ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. |
N 8/10 |
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել տնտեսագիտական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:
Լ. Գալստյան |
Հաստատված է |
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Գործածվում է | Հանձնարարվում է |
բիզնես, գործարարություն | գործարարություն |
բիզնեսմեն, գործարար | գործարար |
բորսա, բիրժա, սակարան | սակարան |
դեֆիցիտ | պակասուրդ |
դիվերսիֆիկացիա | բազմազանեցում |
դիվիդենտ, շահաբաժին | շահաբաժին |
ինվեստիցիա, ներդրում | ներդրում |
լիկվիդայնություն | 1. իրացնելիություն 2. լուծարելիություն |
մենեջմենտ, կառավարում | կառավարում |
չեկ | վճարագիր |
սերտիֆիկացում | հավաստագրում |
ստագնացիա, լճացում | լճացում |
վալյուտա, արժույթ | արժույթ |
տարադրամ, արտարժույթ, ինվալյուտա | արտարժույթ |
ցիկլ | պարբերաշրջան |
մոնոպոլիա, մենատիրություն | 1. մենաշնորհ |
մենաշնորհ, մենավաճառ | 2. մենատիրություն |
մոնոպոլիստ, մենաշնորհյալ, | 1. մենաշնորհյալ |
մենաշնորհատեր | 2. մենաշնորհատեր |
օլիգոպոլիա | 1. խմբաշնորհ 2. խմբատիրություն |
ֆիսկալ, գանձարանային, հարկաբյուջետային |
գանձարանային |
քվոտա | բաժնեմաս, մասնորդ |
էլաստիկություն | առաձգականություն |
էնդոգեն | ներծին |
էկզոգեն (էքսոգեն) | արտածին |
մուլտիպլիկատոր | բազմարկիչ |
սուբսիդիա, սուբվենցիա | լրահատկացում |
լոմբարդ | գրավատուն |
կոմերցիոն | առևտրային |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400047
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|