Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2007-27.09.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.146
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.02.2007
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական
գրանցման թիվ 10807115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

26 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 48-ԱՄ-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1847-Ն որոշման 2-րդ կետի`

 

հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ էներգետիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 29-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 48-ԱՄ-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`

հրամանով հաստատված կարգի «5. Փաստաթղթերի պահպանումը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:

33. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

34. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

35. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

36. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը)  աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ»:

2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը թողնում եմ ինձ:

 

Նախարար`

Ա. Մովսիսյան