«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2006 թ. |
N 233-Ն |
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱԹԵՐԹԻԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
2006 թվականի սեպտեմբերի 19-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը. 1991-2006» մեկ գեղաթերթիկ, սահմանելով անվանագինը 480 դրամ, տպաքանակը՝ 100000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Մանուկյան |