատարում են ախտորոշիչ հետազոտություններ 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հայտնաբերման նպատակով կամ աշխատում են նրանց հետ, ախտածին կենսաբանական ազդակների շարժի և պահպանման հաշվառումը վարում են հետևյալ ձևերով`

- ձև N Ա-1/հ` «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան,

- ձև N Ա-2/հ` «Անջատված միկրօրգանիզմների հաշվառման մատյան»,

- ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ)` «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան»,

- ձև N Ա-7/հ` «Աշխատանքային հավաքածուում առկա ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան»,

- ձև N Ա-9/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան: Հաշվառման փաստաթղթերի ձևերը ներկայացված են հավելված 2-ում:

2.2.2 Բոլոր հավաքածուները 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառումը և պահպանումն իրականացնում են ըստ հետևյալ ձևերի`

- ձև N Ա-1/հ` «Հետազոտության (նույնականացման) և պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան,

- ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ)` «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյան»,

- ձև N Ա-4/հ` «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների գույքագրման մատյան»,

- ձև N Ա-5/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողման մատյան»,

- ձև N Ա-6/հ` «Հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների անհատական հաշվառման քարտ»,

- ձև N  Ա-7/հ` «Աշխատանքային հավաքածուում գտնվող ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման մատյան»,

- ձև N Ա-8/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների լիոֆիլացման մատյան»,

- ձև N Ա-9/հ` «Ախտածին կենսաբանական ազդակների վարակազերծման մատյան: Հավաքածուների 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների շարժը գրանցվում է «Ախտածին կենսաբանական ազդակների շարժի հաշվառման մատյանում»`
ձև N Ա-3/հ (N Ա-3 ա/հ), ընդ որում, ամեն տեսակն առանձին:

2.2.3 Ախտորոշիչ նպատակներով օգտագործվող, ինչպես նաև պատվաստանյութային և արտադրական շտամները հաշվառվում են որպես հավաքածու (կոլեկցիոն) շտամներ:

2.2.4 Ստացված շտամների վերջնական նշանը (համարը) տրվում է միայն հավաքածուներում: «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների գույքագրման մատյանի» (ձև N Ա-4/հ) և «Հավաքածուի ախտածին կենսաբանական ազդակների անհատական հաշվառման քարտի» (ձև N Ա-6/հ) համապատասխան սյունակում հատուկ նշանով գրում են հավաքածու մուտք գործած շտամի անվանումը և համարը:

2.2.5 Հավաքածուի շտամի համարը և կոդը չեն փոխվում շտամի հանձնման (փոխանցման) ժամանակ: Շտամի ոչնչանալու դեպքում նույն համարի և կոդի տակ չեն գրանցվում նոր ստացված շտամներ:

2.2.6 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ փորձարարական աշխատանքներ կատարող ստորաբաժանումներում հաշվառումը տարվում է ըստ N Ա-3/հ (Ա-3 ա/հ) և N Ա-7/h ձևերի:

2.2.7 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների շտամների ոչնչացումը բոլոր ստորաբաժանումներում ձևակերպվում է «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչնչացման արձանագրությունով» (ձև N Ա-11/հ, հավելված 3):

2.2.8 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հաշվառման բոլոր մատյանները համարակալվում, կարվում, կնքվում են և պահվում դրանց վարման համար պատասխանատու անձի մոտ: Մատյաններում գրանցումները համապատասխանեցվում են մյուս փաստաթղթերի հետ` «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ոչնչացման արձանագրություն» (ձև N Ա-11/հ), «Լաբորատորիայում (բաժնում, կազմակերպությունում) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-12/հ, հավելված 3) և այլն:

2.2.1, 2.2.2 կետերում թվարկված բոլոր ավարտված մատյանները (քարտերը) պահվում են ստորաբաժանումներում 3 տարի տևողությամբ: N Ա-3/հ (Ա-3 ա/հ) և N Ա-9/հ ձևերը ոչնչացվում են համապատասխան արձանագրությամբ: Ախտորոշիչ և հետազոտական լաբորատորիաներում  N Ա-1/հ, N Ա-2/h, N Ա-7/h ձևերը և նույնականացման մատյաններ հանձնվում են արխիվ: Բոլոր հավաքածուներում  Ա-1/հ, Ա-4/հ, Ա-5/հ, Ա-6/հ, Ա-7/հ և Ա-8/հ ձևերի ավարտված մատյանները հանձնվում են արխիվ: Արխիվում մատյանների պահման ժամկետը որոշվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

2.2.9 Ախտածին կենսաբանական ազդակ պարունակող տարողություններն ունենում են հստակ, չլվացվող գրառումներ կամ ամուր սոսնձված պիտակներ` վրան նշված ախտածին կենսաբանական ազդակների անվանումը, շտամի համարը և լիոֆիլացման (փոխացանքսի) ամսաթիվը: Տոքսիններով տարողությունների պիտակի աջ ստորին անկյունում կարմիր գույնով լրացուցիչ դրոշմ է դրվում:

2.2.10 Հավաքածուներում 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները պահվում են լիոֆիլացված կամ սառեցված վիճակում, պինդ կամ հեղուկ սննդային միջավայրերի վրա, ինչպես նաև պահածոյացնող նյութում` օրգանների և հյուսվածքների կախուկների ձևով:

2.2.11 Գիտահետազոտական ինստիտուտների ստորաբաժանումներում թույլատրվում է պահել լիոֆիլացված վիճակում ախտածին կենսաբանական ազդակների 2-րդ խմբի (վիրուսներ), ինչպես նաև ավիրուլենտ, հանձնախմբով ստուգված 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները, որոնց ցուցակը հաստատում է կազմակերպության ղեկավարը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակ պարունակող լիոֆիլացված սրվակների բացումը ձևակերպվում է «Ցանքսի կամ ոչնչացման նպատակով 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակ(ների) չոր սրվակի բացման արձանագրությունով» (ձև N Ա-10/հ, հավելված 3):

2.2.12 Ախտածին կենսաբանական ազդակների կուլտուրաները պահվում են սառնարաններում (չհրկիզվող պահարաններում)` առանձին, ըստ խմբերի: Տարբեր խմբերի ախտածին կենսաբանական ազդակները միասին պահել թույլատրվում է առանձին, փակվող կափարիչներով, չջարդվող տարողություններում: Տարողությունները կնքվում են, դրսից կամ ներսում դրվում է պահվող ախտածին կենսաբանական ազդակների ցուցակը և տարողությունների քանակը:

2.2.13 Արտադրական ստորաբաժանումներում պատվաստանյութերի համար նախատեսված ախտածին կենսաբանական ազդակները պահվում են առանձին սենյակներում, հավաքածուների պատվաստանյութային շտամները` առանձին սառնարանում (պահարանում), որտեղ բացակայում են այլ ախտածին կենսաբանական ազդակներ, հետազոտական և ախտորոշիչ ստորաբաժանումներում` առանձին տարողություններում:

 

2.3 Կազմակերպությունում ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) կարգ

 

2.3.1 Ստորաբաժանման ներսում 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը մի աշխատակցից մյուսին իրականացվում է նրա ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

2.3.2 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը (փոխանցումը) մի ստորաբաժանումից մյուսին իրականացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

2.3.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների բացթողումը ձևակերպվում է «Լաբորատորիայում (բաժնում, կազմակերպությունում) 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրությունով» (ձև N Ա-12/հ, հավելված 3) և գրանցվում է մասնագիտացված հավաքածուների համար նախատեսված` «Ախտածին կենսաբանական ազդակների բացթողնման մատյանում» (ձև N Ա-5/հ, հավելված 2):

2.3.4 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների պահպանման համար պատասխանատու աշխատակցի ժամանակավոր բացակայության դեպքում (արձակուրդ, գործուղում և այլն) կազմակերպության (ստորաբաժանման) ղեկավարի թույլտվությամբ ախտածին կենսաբանական ազդակների «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրությունով» (ձև N Ա-13/հ, հավելված 3) հանձնվում է մեկ այլ աշխատակցի` փոխացանքսի իրավունքով կամ առանց փոխացանքսի իրավունքի:

2.3.5 Ժամանակավոր պահպանման համար հավաքածու ախտածին կենսաբանական ազդակների հանձնումն իրականացվում է միայն կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ` կազմելով «1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ժամանակավոր պահպանման համար (ժամանակավոր պահպանումից հետո) հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-13/հ, հավելված 3):

 

2.4 Կազմակերպության սահմաններից դուրս ախտածին կենսաբանական ազդակի(ների) հանձնման (փոխանցման) կարգ

 

2.4.1 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնումը մի կազմակերպությունից մյուսին կատարվում է միայն կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնական հայտով: Պահանջվող ազդակների նշանները դնելիս օգտագործում են ընդունված անվանացուցակը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ստացման հայտում գրվում է միկրոօրգանիզմների հետ աշխատանքի թույլտվության առկայության մասին` նշելով համարը և տրման ամսաթիվը: Հանձնումը կատարվում է միայն ախտածին կենսաբանական ազդակները տրամադրող կազմակերպության ղեկավարի գրավոր թույլտվությամբ` կազմելով «Կազմակերպության սահմաններից դուրս 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) արձանագրություն» (ձև N Ա-14/հ, հավելված 3):

2.4.2 1-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխումը կազմակերպությունների միջև իրականացվում է այնպիսի փոստային կապի միջոցով, որտեղ այս գործառույթն իրականացնում է վտանգավոր բեռների տեղափոխման վերաբերյալ ուսումնական դասընթացն ավարտած անձը (անձինք): Ախտածին կենսաբանական ազդակների ստացման ժամանակ տվյալ անձը ներկայացնում է լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Նա պատասխանատվություն է կրում օրենքով հաստատված կարգով ախտածին կենսաբանական ազդակները տեղ  հասցնելու համար:

2.4.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներն ուղարկում են հատուկ կապով կամ 2 անձի միջոցով, որոնք ծանոթ են կենսաբանական անվտանգության պահանջներին: Նրանցից մեկն ունենում է բժշկական (կենսաբանական, անասնաբուժական) կրթություն և 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի թույլտվություն:

2.4.4 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ, բոլոր տեսակի զննումները և ստուգումները բացառելու նպատակով, տվյալ անձին տրվում է տեղեկանք (հավելված 4):

2.4.5 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների ծանրոցի, փաթեթի պարունակության մասին կազմվում է ուղեկցող նամակ կազմակերպության պաշտոնական բլանկի վրա: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների համար լրացուցիչ կազմվում է փաթեթավորման ակտ 2 օրինակից: Նշված փաստաթղթերի առաջին օրինակները տեղավորում են ախտածին կենսաբանական ազդակների փաթեթի մեջ: Փաստաթղթերի պատճենները մնում են ուղարկողի մոտ: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ ստացող կազմակերպությունը կազմում է փաթեթի բացման ակտ և ախտածին կենսաբանական ազդակների ընդունումը հաստատող նամակի հետ միասին այն ուղարկում է հանձնող կազմակերպությանը:

2.4.6 Ուղարկող կազմակերպությունը ցանկացած տեսակի շտապ կապի միջոցով հայտնում է ստացող կազմակերպությանն ախտածին կենսաբանական ազդակների ուղարկման ամսաթիվը և տրանսպորտի տեսակը:

2.4.7 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակները հանձնում են լիոֆիլացված վիճակում կամ պինդ սննդային միջավայրի վրա: Տոքսինների, վիրուսների (ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող օրգանների, հյուսվածքների և դրանց կախուկների) հանձնումը թույլատրվում է պահածոյացնող հեղուկներում կամ սառեցված վիճակում:

2.4.8 Ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխումն իրականացվում է հերմետիկ փակված տարողություններում` զոդված և գլանված սրվակներ, փորձանոթներ, փակված (կնքված) հաստ ապակյա կամ պլաստմասսե ձողիկներ, ինչպես նաև հերմետիկ փակված (պարաֆինով և այլն) խցանով փորձանոթներ: Ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունները փաթաթվում են լիգնինով կամ հիգրոսկոպիկ բամբակով, տեղավորում են մետաղյա ամուր փակվող տուփի մեջ` ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունների տեղաշարժման հնարավորությունը տեղափոխման ժամանակ բացառելու, հետևաբար` ամբողջականության խախտումից խուսափելու համար: Կլանող (ներծծող) նյութով ախտածին կենսաբանական ազդակներով տարողությունները փաթաթվում են բավարար քանակով` փաթեթավորման վնասվածքի դեպքում ամբողջ հեղուկի ներծծումն ապահովելու համար: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ պարունակող տարողությունով տուփը փաթաթում են թղթով (կարում են կտորով), քուղակապում, զմռսում և կնքում: Փոստով կամ հատուկ կապով ուղարկման ժամանակ փաթեթավորված տուփը (պենալ) լրացուցիչ փաթաթում են բամբակով, տեղավորում ամուր փայտյա ծանրոցային արկղի մեջ այնպես, որ բացառվի արկղում տուփի տեղաշարժը: 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների արկղը երեսպատում են կտորով, զմռսում և կնքում կամ կապարակնքում են: Ծանրոցի արկղի հասցեի մասում դրոշմվում է հատուկ պիտակ` «Վտանգավոր է, տեղափոխման ժամանակ չբացել» նշումով:

2.4.9 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներով վարակված կենդանի կենդանիների և հոդվածոտանիների տեղափոխումն արգելվում է:

2.4.10 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների տեղափոխման ժամանակ վթարների, աղետների, կորստի և հափշտակության դեպքում անհապաղ տեղեկացվում է ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն` պատահարի վայրի պաշտպանության, հետևանքների վերացման և կորստի կամ գողոնի որոնումը կազմակերպելու համար: Այդ փաստի մասին տեղեկացվում են ախտածին կենսաբանական ազդակներ ուղարկող և ստացող կազմակերպությունները:

 

2.5 Արտասահմանյան երկրներին 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման) կարգ

 

2.5.1 Արտասահմանյան երկիր 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակներ թույլատրվում է հանձնել (ընդունել) միայն պաշտոնական հարցման և հանձնման (փոխանցման/ընդունման) թույլտվության, ինչպես նաև հանձնող և ընդունող կազմակերպությունների միջև պայմանագրի առկայության դեպքում:

2.5.2 Արտասահմանյան երկիր ախտածին կենսաբանական ազդակների հանձնման (փոխանցման/ընդունման) թույլտվությունը տրվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից: Թույլտվությունը տրվում է համապատասխան ուսումնասիրության արդյունքում: Ուսումնասիրության գործընթացում կարող է ընդգրկվել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2.5.3 Արտասահմանյան երկրներից ախտածին կենսաբանական ազդակներ ստացած կազմակերպություններն այդ մասին տեղեկացնում են մասնագիտացված հավաքածուներին:

2.5.4 Արտասահմանյան գործուղումների ժամանակ ախտածին կենսաբանական ազդակներ ստացած անձինք գրանցում են դրանք իրենց կազմակերպություններում: Նշվածի կատարման պատասխանատվությունը կրում են ախտածին կենսաբանական ազդակներ ստացող և տեղ հասցնող անձինք, ինչպես նաև կազմակերպության ղեկավարը:

2.5.5 Մինչև ուղարկման կետը փաթեթավորման, տեղափոխման կանոնների և պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է ուղարկող կազմակերպության ղեկավարը: Կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվություն են կրում ախտածին կենսաբանական ազդակների ճիշտ փաթեթավորման և ուղարկման համար` գործող միջազգային կոնվենցիաներին և կանոններին համապատասխան:

2.5.6 Արկղի վրա, որտեղ նշվում են ուղարկող և ստացող կազմակերպությունների հասցեները, ինչպես նաև փակցվում է մանուշակագույն պիտակ՝ հետևյալ նշումներով և տարբերանշաններով (հավելվածներ 5 և 6):

 

3. Հսկողության կազմակերպում

 

 3.1 Սույն կարգի պահանջների կատարման հսկողությունն իրականացնում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը:

3.2 Հսկողությունն իրականացնելու համար ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնախմբեր` ընդգրկելով Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և այլ կազմակերպությունների մասնագետների, որոնք ունեն 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատանքի փորձ:

3.3 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ աշխատող կազմակերպություններում տվյալ կարգի կատարման մշտական  հսկողությունն իրականացնում է կազմակերպության կենսաանվտանգության պահանջների պահպանման հսկողության հանձնախումբը` իրականացնելով ստուգումներ, տարին 2 անգամից ոչ պակաս:

3.4 Մասնագիտացված հավաքածուների աշխատանքների կազմակերպման համար ստուգման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմինների կողմից:

Հավելված 2

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐ

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-1/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

Հետազոտության (նույնականացման) եվ պահպանման համար ստացված ախտածին կենսաբանական ազդակների գրանցման մատյան

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -1/հ

Հ/հ

Ստացման
ամսաթիվ

Ազդակի
անվանում

Ստացված տարողություն-
ների (սրվակներ, փորձա-
նոթներ) քանակ

Որտեղից է
ստացվել

Հետազոտության
նպատակ
Հետազոտության ար-
դյունք և պատասխանի
տրման ամսաթիվ
Ստորագրու-
թյուն
Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

                 

1. Ախտորոշիչ հետազոտություններով զբաղվող լաբորատորիաներում ձև N Ա-1/հ փոխարինում են հաշվառման ձևերը (մատյաններ` ըստ առանձին տեսակի հետազոտությունների):

2. 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի գրանցման ժամանակ ծանոթության սյունակում (սյունակ 9) նշել շտամի կարգավիճակը:

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-2/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՇՏԱՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -2/հ

Հ/հ Անալիզի
N

Նմուշի
վերցման
հասցե և
ամսաթիվ

Ախտածին կենսա-
բանական ազդակի
անվանում
Շտամի
N
Անջատման
աղբյուր
Անջատման
ամսաթիվ
Ախտածին կենսաբա-
նական ազդակի կարճ
բնութագիր*
Ախտածին կենսա-
բանական ազդակի
կարգավիճակ**
Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

* - ատիպիկի կամ տիպիկի դեպքում նշել տարբերիչ նշաններով,

**  - ոչնչացված է (ամսաթիվ, արձանագրության N), հանձնված է հավաքածու, կենտրոն և այլն (ամսաթիվ, արձանագրության N):

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-3/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________


Ձև N Ա -3/հ

Ամսա-
թիվ

Հետազոտու-
թյան տեսակ
(ախտածին
կենսաբանա-
կան ազդակի
անվանում)

Ցանքսերի քանակ
«Ա»

Վարակված կենդանիների
քանակ (ըստ տեսակների)
«Բ»

Վարակված մակաբույծների
քանակ (նմուշներ)
«Գ»

Վարակված  օրգանների քանակ (նմուշներ) «Դ»

Չոր պատրաստուկների
քանակ

Պատաս-խանա-տու անձի
ստորա-գրություն

Նշում- ներ

Օրվա  սկզբում

Ցանված է (ստաց
ված)

Ոչնչաց-ված է (հանձն-
ված)

Օրվա վերջում

Օրվա սկզբում

Վարակ-ված է(ստաց-ված է)

Ոչնչաց-
ված է(հանձ-
նըված է)

Օրվա
վերջում

Օրվա սկզբում

Վարակ-
ված է(ստաց-ված է)

Ոչնչաց-ված է(հանձն-
ված է)

Օրվա վերջում

Օրվա  սկզբում

Վարակ-ված է(ստաց-ված է)

Ոչնչաց-ված է
(հանձն-ված է)

Օրվա վերջում

Օրվա  սկզբում

Ստաց-ված է

Ոչնչաց-ված է(հանձն-ված է)

Օրվա վերջում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Հաշվառման յուրաքանչյուր բաժին (բացի 1, 2, 23, 24) անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել առանձին:

2. Ախտածին կենսաբանական ազդակի ցանքսերն անկախ տարողության տեսակից հաշվառվում են միասին:

3. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակի հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները տվյալ ձևը չեն լրացնում:

4. Ա-3/հ կամ Ա-3ա/հ ձևերի ընտրությունը որոշում է կատարողը:

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-3ա/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

 

Ձև N Ա -3ա/հ

 

Ամսաթիվ

ԱԿԱ
տեսակ

Ախտածին կենսաբա-
նական ազդակ պա-
րունակող օբյեկտների
անվանում

Օբյեկտների քանակ Նշում-
ներ
Պատասխա-
նատու անձի
ստորա-
գրություն
Օրվա
սկզբում
Ստացված
է
Ցանված
կամ վարակ-
ված է
Ոչնչաց-
ված է
Հանձ-
նված է
Օրվա
վերջում

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

1. Սյունակ 3-ում թվարկվում են ախտածին կենսաբանական ազդակների (այդ թվում՝ լիոֆիլ չորացված), ինչպես նաև վարակված կենդանիներ, մակաբույծներ և այլն պարունակող լաբորատոր ամանեղենի բոլոր տեսակները:

2. 3-4-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների հետ ախտորոշիչ հետազոտություններ կատարող ստորաբաժանումները այս ձևը չեն լրացնում:

3. Լրացվում է միայն օբյեկտների հետ աշխատանքի օրերին:

4. Ա-3/հ կամ Ա-3ա/հ ձևերի ընտրությունը որոշում է կատարողը:

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-4/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՄԱՏՅԱՆ


Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -4/հ

Հ/հ Ցեղային
(տեսակային)
անվանումը
լատիներեն
տառադար-
ձումով
Հատուկ
անվանում
Շտամի
N
Անջատ-
ման
աղբյուր
Անջատ-
ման
եղանակ
Անջատ-
ման
ամսա-
թիվ
Անջատ-
ման
տեղ
ՈՒմ կողմից է
անջատված
(անուն,
ազգանուն)
Որտեղից է
ստացվել
Ստաց-
ման
ամսա-
թիվ
Ախտածին
կենսա-
բանական
ազդակի
կարգա-
վիճակ
Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         


Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-5/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Ձև N Ա -5/հ

Հ/հ

Հայտի ստացման ամսաթիվ

Որտեղից է ստացվել
հայտը (կազմակեր-
պությունը,
թույլտվության
համար և
ամսաթիվ)

Բացթողված
ախտածին
կենսաբանական
ազդակի անվանում
և համար

Բացթողված ախտածին կենսաբանա-
կան ազդակի տարողություն-
ների քանակ
(նշել տեսակը և
փաթեթավոր-
ման ձևը)

Բաց թողման ամսաթիվ

Ստացողի Ա.Ա..Հ., լիազորագրի
N և ամսաթիվ,
անձնագրի N,
ում կողմից և
երբ է տրված

Գրություն
ստանալու
մասին

Ով է բաց թողել (Ա.Ա.Հ., ստորա-բաժանում,
ստորագրու-
թյուն)

Նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-6/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ՀԱՎԱՔԱԾՈՒ (ԿՈԼԵԿՑԻՈՆ) ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N -

1. Հավաքածուի բաժին __________________ 6. Բոքս __________________
2. Շտամի տեսակային անվանում ____________ 7. Պահարան _______________
3. Շտամի N _________________________ 8. Սառնարան ______________
4. Շտամի հատուկ անվանում ______________ 9. Դարակ _________________
5. Շտամի գույքային համար _______________ 10. Արկղ (տուփ*) ____________

* Չի թույլատրվում օգտագործել ստվարաթղթից պատրաստված տուփեր 1-2-րդ խմբերի ախտածին կենսաբանական ազդակների պահպանման համար:

Ամսաթիվ

Կազմակերպության
(ստորաբաժանման)
անվանում
Ստացված ախտածին
կենսաբանական
ազդակի տարողու-
թյունների քանակ
Հանձնված
ախտածին կենսաբա-
նական ազդակի
տարողությունների
քանակ
Առկա է
(մնացորդ)
Պատասխանատու
անձի ստորագրու-
թյուն
Նշումներ
Ստաց-
ման
Բացթող-
ման
Շտամը
ստացողի

Շտամը
հանձնողի

1

2

3

4

5

6

7

8

9

                 

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-7/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԱՌԿԱ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -7/հ

Գրանցման
համար
Միկրոօրգանիզմի
անվանում
Շտամի
համար
Օգտագործման
նպատակ
Որտեղից է
ստացված
Ստացման ամսաթիվ,
ամիս, տարի
Նշում
ոչնչացման
մասին
Ստորագրություն

1

2

3

4

5

6

7

8

               


Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-8/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԼԻՈՖԻԼԱՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -8/հ

Հ/հ

Հայտի
ստացման
ամսաթիվ և
ստորա-
բաժանման
(կազմակեր-պության)
անվանում

ՈՒմ կողմից
և երբ է
թույլա-տրված

Լիոֆիլացում

Տրվել են
ամպու-
լաներ

Տրման
ամսա-
թիվ

Ա.Ա.Հ. և ստորա-
գրություն

Նշում-
ներ

լիոֆիլաց-
ման արձա-
նագրության
N և ամսա-թիվ

ազդակի
ան-վանում

ամպուլաների քանակ

 

 

լցված է

միաց-
ված է

զոդված է

վերց-
ված է
ստուգ-ման

խոտան-
ված է

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության կոդ

 

Կազմակերպության Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-9/հ

անվանում _______________________

Հաստատված է՝
Բաժնի, բաժանմունքի, _______________
լաբորատորիայի ___________________
ժամանակավոր կազմավորման անվանում ____

ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Պահել 3 տարի

Սկսված է _________________

 

Մինչև _____ _________

Ավարտված է _______________

Ձև N Ա -9/հ


Ամսա-
թիվ
Լաբորատո-
րիա (ստորա-
բաժանում)
Նյութի
անվա-
նում
Ախտածին
կենսաբա-
նական
ազդակի
տարողություն-
ների քանակ
Ստորագրություն Ավտո-
կլավի N
Մանրէազերծման ռեժիմ Մանրէազերծման
ստուգում
Վարակազերծման այլ տեսակներ
(նշել ռեժիմը և
տևողությունը)
Ստորագրություն
նյութը
հանձ-
նողի
նյութն
ընդունողի
սկիզբ վերջ ճնշում
(P)
ջերմաս-
տիճան
(t)
էքսպո-
զիցիա
(ժամա-
նակ)
քիմիա-
կան
մանրէա-բանա-
կան
ավտոկլավն
աշխատացնողի
ավտոկլավի ռեժիմի
պատասխա-նատու

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

                                 


Հավելված 3

Կազմակերպության կոդ


Կազմակերպության
անվանում
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-10/հ
____________________ Հաստատված է՝


Հաստատում եմ`
Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՑԱՆՔՍԻ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿԻ (ՆԵՐԻ) ՉՈՐ ՍՐՎԱԿԻ (ՆԵՐԻ) ԲԱՑՄԱՆ

200 ____ թ.    N _______


Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________

(պաշտոն, Ա.Ա.Հ.)

_____________________________________________________________

համաձայն _______________________________________________________

(թույլտվություն տվողի պաշտոն և Ա.Ա.Հ.)

______________________________________________________________

(թույլտվության N և ամսաթիվ)


թույլտվության բացեցինք չոր ախտածին կենսաբանական ազդակի սրվակ(ներ)

______________________________________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ և այլն)

_______________________________________________________ նպատակով

(ախտածին կենսաբանական ազդակի ցանքս կամ ոչնչացում)


ախտածին կենսաբանական ազդակի մնացորդներով ամպուլան (ները) վարակազերծված է
(են) __________________________________________________________

(ամսաթիվ)


ավտոկլավում ____________________ կամ ընկղմված են _____________________

(ավտոկլավի ռեժիմ)

______________________________________________________________

(ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ)


 
Սրվակի (ների) բացման ամսաթիվ _________________

Ստորագրություններ

Կազմակերպության կոդ


Կազմակերպության
անվանում
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-11/հ
____________________ Հաստատված է՝


Հաստատում եմ`
Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

200 ____ թ.    N _______


Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________

(Ա.Ա.Հ.)

_____________________________________________________________

համաձայն _______________________________________________________

(թույլտվություն տվողի Ա.Ա.Հ. և պաշտոն)

_____________________________________________________ թույլտվության

(թույլտվության N և ամսաթիվ)


ոչնչացրեցինք ախտածին կենսաբանական ազդակի ______________________________

(տեսակի անվանում,


______________________________________________________________

շտամի N, օբյեկտների քանակ և այլն)


ավտոկլավում __________________________________________________ կամ

(ավտոկլավի ռեժիմ)

ընկղմումով ______________________________________________________

(ախտահանիչ նյութի անվանում, խտություն, վարակազերծման ժամանակ)

Ախտածին կենսաբանական ազդակի ոչնչացման ամսաթիվ  ________________

Ստորագրություններ

Կազմակերպության կոդ


Կազմակերպության
անվանում
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-12/հ
____________________ Հաստատված է՝

Հաստատում եմ`
Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ (ԲԱԺՆՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ) 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

200 ____ թ.    N _______


Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.)

_____________________________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, Ա.Ա.Հ.)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի

կարգադրության համաձայն ____________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական
ազդակի հանձնում __________________________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ և այլն)

Հանձնման ամսաթիվ ________________

Հանձնեց _______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն


Ընդունեց ______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն

Կազմակերպության կոդ


Կազմակերպության
անվանում
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-13/հ
____________________ Հաստատված է՝

Հաստատում եմ`
Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ
ՊԱՀՊԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ) ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)
          

200 ____ թ.    N _______


Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.)

_____________________________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոն, Ա.Ա.Հ.)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ լաբորատորիայի (բաժնի) վարիչի

կարգադրության համաձայն ____________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական
ազդակի հանձնում __________________________________________________

(տեսակի անվանում, շտամի N, օբյեկտների քանակ

______________________________________________________________

հանձնման պայմաններ` փոխացանքսի իրավունքով կամ առանց փոխացանքսի և այլն)


տեղավորված _____________________________________________________

կնքված ________________________________________________________

(կնիքի դրոշմվածք, կնիքի տիրոջ Ա.Ա.Հ.)

Նշված ախտածին կենսաբանական ազդակները գտնվում են ________________________

(սենյակի, չհրկիզվող պահարանի և սառնարանի N)

Միաժամանակ հանձնված են ____________________________________________

(հաշվառման փաստաթղթերի անվանում,

______________________________________________________________

չհրկիզվող պահարանի բանալի և այլն)

Հանձնման ամսաթիվ ________________

Հանձնեց _______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն


Ընդունեց ______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն

Կազմակերպության կոդ

Կազմակերպության
անվանում
Առաջնային հաշվառման փաստաթուղթ
ձև N Ա-14/հ
____________________ Հաստատված է՝


Հաստատում եմ`
Լաբորատորիայի (բաժնի) վարիչ

___________________
(Ա.Ա.Հ.)

_____ ______________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ԱԽՏԱԾԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

200 ____ թ.    N _______


Պարտադիր չէ մասնագիտացված հավաքածուների համար

Մենք, ներքոստորագրյալներս, __________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի հանձնողի պաշտոն, Ա.Ա.Հ.)

_____________________________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի ստացողի պաշտոնը, Ա.Ա.Հ., կազմակերպության անվանումը)


կազմեցինք սույն արձանագրությունն առ այն, որ կազմակերպության ղեկավարի

կարգադրության համաձայն ____________________________________________

կատարվել է ախտածին կենսաբանական ազդակի հանձնում ________________________

(տեսակի անվանում, շտամի N,

_____________________________________________________________

օբյեկտների քանակ. փաթեթավորման ձև և այլ)

Հանձնման ամսաթիվ ________________

Հանձնեց _______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն


Ընդունեց ______________________

Ա.Ա.Հ., ստորագրություն


Հավելված 4


Կամակերպության դրոշմ

Հսկող ծառայությունների

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՏՈՒԿ ԲԵՌԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Տրվում է __________________________________________________

(կազմակերպության անվանում,

________________________________________ ներկայացուցչին (ներին),

Ա.Ա.Հ., պաշտոն)


որ նա (նրանք) տեղափոխում է (են) հատուկ բեռ` ծանրոց ____________________
________________________________________________________

(ախտածին կենսաբանական ազդակի անվանում)

Հատուկ բեռը փաթեթավորված է ____________________________________

(փաթեթի տեսք)

կնքված դրոշմվածքով և զմռսված_____________________ N _____________

(լաբորատորիայի անվանում)


և տեղավորված սպիտակ կտորով կարված և նույն կնիքով կնքված փայտյա ծանրոցային արկղի մեջ:
Հատուկ բեռը պայթյունավտանգ չէ, հրավտանգ չէ, ենթակա չէ բոլոր տեսակի զննման և ստուգման:
Հատուկ բեռի տեղափոխումը ___________________________________________

(տրանսպորտի տեսակ)


թույլատրված է «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգի» հիման վրա:

Կազմակերպության ղեկավար ________________________________ (ստորագրության)

Զինանշանով կնիք

Հավելված 5

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՆԿԱՐՆԵՐ

Ներմուծեք նկարագրությունը_18888

 

Հավելված 6

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՎԱՐԱԿԻՉ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՊԻՏԱԿՆԵՐ

- «Substances biologigues perissables», «Matieres biologijues perissables» (Արագ փչացող կենսաբանական նյութեր)
- Biohazard sign (Կենսաբանական վտանգ)
- «Cette etiguette ne peut etre utiliser gue par les laboratoires officielement reconnus» (Այս պիտակը կարող է օգտագործվել միայն պաշտոնապես ճանաչված լաբորատորիաների կողմից)
- «Substances biologigues perissables usage medical» (Բժշկական օգտագործման արագ փչացող կենսաբանական նյութեր)
- «Infectious substance in case of damage or leakage immediately notify public healh authority» (Վարակիչ նյութ` վնասվելու դեպքում անհապաղ հայտնել Առողջապահության նախարարություն)
- «Dangereux Ne pas ouvrir pendant le transporte» (Վտանգավոր է, չբացել ուղարկման ժամանակ)
- «Sans valeur commerciale» (Կոմերցիոն արժեք չունի)
- «Emballe selon les regles postales internationales de securite» (Փաթեթավորված է անվտանգության միջազգային փոստային կանոնների համաձայն):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2014, N 38-Ն 22.11.2014, N 1409-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան